You are on page 1of 2

 Հաղորդիչների միացման ձևերը շղթայում:

Հաջորդական միացում
Տեսություն
Հաղորդիչների հաջորդական միացումը
Գործնականում կիրառվող էլեկտրական շղթաները, որպես կանոն, բաղկացած են
լինեւմ էլեկտրաէներգիայի մի քանի սպառիչներից: Շղթայում սպառիչները միմյանց
հետ կարող են միացված լինել ամենատարբեր եղանակներով: Սպառիչների
միացման ամենապարզ և տարածված
տեսակները հաջորդական և զուգահեռ միացումներն են:
Շղթայի տեղամասում հաղորդիչների այնպիսի միացումը, որի դեպքում
յուրաքանչյուր հաղորդչից դուրս եկող հաղորդալարը առանց ճյուղավորվելու
միանում է այլ հաղորդչի, կոչվում է հաջորդական միացում:

Նկարում պատկերված է  R1, R2 և R3 ռեզիստորների հաջորդական միացումը:


 
Հաղորդիչների հաջորդական միացումն ունի իր օրինաչափությունները:

 
 Հավաքելով համապատասխան շղթա, ամպերաչափի և վոլտաչափի միջոցով
անհրաժեշտ չափումներ կատարելով, կարելի է համոզվել.

1. Հաջորդական միացման դեպքում բոլոր հաղորդիչներում հոսանքի ուժը միևնույնն


է՝
 
I=I1=I2=I3 (1), որտեղ I1, I2, I3-ը
համապատասխանաբար I, II և III հաղորդիչներով անցնող հոսանքի ուժերն են,
իսկ I-ն՝ հոսանքի ուժը շղթայում:

2. Հաղորդիչների հաջորդական միացման դեպքում ամբողջ տեղամասի լարումը


հավասար է առանձին հաղորդիչների լարումների գումարին՝
 
U= U1+U2+U3 (2), որտեղ U-ն ամբողջ տեղամասի, իսկ U1, U2, U3-ը առանձին
հաղորդիչների լարումներն են:

Օգտվելով Օհմի օրենքից և հաշվի առնելով (1) հավասարումի (2) առնչությունը


կարող ենք պնդել՝ 
3. Հաղորդիչների հաջորդական միացման դեպքում ամբողջ տեղամասի
դիմադրությունը հավասար է առանձին հաղորդիչների դիմադրությունների
գումարին՝
R=R1+R2+R3, որտեղ R1-ը, R2-ը և R3-ը առանձին հաղորդիչների
դիմադրություններն են, իսկ R-ը ամբողջ տեղամասի դիմադրությունը:

Այս երեք օրինաչափություններ ճիշտ են նաև ցանկացած թվով հաջորդաբար


միացված հաղորդիչների համար:
 
Մասնավորապես, եթե հաջորդաբար իրար միացված են n միատեսակ հաղորդիչներ
(ռեզիստորներ), որոնցից յուրաքանչյուրի դիմադրությունը R1 է, ապա դրանց
ընդհանուր դիմադրությունը կլինի՝ R=nR1
 
Հաջորդաբար միացված ցանկացած երկու հաղորդիչներում հոսանքի ուժերի
հավասարությունից՝ I1=I2, հետևում է, որ U1/R1=U2/R2 կամ U1/U2=R1/R2

You might also like