You are on page 1of 136

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ


(ՊՈԼԻՏԵԽՆԻԿ)

Կիբեռնետիկայի ֆակուլտետ
“Տեխնիկական համակարգերի
ինֆորմացիոն ապահովում” ամբիոն

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ՑԱՆՑԵՐ,


ՑԱՆՑԱՅԻՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

Ուսումնական ձեռնարկ

Երևան 2010
Ժամանակակից ինֆորմացիոն ցանցեր, ցանցային տեխնոլոգիաներ

Ա.Լ. Կյուրեղյան: Հայաստանի Պետական Ճարտարագիտական


Համալսարան(Պոլիտեխնիկ), Երևան, 2010թ., 122 էջ:

Ուսումնական ձեռնարկում ներկայացված են ժամանակակից


ցանցային տեխնոլոգիաները, ցանցերի կառուցման սկզբունքները, ՕSI
մոդելը: Ներկայացված են նաև ցանցերի հասցեավորման սկզբունքները
և տեղեկատվական հոսքի երթուղավորման հիմունքները:
Յուրաքանչյուր բաժնի վերջում բերված են թեստային հարցեր:
Ուսումնական ձեռնարկը նախատեսված Է “Ավտոմատացում և
կառավարում” մասնագիտության և դրան հարակից մասնագիտու-
թյամբ սովորող ուսանողների համար:

Գրախոսներ` Մ.Գ. Չիլինգարյան


Դ.Գ. Ասատրյան
Խմբագիր` Ն.Ա. Խաչատրյան

2
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Ներածություն ........................................................................................................................ 4
ԳԼՈՒԽ 1
Ընդհանուր տեղեկություններ ցանցերի և ցանցային սարքերի մասին ........................... 10
Ցանցային քարտ ( NIC ) ...................................................................................................... 11
Տեղեկատվության միավորները ......................................................................................... 13
Ինֆորմացիոն ցանցերի օրինակներ .................................................................................. 15
Լոկալ ցանցեր (LAN) .......................................................................................................... 17
Գլոբալ ցանցեր (WAN) ........................................................................................................ 18
Թողունակություն ............................................................................................................... 19
Ցանցի միացման (Media) տեսակները ............................................................................... 19
ԳԼՈՒԽ 2
Արձանագրություն .............................................................................................................. 26
OSI մոդել ............................................................................................................................ 26
Տվյալների ներպարփակում (ինկապսուլյացիա) ............................................................... 29
TCP/IP մոդել ....................................................................................................................... 33
TCP/IP արձանագրության գրաֆ........................................................................................ 35
ԳԼՈՒԽ 3 ( Լոկալ ցանցեր )
Ցանցային տոպոլոգիաներ ................................................................................................. 41
LAN –ի սարքերը տոպոլոգիայում ..................................................................................... 43
Ցանցային սեգմենտ ............................................................................................................ 50
ԳԼՈՒԽ 4 ( Ազդանշաններ և մեդիա )
Ազդանշաններ և աղմուկներ .............................................................................................. 55
Media-ի տեսակները ........................................................................................................... 58
Ցանցերի տեսակները ......................................................................................................... 62
Բախման դոմեն .................................................................................................................. 64
Ֆիզիկական տոպոլոգիաները ըստ մաթեմատիկական, ֆիզիկական և տրամաբանական
տեսանկյունների.................................................................................................................. 67
ԳԼՈՒԽ 5 (LAN-ի ստանդարտներ, 16-ական թվեր, MAC հասցեավորում, Framing և Media
Access Control )
MAC հասցեի ֆորմատը ...................................................................................................... 80
Ընդհանրացված Frame-ի ֆորմատ .................................................................................... 80
CSMA/CD ............................................................................................................................ 82
FDDI Ցանցեր ...................................................................................................................... 84
ԳԼՈՒԽ 6 ( Մարշրուտավորում (Routing) և հասցեավորում (Addressing) )
IP հասցեներ ........................................................................................................................ 92
IP դասեր ............................................................................................................................. 93
Ենթացանցեր և Subnet Mask(ենթացանցի դիմակը) ......................................................... 95
Մարշուտավորող սարքերը ................................................................................................ 97
IP հասցեների բաշխում ...................................................................................................... 99
ARP հարցումներ .............................................................................................................. 100
Դինամիկ մարշուտավորում ............................................................................................ 104
Տրանսպորտային մակարդակ .......................................................................................... 107
Session մակարդակ .......................................................................................................... 110
Presentation մակարդակ .................................................................................................. 111
Application մակարդակ ..................................................................................................... 113
ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ ................................................................................................. 122

3
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Ցանցերի ստեղծման պատմությունը

Ներկայումս նոր արձանագրությունների և տվյալների փոխանց-


ման մեխանիզմների ստեղծման հիմնական դրդապատճառը Ինտեր-
նետի լայնորեն տարածումն է: Վերջինս պայմանավորված է Համաշ-
խարհային սարդոստայնի (World Wide Web, WWW) աճով: Համաշ-
խարհային սարդոստայնը և դրա հետ կապված ծրագրային միջոցները
փոփոխեցին թե’ անհատական քոմփյութերների, թե’ հաշվողական ռե-
սուրսների օգտագործման եղանակները:
Այսօրվա Ինտերնետն իր ստեղծմամբ պարտական է միացյալ
ARPANET ցանցին, որն այն ժամանակ սկսվում էր իբրև փորձնական
փաթեթների կոմուտացիայի նոր տեխնոլոգիա:
ARPANET ցանցն սկսեց իր աշխատանքը 1969թ. և բաղկացած էր
սկզբում ընդամենը չորս հանգույցից, որը սպասարկում էր համակար-
գիչների և տերմինալների մի փոքր խումբ: Առաջին հանգույցները
միացնող կապուղիների արագությունը ընդամենը 50 կբիթ/վ էր:
ARPANET ցանցը ֆինանսավորվում էր ԱՄՆ-ի պաշտպանության նա-
խարարության գիտահետազոտական աշխատանքների առաջադիմա-
կան պլանավորման բաժնի կողմից և նախատեսնված էին բախշված
հաշվարկների դեպքում փաթեթների կոմուտացման և համապատաս-
խան տեխնոլոգիաների ուսումնասիրության համար:

Աղյուսակ 1. Ինտերնետի զարգացման տարեգրությունը

Տարի Իրադարձություն
1966 ARPA բաժնի կողմից փաթեթների կոմուտացիայի փորձար-
կումներ
1969 ARPANET ցանցի առաջին աշխատունակ հանգույցներ
1972 Էլեկտրոնային փոստի ստեղծումը
1973 Առաջին քոմփյութերները, որոնք միացվել են ARPANET ցանցին
ԱՄՆ-ի սահմաններից դուրս
1975 ARPANET ցանցը փոխանցված է ղեկավարման ԱՄՆ-ի
պաշտպանության նախարարության կապի բաժնին
1980 TCP/IP փորձարկումների սկիզբ
1981 Ամեն 20 օրը մեկ ցանցին ավելացվում է նոր հոստ
1983 Ավարտվել է TCP/IP անցումը

4
1991 Ստեղծվել է համաշխարհային սարդոստայնը
1995 Ինտերնետ կապուղու մասնավորեցում
1996 Կառուցվել է OC-3(155 Մբիթ/վ) կապուղին
1998 Գրանցված դոմենային անունների քանակը գերազանցել է 2 մլն-ը
2000 Ինդեքսավորված web-էջերի քանակը գերազանցել է 1 մլրդ-ն
ARPANET ցանցի համար ստեղծված որոշ ծրագրեր օժտված էին
նոր հնարավորություններով: Առաջին երկու կարևոր ծրագրերից էին
TELNET և FTP-ն: TELNET ծրագիրը տրամադրեց երկու հեռավար
քոմփյութերների տերմինալների շփման լեզու: Երբ ի հայտ եկավ
ARPANET ցանցը, յուրաքանչյուր քոմփյութերային համակարգի հա-
մար պահանջվեցին սեփական տերմինալներ. TELNET ծրագիրը հայ-
տարարար էր այդ տերմինալների համար: Բավական էր
յուրաքանչյուր քոմփյութերի համար գրվեր “TELNET տերմինալ”-ը
ապահովող ծրագիր, որ մեկ տերմինալը կարողանար համագործակցել
բոլոր տեսակի քոմփյութերների հետ: FTP (File Transfer Protocol –
ֆայլեր տեղափոխող արձանագրություն) արձանագրությունն
առաջարկեց նման բաց ֆունկցիոնալություն` կապված ցանցում մեկ
քոմփյութերից դեպի մյուսը ֆայլերի փոխանակման հարցում: Այս
գործընթացն այդքան էլ պարզունակ չէ, ինչքան կարող է թվալ առաջին
հայացքից, քանի որ տարբեր տեսակի քոմփյութերներում կարող են
տարբերվել մեքենայական բառերի չափերը, այդ բառերում բիթերի
պահպանման հաջորդականությունը և բառերի ֆորմատը կարող է
լինել տարբեր:
Թեպետ TELNET և FTP-ն առաջին անհրաժեշտ ծրագրային մի-
ջոցներ էին, սակայն ARPANET ցանցի քոմփյութերներն օգտագործող-
ների գիտակցությունում հեղափոխություն կատարեց էլեկտրոնային
փոստը: Մինչ ARPANET ցանցի ստեղծումը գոյություն ունեին
էլեկտրոնային փոստի համակարգեր, սակայն դրանք գործում էին մեկ
քոմփյութերի սահմաններում: 1972 թ. Ռեյ Թոմլինսոնը (Ray
Tomlinson) BBN (Bolt Beranek and Newman) կազմակերպությունից
գրեց առաջին փաթեթը, որը տրամադրում էր սփռված փոստային
ծառայություններ մի քանի քոմթյութերից բաղկացած ցանցում: Արդեն
իսկ 1973թ. ARPA կազմակերպության հետազոտությունները ցույց
տվեցին, որ ARPANET ցանցի ինֆորմացիոն հոսքի 3/4-ը կազմում էր
էլեկտրոնային փոստը: Պարզվեց որ Էլեկտրոնային փոստի օգուտը
այնքան մեծ էր, որ ավելի ու ավելի օգտագործողներ էին ցանկանում
միանալ ARPANET ցանցին, արդյունքում` առաջանում էր նոր
5
հանգույցների միացման և համապատասխան կապուղիների
թողունակության ավելացման անհրաժեշտություն: Այսպիսով,
առաջացավ նշված միտումը, որը պահպանվում է մինչ այսօր.
ARPANET ցանցը մեծանում էր և գրավում էր ոչ միայն
պետական և ակադեմիական հաստատությունների հետազոտողներին
այլ նաև ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության աշխատակիցնե-
րին: Ցանցի կարգաբերումը և ղեկավարումը, ինչպես նաև հուսալիու-
թյունն ու ցանցի հասանելիությունը դարձել էին ցանցային տեխնոլո-
գիաների կարևորագույն խնդիրները: Համապատսխանաբար 1975թ.
ARPANET ցանցի ղեկավարումը ARPA հետազոտական կազմակեր-
պությունից փոխանցվեց ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության
կապի բաժնին (Defense Communication Agency):
Կապուղիների փոխանջատման տեխնոլոգիան ունեցավ այնպի-
սի հաջողություն, որ ARPA կազմակերպությունը կիրառեց այն տակ-
տիկական ռադիոկապի (Packet Radio) և արբանյակային կապի
(SATNET) մեջ: Քանի որ այդ ցանցերն աշխատում էին սկզբունքորեն
տարբեր միջավայրերում, և ունեին տարբեր պարամետրեր, օրինակ`
փաթեթի առավելագույն չափը, որն զգալի տարբերվում էր
յուրաքանչյուր կապի դեպքում: Այդ ցանցերի միացման խնդիրը
լուծելու համար ARPA կազմակերպության աշխատակիցները` Վինտ
Սերֆը (Vint Cerf) և Բոբ Կանը (Bob Kahn) սկսեցին ցանցերի միացման
մեթոդների և արձանագրությունների մշակման աշխատանքները:
1974թ. մայիսին նրանք հրատարակեցին բավականին կարևոր հոդված,
ուր համառոտ նկարագրվում էր TCP արձանագրության ստեղծման
մոտեցումը: Վերջիններիս առաջարկությունները ճշտվեցին և
համալրվեցին ARPANET համախմբի կողմից: Այս աշխատանքում
հիմնական ներդրումը կատարվեց Եվրոպական ցանցային համախմի,
մասնավորապես այնպիսի կազմակերպությունների կողմից ինչպիսիք
են` Cyclades (Ֆրանսիա) և EIN: Արդյունքում մշակվեցին TCP և IP
արձանագրությունները, որոնք հիմք ծառայեցին TCP/IP
արձանագրությունների հավաքածուի համար, որն էլ իր հերթին
համարվում է ներկայիս Ինտերնետի հիմքը: 1982.-1983թթ. ARPANET
ցանցի օրիգինալ NCP արձանագրությունը փոխարինվեց TCP/IP-ով:
Այն ժամանակներում շատ ցանցեր ամբողջ աշխարհով մեկ միացան
իրար այդ տեխնոլոգիայով: Այնուամենայնիվ, դեպի ARPANET ցանցը
մուտքը սահմանափակ էր, և վերջինիս կազմում այն կազմա-
կերպություններն էին, որոնք պայմանագիր էին կնքել ARPA-ի հետ:
6
ԱՄՆ-ի Ազգային գիտական ֆոնդի միացումը
1980-1981թթ. ԱՄՆ-ի Ազգային գիտական ֆոնդը (National Scien-
ce Foundation, NSF) ընդլայնեց այլ հետազոտական խմբերի սատարու-
մը, որոնք զբաղվում էին կիբեռնետիկայի բնագավառում` կազմակեր-
պելով CSNET(Computer+Science Network) ցանցը: 1986թ. Ազգային գի-
տական ֆոնդն ընդլայնեց իր ինտերնետ-զարգացման ծրագիրը` ներա-
ռելով գիտության այլ ճյուղերը նույնպես հիմնադրելով NSFNET կա-
պուղին: Այդ կապուղին նախագծվեց` Ազգաին գիտական ֆոնդի
հիմնադրած վեց սուպերքոմփյութերային կենտրոններն իրար հետ
միացնելու համար, որոնք գտնվում էին ԱՄՆ-ի տարբեր
նահանգներում: Եվ ի վերջո, Ազգային գիտական ֆոնդը տարածաշրջա-
նային ցանցերին իր կապուղուն միանալու հնարավորություն տվեց:
1990թ. ARPANET ցանցը դադարեցրեց իր գոյությունը:

Պայմանական օգտագործման քաղաքականություն


Ինտերնետի արագ աճը աննկատ չմնաց կոմերցիոն աշխարհում:
Այնուամենայնիվ, շատ երկրների կառավարություններ (ներառյալ
ԱՄՆ-ի, մինչ 1995թ.) շարունակում էին ֆինանսավորել Ինտերնետի
կապուղին իրենց երկրներում: Այդ երկրների մի մասն էլ իրագործում
էին պայմանական օգտագործման (acceptable use) քաղաքակա-
նություն, որը սահմանափակում էր կոմերցիոն ակտիվությունը:
Հաճախ Ինտերնետի օգտագործումը սահմանափակվում էր հետազո-
տական և ուսումնական կիրառմամբ: Քանի որ ԱՄՆ-ում Ինտերնետի
կապուղին ֆինանսավորվում էր Ազգային գիտական ֆոնդի կողմից,
ստեղծվել էր համոզմունք, որ կապուղու օգտագործումը չպետք է
անցնի հետազոտական, ուսումնական և պետական նպատակների
սահմանները: Այս կարծիքը հաստատվել էր արդեն ընդունված
ինտերնետի օգտագործման պայմանական քաղաքականությունում:
Ինտերնետի “մշակույթը” նույնպես ներդրեց լրացուցիչ
տեղեկատվական սահմանափակումներ` այն կոմերցիոն
նպատակներով օգտագործման դեպքում:
Դեպի Ինտերնետ մուտքի կետերը

7
1991թ. միայն երեք կազմակերպություններ էին` CERFnet (Կալի-
ֆոռնիայի տարածաշրջանային ցանց) ցանցը ղեկավարող General
Atomics, PSINet (NYSERnet Նյու-Յորքի տարածաշրջանային ցանցի
կոմերցիոն բաժին) ցանցի ղեկավարող Performance Systems Inter-
national, և Alternet ցանցը ղեկավարող UUNET Technologies, որոնք
տրամադրում էին TCP/IP-ի բոլոր ծառայությունները ԱՄՆ-ի տարած-
քում:
Համաշխարհային սարդոստայնը
1989թ. գարնանը եվրոպական միջուկային
հետազոտությունների կենտրոնում (Conseil Europeen pour la Recerche
Nucleaire, CERN) Թիմ Բերներս-Լին (Tim Berners-Lee) առաջարկեց
բաշխված հիպերտեքստային տեխնոլոգիայի գաղափարը`
Ինտերնետում գիտական հետազոտությունների արդյունքների դյուրին
փոխանակման համար: 2 տարի անց CERN կենտրոնում մշակվեց
“սարդոստայնի” առաջին նախնական օրինակը: 1991թ. CERN-ը
թողարկեց բրաուզեր (browser) հրամանային տողի ինտերֆեյսով
նախատեսված սահմանափակ քանակությամբ օգտագործողների
համար: Պայթյունանման տեխնոլոգիական առաջընթաց տեղի
ունեցավ առաջին` Mosaic գրաֆիկական ինտերֆեյսով բրաուզերի
հայտնվելուց հետո, որը մշակվել էր NCSA (National Center for
Supercomputing Applications) կենտրոնում Իլինոյիս նահանգի համալ-
սարանում Մարկ Անդրեասոնի և մյուսների կողմից 1992թ.:
Բավականին կարճ ժամանակահատվածում Ինտերնետով տարածվեց
Mosaic բրաուզերի 2մլն օրինակ: Մի քանի տարի անց վեբ-հասցեների
ֆորմատը URL (Uniform Resource Locator – ինֆորմացիոն ռեսուրսի
ունիֆիկացված ցուցիչ) տեսքով դարձավ ամենուրեք կիրառելի: Այժմ
“Սարդոստայն”-ի հասցեները կարելի է տեսնել ցանկացած ոլորտում,
մասնավորապես թերթերում, հեռուստատեսությամբ: Նկար 1.1-ում
բերված Է “Սարդոստայն”-ի էքսպոնենցիալ աճը [14,15]:

8
Թեստային հարցեր ներածության վերաբերյալ
1.Նշվածներից ո՞րն է առաջին ցանցը
o SATNET,
o ARPANET,
o NSFNET,
o CSNET:
2. Ե՞րբ սկսեց իր աշխատանքը ARPANET ցանցը
o 1990 թ.,
o 1961 թ.,
o 1969 թ.,
o 1975 թ.:
3. ARPANET ցանցի համար ստեղծված առաջին կարևոր ծրագրային
միջոցներն էին`
o TELNET, DNS,
o DNS, FTP,
o TELNET և FTP,
o HTTP, TELNET:
4. FTP ծրագրային միջոցը հնարավորություն էր ընձեռում երկու հեռավար
հանգույցների միջև իրագործել`
o էլեկտրոնային նամակների փոխանակում,
o ֆայլերի տեղափոխում,
o կապի հաստատում,
o WEB էջերի փոխանակում:
5. TELNET ծրագրային միջոցը հնարավորություն էր ընձեռում`
o իրագործել կապ երկու տարբեր տերմինալների միջև,
o իրագործել տեսա-ինֆորմացիայի տեղափոխում,
9
o կազմակերպել WEB էջերի դիտում,
o իրագործել ձայնի փոխանակում երկու տերմինալների միջև:
6. ՈՒ՞մ կողմից ստեղծվեց առաջին էլեկտրոնային փոստի աշխատանքը
կազմակերպող ծրագրային փաթեթը
o Ռեյ Թոմլինսոն (Ray Tomlinson),
o Վինտ Սերֆ (Vint Cerf),
o Բոբ Կան (Bob Kahn),
o Ջո Սմիթ (Joe Smith):
7. 1975 թ. ARPANET ցանցի ղեկավարումը ARPA հետազոտական
կազմակերպությունից փոխանցվեց`
o ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության կապի բաժնին,
o Cyclades կազմակերպությանը,
o ԱՄՆ-ի Ազգային գիտական ֆոնդին
o Եվրոպական միջուկային հետազոտությունների կենտրոնին:
8. Ո՞ր կենտրոնում մշակվեց “սարդոստայնի” առաջին նախնական օրինակը
o CERN,
o NCSA,
o NSF,
o CSNET:
9. 1982թ.-1983թ. ARPANET ցանցի ո՞ր օրիգինալ արձանագրությունը
փոխարինվեց TCP/IP-ով
o NCP,
o IPX,
o FTP,
o NFS:
10. Թվարկվածներից ո՞ր գրաֆիկական ինտերֆեյսով բրաուզերը հայտնվեց
առաջինը
o Netscape Navigator,
o Mosaic ,
o Firefox,
o Internet Explorer:
11. Ո՞ր կազմակերպության կողմից մշակվեց առաջին գրաֆիկական
ինտերֆեյսով բրաուզերը
o ARPA,
o NCSA ,
o Cyclades,
o ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության կապի բաժնի:
12. Ո՞ր թվականին մշակվեց առաջին գրաֆիկական ինտերֆեյսով բրաուզերը
o 1990,
o 1992,
o 1982,
o 1997:

10
ԳԼՈՒԽ 1. Ընդհանուր տեղեկություններ ցանցերի և
ցանցային սարքերի մասին
Համակարգչի կառուցվածքը և ներքին բաղկացուցիչ մասերը
Համակարգիչը ցանցերում համարվում է կարևոր հանգույց [5],
որի հիմնական բաղկացուցիչ մասերը բերված են նկ. 1.1 - ում:
Բազմաթիվ ցանցային սարքեր ինքըստինքյան համարվում են
հատուկ նշանակության համակարգիչներ, որոնք ունեն նույն ներքին
մոդուլային կառուցվածքն ինչ և համակարգիչը:

Նկ.1.1

Նկ.1.2
Համակարգչի հիմնական մասերը պատկերված են նկ.1.2-ում.
CD-ROM drive – սարք, որը նախատեսված է լազերային սկավառակ-
ներից ինֆորմացիա կարդալու համար: CPU(ԿՊ) – կենտրոնական
պրոցեսոր, համակարգչի “ուղեղը”, որտեղ կատարվում է
հաշվարկների հիմնական մասը: Floppy Disc Drive – սարք, որը Floppy
սկավառակներից ինֆորմացիա կարդալու հնարավորություն է տալիս:
Hard Disc Drive – սարք, որը գրում, կարդում և պահպանում է
11
տվյալները: Motherboard – “մայր” տպասալիկ, որը նախատեսված է
համակարգչի հիմնական հանգույցները միմյանց հետ կոորդինացնելու
համար: Bus – կապուղիների հավաքածու, որն իրականացնում է հա-
մակարգչի տարբեր սարքերի միջև տվյալների փոխանակման գործըն-
թացը: RAM (Random Access Memory) – հայտնի է նաև ինչպես Read-
Write Memory (գրել-կարդալու հիշողություն), որը նախատեսված է ժա-
մանակավոր տվյալներ գրանցելու և կարդալու համար: Վերջինիս
առանձնահատկությունն այն է, որ գրանցված տվյալները պահպանելու
համար անհրաժեշտ է էլեկտրական հոսանք: Համակարգիչը
հոսանքազերծելուց հետո RAM-ում գտնվող բոլոր տվյալները կորչում
են: ROM (Read Only Memory) – համակարգչի հիշողություն, որի մեջ
տվյալները գրանցված են նախօրոք: ROM – ում տվյալները գրանց-
վելուց հետո դրանք միայն կարդալու համար են, և հետևաբար չկա
դրանում տվյալներ գրանցելու հնարավորություն: Համակարգչի
ետնամասում կան զանազան արտաքին սարքերի հետ վերջինիս
համագործակցելու համար նախատեսված ելքի/մուտքի հանգույցներ
(պորտեր), դրանցից հիմնականներն են` Network Interface Card (NIC) –
ցանցային քարտ, ընդլայնիչ քարտ, որը միացված է համակարգչին`
վերջինիս տալով ցանցին միանալու հնարավորություն: Video Card –
վիդեո քարտ, որն ապահովում է տվյալների արտածումը դեպի
մոնիտորը: Sound Card – ձայնի քարտ, որն ապահովում է
համակարգչի ձայնի մուտքի/ելքի գործողությունները: Parallel port -
զուգահեռ միացման ինտերֆեյս, որի միջոցով հնարավոր է դառնում
միարժամանակ 1 բիթից ավել տվյալների փոխանցումը: Այն
օգտագործվում է արտաքին սարքերի հետ տվյալների փոխանակման
համար (օր. տպիչներ, սկաներներ և այլն ):

Ցանցային քարտ ( NIC )


Ինչպես պատկերված է նկար 1.3-ում, ցանցային ինտերֆեյսի
քարտը (NIC – Network Interface card) կիսահաղորդչային տարրերով
տպասալիկ է, որն ապահովում է ցանցային կապը դեպի քոմփյութեր և
հակառակը: Այդ տպասալիկը կոչվում է նաև LAN ադապտեր, որը
միանում է “մայր” տպասալիկին և ապահովում է ցանցին միանալու
հնարավորություն: Այս քարտը կարող է նախագծված լինել իբրև
Ethernet քարտ, Token Ring քարտ կամ Fiber Distributed Data Interface
(FDDI) քարտ:
Ցանցային քարտը կապ է հաստատում ցանցի հետ տվյալների
12
հաջորդական փոխանցման սկզբունքով (serial), իսկ քոմփյութերի հետ`
տվյալների զուգահեռ փոխանցման սկզբունքով (parallel):
Ցանցային քարտի ընտրության ժամանակ անհրաժեշտ է
ուշադրություն դարձնել հետևյալ գործոններին.
1. Ցանցի տեսակը (օրինակ` Ethernet, TokenRing, FDDI)
2. Ֆիզիկական կապի տեսակը (օրինակ` Wi-Fi, caoxal, Fiber-optic
cable)
3. Համակարգի կապուղիների տեսակը (օրինակ` PSI, ISA)

WEB browser

Web browser-ը գործում է օգտագործողի համար` կատարելով հետևյալ


հիմնական գործողությունները`
• կապ է հաստատում web server-ի հետ,
• կատարում է ինֆորմացիայի հարցում,
• ստանում է ինֆորմացիա,
• արտապատկերում է արդյունքները էկրանին:
Browser-ը ծրագիր է, որը կատարում է hypertext markup language
(HTML) ծրագրային կոդը, վերջինս օգտագործվում է WEB էջերի պա-
րունակությունը ծրագրավորելու համար: HTML-ը կարող է
արտապատկերել գրաֆիկական պատկերներ, հնչեցնել
երաժշտություն, հոլովակներ և այլ մուլտիմեդիայի ֆայլեր:
Հղումներ (Hyperlinks) – քոմփյութերային ծրագրի հրամաններ են,
որոնք ցույց են տալիս այլ վայրեր քոմփյութերի սահմաններում կամ
ցանցում - միանում են այլ WEB էջերի և ֆայլերի, որոնք պետք է
բեռնավորվեն: Հանրահայտ browser-ներ են` Internet Explorer (IE) -ը,
Mozilla Firefox-ը և այլն:

ASSII աղյուսակ

Որպեսզի քոմփյութերը կատարի ծրագրային կոդը, այն սկզբում

13
պետք է թարգմանի բինար տեսքի, այնուհետև կատարի գործողություն,
իսկ արդյունքները ստանալուն պես պետք է կատարի հակառակ
գործողությունը, որն արդյունքում դառնում է օգտագործողին մատչելի
տվյալներ: Քոմփյութերը գործում է էլեկտրական փոխանջատումների
միջոցով, դրանք են “այո” և “ոչ”-ը, որոնք էլ իրենց հերթին համապա-
տասխանում են 1-ին կամ 0-ին: Քոմփյութերները չեն աշխատում տա-
սական համակարգով, ինչպես մարդիկ, որովհետև էլեկտրոնային սար-
քերը կառուցված են այնպես, որ երկուական համակարգն է
համարվում հիմնային, և դրանք ձևափոխում են տասական արժեքները
երկուականի, որպեսզի կարողանան գործողություններ կատարել
դրանց հետ:
Մի շարք սիմվոլների և ղեկավարող նշանների ներկայացումը
բինար տեսքով բերված է American Code for Information Interchange
(ASCII) աղյուսակում (նկ.1.4): ASCII –ն նշանների կոդավորման մի
քանի համակարգերից մեկն է, որն օգտագործվում է LAN-ում:

14
Նկ.1.4

Տեղեկատվության միավորները

Բիթերը բինար թվեր են, որոնք կարող են ընդունել 0 կամ 1 ար-


ժեք: Քոմփյութերում դրանք ներկայացվում են իբրև էլեկտրական լար-
ման առկայություն կամ բացակայություն:
8 բիթերից բաղկացած խումբը համարժեք է 1 բայթին
(8bit = 1byte), որը կարող է ներկայացնել ASCII կոդի մեկ նշան:
Ինֆորմացիայի միավորների ներկայացումը բերված է աղյուսա-
կում:

15
Միավոր Ներկայացում Բայթեր Բիթեր Օրինակներ
Բիթ (b) բինար թիվ - 1 “այո”/”ոչ”
1 կամ 0 +5V/0V
լարում
Բայթ (B) սովորաբար 8 1 բայթ 8 բիթ ASCII
բիթ աղյուսակից
որևէ նշանի
ներկայացում
Կիլոբայթ 1 կիլոբայթ = 1024 8192 միջին
(KB) 1024 բայթ բայթ բիթ նամակի
չափ = 24b
10էջ = 10KB
Մեգաբայ 1 մեգաբայթ = 1 միլիոն 8 մլն Floppy dir =
թ (MB) 1024 կիլոբայթ = բայթ բիթ 1,44MB
1 048 576 բայթ CDROM =
650MB
Գիգաբայթ 1 գիգաբայթ = 1 բիլիոն 8 բիլիոն Flash
(GB) 1024 մեգաբայթ = բայթ բիթ Memory =
1073741824 բայթ 4GB
Տերաբայթ 1 տերաբայթ= 1 8 տրի- Սերվերների
(TB) 1024 գիգաբայթ = տրիլիոն լիոն բիթ համար նա-
1099511627778 բայթ խատեսած
բայթ HDD

Ցանցեր

Ցանցերը օբյեկտների կամ մարդկանց բարդ կապերով համա-


կարգեր են [1,2]: Ցանցերը շրջապատում են մեզ թե’ արտաքուստ, թե’
ներքուստ: Մարդկանց մոտ նյարդային համակարգը և արյունատար
անոթները նույնպես ցանցեր են: Նկարում պատկերված են ցանցերի
օրինակներ տարբեր բնագավառներից`
• կապի,
• տրանսպորտի,
• սոցիալ,
• կենսաբանական:

