You are on page 1of 9

Խնդիրներ միկրոէկոնոմիկայից

Խնդիր 1. Սպառողը շաբաթական գնում է $13-ի մսամթերք և ձկնեղեն: Մսամթերքի սահմանային


օգտակարությունը որոշվում է 30-2Х բանաձևով, որտեղ X-ը մսամթերքի քանակությունն է կգ-ով:
Ձկնեղենի սահմանային օգտակարությունը որոշվում է 19-3Y բանաձևով, որտեղ Y –ը ձկնեղենի
քանակությունն է կգ-ով: Մսամթերքի 1 կգ գինը $2 է, իսկ ձկնեղենինը՝ $1: Ինչ ք անակությամբ
մսամթերք և ձկնեղեն է գնում տվյալ սպառողը, երբ նա կատարում է ողջամիտ ընտրություն:

Լուծում.

Համաձայն կանոնի, հավասարակշռության կետում երկու բարիքների սահմանային


օգտակարությունների հարաբերությունը հավասար է դրանց գների հարաբերությանը`

որտեղ` MUX, MUY — X և Y բարիքների սահմանային օգտակարությունները;

PX, PY — X և Y բարիքների գները:

Ըստ խնդրի պայմանների ստանում ենք առաջին հավասարումը`

Սպառողի ընտրությունը կախված է նաև բյուջետային սահմանափակումից: Խնդրի պայմաններից


ստանում ենք նաև բյուջետային սահմանափակության հավասարումըէ
2X + Y = 13
Լուծելով երկու հավասարումներից կազմված համակարգը ստանում են պատասխանը` Х = 5, Y = 3.

2X + Y = 13

Խնդիր 2. Ստորև բերված աղյուսակում ներկայացված են A, B, C բարիքների սահմանային


օգտակարությունները համապատասխան գների դեպքում: α և β որ նշանակությունների (արժեքների)
դեպքում սպառողը կհայտնվի հավասարակշռության վիճակում

Բարիք MU Р
А α 7
B 24 3
C 16 β

1
Համաձայն կանոնի, հավասարակշռության կետում հավասարակշռված սահմանային
օգտակարությունները հավասար են կամ մեկ միավոր դրամական միավորի հաշվով սահմանային
օգտակարությունները պետք է հավասար լինեն: Այս կանոնի օգնությամբ գտնում ենք ալֆան և բետան:

Ալֆա = (24/3)*7=56, Բետա= 16 / (24/3)=2

Խնդիր 3. Սպառողական հավաքածուն (զամբյուղը) ներառում է երկու ապրանք՝ կոկա-կոլա և


թխվածքաբլիթ: Երկու բարիքների սահմանային օգտակարությունը բնութագրվում է հետևյալ
տվյալներով.

Կոկա կոլայի քանակը 1 2 3 4 5 6


Սահմանային օգտակարությունը (MU) 10 8 6 4 3 2
Թխվածքաբլիթի քանակը 1 2 3 4 5 6
Սահմանային օգտակարությունը (MU) 7 6 5 4 3 2

Մեկ շիշ Կոկա կոլայի գինը կազմում է 10 դրամական միավոր, իսկ մեկ տուփ թխվածքաբլիթի գինը՝ 5
դրամական միավոր: Սպառողի ընդհանուր եկամուտը, որը նա ծախսում է կոկա կոլայի և
թխվածքաբլիթի վրա, կազմում է 25 դրամական միավոր: Ինչ քանակությամբ կոկա կոլա և
թխվածքաբլիթ կգնի ռացիոնալ (ողջամիտ) սպառողը: Ընդ որում օգտակարության ֆունկցիան
առավելագույնի է հասնում այն դեպքում, երբ ծախսված վերջին դրամական միավորը ապահովում է
միևնույն օգտակարությունը՝ MUx/Px = MUy/Py

Տրված է՝

Рх=10 դրամական միավոր, Ру=5 դրամական միավոր


I=25 դրամական միավոր, Գտնել՝ ռացիոնալ զամբյուղի կազմը
Հուշում՝ նախ գտնում ենք սահմանային օգտակարությունը մեկ դրամական միավորի հաշվով

