You are on page 1of 23

5.

Եռաֆազ հոսանքի շղթաներ


5.1. Եռաֆազ հոսանքի ստացումը

Եռաֆազ են կոչվում այն էլեկտրական շղթաները, որոնցում գործում են մեկ


գեներատորով ստացված երեք սինուսոիդային էլշուներ, որոնց գործող արժեքները
հավասար են, բայց շեղված են իրար նկատմամբ ըստ փուլի 1200-ով: Ներկայումս
էլեկտրաէներգետիկայում գլխավորապես կիրառվում են եռաֆազ շղթաները:
Գործնականում հանդիպող միաֆազ շղթաները պարզապես հանդիսանում են
եռաֆազ համակարգի մի մասը: Դա պայմանավորված է եռաֆազ շղթաների՝
միաֆազ շղթաների նկատմամբ ունեցած, հետևյալ առավելություններով.
• Եռաֆազ էլեկտրական սարքերն ու ապարատներն ունեն ավելի փոքր

չափսեր, ավելի ցածր ինքնարժեք և ավելի բարձր օ.գ.գ., քան նույն հզորության
միաֆազ սարքավորումները:
• Եռաֆազ շղթան հնարավորություն է տալիս օգտագործել էժան և պարզ

կառուցվածք ունեցող եռաֆազ ասինխրոն շարժիչներ, որոնք ներկայումս


էլեկտրաէներգիայի ամենատարածված սպառիչներից են:
• Էլեկտրաէներգիայի հաղորդումը եռաֆազ գծերով տնտեսապես ավելի
շահավետ է, որովհետև թույլ է տալիս կրճատել հզորության կորուստները և
խնայել հաղորդիչ նյութը:
• Եռաֆազ հոսանքի միջոցով հնարավոր է դարձել ստանալ պտտվող

մագնիսական դաշտ, որի օգտագործումով են աշխատում սինխրոն ու ասինխրոն


շարժիչները:
Եռաֆազ շղթաներում էլեկտրաէներգիայի աղբյուրը եռաֆազ գեներատորն է:
Ժամանակակից էներգետիկայում եռաֆազ էլշուների համակարգը
հիմնականում ստանում են էլեկտրակայաններում տեղադրված եռաֆազ սինխրոն
գեներատորների միջոցով:
Եռաֆազ գեներատորի կառուցվածքը սկզբունքորեն նույնն է, ինչ միաֆազ
գեներատորի կառուցվածքը: Տարբերությունը միայն այն է, որ այստեղ ստատորի
վրա մեկի փոխարեն երեք փաթույթներ են տեղադրվում, որոնց առանցքները
միմյանց նկատմամբ տարածականորեն դասավորված են 1200-ով շեղված (նկ. 5.1):
A

Y 1200
Z
N
1200
S S

C N
B

X
Նկ. 5.1
Այդ փաթույթները անվանում են գեներատորի ֆազեր, իսկ գեներատորն, ըստ
ֆազերի քանակի, անվանվում է եռաֆազ գեներատոր: Ֆազերի սկիզբները
նշանակում են լատինական A, B, C տառերով, վերջերը՝ X , Y , Z : Ընդ որում,
ընդունված է այնպես ընտրել ֆազերի հաջորդականությունը, որպեսզի
յուրաքանչյուր հաջորդ ֆազում էլշուն հետ ընկած լինի նախորդ ֆազից, ուստի B
ֆազի էլշուն հետ է ընկած A ֆազի էլշուից, C ֆազի էլշուն B ֆազի էլշուից և այլն:
Երբ ռոտորը պտտում են առաջնային շարժիչի (տուրբինի) միջոցով,
պտտվում է նաև դրա մագնիսական դաշտը՝ յուրաքանչյուր փաթույթում
ինդուկտելով սինուսոիդային էլշու: Քանի որ փաթույթները լրիվ միատեսակ են,
ապա ինդուկտված էլշուների ամպլիտուդային (հետևաբար նաև գործող)
արժեքները կլինեն միմյանց հավասար: Սակայն ռոտորը հատում է փաթույթները
ժամանակի տարբեր պահերին, ուստի նրանցում ինդուկտված էլշուները շեղված
կլինեն ըստ փուլի 1200-ով ( 2π 3 ռադիանով):
Եթե ժամանակի t = 0 պահը համընկնեցնենք A ֆազի էլշուի սկզբի հետ
(նկ. 5.2), ապա գեներատորում ինդուկտված եռաֆազ էլշուների ակնթարթային
արժեքները կներկայացվեն հետևյալ եռանկյունաչափական տեսքով
eA = Em sin ω t ⎫
0 ⎪
eB = Em sin (ω t − 120 )⎬ : (5.1)
0 ⎪
eB = Em sin (ω t − 240 )⎭

Նկ. 5.2
Երևում է (5.1) արտահայտություններից և նկ. 5.2-ից, որ ժամանակի
ցանկացած պահին eA + eB + eC = 0 : Այս էլշուները կարող են պատկերվել
համապատասխան երեք վեկտորների միջոցով, որոնք ունեն հավասար
երկարություններ և միմյանց հետ կազմում են 1200 անկյուններ (նկ. 5.3ա): Այդ
վեկտորկան դիագչամից երևում է, որ ժամանակի ցանկացած պահին
Ė A + Ė B + ĖC = 0 : Ֆազային էլշուների համար որպես դրական ուղղություններ
ընդունված են ֆազերի վերջից դեպի սկիզբը (նկ. 5.3բ,գ):
Ė A

120 120
0 0
120
0

ĖC Ė B
ա) բ) գ)
Նկ. 5.3
Եռաֆազ սինուսոիդային էլշուները կարող են ներկայացվել նաև կոմպլեքս
տեսքով.
Ė A = E ,
Ė = Ee − j120 ,
0

Ė C = Ee − j 240 = Ee j120 :
0 0

Համոզվենք, որ եռաֆազ էլշուների ակնթարթային ու վեկտորական


արժեքների գումարների նման կոմպլեքս արժեքների գումարը նույնպես հավասար
է զրոյի.
( 0
E 1 + e − j120 + e j120
0

)= E (1 + 2 cos120 )= E (1 − 2 ⋅ 0,5 ) = 0 :
0

5.2. Եռաֆազ համակարգ

Եռաֆազ գեներատորի ֆազերի էլշուների օգտագործումով եռաֆազ շղթա


կարելի է կազմել տարբեր եղանակներով: Պարզագույն դեպքում կարելի է
գեներատորի յուրաքանչյուր ֆազին միացնել առանձին սպառիչ և ստանալ
փաստորեն երեք միաֆազ շղթաների կամ ֆազերի միավորում (նկ. 5.4):