16
Ցանցերի զարգացումը

Գործնականում քոմփյութերների լայն կիրառումից սկսած` բիզ-


նեսի տարբեր ոլորտներում առաջ եկան սկզբունքորեն կարևոր հիմնա-
հարցեր`
• ինչպես զերծ մնալ սարքերի և ռեսուրսների կրկնօրինակումից,
• ինչպես կազմակերպել արդյունավետ հաղորդակցություն,
• ինչպես կազմակերպել և ղեկավարել ցանցը:
Հաշվարկները ցույց տվեցին, թե ցանցային տեխնոլոգիաների
օգտագործումը ինչքան գումար կարող է խնայել` միևնույն ժամանակ
բարձրացնելով աշխատանքի արդյունավետությունը: Կազմակերպու-
թյունները սկսեցին բավականին արագ կառուցել ցանցեր և զարգացնել
գոյություն ունեցողները, դրա հետ մեկտեղ նաև ցանցային տեխնոլո-
գիաները: Արդյունքում, 1980-ականներին կար ցանցի բավականին
զարգացում, սակայն այն կրում էր քաոսային բնույթ: 1980-ականների
կեսերին ցանցային տեխնոլոգիաների և դրանց համար նախագծվող
ապարատային մասերի զանազանությունը հանգեցրել էր ցանցերի
համագործակցության անլուծելի խնդրի:
Այս խնդրի վաղ լուծումներից էր լոկալ ցանցերի (LANs) ստեղ-
ծումը, քանզի դրանք կարող էին միացնել աշխատանքային կայաններ
(servers), համագործակցող սարքերը, տերմինալները և այլ սարքերը
միմյանց հետ մեկ կառույցում:
LAN-երը հնարավոր դարձրին գործնականում արդյունավետորեն
կիրառել քոմփյութերային տեխնոլոգիաները` մասնավորապես հասա-
նելի դարձնելով ֆայլերը և տպիչները:
17
Քոմփյութերների քանակը հետզհետե ավելանում էր և նույնիսկ
LAN-երը դառնում էին անբավարար, քանի որ զուգահեռ ավելանում
էին նաև պահանջները: Արդիական էր դառնում տվյալների
փոխանցման խնդիրը կառույցի սահմաններից դուրս: Վերջինիս
լուծումը եղավ մետրոպոլիտենային ցանցի (MANs-Metropolitan area
Networks) և գլոբալ ցանցի (WANs-wide area Network) ստեղծումը:
Քանի որ WAN-ը կարող էր միացնել ցանցի օգտագործողներին, որոնք
գտնվում էին տարբեր աշխարհագրական վայրերում, վերջինիս
հնարավոր դարձրեց տարբեր կազմակերպությունների միացումը,
որոնք գտնվում էին իրարից մեծ հեռավորության վրա:

Ինֆորմացիոն ցանցերի օրինակներ


Այս ձեռնարկի սահմաններում դիտարկվում են լոկալ ցանցերը
(LANs) և գլոբալ ցանցերը (WANs). LAN-երը սովորաբար տեղակայված
են մեկ կառույցում կամ համալիրում և կազմակերպում են միջօֆի-
սային կապը: WAN-երը ծածկում են մեծ աշխարհագրական տարածք և
կազմակերպում են կապը քաղաքների և պետությունների միջև: LAN-
երի և WAN-երի օրինակները բերված են աղյ. 1.7-ում:
Աղյուսակ 1.7

ԿՊ-ի միջև ԿՊ-ի տեղակայման Անվանում


հեռավորությունը վայրը
0,1m Սխեմատիկ տպասալիկ “Մայր”
տպասալիկ
PAN (Personal
Area Network)
1,0m Կենտրոնական բլոկ Computer System
Network
10m Սենյակ LAN (Local Area
Network)
Համակարգչային
սենյակ
100m Կառույց LAN Դպրոց
1000m Համալսարան LAN ՀՊՃՀ
100Km Պետություն WAN ADC
1000Km Մայրցամաք WAN Աֆրիկա
10000Km Մոլորակ WAN Ինտերնետ

18
100000Km Երկիր-լուսին WAN Երկիր և
համակարգ արբանյակներ

Լոկալ ցանցեր (LAN)


Լոկալ ցանցերը (LANs) բաղկացած են քոմփյութերներից, ցանցա-
յին քարտերից, ցանցային մեդիայից, ցանցային հոսքը ղեկավարող
սարքերից և ծայրամասային սարքերից: LAN-երը հնարավորություն են
տալիս օգտագործելու քոմփյութերային տեխնոլոգիաները արդյունա-
վետ, հասանելի դարձնելով ֆայլային ռեսուրսները, տպիչները և էլեկ-
տրոնային փոստի (e-mail) միջոցով կապը: Վերջինիս կիրառումը դյու-
րին է դարձնում ցանցին միացված կայանների միջև հաղորդակցումը,
հաշվարկները և ֆայլային պահոցներից (file servers) օգտվելը:
LAN-երը նախագծվել են հետևյալ գործողությունները կատարելու
նպատակով.
• գործել սահմանափակ աշխարհագրական տարածքում,
• թույլ տալ բազմաթիվ օգտագործողներին մուտք գործել դեպի
բարձր թողունակության մեդիա,
• ապահովել լոկալ ծառայություններին անընդհատ միացում,
• միացնել ֆիզիկապես մոտ գտնվող սարքերը:
Լոկալ ցանցերի աշխատանքն ապահովող որոշ սարքերից են`

Reapeter (Կրկնիչ) HUB (Կուտակիչ) Bridge (Կամուրջ)

Switch (Փոխանջատիչ) Router (Երթուղավորող)

Գլոբալ ցանցեր (WAN)


LAN-երը միացնելու նպատակով ստեղծվեցին գլոբալ ցանցերը
(WAN), որպեսզի միմյանց հասանելի դարձնեն տարբեր աշխարհա-
գրական տարածքներում գտնվող քոմփյութերները և ֆայլային
պահոցները:
Քանի որ WAN-երը միացնում են տարբեր աշխարհագրական
19
տարածքներում գտնվող ցանցեր, հնարավորություն են ստեղծում կապ
հաստատել մեծ հեռավորությունների վրա: Արդյունքում WAN-ը հնա-
րավորություն է տալիս կապ հաստատել ինֆորմացիոն ռեսուրսների
հետ, ինչպես նաև ապհովել մուտքը դեպի Internet. Wan-ի տեխնոլո-
գիաներից են.
• մոդեմներ,
• ISDN (Integrated Services Digital Network),
• DSL (Digital Subscriber Line),
• Frame Relay,
• ATM (Asynchronous Transfer Mode),
• T (ԱՄՆ) և E (Եվրոպա) կապուղիներ: T1, E1, T3, E3,
• SONET (Synchron ous Optical Network),

Router (Երթուղավորիչ), Modem (Մոդեմ),

Access Server(Մուտքի սերվեր),

Թողունակություն
LAN-երը և WAN-երը օժտված են մեկ ընդհանուր բնութագրիչ
հատկությամբ` թողունակությամբ, որը բնութագրում է վերջիններիս
հնարավորությունները:
Թողունակությունը ինֆորմացիայի այն քանակն է, որը տեղա-
փոխվում է մեկ վայրից մյուսը միավոր ժամանակահատվածում:
Սահմանվում է երկու տիպի ազդանշանների թողունակություն`
անալոգային և թվային: Կդիտարկենք թվային ազդանշանների
թողունակությունը:
Ինչպես նշվեց, ինֆորմացիայի նվազագույն միավորը բիթն է, իսկ
ժամանակի միավորը` վայրկյանը: Ուստի, երբ փորձում ենք
նկարագրել ինֆորմացիայի հոսքի քանակը ֆիքսված
ժամանակահատվածի համար, ապա կիրառում ենք “բիթ/վայրկյանում”
հոսքի մեծությունը նկարագրող միավորը:

20
“Բիթ/վայրկյանում” –ը թողունակության հիմնական միավորն է:
Աղյ. 1.8-ում բերված են թողունակության միավորները:

Աղյուսակ 1.8
Թողունակության Միավոր Համարժեքություն
միավոր
Բիթ վայրկյանում bps 1bps թողունակության
(bit per second) հիմնական միավոր
Կիլոբիթ վայրկյանում Kbps 1Kbps = 1000pbs = 103bps
(Kilobit per second)
Մեգաբիթ վայրկյանում Mbps 1Mbps = 1000000pbs = 106bps
(Megabit per second)
Գիգաբիթ վայրկյանում Gbps 1Gbps = 1000000000pbs =
(Gigabit per second) 109bps

Ցանցի միացման (Media) տեսակները


Թողունակությունը հաճախ կիրառվող բնութագրիչ է, որը
ցանկացած դեպքում սահմանափակ է, անկախ թե’ ուղարկվող
ինֆորմացիայի չափից, և թե’ այն ֆիզիկական մեդիայի տեսակից, որի
միջոցով իրականացվում է ինֆորմացիայի փոխանցումը: Աղյ. 1.9-ում
բերված են մեդիայի որոշ տեսակների առավելագույն
երկարությունների և թողունակությունների արժեքները:
Աղյուսակ 1.9
Առավելագույն
Մեդիայի տեսակ Թողունակություն ֆիզիկական
երկարություն
50 ohm Coaxial Cable
10 – 100 Mbps 185 m
(Etherenet 10 BASE2, ThinNet)
50 ohm Coaxial Cable
10 – 100 Mbps 500 m
(Etherenet 10 BASE5, ThickNet)
Category 5 Unshided twisted pair
10 Mbps 100 m
(UTP) (Ethernet 10BASE-T)
Category 5 Unshided twisted pair
(UTP) (Etherenet 100BASE-TX) 100 Mbps 100 m
(Fast Ethernet)
Multimode (62,5/125μm)
100 Mbps 2000 m
Optical Fiber 100BASE-FX
Singlemode (9/125μm core) 1000 Mbps 3000 m
21
Optical Fiber 1000BASE-LX (1 Gbps)
Wireless (Wi-Fi) 11 Mbps ~100-400 m

Իրական և տեսական թողունակություն


Գոյություն ունի ցանցի ոչ պակաս կարևոր բնութագրական մեկ
այլ մեծություն ևս` ցանցի իրական թողունակությունը: Ֆայլը բեռնավո-
րելիս իրական թողունակությունը կախված է առավելագույն թվային
թողունակությունից, օրվա ժամից, ինտերնետի երթուղիներից: Ցավոք,
շատ գործոնների պատճառով իրական թողունակությունը բավակա-
նաչափ փոքր է լինում առավելագույն հնարավոր թվային
թողունակության արժեքից, որը նախատեսված է այս կամ այն մեդիայի
տեսակի համար:
Իրական թողունակության վրա ազդող գործոններից են.
• միջցանցային սարքերը,
• ինֆորմացիայի տեսակը, որը պետք է տեղափոխվի
• տոպոլոգիան,
• օգտագործողների քանակը,
• օգտագործողի քոմփյութերը,
• պահոցային (server) քոմփյութերները,
• սնուցումն ու եղանակային պայմանները:
Երբ նախագծվում է ցանցը, կարևոր է հաշվի առնել թվային
(տեսական) թողունակությունը: Նախագծված ցանցը չի կարող լինել
ավելի արագ, քան թույլ են տալիս նախագծված ցանցի մեդիայի հնա-
րավորությունները: Հաճախ խնդիր է առաջանում ստուգել ցանցի իրա-
կան թողունակությունը, որպեսզի համոզվենք, թե արդյո՞ք այն բավա-
րարում է օգտագործողի պահանջները: Թողունակությունը հաշվարկ-
վում է ըստ հետևյալ առնչությունների`
1. Լավագույն բեռնավորում` T = S/BW,
2. Ընդհանրացված բեռնավորում` T = S/P,
որտեղ` BW – ն առավելագույն թվային թողունակությունն է ֆայլը
տեղափոխող host-երի միջև (չափվում է “բիթ/վայրկյանում” միավորով),
P – ն իրական թողունակությունն է փոխանցման ժամանակ (չափվում
է “բիթ/վայրկյանում” միավորով), T – ն փոխանցման ժամանակն է
(վայրկյաններով), S – ը` ֆայլի չափը բիթերով:

Թեստային հարցեր
1.Համակարգչի օպերատիվ հիշողության (Memory) մաս են համարվում`

22
o CPU, RAM, EPROM, ROM,
o RAM, Floppy, Flash,
o Hard-Disk, RAM, ROM, Flash,
o RAM, ROM, EPROM, Flash:
2.Համակարգչի հաստատուն հիշողության (Storage) մաս են համարվում`
o Floppy, RAM, Tape-Drive,
o ROM, CD-ROM, Floppy,
o EPROM, CD-ROM, Floppy,
o Floppy, Hard-Disk, CD-ROM:
3. Համակարգչի ելքի/մուտքի սարքերի (Interfaces) մաս են կազմում`
o Hard-Disk, NIC, Mouse,
o Mouse, Keyboard, RAM,
o NIC, Mouse, EPROM,
o NIC, Mouse, Keyboard, Monitor:
4. Ի՞նչ փոխանցման սկզբունքով է ցանցային քարտը կապ հաստատում ցանցի
հետ.
o հաջորդական,
o զուգահեռ,
o երկուսը միասին,
o ոչ մեկը:
5. Ի՞նչ փոխանցման սկզբունքով է ցանցային քարտը կապ հաստատում
քոմփյութերի հետ.
o զուգահեռ,
o հաջորդական,
o երկուսը միասին,
o ոչ մեկը:
6. Browser-ը ծրագիր է, որը կատարում է`
o hypertext markup language (HTML) ծրագրային կոդը,
o միայն նկարների արտապատկերում,
o միայն ձայնային ֆայլերի նվագարկում,
o ինֆորմացիայի տեղափոխում:
7. Քոմփյութերը ծրագրային կոդը կատարելու համար այն թարգմանում է `
o բինար տեսքի,
o 10-ական տեսքի,
o բինար և 10-ական,
o ASCII կոդի:
8. Նշվածներից ո՞րն է համարվում LAN-ում կոդավորման մի քանի
համակարգերից մեկը.
o Charset,
o ASCII,
o ARPA,
o HTML:
9. Բիթերը ցանցում դրանք`
o բինար թվեր են, որոնք կարող են ընդունել 0 կամ 1 արժեք,
o տասական թվեր են, որոնք կարող են ընդունել 0 - 9 արժեք,

23
o 16-ական թվեր են, որոնք կարող են ընդունել 0 - F արժեք,
o 8-ական թվեր են, որոնք կարող են ընդունել 0 - ր արժեք:
10. 8 բիթից բաղկացած խումբը համարժեք է`
o 1 բայթի և ASCII կոդի մեկ նշանին,
o 2 բայթի և ASCII կոդի մեկ նշանին,
o 1 բայթի և ASCII կոդի երկու նշանին,
o ASCII կոդ երեք նշանի:
11. 1 կիլոբայտ տեղեկատվությունը համարժեք է`
o 1022 բայթ,
o 8192 բիթ,
o 8198 բիթ,
o 1000 բայթ:
12. 1 մեգաբայթ տեղեկատվությունը համարժեք է`
o 1024 կիլոբայթ,
o 8192 բայթ,
o 8198 բայթ,
o 1000 կիլոբայթ:
13. 1 գիգաբայթ տեղեկատվությունը համարժեք է`
o 1024 մեգաբայթ,
o 8192 կիլոբայթ,
o 8198 կիլոբայթ,
o 1000 մեգաբայթ:
14. Ո՞րն է առավելագույնս նկարագրում ցանցերը.
o Ցանցերը օբյեկտների կամ մարդկանց բարդ կապերով համակարգեր
են,
o Ցանցերը դա սարքավորումների բարդ կապերով համակարգեր են,
o Ցանցերը դա քոմփյութերների բարդ կապերով համակարգեր են,
o ոչ մեկը:
15. Այն ժամանակ, երբ սկսեցին գործնականում լայնորեն կիրառվել
քոմփյութերները, բիզնեսի տարբեր ոլորտներում առաջ եկան սկզբունքորեն
կարևոր հիմնական հարցեր, դրանք էին`
o Ինչպես զերծ մնալ սարքերի և ռեսուրսների կրկնօրինակումից,
o Ինչպես կազմակերպել ֆայլերի փոխանցումը,
o Ինչպես կազմակերպել ցանցային սարքերի համագործակցությունը,
o Ինչպես կազմակերպել մեծ քանակության հոսքերի շարժը:
16. LAN-երի քանակը ավելանալով` արդիական էր դառնում տվյալների
փոխանցման խնդիրը կառույցի սահմաններից դուրս: Վերջինիս լուծումը
եղավ`
o WAN-երի ստեղծումը,
o PAN-ի ստեղծումը,
o CAN-ի ստեղծումը,
o FDDI-ի ստեղծումը:
17. Մինչև 0,1 մ տարածքում գործող ցանցը անվանում են`
24
o PAN,
o LAN,
o WAN,
o FDDI:
18. Մինչև 1 մ տարածքում գործող ցանցը անվանում են`
o Computer System Network,
o LAN,
o PAN,
o FDDI:
19. Մինչև 10 մ տարածքում գործող ցանցը անվանում են
o Computer System Network,
o LAN,
o PAN,
o FDDI:
20. Մինչև 100 մ տարածքում գործող ցանցը անվանում են`
o Computer System Network,
o LAN,
o PAN,
o FDDI:
21. Մինչև 100 Կմ տարածքում գործող ցանցը անվանում են`
o Computer System Network,
o LAN,
o WAN,
o FDDI:
22. Լոկալ ցանցերի աշխատանքն ապահովող որոշ սարքերից են`
o Reapeter, Switch, HUB,
o Access Server, Router,
o Modem, Switch,
o Modem, HUB, Router:
23. Wan-ի տեխնոլոգիաներից են`
o ISDN, DSL, Frame Relay,
o Router, ISDN, DSL,
o Switch, DSL, Modem,
o Modem, Frame Relay, ISDN:
24. Թողունակությունը`
o ինֆորմացիայի չափն է, որը տեղափոխվում է մեկ վայրից դեպի
մյուսը միավոր ժամանակահատվածում,
o ինֆորմացիայի չափն է, որը տեղափոխվում է մեկ վայրից դեպի
մյուսը աշխատանքային ժամանակահատվածում,
o ինֆորմացիայի որոշակի չափ է, որն անհրաժեշտ է տեղափոխել մեկ
վայրից դեպի մյուսը,
o ժամանակահատված է, որի ընթացքում անհրաժեշտ է տեղափոխել
ինֆորմացիան մեկ վայրից դեպի մյուսը:
25. Թողունակության միավորն է`
o bps,
o bpm,
o Mps,
25
o Gbm:
26. Որքա՞ն ժամանակում կիրագործվի 141ՄԲ ֆայլի փոխանցումը լոկալ
ցանցով, եթե վերջինիս թվային թողուջնակությունը 11Մբվ է, իսկ իրականը` 7
Մբվ.
o 12.818 վրկ,
o 102.545 վրկ,
o ~165 վրկ,
o ~161 վրկ:
27. Որքա՞ն ժամանակում կիրագործվի 141ՄԲ ֆայլի փոխանցումը լոկալ
ցանցով, եթե վերջինիս թվային թողունակությունը 100Մբվ է, իսկ իրականը` 70
Մբվ.
o ~16.1 վրկ,
o ~1 վրկ,
o ~ 2 վրկ,
o ~10 վրկ:
28. Category 5 Unshided twisted pair (UTP) (Ethernet 10BASE-T) մեդիայի
տեսակի առավելագույն երկարության և թողունակության արժեքներն են`
o 10 Mbps, 100 մ,
o 10 Kbps, 100 մ,
o 150 Mbps, 10 մ,
o 10 Mbps, 10 մ:
29. Multimode (62,5/125μm) Optical Fiber 100BASE-FX մեդիայի տեսակի
առավելագույն երկարության և թողունակության արժեքներն են`
o 100 Mbps, 100 մ,
o 100 Kbps, 1000 մ,
o 150 Mbps, 3000 մ,
o 100 Mbps, 2000 մ:
30. Singlemode (9/125μm core)Optical Fiber 1000BASE-LX մեդիայի տեսակի
առավելագույն երկարության և թողունակության արժեքներն են`
o 1000 Mbps, 1000 մ,
o 1000 Kbps, 3000 մ,
o 1500 Mbps, 2000 մ,
o 1000 Mbps, 3000 մ:
31. Թողունակության տեսակներից են`
o իրական,
o թվային,
o իրական և թվային,
o անկանոն:
32. Իրական թողունակությունը հաշվարկվում է ըստ հետևյալ առնչության`
o T = S/P,
o T = S/BW,
o T = BW /S,
o T = P/S:

26
ԳԼՈՒԽ 2. OSI մոդելը
Նախաբան
Ինչպես նշվեց, ցանցերը զարգանում էին քաոսային ձևով, որը
պայմանավորված էր ցանցերի և դրանք օգտագործողների քանակի
ավելացմամբ, ինչպես նաև դրանցում զանազան ծրագրային և ապա-
րատային մասերի օգտագործմամբ: Այսպիսի զարգացումը բավակա-
նին լուրջ խնդիրներ էր առաջացնում ցանցերի` միմյանց հետ համա-
գործակցման և հաղորդակցման համար: Այս խնդրի լուծման համար
Ստանդարտացման Միջազգային Կազմակերպությունը (ISO, Inter-
national Organization for Standartization) մշակեց բավականաչափ շատ
ցանցային սխեմաներ: Կազմակերպությունը եկավ այն եզրահանգման,
որ անհրաժեշտ է ստեղծել ցանցային մոդել, որի միջոցով ցանցեր և
ցանցային ծրագրեր ստեղծող կազմակերպությունները կառաջնորդվեն
դրանցով, ինչը էլ կհեշտացնի ցանցերի և դրանց համար ստեղծված
ծրագրային միջոցների համագործակցության խնդիրը: 1984թ. ցանցերի
համագործակցության խնդիրը լուծելու համար առաջարկվեց “համա-
կապակցման բաց համակարգ” (OSI, Open System Interconnection)
մոդելը:
Մեդիա
“Մեդիա” բառը ցանցային տերմինաբանության մեջ նշանակում է
այն միջոցը, որով տեղափոխվում են տվյալների փաթեթները: Մեդիայի
օրինակներ են`
• հեռախոսային լարերը,
• 5 դասակարգի մալուխը (Category 5 UTP), որն օգտագործվում
է 100 Base-TX Ethernet,
• կոաքսիալ մալուխները (օգտագործվում են նաև
հեռուստատեսային ալեհավաքների միացման համար),
• օպտիկական մալուխները (optical fiber) (բարակ ապակե լար,
որն օգտագործվում է լույսի փոխանցման համար):
Կան մեդիայի տեսակներ, որոնք շոշափելի չեն, սակայն դրանց
առկայությունը պետք է հաշվի առնել ցանցային հաղորդակցման ժա-
մանակ: Դրանցից են մթնոլորտը (մասնավորապես թթվածինը, ազոտը
և ջուրը), որոնք տեղափոխում են ռադիոալիքները, գերկարճ ալիքները
և լույսը:
Հաղորդակցումը, որն իրականացվում է առանց որևէ լարի և մա-
լուխի, անվանում են wireless (առանց լարերի) [3]: Վերջինս իրակա-

27
նացվում է էլեկտրամագնիսական ալիքների միջոցով (EM): Այս ալիք-
ները բացարձակ պայմաններում (վակուումի պայմաններում) զարգաց-
նում են լույսի արագություն: Էլեկտրամագնիսական ալիքների տարա-
տեսակներից են ռադիոալիքները, գերկարճ ալիքները, ուլտրակարմիր
ալիքները, տեսանելի լույսը և գամմա ճառագայթումը:
Արձանագրություն
Որպեսզի փաթեթները ցանցով տեղափոխվեն աղբյուրից (source)
դեպի վերջնակետ (destination) կարևոր է, որ ցանցում գտնվող բոլոր
սարքերը “խոսեն” նույն լեզվով կամ արձանագրությամբ: Արձանագրու-
թյունը կանոնների համախումբ է, որն արդյունավետ է դարձնում հա-
ղորդակցումը ցանցում: Որպես օրինակ կարելի է դիտարկել հետևյալը`
• Մեքենա վարելիս, երբ վարորդը շրջադարձ է կատարում, պետք է
անհապաղ միացնի թարթիչը` մյուսներին նախազգուշացնելու
նպատակով, հակառակ դեպքում ճանապարհներին քաոս կլինի:
• Երբ ինքնաթիռը թռիչքի ընթացքում է, ապա օդաչուն կատարում
է կանոնակարգված գործողություններ, որոնք համաձայնեցված
են մյուս ինքնաթիռների և թռիչքը ղեկավարող անձնակազմի
հետ:
Արձանագրության մեկ այլ տեխնիկական բացատրություն
կարելի է տալ հետևյալ կերպ` այն կանոնների և
համաձայնությունների համախումբ է, որը որոշում է տվյալների
հաղորդման ֆորմատը: Ինչպես պատկերված է նկ.2.1-ում քոմփյութերի
n մակարդակը հաղորդակցվում է մեկ այլ քոմփյութերի n մակարդակի
հետ: Հաղորդակցման ժամանակ կիրառվող կանոնները և
համաձայնությունները հայտնի են որպես n մակարդակի
արձանագրություն:

28
OSI մոդել
OSI մոդելը ցանցային հաղորդակցության առաջնային մոդել է:
Ներկայումս ցանցային սարքեր և ծրագրային միջոցներ նախագծող
կազմակերպություններն իրենց արտադրանքը համաձայնեցնում են
ըստ OSI մոդելի: Այս մոդելը համարվում է լավագույն գործիքը ցանցով
տվյալների ուղարկման և ստացման գործընթացն ուսումնասիրելու
համար:
OSI մոդելը հնարավորություն է տալիս դիտել ցանցային գործըն-
թացները, որոնք կատարվում են յուրաքանչյուր մակարդակում: Այս
մոդելի միջոցով կարելի է հասկանալ, թե ինչպես է տեղեկատվությունը
ճանապարհորդում ցանցով, ինչպես նաև մոդելը պատկերավոր է
դարձնում տվյալների շարժը ծրագրային փաթեթից (աղյուսակներ,
տեքստային փաստաթղթեր և այլն) մեդիայի (մալուխներ և այլն)
միջոցով դեպի այլ ծրագրային փաթեթ, որն աշխատում է ցանցում
գտնվող այլ քոմփյութերում նույնիսկ այն դեպքում, երբ ստացողն ու
ուղարկողը գործում են ցանցային տարբեր մեդիայի շրջանակներում:
OSI մոդելը բաղկացած է 7 մակարդակներից (նկ. 2.2), և յուրաքանչյուր
մակարդակն ունի իր գործընթացների սահմանները: Այդ ցանցային
գործունեության բաժանումն անվանում են մակարդակային (layering):
Ցանցի բաժանումը 7 մակարդակների կատարվել է հետևյալ խնդիր-
ների լուծման նպատակով`
• այն բաժանում է ցանցում հաղորդակցման գործընթացը պարզ և
փոքր մասերի,

29
• այն ստանդարտացրել է ցանցային կոմպոնենտները` հնարա-
վորություն տալով բազմաթիվ արտադրողների իրականացնել
սարքերի նախագծում,
• այն պահպանում է մնացած բոլոր մակարդակների փոփոխու-
թյունը, երբ որևիցե մեկում կատարվում են փոփոխություններ,
• այն բաժանում է ցանցային հաղորդակցությունը փոքր մասերի`
դարձնելով դրանց դյուրին, հասկանալի և ուսուցանվող

Նկ. 2.2 OSI մոդել

OSI մոդելում քոմփյութերից դեպի մյուս քոմփյութեր տեղեկատվության


շարժը բաժանվում է 7 փոքր և դյուրին ղեկավարվող խնդրների: OSI
մոդելի 7 մակարդակներն են`
Մակարդակ 7. Ծրագրային մակարդակ (Application layer)
Մակարդակ 6. Ներկայացուցչական մակարդակ (Presentation Layer)
Մակարդակ 5. Սեսիայի մակարդակ (Session layer)
Մակարդակ 4. Տրանսպորտային մակարդակ (Transport layer)
Մակարդակ 3. Ցանցային մակարդակ (Network layer)
Մակարդակ 2. Տվյալների միացման մակարդակ (Data Link layer)
Մակարդակ 1. Ֆիզիկական մակարդակ (Phisical layer)
OSI մոդելի յուրաքանչյուր մակարդակ, ֆիքսված գործողություն-
ների հաջորդականություններ են, որոնք ապահովում են փաթեթների

30
փոխանցումը ցանցով աղբյուրից դեպի վերջնակետ:
Այժմ ներկայացնենք OSI Մոդելի յուրաքանչյուր մակարդակը:
Մակարդակ 7. Ծրագրային մակարդակ (Application layer)
Ծրագրայինը, օգտագործողին ամենամոտ գտնվող մակարդակն է,
այն ապահովում է ցանցի կողմից մատուցվող ծառայությունների հա-
սանելիությունը օգտագործողի ծրագրային փաթեթներին: Այս մա-
կարդակը տարբերվում է նրանով, որ չի ապահովում ծառայություններ
OSI մոդելի մյուս մակարդակներին, բացառությամբ օգտագործողի
ծրագրային փաթեթների, որոնցից են աղյուսակներ կազմակերպող,
տեքստեր մշակող ծրագրերը: Ծրագրային մակարդակը
սինխրոնացնում և համաձայնեցնում է կապի գործընթացը`
իրագործելով սխալների վերականգնումը և ղեկավարելով տվյալների
ինտեգրումը երկու հոստերի միջև: Այս մակարդակի օրինակ է հենց
WEB brouser –ը:
Մակարդակ 6. Ներկայացուցչական մակարդակ (Presentation
Layer)
Այս մակարդակը ստուգում է, որ առաքվող տեղեկատվությունը
հասկանալի լինի մյուս կողմի ծրագրային մակարդակին:
Անհրաժեշտության դեպքում այս մակարդակը կատարում է տվյալների
փոխակերպման գործընթաց` օգտագործելով ընդհանրացված ֆոր-
մատը:
Մակարդակ 5. Սեսիայի մակարդակ (Session layer)
Այս մակարդակը, ինչպես երևում է անվանումից, կազմակերպում,
ղեկավարում և ավարտում է սեսիան երկու կապ հաստատող հոստերի
միջև: Այս մակարդակը մատուցում է իր ծառայությունները
ներկայացուցչական մակարդակին: Վերջինս սինխրոնացնում է
երկխոսությունը երկու հոստերի ներկայացուցչական մակարդակների
միջև և ղեկավարում է տվյալների փոխանակումը:
Այս մակարդակը, ի լրացում ներկայացվածի, արդյունավետ
տվյալների փոխանակման նպատակով կատարում է նաև արտակարգ
իրավիճակների առաջացման տեղեկատվության ներկայացում`
ծրագրային և ներկայացուցչական մակարդակներում առաջացած
սխալների դեպքում:
Մակարդակ 4. Տրանսպորտային մակարդակ (Transport layer)
Այս մակարդակը սեգմենտավորում է տվյալները առաքելիս և
31
կատարում դրանց համակցումը տվյալները ստանալու դեպքում:
Տրանսպորտային և ծրագրային մակարդակների միջև սահմանը
կարելի է ներկայացնել իբրև ծրագրային և տվյալների հոսքի
արձանագրությունների միջև ընկած սահման: Այսպիսով ծրագրային,
ներկայացուցչական և սեսիոն մակարդակները վերաբերում են
ծրագրային խնդիրներին, իսկ մյուս չորս մակարդակները` տվյալների
տեղափոխման խնդիրներին: Տրանսպորտային մակարդակը
մատուցում է տրանսպորտային ծառայություն, որը զերծ է պահում
վերջին մակարդակներին այդ խնդիրների իրականացումից: Այս
մակարդակը կատարում է նաև տրանսպորտային սխալների
հայտնաբերման, ինչպես նաև տեղեկատվության հոսքի ղեկավարման
խնդիրները:
Մակարդակ 3. Ցանցային մակարդակ (Network layer)
Այս մակարդակը պատասխանատու է երկու հոստերի
համակարգերի միջև կապի ճանապարհի ընտրման համար, որոնք
գտնվում են տարբեր աշխարհագրական վայրերի ցանցերում: Այլ կերպ
ասած, վերջինս ծառայում է ճանապարհի ընտրության,
մարշրուտավորման և հասցեավորման խնդիրները լուծելու համար:
Մակարդակ 2. Տվյալների միացման մակարդակ (Data Link layer)
Այս մակարդակը կազմակերպում է տվյալների միջանցիկ
փոխանցումը դեպի ֆիզիկական միացում: Այս գործողությունը
կազմակերպելու ժամանակ այս մակարդակը գործ է ունենում
ֆիզիկական հասցեավորման, ցանցային տոպոլոգիայի, ցանցային
մուտքի, սխալների զգուշացման, ֆրեյմների ստացման և հոսքի
ղեկավարման խնդիրների հետ:
Մակարդակ 1. Ֆիզիկական մակարդակ (Phisical layer)
Այս մակարդակը որոշում է էլեկտրական, մեխանիկական, պրոցե-
դուրային, ֆունկցիոնալ հատկանիշները, երկու համակարգերի միջև
ֆիզիկական կապ ակտիվացնելու, վերականգնելու և
ապաակտիվացնելու համար: Այս մակարդակը գործ ունի
ազդանշանների և մեդիայի հետ:

Տվյալների ինկապսուլյացիա (ներպարփակում)


Ինչպես գիտենք, ցանցում բոլոր հաղորդակցման գործընթացները

32
տեղի են ունենում աղբյուրից, որը փորձում է տվյալ ուղարկել դեպի
վերջնակետ, այսինքն` տվյալը ստացողին և այդ տեղեկատվությունը,
որը տեղափոխվում է ցանցով, անվանում են տվյալներ կամ տվյալների
փաթեթներ: Այսպիսով, եթե մեկ քոմփյութեր (հոստ A) ցանկանում է
տվյալ ուղարկել մյուս քոմփյութերին (հոստ B), ապա առաջին հերթին
այդ տվյալը պետք է փաթեթավորվի մի գործողությամբ, որն անվանում
են տվյալների ինկապսուլյացիա: Ինկապսուլյացիան համալրում է
տվյալները անհրաժեշտ արձանագրության տվյալներով` նախքան
ցանցով տեղափոխումը: Այսպիսով, տվյալի փաթեթը, շարժվելով OSI
մակարդակներով դեպի ներքև, այն ստանում է գլխավոր, օժանդակ և
այլ կարևոր տեղեկություններ:
Ինկապսուլյացիայի գործընթացը պատկերավոր ներկայացված է
նկարում:

“header” փաթեթի այն գլխամասն է, որը պարունակում է բոլոր այն


կարևոր տվյալները, որոնք հնարավորություն են տալիս փաթեթը ցան-
ցով տեղափոխելու համար:
Այսպիսով, ինկապսուլյացիայի գործընթացը կարելի է նշել որպես
հետևյալ գործողությունների հաջորդականություն:

33
1) Տվյալի կառուցում
Օրինակ, երբ օգտագործողն ուղարկում է էլեկտրոնային նամակ (e-
mail), վերջինիս պարունակության թվերն ու նիշերը վերածվում են
տվյալների, որոնք կարող են ճանապարհորդել ցանցով մեկ:
2) Տվյալները փաթեթավորվում են` վերջնակետից վերջնակետ
տեղափոխության համար: Օգտագործելով սեգմենտները` տրանս-
պորտային մակարդակի նշանակությունն այն է, որ համոզված լի-
նի, որ էլեկտրոնային նամակագրման համակարգի երկու վերջնա-
կետերի միջև կապը հնարավոր է իրագործել:
3) Ցանցային հասցեյի ավելացում (կցում) փաթեթի գլխավոր
(header) մասում: Այս քայլով փաթեթին ավելացվում են աղբյուրի և
վերջնակետի տրամաբանական հասցեները: Այս հասցեներն
օգնում են ցանցային սարքերին ուղարկել փաթեթները ցանցով
մեկ, ենթարկվելով մարշուտավորման:
4) Լոկալ հասցեների ավելացումը (կցումը) տվյալների գլխա-
վոր (header) մասին: Յուրաքանչյուր ցանցային սարք պետք է փա-
թեթը տեղադրի ֆրեյմի մեջ: Ֆրեյմը հնարավոր է դարձնում
հաղորդակցությունը անմիջապես ցանցին միացված հոստերի
միջև: Ցանցում գտնվող յուրաքանչյուր սարք պահանջում է
ֆրեյմավորումը, որպեսզի իրագործի միացումը հաջորդ սարքի
հետ:
5) Բիտերի ձևափոխումը հաղորդման համար: Ֆրեյմը պետք է
ձևափոխվի 1-երի և 0-ների (բիթերի) մեդիայով (մալուխներով)
տեղափոխման համար:

Peer-to-peer (կետից կետ) կապ


Որպեսզի իրականացվի տվյալների փաթեթների տեղափոխումը
աղբյուրից դեպի վերջնակետ, OSI մոդելի յուրաքանչյուր մակարդակ
աղբյուրի կողմում պետք է հաղորդակցվի համապատասխան մակար-
դակի հետ վերջնակետում: Այս ձևի կապի հաստատման եղանակը
անվանում են կետից կետ (peer-to-peer) հաղորդակցություն: Այս կապի
գործընթացի ժամանակ OSI մոդելի յուրաքանչյուր մակարդակ հաղոր-
դակցվում է մյուս կողմի համապատասխան մակարդակի հետ:
Վերջիններս հաղորդակցվում են արձանագրությունների միջոցով,
որոնք կոչվում են` արձանագրության տվյալի միավոր (PDU, protocol
data unit): Ինչպես պատկերված է նկարում, կապի ժամանակ աղբյուրի

34
յուրաքանչյուր մակարդակ, համապատասխան մակարդակից
կախված, PDU-ի միջոցով կապ է հաստատում վերջնակետի
մակարդակների հետ:

Տվյալների փաթեթները ստեղծվում են աղբյուրում, այնուհետև


ճանապարհորդում են դեպի վերջնակետ: Յուրաքանչյուր մակարդակ
կախված է OSI մոդելի այն մակարդակներից, որոնք գտնվում են իրե-
նից նեքև: Ծառայություններ իրականացնելու համար ներքևում
գտնվող մակարդակները օգտագործում են ինկապսուլյացիայի գործըն-
թացը, որպեսզի վերին մակարդակներից եկած PDU-ի մեջ ներդնեն
իրենց մակարդակին վերաբերող տվյալների դաշտերը: Այսպիսով,
տվյալների փաթեթը իջնելով OSI մոդելի վերին մակարդակից, նրան
ավելանում են լրացուցիչ առաջնային և երկրորդական տվյալներ 7, 6 և
5 մակարդակներից անցումն ավարտվելուց հետո 4 մակարդակն ավե-
լացնում է իր բաժինը, և այս 4 մակարդակի PDU-ն կոչվում է սեգմենտ
(segment):
Նույն տրամաբանությամբ շարժվելով` համապատասխան 3-րդ
մակարդակը ձևավորում է 3-րդ մակարդակի PDU, որն արդեն
35
պարունակում է աղբյուրի և վերջնակետի տրամաբանական հասցենե-
րը և կոչվում է փաթեթ (packet):
Տվյալների միացման մակարդակը ինկապսուլյացիայի է ենթար-
կում ցանցային մակարդակից ստացված տվյալները և ձևավորում է
ֆրեյմը (Frame): 2-րդ մակարդակի ֆրեյմն արդեն պարունակում է
տվյալներ (օր.` ֆիզիկական հասցեները), որոնք անհրաժեշտ են իրա-
կանացնելու տվյալների միացման գործընթացը:
Ֆիզիկական մակարդակը նույնպես ծառայություն է մատուցում տվյալ-
ների միացման (Data Link) մակարդակին: Ֆիզիկական մակարդակը
կոդավորում է Data Link մակարդակի ֆրեյմը 1-երի և 0-ների մեդիայով
(սովորաբար մալուխներով) տեղափոխումը կազմակերպելու համար:

TCP/IP մոդել
Ինչպես OSI մոդելը, այնպես էլ Transmission Control Protocol/
Internet Protocol (TCP/IP) ճանաչված է իբրև Internet-ի բաց ստան-
դարտ [11]:
TCP/IP ընդհանրացված մոդելը և TCP/IP արձանագրության ստե-
կը հնարավոր են դարձնում տվյալների հաղորդակցությունը աշխարհի
ցանկացած ծայրում գտնվող երկու քոմփյութերների միջև` գրեթե լույսի
արագությամբ:
TCP/IP մոդելի տեսքը բերված է նկարում`

Նկ. 2.5
Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունը
(U.S. Department of Defence, DoD) ստեղծեց TCP/IP ընդհանրացված
մոդելը, քանզի ցանկանում էր, որ ցանցն աշխատունակ լինի ցանկա-
ցած պայմաններում, ընդհուպ` միջուկային պատերազմի ժամանակ:
Պատկերացրեք, երբ աշխարհը պատերազմի մեջ է, և գործում են

36
տարբեր տեսակի միացումներ` լարերով, միկրոալիքներով, օպտիկա-
կան մալուխներով և արբանյակային: Եվ ահա խնդիրը, երբ անհրա-
ժեշտ է կազմակերպել տվյալների փոխանցում, անկախ ցանցերի և միջ-
ցանցային կապի տեսակից (որոնք կարող էին վնասվել պատերազմի
արդյունքում): DoD ցանկանում էր, որ փաթեթները փոխանցվեն մեկ
կետից դեպի մյուսը ցանկացած ժամանակի և պայմանների դեպքում:
Վերջինս բավականին բարդ նախագծման խնդիր էր, որ հանգեցրեց
հենց TCP/IP մոդելի ստեղծմանը, և որն էլ դարձավ ստանդարտ, որով
զարգացավ Internet-ը:
TCP/IP մոդելը բաղկացած է 4 մակարդակից`
• Ծրագրային մակարդակ (Application Layer)
• Տրանսպորտային մակարդակ (Transport Layer)
• Ինտերնետ մակարդակ (Internet Layer)
• Ցանցի մուտքի մակարդակ (Network Access Layer)
Հարկ է նշել, որ TCP/IP մոդելի որոշ մակարդակներ ունեն նույն
անունները, ինչ և OSI մոդելի մակարդակները: Սակայն դրանք չպետք
է խառնել, քանզի ծրագրային մակարդակը այդ երկու մոդելներում
տարբեր նշանակություն ունի:
Ծրագրային մակարդակ (Application Layer)
TCP/IP նախագծողներն այն կազմակերպել են այնպես, որ այն իր
մեջ ընդգրկում է նաև ներկայացուցչական և սեսիոն մակարդակների
մանրամասները: Այլ կերպ ասած, ծրագրային մակարդակը ներառում է
բարձր մակարդակի արձանագրությունները` տվյալների ներ-
կայացման, ապակոդավորման և երկխոսության խնդիրները լուծելու
համար:
Տրանսպորտային մակարդակ (Transport Layer)
Տրանսպորտային մակարդակը գործում է ծառայության որակի
(quality of service), հոսքի ղեկավարման և սխալների ուղղման
խնդիրների իրագործման համար: Վերջինիս արձանագրությունից է
փոխանցումն ղեկավարող արձանագրությունը (transmission control
protocol, TCP), որն իրականացնում է բարձր որակի, ճկուն և սակավ
սխալներով հաղորդակցություն: TCP-ն ուղղորդված միացումով
(connection oriented) արձանագրություն է:
Այն երկխոսում է աղբյուրի և վերջնակետի միջև` ներպարփակ-
վելով ծրագրային մակարդակի տվյալների միավորների մեջ, որոնք
կոչվում են սեգմենտներ (segments): Ուղղորդված միացումը չի
նշանակում, որ կապը հաստատող քոմփյութերների միջև գոյություն
37
ունի շղթա: Վերջինս նշանակում է, որ 4 մակարդակի սեգմենտները
ճանապարհորդում են 2 հոստերի միջև և միջանկյալ
պատասխաններով հաստատում, որ որոշ ժամանակ միացումն
տրամաբանորեն գոյություն ունի: Այս գործընթացը հայտնի է իբրև
փաթեթների փոխանջատում (packet-switching):
Ինտերնետ մակարդակ (Internet Layer)
Ինտերնետ մակարդակի նշանակությունն այն է, որ ցանցում
գտնվող ցանկացած աղբյուրից փաթեթը ուղարկվի միջցանցային
ցանցում գտնվող ցանկացած վերջնակետ և պատասխան ստացվի
նրանից, անտեսելով այն փաստը, թե ինչ ճանապարհ և ցանց է
անցնում այն: Արձանագրությունն, որն իրագործում է այս
մակարդակը, Ինտերնետ արձանագրությունն է (Internet protocol, IP):
Լավագույն ճանապարհի ընտրությունը և փաթեթների
փոխանջատումն իրականացվում է հենց այս մակարդակում: Այս
գործընթացը կարելի է նմանեցնել փոստային ծառայությանը, երբ
նամակ ուղարկելիս, տեղյակ չենք լինում, թե ինչպես է այն հասնում
հասցեատիրոջը (գոյություն ունեն զանազան հնարավոր երթուղիներ),
սակայն դուք տեղեկացվում եք, որ այն հասել է հասցեատիրոջը:
Ցանցի մուտքի մակարդակ (Network Access Layer)
Այս մակարդակը նույնպես անվանում են հոստից դեպի ցանց
(host-network) մակարդակ: Այս մակարդակը լուծում է այն բոլոր
խնդիրները, որոնք անհրաժեշտ են, IP փաթեթի ֆիզիկական փոխան-
ցումը իրագործելու համար: Այն իր մեջ ներառում է LAN և WAN
տեխնոլոգիական մանրամասները և OSI մոդելի Pisical և Data Link
մակարդակների բոլոր դետալները:

TCP/IP արձանագրության գրաֆ


Նկար 2.6-ում պատկերված է արձանագրության գրաֆը: Այն
պատկերում է տարածված և գործնականում շատ կիրառվող
արձանագրությունները` դասակարգված ըստ TCP/IP մոդելի:

38
Նկ. 2.6

Ծրագրային մակարդակը ներառում է հետևյալ արձանագրությունները.


• FTP- File Transfer Protocol (ֆայլերի տեղափոխման
արձանագրություն)
• HTTP – Hyper Text Transfer Protocol (հիպերտեքստի
տեղափոխման արձանագրություն)
• SMTP – Simple Mail Transfer Protocol (նամակների
տեղափոխման պարզ արձանագրություն)
• DNS – Domain Name System (դոմենային անունների
համակարգ)
• TFTP – Trivial File Transfer Protocol (պարզագույն ֆայլերի
փոխանցման արձանագրություն)
TCP/IP մոդելի ծրագրային մակարդակը ծրագրային փաթեթներ
նախագծողներին ընձեռում է առավելագույն ճկունություն: Տրանսպոր-
տային մակարդակը ներառում է փաթեթների տեղափոխումը ցանցով
իրագործող երկու արձանագրություն` (TCP) և UDP (User Datagram
Protocol, UDP): Ամենացածր մակարդակները LAN և WAN տեխնոլո-
գիաներն են, որոնք օգտագործվում են TCP/IP մոդելում, անկախ նրա-
նից, թե որ ծրագիրն է պահանջել ցանցային ծառայությունը և թե ինչ
տրանսպորտային արձանագրություն է օգտագործվում: Գոյություն
ունի միայն մեկ ցանցային արձանագրություն` Internet արձանագրու-
թյուն կամ IP: Սա հենց վերջինիս նախագծման հիմքն է: IP-ն դիտարկ-
վում է իբրև ունիվերսալ արձանագրություն, որը հնարավորություն է

39
տալիս հաղորդակցվելու ցանկացած քոմփյութերին, ցանկացած
տեղում և ցանկացած ժամանակ:

TCP/IP և OSI մոդելների համեմատությունը

Նկ. 2.7
Նմանությունները
1)Երկուսն էլ ունեն մակարդակներ:
2)Երկուսն էլ ունեն Application Layers, որը հնարավորություն է
տալիս աշխատել տարբեր ծառայությունների հետ:
3)Երկուսն էլ ունեն իրար հետ համեմատելի տրանսպորտ և
ցանցային մակարդակներ:
Տարբերությունները
1) TCP/IP-ի մոդելը պարունակում է Data Link և Phisical
մակարդակները մեկ Layer-ի մեջ:
2) TCP/IP-ի մոդելը պարունակում է Application և Presentation
Layer-ները մեկ Layer-ի մեջ:
3) TCP/IP մոդելը ավելի պարզ մոդել է` իր քիչ թվով
մակարդակների հաշվին:
4) TCP/IP արձանագրությունը ստանդարտ է, որի հիման վրա
զարգանում է Internrt-ը, ի տարբերություն OSI մոդելի, որը
ուղեցույց է:

Թեստային հարցեր
1. Ստանդարտացման ո՞ր կազմակերպության կողմից մշակեցին
բավականաչափ ցանցային սխեմաներ.
40
o ISO,
o IEEE,
o ARPA,
o ISO և ARPA:
2. 1984թ. ցանցերի համագործակցության խնդիրը լուծելու համար ինչ մոդել
առաջարկվեց.
o OSI,
o TCP/IP,
o IPX,
o X.25:
3. “Մեդիա” բառը ցանցային տերմինաբանության մեջ նշանակում է`
o այն նյութը, որով տեղափոխվում են տվյալների փաթեթները,
o այն սարքավորումները, որոնց միջոցով իրականացվում է
փաթեթների տեղափոխումը,
o այն մալուխները, որով տեղափոխվում են տվյալների փաթեթները,
o այն մալուխները և սարքավորումները, որոնց միջոցով
իրականացվում է փաթեթների տեղափոխումը:
4. Հաղորդակցումը, որն իրականացվում է առանց որևէ լարի և մալուխի,
կոչվում է`
o Wireless,
o GSM,
o WiMAX,
o Virtual:
5. Ցանցային հաղորդակցության կանոնների և համաձայնությունների
համախումբը, որը որոշում է տվյալների հաղորդման ֆորմատը, կոչվում է`
o արձանագրություն,
o կանոններ,
o կանոնակարգ,
o OSI:
6. Ցանցային հաղորդակցության առաջնային մոդել է`
o OSI,
o TCP/IP,
o TCP,
o UDP:
7. OSI մոդելը հնարավորություն է տալիս`
o դիտելու ցանցային գործընթացները, որոնք կատարվում են
յուրաքանչյուր մակարդակում,
o կազմակերպել ցանցային գործընթացները, որոնք կատարվում են
յուրաքանչյուր մակարդակում,
o կանոնակարգել տվյալների փոխանցման ընթացքը,
o կազմակերպել ներպարփակման գործընթացը:
8. OSI մոդելի 7 -րդ մակարդակը կոչվում է`
o Ծրագրային մակարդակ (Application layer),
41
o Սեսիայի մակարդակ (Session layer),
o Ներկայացուցչական մակարդակ (Presentation Layer),
o Ֆիզիկական մակարդակ (Phisical layer):
9. OSI մոդելի 6 -րդ մակարդակը կոչվում է`
o Ծրագրային մակարդակ (Application layer),
o Տվյալների միացման մակարդակ (Data Link layer),
o Ներկայացուցչական մակարդակ (Presentation Layer),
o Ֆիզիկական մակարդակ (Phisical layer):
10. OSI մոդելի 5 -րդ մակարդակը կոչվում է`
o Սեսիայի մակարդակ (Session layer),
o Տվյալների միացման մակարդակ (Data Link layer),
o Ներկայացուցչական մակարդակ (Presentation Layer),
o Ցանցային մակարդակ (Network layer):
11. OSI մոդելի 4 -րդ մակարդակը կոչվում է`
o Սեսիայի մակարդակ (Session layer),
o Տվյալների միացման մակարդակ (Data Link layer),
o Տրանսպորտային մակարդակ (Transport layer),
o Ցանցային մակարդակ (Network layer):
12. OSI մոդելի 3 -րդ մակարդակը կոչվում է`
o Սեսիայի մակարդակ (Session layer),
o Ֆիզիկական մակարդակ (Phisical layer),
o Տրանսպորտային մակարդակ (Transport layer),
o Ցանցային մակարդակ (Network layer):
13. OSI մոդելի 2 -րդ մակարդակը կոչվում է`
o Տվյալների միացման մակարդակ (Data Link layer),
o Ֆիզիկական մակարդակ (Phisical layer),
o Տրանսպորտային մակարդակ (Transport layer),
o Ցանցային մակարդակ (Network layer):
14. OSI մոդելի 1 -րդ մակարդակը կոչվում է`
o Տվյալների միացման մակարդակ (Data Link layer),
o Ֆիզիկական մակարդակ (Phisical layer),
o Ծրագրային մակարդակ (Application layer),
o Ցանցային մակարդակ (Network layer):
15. OSI մոդելի ո՞ր մակարդակում է ձևավորվում տվյալների “Սեգմենտ”-ը.
o Տրանսպորտային մակարդակ (Transport layer),
o Ֆիզիկական մակարդակ (Phisical layer),
o Ծրագրային մակարդակ (Application layer),
o Ցանցային մակարդակ (Network layer):
16. OSI մոդելի ո՞ր մակարդակում է ձևավորվում տվյալների “Փաթեթ”- ը.
o Ցանցային մակարդակ (Network layer),
o Ֆիզիկական մակարդակ (Phisical layer),
42
o Ծրագրային մակարդակ (Application layer),
o Ցանցային մակարդակ (Network layer):
17. OSI մոդելի ո՞ր մակարդակում է ձևավորվում տվյալների “Ֆրեյմ”- ը.
o Տվյալների միացման մակարդակ (Data Link layer),
o Ֆիզիկական մակարդակ (Phisical layer),
o Ծրագրային մակարդակ (Application layer),
o Ցանցային մակարդակ (Network layer):
18. Ո՞ր մակարդակն է ապահովում ցանցի կողմից մատուցվող ծառա-
յությունների հասանելիությունը օգտագործողի ծրագրային փաթեթներին.
o Տրանսպորտային մակարդակ (Transport layer),
o Ֆիզիկական մակարդակ (Phisical layer),
o Ծրագրային մակարդակ (Application layer),
o Ցանցային մակարդակ (Network layer):
19. Ո՞ր մակարդակն է ստուգում, որ ուղարկվող տեղեկատվությունը
հասկանալի լինի մյուս կողմի ծրագրային մակարդակին.
o Ներկայացուցչական մակարդակ (Presentation Layer),
o Սեսիայի մակարդակ (Session layer),
o Ցանցային մակարդակ (Network layer),
o Տվյալների միացման մակարդակ (Data Link layer):
20. Ո՞ր մակարդակն է կազմակերպում, ղեկավարում և ավարտում սեսիան
երկու կապ հաստատող հոստերի միջև.
o Սեսիայի մակարդակ (Session layer),
o Ներկայացուցչական մակարդակ (Presentation Layer),
o Տվյալների միացման մակարդակ (Data Link layer),
o Ցանցային մակարդակ (Network layer):
21. Ո՞ր մակարդակն է սեգմենտավորում տվյալները ուղարկելիս և կատարում
դրանց համակցումը տվյալները ստանալու դեպքում.
o Տրանսպորտային մակարդակ (Transport layer),
o Սեսիայի մակարդակ (Session layer),
o Ներկայացուցչական մակարդակ (Presentation Layer),
o Տվյալների միացման մակարդակ (Data Link layer):
22. Ո՞ր մակարդակն է պատասխանատու ճանապարհի ընտրության,
մարշրուտավորման և հասցեավորման խնդիրները լուծելու համար.
o Ցանցային մակարդակ (Network layer),
o Տրանսպորտային մակարդակ (Transport layer),
o Ֆիզիկական մակարդակ (Phisical layer),
o Ծրագրային մակարդակ (Application layer):
23. Ո՞ր մակարդակն է գործ ունենում ֆիզիկական հասցեավորման, ցանցային
տոպոլոգիայի, ցանցային մուտքի, սխալների զգուշացման, ֆրեյմների
ստացման և հոսքի ղեկավարման խնդիրների հետ.
o Տվյալների միացման մակարդակ (Data Link layer),
43
o Ցանցային մակարդակ (Network layer),
o Տրանսպորտային մակարդակ (Transport layer),
o Ֆիզիկական մակարդակ (Phisical layer):
24. Ո՞ր մակարդակը գործ ունի ազդանշանների և մեդիայի հետ
o Ֆիզիկական մակարդակ (Phisical layer),
o Ծրագրային մակարդակ (Application layer),
o Տվյալների միացման մակարդակ (Data Link layer),
o Ցանցային մակարդակ (Network layer):
25. Ո՞ր մոդելի ստեղծմամբ և նրա ստանդարտ դառնալու փաստը խթանեց
Internet-ի զարգացումը.
o OSI,
o TCP/IP,
o IP,
o TCP:
26. Քանի՞ մակարդակից է բաղկացած TCP/IP մոդելը.
o 7,
o 4,
o 5,
o փոփոխական է:
27. Ո՞ր արձանագրությունն է նախատեսված ինֆորմացիոն ցանցերում
ֆայլերի տեղափոխման համար.
o FTP,
o SMTP,
o SNMP,
o TFTP:
28. TCP/IP մոդելի տրանսպորտային մակարդակը ներառում է փաթեթների
տեղափոխումը ցանցով իրագործող երկու արձանագրություն.
o TCP, IP,
o UDP, IP,
o TCP, UDP,
o SNMP:
29. Ո՞ր արձանագրությունն է նախատեսված նամակների տեղափոխման
համար.
o FTP,
o SMTP,
o SNMP,
o TFTP:

44
ԳԼՈՒԽ 3. Լոկալ ցանցեր

Ցանցային տոպոլոգիաներ
Տոպոլոգիան որոշում է ցանցի կառուցվածքը [6]: Գոյություն ունի
տոպոլոգիայի 2 տեսակ, ֆիզիկական տոպոլոգիան, որը փաստացի
մալուխների (media) միացումներն են, և տրամաբանական տոպո-
լոգիա, որը որոշում է, թե ինչպես է մեդիան (media) հասանելի հոստե-
րին: Ֆիզիկական տոպոլոգիաները, որոնք հաճախակի օգտագործվում
են, բերված են ստորև:
Bus տոպոլոգիան (նկ. 3.1) մեկ կտոր ցանցային սեգմենտ է (մա-
լուխի երկարությամբ), որին անմիջապես միացված են հոստերը:

Նկ. 3.1
Ring (օղակաձև, նկ. 3.2) տոպոլոգիան միացնում է մեկ հոստը
մյուսին և վերջին հոստը` առաջինին: Վերջինս կառուցված է մալուխի
ֆիզիկական օղակի հիման վրա:

Նկ. 3.2
Star տոպոլոգիան (աստղաձև, նկ. 3.3) միացնում է բոլոր մալուխ-
ները մեկ ընդհանուր կենտրոնական կետի: Այդ կետը սովորաբար
HUB-ը կամ switch-ն է, որոնք կդիտարկենք հաջորդիվ:

45
Նկ. 3.3
Extended Star տոպոլոգիան (ընդլայնված աստղաձև, նկ. 3.4)
բաղկացած է star տոպոլոգիաների բազում քանակից, ինչպես
պատկերված է նկարում:

Նկ. 3.4
Hierarchical տոպոլոգիան (հիերարխիկ, նկ. 3.5) կառուցվածքով
նման է ընդլայնված աստղաձևին, սակայն այս դեպքում ի տարբերու-
թյուն նախորդի, որտեղ բոլոր հանգույցները (HUB, switch) միացված
էին միմյանց հետ, ընդլայնված աստղաձևի դեպքում միացված են մեկ
գլխավոր հանգույցին, որը կառավարում է այդ տոպոլոգիայի
ինֆորմացիոն հոսքը:

Նկ. 3.5
Mesh տոպոլոգիան (խառը, նկ. 3.6) օգտագործվում է այն ժա-
մանակ, երբ անհրաժեշտ է նվազարկել ցանցի խափանման հնարա-

46
վորությունը, օրինակ` միջուկային էլեկտրակայանների ղեկավարման
համակարգի ցանցը: Յուրաքանչյուր հոստ ֆիզիկապես կապ ունի մյուս
բոլոր հանգույցների հետ (նկ.3.6): Այս տոպոլոգիան որոշ իմաստով
արտացոլում է ինտերնետի կառուցվածքը:

Նկ. 3.6
Ցանցի տրամաբանական տոպոլոգիան, հոստի մեդիայով հաղոր-
դակցման եղանակ է: Տրամաբանական տոպոլոգիայի հայտնի տեսակ-
ներից են Broadcast-ը և Token-passing-ը (նշիչի փոխանցում):
Broadcast տոպոլոգիան նշանակում է, որ յուրաքանչյուր հոստ
ցանցում ցանկացած պահի հնարավորություն ունի տվյալներ հաղոր-
դելու ցանցում գտնվող մյուս հոստերին մեդիայի միջոցով, ցանցի աշ-
խատանքի սկզբունքը հետևյալն է` առաջինը եկավ, առաջինը սպա-
սարկվեց:
Token-passing տոպոլոգիան ղեկավարում է դեպի ցանց մուտքը
ցուցիչի (Token) միջոցով, որը հաջորդաբար հայտնվում է յուրաքանչ-
յուր հոստի մոտ ժամանակի դիսկրետ պահին: Երբ հոստը ստանում է
նշիչը, նշանակում է, որ այն կարող է տվյալ ուղարկել դեպի ցանց: Եթե
հոստը տվյալ չունի հաղորդելու, ապա այն փոխանցում է նշիչը
հաջորդ հոստին և այս գործընթացը կրկնվում է անընդհատ:

LAN –ի սարքերը տոպոլոգիայում

Սարքերը, որոնք անմիջապես միացված են ցանցային սեգմենտին,


կոչվում են հոստեր: Այդ հոստերը քոմփյութերներ են (ներառյալ
կլիենտներ և սերվերներ), տպիչներ, սկաներներ և այլ սարքեր:
Այդ սարքերը թույլ են տալիս օգտագործողներին միանալ ցանցին,
որի միջոցով հասանելի են դարձնում իրենց տեղեկատվությունը և
միաժամանակ օգտվում մյուսների կողմից տրամադրված
տեղեկատվությունից: Քոմփյութերային սարքերը կարող են գործել
47
առանց ցանցի, սակայն առանց վերջինի` հոստերի
հնարավորությունները խիստ կկրճատվեին: Քոմփյութերային
սարքերը ցանցին են միանում “ցանցային քարտի” միջոցով: Այն
համարվում է միջանկյալ հանգույց ցանցի և հոստի միջև: Ցանցային
քարտի (NIC) տեսքերը բերված են նկ. 3.7 և 3.8-ում:

Նկ. 3.7

48
Նկ. 3.8

Սարքերը, որոնք անմիջապես միացված են ցանցային սեգմենտին,


կոչվում են HOST-եր: HOST-ի սարքերը ոչ մի մակարդակի չեն պատ-
կանում, բացի Network Interface Card – ից (NIC), որն իրականացնում է
ինկապսուլյացիաի պրոցեսը և հակադարձ գործընթացը:
NIC-ը 2-րդ մակարդակի վրա աշխատող սարք է (նկ.3.9), որն ունի
իր եզակի կոդը, որն անվանում են Media Access Control (MAC) հասցե:

Նկ. 3.9
Repeater (Կրկնիչ)
Ցանկացած մեդիայի տեսակ ունի իր առավելությունները և թերու-
թյունները: Հիմնական թերություններից մեկը ցանցի (մալուխի) երկա-
րության սահմանափակումն է: Օրինակ` UTP մալուխի միջոցով իրա-
գործված ցանցի առավելագույն երկարությունը չպետք է գերազանցի
100մ: Ցանցը երկարացնելու համար պետք է լրացուցիչ սարք
օգտագործել, որը կոչվում է Repeater: Repeater-ի աշխատանքը (նկ.
3.10) կայնում է ցանցից ստացված ազդանշանների ուժեղացման մեջ,
որը հնարավորություն է տալիս փաթեթներին անցնել ավելի մեծ
տարածություններ: Ստանդարտ Repeater-ը ունի 1 մուտք և 1 ելք:

49
Նկ. 3.10
HUB (Կուտակիչ)
HUB-ը նորից 1-ին մակարդակի վրա աշխատող սարք է(նկ. 3.11),
որն ի տարբերություն Repeater-ի, ստանում և բազմացնում է
տեղեկատվությունը: HUB-երը լինում են 4, 8, 24 մուտքանի (port),
HUB-ը նաև անվանում են multiport repeater, որը բացի ազդանշանի
բազմացումից նաև ուժեղացնում է այն: HUB-երը բաժանվում են երկու
տեսակի` ակտիվ և պասիվ: Արդի HUB-երը լինում են ակտիվ: Ակտիվ
HUB-երը ունենում են լրացուցիչ սնման աղբյուր, որի հաշվին
կատարում են ազդանշանի ուժեղացում: Պասիվ HUB-երը գործում են
առանց սնման աղբյուրի և հետևաբար չեն կարող ուժեղացնել
ստացված ազդանշանը:

50
Նկ. 3.11
Bridge(Կամուրջ)
Bridge-ը 2-րդ մակարդակի վրա աշխատող սարք է (նկ. 3.12):
Bridge-ի նշանակությունը LAN-ի փաթեթների հոսքի (traffic)
ֆիլտրացիան է, որպեսզի որոշակի հոստերի միջև ստեղծվող հոսքը
չտարածվի ողջ ցանցով: Այն նաև հնարավորություն է տալիս միացնել
2 տարբեր ցանցեր միմյանց: Հոսքի զտումը (ֆիլտրումը) կատարվում է
Mac հասցեների` OSI մոդելի 2-րդ մակարդակի հասցեավորման
շնորհիվ (նկ. 3.13): Սովորաբար Bridge-ը ունենում է 2 մուտք, որն
անգլերեն կոչվում է port:

51
Նկ. 3.12

Օրինակ`

Նկ. 3.13

Switch (Փոխանջատիչ)
Switch-ը OSI մոդելի 2-րդ մակարդակի վրա աշխատող սարք է (նկ.
3.14), աշխատանքի սկզբունքով նման է Bridge-ին: Ինչպես HUB-ը
կոչվում է multiport Repeater, այնպես էլ Switch-ին կոչվում է բազմա-
մուտքային (բազմապորտանի) Bridge: Ի տարբերություն HUB-ի,
Switch-ը հոստերի միջև տվյալներով փաթեթները տեղափոխելիս
կատարում է որոշումներ` հիմնված MAC հասցեների վրա: Դրա
հաշվին Switch-երը LAN-երի աշխատանքը դարձնում են ավելի
արդյունավետ, քանզի տվյալների փոխանցմանը չմասնակցող
հոստերին զերծ են պահում ավելորդ տեղեկատվական հոսքից: Այլ
կերպ ասած, Switch-երը ստեղծում են շղթա տեղեկատվություն
փոխանակող երկու հոստերի միջև, որին չեն մասնակցում իր միջոցով
միացված մյուս հոստերը: Արտաքին տեսքից Switch-երը և HUB-երը
չեն տարբերվում: Տարբերությունը դրանց աշխատանքի սկզբունքն է:

52
Նկ. 3.14
Router (Երթուղավորիչ)
Router-ը OSI մոդելի 3-րդ մակարդակի վրա աշխատող սարք է
(նկ. 3.15), որը կարող է ունենալ 2-ից ավելի մուտք/ելք, որոնց կոչում
են պորտ (port): Router-ի յուրաքանչյուր պորտին միացվում է տարբեր
տեխնոլոգիա օգտագործող և կամայական մեծության լոկալ և գլոբալ
ցանց (նկ. 3.16): Այս սարքը օգտագործելու դեպքում ցանցային
ադմինիստրատորները նախապես պետք է կարգաբերեն այն ըստ իրեն
միացված ցանցերի համար, որոնց համար այն պետք է հանդիսանա
միացնող հանգույց: Router-ը որոշումներ է կայացնում` հիմնվելով
ցանցային խմբի IP-ների (classes) և համապատասխան 2-րդ
մակարդակի տեխնոլոգիաների վրա, որոնցից են Ethernet-ը, Token-
Ring-ը և FDDI-ը, (փաթեթները մեկ ցանցին դեպի մյուսը տեղափոխելու
համար): Router-ը, աշխատանքի ընթացքում օգտագործելով OSI
մոդելի 3-րդ մակարդակի ինֆորմացիան, լոկալ ցանցն ինտերնետին
կապող հանգույց է, որն աշխատում է IP արձանագրության հետ:
Router-ը մշակում է ստացված փաթեթի 3-րդ մակարդակի (Layer 3
Data) տվյալները և ընտրում է համապատասխան փաթեթի ճանապար-
հը ցանցում` հասցնելով այն վերջնակետի ցանց: Վերջինիս աշխատան-
քը հակիրճ կարելի է ներկայացնել հետևյալ կերպ` փաթեթը մուտք գոր-
ծելով Router-ի որևիցե պորտից, վերջինիս կողմից բացվում և կարդաց-
վում են այդ փաթեթի 3-րդ մակարդակի տվյալները, այնուհետև Router-
ը նախապես կարգաբերված մարշուտավորման աղյուսակների հիման
վրա կայացնում է որոշում, թե որ պորտին պետք է ուղարկի այդ փա-

53
թեթը, որպեսզի այն վերջնակետին հասնի: Router-ները համարվում են
նաև կարևոր սարքեր մեծ ցանցերում տեղեկատվական հոսքերը ղեկա-
վորելու համար:

Նկ. 3.15

Օրինակ`

Նկ. 3.16

Cloud

54
Նկ. 3.17
Cloud նշանակում է (ամպ) մեկ այլ ցանց (նկ. 3.17), մեծ մասամբ
Internet-ն է: Վերջինիս օգտագործումը նշանակում է, որ գործ ունենք
մեկ այլ ցանցի հետ, որի կառուցվածքի մասին մանրամասն տեղեկա-
տվությունը բացակայում է կամ անհնար է ներկայացնել այդ ցանցի
ամբողջական կառուցվածքը նրա մեծության պատճառով: Նրա օգտա-
գործումը հուշում է նաև, որ կապի գործընթացում մասնակցում են ոչ
թե մեկ, այլ բազում ցանցային սարքեր, հետևաբար կապի
գործընթացին մասնակցում են OSI մոդելի բոլոր` 1-7 մակարդակները:

Ցանցային սեգմենտ
Սեգմենտ տերմինը ցանցերում մի քանի նշանակություն ունի և
հստակ բնութագրությունը կախված է այն իրավիճակից թե, որ
դեպքում է այն օգտագործվում:
Պատմականորեն սեգմենտը նշանակում է 1 մակարդակի մեդիա,
որը հենց LAN-ով փաթեթների տեղափոխման ճանապարհն է: Ինչպես
արդեն նշվել է, ցնկացած մեդիայի դեպքում գոյություն ունի սահմանա-
փակող առավելագույն երկարություն և յուրաքանչյուր դեպքում, երբ
որևիցե սարքի միջոցով ընդլայնվում է ցանցը, դա նշանակում է, որ
ստեղծվում է նոր սեգմենտ: Սեգմենտները կարելի է համարել մեծ
ցանցերի բաղկացուցիչ մասեր:
Սեգմենտի մյուս իմաստը շատ հաճախ օգտագործվում է Cisco-ի
կողմից և բնութագրում է այն իբրև բախման դոմեն (collision

55
domain), որը կդիտարկենք հաջորդ գլխում:
Ընդհանրացնելով ցանցային սարքերի և դրանց գործունեության
սահմանները` ըստ OSI մոդելի կարելի ասել, որ հոստերը և Server-
ները աշխատում են 2-7 մակարդակներում (նկ. 3.18) և իրագործում են
տվյալների ինկապսուլյացիայի գործընթացը:

Նկ. 3.18
Կրկնիչները` HUB-երը, համարվում են 1-ին մակարդակի սարքեր,
քանի որ աշխատում են միայն բիթերի հետ:
1, 2 և 3 մակարդակներն իրագործում են փաթեթների տեղաշարժ
գլոբալ և լոկալ ցանցով (Network, Data Link, Phisical): Բացառություն են
կազմում այն սարքերը, որոնց անվանում են Gateway: Նրանք իրա-
գործում են տվյալների մեկ ֆորմատից դեպի մյուսին անցումը, որը
ներառում է ընդհուպ application, presentation մակարդակները,
հետևաբար Geteway-ները օգտագործում են OSI մոդելի բոլոր մակար-
դակները:

Թեստային հարցեր
1. Տոպոլոգիան որոշում է ցանցի`
o կառուցվածքը ,
o կազմը,
o հանգույցների քանակը,
o ցանցի տեսքը:
2. Գոյություն ունի տրամաբանական տոպոլոգիայի`
o 2 տեսակ,
o 6 տեսակ,

56
o 7 տեսակ,
o 4 տեսակ:
3. Ո՞ր տոպոլոգիան է որոշում, թե ինչպես է մեդիան (media) հասանելի
հոստերին.
o տրամաբանական,
o ֆիզիկական,
o աստղաձև,
o օղակաձև:
4. Ո՞ր տոպոլոգիան է բաղկացած մեկ կտոր ցանցային սեգմենտից, որին
անմիջապես միացված են հոստերը.
o Bus,
o Ring,
o Star,
o Mesh:
5. Ո՞ր տոպոլոգիան է միացնում մեկ հոստը մյուսին և վերջին հոստը
առաջինին.
o Bus,
o Ring,
o Mesh,
o Star:
6. Ո՞ր տոպոլոգիան է միացնում է բոլոր հոստերը մեկ ընդհանուր
կենտրոնական կետի.
o Star,
o Hierarchical,
o Mesh,
o Bus:
7. Ո՞ր տոպոլոգիան է բաղկացած է star տոպոլոգիաների բազում քանակից.
o Extended Star,
o Hierarchical,
o Mesh,
o Bus:
8. Ո՞ր տոպոլոգիան է կառուցվածքով նման է ընդլայնված աստղաձևին,
սակայն վերջինիս դեպքում բոլոր հանգույցները միացված են մեկ գլխավոր
հանգույցին, որը ղեկավարում է այդ տոպոլոգիայի ինֆորմացիոն հոսքը.
o Hierarchical,
o Ring,
o Mesh,
o Star:
9. Ո՞ր տոպոլոգիան է օգտագործվում է այն ժամանակ, երբ անհրաժեշտ է
նվազարկել ցանցի խափանման հնարավորությունը.
o Mesh,
o Extended Star,
o Hierarchical,
o Star:
57
10. Տրամաբանական տոպոլոգիայի հայտնի տեսակ է`
o Broadcast,
o Token-passing,
o Broadcast, Token-passing,
o Mesh, Bus:
11. Ո՞ր տոպոլոգիայի դեպքում յուրաքանչյուր հոստ ցանցում ցանկացած
պահի տվյալներ հաղորդելու հնարավորություն ունի ցանցում գտնվող մյուս
հոստերին մեդիայի միջոցով.
o Broadcast,
o Token-passing,
o Broadcas, Token-passing,
o Mesh, Bus:
12. Ո՞ր տոպոլոգիան է ղեկավարում է դեպի ցանց մուտքը ցուցչի միջոցով, որը
հաջորդաբար հայտնվում է յուրաքանչյուր հոստի մոտ ժամանակի դիսկրետ
պահին.
o Token-passing,
o Broadcast,
o երկուսնել,
o ոչ մեկը:
13. Սարքերը, որոնք անմիջապես միացված են ցանցային սեգմենտին կոչվում
են`
o հոստեր,
o հանգույցներ,
o կետ,
o զանգված:
14. Քոմփյութերային սարքերը ցանցին են միանում`
o ցանցայի քարտի միջոցով,
o router միջոցով,
o switch միջոցով,
o router, switch միջոցով:
15. OSI մոդելի ո՞ր մակարդակում է իրականացվում ինկապսուլյացիայի և դրա
հակադարձ գործընթացը.
o 2,
o 7,
o 3,
o 4:
16. Ո՞ր մակարդակի վրա աշխատող սարք է NIC-ը.
o 3,
o 2,
o 6,
o 1:
17. Ո՞ր մակարդակի վրա աշխատող սարք է Repeater-ը.
o 1,

58
o 2,
o 6,
o 7:
18. Ո՞ր մակարդակի վրա աշխատող սարք է HUB –ը.
o 1,
o 4,
o 6,
o 2:
19. Ո՞ր մակարդակի վրա աշխատող սարք է Bridge –ը.
o 5,
o 2,
o 3,
o 4:
20. Ո՞ր մակարդակի վրա աշխատող սարք է Switch –ը.
o 3,
o 2,
o 6,
o 7:
21. Ո՞ր մակարդակի վրա աշխատող սարք է Router –ը.
o 5,
o 2,
o 3,
o 7:
22. Ո՞ր նշանն է օգտագործում OSI մոդելի բոլոր` 1-7 մակարդակները.
o Cloud,
o Switch,
o HUB,
o Router:
23. Ցանացային սեգմենտ է համարվում`
o բախման դոմենը,
o switc-ով կառուցված ցանցը,
o router-ով կառուցված ցանցը,
o ոչ մեկը:
24. OSI մոդելի ո՞ր մակարդակներն են օգտագործում Geteway-ները.
o 1-3,
o 2-7,
o 3-7,
o բոլոր:

59
ԳԼՈՒԽ 4. Ազդանշաններ և մեդիա

Ազդանշաններ և աղմուկներ
Փոխանցվող տեղեկատվությունը, այլ կերպ ասած, ազդանշան-
ները դրանք նախապես որոշված լարում, լույսի հաջորդականություն
կամ մոդուլացված էլեկտրամագնիսական ալիքներ են [9]:
Վերոնշյալները կարող են տվյալներ փոխանցել ցանցով:
Ազդանշանի տեսակ է անալոգային ազդանշանը, որն ունի հետևյալ
բնութագրիչները`
• ալիքանման է
• ունի անընդհատ և ժամանկից կախված լարումը փոփոխող
գրաֆիկ
• 100 տարուց ավել է, որ լայնորեն կիրառվում է
հեռահաղորդակցության մեջ
Նկար 4.1-ում պատկերված է պարզագույն V = sin(t) ալիքը:

Նկ. 4.1
Սինուս ազդանշանի կարևոր բնութագրիչ մեծություններից են ամ-
պլիտուդը (A), խորությունը և պարբերությունը (T)` 1 ցիկլի
կատարման ժամանակը: Ազդանշանների հաճախությունը (f) կարելի է
հաշվարկել հետևյալ արտահայտությամբ
f = 1/T :
Ազդանշանի մեկ այլ տեսակ է թվային ազդանշանը: Այն օժտված է

60
հետևյալ հատկություններով.
• ունի դիսկրետ, թռիչքանման լարում-ժամանակային գրաֆիկ
Նկ. 4.2-ում պատկերված է ցանցային թվային ազդանշան:

Նկ. 4.2
Թվային ազդանշաններն ունեն ֆիքսված ամպլիտուդ, սակայն ազ-
դանշանի տևողությունը և հաճախությունը կարող են փոփոխվել: Ժա-
մանակակից աղբյուրների թվային ազդանշանները գրեթե նման են քա-
ռակուսի ալիքների, որոնք ներկայացնում են բարձր և ցածր լարման
արժեքները առանց ալիքների:
Ֆիզիկական մակարդակով ինֆորմացիան ներկայացվում է 0-ների
և 1-երի հաջորդականությամբ (կոդավորում):
Տեղեկատվական ցանցերում ժամանակի հետ համահունչ մեծա-
նում է կախումը թվային (բինար) համակարգերից: Հիմնարար տեղեկա-
տվության միավորը բինար 1 թիվն է, որը հայտնի է ինչպես բիթ:
Մեդիայում, որտեղ տեղեկատվության փոխանցումը իրագործվում է
հոսանքատար մալուխներով, համապատասխան էլեկտրական ազդա-
նշանը ներկայացվում է բինար 1 և 0 կոդավորմամբ: Պարզագույն
ներկայացմամբ 0 Վոլտ լարումը համապատասխանում է բինար 0-ին
իսկ +5 Վոլտ լարումը` բինար 1-ին:
Օպտիկական ազդանշանների դեպքում բինար 0-ն կարող է կոդա-
վորվել որպես թույլ լույսի առկայությունը կամ նրա բացակայությունը:
Բինար 1-ը կոդավորվում է իբրև պայծառ կամ բարձր ինտենսիվության
լույսի առկայություն:
Այժմ դիտարկենք 6 երևույթ, որոնց հետևանքով կարող է վնասվել
ֆիզիկական 1 ազդանշանը`
• propagation
• attenuation
• reflection
• noise
• timing problem
• collisions
61
Propagation (ազդանշանի տարածում) - այս դեպքում ազդանշանը
պետք է վերջնակետին հասնի ֆիքսված ժամանակահատվածում, 1
բիթի տեղափոխման ժամանակը կախված է նրանից, թե ինչ մեդիայի
տեսակ և ազդանշանի հաճախություն է օգտագործվում: Ժամանակը,
որն անհրաժեշտ է 1 բիթը դեպի վերջնակետ և հակառակը տեղա-
փոխելու համար, կոչվում է round trip delay/time (RTT): Ենթադրելով,
որ այլ ուշացումներ չկան` 1 բիթի տեղափոխումը դեպի հեռավոր վերջ-
նակետ համարժեք է RTT/2: Այս երևույթը առկա է ինչպես ազդանշանի
ուշացման, այնպես էլ ավելի արագ վերջնակետ հասնելու ժամանակ:
Վերջինիս դեպքում օգտագործվում է բիթերի բուֆերացում:
Attenuation (մարում) - ազդանշանի հզորության մարում, օրինակ
այն դեպքում, երբ գերազանցվում է մեդիայի առավելագույն
երկարությունը, 1 բիթ լարման ամպլիտուդի էներգիան նվազում է
մալուխով տեղափոխման ընթացքում և հետևաբար վերջնակետ
հասնելիս նրա մակարդակը համարժեք է լինում 0 բիթ լարման
արժեքին: Կորուստը ցանկացած դեպքում առկա է, սակայն մեդիայի
առավելագույն երկարությունը չգերազանցելու դեպքում դրանք
ընդունելի են: Այս երևույթը տեղի է ունենում նաև օպտիկական
ազդանշանների հետ: Օպտիկական միջուկով լույսի տեղափոխման
ժամանակ այն կլանում է լույսի էներգիան, և թույլատրելի երկարութ-
յունը գերազանցման դեպքում կրկին տեղի է ունենում ազդանշանի
մարման երևույթը: Ազդանշանի մարման երևույթը տեղի է ունենում
նաև ռադիո և գերկարճ ալիքների դեպքում:
Reflection (անդրադարձում) - առաջանում է ցանցային սարքերից,
իսկ ավելի ճշգրիտ` ապարատային մասից: Այս երևույթն առաջանում է
այն դեպքում, երբ աղբյուրի կողմից ուղարկված 1 բիթ լարումը
անդրադարձվում է մյուս կողմի սարքից, և հետևաբար մեդիայում
հայտնվում է ավելորդ բիթ, որը վնասում է իրական տեղեկատ-
վությունը: Այսպիսի երևույթ առաջանում է օրինակ` հոսանքի
տատանումներից, ինչը բերում է օգտակար տեղեկատվության
աղավաղման: Նշված երևույթը տեղի է ունենում նաև օպտիկական և
ռադիոալիքային մեդիաների դեպքում:
Noise - աղմուկը նույնպես ազդում է ինֆորմացիայի հոսքի վրա:
Արտաքին ազդեցությունների պատճառով ինֆորմացիան
աղավաղվում է, որը բերում է մեդիայով տեղափոխվող ազդանշանների
աղավաղման: Աղմուկները ավելորդ լարման, օպտիկական կամ
էլեկտրամագնիսական ազդանշաններ են, որոնք միշտ առկա են:
62
Գործնականում անհնար է ստեղծել այնպիսի պայմաններ, որ աղմուկը
ընդհանրապես ազդեցություն չունենա մեդիայի վրա: Սակայն
վերջինիս` թույլատրելի սահմաններից շեղվելու դեպքում տեղի է
ունենում ազդանշանի աղավաղում: Աղմուկի ազդեցության
արդյունքում մեդիայով տեղափոխվող երկուական 1 ազդանշանը
վերածվում է 0-ի կամ հակառակը: Աղմուկների տեսակներից են`
ջերմայինը, փոփոխական հոսանքի/հողանցման աղմուկը,
էլեկտրամագնիսական/ռադիոհաճախության ճառագայթման աղմուկը:
Dispersion (ցրում) - այս դեպքում ցրումը, անողորկությունները և
ուշացումները գործոններ են, որոնք կարող են ազդել բիթի վրա: Այս
երեք գործոնը խմբավորված են, քանի որ բոլորն էլ ազդում են բիթի
ժամանակային բնութագրիչի վրա: Այս երևույթն առաջանում է, երբ
ազդանշանն ընդլայնվում է իր համար նախատեսնված ժամանակային
հատվածից և գերազանցում է թույլատրելի սահմանները, որի արդյուն-
քում 1 բիթը կարող է հատվել հաջորդ բիթի հետ և խառնել իրենից
առաջ և ետ գտնվող բիթերի հաջորդականությունը:
Collisions (բախում) – այս երևույթն առաջանում է այն դեպքում,
երբ shared -մեդիայի միջոցով հաղորդակցվում են 2 տարբեր հոստեր
ճիշտ միաժամանակ: Արդյունքում, պղնձյա մեդիայի (մալուխի)
օգտագործման դեպքում այդ երկուական ազդանշանների լարումները
գումարվում են, և ստացվում է մեկ նոր լարման 3-րդ մակարդակ: Այս
լարման տարբերակն ընդունելի չէ երկուական համակարգում, որը
“հասկանում է” միայն երկու մակարդակ: Հետևաբար, այդ բիթերը հա-
մարվում են վնասված: Որոշ տեխնոլոգիաներ թույլ են տալիս պայ-
քարել այս երևույթի դեմ տարբեր ձևերով, օրինակ` Ethernet-ը, կախ-
ված բախման քանակից, փորձում է որոշել, թե որն է դրա պատճառը և
կիրառում է համապատասխան ալգորիթմական գործողությունների
հաջորդականություն: Ընդհանուր առմամբ, բախումները ցանցի աշխա-
տանքի անբաժանելի մասն են, այնուամենայնիվ, դրանց քանակը
դանդաղեցնում է ցանցի աշխատանքը և բերում է նրա արագագոր-
ծության անկման: ՈՒստի ցանցը նախագծելու ժամանակ աշխատում
են նվազարկել բախումների քանակը: Պայքարի միջոցը մեկ այլ
բախումը հայտնաբերելու ժամանակ միայն մեկ հոստի` դեպի ցանց
տեղեկատվություն առաքելու թույլատվությունն է, որն ապահովելու
համար անհրաժեշտ է, որ հոստը ունենա հատուկ բիթ` token (նշիչ),
որի առկայության դեպքում միայն հոստերը կարող են սկսել հա-
ղորդման գործընթացը: Նման տրամաբանությամբ (token ring) աշխա-
63
տում են FDDI ցանցերը:

Media-ի տեսակները
Պարուրված և պաշտպանիչ շերտով զույգ STP (Shilded Twisted Pair)

STP-ն ամենաապահով մեդիայի տեսակներից է, այս մեդիայի միջոցով


իրագործված ցանցը հուսալիորեն պաշտպանված է արտաքին ազդե-
ցություններից (աղմուկներից), սակայն, տվյալ media-ի միջոցով ցանցի
իրագործումը բավականին աշխատատար է, մեդիայի ոչ ճկուն լինելու
պատճառով և դրա հետ մեկտեղ թանկարժեք է: STP մեդիայի կիրառ-
ման դեպքում պաշտպանիչ շերտը պարտադիր պետք է լինի հողանց-
ված մալուխի երկու ծայրերից, հակառակ դեպքում, այն հանդես է գա-
լիս իբրև արտաքին էլեկտրամագնիսական ազդեցությունների կլանիչ
(ալեհավաք): STP մալուխի դիմադրությունը 100~120 Օհմ է:

Պարուրված և առանց պաշտպանիչ շերտի զույգ UTP (Unshielded


Twisted Pair)

Տվյալ media-ի դեպքում մեր 8 զույգավորված լարերն անցնում են


առանց որևէ պաշտպանիչ շերտի, և այն ապահով չէ արտաքին
աղմուկների ազդեցություններից, սակայն ճկուն է, որը
64
հնարավորություն է տալիս հեշտությամբ իրագործել ցանցը, և ի
տարբերություն STP-ի` տնտեսապես բավականին մատչելի է: UTP
մալուխի դիմադրությունը 100 Օհմ է: Այս մեդիայի տեսակը
ներկայումս բավականին տարածված է` իր չափերի և ճկունության
պատճառով: Մալուխի միացումը կատարվում է RJ45 կոնեկտորի
միջոցով:

Պարուրված և էկրանավորված զույգ ScTP (Srceened Twisted Pair)

65
ScTP-ն STP և UTP մեդիայի տեսակների հիբրիդ է, այն տարբերվում է
STP-ից նրանով, որ պաշտպանիչ շերտը պարփակում է մալուխի բոլոր
8 զույգավորված լարերը և ինչպես STP-ի դեպքում` անհապաղ պետք է
հողանցվի: ScTP մեդիայի տեսակը նույնպես հայտնի է իբրև Foil
Twisted Pair (FTP): Այս մալուխի տեսակի դիմադրությունը 100 – 120
Օհմ է:

Կոաքսիալ մալուխ (Caoxial Cable)

Այս մեդիայի տեսակը բաղկացած է երկու հաղորդիչ տարրերից,


որոնք բաժանված են մեկուսիչ նյութով: Այդ հաղորդիչներից մեկը, որը
հիմնականում պղնձյա լար է, գտնվում է մալուխի կենտրոնական
մասում և իրագործում է ազդանշանների փոխանցումը, իսկ մյուսը,
որը հաջորդում է կենտրոնական հաղորդիչը մեկուսացնող շերտին,
ծառայում է որպես պաշտպանիչ էկրան: Տվյալ մեդիայի տեսակով իրա-
գործվող ցանցը տնտեսապես շահավետ է UTP և STP մեդիայով իրա-
գործվող ցանցերից: Մյուս առավելությունը, որն առկա է այս մեդիայի
տեսակի օգտագործման դեպքում, ցանցի առավելագույն
երկարությունն է, որը կարող է լինել 500մ` առանց լրացուցիչ սարքերի
(կրկնիչների) կիրառման: Վերը թվարկված առավելություններին
հակադրվում է այս մեդիայի ոչ ճկուն լինելը և հոստերը ցանցին
միացնելու բարդությունները, մասնավորապես` կոնեկտորների
միացումը: Այս մեդիայի տեսակով իրագործված ցանցին միացումը
կատարվում է BNC կոնեկտորի միջոցով.