Թխվածքաբլիթի
Կոկա Կոկա կոլայի Սահմանային Թխվածքա
Սահմանային օգտակա-
կոլայի օգտակարությունը մեկ բլիթի
րությունը մեկ դրամական
քանակը դրամական միավորի հաշվով քանակը
միավորի հաշվով
1 1 - 10/10 =1 1 1.4 - 7/5 = 1.4
2 088 - 8/10 = 0.8 2 1.2 - 6/5 = 1.2
3 066 - 6/10 = 0.6 3 1
4 0.4 - 4 0.8
5 0.3 5 0.6
6 0.2 6 0.4

2
Գտնում ենք երկու բարիքների սահմանային օգտակարությունների հավասարակշռությունը մեկ
դրամական միավորի հաշվով և ընտրությունը սկսում ամենամեծ սահմանային օգտակարությունից:

MUX/PX = MUY/PY

Մեր օրինակում դա մեկ շիշ կոլայից և 3 տուփ թխվածքաբլիթից կազմված զամբյուղն է:


Տվյալները տեղադրում ենք բյուջետային սահմանափակության բանաձևում և ստանում պատասխանը:
I=Px*Qx+Py*Qy
25=10*1+5*3
10+15=25
Պատասխան: Ողջամիտ սպառողը կգնի մեկ շիշ կոլա և 3 տուփ թխվածքաբլիթ

Խնդիր 4. Սպառողի ընտրության գրաֆիկական պատկերը ներկայացված է գծապատկերում: Սպառողի


հավասարակշռությունը ձեռք է բերվում E կետում.
ա/ Գտեք սպառողի եկամտի մեծությունը, եթե X ապրանքի գինը հավասար է 20 դրամական միավորի,
բ/ որքան կլինի Y ապրանքի գինը,
գ/ ներկայացրեք գծապատկերում բերված բյուջետային կորի հավասարումը,
դ/ որոշեք E կետում X և Y ապրանքների սահմանային փոխարինման նորմը

Լուծում
ա) Եթե սպառողը իր ողջ եկամուտը ծախսի Х ապրանքը գնելու համար, որի գինը 20 դրամական
միավոր է, ապա, համաձայն գրաֆիկի, կկարողանա գնել 20 միավոր ապրանք: Այստեղից սպառողի
եկամուտը հավասար է 400 դրամական միավոր` 20*20=400:

բ) Սպառողի եկամուտը հավասար է 400 դրամական միավորի, իսկ Y ապրանքի առավելագույն


քանակությունը, որը սպառողը կարող է գնել, եթե իր ողջ եկամուտը ծախսի այդ ապրանքի վրա,
հավասար է 10-ի: Հետևաբար` Y ապրանքի գինը կլինի 40 միավոր:

(Y = 10)
PY = I / Y = 400 / 10 = 40.

գ) Սպառողը իր եկամուտը ծախսում է Х և Y ապրանքները գնելու համար: Հետևաբար կարելի է


ստանալ բյուջետային հավասարման բանաձևը`

3
400 = 20X + 40Y;

դ/ Բյուջետային սահամափակության հավասարումից էլ կարելի է ստանալ կորի անկյան մեծությունը`

Y = (– PX / PY) X + I / PY;
Y = – 0,5X + 10.
400-20x=40y

Y=400/40-20x/40

Y=10-0.5x
Հավասարումից ակնհայտ է, որ կորիանկյան մեծությունը` tgα = – 0,5.

Անկյան մեծությունը կարելի է գտնել նաև ըստ սպառողի հավասարակշռության կետի:

Համաձայն սպառողի օպտիմումի կամ հավասարակշռության կետի կանոնի`

Երկու բարիքների սահմանային փոխարինման նորմը` MRSXY,


հավասարակշտռության կետում հավասար է կորի անկյան տանգեսի բացարձակ մեծությանը`MRSXY =
0,5.

Խնդիր 5. Կարճաժամկետ միջակայքում ֆիրման կարող է փոխել օգտագործվող աշխատուժի


քանակությունը, սակայն չի կարող ազդել կապիտալի մեծության վրա: Աղյուսակում ներկայացված է,
թե ինչպես է փոխվում թողարկումը աշխատողների թվաքանակի փոփոխության հետևանքով.