Նկ. 5.4

Եթե այս շղթայում երեք սպառիչի Z a , Z b , Z c դիմադրությունները մեծությամբ


և բնույթով լինեն միանման, կստանանք երեք միանման շղթա, որոնցում գործող
սինուսոիդային հոսանքների ամպլիտուդները կլինեն իրար հավասար, իսկ
փուլերը՝ իրարից շեղված 1200-ով՝
iA = I m sin (ω t − ϕ ) ⎫
0 ⎪
iB = I m sin (ω t − ϕ − 120 )⎬ , (5.2)
0 ⎪
iC = I m sin (ω t − ϕ − 240 )⎭
որտեղ ϕ -ն յուրաքանչյուր ֆազում էլշուի և հոսանքի միջև փուլային շեղման
անկյունն է (նկ. 5.5):
Բմականաբար, տվյալ դեպքում էլ ժամանակի ցանկացած պահին
հոսանքների ակնթարթային արժեքների գումարը, ինչպես նաև դրանց գործող
արժեքների վեկտորների գումարը հավասար կլինի զրոյի՝
iA + iB + iC = 0 , İA + İB + İC = 0 :
Եռաֆազ շղթայի այսպիսի սպսռիչը կոչվում է սիմետրիկ:

Նկ. 5.5
Եռաֆազ շղթան, որում գեներատորի յուրաքանչյուր ֆազ, մյուսներից
անկախ, միացված է երկու հաղորդալարով իր սպառիչի հետ, կոչվում է
չկապակցված եռաֆազ շղթա: Այդպիսի շղթայում էներգիան գեներատորից
սպառիչին հաղորդելու համար պահանջվում է վեց հաղորդալար: Գործնականում
այսպիսի շղթան չի կիրառվում:
Գործնականում եռաֆազ շղթա կազմելու համար կիրառում են ֆազերի
միացման երկու հիմնական եղանակ. աստղաձև և եռանկյունաձև:

5.3. Եռաֆազ սպառիչի աստղաձև միացումը

Եռաֆազ գեներատորի ֆազերը սպառիչի հետ միացնող հաղորդալարերի


թիվը կարելի է պակասեցնել, եթե հակադարձ երեք առանձին հաղորդալարերի
փոխարեն կիրառենք մեկ ընդհանուր հաղորդալար՝ միացնելով դրան գեներատորի
և սպառիչի բոլոր ֆազերի X , Y , Z վերջնակետերը (տես նկ. 5.4-ը): Այդ եղանակով
ստացվում է սպառիչի աստղաձև միացումով եռաֆազ շղթա, որում գեներատորի
ֆազերը նույնպես միացված են աստղաձև (նկ. 5.6):
IA
A a

EA
UCA UA ZA

UA UAB I0
UC N n UB
EB ZC
EC IB ZB
C UB B c UC b
UBC IC

Նկ. 5.6

Էլեկտրաէներգիան գեներատորից սպառիչին է փոխանցվում


A − a, B − b, C − c հաղորդալարերով, որոնք կոչվում են գծային հաղորդալարեր,
dրանցով անցնող I A , I B , IC հոսանքները՝ գծային հոսանքներ, դրանց միջև
U AB , U BC , U CA լարումները՝ գծային լարումներ: Աստղաձև միացման ընդհանուր
հանգույց ներկայացնող N և n կետերը կոչվում են զրոյական կամ չեզոք կետեր,
դրանք միացնող N − n հաղորդալարը՝ չեզոք հաղորդալար, իսկ դրանով անցնող I 0
հոսանքը՝ զրոյական կամ չեզոք հոսանք: Հոսանքների միջև կապը տրվում է
Կիրխհոֆի 1-ին օրենքով, որը կոմպլեքս տեսքով կլինի
İA + İB + İC = İ0 :

Գեներատորի և սպառիչի ֆազերով անցնող հոսանքները կոչվում են


ֆազային հոսանքներ: Ակնհայտ է, որ աստղաձև միացման դեպքում
համապատասխան գծային և ֆազային հոսանքները հավասար են՝ Iգ=Iֆ:
Գեներատորի փաթույթների ծայրերում և սպառիչի դիմադրությունների
ծայրերում U A , U B , U C լարումները կոչվում են ֆազային լարումներ:
Սխեմայում (նկ. 5.6) կետագծով նշված, ինչպես նաև համանման մյուս երկու
կոնտուրների համար, Կիրխհոֆի 2-րդ օրենքի հիման վրա գրենք կոմպլեքս
տեսքով հավասարումներ.
U̇ AB = U̇ A − U̇ B ⎫

U̇ BC = U̇ B − U̇ C ⎬ : (5.3)
̇ ̇ ̇
U CA = U C − U A ⎪⎭
Սպառիչի յուրաքանչյուր ֆազի համար Օհմի օրենքը կոմպլեքս տեսքով
կլինի.
U̇ U̇ U̇
İA = A , İB = B , İC = C : (5.4)
ZA ZB ZC
Սիմետրիկ սպառիչի դեպքում, երբ
Z A = Z B = ZC = R + jx = ze jϕ , (5.5)
(5.4)-ից հետևում է, որ İ + İ + İ = 0 , ուրեմն այդ դեպքում զրոյական
A B C

