You are on page 1of 25

Միսթր Անոնիմ

1. Նախաբան

1.1 Գրքի մասին

Այս գիրքը գրվել է Միսթր Անոնիմ ֊ի կողմից, հատուկ նրանց համար ,


ովքեր ցանկանում են սովորել և դառնալ պահանջված մասնագետ։

1.2 Ու՞մ համար է այս գիրքը

Շատ մարդիկ Linux սովորելը համարում են բարդ , քանի որ կարծում


են որ միայն մասնագետները կարող են հասկանալ թե ինչպես է
աշխատում Linux -ը, բայց դա այդքան էլ այդպես չէ , Linux կարող են
սովորել բոլորը և այս գրքի նպատակն է ցույց տալ բոլոր մարդկանց ,
թե ինչ պարզ կարող է լինել Linux -ը։ Նյութը գրելիս փորձել եմ ամեն
ինչ ներկայացնել հնարավորինս հասկանալի և մատչելի : Այս գիրքը
նախատեսված է ինչպես սկսնակների , այնպես էլ նրանց համար
ովքեր Linux ֊ի հետ աշխատելու փորձ ունեն:

Էջ 2
2. Ներածություն

2.1. Համակարգիչների պատմությունը

Համակարգիչների պատմությունը սկսվում 1940-1945 թվականներից,


երբ մշակվում, արտադրվում ու օգտագործվում էին
համակարգիչների առաջին նմուշները:
Առաջին համակարգիչների գործնական օգտագործումը աննշան էր:
Սակայն այդ շրջանում զարգացան ու հստակեցվեցին
համակարգիչներին առնչվող գաղափարական հիմնադրույթները,
կառուցվածքային սկզբունքներն ու տեխնոլոգիական բազան:
Առաջին համակարգիչներում օգտագործվում էին էլեկտրոնային
լամպեր: Դրանք մեծածավալ էին, անհուսալի ու դանդաղագործ:
Հետագայում օգտագործվեցին տրանզիստորներ ու ինտեգրալ
միկրոսխեմաները, ինչը հանգեցրեց արագագործության կտրուկ
բարձրացմանը, և համակարգիչները վերածվեցին փոքրածավալ ու
հուսալի սարքերի:
Վաղ 1990-ականներին Microsoft օպերացիոն համակարգերը և Intel
ծրագրային ապահովումը անհատական համակարգիչների շուկայում
զբաղեցնում էին դոմինանտ դիրք՝ սկզբում MS-DOS այնուհետ Microsoft
Windows օպերացիոն համակարգերով։
Microsoft Windows -ի այլընտրանքները զբաղեցնում էին միայն ոլորտի
փոքր հատվածը:Դրանք ներառում էին Apple-ի macOS ու անվճար և
բաց հասանելիության Unix տիպի օպերացիոն համակարգերը։
1976-ին Ստիվ Ջոբսը և Ստիվեն Վոզնյակը սկսեցին վաճառել Apple I
համակարգիչը։
1977 թվին Heath ընկերությունը ներկայացրեց Heathkit H8, այնուհետև
Heathkit H89 ՝ 1979թթ վերջերին։
BM-ն իր առաջին անհատական համաակրգիչը ներկայացրեց 1981
թվականի Օգոստոսի 12-ին։

Էջ 3
2.2. Ի՞նչ է օպերացիոն համակարգը

Օպերացիոն համակարգը գլխավոր ծրագրային ապահովումն է, որը


կառավարում է համակարգչի աշխատանքը։ Օպերացիոն
համակարգը ստանձնում է ծրագրային մասով համակարգչի
ղեկավարումը և կառավարում է համակարգչին հանձնարարված
առաջադրանքները։ Օպերացիոն համակարգի
բացակայության կամ վնասված լինելու դեպքում համակարգիչը չի
միանա կամ կաշխատի թերություններով։
Տարածվածությամբ՝ Microsoft Windows -ը համարվում է առաջատար
օպերացիոն համակարգ։ Վերջինիս օգտագործողների քանակը
հասնում է 83 %։ Apple Inc. -ի արտադրության Apple֊ի OS X օպերացիոն
համակարգը երկրորդ տեղում է (13.23%), իսկ Linux - ի բոլոր
տարբերակները միասին օգտագործում են 3.7%-ը։*

