You are on page 1of 6

Միջցանցային փոխգործունեության մոդելներ(OSI մոդել, TCP/IP մոդել)

Միջցանցային փոխգործունեության մոդելները նախատեսված են ցանցային հան-


գույցների միջև փոխգործունեության ձևայնացված և միևնույն ժամանակ տեսանելի
նկարագրման համար: Ներկայումս առավել տարածված են և միջցանցային փոխգոր-
ծունեության նկարագրման համար ստանդարտ են հանդիսանում 2 ցանցային
մոդելներ՝ OSI և TCP/IP. Երկուսն էլ ցանցային հանգույցների փոխգործունեության
գործընթացը բաժանում են մի քանի մակարդակների, մի հանգույցի մեկ որոշակի
մակարդակն ինֆորմացիա է փոխանակում մյուս հանգույցի համապատասխան
մակարդակի հետ:
Տարբեր մակարդակների արձանագրությունների համաձայնեցված հավաքածուն, որը
բավարար է միջցանցային փոխգործունեությունը կազմակերպելու համար , կոչվում է
արձանագրությունների ստեկ: Յուրաքանչյուր մակարդակի համար որոշվում է վերին
մակարդակների հետ փոխգործելու ֆունկցիաների-հարցումների հավաքածու, որը կոչվում է
ինտերֆեյս: Երկու մեքենաների փոխգործունեության կանոները նկարագրվում են
յուրաքանչյուր մակարդակի համար գործընթացների հավաքածուով, որոնք կոչվում են
արձանագրություններ: Գոյություն ունեն ցանցերում օգտագործվող բավականին շատ
արձանագրությունների ստեկեր, օրինակ միջազգային և ազգային ստանդարտները, որոշակի
ֆիրմային ստեկերը, որոնք տարածում են գտել ի շնորհիվ այս կամ այն ֆիրմայի
սարքավորումների պահանջված լինելու: Հայտնի արձանագրությունների ստեկերի օրինակ
կարող են ծառայել Novell ֆիրմայի IPX/SPX ստեկը, Internet և շատ այլ ցանցերում
օգտագոծվող UNIX օպերացիոն համակարգի վրա հիմնված TCP/IP ստեկը, ստանդարտների
միջազգային կազմակերպության OSI ստեկը, Digital Equipment ընկերության DECnet ստեկը և
այլն: Արձանագրությունների ստեկերը մշակվում են 3 մակարդակների համար՝ցանցային,
տրանսպորտային և կիրառական:
Ցանցային մակարդակի արձանագրությունները տրամադրում են հետևյալ ծառայությունները
հասցեավոորմ և երթուղավորում, սխալների առկայության ստուգում, կրկնակի հաղորդման
հարցում և որոշակի ցանցայինն միջավայրում փոխգործունեության կանոների հաստատում:
Առավել տարածված ցանցային արձանագրություններն են՝
− DDP (Datagram Delivery Protocol – դեյթագրամների առաքման արձանագրություն: Apple
տվյալների հաղորդման արձանագրություն է, որն օգտագործվում է Apple Talk -ում,
Դեյտագրամն ինֆորմացիայի բլոկ է որը փոխանցվում է արձանագրոթյան միջացով կապի
ցանցով առանց միացումների նախնական հաստատման և վ իրտուալ կապուղու ստեղծման
Ցանկացած արձնագրոթյուն , որը նախնական միացումներ չի հաստատում (սովորաբար չի
հսկում նաև ծրարների ստացման հաղորդման կարգը և կրկնօրինակումը ) կոչվում է
դեյտագրամային արձանագրություն, այդպիսին են օրինակ Ethernet, IP, UDP և այլ
արձանագրությունները: Յուրաքանչյուր դեյտագրամա իր վերնագրում պարունակում է
նշանակետի լրիվ հասցենև այդ պատճառով ամբողջությամբ անկախ է այլ դատագրամներից:
Ընդհանուր դեպքում դատագրամները հանդիսանալով միևնույն հաղորդագրության մասեր
կարող են հասցեատիրոջն ուղարկվել տարբեր երթուղիներով:
− IP (Internet Protocol – Internet արձանագրությունը). TCP/Ip ստեկի արձանագրություն, որն
ապահովում է հասցեի և երթուղավորման մասին ինֆորմացիան,
− IPX (Internetwork Packet eXchange – ծրարների միջցանցային փոխանակում) NWLink.
