You are on page 1of 4

Տելեմետրիա և OSD

Տելեմետրիայի համակարգը նախատեսված է ռեալ ժամանակի ռեժումում դռոնից կարևոր տեխնիկական


ինֆորմացիա տրամադրելու համար ,ինչպես նաև անհրաժեշտության դեպքում այդ ինֆորմացիան
լոգավորելու համար, հետագայում ուսումնասիրություններ կատարելու համար։ Ինֆորմացիան կախված
է համակարգից։ Պարզագույն դեպքում, երբ դռոնը ղեկավարվում է վիզուալ՝ այսինքն ոչ մեծ
հեռավորությունների վրա բավարար է միայն մարտկոցների լարումների մասին ինֆորմացիան։ Երկար
հեռավորությունների վրա թռիչքների դեպքում, երբ ղեկավարման համար պետք է նաև տեսախցիկ արդեն
պետք է ավելի շատ իմֆորմացիա, օրինակ՝ ռադիոազդանշանի մակարդակը՝ կապը չկորցնելու համար
կամ վիդեոկանալի մարտկոցի լարումը։ Գործնականում տելեմետրիայի ինֆորմացիան ավելի շատ է, և
նրա մեջ փորձում են տեղավորել ավելի շատ ինֆորմացիա։ Բնականաբար այդ ինֆորմացիան կախված է
դռոնի տեխնիկական հագեցվածությունից և կարող է ինֆորմացիա տալ հետևյալ պարամետրերի մասին.

❑ Մարտկոցի լարում
❑ Օգտագործվող հոսանք
❑ Մարտկոցի ջերմաստիճան
❑ Թռիչքի վերահսկիչի աշխատանքի ռեժիմ
❑ Թռիչքի ժամանակ
❑ Գծային արագություն
❑ Վերտիկալ արագացում
❑ Ակսելերոմետրերի ցուցմունքներ
❑ Կողմնացույցի ցուցմունք
❑ Ընթացիկ կոորդինատներ
❑ Շարժիչի պտույտների քանակ
❑ Հասանելի արբանյակների քանակ և այլն

Այս տվյալները ունեն տարբեր գործնական կիրառություն։ Օրինակ, եթե դռոնը հորզոնական վիճակում
օդում կախված է, բայց տարբեր շարժիչների վրա ծանրաբեռնվածությունները տարբեր են, ապա կարելի
է ենթադրել, որ առկա է դռոնի դիսբալանս, այսինքն՝ դռոնի ծանրության կենտրոնը տեղաշարժված է։
Տելեմետրիայի համար տվյալների հոսք կարող է ձևավորել ոչ միայն թռիչքի վերահսկիչը։ Ժամանկակից
տելեմետրիայի համակարգերի մեծ մասը կարող է ավտոնոմ մշակել ինֆորմացիան, օրինակի հոսանքի,
լարման, ջերմաստիճանի սենսորների ցուցմունքները։ Տարբերություն չկա, թե որտեղ կմիացնենք
սենսորները, բայց իմաստ չկա գնելու տելեմետրիայի և լոգավորման թանկարժեք համակարգ, որը ունի
սեփական բարոմետր, ակսելերոմետր կամ կողմնացույց, քանի որ այս սենսորները արդեն կան թռիչքի
վերահսկիչի մեջ։ Տելեմետրիայի համակարգը ընդհանուր դեպքում բաղկացած է սենսորներից կամ
ինֆորմացիայի այլ աղբյուրներից, տելեմետրայի մոդուլից, որը մշակում է ինֆորմացիան և
«փաթեթավորում» տվյալների անընդհատ հոսքի մեջ, ռադիոկանալից՝ տվյալները փոխանցելու համար,
սարքից՝ ինֆորմացիան ընդունելու և վիզուալ ցույց տալու համար, տվյալները լոգավորելու համակարգից։

Գործնականում տելեմետրայի համակարգի իրագործումը կարելի է կատարել տարբեր ձևերով։ Օրինակ՝


ինֆորմացիայի հավաքումը և մշակումը կատարում է թռիչքի վերահսկիչը, որից հետո հաջորդական
պորտի միջոցով տվյալները տալիս է հատուկ մոդուլի, որը կոչվում է OSD(On-Screen Data), որը
տառաթվայի և գրաֆիկական էլեմենտները «դնում» է տեսախցիկից եկած պատկերի վրա, որը արդեն
երևում է օպերատորի էկրանի վրա։ Երբեմն հոսանքի և լարման սենսորները և GPS-ի ընդունիչը
անմիջապես միացվում են OSD-֊ին։

Տվյալների լոգավորումը կարող է կատարվել անմիջապես թռիչքի վերահսկիչի մեջ ներդրված


հիշողության մեջ, տելեմետրիայի մոդուլի հիշողության մեջ, հատուկ լոգերի մեջ, համակարգչի մեջ կամ
թռիչքային տեսանյութի պահպանման շնորհիվ։ Լոգերը կարող են օգնել դռոնին հետագա
կարգավորումներ տալու համար։ Տելեմետրիայի ինֆորմացիան կարող է փոխանցվել անմիջապես թռիչքի
վերահսկիչից հատուկ ռադիոմոդեմի օգնությամբ, որը ապահովում է երկկողմանի կապ։ Տեսնենք, թե ինչն
է հանդիսանում ինֆորմացիայի աղբյուր տելեմետրիայի համար։