Հեռախոսային սարքերի շրջանակում Android են օգտագործում


մարդկանց մոտ 87.5 տոկոսը, որոնց քանակը տարեկան 10.3 տոկոսով
աճում է։ Երկրորդ տեղում է Apple -ի iOS -ն՝ մոտ 12.1 %, սակայն այդ
օգտատերերի քանակը տարեկան նվազում է 5.2 %֊ով։ Մյուս բոլոր
ՕՀ-ներ օգտագործողները կազմում են շուկայի ընդամենը 0.3 տոկոս։

Linux -ն առավել տարածված է server -ներում և գերհաշվարկային


մեխանիզմներում և սուպեր համակարգիչներում։

Օգտակար է իմանալ
Ամբողջ աշխարհի «սերվեր»֊ների 50%-ից ավելին օգտագործում են
Linuxօպերացիոն համակարգեր։
Android ՕՀ -ն հիմնված է Linux Kernel -ի մոդիֆիկացիայի վրա։

Էջ 4
3. Linux ներածություն

3.1 UNIX

Linux ֊ի պատմությունը ուսումնասիրելու համար մենք պետք է


ժամանակի միջով ճանփորդենք 40 տարի հետ․․․

UNIX -ը բազմաֆունկցիոնալ և բազմապրոֆիլ օպերացիոն


համակարգ է։
Առաջին UNIX համակարգը նախագծվել է 1960֊ականների վերջին Bell
Labs ընկերության աշխատակիցների` Կեն Թոմսոնի, Դենիս Ռիչիի և
Դուգլաս Մակիլռոեմի կողմից։

Համակարգի սկզբնական անվանումը եղել է Uniplexed Information and


Computing Service, կրճատ — UNICS, բայց հետագայում օպերացիոն
համակարգը անվանել են UNIX:

UNIX ֊ի սկզբնական տարբերակները գրված էին ասսեմբլերով և


չունեին ներքին компилятор։

1969 թվականին Կեն Թոմսոնը և Դենիս Ռիչիին ստեղծեցին


ծրագրավորման լեզու B ֊ն, որը ինտերպրետացվող լեզու էր։
1970 ական թվականներին դուրս է գալիս “նոր” UNIX , որը գրված էր B ֊
ով։

1969-1973 թվականներին ստեղծվեց ծրագրավորման լեզու C ֊ն, որի


համար հիմք հանդիսացավ ծրագրավորման լեզու B ֊ն։

1975 թվականին UNIX օպերացիոն համակարգը ամբողջովին գրված


էր C ֊ով ։ Այսպիսով Unix -ը խթան հանդիսացավ նոր օպերացիոն
համակարգերի, ծրագրային ապահովումների և C ծրագրավորման
լեզվի ստեղծման ու տարածման մեջ։

Unix like օպերացիոն համակարգերի օրինակներից են` Linux, Mac Os,


Solaris, Redox -ը և այլն։ Չկա կոնկրետ ընդունված ստանդարտ, որը
հնարավորություն կտա տարբերակելու
Unix-like համակարգ լինել կամ չլինելը, կան ուղղակի կարծիքներ։ Unix-
like համակարգերի օրինակներից է GNU Project -ը, որը
ստեղծվել է Richard Stalman -ի կողմից այն ժամանակ, երբ Unix -ի
կոդերը(sources) ալյևս անվճար չէին։

Մինչ օրս ստեղծվել են շատ Unix -ի տեսակներ, սակայն դրանցից մի


փոքր մասը կարելի է իրավաբանորեն համարել Unix, իսկ մյուսները
չնայած, որ օգտագործել են նույն հասկացությունները և
տեխնոլոգիաները, համարվում են «յունիքսանման» համակարգեր։

Էջ 5
Առաջիկա երկու տասնամյակների ընթացքում UNIX ֊ը շարունակեց
զարգանալ և կատարելագործվել։

