You are on page 1of 2

Երեխայի իրավունքներ, մարդու հիմնարար իրավունքներից մեկը։

Երեխաների իրավունքների մասին առաջին և հիմնական


փաստաթուղթը ՄԱԿ-ի երեխաների մասին կոնվենցիան է, որը հիմք
ընդունելով են աշխարհի շատ երկրներ կազմել իրենց օրենսդրությունը։
Փաստաթուղթը կազմված է 54 հոդվածից, որոնք մանրամասնում են մինչև
18 տարեկան (եթե տեղական օրենքով նա ավելի վաղ չի ճանաչվում
չափահաս) անձանց սեփական հնարավորությունների ամբողջական
զարգացման անհատական իրավունքները՝ զերծ քաղցից և կարիքից,
դաժանությունից, շահագործումից և չարաշահման այլ ձևերից։
Երեխաների իրավունքները ներառում են ծնողների և այլ անձանց հետ
կապված հարաբերությունները, ֆիզիկական պաշտպանվածության,
անվճար կրթության, առողջապահության, քաղաքացիական
իրավունքները[1]։

Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է Երեխայի իրավունքների


մասին ՄԱԿ-ի կոնվենցիան 1993 թվականին` պարտավորություն
ստանձնելով համապատասխանեցնել իր ներպետական օրենքները և
պրակտիկան միջազգային այդ փաստաթղթի պահանջներին։
Հետագայում Կոնվենցիան լրացվեց երկու կից արձանագրություններով՝

1. Մանկավաճառության, երեխաների մարմավաճառության և


մանկական պոռնոգրաֆիայի մասին կամընտիր
արձանագրությունը,
2. Զինված հակամարտություններին երեխաների մասնակցությանը
վերաբերող կամընտիր արձանագրությունը[2]։

Դրանք Կոնվենցիայի բաղկացուցիչ մասեր են և դրանց կատարումը


նույնպես մտնում է Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների
կատարման շրջանակների մեջ։ Կոնվենցիայի և կից երկու
արձանագրությունների՝ անդամ պետությունների կողմից կատարման
նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ՄԱԿ-ի Երեխայի
իրավունքների կոմիտեն մշտադիտարկման միջոցով։ Բոլոր անդամ
պետությունները պարտավոր են պարբերաբար ներկայացնել զեկույցներ
Կոնվենցիայով և կից արձանագրություններով սահմանված
պարտավորությունների կատարման մասին[3]։

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունել է «Երեխայի


իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը 1996
թվականի մայիսի 29-ին, որի հիման վրա Հայաստանի Հանրապետության
կառավարությունը յուրաքանչյուր տարի ընդունում է երեխայի
իրավունքների պաշտպանության տարեկան ծրագիր [4]։

Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների


պաշտպանությունն ամրագրված է Հայաստանի Հանրապետության
Սահմանադրությամբ։ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի
արդյունքում ընդունված Հայաստանի Հանրապետության
Սահմանադրության փոփոխություններով առաջին անգամ` առանձին
հոդվածով (Հոդված 37) ամրագրվեց երեխայի իրավունքների
պաշտպանությունը[4]։

Սահմանադրության 37 հոդվածով սահմանվում է՝

 Երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը,


երեխայի տարիքին և հասունության մակարդակին
համապատասխան, հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում։
 Երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է
առաջնահերթ ուշադրության արժանանան։
 Յուրաքանչյուր երեխա ունի իր ծնողների հետ կանոնավոր անձնական
փոխհարաբերություններ և անմիջական շփումներ պահպանելու
իրավունք, բացառությամբ այն դեպքի, երբ դա, դատարանի որոշման
համաձայն, հակասում է երեխայի շահերին։ Մանրամասները
սահմանվում են օրենքով։
 Առանց ծնողական խնամքի մնացած երեխաները պետության
հոգածության և պաշտպանության ներքո են։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն իրականացնում է


«Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի՝ 1989 թվականի նոյեմբերի 20-ին
ընդունված կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում,
ինչպես նաև երեխաների իրավունքների խախտումների կանխարգելում
և պաշտպանություն։ Այս կարևոր առաքելության արդյունավետ
իրականացման համար Պաշտպանի աշխատակազմում ստեղծվել է
Երեխաների իրավունքների պաշտպանության բաժին[5]։

Ամեն տարի հունիսի 1-ին նշվում է երեխաների պաշտպանության օրը։

You might also like