You are on page 1of 27

Բաշխված

տեղեկատվական
համակարգեր
Ղազարյան Դավիթ
ՏՏԱ ամբիոն, ՀԱՊՀ
Թեմա 1 Բաշխված տեղեկատվական համակարգերի
հիմնական հասկացությունները
Օրակարգ

• Կազմակերպչական հարցեր
• Սահմանումներ
• Համակարգերի (ցանցի) դասակարգումներ
• Համակարգերի (ցանցի) տոպոլոգիաներ
• Ցանցերի ճարտարապետությունը
Կազմակերպչական հարցեր

• Դասընթացն իրականացնել Google Classroom պլատֆորմի միջոցով


• Տրամադրել էլեկտրոնային հասցեներ @polytechnic.am դոմեյնով
• 1 Tb One Drive հիշողություն
• Microsoft Office ակտիվացում
• JetBrains IDE-երի (PyCharm, IntelliJ) կրթական նպատակներով օգտագործում
• Գրանցվել Google Classroom-ում և հետևել ու կատարել
առաջադրանքները
Սահմանումներ
• Համակարգ
• Համակարգը դա տարրերի համախմբություն է տվյալ հետազոտության
շրջանակներում։ Ընդ որում համակարգը կարող է ունենալ հատկություններ
(համակարգային հատկություններ), որոնցով օժտված չեն համակարգի տարրերը։
• Տեղեկատվական համակարգ
• Նախատեսված է ինֆորմացիայի պահպանման, մշակման, որոնման համար,
ներառում է նաև համապատասխան կազմակերպչական ռեսուրսները (մարդկային,
տեխնիկական, ֆինանսական), որոնք ապահովում են ինֆորմացիայի տարածումը։
• Բաշխված տեղեկատվական համակարգ
• Համակարգ, որի տարրերի (կամ տարրերի խմբի) ֆիզիկական դասավորվածությունը
կարևոր դեր է խաղում համակարգի աշխատունակության տեսակետից (LAN, DMS,
ATM, Internet)։
Համակարգերի (ցանցի)
դասակարգումներ
• Անձնական ցանց • Քաղաքային ցանց
• Personal Area Network (PAN) • Metropolitan Area Network (MAN)
• Լոկալ ցանց • Լայնածավալ ցանց
• Local Area Network (LAN) • Wide Area Network (WAN)
• Տնային ցանց • Ձեռնարկության փակ ցանց
• Home Area Network (HAN) • Enterprise Private Network
• Կամպուսային ցանց • Վիրտուալ փակ ցանց
• Campus Area Network (CAN) • Virtual Private Network (VPN)
• Մագիստրալային ցանց • Գլոբալ ցանց
• Backbone Network • Global Area Network (GAN)
Անձնական ցանց
Personal Area Network (PAN)

Համակարգչային ցանց է, որը սովորաբար օգտագործվում է մեկ մարդու


կողմից օգտագործվող համակարգիչների և այլ տեղեկատվական
տեխնոլոգիական սարքավորումների հաղորդակցման համար։
Օրինակ, անհատական համակարգիչները, տպիչները, սկաներները,
հեռախոսները, ֆաքսերը և այլն։ PAN-ը կարող է ձգվել մինչև 10 մ։
Լոկալ ցանց
Local Area Network (LAN)
Լոկալ ցանցը նախատեսված է սահմանափակ աշխարհագրական
տարածքներում (տուն, դպրոց, բիզնես տարածքներ, ինչպես նաև իրար
մոտ գտնվող շինություններ) համակարգիչների և այլ սարքավորումների
միացման և հաղորդակցման համար։ Յուրաքանչյուր համակարգիչ կամ
սարքավորում իրենից ներկայացնում է հանգույց (Node)։ Սովորաբար
լարային լոկալ ցանցերը հիմնված են Ethernet տեխնոլոգիայի վրա։
Լոկալ ցանցը կարող է միանալ լայնածավալ ցանցին (WAN) օգտագործելով
երթուղիչ (router)։
Տնային ցանց
Home Area Network (HAN)

