You are on page 1of 5

ԿԻՐԽՀՈՖԻ ՕՐԵՆՔՆԵՐԸ

ԿիրխՀոֆի օրենքները սահմանում են կամայական տիպի ճյուղավորված


Էլեկտրական շղթաներում հոսանքների և լարումների միջև փոխհարաբերություններ:
Կիրխգոֆի օրենքները ծառայում են առանձին ճյուղերում էլեկտրական հոսանքի
մեծության և ուղղության որոշման, առանձին տարրերի սեղմակների վրա
էլեկտրական լարման մեծության որոշման համար։ Օհմի օրենքի հետ միասին
Կիրխհոֆի օրենքները կազմում են էլեկտրական շղթաների տեսության հիմքը։
Էլեկտրական շղթայի տոպոլոգիական(երկրաչափական) տարրեն են․
• Ճյուղ կոչվում է շղթայի այն տեղամասւ, որով անցնում է նույն հոսանքը և ճյուղը
կազմող տարրերը մացված են հաջորդաբար։
• Հանգույց կոչվում է շղթայի այն կետը, որով անցնում են երեք և ավելի ճյուղեր։
Այսինքն ճյուղը շղթայի երկու համգույցների միջև ընկած տեղամասն է։
• Կոնտուր է կոչվում ճյուղերից կազմված փակ ուղին․ ընդ որում յուրաքանչյուր
ճյուղ կամ հանգույց պետք է վերցնել միայն մեկ անգամ։
• Անկախ կոչվում է այն կոնտուրը, որը ունի մեկ ոչ ընդհանուր ճյուղ։
Կիրխհոֆի առաջին օրենք (հոսանքների օրենք)․ շղթայի որևէ հանգույցում
հոսանքների հանրահաշվական գումարը զրո է․

I k =0:

որտեղ k-ն ճյուղերի թիվն է։ Դեպի հանգույց ուղղված հոսանքները վերցնում ենք
դրական նշանով, իսկ հանգույցից դուրս ուղղված հոսանքները՝ բացասական(նկ․1)։

Նկ․1

I1+ I5+ I3= I4+ I2

1
Ճիշտ կլիներ նաև հակառակ պայմանավորրվածությունը․ այդ դեպքում
կստացվեր համարժեք հավասարում, որը բազմապատկած է (-1)-ով։
Կիրխհոֆի առաջին օրենքը էլեկտրական հոսանքանի անդհատության օրենքն է։
Այն էլեկտրական լիցքի պահպանման օրենքի արտահայտությունն է։
Կիրխհոֆի երկրորդ օրենքը (լարումների օրենքը) էլեկտրական շղթայի փակ
կոնտուրում գործող էլշուների հանրահաշվական գումարը հավասար է այդ կոնտուրում
առաջացող լարման անկումների հանրահաշվական գումարին՝
n m

 E = I
k =1
k
k =1
k Rk ,

որտեղ n–ը կոնտուրում գործող էլշուի աղբյուրների թիվն է, m –ը` կոնտուրում


ճյուղերի թիվը, I k -ն` k րդ ճյուղի հոսանքը, Rk -ն` k -րդ ճյուղի դիմադրությունը:

Հավասարման մեջ դրական նշանով վերցվում են այն E էլշուները և IR լարման


անկումները, որոնց ուղղությունները համընկնում են կոնտուրի շրջանցման ընտրած
ուղղության հետ: Օրինակ դիտարկենք որևէ շղթայից առանձնացված փակ
կոնտուրը(նկ․2)։

Նկ․2

Կիրխհոֆգի 2-րդ օրենքի վրա հիմնված հավասարումը կգրվի հետևյալ կերպ․


Е1 - Е2 + Е3 = I1R1 - I2R2 + I3R3 - I4R4
Ֆիզիկական իմաստով Կիրխգոֆի երկրորդ օրենքը բնութագրում է լլարումների
հավասարակշռությունը շղթայի ցանկացած կոնտուրում։
Կոնտուրը ցանկացած ուղի է, որը տանում է դեպի ելակետ շղթայի ճյուղավորման
միջոցով:

2
Ճյուղավորված էլեկտրական շղթայի հաշվարկը Կիրխհոֆի օրենքների
կիրառությամբ
Դիտարկենք հաստատուն հոսանքի շղթա(նկ․3), եթե տրված են նրա տարրերի
էլշուները և դիմադրությունները․ անհրաժեշտ է որոշել հոսանքները այդ շղթայի
ճյուղերում։

Նկ․3

Լուծման հաջորդականությունը․
1․ Հաշվել շղթայի ճյուղերի թիվը(m=6) և նրանցում կամայականորեն նշել անհայտ
հոսանքների ուղղությունները։
2․Հաշվել շղթայի հանգույցների n թիվը և ցակացած n-1 հանգույցի hամար
կազմել Կիրխհոֆի առաջին օրենքի հավասարումները:
-I1-I4+ I3=0 (1)
I1-I2-I5=0 (2)
I2-I6-I3=0 (4)
3. Հաշվել շղթայի անկախ կոնտուրների թիվը՝ k=m-n+1 բանաձևով։ Ընտրված
կոնտուրներում նշվում են շրջանցման կամավոր ուղղությունները և Կիրխհոֆի 2-րդ
օրենքի հիման վրա գրվում են հավասարումներ։
I1R1+I5R5-I4R4=E1-E4 (I)
I2R2-I5R5+I6R6=-E2 (II)
I3R3+I4R4-I6R6=E3+E4 (III)

Այսպիսով, Կիրխհոֆի երկու օրենքների հիման վրա կազմված հավասարումների


թիվը կլինի

3
(n-1)+ (m-n+1)=m
Այսինքն հավասարումների թիվը հավասար է անհայտների թվին հետևաբար
ունի միարժեք լուծում։
Եթե որևէ ճյուղում հոսանքի արժեքը ստացվում է բացասական նշանով, ապա
իրական ուղղությունը պետք է լինի սխեմայում նախապես նշվածի հակառակ։
Շղթայի հաշվարկի ճշտությունը սովորաբար ստուգվում է հզորությունների
հաշվեկշռի հավասարության միջոցով։
E1I1-E2I2+E3I3+E4I4= I21R1+ I22 R2+ I23 R2+ I24 R4+I25 R5+ I26 R6
Պոտենցիալ դիագրամ
Պոտենցիալային դիագրամը Կիրխհոֆի երկրորդ օրենքի գրաֆիկական
ներկայացումն է, որն օգտագործվում է գծային սխեմաներում հաշվարկների
ճիշտությունը ստուգելու համար։ Պոտենցիալ դիագրամը կառուցվում է առանց
հոսանքի աղբյուրների շղթայի համար, և դիագրամի սկզբի և վերջի կետերի
պոտենցիալները պետք է նույնը լինեն:
Ընդունենք 1 հանգույցի պոտենցիալը հավասար զրոյի և դրա միջոցով
արտահայտենք արտաքին կոնտուրի մյուս կետերի պոտենցիալները` շրջանցելով
կոնտուրը ժամսլաքի ուղղությամբ: Կետերի պոտենցիալները հաշվելիս պետք է
նկատի ունենալ, որ դիմադրություն պարունակող տեղամասում պոտենցիալը աճում
է, եթե շրջանցման ուղղությունը հակառակ է ուղղված հոսանքի ուղղությանը, և
փոքրանում է, եթե շրջանցման ուղղությունը համընկնում է հոսանքի ուղղության հետ:
Էլշու պարունակող տեղամասում պոտենցիալը փոխվում է էլշուի մեծությամբ.
մեծանում է, եթե մեկ կետից մյուսին անցումը իրականացվում է էլշուի ուղղությամբ, և
փոքրանում է, եթե անցումը իրականացվում է էլշուի ուղղությանը հակառակ (նկ.4):

E1 R1 E2
1/ 2 R2 2/

I1 I2
1

R3 E3
4
4/
I3
Նկ․4
4
1=0
/1=1+E1= E1
2=/1-I1R1= E1- I1R1
/2=2- I2R2= E1- I1R1- I2R2
4=/2- E2= E1- I1R1- I2R2- E2
/4=4+E3= E1- I1R1- I2R2- E2+ E3
1=/4- I3R3= E1- I1R1- I2R2- E2+ E3- I3R3
E1- I1R1- I2R2- E2+ E3- I3R3=0 E1- E2+ E3= I1R1+I2R2 +I3R3

You might also like