You are on page 1of 5

Brushless շարժիչներ

Կառուցածքը

Brushless շարժիչը կազմված է ռոտորից(A) և ստատորից(B): Ռոտորի վրա կա հաստատուն մագնիս (կամ
մի քանի մագնիսներ, որոնք դասավորված են որոշակի կարգով), իսկ ստատորի վրա մագնիսական դաշտ
ստեղծելու համար կան կոճեր (նկար 1) ։

նկար 1

Ըստ կառուցվածքի տարբերվում են 2 տիպի շարժիչներ inrunner և outrunner։ inrunner-ում ռոտորի


մագնիսները գտնվում են ստատորի ներսում, իսկ outrunner-ում հակառակը մագնիսները դասավորված
են դրսից և պտտվում են անշարժ ստատորի շուրջ։

Նկար 2

Կոնստրուկցիայի տեսակետից inrunner-ը ավելի պարզ է, քանի որ անշարժ ստատորը կարող է


հանդիսանալ որպես կոռպուս։ outrunner-ի դեպքում պտտվում է ամբողջ արտաքին մասը, ինչը
դժվարեցնում է շարժիչի ամրացումը օգտագործվում է կամ անշարժ առանցքը կամ էլ ստատորի մասերից
մեկը։
Մագնիսներ և բևեռներ

Ռոտորում բևեռների քանակը զույգ է (նկար 3)։

Նկար 3

Բայց պարտադիր չէ, որ մագնիսների քանակը համընկնի բևեռների քանակի հետ, մի քանի մագնիս կարող
են առաջացնել մի բևեռ։ Օրինակ նկար 4-ում մագնիսներ քանակը 8-ն է, իսկ բևեռների քանակը 4-ը

Նկար 4

Մագնիսները ռոտորին ամրացվում են հատուկ սոսնձի միջոցով, երբեմն հանդիպում են նաև այլ
տարբերակներ։ Ռոտորի կարող է պատրաստվել մագնիսահաղորդիչ, ոչ մագնիսահաղորդիչ կամ
կոմբինացիոն նյութերից։

Փաթույթներ և ատամներ

Եռաֆազ շարժիչներում փաթույթները անում են պղնձի մետաղալարով։ Մետաղալարը կարող է լինել մեկ
ջիլից կամ մի քանի իրարից մեկուսացված ջիլերից։Ատամների քանակը պետք է պատիկ լինի ֆազերի
քանակին, այսինքն 3 ֆազային շարժիչներում ատամների քանակը պետք է բաժանվի 3-ի։ Ստատորի
ատամների քանակը կարող է ինչպես շատ այնպես էլ քիչ լինել ռոտորի վրա եղած բևեռների քանակից։

Նկար 5

3 ատամնավոր ստատոր օգտագործում են ոչ շատ հաճախ։ Քանի որ ժամանակի ամեն մի պահի


օգտագործվում է միայն 2 ֆազա ապա մագնիսական ուժերը ռոտորի վրա ազդում են ոչ հավասարաչափ
և առաջանում է դողոց։ Այս խնդրից ազատվելու համար ստատորը անում են ավելի շատ ատամներով և
փորձում են փաթույթները հավասարաչափ բաշխել։ Այս դեպքում ռոտորի վրա ազդող մագնիսական
ուժերը հավասարակշռում են միմյանց և դողոցի էֆեկտ գրեթե չի առաջանում (նկար 6)։

Նկար 6

Աշխատանքի սկզբունքը

Brushless շարժիչի աշխատանքի համար անհրաժեշտ է հատուկ կոնտրոլլեր, որը միացնում է


փաթույթները այնպես, որ ռոտորի և ստատորի մագնիսական դաշտի վեկտորները լինեն օրթոգոնալ
(նկար 7)։
Նկար 7

Ինչպես երևում է ռոտորի ամեն մի շարժի համար պետք է ստատորի փաթույթներում կատարել որոշակի
կոմուտացիա։ Ինչպես արդեն պարզվեց փաթույթների կոմուտացիայի խնդիրը լուծվում է հատուկ սարքի
միջոցով։ Որպեսզի սարքը հասկանա թե, որ փաթույթները պետք է միացնել ապա այն պետք է իմանա
ռոտորի դիրքը, որը անում է Հոլլի սենսորների միջոցով կամ եթե չկան այդ սենսորները ապա հաշվի է
առնում ստատորի չմիացված կոճերի ԷլՇուն։ Կոնտրոլլերը ուղղակի hետևում է այդ փոփոխություններին
և տալիս է կոմուտացիայի հաջորդականությունը։ Քանի որ շարժիչների մեծ մասը 3 ֆազային են
դիտարկենք այդ շարժիչների կոնտրոլլերի գործողությունները (նկար 7)։

1. A կոճի վրա տրվում է դրական իմպուլս, իսկ B-ի վրա բացասական, որի արդյունքում ռոտորը
շարժվում է, սենսորները ֆիքսում են այդ տեղաշարժը և տրվում է ազդանշան հաջորդ քայլի
համար
2. A կոճը անջատվում է և դրական իմպուլս գնում է C կոճ, տրվում է ազդանշան հաջորդ քայլի համար
3. C-վրա դրական A-ի վրա բացասական
4. B-ի վրա դրական A-ի վրա բացասական
5. B-ի վրա դրական C-ի վրա բացասական
6. A- վրա դրական C -ի վրա բացասական

Եվ ցիկլը կրկնվում է։

Շարժիչի հիմնական պարամետրերը

1. Աշխատանքի ռեժիմը, որի համար պատրաստված է շարժիչը։ Այն լինում է 2 տիպի կարճատև և
երկարատև։
2. Փաթույթի դիմադրությունը։ Այս պարամետրը անմիջականորեն ազդում է շարժիչի ՕԳԳ-ի վրա,
ինչքան այն փոքր է այնքան ՕԳԳ-ն մեծ է։
3. Աշխատանքային մաքսիմալ լարում։ Այն մաքսիմալ լարումը, որին կարող են դիմանալ ստատորի
փաթույթները։
4. Մաքսիմալ հոսանք։Փաթույթի մաքսիմալ թույլատրելի հոսանքը, որպես կանոն նշվում է նաև
ժամանակը, որի ընթացքում կարող է հոսալ այդ հոսանքը։ Մաքսիմալ հոսանքի
սահմանափակումը պայմանավորված է փաթույթների հնարավոր գերտաքացումից, այդ
պատճառով ցուրտ եղանակային պայմաններում մաքսիմալ հոսանքի հետ կարելի է ավելի երկար
աշխատել քան շոգ եղանակին։
5. Մաքսիմալ հզորություն։ Այս պարամետրը անմիջականորեն կապված է նախորդներից և ցույց է
տալիս այն մաքսիմալ հզորությունը որը կարող է շարժիչը զարգացնել կարճ
ժամանակահատվածում, որպես կանոն մի քանի վայրկյան։ Երկար ժամանակ այս ռեժիմում
աշխատանքը կբերի շարժիչի գերտաքացմանը։
6. Նոմինալ հզորություն։ Այն հզորությունն է, որը շարժիչը կարող է զարգացնել աշխատանքի ամբողջ
ընթացքում։
7. Մաքսիմալ պտույտներ։ Հիմնականում նշվում է Kv գործակիցը որը ցույց է տալիս 1 Վոլտի համար
առանց բեռի շարժիչի պտույտների քանակը։

You might also like