Ութսունականների վերջին արդեն շատերը ունեին իրենց


անհատական համակարգիչը։ Այդ ժամանկ UNIX ֊ը արդեն իսկ ուներ
մի քանի տարբերակներ նախատեսված անհատական
համակարգիչների համար, բայց շատերը օգտագործում էին
MS DOS կամ Windows 3.1, քանի որ UNIX շատ դանդաղ էր և շատ ծանր
էր այդ ժամանակվա համակարգիչների համար։

UNIX ֊ի տարբերանշանը

Էջ 6
3.2 Ի՞նչ է GNU ֊ն

GNU -ն Unix-like օպերացիոն համակարգ է և ստեղծվել է Ռիչարդ


Սթոլմնի կողմից 1983թ-ին։ 1984թ-ին Մասաչուսեթսի տեխնոլոգիական
համալսարանից դուրս գալուց հետո Սթոլմնը որոշում կայացրեց իր
ամբողջ ժամանակը նվիրել ազատ օգտագործման և տարածման
ծրագրային ապահովում ստեղծելու գաղափարին։
Նպատակը հանդիսանում էր ստեղծել ծրագրային ապահովում,
որպեսզի մարդիկ ազատ ընտրության հնարավորություն ունենան
վճարովի և անվճար ծրագրային ապահովումների մեջ։
Երկարատև 20 տարիների աշխատանքի ընթացքում ազատ
տարածման, անվճար և բաց կոդով (free operation system, open source
code) օպերացիոն համակարգ ստեղծելու գաղափարը մեծ տարածում
գտավ։ GNU օպերացիոն համակարգի առաջին ծրագիրը Emacs
անունով տեքստային խմբագրիչն էր։

Այսպիսով բաց կոդի, անվճար տարածման և օգտագործման


ծրագրային ապահովում ստեղծելու գաղափարի շուրջ միավորվում
էին մասնագետներ, որոնց շնորհիվ ավելանում էր ծրագրերի
քանակը, և զարգանում էր Open Source -ի գաղափարը։

Հետաքրքիր է իմանալ
GNU- ի պատվին աստերոիդ 9965-ը վերանվանվել է GNU։

GNU ֊ի տարբերանշանը

Էջ 7
3.3 Linus և Linux

Սթոլմնի կողմից անվճար open source օպերացիոն համակարգ


ստեղծելու գաղափարը լիովին չհասավ իր նպատակին, քանի որ GNU
նախագծին պակասում էր միջուկը (kernel -ը՝)։
Սթոլմնը օգտագործում էր Unix- ի կողմից ստեղծված միջուկը (kernel֊ը),
որը open source չէր: Հետևաբար ամբողջական՝
առանց սահմանափակումների օպերացիոն համակարգ ստեղծելու
գաղափարը դառնում էր անհնար։

Այդ ամենը գիտակցելով 1991-ին Linus Torvalds -ի կողմից ստեղծվեց


անվճար Unix-անման (Unix-like) kernel -ը։ Առանց kernel -ի օպերացիոն
համակարգն ուղղակի անիմաստ բնույթ է կրում, առանց
GNU -ի ծրագրային ապահովման նույնպես։
Այդ իսկ պատճառով ամբողջ համակարգն անվանեցին “GNU / Linux”։
1991 թվականի օգոստոսի 25 ֊ը համարվում է Linux ֊ի ծննդյան օրը։
Այսօր GNU/Linux կարելի է գտնել ամենուր։ GNU/Linux -ը միավորում է
հազարավոր ծրագրավորողների աշխարհի տարբեր անկյուններից։

GNU նախագծի հիմնադիր Ռիչարդ Սթոլմնի և Linux -ի միջուկի


հիմնադիր Լինուս Տորվալդսի միջև մինչ օրս չի լուծվել օպերացիոն
համակարգի անվանման հետ կապված վեճը։
Սթոլմնը պաշտպանում է այն տեսակետը, որ կեռնելը հանդիսանում է
շատ կարևոր և բաղկացուցիչ մաս օպերացիոն համակարգում, բայց
նա ուղղակի մաս է կազմում արդեն երկար ժամանակ ստեղծված և
գործող GNU Project -ի համար, այդ իսկ պատճառով նա պահանջում է
անվանել օպերացիոն համակարգը ոչ թե Linux, այլ GNU/Linux։
Իսկ Լինուս Տորվալդսը այդ թեմայով մեկնաբանություններում ասել է,
որ նա զբաղված է օպերացիոն համակարգ ստեղծելու գործընթացով,
այլ ոչ թե դրա քաղաքականությամբ։