Novel NetWare արձանագրություն է որն օգտագործվում է ծրարների երթուղավորման և
ուղղորդման համար:
− NetBEUI (NetBIOS Extended User Interface –ցանցային հենքային մուտք/ելք համակարգի
օգտագործողի ընդլայնված ինտերֆեյս). Մշակված է IBM և Microsoft ընկերությունների
կողմից համատեղ և ապահովում է NetBIOS-ի համար տրանսպորտային ծառայություններ:
Տրանսպորտային մակարդակի արձանագրությունները համակարգիչների միջև տվյալների
հուսալի տեղափոխման ծառայություններ են տրամադրում: Առավել հայտնի արձանագրու-
թյուններն են.
− ATP (Apple Talk Protocol –Apple Talk գործարքային արձանագրություն ) և NBP (Name
Binding Protocol – անունների կապման/տրամադրման , պարտադրման արձանագրություն):
Apple Talk սեանսային և տրանսպորտային արձանագրությոններ:
− NetBIOS (Network Basis Input/Output System – մուտքի/ելքի հենքային ցանցային
համակարգ). NetBIOS կապ է հաստատում համակարգիչների միջև, իսկ NetBEUI –ը այդ
միացման համար տվյալների հաղորդման ծառայություններ է մատուցում:
− SPX (Sequenced Packet eXchange – ծրարների հաջորդական փոխանակում) NWLink-ում.
Novel NetWare արձանագրույունը օգտագործվում է տվյալների առաքումն ապահովելու
համար,
− TCP (Transmission Control Protocol – հաղորդումների կառավարման արձանագրություն).
TCP/IP ստեկի արձանագրություն է, որն պատասխանատու է տվյալների հուսալի առաքման
համար:
Կիրառական մակարդակի արձանագրությունները պատասխանատու են հավելվածների
փոխգործունեության համար: Առավել հայտնի են հետևյալ արձանագրությունները,
− AFP (Apple Talk File Protocol –Apple Talk ֆայլային արձանագրություն). Macintosh ֆայելերի
հեռացված կառավարման արձանագրությունը;
− FTP (File Transfer Protocol – ֆայլերի հաղորդման արձանագրությունը). TCP/IP ստեկի
արձանագրություն է, որն օգտագործվում է ֆայլերի հաղորդման ծառայություններ
ապահովելու համար:
− NCP (NetWare Core Protocol –NetWare հենքային արձանագրություն).
− SNMP (Simple Network Management Protocol – ցանցի կառավարման պարզ արձանագրու-
թյուն): TCP/IP ստեկի արձանագրություն է, օգտագործվում է ցանցային սարքավորումների
հսկման և կառավարման համար:
− HTTP (Hyper Text Transfer Protocol) – հիպերտեքստի հաղորդման արձանագրություն:
Հարկ է տարբերել OSI արձանագրությունների ստեկը և OSI մոդելը: OSI արձանագրություն-
ների ստեկը արձանագրությունների որոշակի սպեցիֆիկացիաների հավաքածու է , որը
կազմում է արձանագրությունների համաձայնեցված ստեկ: Այն ի տարբերություն մյուս
ստանդարտ ստեկերի ամբողջովին համապատասխանում է փոխգործունեության OSI
մոդելին և ընդգրկում է բաց համակարգերի փոխգործունեության բոլոր 7 մակարդակների
համար սպեցիֆիկացիաներ:
ֆիզիկական և կապուղային մակարդակներում OSI ստեկն աջակցում է Ethernet, Token Ring,
FDDI սպեցիֆիկացիաները, ինչպես նաև LLC, X.25 и ISDN արձանագրությունները. Ցանցային
մակարդակում իրականացված են ինչպես առանց կապերի հաստատմամն այնպես էլ կապե-
րի հաստատումով արձանագրություններ: OSI ստեկի տրանսպորտային արձանագրու-
թյունը թաքցնում է առանց կապերի հաստատմամն և կապերի հաստատատմամբ ցան-