հաղորդալարն ավելորդ է: Հանելով այդ հաղորդալարը, ստանում ենք եռաֆազ


հոսանքի եռալար շղթա՝ միացված աստղաձև: Այդպիսի շղթան կարող է բնականոն
աշխատել միայն սիմետրիկ բեռի դեպքում: Հակառակ պարագայում սպառիչի
ֆազերի լարումները իրար հավասար չեն լինի և հավասար չեն լինի գեներատորի
ֆազերի լարումներին: Այսպես, եթե ֆազերի սպառիչները նախատեսված էին 220 Վ
անվանական լարման համար, ապա բեռի ոչ սիմետրիկության պատճառով
սպառիչների մի մասի մոտ լարումը կարող է հասնել, ասենք, 300 Վ, իսկ մյուսների
մոտ՝ 150 Վ: Երկու դեպքն էլ վտանգավոր է, ուստի չեզոք հաղորդալարի
բացակայությունը կամ խզվելը դիտվում է որպես վթարային դեպք: Չեզոք
հաղորդալարի խզումը կանխելու համար սնող ենթակայաններում և բաշխիչ
կետերում չեզոք հաղորդալարի վրա անջատիչ կամ պաշտպանիչ սարք
(ապահովիչ, ավտոմատ անջատիչ) չի նախատեսվում:
Կառուցենք դիտարկվող եռաֆազ շղթայի (նկ. 5.6) վեկտորական դիագրամը,
երբ սպառիչը սիմետրիկ է և ունի ակտիվ-ինդուկտիվ բնույթ: Որպես բազային
ընտրենք ֆազային լարումների վեկտորները՝ U̇ A , U̇ B , U̇ C (նկ. 5.7): Ի դեպ, եթե
անտեսենք հաղորդալարերի և գեներատորի փաթույթների ներքին
դիմադրությունները, ապա սպառիչի ֆազային լարումները հավասար կլինեն
գեներատորի ֆազերի համապատասխան էլշուներին, այսինքն՝
U̇ A = Ė A , U̇ B = Ė B , U̇ C = ĖC :
Ֆազային լարումների վեկտորներից ϕ անկյունով հետ ընկած, (5.4) և (5.5)
բանաձևերի միջոցով կառուցում ենք İA , İB , İC վեկտորները: Գծային լարումների
վեկտորները կառուցում ենք ֆազային լարումների վեկտորների միջոցով՝
համաձայն (5.3) բանաձևի:

Նկ. 5.7
Վեկտորական դիագրամից որոշենք գծային և ֆազային լարումների գործող
արժեքների (մոդուլների) միջև կապը: Ուղղանկյուն եռանկյուն COK-ից՝
U BC 3
= U C cos 300 = U C ⋅ , ⇒ Uգ= 3 Uֆ:
2 2
Այս կարևոր առնչությունը ճիշտ է ինչպես զրոյական հաղորդալարի
առկայության, այնպես էլ առանց դրա: Այսպիսով աստղաձև միացված եռաֆազ
շղթան թույլ է տալիս ստանալ նույն սարքավորման համար երկու լարում, որոնք
իրարից տարբերվում են 3 անգամ: Այդ գործակցով կապված են իրար հետ
էլեկտրական սարքավորումների համար պետական չափորոշիչներով
սահմանված 127, 220, 380 Վ անվանական լարումները:
Աստղաձև միացված քառալար շղթայի օրինակ է բազմաբնակարան շենքերի
լուսավորման ցանցը (նկ. 5.8):
Համակարգի
ապահովիչներ
Կաբելային
A
գիծ
B
C
0
Հողանցում Բնակարա-
նային ապա-
հովիչներ

Նկ. 5.8
Սնող ցանցի ֆազերի միջև բեռի բաշխումը հնարավորինս սիմետրիկին մոտ
ապահովելու համար շենքի մուտքերի (կամ բնակարանների) սնուցումը
հավասարաչափ բաշխում են տարբեր ֆազերի միջև: Ինչպես երևում է սխեմայից,
զրոյական հաղորդալարի վրա ապահովիչ չի դրված: Գծային հաղորդալարի հետ
որևէ վթարի (ասենք կարճ միացման) դեպքում անջատվում է դրա վրա դրված
համակարգի ապահովիչը և հոսանքազրկվում են միայն այդ ֆազից սնվող
սպառիչները, իսկ մյուս երկու ֆազերից սնվող սպառիչները, շնորհիվ զրոյական
հաղորդալարի առկայության, շարունակում են նորմալ աշխատանքը: Բնակարանի
միաֆազ ցանցում կարճ միացում լինելու դեպքում անջատվում են միայն
բնակարանային ապահովիչները՝ հոսանքազրկելով միայն տվյալ բնակարանը:
Ակնհայտ է, որ դրա համար բնակարանային ապահովիչների անվանական
հոսանքը մի քանի կարգ պետք է փոքր լինի համակարգային ապահովիչների
անվանական հոսանքից:
Որպես կանոն, անվտանգության նկատառումնրից ելնելով, եռաֆազ
համակարգի զրոյական հաղորդալարը հողակցվում է:

5.4. Եռաֆազ սպառիչի եռանկյունաձև միացումը

Եթե Z AB , Z BC , Z CA դիմադրություններով երեք սպառիչը միացնենք


անմիջականորեն եռաֆազ գեներատորի սեղմակներից դուրս եկող եռալար գծի
հաղորդալարերի միջև՝ առանց զրոյական հաղորդալարի օգտագործման, կստացվի
սպառիչների եռանկյունաձև միացում (նկ. 5.9):
IA a
A

EA IAB
UA ZCA
UC ZAB
N UAB UCA ICA
EB ZBC
EC
C UB B c b
IB
IBC
UBC IC

Նկ. 5.9
Այստեղ ֆազային և գծային լարումներն իրար հավասար են.
Uգ=Uֆ :
Սակայն առաջանում է տարբերություն սպառիչի I AB , I BC , I CA ֆազային
հոսանքների և I A , I B , IC գծային հոսանքների միջև: Համաձայն Կիրխհոֆի 1-ին
օրենքի,
İA = İAB − İCA ⎫

İB = İBC − İAB ⎬ , (5.6)
İC = İCA − İBC ⎪⎭

որտեղից հետևում է, որ ֆազային հոսանքների ցանկացած արժեքների դեպքում


գծային հոսանքների երկրաչափական գումարը հավասար է զրոյի՝
İAB + İBC + İCA = 0 :
Յուրաքանչյուր ֆազի համար, ըստ Օհմի օրենքի կոմպլեքս տեսքով, կարելի է
գրել.
U̇ U̇ U̇
İAB = AB , İBC = BC , İCA = CA : (5.7)
Z AB Z BC Z CA
Սիմետրիկ սպառիչի դեպքում, երբ
Z AB = Z BC = Z CA = R + jx = ze jϕ , (5.8)
բոլոր ֆազային հոսանքները կունենան նույն գործող արժեքը, բայց ըստ փուլի
x
շեղված կլինեն համապատասխան լարումնրից ϕ = arctg անկյունով:
R
Եռանկյունաձև միացված եռաֆազ շղթայի վեկտորական դիագրամը (նկ. 5.10)
պատկերված է, երբ սպառիչը սիմետրիկ է և ունի ակտիվ-ինդուկտիվ բնույթ:
Որպես բազային ընտրված են լարումների վեկտորները՝ U̇ AB , U̇ BC , U̇ CA : Դրանց
նկատմամբ ϕ անկյունով հետ են ընկած ֆազային հոսանքները՝ İ , İ , İ : AB BC CA