Տնային ցանցը լոկալ ցանց է, որը նախատեսված է տանը փոքր


քանակությամբ թվային սարքերի, համակարգիչների, տպիչների,
շարժական սարքերի միացման և հաղորդակցման համար։ Հիմնական և
կարևոր ֆունկցիան է ինտերնետ հասանելիության համատեղ
օգտագործումը (sharing)։
Կամպուսային ցանց
Campus Area Network (CAN)

Կամպուսային ցանցը սահմանափակ տարածքում միացված լոկալ


ցանցերի ցանց է։ Օրինակ ձեռնարկության մասնաշենքերը,
համալսարանի մասնաշենքերը։ Համալսարանի կամպուսային ցանցը
կարող է միացնել համալսարանի տարբեր մասնաշենքերը, գրադարանը,
ուսանողական ժամանցի տարածքները և այլն։
Քաղաքային ցանց
Metropolitan Area Network (MAN)

Սա նույնպես լոկալ ցանցերի ցանց է, սակայն կարող է տարածվել ամբողջ


քաղաքի մակարդակով։ Սովորաբար լոկալ ցանցերից (LAN) մեծ են, բայց
լայնածավալ ցանցերից(WAN) փոքր։
Լայնածավալ ցանց
Wide Area Network (WAN)

Համակարգչային ցանց է, որը ընդգրկում է համեմատաբար մեծ


աշխարհագրական տարածք, օրինակ մեծ քաղաք, երկիր,
միջմայրցամաքային։ Իր մեջ ներառում է լոկալ ցանցերը, քաղաքային
ցանցերը։
Ձեռնարկության փակ ցանց
Enterprise Private Network

Ձեռնարկության փակ ցանցը համակարգչային ցանց է, որը կառուցում է


մեկ ընկերություն (ձեռնարկություն) որպեսզի իրար միացնի իր
ընկերության տարբեր մասնաճյուղերի և մասնաշենքերի ցանցերը,
որպեսզի նրանք համատեղ կարողանան օգտագործել ընկերության
տեղեկատվական և համակարգչային ռեսուրսները։
Վիրտուալ փակ ցանց
Virtual Private Network (VPN)

Վիրտուալ փակ ցանցը կառուցվում է օգտագործելով հանրային


կապուղիներ, սովորաբար Ինտերնետը, որպեսզի օգտագործողին
հեռավար կերպով հասանելիություն ապահովի կազմակերպության փակ,
ներքին ցանցին։
Գլոբալ ցանց
Global Area Network (GAN)

Գլոբալ ցանցը բաղկացած է բազմաթիվ իրար կապակցված ցանցերից և


ընգրկում է անսահմանափակ տարածք։ Տերմինը գրեթե հոմանիշ է
Ինտերնետին։
Համակարգերի (ցանցի) տոպոլոգիաներ
Օղակաձև Խառը Աստղաձև Լրիվ կապակցված