Linus Torvalds
Յուրաքանչյուր Linux ֊ի օգտատեր այսպես է արձագանքում , երբ
ասում են, որ “Windows ֊ը ավելի լավն է, քան Linux ֊ը”

Էջ 8
3.4 TUX ֊ի պատմությունը

Tux - (T)orvalds (U)ni(X)


Linux ֊ի խորհրդանիշը համարվում է Tux անունով պինգվինը։
Լինուսը իր Just for Fun գրքում գրում է, որ պինգվինին որպես
տարբերանշան ընտրել է այն բանի համար, որ գազանանոցում մի
պինգվին պատահաբար կծում է Լինուսի ձեռքը, որն էլ պատճառ է
հանդիսանում, որ նա որպես իր օպերացիոն համակարգի
տարբերանշան, ընտրի պինգվին Tux -ին։ Տարբերանշանը ստեղծվել
է Լարի Յուվենգի կողմից 1996 թվականին։

Linux -ի խորհրդանիշ Tux ֊ը

Էջ 9
3.5 Ի՞նչ է GPL -ը և LGPL -ը

General Public License (GPL)


Ընդհանուր հանրային արտոնագիր (ԸՀԱ)
Հնարավորություն է տալիս օգտվել բաց կոդից միայն այն պայմանով,
որ փոփոխված կոդը նույնպես պետք է լինի open source բոլորի
համար։
Յուրաքանչյուր ծրագիր, որը օգտագործում է GPL -ին պատկանող
կոդ՝ համարվում է այդ կոդի շարունակությունը։

Lesser General Public License (LGPL)


Ավելի պակաս ընդհանուր հանրային արտոնագիր
LGPL -ն ավելի քիչ սահմանափակումներով արտոնագիր է, քան GPLը։
LGPL -ը թույլ է տալիս ծրագրավորողներին և ընկերություններին
օգտագործել և ներառել LGPL ծրագրեր իրենց սեփական ծրագրերի
մեջ՝ առանց իրենց սեփական
ծրագրային հատվածի source code -ի տրամադրման
անհրաժեշտության։

Օգտակար է իմանալ
Սթոլմնը այս արտոնագրի տեսակները ստեղծելուց ունեցել է մի
նպատակ՝ ստեղծել մի համակարգ, որը թույլ կտա ունենալ
ընտրություն անվճար և վճարովի ծրագրերի միջև։ Նա ցանկանում
էր, որ մարդիկ հնարավորություն ունենան
փոխել յուրաքանչյուր ծրագրի կոդ և հարմարեցնեն այն իրենց
սեփական կարիքների համար։

Էջ 10
3.5 Ի՞նչ է Distributions ֊ը

Լինուքսը հայտնի է իր դիստրիբուտիվներով, ի՞նչ է դիստրիբուտիվը,


դիստրիբուտիվը օպերացիոն համակարգ է, որը օգտագործում է
լինուքսի կերնելը, Լինուքսի դիստրիբուտիվներ են ubuntu, Fedora,
RedHat linux, Kali Linux ը և այլն, կան հարյուրավոր դիստրիբուտիվներ
ստեղծված տարբեր մարդկանց կողմից, ամեն մի դիստրիբուտիվ
ունի իր նպատակները, օրինակ ubuntu դիստրիբուտիվը
նախատեսված է սովորական օգտատերերի համար, Kali Linux ը
պենտեստինգի համար և այլն։

Distribution֊ները տարբերվում են իրարից դիզայնով, ծրագրային


փաթեթներով։ Օգտագործելով մի տեսակը՝ շատ հեշտ կարելի է
հարմարվել մեկ ուրիշին։
ՕՀ֊ի տեսակների այդքան մեծ ծավալը պայմանավորված է նրա բաց
կոդերով աղբյուրներ ունենալու (open source) հետ, այսինքն մարդիկ
օգտագործում են եղած տեսակների կոդը և ստեղծում իրենց
սեփական օպերացիոն համակարգը։