ցային ծառայությունների միջև տարբերություններն այնպես, որ օգտագործողները ստանում
են սպասարկման անհրաժեշտ որակ, անկախ ներքևում գտնվող ցանցային մակարդակից:
Սա ապահովելու համար տրանսպորտային մակարդակը պահանջում է, որ օգտագործողը
տա սպասարկման անհրաժեշտ որակը: Որոշված են տրանսպորտային ծառայությունների 5
դասեր՝ ներքևի 0 դասից մինչև վերին4 –րդ դասը, որոնք տարբերվում են սխալների
նկատմամբ կայունության աստիճանով և սխալից հետո տվյալների վերականգնման
պահանջներով:
Կիրառական մակարդակի ծառայություններն ընդգրկում են ֆայլերի հաղորդում, տերմինալ-
ների, տեղեկագրքերի ծառայության և փոստի իմացություն: Դրանցից առավել
հեռանկարային են տեղեկագրքերի ծառայությունը ( Х.500 ստանդարտ), էլեկտրոնային
փոստը (Х.400), վիրտուալ տերմինալի արձանագրությունը (VT), ֆայլերի հաղորդման,
մոտեցման և կառավարման արձանագրությունը(FTAM), աշխաատանքների փոխանցման և
կառավարման արձանագրությունը (JTM). Վերջին ժամանակները ISO –ն իր ջանքերը
կենտրոնացրել է հենց վերին մակարդակի ծառայությունների վրա:

TCP/IP արձանագրությունների ստեկի ճարտարապետությունը

Բազմամակարդակ արձանագրությունների հավաքածուն կամ ինչպես այն անվանում են


TCP/IP ստեկը/բուրգ նախատեսված է ցանցային տարբեր միջավայրերում օգտագործելու
համար, TCP/IP ստեկը ճարտարապետության տեսանկյունից համապատասխանոմ է OSI
էտալոնային մոդելին և թույլ է տալիս գործնականորեն ցանկացած հարթակում՝ Unix,
Windows, Macintosh և այլն, հավելվածներին և ծառայություններին տվյալներ փոխանակել:
TCP/IP ստանդարտ իրականացումը (օրինակ Microsoft ընկերության) համապատասխանում
է 4 մակարդականի մոդելի OSI մոդելի 7 մակարդակի փոխարեն: TCP/IP մոդելը մեկ
մակարդակում ընդգրկում է ավելի շատ քանակով ֆունկցիաներ, ինչը բերում է մակարդակ-
ների թվի պակասեցման: Մոդելում օգտագործվում են հետևյալ մակարդակները.
-Հավելվածների մակարդակ, որը համապատասխանում է OSI մոդելի կիրառական,
ներկայացուցչական և սեանսային մակարդակներին
-Տրանսպորտային մակարդակ, որը համապատասխանում է OSI մոդելի տրանսպորտային
մակարդակին,
- միջցանցային մակարդակ, որն իրականացնում է նույն ֆունկցիաները ինչ որ OSI մոդելի
ցանցային մակարդակը,
- ցանցային ինտերֆեյսի մակարդակ, որը համապատասխանում է OSI մոդելի կապուղային և
ֆիզիկական մակարդակներին:
Դիտարկենք այդ մակարդակներից յուրաքանչյուրը:
Հավելվածների մակարդակ TCP/IP մոդելի հավելվածների մակարդակով հավելվածներն ու
ծառայությունները ցանցին մոտեցման թույլատվություն են ստանում : TCP/IP արձանագրու-
թյուններին թույլտվությունն իրականացվում է երկու ծրագրային ինտերֆեյսների միջոցով
Windows վարդակներ/ сокеты և NetBIOS: Windows վարդակներ ինտերֆեյսը կամ ինչպես այն
կոչվում ե WinSock հանդիսանում է ծրագրային ինտերֆեյս, որը նախատեսված է տարբեր
TCP/IP հավելվածներիև արձանագրությունների ընտանիքների միջև փոծգործունեությունը
թեթևացնելու համար: NetBIOS ինտերֆեյսն օգտագործվում է Windows ՕՀ գործընթացների
(IPC – Interposes Communications), ծառայությունների և հավելվածների միջև կապի համար:
NetBIOS իրականացնում է 3հիմնական ֆունկցիաներ.
