You are on page 1of 14

ԼԱԲՈՐԱՏՈՐ ԱՇԽԱՏԱՆՔ

Լոկալ ցանցի նախագծում


Աշխատանքի նպատակը. Ուսումնասիրել ցանցերի հիմնական տոպոլոգիաները և
կապի ստանդարտ գծերը, բացահայտել լոկալ ցանցերի կապուղիների
առավելությունները և թերությունները, սովորել նախագծել լոկալ ցանց:
Անհրաժեշտ միջոցները. Անհատական համակարգիչ, Microsoft Windows
1. Տեսական դրույթներ
Հիմնական հասկացությունները
Համակարգչային ցանցը ծրագրային և սարքավորումային միջոցների և հաղորդման
միջավայրի համախմբություն է, որի նպատակը մասնակիցների միջև ինֆորմացիայի
փոխանակումն է:
Լոկալ ցանցը շատ համակարգիչների անմիջական միացման համակարգ է: Ընդ որում
ենթադրվում է, որ ինֆորմացիան մի համակարգչից մյուսին հաղորդվում է առանց
միջնորդների և հաղորդման միասնական միջավայրով: Սակայն ժամանակակից
ցանցերում հաղորդման միասնական միջավայրի մասին խոսել իմաստ չունի քանի
որ մի ցանցի սահմաններում կարող են օգտագործվել ինչպես տարբեր տիպի
էլեկտրական մալուխներ( ոլորված զույգ, կոակսալ) , այնպես էլ օպտոմանաթելային
մալուխներ: Առանց միջնորդների հաղորդումը ևս կոռեկտ չէ, քանի որ
ժամանակակից լոկալ ցանցերում օգտագործվում են կոնցետրատորներ,
կոմուտատորներ, տրանսիվերներ ռեպիտրներ/կրկնիչներ, երթուղիչներ,
կամուրջներ, որոնք երբեմն իրականացնում են հաղորդվող ինֆորմացիայի
բավականին բարդ մշակում: Եվ այնքան էլ հասկանալի չէ կարելի է դրանց
միջնորդներ համարել թե ոչ կամ նման ցանցը լոկալ համարել:
Այսպիսով կարելի է եզրակացնել, որ լոկալ ցանցով միացված համակարգիչները,
միավորվում են մեկ վիրտուալ համակարգչի մեջ, որի ռեսուրսները հասանելի են
բոլոր օգտագործողներին, ընդ որում ռեսուրսներին մոտեցումը նույնքան հարմար է
որքան յուրաքանչյուր առանձին համակարգչի ռեսուրսներին մոտեցումը:
Լոկալ ցանցերի առանձնահատկությունները կարելի է ձևակերպել հետևյալ կերպ
1. Ինֆորմացիայի հաղորդման մեծ արագություն, ցանցի մեծ
թողունակություն՝10մբ/վ ոչ պակաս:
2. Հաղորդման սխալների ցածր մակարդակ:
3. Ցանցով ինֆորմացիայի փոխանակման կառավարման արդյունավետ և
արագագործ մեխանիզմ:
4. Ցանցին միացվող համակարգիչների նախօրոք որոշված հստակ
սահմանափակ քանակ:
Գլոբալ ցանցերը տարբերվում են լոկալ ցանցերից նրանով, որ դրանք նախատեսված
են օգտագործողների անսահմանափակ քանակի համար, բացի այդ օգտագործում են
ոչ այնքան որակյալ կապուղիներ և հաղորդման համեմատաբար ցածր արագություն,
իսկ փոխանակման կառավարման գործընթացը չի կարող երաշխավորված արագ
լինել: Գլոբալ ցանցերում կարևոր է ոչ այդքան կապի որակը ինչքան դրա առկայութ-
յունը:
Ցանցերը ունեն նաև մի շարք թերություններ.
1. Ցանցը պահանջում է երբեմն էական ծախսեր ցանցային
սարքավորումների, ծրագրային ապահովման ձեռք բերման համար,
մալուխների անցկացման և անձնակազմին սովորեցնելու համար:
2. Ցանցը պահանջում է համապատասխան մասնագետ, որը կզբաղվի ցանցի
աշխատանքի հսկմամբ, նրա նորացմամբ, ռեսուրսներին մոտեցման
կառավարմամբ: Մեծ ցանցերի համար երբեմն անհրաժեշտ է
մասնագետների մեծ խմբեր:
3. Ցանցը սահմանափակում է իրեն միացված համակարգիչների
տեղափոխությունը:
4. Ցանցերը հիանալի միջավայր են համակարգչային վիրուսների տարածման
համար, հետևաբար դրանց պաշտպանվածությանն անհրաժեշտ է մեծ
ուշադրություն դարձնել
5. Ցանցը կտրուկ մեծացնում է ինֆորմացիային չթույլատրված մոտեցումների
վտանգը, դրանց ոչնչացման կամ գողանալու նպատակով: Ինֆորմացիայի
պաշտպանվածությունը պահանջում է տեխնիկական և կազմակերպչական
միջոցառումների համալիր:
Դիտարկենք ցանցերի տեսության հիմնական հասկացությունները:
Աբոնենտ (հանգույց, հոստ, կայան) սա ցանցին միացված սարք է, որն ակտիվորեն
մասնակցում է ինֆորմացիայի փոխանակման գործընթացին: Հաճախ որպես
աբոնենտ հանդիսնում է համակարգիչը, բայց աբոնենտ կարող է լինել նաև օրինակ
ցանցային տպող սարքը կամ այլ ծայրամասային սարքավորում, որը ուղղակիորեն
հնարավորություն ունի միանալու ցանցին:
Սերվեր Սերվեր կոչվում է ցանցի աբոնենտը, որը իր ռեսուրսները տրամադրում է այլ
աբոնենտների, բայց ինքը չի օգտագործում դրանց ռեսուրսները: Այսպիսով այն սպա-
սարկում է ցանցը: Ցանցում կարող են լինել մի քանի սերվերներ և բոլորովին պար-
տադիր չէ, որ սերվերը լինի ամենահզոր համակարգիչը: Առանձնացված (dedicated)
սերվերը միայն ցանցային խնդիրներով զբաղվող սերվերն է: Չառանձնացված սեր-
վերը կարող է ցանցի սպասարկմանը զուգընթաց իրականացնել նաև այլ խնդիրներ:
Ցանցային տպող սարքը դա առանձնահատուկ սերվերի տիպ է:
Կլիենտ/հաճախորդ կոչվում է ցանցի այն աբոնենտը, որն օգտագործում է ցանցային
ռեսուրսները, բայց ինքը իր ռեսուրսները ցանցին չի տրամադրում, այսինքն ցանցը
նրան սպասարկում է, իսկ ինքը միայն օգտվում է: Համակարգիչ-հաճախորդին հա-
ճախ անվանում են աշխատանքային կայան: Սկզբունքորեն յուրաքանչյուր համա-
կարգիչ կարող է լինել ինչպես հաճախորդ, այնպես էլ սերվեր: Հաճախ սերվերի և
հաճախորդի տակ նկատի է ունեցվում ոչ թե հենց համակարգիչները, այլ դրանց վրա
աշխատող ծրագրային հավելվածները: Այդ դեպքում այն հավելվածը, որը ցանցին
միայն ռեսուրս է տալիս հանդիսանում է սերվեր, իսկ այն հավելվածը որը միայն
օգտվում է ցանցային ռեսուրսներից ՝հաճախորդ:

Լոկալ ցանցերի տոպոլոգիան

Համակարգչային ցանցի տոպոլոգիայի(կոնֆիգուրացիա, կառուցվածք,


կոմպլեկտավորում) տակ սովորաբար հասկանում են ցանցի համակարգիչների
ֆիզիկական տեղաբաշխումը մեկը մյուսի նկատմամբ և դրանց կապի գծերով
միացման միջոցները:
Գոյություն ունեն ցանցի հենքային տոպոլոգիաներ.
Շինա (bus) –բոլոր համակարգիչները զուգահեռ միացված են կապի մեկ գծին:
Յուրաքանչյուր համակարգչից ինֆորմացիան միաժամանակ հաղորդվում է բոլոր
մնացած համակարգիչներին
Նկ. 1 – Շինա ցանցային տոպոլոգիա
Աստղ (star) – մեկ կենտրոնական համակարգչին միացված են մյուս ծայրամասային
համակարգիչները, ընդ որում դրանցից յուրաքանչյուրն օգտագործում է կապի
առանձին գիծ: Ծայրամասային համակարգչից ինֆորմացիան փոխանցվում է միայն
կենտրոնական համակարգչին, կենտրոնականից մեկ կամ մի քանի ծայրամասայինի:

Նկ. 2 – Աստղ ցանցային տոպոլոգիա


Օղակ (ring) – Համակարգիչները հաջարդաբար միացված են օղակի մեջ:
Ինֆորմացիայի հաղորդումը միշտ իրաանացվում է միայն մեկ ուղղությամբ :
Համակարգիչներից յուրաքանչյուրը ինֆորմացիա է հաղորդում միայն մեկ
համակարգչի, որը շղթայում իրենից հետո է, իսկ ինֆորմացիա ստանում էշղթայում
իրեն նախորդող համակարգչից:

Նկ. 3 – Օղակ ցանցային տոպոլոգիա


Գործնականում օգտագործվում են նաև այլ տոպոլոգիաներ:
Առանձնացնենք անմիաջականորեն տոպոլոգիայի հետ կապված որոշ կարևոր
գործոններ, որոնք ազդում են ցանցի աշխատունակության վրա.
1. Ցանցին միացված համակարգիչների սաքին վիճակը: Որոշ դեպքերում
աբոնենտը խափանումը կարող է բերել ցանցի աշխատանքի
արգելափակմանը: Երբեմն աբոնենտի ոչ սարքին վիճակը վերջին հաշվով չի
ազդում ցանցի աշխատանքի վրա, չի խանգարում մյուս աբոնենտներին
ինֆորմացիա փոխանակել:
2. Ցանցային սարքավորումների, այսինքն անմիջականորեն ցանցին միացված
տեխնիկական միջոցների(ադապտերներ, միակցիչներ/ разъемы և այլն)
սարքին վիճակը: Աբոնենտներից մեկի ցանցային սարքավորումների շարքից
դուրս գալը կարող է ազդել ամբողջ ցանցի վրա, բայց կարող է խախտել միայն
մեկ աբոնենտի հետ փոխանակումը:
3. Ցանցի մալուխի ամբողջականությունը: Խզումների դեպքում կարող է
խախտվել ինֆորմացիայի փոխանակումը ամբողջ ցանցում կամ նրա մի
մասում: Էլեկտրական մալուխների համար նույնքան վտանգավոր է
մալուխում կարճ միացումը:
4. Մալուխի երկարության սահմանափակումը , կապված նրանով տարածվող
ազդանշանի մարման հետ: Հայտնի է որ ցանկացած միջավայրում ազդանշանը
տարածման ժամանակ թուլանում է(մարում է) և ինչքան մեծ հեռավորություն
է այն անցնում, այնքան ավելի է մարում: Անհրաժեշտ է հետևել, որ մալուխի
երկարությունը մեծ չլինի սահմանային երկարությունից, այդ երկարությունը
գերազանցելու դեպքում մարումը դառնում է անընդունելի (ընդունող
աբոնենտը չի ճանաչում թուլացած ազդանշանը)

