You are on page 1of 9

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Էլեկտրոնային հաշվողական միջոցների


ավտոմատացված նախագծում

Լաբորատոր աշխատանքների մեթոդական ցուցումներ


«Չափագիտությունե առարկայից
ԵՐԵՎԱՆ 2004

ՀՏԴ 621. Կազմողներ` Ռ.Ռ.Վարդանյան


Ա.Ռ. Սահակյան

Գրախոս` Դ.Հ. Հուսիկյան

Լաբորատոր աշխատանքների մեթոդական ցուցումներ


«Չափագիտությունե առարկայից: Կազմողներ` Ռ.Ռ. Վարդանյան,
Ա.Ռ. Սահակյան: Հայաստանի Պետական Ճարտարագիտական
Համալսարան: Երևան, 2004թ.: 12 էջ:

Մեթոդական ցուցումների նպատակն է ուսանողներին ծանոթացնել


էլեկտրական մեթոդներով ոչ էլեկտրական մեծությունների չափման
հետ: Մեթոդականում ընդգրկված են երկու լաբորատոր աշխատանք:

2
Լաբորատոր աշխատանք թիվ 3

ՊՏՈԻՅՏՆԵՐԻ ԹՎԻ ՉԱՓՈՒՄԸ ՕՊՏՐՈՆԻ ՄԻՋՈՑՈՎ

1.Աշխատանքի նպատակը

Տվյալ լաբորատոր աշխատանքի նպատակն է ծանոթացումը


օպտրոնների կառուցվածքի և աշխատանքի սկզբունքների հետ,
էլեկտրական շարժիչի պտույտների թվի չափումը (միավոր
ժամանակում) օպտրոնների միջոցով:

2.Տեսական մաս

Օպտոէլեկտրոնիկան իրենից ներկայացնում է էլեկտրոնիկայի այն


բաժինը, որը առնչվում է էլեկտրական և օպտիկական ազդանշանների
հետ: Օպտոէլեկտրոնիկայի հիմնական էլեմենտներից են
հանդիսանում օպտրոնները, որոնք էլեկտրական ազդանշանները
ձևափոխում են օպտիկականի, տեղափոխում են այդ ազդանշանը և
վերջում ձևափոխում են օպտիկական ազդանշանը էլեկտրականի:
Օպտրոնի կառուցվածքը ցույց է տրված նկար 1-ում:

Լ. Դ. Օ. Կ.
3 Ֆ.Դ.

Ղ.Ս
.
Նկ. 1. Օպտրոնի կառուցվածքը

Ստանալով մուտքային էլեկտրական ազդանշանը լուսադիոդը


(Լ. Դ.) այն ձևափոխում է օպտիկական ազդանշանի: Վերջինս անցնում
է օպտիկական կանալի (Օ. Կ.) միջով, որտեղ հնարավոր է կատարել
ազդանշանի ձևափոխումներ ղեկավարող սարքի (Ղ. Ս.) միջոցով:
Այնուհետև օպտիկական ազդանշանը ֆոտոընդունիչի, օրինակ
ֆոտոդիոդի միջոցով (Ֆ. Դ.) ձևափոխվում է էլեկտրականի, որն էլ
օգտագործվում է հետագա չափիչ կամ ղեկավարող սարքերի կողմից:
Օպտրոնների հիմնական առավելություններից հանդիսանում է այն
հանգամանքը, որ նրանք ապահովում են մուտքային և ելքային
էլեկտրական շղթաների իդեալական մեկուսացում, քանի որ
բացակայում է մուտքի և ելքի միջև գալվանական կապը: Օպտրոնների
դրական առանձնահատկություններից է հանդիսանում նաև այն, որ
հնարավորություն է ստեղծվում ղեկավարել, ձևափոխել օպտիկական
ազդանշանը բացառելով մեխանիկական շփումները ղեկավարող
օբյեկտի հետ: Այսպես քոմփյութերներում լայնորեն օգտագործվող
հիշողության սարքերի (CD-ROM) լազերային սկավառակներից ինչպես
նաև աուդիո և վիդեո սկավառակներից ինֆորմացիան ընթերցվում է
օպտիկական ճառագայթի միջոցով, օգտագործելով օպտրոնային զույգ
լուսադիոդ և ֆոտոընդունիչ: Համեմատության համար նշենք, որ
նախկինում ձայնային ազդանշանների վերարտադրման համար
օգտագործվում էին ձայնասկավառակներ, որոնցից ազդանշանը
հանվում էր ասեղի մեխանիկական շփումով, և որը ուներ չափազանց
շատ թերություններ: Տվյալ լաբորատոր փորձի ընթացքում էլ
օգտագործվող օպտրոնը հնարավորություն է տալիս չափել պտտվող
սկավառակի արագությունը բացառելով մեխանիկական շփումը
սկավառակի հետ:

4
Օպտրոնը կարելի է օգտագործել որպես էլեկտրական ազդանշանի
ուժեղարար (նկ. 2): Էլեկտրական մուտքային 1 ազդանշանը տրվում է 2
լուսադիոդին, որը անջատում է 3 լույսային ազդանշանը: Վերջինս
ազդելով 4 ֆոտոընդունիչի վրա փոքրացնում է նրա դիմադրությունը,
որի հետևանքով շղթայում անցնում է մեծ հոսանք և 5 բեռի
դիմադրության վրա անջատվում է ելքային ուժեղացված ազդանշանը:
U

3
1 2 4
6
5

Նկ. 2. Էլեկտրական ազդանշանի ուժեղացումը օպտրոնի միջոցով

Օպտրոնի հիման վրա կարելի է կառուցել տարբեր տիպի


տրամաբանական օպտրոէլեկտրոնային սխեմաներ: Օրինակ` նկ. 3-ում
ցույց է տրված « Եվ ե տրամաբանական սխեման, որը կատարում է
(Z=XY) բազմապատկման գործողությունը, իսկ նկ. 4-ում ցույց է տրված
« Կամ ե տրամաբանական սխեման, որը կատարում է գումարման
(Z=X+Y) գործողությունը: Բացի դրանից, օպտրոնների հիման վրա
կարելի է կառուցել հիշող բջիջներ էլեկտրական կամ օպտիկական
կանալների միջոցով ինֆորմացիայի գրանցման և ընթերցման
հնարավորություններով և շատ այլ տիպի ֆունկցիոնալ
նշանակությունների սխեմաներ:

5
X

X Y

Z
Z

Նկ. 3. «Եվե սխեմա Նկ. 4. «Կամե սխեմա

3. Փորձնական մաս

Տվյալ լաբարատոր աշխատանքի ընթացքում պետք է որոշել


էլեկտրական շարժիչի պտույտների թվի արագությունը օպտրոնային
զույգի միջոցով: Այդ նպատակով շարժիչի առանցքի վրա ամրացված է
սկավառակ, որի վրա նախօրոք պատրաստված են բացակներ (կարող
են լինել նաև անցքեր): Օպտրոնային զույգը տեղադրված է սկավառակի
մոտ այնպես, որ պտտվելով, սկավառակը առաջացնում է լույսային
ազդանշանի ընդհատումներ (նկ. 5):

ՕՊՏՐՈ
Ն

ՍՆՄԱՆ ՕՍՑԻԼՈ
ԲԼՈԿ -
ԳՐԱՖ

6
ՍՆՄԱՆ ՇԱՐԺԻՉ
ԲԼՈԿ .
Նկ. 5.

Այսպիսով, շարժիչին տրվող տվյալ սնման լարման դեպքում


սկավառակը պտտվում է որոշակի արագությամբ առաջացնելով
օպտրոնի` լուսադիոդից դուրս եկող լույսային ազդանշանի
ընդհատումներ, որը օպտրոնի լուսազգայուն ֆոտոդիոդի ելքում
առաջացնում է ընդհատումներով (իմպուլսաձև) ազդանշան:
Օսցիլոգրաֆի միջոցով, չափելով երկու հարևան իմպուլսների միջև
եղած T հեռավորությունը (նկ. 6) կարող ենք այն բազմապատկել
սկավառակի բացակների n թվով և որոշել շարժիչի պտույտների
հաճախությունը, այսինքն պտույտների թիվը միավոր ժամանակում,
հետևյալ բանաձևով`

U f=1/(T·n)

T t
Նկ. 6.

7
4. Փորձի կատարման կարգը

1. Միացնել շարժիչի պտույտների չափման էլեկտրական


սխեման, ինչպես ցույց է տրված նկ. 5-ում:
2. Օսցիլոգրաֆի միջոցով չափել 2 հարևան իմպուլսների միջև T
ժամանակահատվածը (պարբերությունը):
3. Հաշվել սկավառակի վրայի բացակների n թիվը:
4. Որոշել շարժիչի պտույտների թիվը միավոր ժամանակում:
5. Փոխել էլեկտրական շարժիչին սնուցման բլոկից տրվող
լարման արժեքը և կրկնել չափումները:

U(Վ) I(մկԱ) t(վ) T f

8
9

You might also like