Աշխատանքի ծախս (մարդ/օր) Թողարկման ծավալ (միավոր/օր) MPL APL


1 35 35 35
2 80 45 40
3 122 42 41
4 156 34 39
5 177 21 35,4
6 180 3 30

Որոշեք, թե ինչպիսի ծախսերի դեպքում աշխատանքը կարող է օգտագործվել առավելագույն


արդյունավետությամբ:
Լուծում
MPL = ΔTP/ΔF APL = TP/F
MPL1 = (35-0)/(1-0)=35 միավ. APL1 = 35/1=35 APL2 = 80/2=40
APL3 = 122/3=41 APL4 = 156/4=39
MPL2 = (80-35)/(2-1)=45 միավ.
APL5 = 177/5=35,4 APL6 = 180/6=30
MPL3 = (122-80)/(3-2)=42 միավ.
MPL4 = (156-122)/(4-3)=34 միավ.
MPL5 = (177-156)/(5-4)=21 միավ.
MPL6 = (180-177)/(6-5)=3 միավ.

4
Պատասխան. Աշխատանքը կարող է օգտագործվել մաքսիմալ արդյունավետությամբ 2 աշխատողի
դեպքում, քանզի այս դեպքում սահմանային արդյունքը առավելագույնն է:

Խնդիր 6. Օգտագործելով աղյուսակի տվյալները (L) աշխատանքի ու (K) կապիտալի ծախսումների և


(Q) թողարկման ծավալի վերաբերյալ՝ որոշեք մասշտաբից խնայողության բնույթը A-ից B, B-ից C և C-ից
D դեպքերում և թողարկման օպտիմալ չափը (օպտիմալ քանակությունը):

L, մարդ К, կապիտալ միավոր Q, արտադրանք միավոր


A 40 20 200
B 60 30 400
C 120 60 800
D 180 90 880

Լուծում.
A: արտադրության գործոնների ծախսեր՝ 40+20=60 միավոր, Q=200 միավոր
B: արտադրության գործոնների ծախսեր՝ 60+30=90 միավոր, Q=400 միավոր,
Δ50% Δ100%
A-ից B անցնելիս նկատվում է մասշտաբից խնայողության աճ, այսինքն՝ արտադրության գործոնների
ծախսերի աճը 50%-ով հանգեցնում է թողարկման ծավալի աճի 100%-ով:
B: 60+30=90 միավոր, Q=400 միավոր
C: 120+60=180 միավոր, Q=800 միավոր
Δ100% Δ100%
Bից C անցնելիս նկատվում է մասշտաբից կայուն հատույց:
C: 120+60=180 միավոր, Q=800 միավոր
D: 180+90=270 միավոր, Q=880 միավոր
Δ50% Δ10%
C –ից D անցնելիս արդեն նկատվում է մասշտաբից նվազող խնայողություն:
Պատասխան. Ֆիրմայի օտիմալ թողարկման ծավալը ձեռք է բերվում C կետում, որից հետո
արտադրանքի ծավալի հետագա աճը ստացվում է արտադրության գործոնների ոչ համաչափ աճի
շնորհիվ:

Խնդիր 7.
Ֆիրման պլանավորում է թողարկել թեյնիկ: Արտադրության միջին ամբողջական ծախսը նկարագրվում
է հետևյալ բանաձևով՝ ATC=4+4000/Q, որտեղ Q մեկ տարվա ընթացքում թողարկված թեյնիկի
քանակությունն է: Թեյնիկի պլանավորվող գինը 8 դրամական միավոր է: Որքան պետք է լինի
արտադրվող թեյնիկների քանակությունը, որը կհամապատասխանի ֆիրմայի ծախսերի ետգնման
կետին (անկորստության կետին):

5
Տրված է ATC=4+4000/Q, P = 8 դրամական միավոր, Q -?
Լուծում. Համաձայն ֆիրմայի ետգնման պայմանի միջին ամբողջ ծախսը հավասար է գնին՝ ATC=P կամ
ATC = 8:
Ստացվում է
8 = 4+4000/Q, որտեղից Q=1000

Խնդիր 8. Աղյուսակում բերված են տվյալներ արտադրության գործոնի, արտադրանքի քանակի և


կապիտալի ծառայությունների վարձակալությունից մուտքերի վերաբերյալ
Մեքենա- օր վարձակալության թիվը 0 1 2 3 4 5 6 7
Թողարկում, հատ 0 14 26 36 44 50 54 56

ա/ գտնել կապիտալի սահմանային արդյունքը (MPK)


բ/ եթե ապրանքը շուկայում վաճառվի 10 դոլարով, հաշվարկեք ընդհանուր հասույթը (TR) և կապիտալի
սահմանային եկամուտը (MRPK)
Լուծում.