3.6 Debian - դիստրիբուտիվների հայրը

Դիստրիբուտիվների մեծամասնությունը հիմնված է Debian ֊ի


վրա։Մեծամասամբ հենց Debian ֊ից էլ առաջացել են առկա մյուս բոլոր
դիստրիբուտիվները։

Debian ֊ը հայտնի է իր ստաբիլությամբ և անվտանգությամբ։


Debian անվանումը առաջացել է դիստրիբուտիվի ստողծողի(Ian
Murdock) և նրա ընկերուհու(Debra) անունների միացումից, իսկ
ռելիզները անվանվում են Toy Story մուլտֆիլմի հերոսների
անուններով։

Debian ֊ի վերջին, ակտուալ վերսիան Debian 11 ֊ն է (միգուցե հիմա երբ


դու կարդում ես այս գիրքը 12 անգամ 13)։

Debian ֊ի ընտանիքի ծառը տես հաջորդ էջում։

Էջ 11
1993 1994 1995 1996 1997 1998 1999 2000 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013
Libranet

Debian Family Tree Omoikane (Arma)


Quantian
Based on GLDT version 12.10
DSL-N
A. Lundqvist, D. Rodic - futurist.se/gldt Damn Small Linux
Published under the GNU Free Documentation License Hikarunix Damn Vulnerable Linux
KnoppMyth
Danix
Parsix
Influence, developer switching Kanotix
Rebasing, substantial code flow, project overtaking Auditor Security Linux Backtrack
Developer & code sharing, project merging
Bioknoppix
MAX
Kaella
ParallelKnoppix
Musix
Knoppix
Symphony OS
Whoppix WHAX
B2D
Joatha
Shabdix
Feather
Medialinux Mediainlinux ArtistX
INSERT
Aquamorph
Dreamlinux
Morphix
ZoneCD
Hiwix Hiweed Deepin
Kalango
Kurumin
Poseidon
Dizinha
NeoDizinha Patinho Faminto
Progeny
DeMuDi
64Studio
gnuLiNex
Lihuen
BlackRhino
MEPIS SimplyMEPIS
antiX
Impi Swift
Bluewall
K-DEMar kademar
Euronode
DeadCD Olive
Underground Desktop
UserLinux
BeatriX
MoLinux
Tirwal
BlankOn
Trisquel
VENENUX
Tuquito
ThinClientOS
Epidemic
Librassoc
sidux aptosid
siduction
Webconverger
GALPon MiniNo
Estrella Roja
Metamorphose
Canaima
Matriux
DoudouLinux

Debian ֊ի ընտանիքի ծառը


Progress
SalineOS
Liquid Lemur
Snowlinux
srvRX live
Debian
Xamin
OpenMediaVault
Red Ribbon
Conducit
GNUGuitarINUX
Linux Mint Debian
Semplice
Tails
Nova
Inquisitor
Proxmox
PelicanHPC
BOSS
PureOS
Vyatta
NepaLinux
OS2005 Maemo Meego Harmattan
Elive
LliureX
Voyage
Resulinux
Arco-Debian Arc-Live
Ulteo
Polippix
Kubuntu
Asturix
DEFT
Bardinux
nUbuntu
Christian Edition
Commodore OS
Mint
quantOS
Satanic Edition
Uberyl ComFusion
Ubuntu Studio
Moblin
Geubuntu OpenGEU
Kiwi
gOS
CrunchBang
Ubuntu Rescue Remix
Ubuntu eee Easy Peasy
Leeenux
MoonOS
eBox Zentyal
Newtoos
Vibuntu VINUX
Qimo
Lubuntu
Peppermint OS
Chromium OS
Ylmf StartOS
Netrunner
Dax OS
AriOS
Tango Studio
Dream Studio
Bodhi
Elementary OS
Descent|OS
Mandragora
Santoku
Ubuntu
Vulnix
Airinux
TorBOX Whonix
Pear OS
P@xtreme
Pinguy OS
BackBox
SecUntu
Jolicloud
GnackTrack
Element
Zenix OS
wattOS
Monomaxos
A/V AV
XBMC Live
CAINE
Zorin OS
Maryan
Ultimate Edition
Zebuntu ZevenOS
Eeebuntu Aurora OS
Fluxbuntu
Greenie
Ubuntulite U-lite
Mythbuntu
Madbox
Muslim Edition Sabily
gNewSense
PUD xPUD
Xubuntu
Edubuntu
Arabian
grml
Clonezilla Live
DRBL
Guadalinex
Amber
Xebian
ASLinux
miniwoody Bonzai
Rxart
Lindows Linspire
Freespire
Skolelinux
LEAF
Gibraltar
Storm
Corel Xandros

