You are on page 1of 19

Թեմայի արդիականությունը։ Մարդու և քաղաքացու

իրավունքները ժամանակակից իրավունքի կարևորագույն ինստիտուտն


են։ ՀՀ Սահմանադրությունը բխում է նրանից, որ մարդը, նրա
իրավունքներն ու ազատությունները բարձրագույն արժեք են:
Իրավունքների օգտագործումը կապված է անձի
պատասխանատվության հետ՝ օրենքով սահմանված ազատության
չափով ու սահմաններով, մարդասիրության, համերաշխության և
բարոյականության սկզբունքներով որոշվող հնարավոր
սահմանափակումներով։

Ինչպես ցույց է տվել պատմական փորձը, բավական չէ որոշակի


իրավունքներ և ազատություններ հռչակելը, գլխավորը դրանք
նյութականացնելն է, կյանքի կոչելն է։ Իսկ սա ավելի բարդ խնդիր է։
Այսօր հասարակությունը մի կողմից գիտակցել է մարդու բնական
իրավունքների և ազատությունների անհրաժեշտությունն ու
անվերապահ արժեքը, իսկ մյուս կողմից՝ դեռևս չի կարողանում
ապահովել դրանց լիարժեք և երաշխավորված իրականացումը։
Միևնույն ժամանակ, սահմանադրական համակարգի հիմքերի
նորությունը, վերջին տարիներին իրավակիրառ պրակտիկայում տեղի
ունեցած հիմնարար փոփոխությունները պահանջում են
վերաիմաստավորել մի շարք առանցքային տեսական դրույթներ և
եզրահանգումներ, որոնք վերաբերում են քաղաքացիների
իրավունքների և ազատությունների իրագործման ոլորտին։

Այս աշխատանքի նպատակն է ուսումնասիրել մարդու և


քաղաքացու իրավունքների և ազատությունների ապահովման և
պաշտպանության խնդիրները:

Ուսումնասիրության խնդիրները

- տալ մարդու իրավունքների և ազատությունների հայեցակարգը.

- դասակարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու


ազատությունները
- վերլուծել մարդու իրավունքների և ազատությունների
պաշտպանության իրականացումն ու երաշխիքները

- դիտարկել մարդու իրավունքների պաշտպանության և


կիրարկման ազգային համակարգը:

Հետազոտության առարկան մարդու և քաղաքացու իրավունքներն


ու ազատություններն են։

Ուսումնասիրության առարկան մարդու և քաղաքացու


իրավունքների և ազատությունների պաշտպանության իրականացումն
ու երաշխիքներն են։

ԳԼՈՒԽ 1. ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ


ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
1.1 Մարդու իրավունքների և ազատությունների հայեցակարգն ու
էությունը

ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածը սահմանում է. «Մարդու


արժանապատվությունը` որպես նրա իրավունքների ու
ազատությունների անքակտելի հիմք, հարգվում և պաշտպանվում է
պետության կողմից»: Մարդկային արժանապատվությունը
գաղափարական և հոգևոր այն տիեզերական հիմքն է (universal), որով
արդարացվում են մարդու իրավունքները և դրանց զարգացման
անհրաժեշտությունը: Մարդը մյուս կենդանի էակներից տարբերվում է
արժանապատվությամբ և այդ հատկանիշով նրանց շարքում գլխավոր
տեղն է զբաղեցնում: «Մարդու իրավունքներ» արտահայտությունը
հանրահայտ է: Այսօր դժվար է գտնել մեկին, ով չի լսել մարդու
իրավունքների մասին: Ինչպես ցանկացած երևույթի, այնպես էլ մարդու
իրավունքների վերաբերյալ կան ամենատարբեր, երբեմն` իրարամերժ
ընկալումներ և բացատրություններ:

Մասնավորապես շրջանառվում են մարդու իրավունքների հետևյալ


սահմանումները.

ա). Մարդու իրավունքները կոչված են ապահովելու յուրաքանչյուր


անձի` հասարակության մնացած անդամների և պետական մարմինների
կողմից իր մարդկային արժանապատվությանն ու պատվին
համապատասխան վերաբերմունքի արժանանալու իրավունքը:

բ). Մարդու իրավունքները ամեն տեսակ անարդարությունների դեմ


պայքարելու բարոյապես արդարացված միջոց են:

գ). Մարդու իրավունքները ստիպում են, որ դատարաններն ու


ոստիկանությունը պաշտպանեն հանցագործներին և ահաբեկիչներին` ի
հաշիվ ժողովրդի մեծամասնության միջոցների և անվտանգության:
Մարդու իրավունքներն ունեն գերակայություն մարդկային
համակեցության բոլոր կանոնների նկատմամբ1: Ուստի յուրաքանչյուր
քաղաքակիրթ հասարակության մեջ պետության գործունեության
հիմնական ուղղություններից մեկը պետք է լինի մարդու իրավունքների և
ազատությունների պաշտպանությունը:

«Մարդու իրավունքներ և ազատություններ» հասկացություններն ի


հայտ են եկել դեռևս հնագույն դարաշրջաններում: Ազատության
վերաբերյալ առաջին հիշատակումը հանդիպում է մ.թ.ա. 14–րդ դարում2:
Մարդու իրավունքները գոյություն ունեին դեռևս Հին Հունաստանում և
Հին Հռոմում, դրանք ամրագրում էին օրենքի ու օրինականության
արժեքն ու կարևորությունը: Մարդկության ամբողջ պատմությունն
իրենից ներկայացնում է մարդու անընդմեջ պայքար պետության հետ`
առավել շատ իրավունքներ ու ազատություններ ձեռք բերելու համար: Այդ
պայքարը ներառում էր նաև արդեն իսկ նվաճած իրավունքների ու
ազատությունների պաշտպանության համար առավել գործուն
մեխանիզմներ ձեռք բերելու միտում: Մարդկության զարգացման
յուրաքանչյուր փուլի հետ զուգահեռ ավելի շատ սոցիալական շերտեր են
սկսում ձեռք բերել իրավունքներ ու ազատություններ: Իսկ
ժամանակակից հասարակությունում արդեն յուրաքանչյուր մարդ,
անկախ իր դիրքից, ունի որոշակի անօտարելի իրավունքներ ու
ազատություններ: Մարդու իրավունքների պաշտպանության հիմնական
կոնցեպցիաները զարգացել են 18-19-րդ դարերում3: Բացառապես
դատավճռի հիման վրա անձին մեղավոր ճանաչելը, իրավախախտման և
պատժի համաչափության սկզբունքը, պատշաճ իրավական
ընթացակարգերի նախատեսումը, անմեղության կանխավարկածը,
խոսքի, կրոնի ազատությունը, ազատ տեղաշարժման իրավունքը
շարադրվել են դեռևս Ազատությունների մեծ խարտիայում (Magna Carta,
1215 թ.), իրենց հետագա զարգացումն են ստացել Հաբեաս Կորպուս
Ակտում (Habeas Corpus Amendment Act 1679 թ.), Իրավունքների մասին
բիլլում (The Bill of Rights, 1689 թ.), ԱՄՆ Անկախության հռչակագրում (The
Declaration of Independence United States Code, 1776 թ.), Մարդու և
քաղաքացու իրավունքների հռչակագրում (Ֆրանսիա, 1789 թ.) և այլն:
Մարդու իրավունքների վերաբերյալ նախնական իրավական
ձևակերպումներն առաջին անգամ տեղ են գտել 1215 թ. Անգլիական
«Մագնա Կարտա» կոչվող փաստաթղթում, որը պայմանագիր էր
անգլիական թագավորի և բարոնների միջև: Այդ պայմանագրով
երաշխավորվում էր, որ ազատ մարդիկ չեն կարող ձերբակալվել,
բանտարկվել կամ զրկվել իրենց ունեցվածքից այլ կերպ, քան դատարանի
օրինական վճռով: Այլ կերպ ասած՝ դրանով կաշկանդվեց թագավորի կամ
այլ արտոնյալ անձանց իրավունքը, որով մինչ այդ նրանք կարող էին
ազատ մարդկանց կամայականորեն զրկել ազատությունից կամ
ունեցվածքից: Նշված իրավունքներն այսօրվա իմաստով մարդու
իրավունքներ չեն կարող համարվել, քանի որ վերաբերում էին մարդկանց
մի խմբի միայն` ազատ մարդկանց, ովքեր սեփական ունեցվածք ունեին:
Սակայն, եթե հաշվի առնենք, որ դա ժամանակակից ընկալմամբ մարդու
իրավունքների ձևակերպման և կիրառման առաջին հաջող փորձն էր,
ապա դրա արժեքն անգնահատելի է: 1689 թ. անգլիական իրավունքների
բիլլը պայմանագիր էր արդեն անգլիական պառլամենտի և թագավորի
միջև: Այս պայմանագիրը նախորդի նման իրավունքներ էր վերապահում
մարդկանց մեկ խմբի միայն, սակայն այն շարունակեց «Մագնա
Կարտա»-ի տրամաբանությունը և թագավորի ու այլ արտոնյալների
կամայականություններից պաշտպանվելու վահան ստեղծեց մարդկանց
նաև այդ խմբի համար: Սա կարելի է հզոր առաջընթաց քայլ համարել,
քանի որ դրանով ուղղակիորեն ճանաչվում էր մարդկանց տվյալ խմբի
ինքնիշխանութունը, ինչը բացառիկ կարևոր էր: Ինչպես իրենց
ժամանակաշրջանում, այնպես էլ հետագայում այս պայմանագրերը
հսկայական սնունդ տվեցին տարբեր երկրների հասարակություններում
մարդու իրավունքների վերաբերյալ քննարկումների համար: Այդ
հարցերին խորը կերպով անդրադարձել են հայտնի մտածողներ Ջոն
Լոքը, Ժան-Ժակ Ռուսոն և ուրիշներ: Ըստ Ջոն Լոքի՝ բնական իրավունքը
մարդու բնական վիճակն է, երբ մարդը ազատություն է վայելում և
իրավունք ունի պաշտպանելու իրեն: Իսկ այնքանով, որքանով մարդը
պաշտպանված է, նա պետք է պաշտպանի և պահպանի մնացած
մարդկանց, և ոչ ոք չպետք է այլ անձի զրկի կյանքից, ազատությունից,
առողջությունից կամ գույքից: Ըստ Լոքի՝ յուրաքանչյուր մարդ իրավունք
ունի պատժել իրեն վնասողին և դրանով իսկ լինել բնության իրավունքի
իրականացնողը, սակայն դա կարող է անել միայն այնքան ժամանակ,
քանի դեռ այդ մարդու և մնացած մարդկանց միջև չի ձևավորվում
այնպիսի պայմանավորվածություն, որն իր հերթին ձևավորում է որոշակի
քաղաքական հասարակություն: Այդ համաձայնությամբ մարդկիկ իրենց
ինքնիշխանությունը որոշակիորեն զիջում են կառավարությանը,
որպեսզի վերջինս ապահովի օրենքների կիրառումը այնքան ժամանակ,
քանի դեռ արդարացնում է իրեն տրված վստահությունը: Իսկ երբ
կառավարությունը սկսում է կամայականություն գործել և ոտնձգել
ընդդեմ մարդկանց կյանքի, ազատությունների և ունեցվածքի, ապա, ըստ
Լոքի, կառավարությունը զրկվում է իշխանությունից, և վերջինս
վերադառնում է մարդկանց: Ըստ Ռուսոյի՝ յուրաքանչյուր անձ ունի
ինքնուրույն կամք և շահեր, որոնք բնական ազատություններ են, և որոնց
իրականացումը կարող է չհամընկնել ընդհանուրի կամքի և շահերի հետ:
Հասարակության մեջ մարդը սոցիալական պայմանագիր է կնքում, որով
զիջում է իր բնական ազատությունները և ձեռք է բերում
քաղաքացիական ազատություններ ու սեփականության իրավունք իր
ամբողջ ունեցվածքի նկատմամբ: Սոցիալական պայմանագրի այս
տեսությունը մեծապես ազդեց այն ժամանակվա մտածողության վրա`
նախանշելով 1789 թ. Ֆրանսիական հեղափոխությունը: Իսկ մինչ այդ`
1776 թ. Ամերիկյան անկախության հռչակագրով սահմանվեց, որ բոլոր
մարդիկ ստեղծված են հավասար, որոնց Արարիչն օժտել է որոշակի
անօտարելի իրավունքներով: Դրանց թվում են կյանքի, ազատության և
երջանկության ձգտման իրավունքները: 1789 թ. Մարդու և քաղաքացու
իրավունքների ֆրանսիական հռչակագիրը նույնպես արձանագրեց, որ
մարդիկ ծնվում են ազատ և ունեն հավասար իրավունքներ, որ
յուրաքանչյուր քաղաքական կազմակերպության նպատակը մարդու
բնական և անօտարելի` ազատության, սեփականության,
անվտանգության և բռնություններին դիմադրելու իրավունքների
պաշտպանությունն ու պահպանությունն է։