Գծային հոսանքների վեկտորները՝ I A , I B , IC , կառուցվում են ֆազային


հոսանքների միջոցով՝ համաձայն (5.6) բանաձևի:
U̇AB
İAB

İA ϕ

İB
İCA ϕ ϕ
U̇ BC
İC
U̇ CA İBC
Նկ. 5.10
Ինչպես հետևում է վեկտորական դիագրամից, սիմետրիկ բեռնվածքի
դեպքում գծային հոսանքների վեկտորները կազմում են հավասարակողմ
եռանկյունի, և ըստ գործող արժեքի դրանք 3 անգամ մեծ են ֆազային
հոսանքներից.
Iգ= 3 Iֆ : (5.9)
Եթե սպառիչը ոչ սիմետրիկ է, ապա գծային և ֆազային լարումնրի
հավասարությունը չի խախտվում, սակայն հոսանքների միջև (5.9) առնչությունը
խախտվում է:
Եռանկյունաձև միացումը կարող է կիրառվել ոչ միայն սպառիչների, այլև
էներգիայի աղբյուրների՝ եռաֆազ գեներատորների և տրանսֆորմատորների
համար: Այդ դեպքում աղբյուրի յուրաքանչյուր ֆազ պետք է միացված լինի
անմիջականորեն եռալար գծի երկու հաղորդալարի միջև (նկ. 5.11):

IA a
A

ECA IAB
ZCA ZAB
EAB UAB UCA ICA
ZBC
C B c b
IB IBC
EBC
UBC IC

նկ. 5.11
Եթե անտեսենք հաղորդալարերի և գեներատորի փաթույթների ներքին
դիմադրությունները, կարող ենք գրել.
U̇ AB = Ė AB , U̇ BC = Ė BC , U̇ CA = ĖCA :
Առաջին հայացքից կարող է թվալ, որ գեներատորի երեք ֆազերի
հաջորդաբար միացումը փակ եռանկյունիով հավասարազոր է դրանց համատեղ
կարճ միացմանը, ինչպես դա կլիներ, օրինակ, հաստատուն հոսանքի աղբյուրների
նման միացման դեպքում: Բայց, քանի որ էլշուների եռաֆազ համակարգում
ժամանակի ցանկացած պահին
eAB + eBC + eCA = 0 , (5.10)
ապա տվյալ դեպքում ոչ միայն կարճ միացում չկա, այլև բեռնվածքի
բացակայության դեպքում գեներատորի ֆազերի փակ եռանկյունում հոսանքը
հավասար է զրոյի: Սակայն դա ճիշտ է տեսականորեն, եթե գեներատորի էլշուները
խստորեն սինուսոիդային են, քանզի միայն այդ դեպքում է ֆազային էլշուների
գումարը հավասար զրոյի: Իրականում գեներատորի ֆազային էլշուները հաճախ
չունեն խիստ սինուսոիդային ձև և ոչ լրիվ են բավարարում (5.10) առնչությանը:
Ուստի գեներատորի ֆազերի եռանկյունաձև միացումը հանդիպում է հազվադեպ:

5.5. Եռաֆազ շղթայի հզորությունը

Ցանկացած բարդ շղթայի ակտիվ հզորությունը հավասար է նրա բոլոր


տեղամասերի ակտիվ հզորությունների գումարին, ուստի եռաֆազ շղթայի ակտիվ
հզորությունը հավասար է երեք ֆազերի ակտիվ հզորությունների գումարին.
P = PA + PB + PC = U A I A cos ϕ A + U B I B cos ϕ B + U C IC cos ϕC ,

որտեղ U A , U B , U C -ն եռաֆազ սպառիչի ֆազային լարումներն են, I A , I B , IC -ն՝


ֆազային հոսանքները, ϕ A , ϕ B , ϕC -ն՝ համապատասխանաբար դրանց միջև
փուլային շեղման անկյունները:
Համանման ձևով եռաֆազ շղթայի ռեակտիվ հզորությունը.
Q = QA + QB + QC = U A I A sin ϕ A + U B I B sin ϕ B + U C I C sin ϕC :
Սիմետրիկ եռաֆազ շղթայի դեպքում, անկախ դրա միացման ձևից,
զորությունները նույնը կլինեն բոլոր երեք ֆազերի համար, հետևաբար,
P = 3Pֆ = Uֆ Iֆ cosϕ և Q = 3Qֆ = 3Uֆ Iֆ sinϕ,
որտեղ ϕ -ն ֆազային լարման և ֆազային հոսանքի միջև փուլային շեղումն է:
Գործնականում նպատակահարմար է եռաֆազ շղթայի հզորություններն
արտահայտել ոչ թե ֆազային, այլ գծային մեծություններով, որոնք ավելի մատչելի
են չափման համար: Այդ նպատակով, տեղադրելով (5.11)-ում, աստղաձև միացման
դեպքում
Uգ = 3 Uֆ, Iգ = Iֆ,
իսկ եռանկյունաձև միացման դեպքում՝
Uգ=Uֆ, Iգ= 3 Iֆ ,
ակտիվ, ռեակտիվ և լրիվ հզորությունների համար կստանանք նույն
արտահայտությունները, որոնք կախված չեն սպառիչի միացման ձևից
(սովորաբար գծային լարումների ու հոսանքների նշանակումներին ինդեքս չեն
դնում).
P = 3UI cos ϕ (Վտ),
Q = 3UI sin ϕ (ՎԱռ),
S = P 2 + Q 2 = 3UI (ՎԱ):
Պահպանվում են հետևյալ առնչությունները՝
Q
P = S cos ϕ , Q = S sin ϕ , tgϕ = :
P
5.6. Ոչ սիմետրիկ եռաֆազ շղթա

Դիտարկենք սպառիչի աստղաձև միացման ընդհանուր դեպքը, երբ գծի


հաղորդալարերը, այդ թվում նաև զրոյականը, ունեն որոշակի դիմադրություն, որը
հնարավոր չէ անտեսել: Գծի երեք հաղորդալարերի դիմադրությունները կարելի է
հաշվառել սպառիչի ֆազերի դիմադրությունների կազմում, ուստի հարկ կլինի
առանձին դիտարկել միայն զրոյական հաղորդալարի Z 0 դիմադրությունը (նկ.
5.12):
Ընդունենք որպես պայմանական զրո աղբյուրի չեզոք N կետը և
առաջադրենք խնդիր՝ հաշվել շղթայի ռեժիմը, եթե տրված են աղբյուրի ֆազային
լարումները՝ U̇ A , U̇ B , U̇ C , սպառիչի ֆազերի կոմպլեքս դիմադրությունները՝ Z A ,
Z B , Z C , և զրոյական հաղորդալարի Z 0 կոմպլեքս դիմադրությունը:
IA
A a

EA U'A ZA

UA ZO I0
N n
EB ZC
EC IB ZB
C B c b
IC

Նկ. 5.12

Քանի որ շղթան ունի ընդամենը երկու հանգույց, նպատակահարմար է


օգտվել հանգուցային լարման մեթոդից: Սկզբում գտնենք լարումը չեզոքների միջև,
որն անվանում են չեզոքի շեղում՝ U̇ 0 .