1993 1994 1995 1996 1997 1998 1999 2000 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013

Էջ 12
Իսկ GNU/Linux ֊ի ընտանիքի ծառին կարող եք ծանոթանալ այստեղ․

https://upload.wikimedia.org/wikipedia/commons/8/8c/Linux_Distribution_Timeline
_Dec._2020.svg

Էջ 13
3.7 Linux ֊ի դրական ու բացասական կողմերը

Դրական Կողմեր
Open Source է
Անվճար է
Կարգավորելի է
Ճկուն է
Անվտանգ է
Թեթև է (շատ ռեսուրսներ չի պահանջում)
Հեշտ է տեղադրվում
Ունի հարմար հրամանների տող
Ծրագրեր տեղադրելը հեշտ է
Գրեթե չկան վիրուսներ
графические окружения ֊ների ընտրության հնարավորություն
Հարմար ֆայլային համակարգ
Մեր մասին անալիտիկա չի հավաքում
Անվճար ծրագրերը շատ են

Բացասական Կողմեր
Խաղերի բացակայությունը
Հայտնի ծրագրերի բացակայությունը

Սրանք հիմնական առավելություններն ու թերություններն էին, որոնց


շարքն այսքանով չի ավարտվում։

Էջ 14
3.8 Linux ֊ի կառուցվածքը

Linux -ը կազմված է 3 հիմնական մասից`


• Kernel
• Shell
• Applications

Kernel -ը համակարգչի Hardware(համակարգչի ֆիզիկական մաս) -ը


կապում է Software -ի հետ, այսինքն՝ ապարատուրային մասը կապում
է ծրագրայինին։
Պատասխանատու է պրոցեսների ղեկավարման և օգտագործվող
սարքավարների (drivers) աշխատանքի համար։

Shell -ը տեքստային հրամանների տող է, որը հնարավորություն է


տալիս հրամաններ տալ համակարգչին։ Այն միջոց է օպերացիոն
համակարգի հետ կապ հաստատելու և նրան հրամաններ տալու
համար։

Էջ 15
4. Աշխատում ենք terminal ֊ում

4.1 Ի՞նչ է terminal ֊ը

Տերմինալը վահանակ է , պատուհան , որը ընդամենը


արտածում է մեր հրամանների արդյունքը , իսկ հրամանները
հասկանում է bash ֊ը, որը աշխատում է ֆոնում։ bash ֊ը
մշակում է հրամանները և արդյունքը փոխանցում տերմինալին ,
որը իր հերթին արտածում է արդյունքը։

Տերմինալը ի տարբերություն GUI(graphical user interface,


գրաֆիկական ինտերֆեյս ) -ի ավելի հարմար է և միշտ առկա է
սերվերներում։

Դուք սերվերներում հաճախ կհանդիպեք տերմինալի , քանի որ


գրաֆիկական ինտերֆեյսը շատ ռեսուրսներ է պահանջում և
այդպիսի կորուստները նպատակահարմար չեն սերվերների
համար, այդ իսկ պատճառով օգտագործվում է տերմինալը։

Սերվերներում գրաֆիկական ինտերֆեյսը այդքան էլ


անհրաժեշտ չէ, քանի որ ամեն ինչ կարելի է կարգավորել
տերմինալի միջոցով։

Terminal, հրամանների տող

Էջ 16
4.2 Ի՞նչ է հրամանը

Հրամանը իրենից ներկայացնում է տեքստ։ Հրամանը կարող է


ունենալ պարամետր և արգումենք և ըստ դրանց կարող է
փոխվել հրամանի արդյունքը։ Լինուքսում հրամանները
case sensitive են։