66
Օպտիկական մալուխ FDDI (Fiber Optic Cable)

Ցանցի արագությունը 100 Mbps է, ցանցի առավելագույն երկարու-


թյունը 2000մ, Single mode տեսակի դեպքում` մինչև 3000մ: Fiber optic
ցանցերը, բավականին թանկարժեք մեդիայի միջոցներ են, միևնույն
ժամանակ դիմացկուն են արտաքին էլ.մագնիսական ազդեցություն-
ների նկատմամբ:
Այս մեդիայի միջոցով տեղեկատվության տեղափոխումն
իրագործվում է մոդուլացված լույսի միջոցով: Համեմատելով մյուս
տեսակների հետ մեդիայի այս տեսակը բավականին թանկ է, սակայն
կարողանում է տեղափոխել տվյալները բարձր արագություններով:
Fiber-optic մեդիայի տեսակը էլեկտրական ազդանշանները չի
տեղափոխում այնպես ինչպես մյուս պղնձյա լարերով մեդիայի
տեսակները, դրա փոխարեն մեդիայի այդ տեսակը որպես ազ-
դանշաններ` բիթերը ձևավորում է իբրև լույսի ճառագայթներ:
Fiber-optic հաղորդակցության հետազոտությունները սկսվել են
19-րդ դարում: Այս կապի տեսակը գոյություն չուներ մինչև 1960թ., երբ
հայտնագործվեցին լազերային լույսի աղբյուրները և բարձր որակի
անապակ ապակին, որոնց առկայության դեպքում այս կապի տեսակը
դարձավ կիրառելի: Օպտիկական մալուխի հիմնական մասը

67
կենտրոնական ապակե լարն է, որը պարուրված է հատուկ շերտով ու
օժտված է ճառագայթի նվազագույն կոտրման հատկությամբ: Այս
հատկության շնորհիվ լույսի ճառագայթները, անդրադառնալով
հատուկ շերտի պատերից կարողանում են տեղափոխվել բավականին
մեծ հեռավորություններ:

Ցանցերի տեսակները (Type of Networks)


Որոշ ցանցեր կոչվում են անմիջապես միացված, բոլոր հոստերը
կիսում են 1 մակարդակը: Օրինակներ են`

Ընդհանուր մեդիայի միջավայր – ստեղծվում է այն ժամանակ, երբ


բազմաթիվ հոստեր ունեն մուտքի հնարավորություն միևնույն մեդիա-
յին. օրինակ, երբ մի շարք հոստեր միացված են նույն ֆիզիկական
հաղորդչին, օպտիկական ապակե մանրաթելին կամ ընդհանուր
օդային միջավայրին, և դրանք կիսում են ընդհանուր մեդիայի մի-
ջավայրը:
Ընդլայնված ընդհանուր մեդիայի միջավայր – հատուկ ընդհան-
րացված մեդիայի տեսակ, ուր ցանցային սարքերը կարող են ընդլայնել
միջավայրը` հնարավորություն ընձեռելով ցանցին նոր հոստեր
միացնելու: Այս դեպքում բացի դրականից, նաև առկա են բացասական
կողմեր:
Կետից կետ ցանցային միջավայր – սա լայնորեն օգտագործվում է
dial-up ցանցային միացման ժամանակ, որի հետ շփվում են
68
հեռախոսագծերի օգնությամբ համաշխարհային ցանցին միանալու
դեպքում: Այս դեպքում հոստը անմիջապես միանում է մեդիայի մյուս
կողմում գտնվող հոստին հեռախոսագծերի օգնությամբ:
Որոշ ցանցեր ոչ անմիջապես են միացված, սա նշանակում է, որ
հաղորդակցվող հոստերի միջև առկա են բարձր մակարդակի ցանցա-
յին սարքեր, և/կամ դրանց միջև առկա է զգալի աշխարհագրական հե-
ռավորություն:

Գոյություն ունի ոչ անմիջապես միացված ցանցերի 2 տարատե-


սակ, դրանք են.
Շղթաների-փոխանջատում - ոչ անմիջապես միացված ցանց, որ-
տեղ իրական էլեկտրական շղթաները ստեղծվում են հաղորդակցու-
թյան ընթացքում: Նման կերպ են աշխատում երկրների մեծ մասի
հեռախոսային կապի համակարգերը:
Փաթեթների-փոխանջատում – ի տարբերություն շղթաների փոխ-
անջատման ցանցի տեսակի, այս դեպքում հաղորդակցության ընթաց-
քում աղբյուրը հաղորդագրություններ ուղարկելիս լրացուցիչ տեղե-
կատվություն է ներդնում փաթեթների մեջ: Արդյունքում,
յուրաքանչյուր փաթեթ պարունակում է բավականին
տեղեկատվություն, որպեսզի այն հնարավոր լինի մարշուտավորելու
դեպի վերջնակետի հոստ:
Բախման դոմեն (Collision Domain)

69
Բավականին կարևոր խնդիրներից է բախման դոմենների և դրանց
սահմանների տարբերակումը [13]: Երբ մի քանի հոստեր միացվում են
միևնույն մեդիային, որին միացված չէ որևէ ցանցային սարք, ապա այս
դեպքում ունենում ենք ընդհանրացված մուտքով իրավիճակ` բախման
դոմեն: Կախված համապատասխան օգտագործվող տեխնոլոգիանե-
րից, այն սահմանափակում է հոստերի քանակ, որոնք կարող են լինել
մաս այդ մեդիայի կտորի, որն անվանում են նաև սեգմենտ:
Collision Domain, որը երկարացվում է repeter-ի միջոցով

Repeter-ը ռեգեներացնում է բիթերը և չի կատարում որևէ հոսքի


ֆիլտրման գործընթաց, տվյալների բիթերը որոնք մուտք են գործում
նրա մեկ մուտքից, կրկնված դուրս են գալիս հաջորդից: Օգտագործելով
Repeter-ը` ընդլայնում ենք մեր Collision Domain-ը: 2 կողմի ցանցերն էլ,
որոնք միացված են Repeter-ով, մեկ ընդհանուր բախման դոմեն է:
Բախման դոմեն, որն ընդլայնվում է HUB-ի և Repeater-ի միջոցով

70
Ինչպես նախապես նշել ենք, HUB-ը բազմամուտքանի Repeater է,
ապա արդյունքում ցանկացած ազդանշան, որը մուտք է գործում նրա
մեկ մուտքից, ուժեղացվում և բազմացվում է նրա բոլոր մուտքերին:
HUB-ը կարևոր սարք է ցանցում հոստերի քանակն ավելացնելու
համար և, հետևաբար այդ սարքի միջոցով ցանցը մեծացնելու դեպքում
ընդլայնվում է նաև բախման դոմենը: Արդյունքում, ցանցում հոստերի
քանակի ավելացմանը զուգընթաց, ավելանում է նաև ցանցում
տեղեկատվական հոսքը (traffic):
4 կրկնիչի օրենք

Ըստ 4 կրկնիչի օրենքի, ցանցում գտնվող ցանկացած երկու հոստերի


միջև կարող են գտնվել ոչ ավելի քան չորս Repeater կամ HUB:
Դիտարկենք օրինակ, որպեսզի ապահովվի 10 Base-T ցանցի
կանոնավոր աշխատունակությունը, պետք է ճիշտ լինի հետևյալ
պայմանը `
71
[Repeater-ի ուշացում + Մալուխի ուշացում + NIC ուշացում]x2 <
< max Round-trip ուշացում
Repeater-ի ուշացումը (delay) 10 Base-T ցանցի համար սովորա-
բար փոքր է լինում 2 մկվ-ից: Մալուխի ուշացումը 100m երկարության
դեպքում կազմում է մոտ 0,55 մկվ: NIC-ի ուշացումը մոտ 1 մկվ է, և
առվելագույն Round-trip ուշացումը (10 Base T ցանցի դեպքում ժամա-
նակն կազմում է 0.1 մկվ ֆրեյմի նվազագույն 512 բիթի դեպքում) կազ-
մում է 51,2 մկվ: 500m UTP ցանցի երկարության դեպքում, որտեղ մաս-
նակցում են 4 Repeater (HUB) և 2 NIC-եր, ուշացումները համապա-
տասխանում են հենց այս օրենքի սահմանային արժեքին: Այն դեպքում,
երբ անտեսվում է 4-կրկնիչի օրենքը տեղի է ունենում առավելագույն
ուշացման սահմանաչափերի գերազանցում, և հետևաբար ավելանում
է այն ուշացած փաթեթների քանակը, որոնց անվանում են ուշացման
կոլիզիաներ: ՈՒշացման կոլիզիան տեղի է ունենում ֆրեյմի առաջին
64 բայտի հաղորդման ընթացքում: Այս խնդրի առաջացման դեպքում
NIC-րը չեն կատարում ուշացած ֆրեյմի ավտոմատացված
վերահաղորդում: Այս տեսակի խնդիրները նվազեցնում են ցանցի
աշխատանքի արդյունավետությունը: Այս օրենքը հայտնի է նաև
որպես 5-4-3-2-1 -ի օրենք: 5-ը նշանակում է ցանցը, 4-ը Repeater-րի և
HUB-րի քանակն է, 3-ը ցանցի “խառը” կտորներն են ( ներառյալ
հոստերը ), 2-ը միացման հատվածներն են, իսկ 1-ը մեկ մեծ բախման
դոմենն է:

Collision Domain-ի սահմանափակում

72
Repeater-րը և HUB-երը կիրառվում են իբրև է տնտեսապես մատչելի
ցանցային սարքեր, որոնք ընդլայնում են բախման դոմենը: Երբ
բախման դոմենը բավականաչափ մեծանում է, այն կարող է բազմաթիվ
կոլիզիաների պատճառ դառնալ, որի արդյունքում կտրուկ անկում է
ապրում ցանցի արդյունավետությունը: Բախման դոմենի չափը կարելի
է նվազեցնել` օգտագործելով ավելի “խելամիտ” սարքեր, որոնց
միջոցով կարելի է իրագործել դոմենների բաժանումը: Վերը նշված
սարքերից են` Bridge-ը, Switch-ը և Router-ը, իսկ բաժանման
գործընթացը անվանում են սեգմենտացիա (Segmentation):
Bridge-ը կարողանում է բաժանել տեղեկատվական հոսքը ըստ
սեգմենտների, որը հիմնված է այդ հոսքի զտման վրա: Հոսքը, որն
անցնում է նույն սեգմենտի հոստերի միջև, չի թափանցում հաջորդ
սեգմենտ: Այս միացման սխեման արդարացնում է իրեն այնքան ժամա-
նակ, քանի դեռ հոսքը սեգմենտների միջև շատ մեծ չէ, հակառակ
դեպքում` Bridge-ը սկսում է չհասցնել տվյալների հոսքի զտման
գործընթացը և փաստացի դանդաղեցնում է հաղորդակցումը:

Ֆիզիկական տոպոլոգիաները ըստ մաթեմատիկական, ֆիզիկական և


տրամաբանական տեսանկյունների

1.

Bus Topology

Մաթեմատիկական տեսանկյուն
bus տոպոլոգիայի դեպքում բոլոր հանգույցները անմիջապես միացված
են մեկ հաղորդչի և չունեն այլ միացումներ հանգույցների միջև:
Ֆիզիկական տեսանկյուն
Յուրաքանչյուր հոստ միացված է ընդհանուր կապուղուն: Այս տոպո-
լոգիայում հիմնային սարքերը թույլ են տալիս հոստերին միանալու
ընդհանուր մեդիայով: Առավելություններից կարելի է նշել այն, որ
բոլոր հոստերը միացված են միմյանց հետ և հետևաբար կարող են
հաղորդակցվել անմիջապես: Թերություններից մեկն այն է, որ
կապուղու վնասվելու դեպքում հոստերը անջատվում են միմյանցից:

73
Տրամաբանական տեսանկյուն
bus տոպոլոգիան հնարավորություն է ընձեռում ցանցում գտնվող
յուրաքանչյուր սարքին հասանելի լինի բոլոր մյուս սարքերի ազ-
դանշանները: Սա կարելի է համարել առավելություն այն դեպքում, երբ
անհրաժեշտություն կա ցանցում յուրաքանչյուր սարքի ազդանշան հա-
սանելի դարձնել բոլորին: Այնուամենայնիվ, այս հնարավորությունը
կարելի է համարել նաև թերություն, քանզի տվյալ դեպքում առաջ են
գալիս բախումների և հոսքի խնդիրներ:
2.

Ring Topology

Մաթեմատիկական տեսանկյուն
Ring տոպոլոգիան մեկ փակ շղթա է, որը պարունակում է հանգույցներ
ու միացումներ, ընդ որում, յուրաքանչյուր հանգույց միացված է իր հա-
րևան երկու հանգույցներին:
Ֆիզիկական տեսանկյուն
Բոլոր սարքերը միացված են միմյանց և համարվում են հաջորդաբար
միացված:
Տրամաբանական տեսանկյուն
Որպեսզի ապահովվի տեղեկատվության հոսքը, անհրաժեշտ է, որ յու-
րաքանչյուր հանգույց տեղեկատվությունը փոխանցի իր հետ կապի
մեջ գտնվող հաջորդ հանգույցին:

74
3.

Dual Ring Topology

Մաթեմատիկական տեսանկյուն
dual ring տոպոլոգիան բաղկացած է երկու նույն կենտրոնով շղթանե-
րից, և այդ շղթաները չեն հատվում:
Ֆիզիկական տեսանկյուն
dual ring տոպոլոգիան նույնն է, ինչ ring-ը բացառությամբ երկրորդ
լրացուցիչ օղակի, որը միացվում է նույն սարքին: Այլ կերպ ասած,
ցանցի հուսալիությունը և ճկունությունն ապահովելու համար ցանցում
գտնվող յուրաքանչյուր հոստ երկու տարբեր օղակաձև ցանցի մաս է
կազմում:
Տրամաբանական տեսանկյուն
Այս տոպոլոգիան գործում է որպես երկու անկախ օղակների
ամբողջություն, սակայն սովորաբար միառժամանակ օգտագործվում է
միայն մեկը:
4.

Star Topology
Մաթեմատիկական տեսանկյուն
Star - տոպոլոգիան ունի կենտրոնական հանգույց, որին միացված են
բոլոր մյուս հանգույցները:
Ֆիզիկական տեսանկյուն
Star տոպոլոգիայի կենտրոնական հանգույցին միանում են բոլոր
հոստերը: Այս տոպոլոգիայի առաջնային առավելությունն այն է, որ
հնարավորություն է տալիս բոլոր հոստերին հեշտությամբ
հաղորդակցվել: Հիմնական թերություններից կարելի նշել այն, որ երբ
վնասվում է կենտրոնական հանգույցը ողջ ցանցը դառնում է

75
անաշխատունակ: Կախված օգտագործվող սարքի տեսակից
կենտրոնական հանգույցում, բախումը (colision) կարող է խնդիրներ
հարուցել:
Տրամաբանական տեսանկյուն
Ողջ տեղեկատվական հոսքը տեղափոխվում է մեկ սարքի միջոցով:
Այս ընթացակարգը կարող է լինել ցանկալի անվտանգության կամ
սահմանափակ մուտքի ապահովման դեպքերում, սակայն շատ
զգայուն է կենտրոնական հանգույցի հետ կատարվող ցանկացած
խնդրի դեպքում:
5.

Extended Star Topology

Մաթեմատիկական տեսանկյուն
Extended star տոպոլոգիան կրկնում է star տոպոլոգիան բացառու-
թյամբ, որ յուրաքանչյուր հանգույց, որը կապված է կենտրոնական
հանգույցի հետ իր հերթին կենտրոնական հանգույց մեկ այլ star
տոպոլոգիայի համար:
Ֆիզիկական տեսանկյուն
Extended star տոպոլոգիայի առավելությունն այն է, որ կապերը
գործում են ավելի կարճ, և սահմանափակվում են այն սարքերի
քանակները, որոնք անհրաժեշտ են կենտրոնական հանգույցների
համագործակցության համար:
Տրամաբանական տեսանկյուն
Extended star տոպոլոգիան բավականին հիերարխիկ է և աշխատանքի
ընթացքում եզրային հանգույցների տեղեկատվութունը մնում է լոկալ:
Նման կառուցվածք ունեն նաև հեռախոսային համակարգերը:
6.

Hierarchical Topology

76
Մաթեմատիկական տեսանկյուն
Hierarchical տոպոլոգիան նման է ընդլայնված star տոպոլոգիային և
առաջնային տարբերությունն այն է, որ սա չունի կենտրոնական
հանգույց, փոխարենը այն օգտագործում է հիմնային հանգույց, որից
ճյուղավորվում են մյուսները: Գոյություն ունի Hierarchical
տոպոլոգիայի երկու տեսակ` բինար tree (յուրաքանչյուր հանգույց
բաժանվում է երկուսի) և backbone tree (այն ունի ճյուղային
հանգույցներ, որոնք կարող են ունենալ ներքին կապեր):
Ֆիզիկական տեսանկյուն
Հիմնական կապուղին կարող է ունենալ բազմաթիվ ճյուղավորումներ:
Տրամաբանական տեսանկյուն
Տեղեկատվական հոսքը հիերարխիկ է:
7.

Iregular Network Topology


Մաթեմատիկական տեսանկյուն
Ոչ կանոնավոր (irregular) ցանցային տոպոլոգիայի դեպքում
հանգույցների միջև կանոնավոր կապեր չկան:
Ֆիզիկական տեսանկյուն
Միացումներն անկանոն են, հանգույցներն ունեն փոփոխական քանա-
կով կապեր: Այս տոպոլոգիայով ցանցը հին ցանցային կառուցվածք է
կամ վատ նախագծված ցանց:
Տրամաբանական տեսանկյուն
Ճյուղերի և հանգույցների միջև չկա համակարգված կառուցվածք:
8.

Mesh (Complete) Topology

Մաթեմատիկական տեսանկյուն
Ավարտուն կամ mesh տոպոլոգիայի դեպքում յուրաքանչյուր հանգույց
անմիջապես կապ ունի մյուս բոլոր հանգույցների հետ:
77
Ֆիզիկական տեսանկյուն
Այս միացումն ունի բացահայտ առավելություններ և թերություններ:
Մի առավելությունն այն է, որ յուրաքանչյուր հանգույց ֆիզիկապես
կապված է մյուս բոլոր հանգույցների հետ: Որևիցե հանգույցը
խափանվելու պարագայում տեղեկատվական հոսքը կարող է
հաղորդվել մյուս կապերով: Մյուս առավելությունն այն է, որ այս տո-
պոլոգիայի դեպքում տեղեկատվության տեղափոխումը դեպի
հասցեատեր իրագործվում է նվազագույն քայլի միջոցով` շրջանցելով
ոչ արդյունավետ ճանապարհները: Առաջնային ֆիզիկական
թերությունն այն է, որ նույնիսկ փոքր քանակով հանգույցների դեպքում
հանգույցների կապերը ստացվում են բավականին բարդ և հագեցած:
Տրամաբանական տեսանկյուն
Mesh տոպոլոգիայի վարքը մեծապես կախված է այն օգտագործող
սարքերից:
9.
Cellular topology

Մաթեմատիկական տեսանկյուն
Cellular տոպոլոգիան բաղկացած է շրջանաձև կամ վեցանկյան տեսքի
ծածկույթներից, որոնք ունեն իրենց անհատական կենտրոնական
հանգույցները:
Ֆիզիկական տեսանկյուն
Cellular տոպոլոգիան աշխարհագրական տարածք է, որը բաժանված է
առանձին միավորների (cells)` առանց լարի (wireless)
տեխնոլոգիաների կիրառման նպատակով, որոնք օրեցօր ավելի
արդիական են դառնում: Այս տոպոլոգիայի դեպքում չկան ֆիզիկական
կապեր. դրանց փոխարեն գործում են էլեկտրամագնիսական
ալիքները: Երբեմն ստացող հանգույցներն են գտնվում են շարժման
մեջ (օր.` բջջային հեռախոսները), երբեմն էլ ուղարկող հանգույցները
(օր.` կապի արբանյակները):
Բացահայտ առավելությունն այն է, որ այս տոպոլոգիայի դեպքում
մեդիայի տեսակ է հանդիսանում երկրի մթնոլորտը կամ անօդ

78
տարածքը (արբանյակների միջև), որը այդ ալիքների հաղորդիչ է:
Թերությունն այն է, որ ազդանշանները գոյություն ունեն ամենուրեք, և
հետևաբար բազմաթիվ աղբյուրների դեպքում տեղի է ունենում
ազդանշանների աղավաղում (մարդու կողմից և միջավայրի) և
անվտանգության խափանում (էլեկտրոնային մոնիտորինգի և այլ
միջոցառումների օգնությամբ):
Տրամաբանական տեսանկյուն
Cellular տեխնոլոգիաները հաղորդակցվում են միմյանց հետ ուղղա-
կիորեն (հետևաբար տարածության սահմանափակումները և
արտաքին ազդեցությունները երբեմն այն դարձնում են բավականին
դժվար), կամ հաղորդակցվում են միայն իրենց հարևան միավորի հետ,
որը բավականին անարդյունավետ է: Որպես օրենք, cellular
տոպոլոգիաները ինտեգրված են համագործակցելու մյուս
տոպոլոգիաների հետ, անգամ եթե նրանք օգտագործում են
արբանյակներ կամ մթնոլորտ:

Թեստային հարցեր
1. Թվային ազդանշանների դեպքում ֆիքսված է.
o ամպլիտուդը,
o տևողությունը,
o հաճախությունը,
o ոչ մեկը:
2.Հիմնական երևույթների քանակը, որոնք կարող են խեղաթյուրել կամ
խափանել տեղեկատվության հոսքը`
o 3,
o 7,
o 6,
o 8:
3. Ո՞ր երևույթի դեպքում է հաշվարկվում Ժամանակը, որն անհրաժեշտ է 1
բիթի տեղափոխման համար դեպի վերջնակետ.
o Propagation,
o Reflection,
o Attenution,
o Noise:
4. Ո՞ր երևույթի դեպքում է առաջանում ազդանշանի հզորության մարումը.
o Attenution,
o Reflection,
o Noise,
o Collisions:

79
5. Ո՞ր երևույթի դեպքում է առաջանում աղբյուրի կողմից ուղարկված 1 բիթ
լարման անդրադարձում մյուս կողմի սարքից և հետևաբար մեդիայում
հայտնվում է ավելորդ բիթ, որը վնասում է իրական տեղեկատվությունը.
o Reflection,
o Attenution,
o Noise,
o Collisions:
6. Ո՞ր երևույթի դեպքում է տեղի ունենում ինֆորմացիայի աղավաղվում
արտաքին ազդեցությունների պատճառով
o Noise,
o Reflection,
o Attenution,
o Collisions:
7. Ո՞ր երևույթի դեպքում է տեղի ունենում երկուական ազդանշանների
լարումների գումարում, և արդյունքում ստացվում է մեկ նոր լարման 3-րդ
մակարդակ.
o Collisions,
o Noise,
o Reflection,
o Attenution:
8.Ո՞ր մեդիայի միջոցով իրագործված ցանցն է լինում հուսալի պաշտպանված
արտաքին ազդեցություններից.
o STP,
o ScTP,
o UTP,
o FDDI:
9. Ո՞ր մեդիայի դեպքում են 8 զույգավորված լարերը անցնում առանց որևէ
պաշտպանիչ շերտի և այն անապահով է արտաքին աղմուկների
ազդեցություններից, սակայն ճկուն է.
o UTP,
o STP,
o ScTP,
o FDDI:
10. STP-ի և UTP-ի մեդիայի տեսակների հիբրիդ է`
o ScTP,
o FDDI,
o Caoxial Cable,
o Wireless:
11. Ո՞ր մեդիայի տեսակն է բաղկացած երկու հաղորդիչ տարրերից, որոնք
բաժանված են մեկուսիչ նյութով: Այդ հաղորդիչներից մեկը, որը հիմնականում
պղնձյա լար է գտնվում է մալուխի կենտրոնական մասում և ազդանշանների
փոխանցողն է, իսկ մյուսը, որը հաջորդում է կենտրոնական հաղորդիչը
մեկուսացնող շերտին, ծառայում է որպես պաշտպանիչ էկրան.
o Caoxial Cable,
80
o ScTP,
o FDDI,
o STP:
12. Ո՞ր մեդիայի տեսակի դեպքում է ցանցի արագությունը կազմում 100 Mbps,
իսկ առավելագույն երկարությունը` 2000մ և դրա հետ մեկտեղ այն դիմացկուն
է արտաքին էլ. մագնիսական ազդեցություններին:
o Caoxial Cable,
o FDDI,
o ScTP,
o STP:
13. Ցանցեր կոչվում են անմիջապես միացված, երբ բոլոր հոստերը կիսում են`
o 1 մակարդակը,
o 2 մակարդակը,
o 3 մակարդակը,
o 1-2 մակարդակները:
14. Ինչպե՞ս է կոչվում միջավայրը, երբ բազմաթիվ հոստեր ունեն մուտքի
հնարավորություն միևնույն մեդիային.
o Ընդհանուր մեդիայի միջավայր,
o Ընդհանուր միացման միջավայր,
o Կամայական միացման միջավայր,
o Բազմաթիվ միացումներով միջավայր:
15. Ինչպե՞ս է կոչվում միջավայրը, երբ մեդիան ընդլայնվում է 1 մակարդակի
ցանցային սարքերի միջոցով.
o Ընդլայնված ընդհանուր մեդիայի միջավայր,
o Ընդլայնված ընդհանուր միացման միջավայր,
o Ընդլայնված կամայական միացման միջավայր,
o Ընդլայնված բազմաթիվ միացումներով միջավայր:
16. Ինչպե՞ս է կոչվում ցանցային միջավայրը dial-up ցանցային միացման
ժամանակ.
o Կետից-կետ ցանցային միջավայր,
o Վերջնակետից ցանցային սարք,
o Ցանցային սարքից վերջնակետ,
o ոչ մեկը:
17. Ինչպե՞ս է կոչվում ցանցային միջավայրը , երբ հաղորդակցվող հոստերի
միջև առկա են բարձր մակարդակի ցանցային սարքեր, և/կամ դրանց միջև
առկա է զգալի աշխարհագրական հեռավորությունն.
o ոչ անմիջապես միացված,
o վիրտուալ,
o թերի միացված,
o ոչ մեկը:
18. Ինչպե՞ս է կոչվում ոչ անմիջապես միացված ցանցը, որտեղ իրական
էլեկտրական շղթաները ստեղծվում են հաղորդակցության ընթացքում.
81
o Շղթաների-փոխանջատում,
o Կապերի-փոխանջատում,
o Միացումների փոխանջատում,
o Ոչ մեկը:
19. Ինչպե՞ս է կոչվում ոչ անմիջապես միացված ցանցը, որտեղ
հաղորդակցության ընթացքում աղբյուրը հաղորդագրություններ ուղարկելիս
լրացուցիչ տեղեկատվություն է ներդնում փաթեթների մեջ: Արդյունքում
յուրաքանչյուր փաթեթ պարունակում է բավականին տեղեկատվություն
որպեսզի այն հնարավոր լինի մարշուտավորելու դեպի վերջնակետի հոստ:
o Փաթեթների-փոխանջատում,
o Ֆրեյմների-փոխանջատում,
o Արձանագրությունների փոխանջատում,
o Ոչ մեկը:
20. Երբ մի քանի հոստեր միացվում են միևնույն մեդիային որին միացված չէ
որևէ ցանցային սարք, ապա այս դեպքում ունենում ենք ընդհանրացված
մուտքով իրավիճակ`
o բախման դոմեն,
o անկազմակերպ ցանց,
o կազմակերպված ցանց,
o ոչ մեկը:
21. Կրկնիչի օրենքը ասում է, որ ցանցում գտնվող ցանկացած երկու հոստերի
միջև կարող են գտնվել ոչ ավելի քան
o 2 Repeater կամ HUB,
o 4 Repeater կամ HUB,
o 2 Router կամ HUB,
o 4 Router կամ HUB:

22. Այն դեպքում, երբ անտեսվում է կրկնիչի օրենքը, տեղի են ունենում`


o ուշացած փաթեթների քանակի ավելացում,
o ուշացած փաթեթների քանակի նվազում,
o առաջանում է մարշուտավորման խնդիր,
o վնասվում է ցանցային քարտը:
23. Բախման դոմենը (Collision Domain) ընդլայնվում է հետևյալ ցանցային
սարքերի օգտագործման դեպքում`
o Repeater, HUB,
o Bridge, HUB,
o Switch, Router,
o Router, Bridge:
24. Թվարկված ո՞ր սարքերի միջոցով կարելի է նվազեցնել բախման դոմենը.
o Switch, Bridge,
o Router, HUB,
o Switch, HUB,
82
o Router, Switch, HUB:
25. Ո՞ր տոպոլոգիան է հնարավորություն ընձեռում, որ ցանցում գտնվող
յուրաքանչյուր սարքի հասանելի լինի բոլոր մյուս սարքերի ազդանշանները
(առանց լրացուցիչ ցանցային սարքի).
o bus,
o Ring,
o Irregular,
o Mesh:
26. Ո՞ր տոպոլոգիայի դեպքում տեղեկատվության հոսքն ապահովելու համար
անհրաժեշտ է, որ յուրաքնչյուր հանգույց տեղեկատվությունը փոխանցի իր
հետ կապի մեջ գտնվող հաջորդ հանգույց.
o Ring,
o Irregular,
o Mesh,
o Bus:
27. Ո՞ր տոպոլոգիան է գործում որպես երկու անկախ օղակներ, սակայն
միարժամանակ օգտագործում է միայն մեկը.
o Dual-ring,
o Star,
o Irregular,
o Mesh:
28. Ո՞ր տոպոլոգիայի դեպքում ողջ տեղեկատվական հոսքը տեղափոխվում է
մեկ ցանցային սարքի միջոցով.
o Star,
o Irregular,
o Mesh,
o Cellular:
29. Ո՞ր տոպոլոգիան է բավականին հիերարխիկ և վերջնահանգույցների
աշխատանքի ընթացքում տեղեկատվությունը մնում է լոկալ.
o Extended star,
o Mesh,
o Cellular,
o Irregular:
30. Ո՞ր տոպոլոգիայի դեպքում է տեղեկատվական հոսքը հիերարխիկ.
o Hierarchic,
o Mesh,
o Cellular,
o Irregular:
31. Ո՞ր տոպոլոգիայի դեպքում չկա համակարգված կառուցվածք ճյուղերի և
հանգույցների համար.
o Irregular,
o Mesh,
o Cellular,
o Irregular:

83
32. Ո՞ր տոպոլոգիայի դեպքում են բոլոր հանգույցները կապված ցանցում
գտնվող բոլոր մյուսների հետ.
o Mesh,
o Cellular,
o Irregular,
o Hierarchic:
33. Ո՞ր տոպոլոգիայի դեպքում չեն օգտագործվում մալուխներով միացումներ
o Cellular,
o Irregular,
o Mesh,
o Extended star:

84
ԳԼՈՒԽ 5. LAN-ի ստանդարտներ, 16-ական թվեր, MAC
հասցեավորում, Framing և Media Access Control

OSI մոդելի 1 մակարդակը ներառում է մեդիան, ազդանշանները,


բիթերի հոսքը մեդիայով, մեդիայի մեջ ազդանշաններ ներմուծող
բաղադրիչները և զանազան տոպոլոգիաներ: Այս մակարդակը
իրագործում է այն հիմնական գործողությունները, որոնք ապահովում
են հաղորդակցությունը երկու հոստերի միջև, սակայն միայն այդ
խնդիրների իրագործումը բավարար չէ: Այդ գործողություններից
յուրաքանչյուրն ունի իր սահմանափակումները` 2-րդ մակարդակի
հասցեները [7,8]:
Յուրաքանչյուր 1-ին մակարդակի սահմանափակման համար 2-րդ
մակարդակն ունի իր լուծումը: Օրինակ, 1-ին մակարդակը չի կարող
հաղորդակցվել բարձր մակարդակների հետ, 2-րդ մակարդակը`
իրագործում է Logical Link Control (LLC) միջոցով:1-ին մակարդակը չի
կարող հասցեավորել և ճանաչել հոստերին, 2-րդ մակարդակը օգտա-
գործում է հասցեավորման գործընթացը` խնդիրն իրականացնելու հա-
մար: 1-ին մակարդակը կարող է միայն նկարագրել բիթերի հոսքը, 2-րդ
մակարդակն օգտագործում է ֆրեյմի ձևավորման գործընթացը: 1-ին
մակարդակը չի կարող ճանաչել, թե որ հոստն է հաղորդում բինար
տվյալներ, այն դեպքում, երբ հաղորդումը փորձում են իրագործել
միաժամանկ մի քանիսը: 2-րդ մակարդակը լուծում է այս խնդիրը մի
համակարգով, որն կոչվում է Media Access Control (MAC):
Institute of Electrical and Electronic Engineers (IEEE)-ը մասնագիտաց-
ված կազմակերպություն է, որը որոշում է ցանցային ստանդարտները:
IEEE-ի ստանդարտները (ներառած IEEE 802.3 և IEEE802.5) այս օրվա
գերակշռող և հայտնի լոկալ ցանցերի ստանդարտներից են ողջ
աշխարհում: IEEE 802.3 բացատրում է ֆիզիկական մակարդակը, 1-ին
մակարդակը և մուտքի ապահովման մասը Data Link մակարդակը (2-
րդ մակարդակ):
OSI մոդելն ունի 7 մակարդակ: IEEE ստանդարտները նկարա-
գրում են միայն ցածր մակարդակները, որտեղ մասնավորապես IEEE-ն
բաժանում է OSI data link մակարդակը առանձին 2 ենթամակար-
դակների, որոնք են`
• Media Access Control (MAC) (հաղորդումը ներքև դեպի մեդիա)
• Logical Link Control (LLC) (հաղորդումը վերև դեպի ցանցային