U̇ A U̇ B U̇ C
+ +
Z Z ZC U̇ Y + U̇ B YB + U̇ C YC
U̇ 0 = A B
= A A : (5.11)
1 1 1 1 YA + YB + YC + Y0
+ + +
Z A Z B ZC Z 0

Մասնակի դեպքում, եթե զրոյական հաղորդալարը բացակայում է, այսինքն՝


Z 0 = ∞ , (5.11)-ում կլինի Y0 = 0 :
Էներգիայի աղբյուրը տալիս է լարումների սիմետրիկ համակարգ՝
U̇ A = U ,
U̇ B = Ue− j120 ,
0

U̇ C = Ue j120 ,
0
որտեղ U -ն աղբյուրի ֆազային լարման գործող արժեքն է: Տեղադրելով (5.11)-ում,
կստանանք.
0 0

̇ YA + YBe − j120 + YCe j120


U0 = U = U 0 e jϕ0 :
YA + YB + YC + Y0
Երբ արդեն որոշված է չեզոքի շեղումը, սպառիչի ֆազային լարումները
կլինեն՝
U̇ A′ = U̇ A − U̇ 0 , U̇ B′ = U̇ B − U̇ 0 , U̇ C′ = U̇ C − U̇ 0 ,

և ֆազային հոսանքները.
İA = U̇ A′ YA , İB = U̇ B′ YB , İC = U̇ C′ YC :

Հոսանքը զրոյական հաղորդալարում կարող է որոշվել կամ որպես ֆազային


հոսանքների գումար՝
İ0 = İA + İB + İC ,

կամ İ0 = U̇ 0Y0 բանաձևով:


Վեկտորական դիագրամը կառուցում ենք հաշվարկի արդյունքներով, որպես
բազային ընտրում ենք աղբյուրի ֆազային լարումները՝ U̇ A , U̇ B , U̇ C -ն (նկ. 5.13):

Նկ. 5.13

5.7. Ոչ սիմետրիկ եռաֆազ շղթայի հաշվարկը

Նախորդ թեմայում մենք դիտարկեցինք ոչ սիմետրիկ եռաֆազ շղթայի


հաշվարկի ընդհանուր դեպքը, այժմ դիտարկենք որոշակի շղթա, որն ունի
զրոյական հաղորդալարը (նկ. 5.14):
Նկ. 5.14

Պետք է հաշվել զրոյական հաղորդալարի İ0 հոսանքը, եթե տրված են.

U A = U B = U C = U = 220 Վ, R = xL = xC = 55 Օմ:
Հիշենք, որ էներգիայի աղբյուրը տալիս է լարումների սիմետրիկ համակարգ՝

U̇ A = U , U̇ B = Ue− j120 , U̇ C = Ue− j 240 ,


0 0

որտեղ U -ն աղբյուրի ֆազային լարման գործող արժեքն է,


Z A = R , Z B = jxL , Z C = − jxC :
Համաձայն Կիրխհոֆի 1-ին օրենքի,
İ0 = İA + İB + İC : (5.12)
Հաշվենք ֆազային հոսանքները.
U̇ U 220
İA = A = = = 4 Ա,
R R 55
̇ − j1200
220 e − j120
0

̇I = U B = Ue =
0 0
⋅ j 900 = 4e− j 210 = 4e j150 Ա,
B
jxL j 55 55 e
̇ − j 2400
̇I = U C = 220 ⋅ e = 4 e − j1500
Ա:
C 0
− jxC 55 e − j 90
Տեղադրենք արժեքները (5.12)-ում.

İ0 = 4 1 + e j150 + e − j150 = 4 (1 + cos1500 + j sin1500 + cos1500 − j sin1500 ) =


( )
0 0

⎛ 3⎞ Ա:
= 4 (1 + 2cos1500 ) = 4 ⎜⎜1 − 2 ⋅ ( )
⎟ = 4 1 − 3 = −4 ⋅ 0, 73 = −2, 92
2 ⎟⎠

Կառուցենք շղթայի վեկտորական դիագրամը (նկ. 5.15), որտեղ գծային
լարումների վեկտորները կառուցվել են հետևյալ բանաձևերով՝
U̇ AB = U̇ A − U̇ B ⎫

U̇ BC = U̇ B − U̇ C ⎬ : (5.13)
U̇ CA = U̇ C − U̇ A ⎪⎭

Նկ. 5.15

Հարց է ծագում, ի՞նչ արժեքի ընտրենք R -ը, որպեսզի ստանանք İ0 = 0 :


Վեկտորական դիագրամից հետևում է.
220 3
İA = = (İB + İC ) = 2 ⋅ I C ⋅ ⋅ cos 300 = 2 ⋅ 4 ⋅ = 4 3 Ա,
R 2
որտեղից,
220 55 55
R= = = = 31, 7 Օմ:
4 3 3 1, 73
Քանի որ շղթայում կա զրոյական հաղորդալար, ապա ϕn = ϕ N և U̇ 0 = 0 :

5.8. Եռաֆազ ցանցի ֆազերի հաջորդականթյան որոշումը

Այժմ դիտարկենք ոչ սիմետրիկ եռաֆազ շղթա, որում բացակայում է


զրոյական հաղորդալարը, հետևաբար U̇ 0 = 0 : Դիտարկենք գործնական խնդիր,
որն ունի լայն կիրառություն: Ինչպե՞ս որոշել եռաֆազ համակարգի ֆազերի
հաջորդման ուղղությունը, եթե ունենք միայն երեք գծային հաղորդալարերը: Եթե
դա չիմանանք, ապա կարող է ցանցին միացնելիս շարժիչը պտտվել հակառակ
ուղղությամբ և առաջանալ վթար: Միացնում ենք գծին կոնդենսատոր և երկու
միատեսակ լամպ և ընտրում ենք xC = R (նկ. 5.16):
Նկ. 5.16

Հաշվենք զրոյի շեղման լարումը.