Լոկալ ցանցի մալուխների տեսակները

Ազդանշանի հաղորդման միջավայրը, որով իրականացվում է համակարգիչների


միջև ինֆորմացիայի փոխանակումն, անվանում են կապի գիծ(կամ մալուխ):
Համակարգչային ցանցերում մեծ մասամբ (մանավանդ լոկալ ցանցերում)
օգտագործվում են լարային կամ մալուխային կապի գծեր, չնայած կան նաև առանց
լար ցանցեր, որոնք գնալով ավելի լայն կիրառություն են ստանում:
Մալուխների յուրաքանչյուր տիպ ունի իր առավելություններն ու թերությունները,
այնպես որ ընտրության ժամանակ անհրաժեշտէ հաշվի առնել ինչպես լուծվող
խնդրի առանձնահատկությունները, այնպես էլ ցանցի հատկությունները, այդ թվում
նաև տոպոլոգիան:
Կարելի է առանձնացնել մալուխների հետևյալ հիմնական պարամետրերը, որոնք
սկզբունքորեն կարևոր են լոկալ ցանցերում օգտագործման համար:
1. Մալուխի բաց թողնման շերտը (մալուխով անցնող ազդանշանների
հաճախականային շերտը) և մալուխում ազդանշանի մարումը: Այս երկու
պարամետրերը սերտորեն կապված են իրար հետ, քանի որ ազդանշանի
հաճախականության աճի հետ աճում է նաև ազդանշանի մարումը: Պետք է
ընտրել մալուխ, որը ազդանշանի տրված հաճախականության համար
կունենա ընդունելի մարում: Կամ էլ պետք է ընտրել ազդանշանի
հաճախականությունը, որի դեպքում մարումն ընդունելի է: Մարումը
չափվում է դեցիբլներով և համեմատական է մալուխի երկարությանը: .
2. Մալուխի աղմուկներից պաշտպանվածությունը(աղմկակայունությունը) և
դրանով հաղորդվող ինֆորմացիայի գաղտնիության ապահովումը: Այս երկու
փոխկապակցված պարամետրերը ցույց են տալիս, ինչպես է մալուխը
փոխազդում շրջակա միջավայրի հետ, այսինքն ինչպես է այն արձագանքում
արտաքին աղմուկներին և ինչքանով է դյուրին գաղտնալսել մալուխով
հաղորդվող ինֆորմացիան:
3. Մալուխով ազդանշանի տարածման արագությունը կամ դրան հակադարձ
պարամետրը՝ մալուխի մեկ մետր երկարության վրա ազդանշանի
ուշացումը/հապաղումը: Այս պարամետրը սկզբունքային նշանակություն ունի
ցանցի երկարության ընտրության ժամանակ: Ազդանշանի տարածման
տիպային արագությունը վակումում լույսի տարածման արագության 0,6-ից
0,8 մասն է կազմում, համապատասխանաբար ուշացումների տիպային
մեծությունները 4-ից 5նվրկ/մ է :
4. Էլեկտրական մալուխների համար շատ կարևոր է մալուխի ալիքային
դիմադրության մեծությունը, որը կախված է հաղորդիչների ձևից և փոխադարձ
դասավորությունից, արտադրման տեխնոլոգիայից և մալուխի դիէլեկտրիկի
նյութից: Ալիքային դիմադրության տիպային արժեքները 50-ից 150 օհմ են:

Ոլորված զույգ մալուխներ

Ոլորված զույգով լարերն օգտագործվում են էժան և այսօր թերևս ամենատարածված


մալուխներում: Ոլորված զույգի հիման վրա մալուխն իրենից ներկայացնում է
միասնական դիէլեկտրիկի մեջ մի քանի զույգ զույգերով ոլորված մեկուսացված
պղնձե լարեր: Բավականին ճկուն է և հարմար է անցկացման համար: Լարերի
ոլորումը թույլ է տալիս նվազագույնի հասցնել լարերի մեկը մյուսի վրա ունեցած
ինդուկտիվ ազդեցությունները և նվազեցնել անցումային գործընթացների
ազդեցությունը:
Սովորաբար մալուխի մեջ մտնում են 2 կամ 4 ոլորված զույգեր:

Նկ. 5 – Ոլորված զույգերով մալուխ


Չէկրանավորված ոլորված զույգերն արտաքին էլեկտրոմագնիսական աղմուկներից
և գաղտնալսումներից թույլ են պաշտպանված, ընդ որում աղմուկների
ազդեցությունը և ներսից ճառագայթման մեծությունն աճում է կաբելի երկարության
աճին զուգընթաց: Այս թերությունների վերացման համար օգտագործում են
էկրանավորված մալուխներ:
Էկրանավորված ոլորված զույգի դեպքում ոլորված զույգերից յուրաքանչյուրը
տեղավորվում է մետաղական հյուսվածքի՝ էկրան մեջ , մալուխի ճառագայթման
փոքրացման, արտաքին էլեկտրոմագնիսական աղմուկներից պաշտպանության և
լարերի զույգերի փոխադրձ ազդեցությունների նվազեցման համար: Որպեսզի
էկրանը պաշտպանված լինի աղմուկներից այն անպայման պետք է լինի հողանցված:
Էկրանավորված ոլորված զույգը զգալի թանկ է քան չէկրանավորվածը և դրա
օգտագործումը պահանջում է հատուկ էկրանավորված միակցիչներ: Այն հանդիպում
է ավելի հազվադեպ քան չէկրանավորված ոլորված զույգերը: Ավելի հաճախ ոլորված
զույգերն օգտագործվում են մեկ ուղղությամբ տվյալների հաղորդման համար,
այսինքն աստղ և օղակ տոպոլոգիաներում: Շինա տոպոլոգիան սովորաբար
օգտագործում է կոակսալ մալուխներ: Այդ պատճառով արտաքին տերմինատորները,
որոնք համաձայնեցնում են մալուխի չմիացված ծայրերը, ոլորված զւյգի համար
գործնականում երբեք չեն օգտագործվում:

Կոակսալ մալուխներ

Կոակսալ մալուխն իրենից ներկայացնում է էլեկտրական մալուխ, որը կազմված է


կենտրոնական պղնձե լարից և մետաղական հյուսվածքից(էկրան), որոնք իրարից
բաժանված են դիէլեկտրիկի շերտով(ներքին մեկուսիչ) և տեղավորված են ընդհանուր
արտաքին պատյանի մեջ:
Նկ. 6. – Կոակսալ մալուխ

Մինչև վերջերս կոակսալ մալուխները շատ հայտնի էին, ինչը պայմանավորված էր


դրանց բարձր աղմկակայությամբ, բաց թողնման շերտի ավելի մեծ լայնությամբ,
ինչպես նաև հաղորդման ավելի մեծ թույլատրելի հեռավորությամբ: Դրանց դժվար է
մեխանիկորեն կցվել ցանցի չթույլատրված օգտագործումների դեպքում: Այդ
մալուխները տալիս են զգալիորեն քիչ ներքին էլեկտրամագնիսական
ճառագայթում: Բայց կոակսալ մալուխների տեղադրումն ու վերանորոգումը բարդ է
քան ոլորված զույգինը, իսկ արժեքը ավելի մեծ է(1,5-3 անգամ թանկ է ): Բարդ է նաև
միակցիչների տեղադրումը մալուխի ծայրերում: Կոակսալ մալուխները հիմնակա-
նում օգտագործվում են շինա տոպոլոգիաներում: Ընդ որում մալուխի ծայրերում
անպայման պետք է տեղադրվեն տերմինատորներ, ազդանշանի ներքին
արտապատկերումը կանխարգելելու համար, տերմինատորներից մեկը պետք է լինի
հողանցված: Հազվադեպ այս մալուխներն օգտագործվում են աստղ
տոպոլոգիաներում, այս դեպքում ներքին տերմինատորներ մալուխի ծայրերում
պետք չեն: Գոյություն ունեն կոակսալ մալուխների 2 հիմնական տեսակներ.

1. բարակ (thin) մալուխ, որն ունի 0,5 սմ տրամագիչ և ավելի ճկուն է,


2. Հաստ (thick) մալուխ մոտ 1սմ տրամագծով , ավելի կոշտ: Սա իրենից
ներկայացնում է դասական կոակսալ մալուխ, որը ներկայումս համարյա չի
օգտագործվում:
Բարակ մալուխն օգտագործում են փոքր հեռավորությունների վրա հաղորդման
համար, քանի որ այդտեղ ազդանշանը մարում է ավելի ուժեղ, բայց բարակ մալուխով
աշխատելն ավելի հարմար է, այն կարելի է օպերատիվ անցկացնել յուրաքանչյուր
համակարգչի մոտ, իսկ հաստը պահանջում է պատի վրա կոշտ ամրակայում: Բարակ
մալուխին միանալը պարզ է և չի պահանջում լրացուցիչ սարքավորում , իսկ
հաստին միանալու համար պետք է օգտագործել հատուկ բավականին թանկ
սարքավորումներ: Հաստ մալուխը մոտ 2 անգամ թանկ է:
Ներկայումս համարվում է, որ կոակսալ մալուխը ծերացել է և շատ դեպքերում
այն կարելի է փոխարինել ոլորված զույգով կամ օպտիկական մալուխով:
Մալուխների նոր ստանդարտների մեջ այն որպես տիպային ընդգրկված չէ:

Օպտոմանրաթելային մալուխներ

Օպտոմանրաթելային մալուխը մալուխների սկզբունքորեն այլ տիպ է: Ինֆորմացիան


այստեղ հաղորդվում է լույսային ազդանշանով: Նրա հիմնական տարրը թափանցիկ
ապակե մանրաթելն է, որով լույս անցնում է հսկայական հեռավորություններ
աննշան թուլացմամբ:
Նկ.7 – Օպտոմանրաթելային մալուխի կառուցվածքը

