You are on page 1of 2

————————————————————— ———————— ——————————

Անուն, ազգանուն Դասարանը Ամսաթիվ

ԹԵՄԱՏԻԿ ԳՐԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔ


I տարբերակ
1. Համակարգչի հետ աշխատելու անվտանգության կանոններից չէ.
1) Վատ ինքնազգացողության, գլխացավի, գլխապտույտի դեպքում ընդհատել համակարգչով
աշխատել:
2) Կարճ միացման` կայծի, այրվածքի հոտի դեպքում անջատել համակարգչի էլեկտրական սնուցմումն
ու հայտնել ուսուցչին։
3) Արտահագուստով նստել համակարգչի մոտ։

2. Խորհուրդ է տրվում էլեկտրոնաճառագայթային մոնիտորին արտածվող պատկերի կադրային


հաճախությունը սահմանել.
1) 95 հերց 2) 55 հերց 3) 60 հերց
3. Համակարգչային վիրուսը ծրագրավորողների կողմից գրված -------------- ունակությամբ օժտված
փոքրածավալ ծրագիր է:
1) Ինքնաբազմացման 2) Ինքնաբուժման 3) Ինքնաստուգման

4. Վիրուսով վարակված լինելու մասին չի կարող վկայել հետևյալ գործողությունը`


1) Համակարգչի արագագործությունը
2) Կիրառական ծրագրերի վթարային ելքը
3) Ազատ օպերատիվ հիշողության ծավալի անհիմն փոքրացումը

5. Ո՞րը հակավիրուսային ծրագիր չէ.


1) Avast 2) Avira 3) Mozilla

6. Ինֆորմացիայի հատկություն չէ.


1) մատչելիություն 2) արդյունավետություն 3) Հավաստիություն

7. Համակարգչի որ սարքն է պահպանում ինֆորմացիան, նույնիսկ եթե սնուցումն անջատված է.


1) Վինչեստեր 2)Օպերատիվ հիշություն 3) Բոլորը

8. Ինֆորմացիան աղբյուրից ստացողին առաքմանան գործընթացն անվանում են.


1) փոխանցում 2) կուտակում 3) ստացում

9. Ինչի՞ է հավասար 1 Բոդը.


1) 1 բայթ/վ 2) 1 բիթ/վ

10. Գտե՛ք սխալը.


1) 1Կբայթ=210 բայթ 3) 1 Գբայթ= 1024 Մբայթ
2) 1 բայթ =8 բիթ 4) 1 Տբայթ = 1024 Պբայթ

11. Ինֆորմացիայի արտածման սարք.


1) Մկնիկ 2) միկրոֆոն 3) տպիչ

12. Խորհուրդ է տրվում հեղուկաբյուրեղային մոնիտորին արտածվող պատկերի կադրային


հաճախությունը սահմանել.

1) 90 հերց 2) 75 հերց 3) 60 հերց

13. Վիրուսի տեսակ է.

1) էլեկտրոնային 2) օպերատիվ 3) ֆայլային

14. Ինֆորմացիա կրող ցանկացած գործընթաց կոչվում է.

1) տվյալ 2) հաղորդագրություն 3) ազդանշան


15. Ի՞նչ է Տրոյական ձին.

1) Հակավիրուս 2) Համակարգչային վիրուս 3) որոնման համակարգ

You might also like