You are on page 1of 4

Կապի տրանսֆորմատորների հզորության ընտրումը

Կապի տրանսֆորմատորների հզորության ընտրության ժամանակ պետք է


հաշվի առնել այն, որ նրանք պետք է ապահովեն գեներատորի լրիվ հզորության
հաղորդումը ԷՀ (հաշվի առած ՍԿ բեռը) և գեներատորային լարումով
բեռնվածությունը՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը:
Երկու բարձրացնող տրանսֆորմատորներով ԷԿ-ում յուրաքանչյուր
տրանսֆորմատորի անվանական հզորությունն ընտրում են գեներատորային դողից
բարձր լարում փոխանցվող առավելագույն հզորության 3/4-ին հավասար:
Նորմալ աշխատանքի ժամանակ յուրաքանչյուր տրանսֆորմատրի
բեռնվածությունը կազմում է մոտավորապես նրա նոմինալ հզորության 2/3-ը: Մի
տրանսֆորմատորի անջատման դեպքում երկրորդն իր վրա է վերցնում կայանի
ամբողջ բեռը և բեռնավորվում է իր նոմինալ հզորության 4/3-ի չափով (գծագիր 1):
Երբ շրջանում էլեկտրական հզորության կարիքը մեծ է, ՋԷՑ-ում տեղադրվում է
կոնդենսացիոն ագրեգատ, որը միացվում է բարձր լարման ԲՍ-ին (նկ. 2.4)

Նկ.2.4 ՋԷՑ՝ ջերմաֆիկացիոն և կոնդենսացիոն Նկ.2.5 Տեղական սպառիչների


սնումը
ագրեգատներով ռեակտորից բլոկային սխեմայի
դեպքում
Այն դեպում, երբ ՋԷՑ-ում տեղադրված են մեծ հզորության ագրեգատներ և
տեղական սպառիչների հզորությունը կայանի տեղակայված հզորության 30%-ից
պակաս է, ապա չեն կառուցվում ԳԲՍ-ներ: Այս դեպքում 6-10 կՎ լարման տեղական
սպառիչների սնումը կատարվում է ճյուղավորման միջոցով, ինչպես ցույց է տրված
նկ. 2.5 և նկ. 2.6-ում՝ ТВФ-60 գեներատորների դեպքում ռեակտորների միջոցով, իսկ
ТВФ-120-ի դեպքում՝ 10/6 կՎ լարումով ցածրացնող տրանսֆորմատորների միջոցով:

Նկ. 2.6
Հաշվի առնելով հզորության հաճախակի ռևերսը և համակարգի ու
գեներատորի դողերի լարման կարգավորմանն ներկայացվող տարբեր պահանջները,
ՋԷՑ-ի տրանսֆորմատորները բոլոր դեպքերում պետք է ունենան բեռի տակ լարման
ավտոմատ կարգավորման հնարավորություն:

ԲԱՇԽԻՉ ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ՍԽԵՄԱՆԵՐԸ


Կայանի էլեկտրական միացությունների գլխավոր սխեմաների ընտրության
ժամանակ կարևոր հարցերից մեկը առավել նպատակահարմար ԲՍ-ի սխեմայի
ընտրությունն է, հաշվի առնելով ինչպես ԷՀ-ային, այնպես էլ տեղական
պայմանները:
Ելնելով լարման մեծությունից, ԲՍ-ն կարելի է բաժանել երկու խմբի ա) 6÷10 կՎ
և բ) 35 կՎ և ավելի բարձր լարման:
6÷10 կՎ լարման ԲՍ-ը օգտագործվում է ՋԷՑ-ում և Ե/կ-ներում՝ որպես
գլխավոր ԲՍ, իսկ ԿԷԿ-ում և ԱԷԿ-ում՝ որպես ՍԿ-ների ԲՍ-ներ: 6÷10 կՎ լարման ԲՍ-
ի նկատմամբ առաջադրված պահանջներին բավարարում են միայն երկու տեսակի
սխեմաները՝ ա) մեկ հավաքական դողով, բ) երկու հավաքական դողով, ամեն մեկը
մեկական անջատիչով ամեն մի շղթայում:
35 կՎ և ավելի բարձր լարման դեպքում օգտագործվում են տարբեր տեսակի
սխեմաներ: Սխեմայի հնարավոր տարբերակները յուրաքանչյուր կոնկրետ դեպքում
ընտրում են կախված ԷԿ-ի տեսակից, նրա հզորությունից, լարման մակարդակից, ԷՀ-
ի այն հանգույցի էլեկտրական ցանցերի սխեմաների ձևից և պայմաններից, որին
տվյալ կայանը միանալու է:
Բարձր լարման ԲՍ-ի սխեմաների տարբերակները կազմելիս խորհուրդ է
տրվում օգտվել 3.1 աղյուսակից: Այստեղ բերված են բարձր լարման ԲՍ-ի հիմնական
տեսակները: ԲՍ-ի սխեմաների տարբերակները կազմելիս անհրաժեշտ է նկատի
ունենալ նաև երկարատև և հուսալի շահագործման, ինչպես նաև նախագծման
ընթացքում հաստատված դրույթները.
1) 35 կՎ լարման ԲՍ-ի համար չեն օգտագործում շրջանցիկ դողով սխեմաները:
2) 110 կՎ և ավելի լարման ԲՍ-ի մեկ և երկու հավաքական դողերով
սխեմաները երաշխավորվում են օգտագործել միայն շրջանցիկ դողով:
3) 35-220 կՎ լարման ԲՍ-ի համար, երբ միացությունների թիվը մինչև 4-6 է և
բացակայում է ընդարձակման հնարավորությունը, երաշխավորում են պարզեցված և
բազմանկյուն սխեմաները (3.1 աղյուսակի՝ 1-9):
4) Երկու հավաքական դողերով սխեմաները անհրաժեշտ են սեկցիավորել
հետևյալ ձևով. Հավաքական դողը սեկցիավորվում է, երբ միացությունների թիվը 12-
16 է, և երկու դողերը սեկցիավորվում են, երբ միացությունների թիվը 16-ից ավելի է:
Շրջանցիկ դողերով սխեմայի դեպքում, երբ բանվորական դողերը սեկցիավորված են,
ապա միջդողային շրջանցիկ դողի անջատիչների ֆունկցիաները համատեղվում են
մեկ անջատիչում:
5) Բազմանկյան և 3/2 անջատիչով սխեմաները ցանկալի է օգտագործել, երբ
մոտավորապես հավասար են տրանսֆորմատորների և գծերի թիվը, իսկ 4/3
անջատիչով սխեմաներն օգտագործվում են, երբ այդ էլեմենտների հարաբերությունը
1÷2 է:
ԲՍ-ի անջատիչի ընտրման համար անհրաժեշտ է ելնել հետևյալից.
1) Բարձր լարման ԲՍ-ում տեղադրվում են առավելապես բաքային
սակավայուղային անջատիչներ: Օդային անջատիչների տեղակայումը պետք է լինի
հիմնավորված: Պահանջվող հիմնավորվածություն նշանակում ՝ բարձր
հուսալիություն, արագագործություն, բարձր կոմուտացիայի ընդունակություն, փոքր
չափեր և այլն:
2) Բարձր լարման երկու ԲՍ-ների առկայության դեպքում օգտագործում են
միատեսակ անջատիչներ:
3) Գեներատորների շղթաներում 20 կՎ լարման օդային անջատիչները
տեղակայվում են այն դեպքում, եթե չի կարելի ընտրել МГ-20 տիպի սակավայուղային
անջատիչ:
4) Մինչև 30 ՄՎտ հզորությամբ գեներատորների համար, եթե չի նախատեսում
ընդարձակում և կատարված է ԿՄ հոսանքների սահմանափակում, հաճախ բոլոր
միացություններում հնարավոր է կոմպլեկտային ԲՍ կիրառել МГГ-10 կամ ВМП-10
անջատիչներով, որը անշուշտ կիջեցնի ԲՍ-ի արժեքը և կբարձրացնի
հուսալիությունը:

You might also like