U̇ 0 =
∑ Ė YK K
=
U̇ AYA + U̇ BYB + U̇ C YC
: (5.14)
∑Y K YA + YB + YC

j
Այստեղ U̇ A = U , U̇ B = Ue− j120 , U̇ C = Ue − j 240 = Ue j120 ,
0 0 0
Z A = − jxC , YA = ,
R
1
Z B = Z C = R , YB = YC = : Արժեքները տեղադրենք (5.14)-ում.
R
j 1 − j1200 1 j1200
− j1200 + e + e
j1200
̇ YA + YBe + YCe R R R
U0 = U =U =
YA + YB + YC j 1 1
+ + :
0 0 0
R R 0R
j + cos120 − j sin120 + cos120 + j sin120 j −1
=U =U
2+ j 2+ j
Հայտարարը բազմապատկենք լծորդ կոմպլեքսով՝
( j − 1)(2 − j ) 2 j +1− 2 + j −1 + 3 j 1 3
U̇ 0 = U =U =U =− U+ j U:
(2 + j )(2 − j ) 5 5 5 5

Կառուցում ենք շղթայի վեկտորական դիագրամը, բազային ընտրում ենք


աղբյուրի ֆազային լարումները, գծային լարումները կառուցում ենք
U̇ AB = U̇ A − U̇ B , U̇ BC = U̇ B − U̇ C , U̇ CA = U̇ C − U̇ A

բանաձևերի միջոցով, այնուհետև կառուցում ենք U̇ 0 վեկտորը և գտնում n կետի


դիրքը և կառուցում սպառիչի ֆազային լարումների վեկտորները հետևյալ
բանաձևերով՝
U̇ A′ = U̇ A − U̇ 0 , U̇ B′ = U̇ B − U̇ 0 , U̇ C′ = U̇ C − U̇ 0 :
Վեկտորական դիագրամից երևում է, որ U̇ B′ >> U̇ C′ , ուստի B ֆազի լամպը
շատ ավելի պայծառ կվառվի, քան C ֆազի լամպը: Պայմանականորեն ընդունում
ենք կոնդենսատորը որպես A ֆազ, իսկ հաջորդ ֆազը կլինի պայծառ լամպինը:

ՆԿ. 5.17

Կառուցված վեկտորական դիագրամից նաև հետևում է, որ ոչ սիմետրիկ բեռի


դեպքում զրոյական հաղորդալարը խիստ անհրաժեշտ է, հակառակ դեպքում
սպառիչի ֆազերի լարումները կարող են զգալիորեն տարբերվել իրարից: Ուստի
զրոյական հաղորդալարի բացակայությունը կամ խզվելը դիտվում է որպես
վթարային դեպք: Այդ պատճառով էլ զրոյական հաղորդալարի վրա չի կարելի դնել
ապահովիչ կամ ավտոմատ անջատիչ:

5.9. Պտտվող մագնիսական դաշտ

Ինչպես արդեն նշվեց, եռաֆազ փոփոխական հոսանքի կարևորագույն


առավելություններից մեկը պտտվող մագնիսական դաշտի ստացման
հնարավորությունն է: Պտտվող մագնիսական դաշտի տակ հասկանում են
մեծությամբ հաստատուն մագնիսական հոսք, որը պտտվում է տարածության մեջ
հաստատուն անկյունային արագությամբ, այսինքն՝ այնպիսի մագնիսական դաշտ,
որը կստացվի, եթե պտտենք անփոփոխ արագությամբ հաստատուն մագնիսը:
Էլեկտրական մեքենայի ստատորի փորակներում տեղադրենք երեք ֆազային
փաթույթ՝ A − X , B − Y , C − Z , որոնց հարթությունները տարածականորեն
միմյանցից շեղված են 1200-ով (նկ. 5.18):
A

1200
Y
Z
+ ḂC +
Ḃ A

Ḃ B
C
B
+

X
Նկ. 5.18

Միացնենք այդ փաթույթները եռաֆազ ցանցին. դրանցով կանցնեն նույն


մեծությամբ, բայց ըստ փուլի միմյանց նկատմամբ 1200-ով շեղված սինուսոիդային
հոսանքներ.
iA = I m sin ωt ,
iB = I m sin (ω t − 1200 ),
iC = I m sin (ω t − 2400 ):

Փաթույթների հոսանքները ստեղծում են մագնիսական դաշտեր, որոնց


ինդուկցիայի վեկտորների Bm ամպլիտուդային արժեքները հավասար են, բայց
շեղված են միմյանց նկատմամբ 1200-ով (նկ. 5.19).
BA = Bm sin ω t ,
BB = Bm sin (ω t − 1200 ), (5.15)
BC = Bm sin (ω t − 2400 ):

Մագնիսական ինդուկցիաների վեկտորների ուղղությունները փաթույթների


հոսանքների ուղղությունների հետ կապված են խցանահանի կանոնով.
յուրաքանչյուրն ուղղված է համապատասխան փաթույթի առանցքով` ḂC , Ḃ B , ḂC
(նկ. 5.18): Այդ ինդուկցիաներից յուրաքանչյուրը բաբախող է իր առանցքի
ուղղությամբ, բայց առանցքնեևն անշարժ են տարածության մեջ:
Նկ. 5.19

Մեքենայի արդյունարար մագնիսական դաշտն ստացվում է երեք


մագնիսական դաշտերի վերադրումից, հետևաբար արդյունարար դաշտի
ինդուկցիայի վեկտորը`
Ḃ = Ḃ A + Ḃ B + ḂC : (5.16)
Գտնենք մագնիսական ինդուկցիայի արդյունարար վեկտորի մեծությունը և
ուղղությունը ժամանակի տարբեր պահերին՝ օգտվելով (5.15) և (5.16) բանաձևերից
և նկ. 5.19-ից, որտեղ պատկերված սինուսոիդների ակնթարթային արժեքների
գումարը ժանանակի ցանկացած պահին հավասար է զրոյի: Ստորև նկարներում
ḂC , Ḃ B , ḂC ինդուկցիաների վեկտորների դրական ուղությունների առանցքները
նշանակված են համապատասխանաբար 1, 2. 3 թվերով:
1) t = 0 .
3 3
BA = 0 , BB = − Bm , BC = Bm ,
2 2
3 3
B = 2⋅ Bm ⋅ cos 300 = 3Bm ⋅ = 1,5 Bm :
2 2