Օպտոմանրաթելային մալուխի կառուցվածքը շատ պարզ է և նման է էլէկտրական


կոակսալ մալուխի կառուցվածքին: Միայն կենտրոնական պղնձե լարի փոխարեն
այստեղ օգտագործվում է (տրամագիծը մոտ 1 – 10 մկմ) ապակե մանրաթել, իսկ
ներքին մեկուսիչի փոխարեն ապակե կամ պլաստիկ փաթույթ, որը թույլ չի տալիս
լույսին դուրս գալ ապակե մանրաթելի սահմաններից: Մալուխի մետաղական
հյուսվածքը սովորաբար բացակայում է, քանի որ արտաքին աղմուկներից
էկրանավորում այստեղ չի պահանջվում, բայց երբեմն օգտագործում են արտաքին
միջավայրից մեխանիկական պաշտպանվածության համար (այսպիսի մալուխը
երբեմն անվանում են սպառազինված, այն կարող է միավորել մեկ փաթույթում մի
քանի օպտոմանրաթելային մալուխներ) :
Օպտոմանրաթելային մալուխն ունի աղմկակայունության և հաղորդվող
ինֆորմացիայի գաղտնիության բացառիկ բնութագրեր: Ոչ մի արտաքին
էլեկտրամագնիսական աղմուկ սկզբունքորեն չի կարող աղավաղել ցանցայի
ազդանշանը, իսկ ազդանշանն ինքը չի ծնում ներքինէլեկտրամագնիսական
ճառագայթում: Այս մալուխին միանալ չթույլատրված մոտեցումների դեպքում
գործնականում հնարավոր չէ, քանի որ այդ դեպքում խախտվում է մալուխի
ամբողջականությունը: Մալուխի արժեքը անընդհատ նվազում է:
Բայց օպտօմանրաթելային մալուխն ունի մի քանի թերություններ.
1. Տեղադրման բարդությունը (միակցիչի տեղադրումը պահանջում է միկրոնային
ճշտություն, քանի որ դրանից է կախված միակցիչում մարումը ).
2. Օպտոմանրաթելային մալուխի օգտագործումը պահանջում է հատուկ
օպտիկական ընդունիչներ և հաղորդիչներ, որոնք լույսային ազդանշանը
կձևափոխեն էլեկտրականի և հակառակը, ինչը երբեմն մեծացնում է ցանցի
արժեքը
3. Օպտոմանրաթելային մալուխները թույլ են տալիս ազդանշանի ճյուղավորում
(դրա համար արտադրվում են հատուկ պասիվ ճյուղավորիչներ (couplers) 2–8
կապուղիների համար), բայց որպես կանոն, դրանց օգտագործում են միայն մեկ
ուղղությամբ տվյալների հաղորդմման համար մի հաղորդիչից մի ընդունիչ:
Օպտոմանրաթելային մալուխն ավելի պակաս ճկուն և ամուր է քան
էլեկտրականը:
4. Օպտոմանրաթելային մալուխը զգայուն է իոնացված ճառագայթման
նկատմամբ , ինչի պատճառով ցածրանում էապակե մանրաթելի
թափանցիկությունը , այսինքն մեծանում է ազդանշանի մարումը:
5. Օգտագործվում է օպտոմանրաթելային մալուխը աստղ և օղակ
տոպոլոգիաներում: Այս դեպքում հողանցման և համաձայնեցման ոչ մի խնդիր
չկա: Սրանք ապագայի մալուխներն են:
Գոյություն ունեն օպտոմանրաթելային մալուխների 2 տեսակ
1. Բազմամոդայի կամ մուլտիմոդային մալուխ, ավելի էժան է բայց պակաս
որակյալ
2. Միամոդային մալուխ, ավելի թանկ է բայց ունի ավելի լավ բնութագրեր
նախորդի հետ համեմատ:
Այս երկուսի տարբերությունը մալուխով լույսային ճառագայթի անցման տարբեր
ռեժիմներն են:

Նկ.8 – Միամոդ մալուխում լույսի տարածումը


Միամոդ մալուխում բոլոր ճառագայթներն անցնում են նույն ճանապարհը,
արդյունքում նրանք հաղորդիչին հասնում են միաժամանակ և ազդանշանի ձևը
համարյա չի աղավաղվում : Այս մալուխի կենտրոնական մանրաթելի տրամագիծը
1,3մկմ է և հաղորդում է միայն այդ երկարությամբ լույսային ալիք: Ազդանշանի
կորուստները և դիսպերսիան աննշան են, ինչը թույլ է տալիս ազդանշանը հաղորդել
ավելի մեծ հեռավորույունների վրա քան բազմամոդ մալուխը: Միամոդ մալուխի
համար օգտագործվում են լազերային ընդունիչ-հաղորդիչներ, որոնք օգտագործում
են բացառապես պահաջվող երկարությամբ լույսային ալիք: Միամոդ մալուխում
ազդանշանի մարումը կազմում է 5դցբ/կմ և դեռ կարող է իջեցվել մինչև 1դցբ/կմ:

Նկ.9 – Լույսի տաարածումը բազմամոդ մալուխով


Բազմամոդ մալուխում լույսաին ճառագայթների հետագծերն ունեն նշանակալի
ցրում, ինչի արդյունքում ազդանշանի տեսքը ընդունող կողմում աղավաղվում է:
Կենտրոնական մանրաթելն ունի 62,5 մկմ տրամագիծ, իսկ արտաքին փաթույթի
տրամագիծը 125մկմ է: Հաղորդման համար օգտագործվում է սովորական լույսային
դիոդ(ոչ լազերայի), ինչն իջեցնում է արժեքը և ավելացնում է ընդունիչ/հաղոր-
դիչների ծառայության ժամկետը: Լույսի ալիքի երկարությունը 0,85մկմ է, դիտվում է
ալիքի երկարության ցրում մոտ 30-50նմ: Մալուխի թույլատրելի երկարությունը
կազմում է 2-5կմ: Բազմամոդ մալուխը ներկայումս օպտոմանրաթելային մալուխների
հիմնական տեսակն է, քանի որ էժան է և հասանելի: Բազմամոդ մալուխում մարումը
ավելի է քան միամոդում և կազմում է 5-20դցբ/կմ:

Առանց լար կապի գծեր

Համակարգչայինն ցանցերում օգտագործվում են նաև առանց լար կապի գծեր, որոնց


հիմնական առավելությունն այն է, որ լարերի տեղադրում չի պահաջվում և համա-
կարգիչները կարելի է հեշտությամբ տեղափոխել : Ռադիոմալուխներն ինֆորմացիա-
յի հաղորդման համար օգտագործում են ռադիոալիքներ և տեսականորեն կապ
կարող են ապահովել մինչև մի քանի տասնայկ կիլոմետր հեռավորության վրա:
Հաղորդման արագությունը հասնում է վարկյանում տասնյակ մեգաբիտերի:
Ռադիոմալուխի առանձնահատկությունն այն է, որ ազդանշանը ազատորեն
ճառագայթվում է եթեր, այն մալուխում պարփակված չէ, ինչը բերում է այլ
աղբյուրների ռադիոճառագայթների հետ համատեղելիության խնդրի:
Ռադիոմալուխում օգտագործվում է նեղ հաճախականությունների տիրույթում
հաղորդում և մոդուլյացիա: Ռադիոմալուխի հիմնական թերությունը
.գաղտնալսումներից վատ պաշտպանվածությունն է, քանի որ ռադիոալիքները
տարածվում են անկառավարելի: Մյուս թերությունը աղմուկներից վատ
պաշտպանվածությունն է:

Նկ. 10 – Համակարգիչների միավորում


Ռադիոմալուխն լայնորեն կիրառվում է գլոբալ ցանցերում:
Ինֆրակարմիր մալուխը նույնպես չի պահանջում միացնող լարեր, քանի որ կապի
համար օգտագործում է ինֆրակարմիր ճառագայթումը: Ռադիոմալուխների հետ
համեմատած նրա հիմնական առավելությունը էլեկտրոմագնիսական աղմուկների
նկատմամբ անզգայությունն է , ինչը թույլ է տալիս այս մալուխներն օգտագործել
այնպիսի արտադրական գործընթացներում որտեղ միշտ շատ աղմուկներ են:
Այս մալուխներով հաղորդման արագությունը չի գեևրազանց ում 5-10մբ/վ, բայց
ինֆրակարմիր լազերներ օգտագործելիս կարելի է հասնել մինչև 100մբ/վ հաղորդման
արագության: Պանաջում են համեմատաբար թանկ հաղորդիչ ընդունիչներ ,
հաղորդվող ինֆորմացիայի գաղտնիությունը պաշտպանված չէ:

Լոկալ ցանցերի սարքավորումային մասը

Լոկալ ցանցերի սարքավորումներն ապահովում են աբոնենտների միջև


իրական կապը: Սարքավորման ընտրությունն ունի կարևոր նշանակություն ցանցի
նախագծման փուլում, քանի որ սարքավորման արժեքը կազմում է ցանցի
ամբողջական արժեքի էական մասը , իսկ սարքավորումների փոխարինումը
կախված է ոչ միայն լրացուցիչ ծախսերի այլ որոշ դեպքերում նաև բավականին բարդ
աշխատանք է:Լոկալ ցանցերի սարքավորումների թվին են դասվում ՝ ինֆորմացիայի
փոխանակման մալուխները, մալուխների միացման համար միակցիչները,
համաձայնեցնող տերմինատորները, ցանցային ադապտերները, կրկրնիչները,
տրանսվերները, կոնցետարորները:
Ցանցային սարքավորումների առաջին երեք տիպերն արդեն դիտարկել ենք: Այժմ
կանգ առնենք մյուս բաղադրիչների ֆունկցիաների վրա:
Ցանցային ադապտրներ
Ցանցային ադապտրները (կանտրոլերներ, քարտեր, պլատաներ, ինտերֆոյսներ, NIC
– Network Interface Card )լոկալ ցանցի սարքավորումների հիմնական մասն են:
Ցանցային ադապտերի նշանակությունը համակարգչի (կամ այլ աբոնենտի)
լծորդումն է ցանցին, այսինքն ինֆորմացիայի փոխանակման ապահովումն է
համակարգչի և կապի գծի միջև փոխանակման ընդունված կանոններին
համապատասխան: Հենց այս սարքերն են իրականացնում OSI մոդելի ներքևի երկու
մակարդակների ֆունկցիաները: Ցանցային ադապտերի պլատան սովորաբար
նույնպես ունի մեկ կամ մի քանի արտաքին միակցիչներ, ցանցի մալուխի միացման
համար:

Նկ. 11 – Ցանցային ադապտերի պլատան


Ադապտերի հիմնական ցանցային ֆունկցիաներն են .
1. Լոկալ ցանցի մալուխի և համակարգչի գալվանական փոխանակումը/
развязка (դրա համար սովորաբար օգտագործվում է ազդանշանի
հաղորդումը իմպուլսային տրանսֆորմատորների միջոցով),
2. Տրամաբանական ազդանշանների ձևափոխությունը
ցանցայինի(էլեկտրական կամ լույսային) և հակառակը,
3. Ցանցային ազդանշանների կոդավորում և դեկոդավորում, այսինքն
ինֆորմացիայի հաղորդման ցանցային կոդերի ուղիղ և հակադարձ
ձևափոխություն
4. Ընդունված փաթեթների ճանաչում(բոլոր ստացված փաթեթներից այն
փաթեթների ընտրություն, որոնք հասցեավորված են տվյալ աբոնենտին
կամ ցանցի բոլոր աբոնենտներին միաժամանակ)
5. Հաղորդման ժամանակ զուգահեռ կոդի ձևափոխությունը
հաջորդականի և հակառակ ձևափոխությունը ընդունման ժամանակ
6. Հաղորդվող և ընդունվող ինֆորմացիայի պահպանում ադապտերի
բուֆերային հիշողության մեջ
7. Փոխանակման կառավարման ընդունված մեթոդին համապատասխան
ցանցին մոտեցման կազմակերպում
8. Փաթեթների ստուգողական գումարի հաշվարկ հաղորդման և
ընդունման ժամանակ:

Լոկալ ցանցերի բոլոր մյուս սարքավորումային միջոցներն(բացի ադապտերներից)


ունեն օժանդակ բնույթ և հաճախ կարելի է առանց դրանց ցանց նախագծել: Դրանք
ցանցային միջանկյալ սարքավորումներ են:
Տրանսիվերներ կամ հաղորդիչ-ընդունիչներ
Տրանսիվերներ կամ հաղորդիչ-ընդունիչները(անգլերեն TRANsmitter + reCEIVER)
ծառայում են ադապտերի և ցանցի մալուխի կամ ցանցի երկու սեգմենտների միջև
ինֆորմացիայի հաղորդման համար: Տրանսիվերներն ուժեղացնում են
ազդանշանները, ձևափոխում են դրանց մակարդակները կամ ձևափոխում են
ազդանշանները ուրիշ տեսքի (օրինակ, էլեկտրականից լույսայինի և հակառակը):
Տրանսիվերներ հաճախ անվանում են նաև ադապտերի մեջ ներկառուցված ընդունիչ-
հաղորդիչներին:
Կրկնիչներ
Կրկնիչները (repeater) իրականացնում են ավելի պարզ ֆուկցիա քան տրանսիվեր-
ները: Նրանք չեն ձևափոխում ոչ ազդանշանի մակարդակը, ոչ դրանց ֆիզիկական
բնույթը, այլ միայն վերականգնում են թուլացած ազդանշանները (դրանց
ամպլիտուդան և ձևը), բերում են դրանց ելակետային տեսքի: Նման վերահաղորդման
նպատակը բացառապես ցանցի երկարության ավելացումն է:

Նկ. 12 – Ցանցի երկու սեգմենտների միացումը կրկնիչով

Կոնցետրարորներ

Կոնցետրարորները (hub) ծառայում են ցանցին մի քանի սեգմենտներ միացնելու


համար և իրենցից ներկայացնում են միասնական կառուցվածքում հավաքված մի
քանի կրկնիչներ և իրականացնում են նույն ֆունկցիան ինչ որ կրկնիչները:

նկ. 13 – Կոնցետրարորի սխեման


Նման կոնցետրարորների առավելությունն առանձին կրկնիչների համեմատ այն է,
որ բոլոր միացման կետերը հավաքված են մեկ տեղում, ինչը պարզեցնում է ցանցի
ռեկոնֆիգուրացիան/վերաձևակերպումը, անսարքությունների փնտրումը և հսկումը:
Բացի այդ բոլոր կրկնիչներն այս դեպքում սնվում են մեկ որակյալ սնման աղբյուրից:

Կոմուտատորներ

Կոմուտատորները(սվիչ, կոմուտացնող կոնցետրատորներ) նույնպես ծառայում են


ցանցի սեգմենտների միացման համար, բայց իրականացնում են նաև ավելի բարդ
ֆունկցիաներ, կատարելով ստացվող փաթեթների տեսակավորում:
Կոմուտատորները ցանցի մի սեգմենտից մյուս հաղորդում են ոչ բոլոր ստացված
փաթեթները, այլ միայն նրանք, որոնք հասեագրված են մյուս սեգմենտի
համակարգիչներին: Նույն սեգմենտի աբոնենտների միջև փոխանակվող փաթեթները
կոմուտատորով չեն անցնում:

Կապի գծերի ստանդարտներ

10–BASE–5
Որպես հաղորդման միջավայր օգտագործվում է հաստ (դեղին) կոակսալ մալուխը
ալիքային 50օհմ դիմադրությամբ: Ցանցի սեգմենտի առավելագույն երկարությունը
500մ , բոլոր սեգմենտների ընդհանուր երկարությունը 2500մ: Մեկ սեգմենտում
մասնակիցների ընդհանուր քանակը 100 ոչ ավել: Մասնակիցների միջև
հեռավորությունները 2,5մ- ին պատիկ են: Մասնակիցների միացումը կապի գծերին
իրականացվում է տրանսիվերներով (ինֆորմացիայի ընդունման/հաղորդման
սարքեր): Մասնակցին տրանսիվերին կապող մալուխի երկարությունը 50մ ոչ ավել:
Սեգմենտներն ավարտվում են տերմինատորներով, որոնցից մեկը պետք է
հողանցված լինի: Արագությունը 10Մբ/վ է:
Բնութագրերն են
– ցածր արագությունը
+ բարձր որակը:
10–BASE–2
Որպես հաղորդման միջավայր օգտագործվում է բարակ կոակսալ մալուխն՝
ալիքային 50օհմ դիմադրությամբ: Ցանցի սեգմենտի առավելագույն երկարությունը
185մ , կրկնիչների միջոցով միացված բոլոր սեգմենտների ընդհանուր երկարությունը
925մ: Մեկ սեգմենտում մասնակիցների ընդհանուր քանակը 30 ոչ ավել: Հարևան
կայանների միջև հեռավորությունները 0,5մ ոչ պակաս: Սեգմենտներն ավարտվում են
տերմինատորներով, որոնցից մեկը պետք է հողանցված լինի: Սեգմենտից
ճյուղավորումներր թույլատրելի չեն: Արագությունը 10Մբ/վ է:
Բնութագրերն են
– ցածր արագությունը
+ ցածր արժեքը:
10–BASE–T
Որպես հաղորդման միջավայր օգտագործվում է երրորդ կատեգորիայի
չէկրանավորված ոլորված զույգ մալուխը (մալուխը կազմված է 4 զույգ
հաղորդալարերից և սերտիֆիկացված է մինչև 10 Մհց հաճախականության համար):
Հաղորդման/ընդունման համար օգտագործվում են հաղորդալարերի զույգեր:
Հարևան մասնակիցների միջև մալուխի առավելագույն երկարությունը 100մ, իսկ
ցանցի ընդհանուր չափը 500մ ոչ ավել: Կայանների քանակը ցանցում 1024 ոչ ավել:
Որպես միակցիչներ օգտագործվում են RJ- 45 տիպի 8 կանալային միակցիչներ:
Իրականացվում է կետ-կետ միացում, ցանցի ֆիզիկական տոպոլոգիան ՛՛աստղ՛՛-ն է:
Հաղորդման արագությունը 10Մբ/վ է:
Բնութագրերն են
– ցածր արագությունը
+ ցանցի մեծ չափերը
100–BASE–T
Որպես հաղորդման միջավայր օգտագործվում է հինգերորդ կատեգորիայի
չէկրանավորված ոլորված զույգ մալուխը (մալուխը կազմված է 4 զույգ
հաղորդալարերից և սերտիֆիկացված է մինչև 100 Մհց հաճախականության համար):
Հաղորդման արագությունը 100Մբ/վ է:
Բնութագրերն են
+ լավ արագությունը
+ ոլորված զույգի համար առավելագույն տարածվածությունը
100–BASE–FL
Որպես հաղորդման միջավայր օգտագործվում է օպտոմանրաթելային մալուխը: Այս
ստանդարտը նախատեսված է կայանը կոնցետրարորի հետ միացնելու համար: Դրա
համար օգտագործվում են 2 օպտոմանրաթելային մալուխներ հաղորդման և
ընդունման համար: Բազմամոդ մալուխի համար սեգմենտի երկարությունը 2կմ,
միամոդ մալուխի համար կոնցենտրարորի և կայանի աշխատանքի դուպլեքս
ռեժիմում ՝100կմ ավելի, ստանդարտ սարքավորման դեպքում մինչև 10կմ:
Հաղորդման արագությունը 100Մբ/վ է:
Բնութագրերն են
+ լավ արագությունը
- բարձր արժեքը:

GIGABIT խմբի ստանդարտներ

Օգտագործվում են հազարավոր Մբ/վ արագությամբ տվյալների հաղորդման մի քանի


սատնդարտներ : Դրանցից առավել տարածվածներն են.
1000–BASE–F – տվյալները հաղորդվում են օպտոմանրաթելային մալուխով,
1000–BASE–T – օգտագործվում է 5+ կատեգորիայի ոլորված զույգ մալուխ. Տվյալները
հաղորդվում են մինչև 25մ հեռավորության վրա ազդանշանների երկու զույգով
(ընդունում/հաղորդում).
1000–BASE–T4 – օգտագործվում է 5+ կատեգորիայի ոլորված զույգ մալուխ
Հաղորդման և ընդունման համար օգտագործվում են 100մ երկարությամբ երկու զույգ
մալուխներ:
Բնութագրերն են
+ բարձր արագությունը
- բարձր արժեքը:

Առաջադրանք. Կառուցել համալսարանի ինֆորմացիոն ցանցի սխեման, ընտրելով


տոպոլոգիան և կապի գծերի ստանդարտները:
Ընտրության հիմնական չափանիշներն են՝ բավարար թողունակությունը և ցածր
արժեքը:
Ելակետային տվյալները տրված են աղյուսակներում:
Տարբերակ 1
№ корпуса Количество классов Количество ПК в классе
1 12
2 10
15
3 6
4 8
Տարբերակ 2
Մասնաշենքի № Լսարանների քանակը Լսարանում համակարգիչների քանակը
1 8
2 13
10
3 9
4 5
Տարբերակ 3
Լսարանում համակարգիչների
Մասնաշենքի № Լսարանների քանակը
քանակը
1 4
2 17
19
3 2
4 1
Տարբերակ 4
Մասնաշենքի № Լսարանների քանակը Լսարանում համակարգիչների քանակը
1 8
2 19
5
3 12
4 16
Տարբերակ 5
Մասնաշենքի № Լսարանների քանակը Լսարանում համակարգիչների քանակը
1 12
2 20
2
3 26
4 18

You might also like