− NetBIOS անունների որոշում;
− NetBIOS դեյթագրամի ծառայություն;
− NetBIOS սեանսների ծառայություն.
Տրանսպորտային մակարդակ TCP/IP մոդելի տրանսպորտային մակարդակը պատասխանա-
տու է երկու հանգույցների միջև միացումների հաստատման և պահպանման համար:
Մակարդակի հիմնական ֆունկցիաներն են.
− ինֆորմացիայի ստացման հաստատում
− տվյալների հոսքի կառավարում
− ծրարների կարգավորում ևվերահաղորդում
Կախված ծառայությունների տեսակից կարող են օգտագործվել 2 արձանագրություններ.
− TCP (Transmission Control Protocol – հաղորդումների կառավարման արձանագրություն);
− UDP (User Datagram Protocol – դեյտագրամների օգտագործման արձանագրություն).
TCP արձանագրությունը սովորաբար օգտագործվում է այն դեպքերում, երբ հավելվածից
պահանջվում է հաղորդել ինֆորմացիայի մեծ ծավալ և համոզվել, որ տվյալները ժամա-
նակին հասել են հասցեատիրոջը: Տվյալների ոչ մեծ ծավալ հաղորդող և ստացման հաստա-
տում չպահանջող հավելվածներն ու ծառայությունները օգտագործում են UDP արձանագրու-
թյունը, որը հանդիսանում է առանց միացումների հաստատման արձանագրություն:
Հաղորդման կառավարման TCP արձանագրությունը պատասխանատու է մի հանգույցից
մյուս տվյալների հուսալի հաղորդման համար: Այն միացումների հաստատումով ստեղծում է
սեանս, այլ կերպ ասած մեքենաների միջև վիրտուալ կապուղի: Միացումների հաստատումն
իրականացվում է 3 քայլով.
1. Միացման հարցում տվող հաճախորդը սերվերին ծրար է ուղարկում, որտեղ նշված են
պորտի համարը, որը հաճախորդն ուզում է օգտագործել և ISN (Initial Sequence number) կոդը
(որոշակի թիվ)
2. Սերվերը պատասխանում է ծրարով. Որը պարունակում է սերվերի ISN-ը և հաճախորդի
ISN –ը 1-ով ավելացրած:
3.Հաճախորդը պետք է հաստատի միացումը վերադարձնելով սերվերի ISN-ը 1-ով
ավելացված:
Յուրաքանչյուր TCP ծրար պարունակում է ուղարկողի և ստացողի TCP-պորտերի
համարները, փոքր չափերի մասերի բաժանված հաղորդագրությունների համար
ֆրագմենտի/մասի համարը և ստուգողական գումարը, որը թույլ է տալիս համոզվել, որ
հաղորդման ժամանակ սխալներ տեղի չեն ունեցել: Ի տարբերություն TCP-ի UDP –ն
միացումներ չի հաստատում: Այն նախատեսված է ոչ մեծ ծավալի տվյալներն առանց
միացումների հաստատման հաղորդման համար և օգտագործվում է հավելվածների կողմից,
որոնք հասեատիրոջ կողմից դրանց ստացման հաստատման կարիքը չունեն: UDP
անձանագրույունները ևս նշված IP հասցեով որոշակի գործընթացի որոշման համար
օգտագործում են պորտերի համարները, բայց UDP պորտերը տարբերվում են TCP-
պորտերից և հետևաբար առանց ծառայությունների միջև կոնֆլիկտի կարող են օգտագործել
պորտերի նույն համարները ինչ որ TCP –ն:
Միջցանցային մակարդակ. TCP/IP մոդելի միջցանցային մակարդակը պատասխանատու է
ցանցի ներսում և տարբեր ցանցրի միջև տվյալների երթուղավորման համար:Այս մակարդա-
կում աշխատում են երթուղիչներ, որոնք կախված են օգտագործվող արձանագրությունից և
կիրառվում են մի ցանցից (կամ նրա սեգմենտից) այլ ցանց (կամ ցանցի այլ սեգմենտ)