85
մակարդակ)
Այս ենթամակարդակներն ակտիվ գործում են զանազան տեխնո-
լոգիաների կիրառման դեպքում, և որոնց շնորհիվ հնարավոր է դառ-
նում հոստերի միջև հաղորդակցումը: Դրանցից առաջինում որոշվում
են MAC մակարդակի ստանդարտները` 802.3 և 802.5, որոնք համա-
պատասխան մակարդակի ինտերֆեյսերն են: 802.3 և 802.5 ստան-
դարտները որոշում են հասցեավորման, ֆրեյմի ձևավորման գործը-
նթացի և մեդիայի մուտքի ղեկավարման (MAC) կանոնները` կախված
այն հատուկ տեխնոլոգիաներից, որոնց համար դրանք ստեղծվել են:
Երկրորդ մակարդակը որոշում է իր սեփական մակարդակը (LLC)`
ներառելով իր սեփական տվյալի միավորի արձանագրությունը
(Protocol Data Unit (PDU)), ինտերֆեյսը և այլն:
Հիմնականում OSI մոդելը նախապես համաձայնեցված ուղղու-
թյուն է: IEEE –ն ի հայտ եկավ ավելի ուշ, լուծելու համար այն խնդիր-
ները, որոնք առաջանում էին ցանցերում դրանց կառուցումից հետո:
Անկախ այն բանից, որ OSI մոդելի 2-րդ մակարդակը ներկայացված է
մեկ կտորով, անհրաժեշտ է հիշել, որ այն բաղկացած է LLC և MAC
մակարդակներից:
IEEE-ն ստեղծեց LLC մակարդակը` հնարավորություն տալով data
link մակարդակին գործելու անկախ օգտագործվող տեխնոլոգիայից:
Այս մակարդակն ապահովում է ունիվերսալ ծառայություններ ցան-
ցային մակարդակի արձանագրությունների համար, որոնք գտնվում են
իրենից վերև մինչդեռ իրենից ներքև այն համագործակցում է զանազան
տեխնոլոգիաների հետ: LLC-ն ենթամակարդակ է, որը մասնակցում է
տվյալների ներպարփակման գործընթացին:
MAC -ն ստանում է IP փաթեթը ցանցային մակարդակից և հավե-
լում է այն լրացուցիչ անհրաժեշտ տեղեկատվությամբ, որն օգնում է IP
փաթեթին հասնելու դեպի վերջնակետ: Ըստ 802.2 ստանդարտի այն
ավելացնում է երկու հասցեավորման կոմպոնենտ Destination Service
Access Point (DSAP) և the Source Service Access Point (SSAP): Այդ
համալրված IP փաթեթը, տեղափոխվում է դեպի LLC ենթամակարդակ
հետագա տեխնոլոգիապես կախված գործընթացներին մասնակցելու և
տվյալների ներպարփակումը իրագործելու համար: Այդ տեխնոլոգիա-
ների օրինակ են` Ethernet, Token Ring կամ FDDI-ը:
Data link մկարդակի LLC ենթամակարդակը ղեկավարում է
հաղորդակցությունը ցանցում երկու հոստերի միջև մեկ միացման
միջոցով: LLC-ն որոշված է IEEE 802.2 ստանդարտում և ապահովում է
86
բարձր մակարդակների համար տարբեր կապերի հաստատումով
ծառայություններ:
2-րդ մակարդակն ունի 4 հիմնական սկզբունք`
1. հաղորդակցվում է վերին մակարդակների հետ Logical Link
Control (LLC) -ի միջոցով,
2. օգտագործում է պարզագույն հասցեավորումը,
3. օգտագործում է ֆրեյմավորումը տվյալների խումբ ձևավորելու
համար,
4. օգտագործում է Media Access Control (MAC) որպեսզի
տարբերի, թե որ հոստն է հաղորդում բինար տվյալներ այն խմբից,
որտեղ բոլոր հոստերը փորձում են միարժամանակ հաղորդում
իրականացնել:

MAC հասցեի ֆորմատը

Ցանկացած հոստ ունի ճանաչման ունիկալ հայտանիշ, որը կախ-


ված չէ հոստի ցանցին միացված լինելուց: Այդ հայտանիշը կոչվում է
հոստի ֆիզիկական հասցե, որը անկրկնելի է ողջ աշխարհում: Այն կոչ-
վում է նաև իբրև Media Access Control (MAC) հասցե, որն էլ գրանցվում
է ցանցային քարտի (NIC) ներքին հիշողության մեջ` սարքն արտադրո-
ղի կողմից: Այս փաստի տրամաբանական հտևանքն այն է, որ երբ որևէ
պատճառով փոխարինվում է հոստի ցանցային քարտը (NIC), ապա
փոփոխվում է նաև այդ հոստի MAC հասցեն: MAC հասցեն ներկայաց-
վում է 16-ական թվերով: Ինչպես պատկերված է նկարում, MAC
հասցեն բաղկացած է 2 հիմնական մասից: MAC հասցեի
երկարությունը կազմում է 48 բիթ (12 hex), որի առաջին 24 բիթը ցույց
է տալիս արտադրող կազմակերպությունը, իսկ մյուս 24 բիթը այդ
արտադրողի կողմից արտադրված սարքի հերթական համարը:
Գոյություն ունի MAC հասցեների ներկայացման 2 ֆորմատ, օրինակ`
0000.0012.AE5D,
00-00-00-12-AE-5D:

87
Հնարավոր MAC հասցեների քանակը 1612 (մոտ 2 տրիլիոնից
ավելի է), որը բացառում է MAC հասցեների կրկնման հավանականու-
թյունը:
Ընդհանրացված Frame-ի ֆորմատ
Գոյություն ունեն ֆրեյմի զանազան տեսակներ, որոնք նկարագր-
ված են ըստ տարբեր ստանդարտների: Միակ ընդհանրացված ֆրեյմը
բաղկացած է կտորներից, որոնք կոչվում են դաշտեր:

Յուրաքանչյուր դաշտ իր հերթին բայթերի համախումբ է: Դաշտերի


անվանումներն են`
• frame start field,
• address field,
• length / type / control field,
• data field,
• frame check sequence field,
• frame stop field:
Start Frame Field – Frame-ի սկիզբը, զգուշացնում է հոստերին
ցանցում Frame-ի առկայության մասին: Ֆիզիկական մեդիային
հոստերի համախմբի միացված լինելու դեպքում, անհրաժեշտ է միջոց,
որի շնորհիվ broadcast հաղորդագրության օրինակով կզգուշացվեն
բոլոր հոստերը, որ ցանցում առկա է Frame: Կան տարբեր
տեխնոլոգիաներ, որոնք այս գործընթացն ապահովելու համար
օգտագործում են տարբեր եղանակներ: Սակայն անկախ
տեխնոլոգիայից, գոյություն ունի սկզբնական բայթերի համախումբ,
որոնք և հանդիսանում են այդ զգուշացնող գործոնը:
Address Field – հասցեների դաշտ, բոլոր ֆրեյմերը պարունակում
են անվանման տեղեկատվություն, ինչպիսիք են աղբյուր և վերջնակետ
հանդիսացող հոստերի հասցեները (MAC address):
Type Lenght Field - երկարություն կամ չափ: Հիմնականում ֆրեյ-
մերն ունեն հատուկ դաշտեր: Որոշ տեխնոլոգիաներում երկարության
դաշտը ցույց է տալիս ֆրեյմի հստակ երկարությունը:
Data Field – տվյալների դաշտ: Ֆրեյմերի հաղորդման պատճառը
բարձր մակարդակի տվյալների փոխանակումն է աղբյուրից դեպի
վերջնակետ: Ստացվող տվյալների փաթեթը բաղկացած է երկու
մասից: Առաջինը այն հաղորդագրությունն է, որը պահանջվում է
88
ուղարկել և երկրորդը` ներպարփակված բայթերն են, որոնք ստացվում
են վերջնակետից: Բացի այս տվյալներից ուղարկվում է նաև բայթերի
որոշ համախումբ, որոնք կոչվում են համալրող բայթեր (padding
bytes): Այս բայթերն ավելացվում են փաթեթին, որպեսզի ապահովվի
ֆրեյմի ամբողջական նվազագույն երկարությունը: LLC-ի բայթերը
նույնպես ընդգրկված են ֆրեյմի տվյալների դաշտում համաձայն IEEE
ստանդարտի: Կարևոր է հիշել, որ LLC-ի ենթամակարդակները կրում
են ցանցային արձանագրության տվյլաներ IP փաթեթում և հետևաբար
հավելում են այն ղեկավարման տեղեկատվությամբ, որը օգնում է IP
փաթեթը դեպի վերջնակետ փոխանցելուն:
FCS Field (Frame Check sequence) – Frame-ի հերթական համարի
ստուգման դաշտ: Բոլոր ֆրեյմերը (բիթերը, բայթերը և դաշտերը, որոնք
պարունակում են վերջիններս) զգայուն են տարբեր աղբյուրների կող-
մից առաջացած սխալների նկատմամբ, և կարևոր խնդիր է այդ սխալ-
ների հայտնաբերումը: Արդյունավետ, բայց միևնույն ժամանակ ոչ օպ-
տիմալ ճանապարհներից է ֆրեյմի կրկնակի առաքումը կամ վերջնա-
կետի հոստից պատասխանի սպասելը, որն պետք է լինի նույն
ուղարկված ֆրեյմը, որից հետո առաքվի հաջորդ ֆրեյմը:
Բարեբախտաբար, կան ավելի արդյունավետ տարբերակներ,
որոնց կիրառման ժամանակ միայն վնասված ֆրեյմերն են կրկնակի
ուղարկվում: Ֆրեյմի հերթական համարի ստուգման դաշտը (FCS)
պարունակում է թիվ, որը հաշվարկվում է աղբյուր հանդիսացող
հոստի կողմից և հիմնված է ֆրեյմի տվյալների վրա: Երբ վերջնակետի
հոստը ստանում է ֆրեյմը, այն վերահաշվարկում է FCS –ը և
համեմատում այդ ֆրեյմի համապատասխան FCS դաշտի արժեքի
հետ: Այն դեպքում երբ այդ արժեքները տարբերվում են, գրանցվում է
սխալ` ֆրեյմը ոչնչացվում է, և աղբյուրից պահանջվում է այդ ֆրեյմի
կրկնակի առաքումը (retransmit):
Գոյություն ունի FCS-ի հաշվարկման երեք եղանակ.
• cyclic redundancy check(CRC)- կատարվում է պոլինոմիալ
հաշվարկ տվյալների հիման վրա,
• two-dimensional parity - ավելացվում է 8 բիթ, որի 8-րդ բիթի
արժեքը փոփոխելով ստանում է հաջորդական կենտ և զույգ
արժեքներ,
• Internet checksum - ամբողջ տվյալների չափը ավելացվում է
իբրև արժեք,

89
Stop Frame Field – Frame-ի ավարտի դաշտ: Ինչպես ֆրեյմի
սկիզբը զգուշացնող ընթացակարգի դեպքում, այնպես էլ ֆրեյմի
ավարտի դեպքում գոյություն ունի բիթերի հաջորդականություն, որը
հաջորդում է FCS դաշտին և ազդարարում է ֆրեյմի ավարտի մասին:
CSMA/CD
Ոչ դետերմինացված MAC արձանագրություններն օգտագործում են`
առաջինն եկավ, առաջինն սպասարկվեց (FCFS) մոտեցումը: 1970-ին
Հավայան համալսարանի կողմից մշակվեց և օգտագործվեց
ռադիոհաղորդակցության համակարգ (ALOHA), որը միացրեց տարբեր
Հավայան երկրամասեր: Արձանագրությունը, որը նրանք օգտագործում
էին, թույլ էր տալիս իրագործել հաղորդումը ցանկացած հանգույցին
ցանկացած պահի: Այս տեսակ հաղորդման ընթացքում առաջանում
էին ռադիոալիքների բախումներ (colisions), որոնք պետք է
հայտնաբերեին ընդունող կայանները, ինչը մշակվեց ALOHA-ի
շրջանակներում և ծառայեց ժամանակակից MAC արձանագրության
հիմք ու անվանվեց Carrier Sense Multiple Access with Collision
Detection (CSMA/CD):
CSMA/CD պարզ համակարգ է, բոլորը ցանցում լսում են
լռությունը և վերջինիս առկայության դեպքում կարող են սկսել
հաղորդումը: Այն դեպքում, երբ երկու հոստ միաժամանակ կատարում
են հաղորդում, տեղի է ունենում բախում (colision), և ոչ մի այլ հոստ
հաղորդում կատարել չի կարող: Տվյալ տեխնոլոգիայի աշխատանքի
ալգորիթմը ներկայացված է հետևյալ բլոկ-սխեմայում:

90
1. HOST-ը ցանկություն է հայտնում սկսել հաղորդումը,
2. Ստուգում է հաղորդման հնարավորությունը,
3. Պատրաստում է Frame-ը,
4. Սկսում է հաղորդումը,
5. Կատարում է ստուգում collisia-ի առկայության վերաբերյալ,
6. Շարունակում է հաղորդման ընթացքը,
7. Ստուգում է հաղորդման ավարտը,
8. Հաղորդումը նորմալ ավարտված է,
9. Ընդլայնված հաղորդում խափանման մասին,
10. Հաշվիչ է, որը փորձ = փորձ + 1, հաշվում է խափանման փորձերը,
11. Ստուգում է պայման` փորձերը մեծ են ինչ-որ X քանակից, այդ
դեպքում անցնում է 12-ին և վերջինս արձանագրում է մեծ
քանակով collisia-ներ և հաղորդման դադարեցում,
13. Ալգորիթմը կատարում է հաշվարկներ,
14. Սպասում է ինչ-որ t ժամանակ:
91
FDDI Ցանցեր
1980-ին բարձր արագագործությամբ ինժեներական համակարգերն
սպառել էին գոյություն ունեցող Ethernet և Token Ring-ի սահմանային
հնարավորությունները: Ինժեներներին անհրաժեշտ էր LAN-եր, որոնք
կապահովեին իրենց համակարգերի և նոր ծրագրային փաթեթների
արդյունավետ աշխատանքը: Միառժամանակ, համակարգի ղեկավար-
ները սկսեցին հետաքրքրվել ցանցի իրականացման խնդիրներով`
նպատակ ունենալով ստեղծել բարձր արագագործությամբ ցանցեր:
ANSI X3T9.5 ստանդարտների կոմիտեն այս խնդիրները լուծելու հա-
մար ստեղծեց Fiber Distributed Data Interface (FDDI) ստանդարտը:
Հայտանիշների մշակումն ավարտելուց հետո ANSI-ն փոխանցեց FDDI-
ը ISO կազմակերպությանը, որն էլ ստեղծեց FDDI-ի միջազգային
տարբերակը, որն ամբողջությամբ համատեղելի էր ANSI ստանդարտի
տարբերակի հետ:
Այնուամենայնիվ, FDDI –ի իրականացումը այնքան էլ տարածված
չէ, ինչքան Ethernet-ը և Token Ring-ը: FDDI-ը հետևում է այդ
տեխնոլոգիաներին և շարունակում է տարածվել արժեքի նվազմանը
զուգընթաց: FDDI-ը հաճախ է օգտագործվում իբրև հիմնարար տեխնո-
լոգիա և միացնում է բարձր արագությամբ համակարգերը LAN-երին:
FDDI-ը ունի չորս տեխնիկական նկարագրություն.
1. Media Access Control (MAC) – որոշում է, թե ինչպես է
հասանելի մեդիան, ներառելով.
• ֆրեյմի ֆորմատը,
• նշիչի “որսումը”,
• հասցեավորումը,
• սխալների վերականգնման և CRC-ի մեխանիզմների
հաշվարկի ալգորիթմերը:
2. Physical Layer Protocol (PHY) – որոշում է տվյալների
կոդավորման և ապակոդավորման գործընթացները,
ներառելով.
• ժամանակային պահանջները,
• ֆրեյմի ձևավորումը,
• և այլ գործողություններ:
3. Physical Layer Medium (PMD) – որոշում է մեդիայով տեղա-
փոխման բնութագրիչները, ներառելով.
• fiber optic կապը,

92
• հզորության մակարդակները,
• բիթի սխալների հաճախականությունը,
• օպտիկական բաղադրիչները,
• միացումները:
4. Station Management (SMT) – որոշում է FDDI կայանի
կարգաբերումը, ներառելով.
• օղակի կարգաբերումը,
• օղակի ղեկավարման հնարավորությունները,
• կայանների ներմուծումը և հեռացումը,
• նախնական վիճակի ապահովումը (initialization),
• սխալի մեկուսացումը և վերականգնումը,
• գործողությունների պլանավորումը (scheduling),
• վիճակագրության հավաքագրումը:

FDDI ֆրեյմ

FDDI ֆրեյմի դաշտերն են.


Preamble – յուրաքանչյուր կայան նախապատրաստվում է սպաս-
վող Frame-ի համար:
Start delimiter - ազդարարում է Frame-ի սկիզբը:
Frame control – պարունակում է հասցեի դաշտի չափը, որտեղ
Frame-ը կարող է պարունակել սինքրոն և ասինքրոն տվյալներ և այլ
ղեկավարման տեղեկատվություն:
Destination address – վերջնակետի հասցեն է, որը պարունակում է
1-ին խմբի կամ բոլոր խմբերի հասցեները: Ստանդարտ վիճակում այն
բաղկացած է 6 բայթից:
Source address - աղբյուրի հասցեն է և բաղկացած է 6 բայթից:
Data – պարունակում է տեղեկատվություն, որն անհրաժեշտ է
վերին մակարդակի համար:
FCS - դաշտ է, որը հաշվարկվում է CRC-ի միջոցով, կախված
ֆրեյմի պարունակությունից: Վերջնակետի կայանը վերահաշվարկում
է այդ արժեքը և համեմատում տվյալ դաշտում գրանցված արժեքի հետ,
որպեսզի ստուգի ստացված ֆրեյմի վնասված չլինելու փաստը:
93
End delimiter – ազդարարում է Frame-ի վերջը:
Frame Status – թույլ է տալիս աղբյուրին որոշել փոխանցման
ընթացքում որևէ սխալ գրանցվել է, թե ոչ, արդյոք տվյալները ստացվել
են կայանի կողմից:

DAS – Dual Attachment station


Սարք, որը միարժամանակ միանում է երկու` առաջնային և
երկրորդական FDDI օղակներին:
SAS – Single Attachment station
Սարք, որը միարժամանակ միանում է միայն առաջնային FDDI
օղակին:
FDDI-ը օգտագործում է նշիչի փոխանցման ռազմավարությունը,
ինչպես և Token Ring ցանցը: Նշիչի փոխանցումով ցանցերը տեղափո-
խում են փոքր ֆրեյմ, որը կոչվում է նշիչ: Նշիչի առկայությունը
հնարավորություն է տալիս սկսելու տվյալներ հաղորդելու
գործընթացը: Եթե հանգույցը ստանում է նշիչը և չունի առաքման
տվյալներ, ապա այն փոխանցում է նշիչը հաջորդ կայանին: Յուրա-
քանչյուր կայան կարող է պահել նշիչը որոշակի առավելագույն ժամա-
94
նակ` կախված կիրառվող տեխնոլոգիայից:
Երբ կայանը ստանում է նշիչը և ունի փոխանցման տվյալներ,
ապա այն վերցնում է նշիչը և փոփոխում է նրա բիթերից որևէ մեկը:
Արդյունքում նշիչը դառնում է ֆրեյմի սկզբնական մաս: Այնուհետև
կայանը այդ նշիչին միացնում է այն տվյալները, որոնք պետք է
փոխանցվեն և փոխանցում է այն օղակի հաջորդ կայանին:
Այն ժամանակ, երբ նշիչը տեղափոխում է տվյալների ֆրեյմը
օղակով, ցանցում բացակայում է նշիչը, քանի դեռ օղակը սպասարկում
է տվյալ տեղափոխող նշիչը: Օղակում գտնվող մնացած կայանները
պետք է սպասեն միչև նշիչը կդառնա հասանելի: FDDI ցանցերը զերծ
են բախումներից (collisions): Նշիչն ազատվում է այն դեպքում, երբ
ավարտվում է ֆրեյմի փոխանցման գործընթացը:
Տվյալներով ֆրեյմը շրջանառվում է ամբողջ օղակով մինչև
վերջնակետ հասնելը, որից հետո տվյալները պատճենահանվում են, և
ֆրեյմը շարունակում է օղակով շարժվել մինչև աղբյուրին հասնելը:
Աղբյուրն իր հերթին կարող է ստուգել վերադարձած ֆրեյմի
տվյալները, որպեսզի պարզի արդյոք այն հասել է վերջնակետին և
արդյունավետ պատճենահանվել:
Ի տարբերություն CSMA/CD ցանցերի, ինչպիսիք են Ethernet-ը,
նշիչը տեղափոխող ցանցերը կանոնակարգված են (deterministic): Դա
նշանակում է, որ հնարավոր է հաշվարկել առավելագույն ժամանակը,
որն անհրաժեշտ կլինի ցանկացած վերջնակետ տվյալներ փոխանցելու
համար: FDDI-ի զույգ օղակն ապահովում է, որ ցանցը անխափան
աշխատի այն դեպքում, երբ օղակներից մեկը ինչ-ինչ պատճառներով
վնասված է կամ անհասանելի, այդ դեպքում օգտագործվում է երկրորդ
օղակը: Դա դարձնում է FDDI-ին բավականին հուսալի:
FDDI-ը ապահովում է իրական ժամանակում ցանցի թողունակու-
թյան բաշխում, դարձնելով այն հարմարավետ ցանկացած տեսակի
ծրագրերի համար: Վերը նշված հնարավորությունը FDDI-ը
իրականացնում է երկու տեսակի` սինքրոն և ասինքրոն հոսքերի
միջոցով:

Թեստային հարցեր
1. 1 մակարդակը չի կարող հաղորդակցվել բարձր մակարդակների հետ, 2-րդ
մակարդակը դա իրագործում է`
o LLC-ի միջոցով,
95
o 3 մակարդակի միջոցով,
o MAC-ի միջոցով,
o NIC-ի միջոցով:
2. Ի՞նչ գործընթաց է օգտագործում 2-րդ մակարդակը որպեսզի կազմակերպի
բիթերի խումբը.
o ֆրեյմի ձևավորման,
o փաթեթի ձևավորման,
o սեգմենտի ձևավորման,
o ֆրագմենտավորման:
3. 2-րդ մակարդակը ո՞ր համակարգի միջոցով է լուծում խնդիրը, որպեսզի
պարզի թե հոստերի խմբից որն է հաղորդել բինար տվյալները.
o MAC,
o LLC,
o CDMA/CD,
o IP:
4. Ո՞ր մասնագիտացված կազմակերպությունն է որոշում ցանցային
ստանդարտները.
o IEEE,
o OSI,
o TCP,
o TCP/IP:
5. 2 մակարդակը հոստերը իրարից տարբերելու համար օգտագործում է`
o MAC,
o OSI,
o IP,
o LLC:
6. 2 մակարդակը հաղորդակցվում է վերին մակարդակների հետ`
o LLC,
o OSI,
o MAC,
o IP:
7. 2 մակարդակը օգտագործում է`
o պարզագույն հասցեավորումը,
o բարդ հասցեավորումը,
o IP հասցեավորումը,
o հասցեավորում չի օգտագործում:
8. Որ մակարդակն է օգտագործում տվյալների ֆրեյմավորումը`
o 7,
o 2,
o 3,
o 4:
9. MAC հասցեն ներկայացվում է`
o 24 բիթ,

96
o 48 բիթ,
o 16 բիթ,
o 32 բիթ:
10. Հնարավոր MAC հասցեների քանակը`
o 1612 ,
o 1624 ,
o 816 ,
o 848 :
11. Ընդհանրացված ֆրեյմը դաշտերի քանակն է`
o 6,
o 5,
o 8,
o 9:
12. Ո՞ր համակարգի միջոցով են պայքարում բախման (colision) դեպքում
o CSMA/CD,
o FDDI,
o CDMA,
o TCP/IP:
13. Ընդհանրացված FDDI ֆրեյմի դաշտերի քանակն է`
o 9,
o 8,
o 6,
o 10:
14. Սարք, որը միարժամանակ միանում է երկու`առաջնային և երկրորդական
FDDI օղակներին, կոչվում է`
o DAS,
o SAS,
o OSI,
o MAC:
15. Սարք, որը միարժամանակ միանում է միայն առաջնային FDDI օղակին,
կոչվում է`
o DAS,
o SAS,
o OSI,
o MAC:

97
ԳԼՈՒԽ 6.Մարշրուտավորում (Routing) և հասցեավորում
(Addressing)
Network OSI մակարդակն ապահովում է տվյալների փոխանա-
կումը ենթացանցերի միջև: Այն անվանում են նաև Internetwork [12]: Ար-
ձանագրությունները, որոնք չեն պատկանում Network մակարդակին,
կարող են օգտագործվել միայն փոքր ներքին ցանցերի համար: Այդ
արձանագրությունները հիմնականում օգտագործում են հոստերի ֆի-
զիկական հասցեները (MAC հասցեները): Այս արձանագրությունների
հիման վրա աշխատող ցանցերի թերությունն այն է, որ հոստերի քա-
նակը ցանցում ավելանալուն զուգահեռ, դժվարանում են հասցեների
որոշման և ղեկավարման խնդիրները: Արձանագրությունները, որոնք
օգտագործում են Network մակարդակը, յուրօրինակ հասցեավորման
շնորհիվ հնարավորություն են ընձեռում կազմակերպել տվյալների
հոսք` ապահովելով փաթեթների տեղաշարժը տարբեր ցանցերի միջև,
մինչդեռ MAC հասցեավորման դեպքում անհնար են կազմակերպել այդ
խնդիրները: Ցանցային սարքերը կարիք ունեին հասցեավորման մի մե-
խանիզմի, որը հնարավորություն կտար կազմակերպել փաթեթների
հոսքը կամ տեղաշարժը Internetwork-ի մեջ: Նկարից ակնհայտ է դառ-
նում այն խնդիրը, թե հոստերի միջև փաթեթները որ ճանապարհով
կանցնեն: Router-ները Internetwork սարքեր են, որոնք գործում են OSI
մոդելի 3-րդ մակարդակում` միացնում են ենթացանցերը մեկ ընդհա-
նուր ցանցին: Արդյունքում ստացվում է մեծ ցանց, որը բաղկացած է
առանձին ցանցային հատվածներից (սեգմենտներից):

98
Router-ը տվյալներ են փոխանակում ցանցերի միջև` հիմնվելով 3-
րդ մակարդակի տեղեկատվության վրա: Դրանք կատարում են
տրամաբանական որոշումներ, որպեսզի ընտրեն լավագույն ճանա-
պարհը, նրանով տվյալները փոխանցելու համար: Փաթեթները համաշ-
խարհային Internet ցանցով (սա բազմաթիվ router-ներով կազմակերպ-
ված ցանց է) տեղափոխվում են IP արձանագրության միջոցով: Նրա
կառուցվածքը հետևյալն է`

VERS – նշում է տվյալ IP հասցեի տարբերակը (4 բիթ),


HLEN – IP Header Lens, ցույց է տալիս փաթեթների չափը (4 բիթ),
Service Type – ցույց է տալիս տվյալ փաթեթի կարևորության աս-
տիճանը (8 բիթ),
Total Lenght - ցույց է տալիս ամբողջությամբ IP փաթեթի չափը`
ներառած Data (բայթերով), (16 բիթ),
Identification – Պարունակում է ամբողջ թիվ փաթեթի ճանաչման
համար (16 բիթ),
Flags – 3 բիթանոց դաշտ է, որից 2 ցածր բիթերը ղեկավարում են
ֆրագմենտացիայի գործընթացը,
Fragment Offset – տվյալ դաշտն օգտագործվում է ֆրագմենտա-
վորված ինֆորմացիայի միավորման համար,
Time to Live – նվազող հաշվիչ է: Երբ հաշվիչը 0 է, փաթեթը պետք
է վերանա, (8 բիթ)
Protocol – նշում է, թե որ վերին մակարդակի արձանագրության
համար է նախատեսված ինֆորմացիան, (8 բիթ)
Header Checksum – IP ֆորմատի ճշտում, (16 բիթ)
Source IP Address – ուղարկողի հասցեն, (32 բիթ)

99
Destination IP Address – հասցեատիրոջ հասցեն, (32 բիթ)
IP Options – թույլ է տալիս, որպեսզի IP հասցեն ապահովի որոշ
անվտանգության հարցեր
Padding – տվյալ դաշտում գրվում են 0-ները, որպեսզի լրացվի և
ապահովվի IP-ի չափը, (32 բիթ)
Data – ինֆորմացիա, որն անհրաժեշտ է վերին մակարդակների
արձանագրությունների համար:
IP հասցեներ
IP հասցեները պարունակում է այն անհրաժեշտ տեղեկատվությու-
նը, որի միջոցով հնարավոր է դառնում իրականացնել փաթեթների
մարշրուտավորումը մեկ ցանցից դեպի մյուսը: Յուրաքանչյուր փաթեթ,
որը ենթակա է մարշուտավորման, իր մեջ պարունակում է վերջնակետ
և աբյուր հանդիսացող հոստերի IP հասցեները: Այդ երկու հասցեներն
էլ ներկայացվում են 32 բիթ տեղեկատվությամբ:

Աղբյուր – հասցեի դաշտ, որը պարունակում է փաթեթներ


ուղարկող հոստի IP հասցեն:
Վերջնակետ – հասցեի դաշտ, որը պարունակում է փաթեթները
ստացող հոստի IP հասցեն:
32 բիթանոց IP հասցեների կառուցվածքը
IP հասցեն ներկայացվում է իբրև 32 բիթանոց բինար համար: Այն
բաժանված է octet-ների, իր հերթին` յուրաքանչյուր octet բաղկացած է
8 բիթից, ինչպես պատկերված է նկարում:

Ըստ երկուական համակարգի յուրաքանչյուր octet-ի առավելա-


գույն արժեքը համապատասխանում է octet-ի բոլոր բիթերի 1 արժեքին
հավասար լինելը, որն էլ ըստ 10-ական համակարգի համարժեք է 255-
ին:

100
IP հասցեների բաղկացուցիչ դաշտերը
IP հասցեն բաղկացած է երկու հիմնական մասերից` ցանցային և
հոստային ինչպես պատկերված է նկարում:

IP հասցեի ցանցային մասը ցույց է տալիս, թե որ ցանցին է պատ-


կանում տվյալ հոստը, իսկ հոստի համարը ցույց է տալիս տվյալ ցան-
ցում հոստի հերթական համարը: Քանի որ IP հասցեն բաղկացած է 4
octet-ներից, ապա ցանցային մասը կարող է ներկայացվել 1, 2 կամ 3
octet-ների միջոցով և համապատասխանաբար նույն տրամաբանու-
թյունը գործում է նաև հոստի մասի համար:
IP դասեր
IP հասցեները բաժանված են դասերի, որը պայմանավորված է
նրանով, թե քանի octet է տրամադրված IP հասցեի ցանցային մասին:
Գոյություն ունեն IP հասցեների 3 դասեր, որոնք կազմակերպու-
թյունը կարող է ստանալ American Registry for Internet Numbers (ARIN)
կամ ինտերնետ ծառայություն մատուցող կազմակերպություններից:
Դրանք A, B և C դասերն են:

ARIN-ի կողմից A դասի IP հասցեները ռեզերվացված են կառավա-

101
րությունների կամ բավականին մեծ կազմակերպությունների համար
(օր.` Hewlett-Packard): B դասին պատկանող IP հասցեները նախատես-
ված են միջին չափի կազմակերպությունների համար: Մյուս բոլոր IP
հասցե պահանջողները ստանում են C դասի IP հասցեներ:
A դաս
Երբ գրանցվում է A դասի հասցեն բինար ֆորմատով, նրա 1-ին
octet-ի 1 բիթը 0 է: A դասի IP հասցեի օրինակ է` 124.95.44.15-ը: A
դասի IP հասցեի 1-ին octet-ը (124) ցույց է տալիս ցանցը, որը
տրամադրվել է ARIN-ի կողմից, մյուս 24 բիթերը համապատասխան
բաշխվում է տվյալ կազմակերպության ցանցային ադմինիստրատորի
կողմից: A դասին պատկանող IP հասցեները կարելի է ճանաչել ըստ
ցանցային մասի համարի, որն էլ պետք է ընկած լինի 0 … 126 միջա-
կայքում (1-ին octet): 127-ը չի սկսվում 0 բիթով, սակայն ռեզերվացված
IP հասցե է: A դասի IP հասցեի միայն առաջին 8 բիթերն են ցույց
տալիս ցանցային մասը, իսկ մյուս մասը պատկանում է հոստին:
Յուրաքանչյուր ցանց, որն օգտագործում է A դասի IP հասցե կարող է
ունենալ (224-2) հոստ կամ 16 777 214 IP հասցեներ (սարքերի), որոնք
տվյալ ցանցում են:
B դաս
B դասի IP հասցեների առաջին octet-ի 2 բիթերը միշտ 1 և 0 են,
օրինակ` 151.10.13.28: B դասի IP հասցեի դեպքում նրա առաջին 2
octet-ները ցույց են տալիս ցանցաին մասը, որը տրվում է ARIN-ի
կողմից: Կազմակերպության ադմինիստրատորի կողմից բաշխվում է
մնացած 16 բիթը, որոնք հոստի մի մասն են: B դասի IP հասցեների
առաջին octet-ը տասական ներկայացմամբ պատկանում է 128…191
միջակայքին: B դասի IP հասցեն պարունակում է (216-2) կամ 65534
հնարավոր հոստերի քանակ:
C դաս
C դասի IP հասցեների առաջին octet-ի 3 բիթերի արժեքներն են
110: C դասի IP հասցեի օրինակ է` 201.110.213.28: Սկզբնական 3
octet-ները ցույց են տալիս ցանցային մասը, որը տրվում է ARIN-ի
կողմից: Կազմակերպության ադմինիստրատորի կողմից բաշխվում են
մնացած 8 բիթերը: C դասի IP հասցեների առաջին octet-ը, 10-ական
ներկայացմամբ կարող է ձևավորվել 192 – 223 միջակայքից: C դասի IP
հասցեն կարող է ունենալ (28-2) կամ 254 հնարավոր հոստերի քանակ:
Ցանցի աշխատանքի ժամանակ հաճախ առաջանում են իրավի-
ճակներ, երբ ցանցային սարքերին անհրաժեշտ է լինում տեղեկատվու-
102
թյուն ուղարկել ոչ թե ցանցում գտնվող որևէ հստակ հոստին, այլ ողջ
ցանցի հոստերին: Այս դեպքում ցանցային սարքերը օգտագործում են
ցանցային ցուցիչը: Ցանցային ցուցիչն ունի նույն կառուցվածքը ինչ և IP
հասցեն, սակայն վերջինիս հոստի մասը զրոներ են: Օրինակ 113.1.2.3
IP հասցեի համար ցանցաին ցուցիչը որոշելու համար, առաջինը`
անհրաժեշտ է պարզել, թե որ դասի է տվյալ IP հասցեն: Տվյալ դեպքում
այն պատկանում է A դասին, քանի որ նրա առաջին octet-ի արժեքը
113 է: Հետևաբար նրա առաջին octet-ը ըստ IP հասցեի կառուցվածքի
ցույց է տալիս ցանցը իսկ մյուս երեքը` հոստի մասը: ՈՒստի տվյալ
օրինակի IP հասցեի համար ցանցային ցուցիչը ունի հետևալ տեսքը`
113.0.0.0: Ցանցային ցուցչի օգտագործումը հուշում է, որ գործ ունենք
ոչ թե հստակ մեկ հոստի, այլ ողջ ցանցի հետ:
Մեկ այլ իրավիճակ, որը կարող է առաջանալ ցանցի աշխատանքի
ժամանակ, ողջ ցանցին հաղորդագրություն ուղարկելու խնդիրն է: Այս
դեպքում օգտագործվում է broadcast հասցեն: Այս հասցեն, ինչպես և
ցանցային ցուցիչը, ունի նույն կառուցվածքը ինչը և IP հասցեն, սակայն
այս դեպքում IP հասցեի ողջ հոստի մասը երկուական տեսքի դեպքում
վերջանում է 1-երով, այլ կերպ ասած, ընդունում է առավելագույն
արժեք: Օրինակ, 176.10.0.0 ցանցի համար (առաջին երկու octet-ը ցույց
են տալիս ցանցը, և հետևաբար մյուս երկուսը համարվում են հոստի
մաս) broadcast հասցեն հետևյալն է` 176.10.255.255:
Վերը նշված մեխանիզմները այն փաստի պատճառն են, որ երբ
հաշվարկվում է ցանկացած դասի IP հասցեի առվելագույն հոստերի
քանակը, այն միշտ լինում է հնարավոր քանակից 2 հոստով պակաս:
Այդ երկուսից մեկը ծառայում է ցանցաին ցուցչի, իսկ մյուսը` broadcast
հասցեի ներկայացման համար, առանց որի անհնար է ցանցի աշխա-
տանքը:
Անհրաժեշտ է նշել նաև, որ գոյություն ունեն IP հասցեներ, որոնք
ARIN կազմակերպությունը չի տրամադրում և դրանք ռեզերվացված են
տեղային (local) ցանցերը հասցեավորելու նպատակով: Դրանք են`
10.0.0.0 – 10.255.255.255
172.16.0.0 – 172.31.255.255
192.168.0.0 – 192.168.255.255

Ենթացանցեր և Subnet Mask (ենթացանցի դիմակը)


Ցանցային ադմինիստրատորները հաճախ բաժանում են մեծ ցան-
ցերը մի քանի փոքր ենթացանցերի, որոնք նույնպես հասցեավորվում

103
են ճկուն IP հասցեավորման կիրառմամբ:

Ենթացանցերի օգտագործման հիմնական պատճառը broadcast


դոմենի չափի նվազեցումն է: Broadcast հաղորդագրությունը ուղարկ-
վում է ցանցերի կամ ենթացաների բոլոր հոստերին: Broadcast
հաղորդագրությունների դեպքում նվազում է ցանցի
թողունակությունը, այդ իսկ պատճառով ցանցային
ադմինիստրատորները կարող են նվազեցնել broadcast դոմենը` այդ
խնդիրը լուծելու համար:
Հոստերի մասով A, B և C IP հասցեների դասերի նման, ցանցային
ադմինիստրատորի կողմից ենթացանցերը հասցեավորվում են տեղա-
յին հասցեների միջոցով ընդ որում, այդ հասցեներից յուրաքանչյուրը
յուրահատուկ է: Ենթացանցի հասցեն ներառում է A, B կամ C դասերի
Network մասը, ենթացանցի դաշտը և HOST-ի դաշտը: Ենթացանցի և
HOST-ի դաշտերը ստեղծվում են օրիգինալ ցանցին համապատաս-
խան, բացի HOST-ի մասից: Այն հնարավորությունը, թե ինչպես
բաժանել օրիգինալ HOST-ի մասը նոր ենթացանցերի, ընձեռում է
ցանցային ադմինիստրատորի հասցեավորման ճկունություն: Որպեսի
ստեղծվի ենթացանցի հասցեն, ցանցային ադմինիստրատորը վերցնում
է բիթեր օրիգինալ HOST-ի մասից և ձևավորում իբրև ենթացանցի
դաշտ [10]:
Նկարում պատկերված է ենթացանցի հասցեի կառուցվածքը:

104
Մինիմալ բիթերի քանակը, որոնք կարող են վերցվել իրական հոս-
տի մասից` 2-ն են, դա նաև այն նվազագույն քանակն է, որը պետք է
թողնվի օրիգինալ HOST-ին: Subnet Mask-ը (նրան ասում են նաև
extended network prefix) IP հասցե չէ, բայց համարվում է IP հասցեի
մաս: Subnet Mask-ը ունի 32 բիթ երկարություն և բաղկացած է 4 Octet-
ներից, ինչպես IP հասցեն: Որպեսի որոշվի Subnet Mask-ը ենթացանցի
IP հասցեների համար, արվում է 3 քայլ.
1. գրվում է IP հասցեն բինար տեսքով,
2. տեղադրվում են 1-եր (փոխարինվում են) Network մասում,
3. Subnet Host-ի դաշտի մասով տեղադրվում են 0-ներ և տվյալ
արդյունքը ներկայացվում է 10-ական համակարգում:

105
Նկարում Router-ը ստանում է փաթեթ 131.108.1.1 HOST-ի համար,
այն օգտագործում է տրամաբանական AND գործողությունը, որպեսզի
որոշի, թե որ ենթացանց պետք է ուղարկի փաթեթը: Գործողության
արդյունքում այն ուղարկում է 131.108.1.0 ենթացանց:

Երթուղավորող (մարշուտավորող) սարքերը


Router-ը պատկանում է այն ցանցային սարքերի դասին, որոնք
փոխանցում են տվյալների փաթեթները տարբեր ցանցերի միջև`
հիմնվելով 3-րդ մակարդակի հասցեավորման վրա: Router-ը
հնարավորություն ունի որոշումներ կատարելու` տվյալները
(փաթեթի) լավագույն ճանապարհով հասցնելու համար: Ցանցերում
կա 2 հասցեավորման սխեմա, դրանցից մեկը օգտագործում է MAC
հասցեները (Data Link, 2-րդ մակարդակի հասցեավորում) և մյուսը`
ցանցային Network մակարդակի (3-րդ մակարդակ) հասցեները: 3-րդ
մակարդակի հասցեավորման օրինակ է հենց IP հասցեավորումը:
Router-ը ցանցային սարք է, որն օգտագործում է 3-րդ մակարդակի
(OSI մոդելի) հասցեավորումը` փաթեթները ցանցում տեղափոխելու

106
համար:
Bridge-երը և Switch-երը օգտագործում են MAC հասցեավորումը
փաթեթների տեղաշարժման համար:
Ցանցային ադմինիստրատորները խմբավորում են սարքերի IP-
ները ըստ տեղաբաշխման բաժինների կամ կառույցի հարկերի: Քանի
որ IP հասցեավորումն իրականացված է ծրագրային եղանակով,
ուրեմն դրանց փոփոխությունը դյուրին է կատարվում:

Router-ը 2 և ավելի ենթացանցեր միացնում է միմյանց հետ, ընդ որում,


տվյալ ցանցի յուրաքնչյուր սարք ունենում է իր յուրահատուկ IP
հասցեն: Նկարում պատկերված է Router, որը միավորում է 4
ենթացանցեր (A, B, C, D):
Դիտարկենք օրինակ`
A ենթացանցում գտնվող հոստը պետք է փաթեթ ուղարկի B
ենթացանցում գտնվող հոստին: Երբ տվյալը (Frame-ը) գալիս է A
ենթացանցից, այն 1-ինը ընդունվում է Router-ի կողմից: Այդ դեպքում
Router-ը կատարում է հետևյալ քայլերը.
1. բաց է թողնում Frame-ին պատկանող Data Link-ի մասը (Data
Link-ի մասը պարունակում է ստացողի և ուղարկողի MAC
հասցեները),
2. քննում է հասցեի ցանցային մակարդակը, որպեսզի որոշի
107
հասցեատիրոջ ցանցի ցուցիչը,
3. ըստ իր մեջ գրանցված երթուղավորման աղյուսակների որոշում
է, թե որ interface-ին է ուղարկվելու տվյալը:
Եվ որոշելուց հետո, տվյալ օրինակի դեպքում, ուղարկվում է B
ենթացանցին, որի համապատասխան interface-ը B1-ն է:

Router-ի ինտերֆեյս

Այն միացումը, որով Router-ը միանում է ցանցին, կոչվում է


ինտերֆեյս, այն կարող է կոչվել նաև պորտ: IP Routing-ի դեպքում
յուրաքնչյուր ինտերֆեյս պետք է ունենա առանձին յուրահատուկ
ցանցային (ենթացանցային) հասցե:

IP հասցեների բաշխում
Ցանցի հասցեավորման սխեման որոշելուց հետո ցանցային ադմի-
նիստրատորը պետք է ընտրի HOST-երի հասցեավորման եղանակը:
Գոյություն ունի հասցեավորման 2 եղանակ`
1) ստատիկ,
2) դինամիկ
Անկախ կիրառվող հասցեավորման եղանակից, 2 հոստ չեն կարող
ունենալ նույն IP հասցեն:

1. Ստատիկ հասցեավորում
Այս եղանակը բավականին աշխատատար է և պահանջում է մեծ
քանակությամբ ինֆորմացիայի պահպանում բաշխված IP-ների
համար, որպեսզի զերծ մնանք IP-ների կրկնությունից: Որոշ
օպերացիոն համակարգեր ինչպիսիք են` WINDOWS 95, NT,
108
ուղարկում են ARP հարցումներ, որպեսզի ստուգեն տվյալ IP-ն
կրկնվում է, թե՞ ոչ: Եթե տվյալ IP հասցեն գոյություն ունի, ապա
օպերացիոն համակարգը դուրս է բերում սխալի պատուհանը`
կապված այդ IP-ի հետ: Գրանցումները պահելը անհրաժեշտ է, քանի
որ ոչ բոլոր օպերացիոն համակարգերն են կատարում IP հասցեների
կրկնության ստուգում:
2. Դինամիկ հասցեավորում
Կան մի քանի դինամիկ IP հասցեավորման մեխանիզմներ.
Reverse Address Resolution Protocol (RARP), BOOTstrap Protocol
(BOOTP), Dynamic Host Configuration Protocol (DHCP):
Առավել տարածվածը DHCP արձանագրությունն է, որը BOOTP
արձանագրության ժառանգորդն է: Ի տարբերություն BOOTP-ի, DHCP
արձանագրությունը թույլ է տալիս հոստերին IP հասցե ստանալ արագ
և դինամիկորեն: Այն, ինչ անհրաժեշտ է DHCP-ն օգտագործելու
համար, DHCP սերվերի վրա IP հասցեների միջակայքի մուտքագրումն
է: Երբ հոստը միանում է, այն կապվում է DHCP սերվերի հետ և
պահանջում է IP հասցե: DHCP սերվերը ընտրում է որևէ ազատ IP
հասցե նախապես տրված միջակայքից և տրամադրում հոստին (IP
հասցեից բացի սերվերը կարող է հոստին ուղարկել նաև ենթացանցի
դիմակը):

109
Այն ուղարկում է DHCPDISCOVER Broadcast հաղորդագրությունները`
ներպարփակված UDP փաթեթների մեջ: DHCPDISCOVER
փաթեթները ուղարկելուց հետո HOST-ը փոխում է իր վիճակը (select
state) և հավաքում է DHCPOFFER պատասխանները DHCP սերվերի
կողմից: Այնուհետև HOST-ը ընդունում է 1-ին պատասխանը և ճշտում
lease-ը (կյանքի ժամանակ կամ գոյության ժամանակ): lease-ը
ժամանակ է, որը լրացնելու դեպքում սերվերը նորից հարցում է
ուղարկում տվյալ HOST-ին` նրա գոյությունը ճշտելու համար:
Ժամանակը ճշտելուց հետո DHCP սերվերին հետ է ուղարկվում է
DHCP Request փաթեթ: DHCP սերվերը հաստատում է HOST-ի
հարցումը DHCP ACK փաթեթով: Այժմ HOST-ը գտնվում է արդեն
Bound վիճակում և կարող է օգտագործել ստացված IP-ն:

ARP հարցումներ

Որպեսզի սարքերը ցանցում կարողանան համագործակցել,


տեղեկատվություն ուղարկող սարքերը անհրաժեշտություն ունեն
իմանալու ստացող սարքի IP և MAC հասցեների մասին:
TCP/IP-ն ունի նաև արձանագրություն, որն անվանում են ARP և,
այն ավտոմատ կերպով կարողանում է ստանալ MAC հասցեներ: Այլ
կերպ ասած, ARP-ն թույլ է տալիս հոստին փնտրել IP-ի MAC
հասցեները: Կան MAC հասցեները որոշելու տարբեր եղանակներ,
որպեսզի դրանք ավելացվեն ներպարփակված (ինկապսուլացված)
տվյալների մեջ: Սարքերի մի մասը աղյուսակներ է պահում, որոնք
պարունակում են նույն LAN-ի MAC հասցեներին պատկանող IP
հասցեները:
Գոյություն ունի նաև ICMP (Internet Control Message Protocol),
որը IP-ի բաղադրիչներից է: Այս արձանագրությունը սարքն օգտա-
գործում է առաքման հետ կապված խնդիրները բացահայտելու համար:
Գլխավոր հնարավորություններից է Echo-request/echo-reply, որը
ստուգում է առաքվող փաթեթը կհասնի հասցեատիրոջը, թե ոչ
(pinging):

ARP աղյուսակ

110
Նկարում պատկերված է Address Resolution Protocol (ARP)
աղյուսակը, որոնց միջոցով IP հասցեները համապատասխանեցվում
են MAC հասցեների հետ:

ARP աղյուսակները սարքի RAM հիշողության մեջ են և մեքենա-


յաբար թարմացվում են` կախված ցանցում գտնվող սարքերի առկայու-
թյունից: Յուրաքանչյուր հոստ ցանցում ունի իր սեփական ARP աղյու-

111
սակը և որևիցե այլ սարքի ինֆորմացիա ուղարկելու ցանկության դեպ-
քում, օգտագործում է իր ARP աղյուսակը:

ARP հարցման կառուցվածքը

Եթե HOST-ը ուզում է տվյալ ուղարկել մեկ այլ HOST-ի, այն պետք
է իմանա նրա IP հասցեն: Եթե անհնար է լինում իմանալ նրա MAC
հասցեն, այսինքն` ուղարկող HOST-ը իր ARP աղյուսակի մեջ չի
գտնում վերջնակետի IP-ին համապատասխանող MAC հասցեն, այն
սկսում է գործընթաց, որը կոչվում է ARP հարցում, այսինքն` հոստը
այդ հարցումը ուղարկում է ցանցում առկա բոլոր սարքերին: ARP
հարցման միջոցով HOST-ը հայտնաբերում է այդ MAC հասցեն:
Աղբյուրի դաշտում օգտագործվում է Broadcast MAC հասցեն, որը 16-
ական F նշանով MAC հասցե է` FF-FF-FF-FF-FF-FF: Քանի որ ARP
հարցման փաթեթը ուղարկվում է Broadcast ռեժիմով, բոլոր սարքերը
ստանում են այն և սկսում են ստուգման գործընթացը: Այն մեքենան,
որի IP հասցեն գտնվում է ARP հարցման վերջնակետ դաշտում
պատասխանում է ուղարկողին` փաթեթի մեջ ավելացնելով իր MAC
հասցեն: Այդ գործընթացից հետո ուղարկող կողմը իր ARP աղյուսակի
մեջ ավելացնում է համապատասխան MAC հասցեն IP հասցեի հետ:

Default Gatewey

Այլ ցանցում գտնվող հոստերի հետ կապ հաստատելու համար


հոստերը, պետք է օգտագործեն default gateway-ը, որը Router-ի
ինտերֆեյսի IP հասցեն է: Այն միացված է տվյալն ուղարկող հոստի
ցանցային սեգմենտին: Default Gateway-ի IP հասցեն պետք է լինի նույն
ցանցային սեգմենտին պատկանող IP հասցե, այլ կերպ ասած դրանց IP
112
հասցեի ցանցային մասը պետք է լինի նույնը: Խնդիրներով լի
հարցերից է networking-ը, այսինքն ինչպես կապ հաստատել այն
հոստերի միջև, որոնք չեն պատկանում նույն ֆիզիկական սեգմենտին:
Այս խնդիրը բաժանված է երկու մասի.
1. Ստացող հոստի MAC հասցեի որոշում:
2.Փաթեթների տեղափոխում մեկ ցանցային սեգմենտից դեպի
մյուսը:
ARP արձանագրության կիրառմամբ լուծվում է 1 կետի խնդիրը,
սակայն ոչ այս դեպքում, քանի որ Router-ները ընդհանուր դեպքում չեն
փոխանցում ARP հարցումները իրենց միջով: Հոստը նախքան տվյալ
ուղարկելը ստուգում է վերջնակետի հասցեն` իր IP հասցեն
համեմատում է ստացողի IP հասցեի հետ, որպեսզի որոշի այդ 2 IP
հասցեները պատկանում են նույն ցանցային սեգմենտին, թե` ոչ: Եթե
համեմատության արդյունքում պարզվում է, որ հոստը, որին պետք է
ուղղվի փաթեթը նույն ցանցային սեգմենտին չի պատկանում, ապա
այն այդ փաթեթը ուղարկում է default gateway-ին: Որպեսզի հոստը
տվյալներ ուղարկի այլ ցանցային սեգմենտում գտնվող հոստին, այն
ուղարկում է default gateway-ին, որը հենց Router-ն է և
պատսխանատու է այդ խնդիրների լուծման համար:

113
ARP հարցման բլոկ-սխեման

Մարշուտավորման աղյուսակներ

Հարց է առաջանում, թե ինչպես մարշրուտավորման ինֆոր-


մացիան գրանցել աղյուսակների մեջ: Ցանցային ադմինիստրատոր-
ները կարող են ձեռքով մուտքագրել ինֆորմացիան Router-ների մեջ:
Router-ները կարող են այդ ինֆորմացիան ստանալ իրենց հարևան
Router-ների կողմից: Ձեռքով մուտքագրելու դեպքում (մարշրուտավոր-
վող աղյուսակների մեջ) ինֆորմացիան անվանում են static routes, իսկ
ավտոմատ լրացման դեպքում` Dynamic Routes:

Դինամիկ մարշուտավորում

Ադապտիվ կամ դինամիկ մարշրուտավորումը տեղի է ունենում,


երբ Router-ները պարբերաբար նորացման հաղորդագրությունները
ուղարկում են միմյանց: Ժամանակ առ ժամանակ Router-ները
ստանում են հաղորդագրություն, որը պարունակում է նոր
114
ինֆորմացիա, այնուհետև ըստ ստացված տվյալների
վերահաշվարկվում է նոր լավագույն ճանապարհը, և այդ թարմացված
ինֆորմացիան ուղարկվում է մյուս Router-ներին: Օգտագործելով
դինամիկ մարշուտավորումը` Router-ները թարմացնելով իրենց
մարշուտավորման աղյուսակները, կարող են կարգաբերել ցանցի
վիճակը: Նախքան մարշրուտավորման աղյուսակների դինամիկ
թարմացման եղանակի ստեղծումը, արտադրողները իրենք էին
կարգաբերում մարշրուտավորման աղյուսակները: Դա նշանակում էր,
որ արտադրողները նախապես մուտքագրում էին ցանցի համարները,
ենթացանցերը, port-երի համարները մարշուտավորման
աղյուսակների մեջ: Ցանցերը մեծանալուն զուգընթաց առաջացավ
խնդիր ժամանակի խնայողության և տնտեսական ար-
դյունավետության: Դինամիկ մարշրուտավորումն ի հայտ եկավ այդ
խնդիրները լուծելու համար, որոնք առաջացել էին արտադրողների
նախապես աղյուսակները ներմուծելու դեպքում: Այն աշխատում է
լավագույն կերպով, անկախ ցանցային հոսքից և այլ խնդիրներից:
Դինամիկ մարշրուտավորման օրինակներ են RIP, EIGRP և OSPF-ը:
Առանց դինամիկ մարշուտավորման արձանագրությունների այսօրվա
internet-ը գոյություն չի ունենա:
IP-ն Network մակարդակի արձանագրություն է, այդ պատճառով
այն կարողանում է մարշրուտավորվել ամբողջ ցանցով, և այն արձա-
նագրությունները, որոնք աշխատում են Network մակարդակում անվա-
նում են Routed (մարշրուտավորված) կամ Routable (մարշրուտավոր-
վող) արձանագրություններ: Մարշրուտավորման
արձանագրություններից են (դրանց միջոցով որոշվում է ճանպարհը,
որը պետք է անցնի փաթեթը, որպեսզի հասնի հասցեատիրոջը)
• Routing Information Protocol (RIP),
• Interior Gateway Routing Protocol (IGRP),
• Enhanud Interior Gateway Routing Protocol (EIGRP),
• Open Shortest Path First (OSPF):

RIP-ի հնարավորությունները
Router-ները օգտագործում են մարշրուտավորման արձանագրու-
թյունները, որպեսզի փոխանակեն մարշրուտավորման աղյուսակները
և հասանելի դարձնեն մարշրուտավորման տեղեկատվությունը:
Ցանցում լայն տարածում գտած router-ների միջև մարշրուտավորման
տեղեկատվության փոխանակման արձանագրություն է համարվում

115
Routing Information Protocol (RIP): Վերջինս հաշվարկում է
հատվածները միչև վերջնակետ, սա նշանակում է, թե քանի hop
(այսինքն քանի router) է փաթեթը անցնում: RIP-ը ակտիավացնում է
Router-ների միջև մարշրուտավորման աղյուսակների թարմացումը
ըստ ծրագրավորվող հատվածների. սովորաբար դա 30 վայրկյան է:
Թերություններից կարելի է համարել այն, որ router-ները, որոնք
օգտագործում են RIP ֆիքսված ժամանակը մեկ թարմեցնում են իրենց
հարևան router-ների հետ մարշրուտավորման աղյուսակները և այդ
պատճառով ստեղծում են ցանցային հոսք:
RIP-ը թույլ է տալիս Router-ներին, որպեսզի նրանք որոշեն, թե որ
ճանապարհը կարող են օգտագործել տվյալներն ուղարկելու համար:
Այս գործընթացը հայտնի է նաև որպես distance-vector սկզբունք: Եթե
առկա են մի քանի ճանապարհներ վերջնակետ հասնելու համար,
ապա router-ի կողմից ընտրվում է նվազագույն hop-երով ճանապարհը:
Քանի որ RIP-ի կողմից ճանապարհի ընտրման չափանիշ է միայն
hop-երի քանակը, այս արձանագրության դեպքում չի գործում արագ
ճանապարհի ընտրությունը: Կան արձանագրություններ, որոնք օգտա-
գործում են այլ չափանիշներ` լավագույն ճանապարհը որոշելու հա-
մար: Չնայած թերությունների առկայությանը` RIP-ը ներկայումս
բավականին տարածված և կիրառելի արձանագրություն է: Սրա
պատճառն այն է, որ այս արձանագրությունը վաղեմի մշակված
արձանագրություններից է:
Մեկ այլ խնդիր կարող է առաջ գալ RIP-ի օգտագործման դեպքում,
երբ վերջնակետը կարող է տեղակայված լինել բավականին հեռու
հասանելի լինելու համար: Երբ օգտագործվում է RIP-ը, առավելագույն
hop-երի քանակը, որի դեպքում փաթեթը կարող է փոխանցվել, 15-ն է:
Մարշուտավորման արձանագրություն IGRP
IGRP-ն և EIGRP-ն մարշուտավորման արձանագրություններ են,
որոնք մշակվել են CISCO SISTEMS-ի կողմից: IGRP-ն մշակվել է
հատուկ հասցեավորման խնդիրներ լուծելու մեծ, բազմակողմանի
ցանցերի դեպքում` հիմնվելով այնպիսի արձանագրությունների վրա,
որոնցից է RIP-ը: RIP-ի նման, IGRP-ն նույնպես distance-vector է: Երբ
այն որոշում է լավագույն ճանապարհը, հաշվի են առնվում այնպիսի
չափանիշներ, ինչպիսիք են` թողունակությունը, փաթեթների
ուշացման ժամանակը: Ցանցային ադմինիստրատորները կարող են
առաջնահերթություն տալ փաթեթներին, այդ չափանիշներից ելնելով,

116
կամ թույլ տալ, որ IGRP-ն ավտոմատ հաշվարկի օպտիմալ
ճանապարհը: EIGRP-ն IGRP-ի զարգացած տարբերակն է: Այն
ապահովում է գործունեության բարձր արդյունավետություն:
Connectionless ցանցային ծառայություն
Հիմնականում ցանցային սարքերն աշխատում են Connectionless
տարբերակով, դա նշանակում է, որ փաթեթն ուղարկելուց հետո վերջ-
նակետը այն ստանում է առանց որևէ նախնական կապի հաստատման
գործընթացի:
Նման ծառույության օրինակ է փոստային ծառայությունը:

Connection Oriented ծառայություն


Տվյալ ծառայության դեպքում աղբյուրը կապ է հաստատում վերջ-
նակետի հետ, այնուհետև կապը հաստատվելուց հետո ուղարկում է
փաթեթները: Նման ծառայության օրինակ է հեռախոսակապը:
Տրանսպորտային մակարդակ
Հաճախ հանդիպում ենք “quality of service” (ծառայության որակ)
արտահայտության, որը բացատրում է 4-րդ մակարդակի (transport)
նշանակությունը: Մակարդակի առաջնահերթային նշանակությունը
փաթեթների տեղափոխման և հոսքի կարգաբերման գործընթացների
կազմակերպումն է: Կապը հաստատող հանգույցների ղեկավարումն
իրականացվում է փաթեթների հերթական համարակալմամբ և
ստացող կողմի պատասխաններով (acknowledgments կամ ack).

TCP/IP մոդելի 3-րդ մակարդակը (տրանսպորտային) ունի 2


արձանագրություն` TCP և UDP: TCP արձանագրությունը կազմա-
կերպում է վիրտուալ շղթա հոստերի (օգտագործողների) միջև:
TCP արձանագրության առանձնահատկությունները հետևյալն են.

117
1. connection օriented,
2. բաժանում է ուղարկվող հաղորդագրությունը սեգմենտների,
3. կրկնում է այն փաթեթները, որոնք չեն ստացվել մյուս կողմում,
4. վերադասավորում է ստացված հաղորդագրությունները:

UDP արձանագրության առանձնահատկություներն են.