ա/ МРК -? = թողարկման հավելաճ/ մեքենա-օր վարձակալության հավելաճ՝ 26-14/2-1

Մեքենա- օր վարձակալության թիվը 0 1 2 3 4 5 6 7


Թողարկում, հատ 0 14 26 36 44 50 54 56
МРК - 14 12 10 8 6 4 2
բ/ (TR) և կապիտալի սահմանային եկամուտը (MRPK)
Թողարկում 0 14 26 36 44 50 54 56
TR - 140 260 360 440 500 540 560
МRРК - 140 120 100 80 60 40 20

Լուծում/ 10 դոլար գնի դեպքում ընդհանուր հասույթը հաշվարկում է քանակ x գին` Q x P: Կապիտալի
սահմանային եկամուտը հաշվարկվում է MPK x P

Թողարկում 0 14 26 36 44 50 54 56
TR - 140 260 360 440 500 540 560
МRРК - 140 120 100 80 60 40 20

Խնդիր 9.
Լիլիթը հրաժարվելով մենեջերի պաշտոնից, որի ամսական աշխատավարձը 500 դոլար էր,
կազմակերպել է սեփական բիզնեսը: Սեփական բիզնես բացելիս նա օգտագործել է անձնական
խնայողությունները 1500 դոլար և վերցրել է վարկ 5000 դոլար: Որքան կլինեն Լիլիթի հաշվապահական
և տնտեսական ծախսերը, եթե վարկի տարեկան տոկոսը կազմում է 20%, իսկ խնայողության ավանդի
տոկոսը բանկում 12%:

Հաշվապահական ծախսեր =

6
Տնտեսական ծախսեր = 7500

Լուծում .

Հաշվապահական ծախսեր = 1500 դոլար (անձնական խնայողություն) + 5000 դոլար (վարկ) + 1000
դոլար (5000 դոլար վարկի 20%-ը) = 7500 դոլար
Տնտեսական ծախսեր = 7500 (հաշվապահական ծախս) + 6000 (500 x 12` բաց թողնված մեկ տարվա
աշխատավարձ) + 180 (ավանդի տոկոսը բանկում՝ 1500 դոլարի 12%-ը) = 13680 դոլար

Խնդիր 10.
Ստորև ներկայացված է մրցակցային ֆիրմայի ընդհանուր ծախսերի ֆունկցիան կարճաժամկետում

Արտադրանքի ծավալ, Q, հատ 0 1 2 3 4 5


Ընդհանուր ծախսեր, TC, $ 5 7 10 16 24 35

1. Թողարկման ինչպիսի ծավալ կընտրի ֆիրման, եթե ապրանքի շուկայական գինը (P) հավասար է 6
դոլարի:
2. Որքան կկազմի ֆիրմայի շահույթը այդ գնի դեպքում:

Լուծում.
Կատարյալ մրցակցային ֆիմայի թողարկման հավասարակշռված ծավալը ձեռք է բերվում այն
կետում, երբ MR=MC=P: 6 դոլար գնի գնի դեպքում սահմանային ծախսերը կարելի է հաշվարկել
ամբողջ ծախսը բաժանելով քանակի հավելաճին՝
MC = TC հավելաճը / Q հավելաճին:

Արտադրանքի ծավալ, Q, 0 1 2 3 4 5
հատ
Ընդհանուր ծախսեր, TC, 5 7 10 16 24 35
$
Սահմանային ծախսեր, - 2 3 6 8 11
MC, $

1. Արտադրանքի սահմանային ծախսը հավասարվում է ապրանքի 6 դոլար գնին, երբ ֆիրման


թողարկում է 3 միավոր ապրանք.
2. 3 Միավոր արտադրանքի դեպքում ֆիրմայի շահույթը հավասար է ընդհանուր հասույթ հանած
ընդհանուր ծախս՝ Շահույթ = 18 (3x6) – 16 = 2 դոլար.