T
2) t = .
4
1
BA = Bm , BB = BC = − Bm ,
2
B = Bm + 0, 5Bm = 1, 5Bm :

T
3) t = .
2
3 3
BA = 0 , BB = Bm , BC = − Bm ,
2 2
3 3
B = 2⋅ Bm ⋅ cos 300 = 3Bm ⋅ = 1,5 Bm :
2 2

3
4) t = T .
4

1
BA = − Bm , BB = BC = Bm ,
2
B = Bm + 0, 5Bm = 1, 5Bm :

3
5) t = T . Կրկնվում է թիվ 1) դեպքը:
4
Այսպիսով, արդյունարար դաշտի մագնիսական ինդուկցիան 1,5 անգամ մեծ է
յուրաքանչյուր կոճի կողմից ստեղծվող մագնիսական դաշտի ինդուկցիայի
առավելագույն արժեքից, իսկ նրա վեկտորը շրջվում է տարածության մեջ ֆազերի
հաջորդման ուղղությամբ, սնող ցանցի ω = 2π f հաստատուն անկյունային
արագությամբ՝ կատարելով մեկ լրիվ պտույտ կոճերը սնող հոսանքի մեկ
պարբերության ընթացքում: Հետևաբար, f = 50 Հց հաճախության դեպքում մեկ
րոպեում ստատորի ստեղծած երկբևեռ մագնիսական դաշտի պտուտաթվերը
կլինեն
n1 = 60 f = 60 ⋅ 50 = 3000 պտ/ր:
Եթե երեք սնող հաղորդալարերից ցանկացած երկուսի տեղերը փոխվեն,
ապա ստատորի ստեղծած մագնիսական դաշտը կպտտվի սկզբնականի
նկատմամբ հակառակ ուղղությամբ:

5.10. Սինխրոն և ասինխրոն մեքենաների աշխատանքի սկզբունքը

Նախորդ թեմայում դիտարկված նկ. 5.18 մեքենայի լիսեռի վրա որպես ռոտոր
տեղադրենք գլանաձև հաստատուն մագնիս՝ մագնիսացված տրամագծային
հարթությամբ (նկ. 5. 19): Եռաֆազ ցանցից սնվող ստատորային եռաֆազ փաթույթի
ստեղծած պտտվող մագնիսական դաշտը պատկերված է մեկ զույգ բևեռ ունեցող
հաստատուն մագնիսի տեսքով, որը պտտվում է ժամսլաքի ուղղությամբ՝ n1
պտ/րոպե արագությամբ: Այս կառուցվածքում ռոտորը կարող է պտտվել միայն
դաշտի պտտման n1 արագությամբ՝ անկախ մեքենայի բեռնվածքից, որովհետև
բոլոր մյուս հնարավոր դիրքերում ռոտորի վիճակը կլինի անկայուն: Այսպիսով,
քանի դեռ ռոտորի հզորությունը բավականացնում է պտտելու իր լիսեռի վրա
ազդող բեռնվածքի արգելակող մոմենտը, ռոտորի պտուտաթվերը կլինեն
հավասար ստոտորային դաշտի պտուտաթվերին՝
n2 = n1 : (5.17)

Նկ. 5.19

Այսպիսի մեքենաները կոչվում են սինխրոն մեքենաներ, որովհետև դրանց


ռոտորը և ստատորի փաթույթի ստեղծած մագնիսական դաշտը պտտվում են
սինխրոն, այսինքն միևնույն արագությամբ:
Քանի որ մեծ չափսերի հաստատուն մագնիսներ հնարավոր չէ պատրաստել,
ուստի մի քանի տասնյակ վատտից ավելի սինխրոն մեքենաներում ռոտորը
հաստատուն էլեկտրամագնիս է, որի գրգռման փաթույթը սնելու համար որպես
գրգռիչ է ծառայում նույն լիսեռին միացված համեմատաբար փոքր հաստատուն
հոսանքի գեներատորը: Գրգռման փաթույթի սնման համար պահանջվող
հզորությունը չի գերազանցում մեքենայի ակտիվ հզորության 1...3% ը:
Սինխրոն շարժիչների արագության կարգավորումը հնարավոր է միայն սնող
ցանցի հաճախության փոփոխումով, քանի որ
n2 = n1 = 60 f :
Ինչպես արդեն նշվեց, սինուսոիդայի մեկ պարբերության ընթացքում նախորդ
թեմայում ստացված երկբևեռ մագնիսական դաշտը կկատարի մեկ պտույտ,
հետևաբար f = 50 Հց հաճախության դեպքում մեկ րոպեում ստատորի
մագնիսական դաշտի պտուտաթվերը կլինեն
n1 = 60 f = 60 ⋅ 50 = 3000 պտ/ր:
Ավելի փոքր արագություններ ստանալու համար, կիրառում են ստատորի
բազմաբևեռ փաթույթներ: Այդ նպատակով յուրաքանչյուր ֆազային փաթույթ
տրոհվում է ընդհանուր դեպքում հաջորդաբար կամ զուգահեռ միացված p
հավասար մասերի ( p -ն կոչվում է զույգ բևեռների թիվ), և դրանց դաշտերի
վերադրումից առաջացած արդյունարար մագնիսական դաշտը ստացվում է p -
բևեռանի, իսկ պտտման արագությունը փոքրանում է p անգամ՝
60 f
n1 = : (5.18)
p
Գործնականում կիրառվող սինխրոն շարժիչների գերակշռող մասի համար
p = 1, 2, 3 և 4, որոնց դեպքում դաշտերի պտուտաթվերը համապատասխանաբար,
կունենան հետևյալ արժեքները՝ 3000, 1500, 1000 և 750 պտ/ր:
Սինխրոն շարժիչները սովորաբար կիրառվում են մեծ հզորության (մինչև մի
քանի տասնյակ ՄՎտ) պոմպեր, կոմպրեսորներ, օդափոխիչներ և այլ
սարքավորումներ աշխատացնելու համար, որտեղ չեն պահանջվում հաճախակի
գործարկումներ և արագության կարգավորում: Փոքր հզորության սինխրոն
շարժիչները անփոխարինելի են այն տեղերում, որտեղ պահանջվում է ապահովել
ռոտորի պտտման խիստ հաստաատուն արագություն (գրանցող սարքերում,
ձայնատեսագրման սարքերում և այլն):
Հատկապես լայն կիրառություն ունեն սինխրոն գեներատորները, որոնք
ներկայումս տեղակայված են գրեթե բոլոր տեսակի էլեկտրակայաններում և
փոփոխական հոսանքի էլեկտրաէներգիայի ստացման հիմնական աղբյուրներն են:
Եռաֆազ սինխրոն գեներատորներն ամենահզոր էլեկտրական մեքենաներն են:
Ժամանակակից մեկ եռաֆազ սինխրոն գեներատորի հզորությունը հասնում է
մինչև 1500 ՄՎտ: Համեմատաբար ավելի փոքր հզորությամբ (մինչև մի քանի
հարյուր կՎտ) սինխրոն գեներատորները կիրառվում են որպես
էլեկտրաէներգիայի ավտոնոմ աղբյուրներ՝ պտտման մեջ դրվելով ներքին այրման
շարժիչների, հողմակների և այլ առաջնային շարժիչների միջոցով:
Ասինխրոն շարժիչում ռոտորի մագնիսացման համար արտաքին
էլեկտրաէներգիայի աղբյուր չի պահանջվում, այստեղ դա իրականացվում է
ստատորի կողմից ստեղծված պտտվող մագնիսական դաշտի էներգիայի հաշվին:
Դրա համար ռոտորի վրա տեղադրում են կարճ միացված փաթույթ (նկ. 5. 20):
Պտտվող դաշտի մագնիսական հոսքը հատում է անշարժ ռոտորի փաթույթների
հաղորդիչ գալարները և, համաձայն էլեկտրամագնիսական ինդուկցիայի երևույթի,
ինդուկտում փաթույթում e2 ինդուկցիայի էլշու, որի ուղղությունը որոշվում է աջ
ձեռքի կանոնով: Ընդ որում, պետք է նկատի ունենալ, որ գալարի հաղորդալարի
հարաբերական շարժման ուղությունը ( Vh արագությունը) հակառակ է ուղղված
դաշտի պտտման ուղղությանը: Ինդուկտված էլշուն, իր հերթին, ռոտորի
հաղորդիչներում առաջացնում է նույն ուղղությամբ անցնող հոսանք: Այդ
հոսանքից նույնպես առաջանում է մագնիսական դաշտ, որը փոխազդում է
պտտվող դաշտի հետ, ինչի արդյունքում գալարի հաղորդալարերի վրա ազդում են
FF զույգ ուժեր, որոնց ուղղությունը որոշվում է ձախ ձեռքի կանոնով (Ամպերի
ուժը): FF ուժազույգից ռոտորի վրա ազդում է M պտտող մոմենտ, ռոտորը սկսում
է պտտվել ստատորի դաշտի ուղղությամբ:

Նկ. 5.20

Եթե պտտող M մոմենտն իր մեծությամբ գերազանցում է մեքենայի լիսեռի


վրա եղած հակազդող (արգելակող) M h մոմենտը, ապա ռոտորը կստանա
արագացող շարժում դաշտի պտտման ուղղությամբ: Ռոտորի n2 արագության
մեծացմանը զուգընթաց կփոքրանա նրա հաղորդիչների և պպտվող մագնիսական
դաշտի Vh = n1 − n2 հարաբերական արագությունը, կփոքրանան նաև դրանցում
ինդուկտված էլշուները, հոսանքները և, հետևաբար, M պտտող մոմենտը:
Երբ վերջինս հավասարվի լիսեռի վրա M h հակազդող մոմենտին, շարժիչի
ռոտորը կպտտվի հաստատուն n2 արագությամբ, որը, սակայն, միշտ փոքր կլինի
դաշտի n1 արագությունից: Ուստի դիտարկվող մեքենան անվանել են ասինխրոն:
Ասինխրոն մեքենայի տեսության հիմնական հասկացություններից մեկը
մեքենայի s սահքն է, որը կապ է հաստատում ռոտորի և ստատորի դաշտի
արագությունների միջև.
n − n2
s= 1 : (5.19)
n1
Շարժիչը սնող ցանցի տրված լարման դեպքում սահքը կախված է շարժիչի
բեռնվածքից (լիսեռին կիրառված M h մոմենտից): Ընդհանուր օգտագործման
ասին[րոն շարժիչների համար անվանական (նոմինալ) բեռնվածքների դեպքում
s N = 0, 03...0, 006 : Օրինակ, եթե ասինխրոն շարժիչի ստատորի դաշտի պտտման
արագությունը n1 = 1000 պտ/ր, ապա, ըստ (5.19) բանաձևի, ռոտորի պտտման
արագությունը անվանական բեռնվածքի դեպքում տարբեր շարժիչների համար
կտատանվի n2 N = 940...970 պտ/ր սահմաններում, իսկ եթե n1 = 1500 պտ/ր, ապա
n2 N = 1410...1455 պտ/ր:
Ասինխրոն շարժիչի պարապ ընթացքի դեպքում սահքը շատ փոքր է՝
s0 = 0, 05...0, 01 :
Ինչպես ցանկացած էլեկտրական մեքենա, ասինխրոն մեքենաները նույնպես
շրջելի են. նույն մեքենան կարող է աշխատել և՛ որպես գեներատոր, և՛ որպես
շարժիչ: Գործնականում, սակայն, ասինխրոն մեքենաները կիրառվում են
գլխավորապես որպես շարժիչներ:
Ասինխրոն շարժիչները, շնորհիվ իրենց արժանիքների, ներկայումս ոչ միայն
ամենատարածված շարժիչներն են, այլև էլեկտրաէներգիայի ամենատարածված
սպառիչներից են: Եռաֆազ հոսանքի լայն կիրառությունը մասամբ
պայմանավորված է նաև հուսալի և էժան եռաֆազ ասինխրոն շարժիչների
օգտագործման հնարավորությամբ:
Մեծ հզորության ասինխրոն շարժիչները պատրաստվում են եռաֆազ, իսկ
փոքր հզորության դեպքում (մինչև 500 Վտ)՝ սովորաբար միաֆազ և երկֆազ:
Վերջիններս օգտագործվում են ավտոմատիկայի, բժշկական և այլ
սարքավորումներում, ինչպես նաև կենցաղային էլեկտրական սարքերում
(սառնարան, լվացքի մեքենա):

You might also like