1. connectionless,
2.հաղորդագրությունների հաղորդում, կոչվում է նաև օգտա-
գործողի datagrams,
3.գործընթացում չկա որևէ ծրագրային միջոց, որն ստուգում է այդ
հաղորդագրությունների բարեհաջող տեղ հասնելը acknowledgments
(պատասխաններ ստացող կողմից),
4. հոսքի ղեկավարում չի իրականացնում:

TCP/IP-ն 2 առանձին արձանագրությունների` TCP-ի և IP-ի


համակցում է: IP-ն դա 3-րդ մակարդակի արձանագրություն է, որն
ապահովում է connectionless service-ը` լավագույնս ցանցում
փաթեթները տղափոխելու համար: TCP-ն դա OSI մոդելի 4-րդ
մակարդակի արձանագրություն է, որն իրականացնում է connection
oriented service-ը և դրա հետ մեկտեղ կատարում է հոսքի
ղեկավարում: Այս 2 արձանագրությունների միասնությունը
հնարավորություն է տալիս իրականացնելու մեծ չափով
ծառայություններ: TCP/IP-ն դա 3-րդ և 4-րդ մակարդակի վրա հիմնված
արձանագրություն է, որով հենց իրականացված է ողջ ինտերնետը:

118
TCP-ն դա connection oriented Protocol է, որն աշխատում է 4-րդ
մակարդակի վրա և իրականացնում է Full-Duplex տվյալների
փոխանցում: Նկ. 2-ում ներկայացված են TCP սեգմենտի դաշտերը:
Source Port – աղբյուրի Port-ի համարը,
Destination Port – վերջնակետի Port-ի համարը,
Sequence Number – համար, որն օգտագործում է համոզված
լինելու համար, որ ստացված փաթեթների հերթական համարները
համընկնում են,
Acknowledgment Number – հաջորդ սպասվող հերթական
համարը,
HLEN - փաթեթի (header) 32 բիթանոց բառի համար է,
Reserved – տեղադրում են 0-ներ,
Code Bits – ղեկավարման ֆունկցիաները (կապի հաստատումը և
ավարտը),
Window - փաթեթների խմբի համար է, որն ուղարկողը պետք է
ընդունի,
Checksum – հաշվարկված բիթերի քանակը տվյալների և փաթեթի
դաշտում, ստուգիչ թիվ,
Urgent Pointer – ցույց է տալիս կարևոր տվյալների ավարտը,
Options - առավելագույն TCP սեգմենտի չափը,
DATA – վերին մակարդակների համար նախատեսված տվյալներ:

Փաթեթների շարժը բերված է նկարում:


119
UDP սեգմենտների ֆորմատը
UDP-ն connectionless տրանսպորտային արձանագրություն է:
UDP-ն տվյալների (datagrams) տարրական արձանագրություն է, որն
աշխատում է առանց acknowledgment – ի կամ տվյալների ապահով
ստացման մեխանիզմի: Սխալների մշակման, չհասած փաթեթների
նորից ուղարկման գործընթացները իրականացվում են այլ
արձանագրությունների միջոցով: UDP-ն մշակված է այն ծրագրերի
համար, որոնք կարիք չունեն սեգմենտների համարակալման:
Այն բարձր մակարդակի արձանագրությունները, որոնք օգտագործում
են UDP, հետևյալն են.
• TFTP (Trivial File Transfer Protocol),
• SNMP (Simpl Network Management Protocol),
• DHCP (Dynamic Host Control Protocol),
• DNS (Domain Name System):
ԵՎ TCP-ն, և UDP-ն օգտագործում են Port-երի (socket-ի) հա-
մարները, որպեսզի ինֆորմացիան ուղղորդեն դեպի ներքևի մակար-
դակներ: Port-երի համարներն օգտագործում են, որպեսզի ցանցում ա-
պահովվի միաժամանակյա ինֆորմացիոն հոսքեր: Ցանցային, ծրագ-
րային միջոցներ մշակող կազմակերպությունները համաձայնություն
ունեն օգտագործելու ճանաչված Port-երը ըստ RFC-ի, որը ստանդարտ
փաստաթուղթ է: Օրինակ, ցանկացած FTP ծառայության համար ըն-
120
դունված է օգտագործել 21 Port-ի համար: Այն ծրագրային միջոցները,
որոնք օգտագործում են պորտի համարները, և որոնք ընգրկված չեն
ճանաչվածների մեջ, նրանց համար ընտրվում է պատահական Port-ի
համար հատուկ միջակայքից (Port-երի): Այդ Port-երի համարները
օգտագործվում են ինչպես ուղարկողի, այնպես էլ ստացողի
հասցեներում (TCP սեգմենտում): Որոշ Port-եր ռեզերվացված են և
TCP-ի, և UDP-ի համար: Port-ի համարներն ունեն հետևյալ
միջակայքերը.
1. 255-ից ներքև ընկած համարները հայտնի (Public) ծրագրերի
համար են նախատեսված,
2. 255 – 1023 տրամադրված է կազմակերպություններին, որոնք
արտադրում են սպառողական ծրագրեր,
3. 1023-ից բարձր համարները չեն կարգավորվում:
Համակարգերը, որոնք օգտագործում են ծրագրեր և որոնք էլ իրենց
հերթին օգտագործում են Port-ի համարնները, դինամիկորեն ընտրում
են Port-ի համարները, և դրանք այն Port-ի համարներն են, որոնք մեծ
են 1023-ից:

Session մակարդակ
Ենթադրենք` ունենք online chat-ի ծրագիր և այդ ծրագրի միջոցով
հաղորդակցվում ենք մեկ այլ ցանցի օգտագործողի հետ: Կա երկու
իրավիճակ, որը կարող է տեղի ունենալ հաղորդակցման (session)
ժամանակ.
1. հաղորդագրությունները կարող են խառնվել փոխանակման
ընթացքում, դա կարող է տեղի ունենալ, երբ 2 հաղորդագրությունները
միաժամանակ միմյանց կընդհատեն:
2. անհրաժեշտ է հապաղում (pause), այդ հաղորդագրության
ֆայլը պահելու կամ ստուգելու համար և նախորդ հաղորդագրութ-
յունները ընդհատումից հետո վերասինքրոնացնելու:
1-ին խնդիրը լուծելու համար պետք է իրականացնել արձանագրու-
թյունների կարգաբերումներ, որոնք թելադրում են միմյանց հետ միաց-
ման կանոնները: Սա կոչվում է twօ-way alternate communications (երկ-
կողմ այլընտրանքային կապ): Մեկ այլ լուծում, որը կապված է հաղոր-
դագրության հետ և որն ակնկալում է ավելի շատ ինֆորմացիա կապի
ժամանակ, two-way simultaneous communication (երկկողմ զուգահեռ)
կապն է: 2-րդ խնդիրը լուծելու համար պետք է միմյանց նշիչներ

121
ուղարկել, որը կնշանակի տվյալ օգտագործողը ցանկանում է տվյալ
ֆայլը հիշել: Հենց այդ օգտագործողը սկսում է նորից կարդալ (միանալ
ցանցին), ստուգում է ժամանակը: Վերը նշված գործընթացը կոչվում է
սինքրոնացում: Session մակարդակը իրականացնում, ղեկավարում և
ավարտում է session-ը, այդ ծրագրերի միջև (հաղորդակցումը): Այն
ներառում է հետևյալ գործընթացը.
1. starting (սկիզբ),
2. stoping (կանգառ),
3. resynchronizing (ապասինքրոնացում):
Session մակրդակը կոորդինացնում է 2 HOST-երի աշխատող
ծրագրերը, որպեսզի նրանք կարողանան հաղորդակցվել միմյանց հետ:
Այդ 2 HOST կապը ներառում բազմաթիվ այլ մակարդակների կապի
հաստատման գործընթացներ: Այդ կապերի ժամանակ կա մեկ
պահանջ, որը միշտ կատարվում է, դա այն է, որ կապի ընթացքում
յուրաքանչյուր HOST հանդես է գալիս 2 դերում.
1. ծառայություն պահանջող – represting service client,
2. ծառայություն մատուցող – server:
Դերերի որոշումը, թե տվյալ պահին այն ինչ դեր պետք է ունենա,
կոչվում է dialog control:
Session մակարդակի (4-րդ մակարդակի) արձանագրություններց են`
1. Network File Sistem (NFS),
2. Structure Query Language (SQL),
3. Remote Porcedure Call (RPC),
4. X-Window Sistem (XWS),
5. Apple – Talk Session Protocol (ASP),
6. Digital Network Archicture Session Control Protocol (DNASCP):

Presentation մակարդակ
Այս մակարդակը պատասխանատու է տվյալների այնպիսի ձևով
ներկայացմանը, ինչպիսին ստացող հոստը կարող է հասկանալ: Ավելի
պարզ օրինակով կարել է ցույց տալ հետևյալ կերպ` եթե 2 մարդ խո-
սում են տարբեր լեզուներով, ապա միակ ճանապարհը, որ նրանք
իրար կհասկանան, թարգմանչի առկայությունն է: Presentation մակար-
դակը թարգմանիչ է այդ հաղորդակցվող հոստերի միջև, որպեսզի
վերջիններս կարողանան հաղորդակցվել: Այս 5-րդ մակարդակը իրա-
կանացնում է 3 գլխավոր ֆունկցիա.
1. տվյալների ֆորմատավորում (data formating կամ այլ կերպ
122
ասած, հենց ներկայացում (presentation)),
2. տվյալների կոդավորում (data encryping),
3. տվյալների սեղմում (data compression):
Application մակարդակից տվյալներ ստանալուց հետո, presen-
tation մակարդակն իրականացնում է թվարկված ֆունկցիաներից մեկը
կամ բոլորը, այնուհետև այդ տվյալներն ուղարկվում են դեպի իրենից
ներքև գտնվող Session մակարդակ և կատարվում դրա հակադարձ
գործողությունը (ստանալով տվյալը Session մակարդակից իրակա-
նացվում են համապատասխան գործաղություններ և փոխանցվում են
այն application մակարդակին): Ստորև ներկայացված են 6-րդ մակար-
դակի ստանդարտները, որոնք նշված են իբրև գրաֆիկական նկարների
ներկայացման ստանդարտներ.
1. PICT – նկարի ֆորմատ, որն օգտագործվում է փոխանակման
համար MAC օպերացիոն համակարգերում,
2. TIFF – (Tag Image File Format) բարձր որակի bitmap նկարների
ֆորմատ,
3. JPEG – (Joint Photographic Experts Group) գրաֆիկական ֆոր-
մատ, որը շատ հաճախ օգտագործվում է նկարների ստեղծման և
կոմպլեքս ու ֆոտոնկարների ներկայացման համար:
6-րդ մակարդակը ներառում է նաև ստանդարտներ ձայների և
տեսանյութերի վերաբերյալ, դրանք են.
1. MIDI (Musical Instrument Digital Interface) թվային
երաժշտության համար,
2. MPEG (Motion Picture Experts Group) ստանդարտ, որը
օգտագործվում է տեսանյութի ստեղծման և կոդավորման համար,
3. Quick time – ստանդարտ, որն օգտագործում է AUDIO և VIDIO
տեղեկատվության ներկայացման համար, որը իր հերթին աշխատում է
MAC և PC օպերացիոն համակարգերի դեպքում:
4. ASCII և ABCDIC-ն օգտագործվում են տեքստային տեղե-
կատվության ֆորմատավորման համար: ASCII տեքստային ֆայլերը
պարունակում են պարզագույն նիշային տվյալներ և պարզագույն ֆոր-
մատավորման հրամաններ, ինչպիսիք են` B, I, U: Windows
օպերացիոն համակարգի Notepad տեքստային խմբագիրը հենց այն
միջոցներից մեկն է, որն օգտագործվում է տեքստային ֆայլերի
ստեղծման համար և նրա կողմից ստեղծված տեքստային ֆայլն ունի txt
ընդլայնում:
ABCDIC-ն շատ նման է ASCII-ին, այն տարբերությամբ, որ այն
123
պարզագույն ֆորմատավորում չի օգտագործում: Գլխավոր տար-
բերությունն այն է, որ ABCDIC-ն օգտագործում է mainframe-րի կողմից
(mainframe նշանակում է գերհզոր համակարգիչ), իսկ ASCII-ին
օգտագործվում է անհատական համակարգիչներում:
5. BINARY Files – երկուական ֆայլերը պարունակում են հատուկ
կոդավորված տվյալներ, որոնք կարող են կատարվել հատուկ ծրագ-
րային փաթեթների միջոցով:
Մեկ այլ ֆորմատավորման տեսակներից է Hypertext Markup
Language (HTML)-ը, որը կատարվում է WEB Browser-ի կողմից: Նրա
միջոցով վերջինս տեղեկանում է, թե որտեղ արտապատկերի տեքս-
տային ինֆորմացիան և համապատասխան հղումները (URL) այլ էջերի
վրա: 6-րդ մակարդակը նաև պատասխանատու է այդ տվյալների
կոդավորման համար: Տվյալների կոդավորումը պահպանում է ինֆոր-
մա-ցիան փոխանցման ժամանակ: Այն մեծամասամբ օգտագործվում է
ֆինանսական փոխանցումների ժամանակ (Credit Card): Presentation
մակարդակն իրականացնում է նաև ֆայլերի սեղմում, որի ժամանակ
օգտագործվում են տարբեր ալգորիթմեր:
Application մակարդակ
OSI մոդելի application մակարդակը պատասխանատու է հետևյալ
գործընթացների համար.
1. ճանաչում և հաստատում է կապը ինֆորմացիան փոխանակող
զույգերի միջև,
2. սինքրոնացնում է ծրագրերի համագործակցությունը,
3. հաստատում է սխալների վերամշակման համաձայնեցումը,
4. ձևակերպում է տվյալների ինտեգրումը:
Application մակարդակը OSI մոդելի եզրափակիչ մակարդակն է:
Այն չի իրականացնում որևէ ծառայություն OSI մոդելի այլ
մակարդակների համար: Այն ծառայում է ցանցում գտնվող մեկ այլ
հոստից ստացված տեղեկատվությունը պատշաճ ներկայացնելու
համար:

Թեստային հարցեր
1.OSI մոդելի ո՞ր մակարդակն է ապահովում է տվյալների շարժը
ենթացանցերի միջև.
o 2,
o 3,

124
o 6,
o 4:
2. Այն արձանագրությունները, որոնք չունեն նշված մակարդակը, կարող են
օգտագործվել միայն փոքր ներքին ցանցերի համար.
o 3,
o 2,
o 1,
o 5:
3. Ո՞ր սարքերն են գործում OSI մոդելի 3-րդ մակարդակի վրա.
o Router,
o Switch,
o Bridge,
o HUB:
4. Ո՞ր արձանագրության միջոցով են փաթեթները տեղափոխվում
համաշխարհային Internet ցանցով.
o IP
o IPX
o FTP
o UDP
5. Ո՞ր կազմակերպությունն է տրամադրում IP հասցեները
o ARIN,
o ISO,
o IEEE,
o ARPA:
6. IP հասցեի մեկ օկտետը պարունակում է`
o 6 բիթ,
o 4 բիթ,
o 8 բիթ,
o 24 բիթ:
7. Քանի՞ օկտետով կարող է ներկայացվել IP հասցեի ցանցային (Network)
մասը
o 1,
o 2,
o 2,3,
o 1,2,3:
8. IP հասցեի հիմնական մասերն են`
o Network, Octet,
o Host, Octet,
o Network, Host,
o IP, Network:
9. IP հասցեի մեկ օկտետի առավելագույն արժեքը 10-ան համակարգով`
o 255,
o 254,
o 256,

125
o 128:
10. Քանի՞ բիթով է ներկայացվում IP հասցեն.
o 32,
o 24,
o 8,
o 64:
11. IP հասցեի օկտետների քանակն է`
o 2,
o 4,
o 8,
o 16:
12. Քանի՞ հիմնական մասից է բաղկացած IP հասցեն.
o 2,
o 3,
o 4,
o 8:
13. IP հասցեների դասերն են`
o A, I,
o P, B,
o A, I, C,
o A,B,C:
14. A դասի IP հասցեի դեպքում վերջինիս քանի՞ բիթն է ներկայացնում ցանցը.
o 24,
o 16,
o 8,
o 32:
15. A դասի IP հասցեի 1-ին օկտետը տասական ներկայացմամբ պետք է ընկած
լինի հետևյալ միջակայքում`
o 0 – 126,
o 0 – 127,
o 0 – 116,
o 0 – 255:
16. A դասի IP հասցեի հոստերի քանակն է`
o 1624 -2,
o 2416 -2,
o 224-2,
o 242-2:
17. Ո՞րն է A դասի IP հասցե.
o 124.19.0.5,
o 127.0.0.1,
o 128.1.43.3,
o 130.67.80.1:
18. Ո՞րն է A դասի IP հասցե.
o 14.19.0.5,
o 127.0.0.4,

126
o 198.1.43.3,
o 212.67.80.1:
19. Ո՞րն է A դասի IP հասցե.
o 110.19.0.5,
o 127.0.0.10,
o 128.1.43.3,
o 131.67.80.1:
20. B դասի IP հասցեի դեպքում վերջինիս քանի՞ բիթն է ներկայացնում ցանցը.
o 24,
o 16,
o 8,
o 32:
21. B դասի IP հասցեի 1-ին օկտետը տասական ներկայացմամբ պետք է ընկած
լինի հետևյալ միջակայքում`
o 128 – 191,
o 127 – 192,
o 192 – 197,
o 126 – 197:
22. B դասի IP հասցեի հոստերի քանակն է`
o 1624 -2,
o 2416 -2,
o 216-2,
o 162-21:
23. Ո՞րն է B դասի IP հասցե.
o 128.19.0.5,
o 127.0.0.4,
o 198.1.43.3,
o 212.67.80.1:
24. Ո՞րն է B դասի IP հասցե.
o 110.19.0.5,
o 127.0.0.10,
o 191.1.43.3,
o 13.67.80.1:
25. Ո՞րն է B դասի IP հասցե.
o 114.19.0.5,
o 129.0.0.4,
o 198.1.43.3,
o 212.67.80.1:
26. Ո՞րն է B դասի IP հասցե.
o 14.19.0.5,
o 127.0.0.4,
o 190.1.43.3,
o 212.67.80.1:
27. C դասի IP հասցեի դեպքում վերջինիս քանի՞ բիթն է ներկայացնում ցանցը.
o 24,

127
o 16,
o 8,
o 32:
28. C դասի IP հասցեի 1-ին օկտետը տասական ներկայացմամբ պետք է ընկած
լինի հետևյալ միջակայքում`
o 192 – 223,
o 191 – 223,
o 127 – 224,
o 0 – 255:
29. C դասի IP հասցեի հոստերի քանակն է`
o 82 -2,
o 216 -2,
o 28-2,
o 162-2:
30. Ո՞րն է C դասի IP հասցե.
o 14.19.0.5,
o 127.0.0.4,
o 190.1.43.3,
o 212.67.80.1:
31. Նշվածներից ո՞րն է ցանցային ցուցիչ.
o 127.0.0.1,
o 192.168.25.5,
o 10.10.10.10,
o 172.30.10.0:
32. Նշվածներից ո՞րն է broadcast հասցե.
o 192.168.10.5,
o 10.10.0.0,
o 123.5.5.5,
o 212.12.1.255:
33. Նշված IP հսացեներից ո՞րն է նախատեսնված տեղային (local) ցանցերի
հասցեավորման համար.
o 10.0.0.1,
o 11.0.0.1,
o 126.0.0.1,
o 212.0.0.1:
34. Նշված IP հսացեներից ո՞րն է նախատեսնված տեղային (local) ցանցերի
հասցեավորման համար.
o 192.168.0.1,
o 193.168.0.1,
o 200.168.0.1,
o 211.168.0.1:
35. Ենթացանցերի օգտագործման հիմնական պատճառն է.
o broadcast դոմենի չապի նվազեցումն է,
o broadcast դոմենի չապի ավելացումն է,
o broadcast դոմենի ընդլայնումն է,
128
o ոչ մեկը:
36. Որքա՞ն է նվազագույն բիթերի քանակը, որոնք կարող են վերցվել իրական
հոստի մասից ենթացանց կառուցելու դեպքում
o 1,
o 2,
o 6,
o 8:
37. Նշվածներից ո՞րն է Subnet Mask-ը.
o 222.222.222.222,
o 255.255.255.0,
o 222.222.222.0,
o 10.10.10.0:
38. Քանի՞ octet-ից է բաղկացած Subnet Mask-ը.
o 2,
o 3,
o 4,
o 8:
39. Քանի՞ բիթից է բաղկացած Subnet Mask-ը.
o 16,
o 24,
o 32,
o ֆիսված չէ:
40. Ո՞ր մակարդակի (OSI մոդելի) հասցեավորում է IP-ն.
o 2,
o 3,
o 6,
o 7:
41. Ո՞ր մակարդակի (OSI մոդելի) հասցեավորումն է օգտագործում Router-ը`
փաթեթները մեկ ցանցից դեպի մյուսը մարշուտավորելու դեպքում
o 2,
o 3,
o 2,3,
o չի օգտագործում:
42. Bridge-երը և Switch-երը օգտագործում են հետևյալ հասցեավորումը
փաթեթների տեղաշարժման համար`
o MAC,
o IP,
o MAC, IP,
o հասցեավորում չեն օգտագործում:
43. Ո՞ր հասցեներն են բաշխվում ցանցային ադմինիստրատորների կողմից.
o MAC,
o IP,
o MAC, IP,
o ոչ մեկը:

129
44. Քանի՞ ենթացանց է միացնում Router-ը.
o 2,
o 4,
o 6,
o կախված է Router-ի ֆիզիկական հնարավորություններից:

45. Ինչպե՞ս է կոչվում այն միացումը, որով Router-ը միանում է ցանցին.


o ինտերֆեյս,
o կոնտակտ,
o կետ,
o հանգույց:
46. HOST-երի հասցեավորման եղանակներից են`
o Ստատիկ, վիրտուալ,
o Դինամիկ, վիրտուալ,
o Ստատիկ, Դինամիկ,
o հստակ ֆիքսված չէ:
47. Նվազագույն հոստերի քանակը, որոնք կարող են ունենալ նույն IP հասցեն`
o 2,
o 4,
o 8,
o չեն կարող:
48. Ո՞ր տեսակի հասցեավորման դեպքում է անհրաժեշտ, որ յուրաքանչյուր
սարք առանձնակի (ինդիվիդուալ) կոնֆիգուրացվի (տրվի) իր IP-ով .
o Ստատիկ,
o Դինամիկ,
o Ստատիկ, Դինամիկ,
o ոչ մի դեպքում:
49. Որո՞նք են դինամիկ հասցեավորման եղանակները.
o BOOTP, RARP, RIP,
o RIP, DHCP, IGRP,
o RIP, OSPF, DHCP,
o RARP, DHCP, BOOTP:
50. Ո՞ր տեսակի փաթեթների մեջ են ներպարփակված DHCPDISCOER
Broadcast հաղորդագրությունները.
o TCP,
o UDP,
o TCP, UDP,
o նշված չէ:
51. DHCP արձանագրության դեպքում ի՞նչ ժամանակով է տրվում IP հասցեն.
o անսահմանափակ,
o 1 ժամ,
o 24 ժամ,

130
o սահմանափակված է lease-ի արժեքով:
52. DHCP սերվերը աշխատանքի ընթացքում հոստի ո՞ր հասցեներն է
օգտագործում.
o IP,
o MAC,
o IP, MAC,
o հստակ ֆիքսված չէ:
53. Հոստերը ցանցին միանալու դեպքում ո՞ր արձանագրության միջոցով են
տեղեկանում նույն ցանցում գտնվող մյուս հոստերի MAC հասցեների մասին.
o ARP,
o RARP,
o RIP,
o IGRP:
54. Ո՞ր արձանագրության միջոցով են կատարում ցանցի աշխատունակության
ստուգում.
o ICMP,
o ARP,
o RIP,
o IP:
55. Հոստերը ցանցում գտնվող մյուս հոստերի հասցեները պահպանում են
հետևյալ աղյուսակում`
o ARP,
o IGRP,
o MAC,
o IP:
56. Ո՞րն է համարվում broadcast MAC հասցե.
o aa-aa-aa-aa-aa-aa,
o ca-b5-a8-00-01-02,
o ff-ff-ff-ff-ff-ff,
o bb-aa-aa-bb-aa-aa:
57. Մարշուտավորման աղյուսակների լրացման քանի՞ եղանակ կա.
o 1,
o 2,
o 4,
o 6:
58. Որո՞նք են դինամիկ մարշուտավորման արձանագրությունները.
o ARP, EIGRP և OSPF,
o RIP, ARP և OSPF,
o RIP, EIGRP և ARP,
o RIP, EIGRP և OSPF:
59. Մեկ Router-ից դեպի մյուսն ընկած ճանապարհն անվանում են`
o hop,
o stop,
o հատված,

131
o ճանապարհ:
60. Ո՞ր մարշուտավորման դեպքում են Router-ները ավտոմատ կերպով
փոխանակում մարշրուտավորման աղյուսակները և հասանելի դարձնում
մարշրուտավորման տեղեկատվությունը
o դինամիկ,
o ստատիկ,
o դինամիկ, ստատիկ,
o ոչ մի դեպքում:
61. Ո՞րն է առավելագույն hop-երի քանակը RIP արձանագրության դեպքում
o 5,
o 10,
o 15,
o 25:
62. Router-ներն օգտագործվում են մարշուտավորման աղյուսակները,
որպեսզի`
o իրար մեջ փոխանակեն մարշրուտավորման աղյուսակները,
o իրար մեջ փոխանակեն ARP աղյուսակները,
o իրար մեջ փոխանակեն MAC աղյուսակները,
o բախշեն ծանրաբեռնվածությունը:
63. Ցանցային ծառայությունը, որի դեպքում փաթեթը ուղարկելուց հետո
վերջնակետը այն ստանում է առանց որևէ նախնական կապի հաստատման
գործընթացի, կոչվում է`
o Connectionless,
o Connection Oriented,
o Virtual,
o Unlimited:
64. Այն ծառայությունը, որի դեպքում աղբյուրը կապ է հաստատում
վերջնակետի հետ, այնուհետև կապը հաստատվելուց հետո ուղարկում է
փաթեթները, կոչվում է`
o Connectionless,
o Connection Oriented,
o Real,
o Unlimited:
65. Ո՞ր մակարդակի արձանագրություններ են TCP և UDP.
o Application,
o Presentation,
o Session,
o Transport:
66. OSI մոդելի ո՞ր մակարդակի վրա հիմնված արձանագրություն է TCP/IP.
o 1, 2,
o 5, 6,
o 3, 4,
o 6, 7:

132
67. Ո՞ր տրանսպորտային արձանագրությունն են օգտագործում
TFTP (Trivial File Transfer Protocol), SNMP (Simpl Network Management
Protocol), DHCP (Dynamic Host Control Protocol), DNS (Domain Name System)
արձանագրությունները`
o UDP,
o TCP,
o UDP, TCP,
o չեն օգտագործում:
68. Որպեսզի հոստը ցանցում ապահովվի միաժամանակյա ինֆորմացիոն
հոսքեր այն պետք է օգտագործի`
o Port,
o RIP,
o IP,
o MAC:
69. Ո՞ր արձանագրությունն է օգտագործում 21 port-ի համարը.
o FTP,
o Telnet,
o ICMP,
o DHCP:
70. Port-րի ո՞ր միջակայքն է տրամադրված հայտնի (Public) ծրագրերի համար.
o 255-ից փոքր,
o 255 – 1023,
o 1023 – 2056,
o 101 – 3001:
71. Ո՞ր մակարդակի արձանագրություններց են`
1. Network File Sistem (NFS)
2. Structure Query Language (SQL)
3. Remote Porcedure Call (RPC)
4. X-Window Sistem (XWS)
5. Apple – Talk Session Protocol (ASP)
6. Digital Network Archicture Session Control Protocol (DNASCP).
o Application,
o Presentation,
o Session,
o Transport:
72. OSI մոդելի ո՞ր մակարդակն է պատասխանատու հետևյալ գործընթացների
համար.
1. տվյալների ֆորմատավորում,
2. տվյալների կոդավորում (data encryping),
3. տվյալների սեղմում (data compression).

o Application,
o Presentation,
o Session,
o Transport:
133
73. OSI մոդելի ո՞ր մակարդակն է պատասխանատու հետևյալ գործընթացների
համար.
1. ճանաչում և հաստատում է կապը ինֆորմացիան փոխանակող
զույգերի միջև,
2. սինքրոնացնում է ծրագրերի համագործակցությունը,
3. Հաստատում է սխալների վերամշակման համաձայնեցումը,
4. Ձևակերպում է տվյալների ինտեգրումը.

o Application,
o Presentation,
o Session,
o Transport:

134
ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

1. Виктор Олифер, Наталия Олифер "Компьютерные сети.


Принципы, технологии, протоколы (4-е издание)", издательство
"Питер", 2010 г., 944 стр.
2. Виктор Олифер, Наталия Олифер "Основы компьютерных сетей",
издательство "Питер", 2009 г., 400 стр.
3. Вильям Столлингс "Беспроводные линии связи и сети" , 2003г.,
Изд: Вильямс, 640 стр.
4. Владимир Бройдо, Ольга Ильина "Вычислительные системы, сети
и телекоммуникации. 3-е изд.", издательство "Питер", 2008 г. , 768
стр.
5. Гук М. "Аппаратные средства локальных сетей. Энциклопедия", С.
П-б, 2000г., Изд: Питер, 576 стр.
6. Дебра Литтлджон Шиндер "Основы компьютерных сетей", 2002г.,
Изд: Вильямс, 656 стр.
7. Демин В.М., Кузин А.В."Компьютерные сети. Учебное пособие (2-
е издание)", издательство "Форум", 2008 г. , 192 стр.
8. Игорь Попов, Николай Максимов "Компьютерные сети (4-е
издание)", издательство "Форум", 2010 г., 464 стр.
9. Штефан Науманн, Хендрик Вер "Компьютерная сеть.
Проектирование, создание, обслуживание", 2000г., Изд: Вильямс,
336 стр.
10. Chris Lewis, "Cisco Switched Internetworks: VLANs, ATM &
Voice/Data Integration", McGraw-Hill; 2009,500 p.
11. Gary A. Donahue, "Network Warrior", O'Reilly Media, Inc.; 2009,
598 p.
12. James Macfarlane, "Network Routing Basics: Understanding IP
Routing in Cisco Systems", Wiley, 2006, 432 p.
13. Thomas A. Limoncelli, Christina J. Hogan, Strata R. Chalup, "In this
chapter"Practice of System and Network Administration, The (2nd
Edition)", Addison-Wesley Professional; 2007, 1056 p.
14. http://www.ieee.org
15. http://cisco.netacad.net

135
Ասքանազ Լենդրիկի Կյուրեղյան

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ՑԱՆՑԵՐ,


ՑԱՆՑԱՅԻՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

Асканаз Лендрикович Кюрегян

СОВРЕМЕННЫЕ ИНФОРМАЦИОННЫЕ СЕТИ,


СЕТЕВЫЕ ТЕХНОЛОГИИ

136

You might also like