Տեսնենք օրինակի վրա՝

ls - հրաման
-a - պարամետր
/boot - արգումենտ

Էջ 17
5. Հաճախ օգտագործվող հրամաններ

• Ստեղծում ենք դիրեկտորիաներ

mkdir testdir - կստեղծի testdir անունով դիրեկդորիա

mkdir -p dir1/dir2 - կստեղծի dir1 անունով դիրեկտորիան և նրա մեջ


dir2 անունով դիրեկտորիան

• Տեղափոխվում ենք դիրեկտորիաների մեջ

cd - կտեղափոխվենք user -ի տնային դիրեկտորիա

cd testdir - կտեղափոխվենք testdir դիրեկտորիա

cd .. - կտեղափոխվենք մի աստիճան բարձր դիրեկտորիա

cd - -կտեղափոխվենք նախորդ դիրեկտորիա

pwd – կտպի այն դիրեկտորիայի ուղին , որտեղ որ գտնվում ենք

• Տեսնում ենք դիրեկտորիաների պարունակությունը

ls - կտպի դիրեկտորիայի պարունակությունը

ls -a - կտպի դիրեկտորիայի պարունակությունը և թաքնված ֆայլերը

ls -l - կտպի դիրեկտորիայի պարունակությունը և մանրամասն


ինֆորմացիա

ls -t - կտպի դիրեկտորիայի պարունակությունը , նոր ֆայլերը սկզբում

ls -rt - կտպի դիրեկտորիայի պարունակությունը , հին ֆայլերը


սկզբում

• Ջնջում ենք դիրեկտորիաները

rm -rf dir1 - կջնջի dir1 անունով դիրեկտորիան և նրա


պարունակությունը

rmdir dir1 - կջնջի dir1 անունով դիրեկտորիան, եթե այն դատարկ է

Էջ 18
• Ստեղծում ենք ֆայլեր

touch file1 - կստեղծի file1 անունով ֆայլ

• Նայում ենք ֆայլի պարունակությունը

cat file1 - կտպի file1 անունով ֆայլի պարունակությունը

less file1 - կտպի file1 անունով ֆայլի պարունակությունը , բայց ոչ


միանգամից, ամբողջը, այլ կարող ենք իջնել կամ բարձրանալ

more file1 - կտպի file1 անունով ֆայլի պարունակությունը , բայց ոչ


միանգամից, ամբողջը, այլ կարող ենք իջնել կամ բարձրանալ , նաև
ցույց կտա % -ը

head file1 - կտպի file1 անունով ֆայլի առաջին 10 տողը

tail file1 - կտպի file1 անունով ֆայլի վերջին 10 տողը

• Պատճենում(copy) ենք ֆայլերը

cp [ֆայլ] [ուղի]

cp file1 /home - file1 անունով ֆայլը կպատճենի /home


դիրեկտորիայում

• Տեղափոխում ենք ֆայլերը

mv [ֆայլ] [ուղի]

mv file1 /home - file1 անունով ֆայլը կտեղափոխի /home դիրեկտորիա

• Ինֆորմացիա ֆայլի մասին

file file1 - կտպի ինֆորմացիա file1 անունով ֆայլի մասին

stat file1 - կտպի մանրամասն ինֆորմացիա file1 անունով ֆայլի


մասին

wc file1 - կտպի file1 անունով ֆայլում առկա տառերի ու բառերի


քանակը

Էջ 19
• Փոխում ենք ֆայլի թույլտվությունները (permissions)

Liunx -ում ֆայլերը ունեն 3 տիպի թույլատվություն՝


r – read(կարդալ)
w – write(գրել)
x – execute(գործարկել)

ls -l հրամանի գործարկման դեպքում

chmod - այս հրամանի միջոցով կայող ենք ֆայլին տալ կամ վերցնել
թույլատվություններ օգտագործելով - և + նշանները

file1 անունով ֆայլին chmod +x file1 հրամանի միջոցով տվեցինք


գործարկելու թույլատվություն (user -ի համար )

file1 անունով ֆայլից chmod -r file1 հրամանի միջոցով վերցրեցինք


կարդալու թույլատվությունը (user -ի համար)