Գծային Ծառանման Շինա


Շինա
Bus Topology
Շինա տոպոլոգիայի դեպքում յուրաքանչյուր համակարգիչ կամ ցանցային սարքավորում
միանում է մի մալուխի։
• Հատկությունները
• Փոխանցում է տվյալը միայն մեկ ուղղությամբ
• Յուրաքանչյուր հանգույց միացած է միևնույն մալուխին
• Առավելությունները
• Տնտեսապես ձեռնտու է
• Համեմատած մյուս տոպոլոգիաների, ամենաքիչ երկարությամբ մալուխ է օգտագործում
• Օգտագործվում է փոքր ցանցերում
• Հեշտ է ընդլայնվում
• Թերությունները
• Գլխավոր մալուխը վնասվում է, ցանցը չի աշխատում
• Ցանցի արդյունավետությունն ընկնում է հանգույցների քանակի աճի և մեծ հոսքերի դեպքում
• Համեմատած աստղաձև տոպոլոգիայի հետ դանդաղ է
Օղակաձև
Ring Topology
Օղակաձև տոպոլոգիայի դեպքում յուրաքանչյուր համակարգիչ կամ ցանցային
սարքավորում միանում է ուղիղ երկու հարևանի։
• Հատկությունները
• Մեծ քանակությամբ կրկնիչներ են անհրաժեշտ
• Տվյալները փոխանցվում են հաջորդաբար մինչև վերջնական հանգույցին հասնելը
• Առավելությունները
• Տնտեսապես ձեռնտու է
• Հեշտ է ընդլայնվում
• Թերությունները
• Առաջացած խնդիրները դժվար են վերացվում
• Հանգույցներից մեկի խափանվելը ազդում է ցանցի վրա
• Հանգույց ավելացնելը կամ հեռացնելը խնդիրներ է առաջացնում
Աստղաձև
Star Topology
Աստղաձև տոպոլոգիայի դեպքում յուրաքանչյուր համակարգիչ կամ ցանցային
սարքավորում միանում է մեկ կենտրոնական հանգույցի/սվիչի/երթուղիչի/հաբի։
• Հատկությունները
• Յուրաքանչյուր հանգույց կապված է մյուս հանգույցների հետ կենտրոնական
հանգույցի միջոցով
• Կենտրոնական հանգույցը կատարում է կրկնիչի դեր
• Առավելությունները
• Մեծ արագագործություն և քիչ ցանցային հոսք
• Հեշտ է խնամվում, կարգաբերվում և փոփոխվում
• Եթե որևէ հանգույց խափանվեց, չի ազդում ցանցի վրա
• Թերությունները
• Մոնտաժման և շահագործման ծախսերը մեծ են
• Եթե կենտրոնական հանգույցը խափանվեց,ցանցը չի աշխատի
Լրիվ կապակցված
Fully Connected
Լրիվ կապակցված տոպոլոգիայի բոլոր հանգույցները փոխկապակցված են։
• Հատկությունները
• Կայուն
• Ճկուն չէ
• Առավելությունները
• Յուրաքանչյուր միացում տանում է միայն իր տվյալը
• Անվտանգություն և գաղտնիություն
• Խափանումը հեշտ է հայտնաբերվում
• Թերությունները
• Մոնտաժումը և կարգաբերումը դժվար է
• Մալուխների ծախսը շատ է, նաև առաջանում են մալուխների կույտեր
Ծառանման
Tree
Ծառանման տոպոլոգիայի դեպքում ունենք մեկ արմատ և բոլոր մնացած
հանգույցները կապված են հիերարխիկ կերպով։
• Հատկությունները
• Հարմար է, երբ հանգույցները ինչ-որ կերպ խմբավորված են
• Օգտագործվում է Լայնածավալ Ցանցերում
• Առավելությունները
• Հեշտ է շահագործվում
• Խափանումները հեշտ են հայտնաբերվում
• Հանգույցների ավելացումը հնարավոր է և հեշտ
• Թերությունները
• Հանգույցների քանակի ավելանալու դեպքում ցանցի սպասարկումը դժվարանում է
• Մալուխների ծախսը շատ է, թանկ է
Ցանցերի ճարտարապետությունը