ծրարները հաղորդելու համար : TCP/IP ստեկի այս մակարդակում օգտագործվում է IP
արձանագրությունը, որն ապահովում է ցանցի հանգույցների միջև դեյտագրամների փոխա-
նակում և հանդիսանում է կապեր չհաստատող և մի ցանցից մյուսը տվյալներ հաղորդելու
համար դեյտագրամներ օգտագործող արձանագրություն: Այս արձանագրությունը ուղարկ-
ված ծրարների համար հասցեատիրոջ հանգույցից ստացման հաստատատում չի սպասում:
Հաստատումը, ինչպես նաև ծրարների կրկնակի ուղարկումն իրականացվում են մոդելի
վերին մակարդակներում աշխատող արձանագրություններով և գործընթացներով:
Արձանագրության ֆունկցիաներն են դեյտագրամների մասերի բաժանումը և միջցանցային
հասցեավորումը: IP արձանագրությունը տրամադրում է մասերի բաժանված դեյտագրամ-
ների հավաքման համար կառավարող ինֆորմացիա: Արձանագրության գլխավոր ֆունկցիան
միջցանցային և գլոբալ հասցեավորումն է:
IP արձանագրությունը գործում է OSI մոդելի ցանցային մակարդակում, այդ պատճառով IP-
հասցեները կոչվում են ցանցային:
Դրանք նախատեսված են հաղորդագրությունների հաղորդման համար տարբեր լոկալ և
գլոբալ ցանցային տեխնոլոգիաներով կառուցված ենթացանցերը միավորող ցանցերում ,
ինչպիսիք են Ethernet կամ ATM. Սայկայն մի ենթացանցի տիրույթում հաղորդագրութ-
յունների անմիջական հաղորդման համար IP հասցեի փոխարեն պետք է օգտագործել լոկալ
(սարքավորումային) հասցեավորման տեխնոլոգիաներ, հաճախ МАС-հասցե: Այս դեպքում
կապուղային մակարդակում IP- ծրարին ավելացվում է վերնագիր և կադրի ավարտ:
վերնագրում նշվում է կադրի աղբյուրի և ընդունիչի МАС հասցեն :
Կապուղային մակարդակի կադրի ձևավորման ժամանակ խնդիր է առաջանում ինչպես
հայտնի IP հասցեի միջոցով որոշել համապատասխան МАС-հասցեն: Այս խնդիր լուծվում
է ARP (Address Resolution Protocol – հասցեների լուծման արձանագրություն).
արձանագրության միջոցով: Հասցեների համեմետման ARP արձանագրությունը МАС
հացեները որոշում է հետևյալ կերպ. Ցանցի բոլոր հանգույցներին ուղարկվում է հատուկ
կադր, որը կոչվում է ARP-հարցում : Կադրում պարունակվում է համակարգչի IP-հասցեն,
որի МАС-հասցեն պահանջվում է իմանալ: Ցանցի յուրաքանչյուր հանգույց ընդունում է ARP-
հարցումը և համեմատում է հարցման IP-հասցեն իր IP-հասցեի հետ: Եթե հասցեները
համընկնում են, հանգույցն ուղարկում է ARP-պատասխան (ARP Reply), որը պարունակում
է պահանջվող МАС-հասցեն: Իր աշխատանքի արդյունքները ARP արձանագրությունը
պահպանում է հատուկ աղյուսակում, որը պահվում է օպերատիվ հիշողության մեջ և կոչվում
է ARP-քեշ: IP- հասցեի թույլտվության անհրաժեշտության դեպքում ARP արձանագրությունը
նախ IP-հասցեն փնտրում է ARP-քեշում և միայն անհրաժեշտ գրանցման բացակայության
դեպքում ուղարկում է ARP-հարցում: ARP- քեշում գրանցումները կարող են լինել երկու
տիպի ՝ստատիկ և դինամիկ: Ստատիկ գրանցումները քեշ մտցվում են ադմինիստրատորի
կողմից ARP-ուտիլիտների և բանալու միջոցով: Դինամիկ գրանցումները քեշում տեղադրվում
են ARP-պատասխանի ստացումից հետո և երկու րոպե հետո ջնջվում են: Հեռացումը