Էջ 20
Ֆայլի թույլտվությունները կարող ենք փոփոխել օգտագործելով թվեր

Թվերի օգնությամբ ֆայլի թույլատվությունները փոփոխելու


օրինակ

Կարող եք օգտվել այս աղյուսակից

Էջ 21
• Փոխում ենք ֆայլի տիրոջը և խումբը

chown – այս հրամանի միջոցով կարող ենք փոխել ֆայլի տիրոջը


chown [ֆայլի նոր տեր կամ ID] [ ֆայլի անուն] - գրելաձև
chown bob file1 – օրինակ
chown 1003 file1 – օրինակ

chgrp – այս հրամանի միջոցով կարող ենք փոխել ֆայլի խումբը


chgrp [ֆայլի նոր խումբ կամ ID] [ֆայլի անուն] - գրելաձև
chgrp bob file1 – օրինակ
chgrp 1003 file1 – օրինակ

• Ջնջում ենք ֆայլը

rm file1 - կջնջի file1 անունով ֆայլը

• Տեղադրում ենք փաթեթներ րեպազիտորիաներից

cat /etc/apt/sources.list - ցույց կտա թե որ րեպազիտորիաներից ենք


ներբեռնում փաթեթները

apt(advanced packaging tool) - apt -ի միջոցով ներբեռնում ենք


փաթեթները

apt-cache search [package] - կփնտրի փաթեթը րեպոզիտորիաներում

apt-cache show [package] - կտպի փաթեթի մասին ինֆորմացիա

apt-get install [package] - կտեղադրի փաթեթը

apt-get remove [package] - կհեռացնի փաթեթը

apt-get purge [package] - կհեռացնի փաթեթը և config ֆայլերը

• Թարմացնում ենք համակարգը

apt update - թարմացնում է համակարգը

apt upgrade - տեղադրում է տեղադրված փաթեթների նոր


տարբերակները

Էջ 22
• Տեղադրում ենք .deb փաթեթները

.deb փաթեթները նախատեսված են debian -ի հիմքով


դիստրիբուտիվների համար

dpkg -i package.deb - կտեղադրի փաթեթը

dpgk -r package.deb - կհեռացնի փաթեթը

dpkg -l - կտպի տեղադրված փաթեթները և վերսիաները

• Աշխատում ենք արխիվների հետ

tar -cf file1.tar file1 - կստեղծի file1.tar արխիվ և նրա մեջ կավելացնի
file1 -ը

tar -tf file1.tar - կտպի file1.tar արխիվի պարունակությունը

tar -xf file1.tar - դուրս կհանի բոլոր ֆայլերը file1.tar արխիվից

• Սեղմում ենք դիրեկտորիաները

zip -r dir1.zip dir1 - կստեղծի dir1.zip անունով zip արխիվ սեղմելով dir1
դիրեկտորին

unzip dir1.zip - դուրս կհանի բոլոր ֆայլեր dir1.zip անունով zip


արխիվից

• Ուսումնասիրում ենք համակարգը

w - կտպի այն user -ներին, որոնք որ համակարգում են

whoami - կտպի ներկա user ին

uname -r - կտպի ինֆորմացիա kernel -ի մասին

date - կտպի ամսաթիվը

cal - կտպի օրացույցը

hostaname - կտպի hostname -ը

finger [username] - կտպի ինֆորմացիա user -ի մասին

Էջ 23
• Ուսումնասիրում ենք hardware -ը

lshw - կտպի ընդհանուր ինֆորմացիա hardware -ի մասին

cat /proc/cpuinfo - կտպի ինֆորմացիա պռոցեսորի մասին

cat /proc/meminfo - կտպի ինֆորմացիա հիշողության մասին

free -h կտպի ինֆորմացիա RAM -ի և SWAP -ի մասին

df -h - կտպի ինֆորմացիա հիշողության (hard disk) մասին

• Որոնում ենք ֆայլեր

find / -name file1 - կփնտրի file1 անունով ֆայլ ամբող համակարգում

Էջ 24
Միցեք իմ տելեգրամի ալիքին ֊ https://t.me/ArcNET_TM

Միցեք իմ տելեգրամի չատին ֊ https://t.m/ArcNET_CHAT

Միացեք մեր լինուքսի չատին – https://t.me/LinuxArmenia

Իմ տելեգրամը – https://t.me/mr_an0nim

You might also like