Խնդիր 11.
Ենթադրենք ֆիրման կարողացել է ամբողջովին մենաշնորհել հեռուստացույցների
արտադրությունը: Ֆիրմայի վերաբերյալ հայտնի է հետևյալ տեղեկատվությունը.
Սահմանային հասույթը MR = 1000 – 20Q
Ընդհանուր հասույթը TR = 1000 Q – 10Q2
Սահմանային ծախսեր MC = 100 + 10 Q

Որքան հեռուստացույց և ինչ գնով կվաճառվի, եթե ֆիրման գործի որպես սովորական մոնոպոլ
ֆիրմա; Q-?, P-?

7
Լուծում. Առավելագույն շահույթ ֆիրման ստանում է MR = MC հավասարության դեպքում

l000 — 20 Q = l00 + l0 Q . Q = 30 միավոր:

TR=Р*Q , հետևաբար Р = (l000Q — lOQ2) /30 = 700 դոլար:

Խնդիր 12.
Կոշիկի արտադրամասը յուրաքանչյուր ամիս թողարկում է 1000 զույգ կոշիկ: Ընդհանուր հաստատուն
ծախսերը (TFC) հավասար են 200 000 դոլարի: Աշխատանքը հանդիսանում է միակ փոփոխական
գործոնը, և ծախսերը կազմում են 1250 դոլար մեկ ժամվա համար:

Հաշվարկեք միջին ծախսերը (AC) և միջին փոփոխական ծախսերը (AVC), եթե արտադրամասը
թողարկում է 5 զույգ կոշիկ:

Լուծում.
AVC = L/Q = 1 250 : 5 = 250
TVC = AVC x Q = 250 x 1000 = 250 000
TC = TVC + TFC = 250 000 + 200 000 = 450 000
AC = TC : Q = 450 000 : 1000 = 450 դոլար

Խնդիր 13.

Արտադրանքի օպտիմալ քանակի թողարկման դեպքում ֆիրմայի սահմանային ծախսը հավասար է 20


դոլարի, իսկ ընդհանուր եկամուտը հավասար է 100 դոլարի: Ինչ քանակության արտադրանք պետք է
թողարկի ֆիրման, որպեսզի բավարարի հանրային պահանջմոււնքը ռեսուրսներն առավել
արդյունավետ օգտագրծելու պայմանի դեպքում:
Լուծում.
Հասարակության ռեսուրսներն առավել արդյունավետ օգտագործվում են կատարյալ մրցակցային
շուկայի դեպքում: Այդ ժամանակ ֆիմայի MR =MC = P = $20
Եթե TR = PQ = $100, ապա Q = 100/20 = 5:
Ռեսուրսներն առավել արդյունավետ օգտագործելու պայմանի դեպքում հանրային
պահանջմունքը բավարարելու համար ֆիրման պետք է արտադրի 5 միավոր արտադրանք:

Խնդիր 14. Ըստ ներկայացված աղյուսակի տվյալների հաշվարկեք ծախսերը՝ հաստատուն (FC),
փոփոխական (VC), սահմանային (MC), ընդհանուր միջին (ATC), միջին հաստատուն (AFC), միջին
փոփոխական (AVC):
Թողարկում, Ընդհանուր ТFC ТVC MC ATC AFC AVC
հատ ծախսեր ТС
0 30 30 - - - - -
1 50 30 20 20 50 30 20
2 60 30 30 10 30 15 15
3 75 30 45 15 25 10 11,7
4 120 30 90 45 30 7,5 22,5

8
Խնդիր 15. Լրացրեք աղյուսակի բաց թողնված թվերը

Փոփոխական ռեսուրսի Արտադրանքի Փոփոխական ռեսուրսի Փոփոխական


քանակը ընդհանուր սահմանային արդյունք, ռեսուրսի միջին
թողարկման ծավալը, հատ արդյունք, հատ
հատ
3 96
4 24
5 140
6 25

You might also like