իրականացվում է նրա համար, որ աղյուսակում գարանցված МАСհասցեով համակարգչի
այլ ցանց տեղափոխման դեպքում կադրերը անօգուտ ցանց չուղարկվեն:
Հայտնի IP-հասցեով МАС- հասցեի ստացման գործընթացը կոչվում է IP-հասցեի թույլտվու-
թյուն: Երբեմն պահանջվում է հայտնի МАС հասցեով գտնել IP-հասցեն: Այս դեպքում
օգտագործվում է RARP (Reverse ARP) ռեվերսային արձանագրությունը:
Ինտերնետի հաղորդագրությունների կառավարման արձանագրությունը (Internet Control
Message Protocol, ICMP) օգտագործվում է IP և բարձր մակարդակի այլ արձանագրություն-
ների կողմից հաղորդվող ինֆորմացիայի վիճակի մասին հաշվետվությունների ուղարկման և
ստացման համար: Այս արձանագրությունը օգտագործվում է երկու համակարգերի միջև
ինֆորմացիայի հաղորդման արագության հսկման համար: Եթե երկու համակարգերը
միացնող երթուղիչը գերբեռնված է, նա կարող է հատուկ հաղորդագրություն ICMP ուղարկել
հաղորդագրությունների ուղարկման արագությունը փոքրացնելու համար:
Լոկալ ցանցի հանգույցներն օգտագործում են Ինտերնետի խմբերի կկառավարման արձանա-
գրությունը (Internet Group Management Protocol, IGMP), որպեսզի գրանցվեն խմբերում: Խմբե-
րի մասին ինֆորմացիան գտնվում է լոկալ ցանցի երթուղիչներում: Երթուղիչներն այդ ինֆոր-
մացիան օգտագործում են խմբային հաղորդագրություններ հաղորդելու համար: Խմբային
հաղորդագրությունն օգտագործվում է միանգամից մի քանի հանգույցներին տվյալներ
ուղարկելու համար:
NDIS (Network Device Interface Specification) – ցանցային մակարդակի սպեցիֆկացիա ,
ծրագրային ինտերֆեյս. որն ապահովում է տրանսպորտային արձանագրությունների
դրայվերների և ցանցային ինտերֆեյսների համապատասխան դրայվերների
փոխգործունեությունը : Թույլ է տալիս օգտագործել մի քանի արձանագրություններ, եթե
նույնիսկ տեղադրված է մեկ ցանցային քարտ:
Ցանցային ինտերֆեյսի մակարդակ TCP/IP մոդելի այս մակարդակը պատասխանատու է IP-
դեյտագրամների բաշխման համար: Այն աշխատում է ARP–ի հետ այն ինֆորմացիայի
որոշման համար, որը պետք է տեղադրվի յուրաքանչյուր կադրի վերնագրում: Այնուհետև
այս մակարդակում ստեղծվում է կադրը, որը համապատասխանում է օգտագործվող ցանցի
տիպին, որից հետո IP- դեյտագրամը տեղավորվում է այդ կադրի տվյալների տիրույթում և
ուղարկվում է ցանց:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Միջցանցային փոխգործութնության համար բավարար, տարբեր մակարդակների
արձանագրությունների համաձայնեցված հավաքածուն կոչվում է
արձանագրությունների ստեկ, Յուրաքանչյուր մակարդակի համար որոշվում է
ֆունկցիա՝ հարցումների հավաքածու վերին մակարդակների հետ փոխազդեցության
համար , որը կոչվում է ինտերֆեյս: Երկու մեքենաների փոխգործունության կանոները
կարող են ներկայացվել յուրաքանչյուր մակարդակի համար գործընթացների
հավաքածուի տեսքով , որոնք կոչվում են արձանագրություններ:
2. Վերջին ժամանակները ցանցերի կառուցման համար լայն տարածում է գտել TCP/IP
ստեկը, որը բնութագրվում է 4 մակարդակներով`կիրառական,