1.2 Իրավունքի և բարոյականության հարաբերակցությունը

Իրավունքը և բարոյականությունը, լինելով պատմական


երևույթներ,դասվում են մարդկային մշակույթի հիմնական նվաճումների
շարքին:Ամենից առաջ դրանք մարդկության կողմից մշակված հոգևոր
արժեքներ են:Որպես սոցիալական նորմերի տեսակ բարոյական նորմերը
բնութագրվում են ընդհանուր սեռային հատկանիշներով և հանդիսանում
են մարդու վարքի կանոններ,որոնք սահմանում են մարդու
հարաբերակցությունը մարդու հետ:

Կանտի ժամանակներից գոյություն ունի համոզմունք,որ


բարոյական ոլորտը ընդգրկում է սոսկ մարդու ներաշխարհը, այդ
պատճառով արարքը գնահատել որպես բարոյական կամ ոչ բարոյական
կարելի է միայն այն անձի նկատմամբ,որն այն գործել է:

Գոյություն ունի նաև բարոյական կարգավորման գնահատման


փոխզիջումային տեսակետ:Այս տեսակետի համաձայն բարոյական
նորմերն ունեն երկակի բնույթ.ոմանք նկատի ունեն իրեն`
անհատին,մյուսները`հասարակության նկատմամբ անհատի
վերաբերմունքը:Այստեղից էլ բարոյականության բաժանումը
անհատականի և սոցիալականի:Շերշենևիչը գտնում էր,որ
բարոյականությունը ներկայացնում է մարդու ոչ թե ինքն իր նկատմամբ
պահանջները,ալյև մարդու նկատմամբ հասարակության պահանջները:Ոչ
թե մարդն է որոշում,թե ինքն ինչպես պետք է վերաբերվի մյուսներին,այլ
հասարակությունն է սահմանում,թե ինչպես պետք է վերաբերվի մեկ այլ
մարդու:Ոչ թե անհատն է գնահատում իր վարքը դրական կամ
բացասական,այլ`հասարակությունը:Գոյություն ունի այն տեսակետը,որ
բարոյական օրենքները դրված են մարդու էության մեջ:Արտաքնապես
նրանք դրսևորված են մարդու էության մեջ:Արտաքնապես նրանք
դրսևորվում են պայմանավորված կյանքի այս կամ վիճակով,որում
հայտվում է անհատը:Մյուսները կտրականապես հաստատում են,որ
բարոյականության նորմերը մարդուն դրսից տրված պահանջ
են:Բարոյական նորմերը կարգավորում են ոչ թե
մարդու§ներքին¦աշխարհը,այլ փոխհարաբերությունը մարդկանց
միջև:Սակայն չպետք է աչքաթող անել բարոյական պահանջների
անհատական ասպեկտերը:Վերջին հաշվով,դրանց կենսագործումը
կախված է մարդու բարոյական հասունությունից:

Քաղաքակիրթ հասարակության ինչպես բոլոր սոցիալական


ներմերի միասնությունը,այնպես էլ իրավական նորմերի և բարոյական
նորմերի միասնությունը հիմնվում է սոցիալ- տնտեսական շահերի,
հասարակության մշակույթի,ազատության և արդարության նկատմամբ
մարդկանց հակվածության ընդհանրությունների վրա:

Դրա հետ միասին իրավունքի նորմերը և բարոյական նորմերը


տարբերվում են մեկը մյուսից հետևյալ հատկանիշներով.

 Ըստ ծագման:Բարոյակա նորմերը հասարակության մեջ


ձևավորվում են մարդկանց պատկերացվումների հիմքի վրա:Դրանք
ձեռք են բերում պարտադիր նշանակություն,երբ հասարակության
անդամների մեծամասնությունը գիտակցում և ընդունում է
դրանք:Պետության կողմից սահմանված իրավունքի նորմերը
օրինական ուժի մեջ մտնելուց հետո անմիջապես դառնում են
պարտադիր բոլոր այն անձանց համար ովքեր գտնվում են դրանց
գործողության ոլորտում:
 Ըստ արտահայտման ձևի:Բարոյական նորմերը գոյություն ունեն
մարդկանց գիտակցության մեջ:Իսկ իրավական նորմերը իրենց
արտահայտությունը գտնում են պաշտոնական պետական
ակտերում:
 Ըստ խախտումներից պահպանման միջոցի:Բարոյական և
իրավական նորմերը հասարակությունում մեծ մասամբ
պահպանվում են կամավոր,մարդկանց կողմից դրանց
կարգադրագրերի, արդարացիության բնական
գիտակցությամբ:Պահպանման այսպիսի միջոցները լիովին
բավարար են բարոյական նորմերի համար:Իսկ իրավական նորմերի
ապահովման համար կիրառվում են նաև պետական հարկադրանքի
միջոցներ:
 Ըստ մանրամասնման աստիճանի:Բարոյական նորմերը հանդես են
գալիս առավել համընդհանուր վարքի կանոնների ձևով:Իսկ
իրավական նորմերը բարոյական նորմերի հետ համեմատած վարքի
առավել մանրամասնեցված կանոններ են:Դրանցում ամրակայվում
են իրավաբանական իրավունքները և պարտականությունները:

Իրավական նորմերի ճիշտ կենսագործումը միաժամանակ նշանակում է


բարոյական պահանջների մանրամասնումը հասարակական կյանքում:Իր
հերթին բարոյական նորմերն ակտիվ ազդեցություն են ունենում
իրավական նորմերի ստեղծման և կենսագործման վրա:Բարոյական
կանոնները բարենպաստ ազդեցություն են ունենում իրավական նորմերի
ճշգրիտ և լրիվ իրականացման,օրիանականության և իրավակարգի
ամրապնդման վրա:Իրավական նորմերի խախտումը հանգեցնում է
հասարակության բարոյապես հասուն անդամների կողմից բնական
բարոյական դատապարտման:Իրավունքի նորմի պահպանումը
իրավական պետության բոլոր քաղաքացիների բարոյական պարտքն է:

Իրավունքը և բարոյականությունը այն իրողություններն են,որոնցում


ամփոփվում է գիտակցված կեցությունը:Ընդ որում,դրանք պարունակում
են վարքի կանոնների ժողովածու,որոնցով պետք է ղեկավարվեն
մարդիկ,որպիսի ապահովվի նրանց ձևավորված գոյաձևի
կացությունը,բնականոն կենսաձևը:
Որոշակի բարդություն ներկայացնող հարցերի թվին են դասվում
իրավունքի և բարոյականության կապը և հարաբերակցությունը:Դրանց
գիտականորեն լուծումն ունի ինչպես տեսական,այնպես ել գործնական
նշանակություն,և դուրս է գալիս նեղ իրավաբանական շրջանակներից:

Քննարկվող հարցի արդի վիճակում կարելի է առանձնացնել երկու


բնութագրական պահ:Ինչպես իրավաբան,այնպես էլ փիլիսոփա-
բարոյագետ գիտնականների հիմնական ջանքերն ուղղված են իրավունքի
և բարոյականության սահմանազատման չափանիշների
որոշումներին:Իմիջիայլոց,իրավունքի և բարոյականության
դիալեկտիկական կապի մյուս ասպեկտին`դրա միասնությանը,պատշաճ
ուշադրություն չի դարձվել:Այդ միասնության ասպեկտների
կառուցվածքի,միտումների բացահայտումը արգասավոր է ոչ միայն զուտ
գիտական առումով,այլ նաև`սոցիալ-մշակութային:Երկրորդ բնորոշ
պահը,փաստորեն,հայրենական իրավաբանական գրականության մեջ
տվյալ հիմնախնդրի տեսական-իրավական վերլուծությունների
լիակատար բացակայությունն է:

Եվ այսպես, ժամանակակից իրավունքի էության և հատկանիշների


դիտարկման ժամանակ ծագող` տեսության մասնավոր հարցերից մեկն է
իրավունքի և բարոյականության հարաբերակցության հարցը:Դրա ճիշտ
լուծումը հնարավորություն կընձեռնի էլ ավելի ընդգծել ժամանակակից
իրավունքի առանձնահատկությունը:Իսկ դա ունի գիտական և
գործնական մեծ նշանակություն:

Ընդհանուրն իրավունքի համար`ձևական իմաստով,և


բարոյականության համար հանդիսանում է
հետևյալը.բարոյականությունը, ինչպես իրավունքը,հասարակական
գիտակցության ձևերից մեկն է:Քաղաքականության զարգացման
պատմությունը վկայում է,որ իրավունքը և բարոյականությունը`որպես
հասարակության մշակույթի բաղկացուցիչ մասեր,օրգանապես կապված
են միմյանց:Իրավունքի բարոյական հիմքը հանդիսանում է իրավունքի
ընդհանուր կարգավորիչ ներուժի կարևոր բաղկացուցիչ
մեծությունը,իրավունքը պետք է լինի արդարացի,մարդասիրական և
բարի:Հին Հռոմեական իրավաբանների դիպուկ
արտահայտությունը`§իրավունքի բարության արդարության արվեստ
է,,լիովին բացահայտում է իրավունքի և բարոյականության օրգանական
կապը:Սակայն իրավունքի և բարոյականության մեջ կա ակնհայտ
տարբերություն:Որպեսզի իմացվի այդ տարբերությունը,անհրաժեշտ է
հստակ պատկերացում ունենալ բարոյականության մասին:Ինչ է իրենից
ներկայացնում բարոյականությունը:Փիլիսոփայական և իրավաբանական
գրականության տակ հասկանում ենք հասարակական գիտակցության
ձևերից մեկը`տվյալ հասարակության մեջ ընդունված`չարի և
բարու,մարդկային վարքի կանոնների մասին նրա պատկերացումների
կամ համակարգը,կամ մի մասը,կամ էլ մարդկանց վարքի որոշակի
կանոնների նորմերի համակցությունը,մարդկության զարգացման այս
կամ այն աստիճանում մշակված և կիրառվող կանոնները:Վ.Մ Սիռիխը
գրում է.§Բարոյականությունը կամ բարոյական նորմերն իրենցից
ներկայացնում են չարի և բարու,վատի և լավի,արդարի և
անարդարի,ազնիվի և անազնիվի և այլնի մասին հասարակության կամ
առանձին սոցիալական խմբերի պատկերացումների վրա հիմնված վարքի
կանոններ¦:

Իսկ ինչ վերաբերում է պետության կողմից սահմանվող իրավունքի


նորմերին,ապա դրանք օրինական ուժի մեջ մտնելուց հետո անմիջապես
դառնում են պարտադիր դրանց գործողությունների ոլորտում գտնվող
բոլոր անձանց համար:§Իրավունքը պահպանում է պոտենցիալ
հարկադրման տարր,-գրում է Ռ,Զ.Լիվշիցը,-սակայն այդ տարրը խաղում է
երկրորդական դեր և անհրաժեշտության դեպքում իրականացվում է ոչ
բռնի միջոցով¦:Ենթադրվում է,որ այստեղ խոսքը վերաբերում է
համակեցության կանոնները խախտած անձի բարոյական հարկադրման
կամ բարոյական պատասխանատվության մասին:
Բարոյականության հասկացության մեջ է մտնում մարդու վարքագծի
գնահատականը:Բարոյականության տեսանկյունից` որոշ արարքներ
արժանանում են հավանության,իսկ որոշներն
էլ`դատապարտման:Է.Կանտի կարծիքով,փիլիսոփայելու էությունը
դիտվում է հասարակության մեջ բարոյական բարձրագույն արժեքների
ապահովման մեջ:Փիլիսոփայությունը կոչված է ցանկացած
նպատակ,ամեն տեսակի գիտելիքներ,ինչպես նաև դրանց կիրառումը
համաձայնեցնելու մարդկային բանականության բարոյական
բրաձրագույն նպատակների հետ:§Առանց այդ առանցքի,-գրել է Կանտը,-
Մարդկանց բոլոր ձգտումները,նվաճումներն արժեզրկվում են, կորցնում
իմաստը¦:

Հարկ է ընդգծել,որ բարոյականությունը սոցիալական նորմերի առավել


փոփոխական,հարաշարժ տեսակներից մեկն է:

Բարոյականությունը սերտորեն կապված է հասարակական


գիտակցության մյուս ձևերի հետ,իր վրա է կրում դրանց ազդեցությունը,
հատկապես քաղաքականության և իրավունքի ազդեցությունը,ինչպես
նաև ինքն է դրանց,մասնավորապես`իրավունքի,վրա գործում այս կամ այն
ազդեցությունը:

Հարկն է նկատի ունենալ,որ այդ փոխգործակցությունում


բարոյականության, ,իրավունքի և հասարակական գիտակցության մյուս
քաղաքականության,իրավուքի և հասարակական գիտակցության մյուս
ձևերի դերը միևնույնը չէ տարբեր պատմական ժամանակաշրջաններում
և նույնիսկ միևնույն հասարակության
շրջանակներում:Այսպես,իրավական հասարակությունում`հիմնված անձի
սոցիալական բոլոր պահանջների բավարարման ուղղությամբ
կողմնորոշված սեփականության բոլոր ձևերի ճանաչման
վրա,հասարակական գիտակցությունն արմատապես տարբերվում է իր
գաղափարական բովանդակությամբ և իր կառուցվածքով,ինչպես նաև իր
ձևերի փոխկապակցվածությամբ,երկրի վրա մինչ օրս գոյություն ունեցած
հասարակական-տնտեսական հասարակարգերին ներհատուկ
հասարակական գիտակցությունից:Ահա թե ինչու չի կարելի այսպիսի որևէ
մի բանաձևում ցույց տալ բոլոր դարաշրջանների իրավունքի և
բարոյականության հարաբերակցությունը:

Իրավունքի և բարոյականության միջև հարաբերակցությունը բարդ


է:Իրավաբանական գրականության մեջ հաստատվել է այն կարծիքը,ըստ
որի`այն ներառում է չորս բաղադրիչներ`միասնություն,տարբերություն
փոծգործակցություն և հակասություն:Նախ քննության առնենք`ինչումն է
կայանում իրավունքի և բարոյականության միասնությունը:

Հայտնի է, որ իրավունքը և բարոյականությունն իրենցից


ներկայացնում են սոցիալական նորմերի տարատեսակություն,որոնց
համակցությամբ կազմավորվում է ամբողջությամբ նորմատիվ
կարգավորման համակարգը:§Այդպիսի փոխգործակցության օբյեկտիվ
պայմանավորվածությունը,-գրում է Վ.Ն.Խռոպանյուկը,-որոշարկվում է
նրանով,որ իրավական օրենքներն իրենցում մարմնավորում են
մարդասիրության,արդարության,մարդկանց հավասարության
սկզբունքները:Այլ կերպ ասած` իրավական պետության օրենքներն
իրենցում մարմնավորում են ժամանակակից հասարակության
բարձրագույն բարոյական պահանջները¦:Սակայն իրավունքը և
բարոյականությունն ունեն ընդհանուր գծեր:Դրանցից գլխավորը`այդ
սոցիալական երևույթների համար ընդհանուր նորմատիվ հիմքն է:

Իրավունքի և բարոյականության միասնությունը կայանում է


նրանում,որ դրանք կոչված են կատարելու հասարակական կյանքի
կարգավորման և բարելավման հետ կապված առաքելություն,ինչպես նաև
ներգործելու միևնույն օբյեկտի`հասարակական հարաբերությունների
վրա`դրանց կարգավորման նպատակով,այսինքն`դրանց հաղորդելով այն
ուղղությունը,որը համապատասխանում է հասարակության
պահանջներին:
Ն.Ի.Մատուզովի կարծիքով,իրավունքի և բարոյականության
միասնությունն ի հայտ է գալիս,ի վերջո,նրանում,որ դրանք իրենցից
ներկայացնում են հանդիպակաց
կատեգորիաներ`պայմանավորված,ամենիցառաջ,տնտեսական,քաղաքակ
ան,մշակութային և այլ որոշարկող գործոններով,և հանդես են գալիս
որպես հասարակական հիմնարար արժեքներ,հասարակության
սոցիալական և մշակութային առաջընթացի ցուցանիշներ:

Իրավունքի և բարոյականության փոխադարձ սերտ կապից է բխում


նաև նրանց հենց այդպիսի սերտ սոցիալական և գործառույթային
փոխգործակցությունը:Վիթխարի է դրանց դերն անձի վրա դրական
ազդեցության առումով:Հասարակական կյանքի բոլոր ոլորտներում
իրավունքի և բարոյականության պահանջները մեծամասամբ
համընկնում են:Հաշվի առնելով այդ հանգամանքը,Վ.Ն.Խռոպանյուկը
գրում է§Իրավական նորմերի ճշգրիտ իրականացումը միաժամանակ
նշանակում է հասարակական կյանքում բարոյականության պահանջների
միավորում:Իր հերթին,բարոյականության նորմերն ակտիվ ազդեցություն
են գործում իրավական նորմերի ստեղծման և իրականացման
վրա:Բարոյական նորմերը հատկապես կարևոր դեր են կատարում
կոնկրետ իրավաբանական գործեր լուծելիս իրավասու մարմինների
կողմից իրավունքի նորմերի կիրառման ընթացքում:Խոսքը վերաբերում է
արդարադատության իրականացման ոլորտին,որտեղ նշված
կարգավորիչների §համագործակցությունը¦ աչքի է ընկնում ակնառու
արգասավորությամբ:Իրավախախտումների գնահատման հարցում
իրավունքը և բարոյականությունը միասնական են:Բարոյականությունը
բարենպաստ մեծ ազդեցություն է գործում օրինականության և
իրավակարգի ամրապնդման,քաղաքացիների իրավունքների և
օրինական շահերի պաշտպանության վրա:Իրավունքի նորմերը
պահպանելու պարտավորությունն իրավական պետության բոլոր
քաղաքացիների բարոյական պարտքն է:Քաքացիական
հասարակությունում ցանկացած հակաիրավական վարքագիծ,որպես
կանոն,հակաբարոյական է:Իրավունքը նախանշում է պահպանել
օրենքները,դրան է ձգտում նաև
բարոյականությունը:Այսպիսով,իրավունքի և բարոյականության
միասնությունը քաղաքակիրթ հասարակությունում հանգեցնում է
համամարդկային արժեքների հաստատման:ԵՎ չնայած,որ դրանք
իրականացվում են տարբեր ձևերով,այդուհանդերձ,դրանք ունեն
ընդհանուր նպատակ`հասարակական արժեքների հաղթանակը:

Իհարկե,իրավունքի և բարոյականության սերտ փոխգործունեությունը


և նույնիսկ§համագործակցությունը¦ ամեն դեպքում չի նշանակում,որ
դրանց միջև չեն ծագում տարաբնույթ բախումներ:Կյանքը ցույց է
տալիս,որ այդ կարգավորիչների միջև բավականին հաճախ են §աճում¦
հակասություններ,բախումներ,նույնիսկ առաջանում են լուրջ
տարաձայնություններ,որոնք հաճախ հանգեցնում են անցանկալի
հետևանքների:

Իրավունքի և բարոյականության միջև հակասությունների


պատճառները,- գրում է Ն.Ի.Մատուզովը,-կայանում են արդեն դրանց
առանձնահատկություններում,նրանում,որ դրանք ունեն կարգավորման
տարբեր մեթոդներ,տարբեր մոտեցումներ,չափանիշներ`սուբյեկտների
վարքագիծը գնահատելիս:Նաև նշանակություն ունի դրանց միջոցով
իրական հասարակական տոկոսների,տարբեր սոցիալական
շերտերի,խմբերի,կլանների շահերի ոչ նույնական արտացոլումը¦:

Մեր կարծիքով,իրավական սահմանումների և բարոյական նորմերի


միջև ծագող հակասությունների հիմնական պատճառը թաքնված է այլ
բանում,և հենց նրանում,որ իրավունքն իր բնույթով ավելի
պահպանողական է:այն անխուսափելիորեն հետ է մնում կյանքի
ընթացքից:Ինչ վերաբերում է բարոյականությանը,ապա այն ավելի
շարժուն է,հարաշարժ և ակտիվորեն է արձագանքում կյանքում տեղի
ունեցող փոփոխություններին,ինչպես նաև ոչ սովորական
իրադարձություններին:Այլ կերպ ասած,բարոյականությունն ի զորու
իր§հեղինակության¦,որպես կանոն,գտնվում է§առաջավոր գծում¦,քան
իրավունքը:Բնականաբար,չեն բացառվում այնպիսի դեպքեր,երբ
իրավունքը բարոյականության համար ծառայում է որպես կողմնորոշիչ և
կարող է նրա վրա գործել որոշակի ազդեցություն,որը նպաստում է և
մեկի,և մյուսի զարգացմանը:Ինչպես արդարացիորեն նշում է
Ս.Ս.Ալեքսևը`§հենց իրավունքի միջոցով,օրինակ,տեղի ունեցավ արյան
վրեժի` նախորդ ժամանակների բարոյականության անխախտելի
կանխադրույթներից մեկի հաղթահարման գործընթացը¦Այդ հիմնախնդրի
արդիականությունը,իմիջիայլոց,պահպանվում է և մեր ժամանակներում,և
դրա§կենսունակությունը¦չի կարելի բացատրել միայն անցյալի
վերապրումներով:

Իրավունքն ու բարոյականությունը մնում են սոցիալական նորմերի


առանձին տարատեսակ,քանի որ արտահայտում են հասարակական
հարաբերությունների,մարդկանց վարքագծի տարբեր կողմերը:

Որպես դրանց տարբերության չափանիշներ ծառայում են հետևյալ


հիմքերը.

Դրանք, նախ և առաջ,տարբերվում են ըստ գոյության


եղանակի:Իրավունքի նորմեր են պարունակվում
օրենքներում,Հայաստանի Հանրապետության Նախագահի
հրամանագրերում,կառավարության
որոշումներում,օրենսգրքերում,կանոնադրություններում,հրամաներրում
և պետական մարմինների իրավական այլ ակտերում:Բարոյական նորմերը
փոխանցվում են սերնդից սերունդ`որպես բարու և
չարի,վեհանձնության,անբարոյականության մասին ընդունված
պատկերացումներ, և գոյատևում են մարդկանց գիտակցության մեջ:

Իրավունքի նորմերի ցանկացած խախտում միաժամանակ ոչ


բարոյական գործողություն է,բայց բարոյական նորմերի նկատմամբ ոչ
ամեն մի ոտնձգություն է անպայման հանդիսանում
հակաիրավական:Ավելին,իրավունքի շատ նորմեր հագեցած են
բարոյական բովանդակությամբ,որը նույնպես վկայում է բարոյական
նորմերի գործողության առավել լայն ոլորտի մասին:Ըստ նման
համատեղման են բնութագրվում Հայաստանի Հանրապետության
Սահմանադրության 4-րդ և 8-րդ հոդվածները,համաձայն որոնց
պետությունն ապահովում է մարդու իրավունքների ու ազատությունների
պաշտպանությունը և կոչված է ստեղծելու նրա արժանապատիվ կյանքը և
ազատ զարգացումն ապահովող պայմաններ:Մարդասիրության
սկզբունքի հետ են կապված նաև քրեական իրավունքի շատ
նորմեր:Այդպիսին է հանդիսանում,օրիանակ,Հայաստանի
Հանրապետության քրեական օրենսգրքի`անհատին վտանգի մեջ թողնելու
կամ նրան օգնություն ցույց չտալու համար քրեական
պատասխանատվություն նախատեսող հոդվածը:

Իրավունքի նորմերն իրենց առանձնահատկությունը հայտնաբերում են


նաև պատասխանատվության ենթարկման միջոց:Դրանց խախտումը
ենթադրում է մեղավոր անձին իրավաբանական պատասխանատվության
ենթարկելու խիստ սահմանված դատավարական կարգը: Իսկ բարոյական
նորմերի նման կարգի խախտումը պատասխանատվություն չի
ենթադրում:

Իրավական և բարոյական նորմերի միջև տարբերության


ապահովման միջոցով հանգում ենք հետևյալին.եթե բարոյական նորմերի
իրականացումն ապահովվում է հասարակական կարծիքի ուժով,ապա
իրավական նորմերինը`իրավապահ մարմինների կողմից կիրառվող
պետական հարկադրմամաբ:

Ի վերջո, իրավունքի և բարոյականության միջև միջին


տարբերությունն անհրաժեշտ է փնտրել պատասխանատվության
ձևերում,որը վրա է հասնում դրանց խախտման դեպքում:Հայտնի է որ
բարոյականության նորմերի խախտումը առաջ է բերում հասարակական
պարսավանք,իսկ իրավունքի նորմերինը`քաղաքացիների իրավունքների
ու ազատությունների սահմանափակման հետ կապված
պատժամիջոցներ:Պատժամիջոցները կարող են լինել
ամենատարբեր.սկսած տուգանքից մինչև ազատազրկում:Մի
խոսքով,վերջին դեպքում խոսքը գնում է հակաիրավական արարք գործած
անձի նկատմամբ անմիջական պարտադրանք իրականացնելու մասին:

Մեր կյանքում հաճախ են ստեղծվում այնպիսի իրավիճակներ,երբ


օրենքը ինչ-որ մի բան թույլատրում է,իսկ բարոյականությունն`արգելում, և
հակառակը`օրենքն արգելում է,իսկ
բարոյականությունը`թույլատրում :Օրինակ ներկայումս գործող
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը թույլատրում է
մահապատիժը`որպես անձի բացառիկ պատժամիջոց:Իսկ Հայաստանի
Հանրապետությունը,համաձայն մեր երկրի սահմանադրության 1-ին
հոդվածի` հանդիսանում է հենց այդպիսին,արգելում են մարդկանց
նկատմամբ որևէ բռնություն:Դա հիմնավորվում է նրանով,որ մարդը
հանդիսանում է հասարակության բարձրագույն արժեք,նրան կյանքից
զրկելը հակաբարոյական գործողություն է:Ամփոփելով
վերոհիշյալը,կարելի է անելի մի շարք եզրահանգումներ:Դրանցից
գլխավորն այն է,որ իրավունքը և բարոյականությունն ունեն որոշակի
ընդհանուր և տարբեր գծեր:Բարոյականության և իրավունքի
նմանակությունն արտահայտվում է հետևյալում` իրավունքը և
բարոյականությունն իրենցից ներկայացնում են միևնույն հասարակական
երևույթի` սոցիալական նորմերի միասնական համակարգի
տարատեսակներ,ունեն նորմատիվ բովանդակություն,ի զորու որի
կարգավորում են հասարակության մեջ մարդկանց վարքագիծը, և
հիմնված են հասարակության սոցիալ-տնտեսական շահերի ու մշակույթի
ընդհանրության վրա: Դրանք տարբերվում են իրենց ծագման
ժամանակով,առաջացման եղանակով և գործողության ոլորտով:

Իրավական նորմերը սամանում է պետությունը:Իրավունքի նորմեր


պարունակող իրավական ակտերը`օրինական ուժի մեջ մտնելուց հետո
անմիջապես դառնում են համապարտադիր`դրանց գործողության
ոլորտում գտնվող բոլոր անձանց համար:
Բարոյականությունն իր հերթին համալրվում է իրավունքը
բարոյական խոր բովանդակությամբ`նպաստելով հասարակության մեջ
իրավական կարգավորման արդյունավետությանը:

ԳԼՈՒԽ 2 ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետությունում իրականացվող դատավարական բարեփոխումների


գործընթացի շրջանակներում առանձնակի կարևորություն ունի իրավական
դաստիարակության և իրավական կրթության բարձր մակարդակի ապահովումը: Այդ
բարեփոխումների իրականացումն առանց հասարակության իրավագիտակցության
բարձրացմանն ուղղված միջոցառումների չի կարող լինել ամբողջական և արդյունավետ:
Իրավագիտակցության և իրավական դաստիարակության ցածր մակարդակի
հաղթահարման հիմնական միջոցներից է իրավական համաուսուցման և
համադաստիարակության պետականորեն ընդունված և նպատակայնորեն գործող
համակարգի ներդրումը:

You might also like