Ցանցերի ճարտարապետությամբ որոշվում են ցանցի հիմնական


տարրերը, բնութագրվում են ընդհանուր տրամաբանական միացումները,
տեխնիկական ու ծրագրային ապահովումը, կոդավորման մեթոդները,
ինչպես նաև ինտերֆեյսը և ֆունկցիոնալ սկզբունքները:
• Հավասարը հավասարին (peer to peer)
• Օգտագործող-սերվեր (Client Server)
Հավասարը հավասարին (peer to peer)
• Այս ճարտարապետության դեպքում ցանցի բոլոր ռեսուրսները
բաշխված են բոլոր համակարգերին: Այս ճարտարապետությունն
առանձնահատուկ է նրանով, որ բոլոր ինֆորմացիոն համակարգերը
իրավահավասար են:
• Այս տիպին են դասվում փոքր ցանցերը, որոնցում յուրաքանչյուր
հանգույց կարող է հանդես գալ ինչպես սերվեր այնպես էլ օգտագործող:
Կախված տվյալների պաշտպանության սահմանված միջոցներից
շահագործողին հնարավորություն կտրվի օգտագործել ինֆորմացիան
անմիջապես ցանցում առկա հիշողության սարքերի վրա տեղադրելուց
հետո:
Հավասարը հավասարին (peer to peer)
Առավելությունները.
• Հեշտ են տեղադրվում և կոնֆիգուրացվում
• Հանգույցները կախված չեն առանձնացված սերվերից
• Օգտագործողները ի վիճակի են կառավարելու իրենց ռեսուրսները
• Բավական մատչելի են
• Անհրաժեշտ արքավորումների և ծրագրային ապահովման նվազագույն
կոնֆիգուրացիա
• Ադմինիստրատորի անհրաժեշտությունը չկա
• Արդյունավետ են այնպիսի ցանցերում, որոնցում համակարգիչների քանակը
չի գերազանցում տասը:
Հավասարը հավասարին (peer to peer)

Թերությունները.
• որևէ համակարգչի ցանցից անջատվելու դեպքում նրա մատուցած
ծառայության տեսակն անհետանում է
• Ռեսուրսները պաշտպանվում են առանձին-առանձին և
օգտագործողները պետք է հիշեն այնքան ծածկագրեր, ինչքան ռեսուրս
նրանց տրամադրվում է:
• Տվյալներն առավել խոցելի են
Օգտագործող-սերվեր (Client Server)
• Այս տեսակ ճարտարապետության դեպքում ցանցային ռեսուրսների հիմնական մասը
կենտրոնացված է սերվերներում, որոնք սպասարկում են իրենց շահագործողներին։
Այստեղ առկա են երկու տիպի կոմպոնենտներ` Սերվերներ և Շահագործողներ
(Client):
• Սերվերը (Server) օբյեկտ է, որը ծառայություններ է մատուցում այլ օբյեկտներին,
վերջիններիս հարցումների արդյունքում: Ծառայությունը շահագործող օբյեկտներին
սպասարկելու գործընթացն է: Սերվերները աշխատում են շահագործողների
խնդիրների լուծման նպատակով և ղեկավարում են այդ խնդիրների լուծման
գործընթացները: Յուրաքանչյուր խնդրի լուծման արդյունքները, սերվերն ուղարկում
է համապատասխան շահագործողին:
• Շահագործող (Client) – սրանք աշխատանքային կայաններ են, որոնք օգտագործում
են սերվերների մատուցած ծառայությունները և օգտագործողին են ներկայացնում
համապատասխան հարմար ինտերֆեյս: Ինտերֆեյսը օգտագործողի և ցանցի կամ
համակարգի միջև հաղորդակցման միջոց է:
Օգտագործող-սերվեր (Client Server)
Առավելությունները
• Թույլ են տալիս կառուցել մեծաքանակ օգտագործողներից բաղկացած
ցանցեր
• Ապահովում են տվյալների մշակման, պաշտպանության և
թույլտվությունների կենտրոնացված կառավարում, որը հեշտացնում է
ցանցի ադմինիստրացիան
• Ցանցային ռեսուրսներին արդյունավետ օգտագործում
• Օգտագործողին անհրաժեշտ է ընդամենը մեկ ծածկագիր ցանցին
միանալու և ցանցային թույլատրելի ռեսուրսներից օգտվելու համար
Օգտագործող-սերվեր (Client Server)

Թերությունները
• Սերվերի աշխատանքի խափանումը բերում է ցանցի
անաշխատունակության
• Պահանջում է մասնագիտացված աշխատակազմ ադմինիստրատիվ
աշխատանքների համար
• Օգտագործվում են թանկարժեք ցանցային սարքավորումներ

You might also like