Լարման սենսոր

Այն իրենից ներկայացնում է 2 ռեզիստորներից բաղկացած լարման բաժանիչ։ Բաժանիչի ելքից լարումը
մտնում է միկրոկոնտրոլլերի անալոգային մուտք, իսկ միկրոկոնտրոլլերը իր մեջ ներդրված ԱԹՓ-ի
միջոցով չափում է լարումը։ Բաժանիչը անհրաժեշտ է, քանի որ մարտկոցի լարումը չի կարելի տալ
անմիջապես միկրոկոնտրոլլերին, դա կարող է շարքից դուրս բերել միկրոկոնտրոլլերը, ամենաքիչը
շարքից դուրս կգա անալոգային մուտքը։

Հոսանքի սենսոր

Սրա կառուցվածքը մի փոքր ավելի բարդ է։ Այն կամ ցածրօհմային շունտ է, կամ Հոլլի սենսոր, որը
արձագանքում է մագնիսական դաշտի լարվածությանը, որը առաջանում է ուժային լարի շուրջ։ Ամեն
դեպքում անհրաժեշտ է հավելյալ սխեմա, օպերացիոն ուժեղարար սենսորի թույլ ազդանշանը
ուժեղացնելու համար։ Կան արդեն պատրաստի չափող մոդուլներ, որոնց մեջ արդեն կան և լարման
բաժանիչ և շունտ և իմպուլսային աղբյուր 5.25Վ և 3 Ա ելքով սնուցում տալու համար, ինչպես պատկերված
է նկարում։

Հոսանքի և լարման սենսորները ունեն սխալմունքներ, որոնք կարելի է կոմպենսացնել՝ ծրագրային


ուղղումներ տալով, որը կատարվում է կոնստանտներ տալով, երբ տալիս ենք դռոնի ծրագրային
կարգավորումները։

Մարտկոցի հոսանք և լարում չափող մոդուլ

Ջերմաստիճանի սենսոր

Այս սենսորը հաճախ օգտագործվում է հզոր դռոններում, որոնք ծախսում են մեծ էներգիա և որոնց
մարտկոցը կարող է աշխատել կրիտիկական ռեժիմներում։ Որպես սենսոր կարող է ծառայել
թերմոռեզիստոր, թերմոդիոդ կամ ինտեգրալ թերմոմետր, որը կարող ենք միացնել անմիջապես
տելեմետրիայի մոդուլին։
Բարոմետր, ակսելերոմետր, կողմնացույց

Որպես կանոն՝ օգտագործվում են թռիչքային վերահսկիչի մեջ ինտեգրված սենսորները, որոնք


հավաքվում և մշակվում են թռիչքային վերահսկիչի մեջ և փոխանցվում են տելեմետրիայի մոդուլին։

GPS մոդուլ

Սա նույնպես միացվում է թռիչքի վերահսկիչին, որը մշակում է NMEA պրոտոկոլով եկած ինֆորմացիայի
հոսքը, հաշվում է կոորդինատները, դրանց հիման վրա հաշվում է գծային արագությունը և այլ
անհրաժեշտ ինֆորմացիա և դրանք տալիս է տելեմետրիայի մոդուլին։ GPS մոդուլը կարելի է միացնել նաև
տելեմետրիային, բայց դռոնի դեպքում իմաստ չկա, քանի որ GPS-ի տվյալները պետք են առաջին հերթին
թռիչքի վերահսկիչին։

Թռիչքի վերահսկիչ

Այն նույնպես հանդիսանում է սեփական իմֆորմացիայի աղբյուր, օրնակ՝ թռիչքի ռեժիմ, թռիչքի
ժամանակ, շարժիչի պտտույտների քանակ և այլն։

Նկարում պատկերված է OSD-ի օգտագործմամբ տելեմետրիայի իրականացման ամենատարածված


եղանակը։ Այն հարմար է երկար հեռավորությունների թռիչքների համար, երբ ունենք տեսախցիկ, ինչը
անհրաժեշտ է նման թռիչքների համար տեղանքում կողմնորոշվելու համար։ Արտաքին տվյալները OSD
կարող են մտնել թռիչքի վերահսկիչից, անմիջապես սենսորներից կամ միանգամից տարբեր
աղբյուրներից։ Մոդուլի սեփական միկրոկոնտրոլլերը (MCU) մշակում է այդ տվյալները և բեռնում է
դրանք հատուկ միկրոսխեմայի մեջ որը կոչվում է վիդեոմիկսեր (V-MIX), որը տառաթվային
իմֆորմացիան դնում է պատկերի վրա։
Ունիվերսալ ռադիոկանալ (ռադիոմոդեմ)

Մեծամասամբ տելեմետրիայի տվյալների հոսքը դուրս է բերվում է թռիչքի վերահսկիչի հաջորդական


պորտերից մեկի վրա, ընդ որում՝ այդ նույն պորտի վրա դուրս է բերվում ոչ միայն ստանդարտ
տելեմետրիան, այլ նաև ծառայողական իմֆորմացիան։ Այդ պորտի օգնությամ կարելի է նաև փոխել
թռիչքի վերահսկիչի կարգավորումները՝ փոխելով տարբեր պարամետրեր։ Ընդ որում՝ կախված թռիչքի
վերահսկիչի մոդելից կարելի է կառավարել դռոնը հեռախոսից կամ համակարգչից։

Հաջորդական պորտի միջոցով անլար կապի երկարությունը մեծացնելու համար օգտագործում են


հատուկ սարք, որը կոչվում է ռադիոմոդեմ։

You might also like