հիմնական/տրանսպորտային, միջցանցային փոխազդեցության և ցանցային
ինտերֆեյսի: Նշենք, որ չնայած TCP/IP ստեկը ընդհանուր առմամբ
համապատասխանում է OSI մոդելին, TCP/IP մոդելի մակարդակների
համապատասխանությունը OSI մոդելին մակարդակներին բավականին
պայմանական է:
3. Կիրառական մակարդակը միավորում է կիրառական հավելվածներին տրամադրվող
բոլոր ծառայությունները` ավանդական ցանցային Тelnet, FTP, TFTP, DNS, SNMP
ծառայությունները, ինչպես նաև համեմատաբար նոր ծառայություններ, ինչպիսիք են
օրինակ. Հիպերտեքստերի հաղորդման HTTP արձանագրությունը:
4. TCP/IP ստեկի հիմնական, որը հաճախ կոչվում է նաև տրանսպորտային
մակարադակում գործում են TCP և UDP արձանագրությունները: Հաղորդումների
կառավարման TCP արձանագրությունը լուծում է երկու ծայրային հանգույցների միջև
հուսալի ինֆորմացիոն կապի ապահովման խնդիրը: UDP արձանագրության
դեյտագրամներն օգտագործվում են որպես միջցանցայի մակարդակի և կիրառական
մակարդակի միջև կապի տնտեսապես շահավետ միջոց:
5. Միջցանցային փոխգործունեության մակարդակը իրականացնում է առանց միացում-
ների հաստատման ծրարների կոմուտացիայի հայեցակարգը: Այս մակարդակի հիմ-
նական արձանագրություններն են IP դեյթագրամային արձանագրությունը և երթու-
ղավորման արձանագրությունները (RIP, OSPF, BGP և այլն): Օժանդակ դեր են կատա-
րում միջցանցային կառավարող հաղորդագրությունների ICMP , խմբային կառավար-
ման IGMP և հասցեներերի թույլտվությունների ARP արձանագրությունները:
6. Ցանցային ինտերֆեյսի մակարդակի արձանագրություններն ապահովում են այլ
ցանցերի հիմնականան ցանց ինտեգրումը: Այս մակարդակը չի կանոնակարգվում ,
բայց աջակցում է կապուղային և ֆիզիկական մակարդակների բոլոր հանրահայտ
ստանդարտներին. Լոկալ ցանցերի համար – Ethernet, Token Ring, FDDI և այլն, գլոբալ
ցանցերի համար-– Х.25, Frame relay, PPP, ISDN և այլն:

Ստուգողական հարցեր
1. Ինչ է բազային OSI մոդելի մակարդակի ինտերֆեյս:
2. Ինչ է բազային OSI մոդելի մակարդակի արձանագրություն:
3. Որն է արձանագրությունների ստեկի սահմանումը:
4. Ինչ մակարդակների են բաժանվում արձանագրությունների ստեկերը:
5. Որոնք են առավել հայտնի ցանցային արձանագրությունները:
6. Որոնք են առավել հայտնի տրանսպորտային արձանագրությունները:
7. Որոնք են առավել հայտնի կիրառական արձանագրությունները:
8. Որոնք են առավել հայտնի արձանագրությունների ստեկերը:
9. Որն է Windows и NetBIOS սոկետների ծրագրային ինտերֆեյսների նշանակությունը:
10. Ինչով են տարբերվում TCP և UDP արձանագրությունները:
11. IP արձանագրությունների ֆունկցիաները:
12. Հասցեավորման ինչ տեսակներ գոյություն ունեն IP ցանցերում:
13. Որ արձանագրությունն է օգտագործվում IP հասցեով լոկալ հասցեի որոշման
համար:
14. Որ արձանագրությունն է օգտագործվում լոկալ հասցեով IP հասցեի որոշման
համար:
15. Որ արձանագրությունն է օգտագործվում Ինտերնետի հաղորդագրությունների
կառավարման համար:
16. Որն է TCP/IP ստեկի ցանցային ինտերֆեյսի նշանակությունը:

You might also like