You are on page 1of 12

ԳՅՈՒՄՐՈՒ «ՊՐՈԳՐԵՍ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Ֆակուլտետ՝ Իրավագիտական
Բաժին՝ Իրավագիտություն
Կուրս՝ 2-րդ
Առարկա՝ Վարչական իրավունք
Թեմա՝ Վարչական իրավունքի սուբյեկտները
Ուսանող՝ Վարսիկ

ԳՅՈՒՄՐԻ 2023
Բովանդակություն
Ներածություն...........................................................................................................................3

Գլուխ առաջին.........................................................................................................................4

վարչական իրավունքի անհատական սուբյեկտներ.........................................................4

1.1 Ֆիզիկական անձինք՝որպես վարչական իրավունքի սուբյեկտներ.........................4

Գլուխ երկրորդ.........................................................................................................................8

Վարչական իրավունքի կոլեկտիվ սուբյեկտներ...............................................................8

2.1 Հասարակական միավորումները՝ որպես վարչական իրավունքի սուբյեկտներ..8

Եզրակացություն...................................................................................................................11

Օգտագործված գրականության ցանկ...............................................................................12

2
Ներածություն

Վարչական իրավունքի սուբյեկտներն այն անձինք, միավորումներն ու մարմիններն


են, որոնք ունեն վարչաիրավական կարգավիճակ, այսինքն վարչական իրավունքի
նորմերով սահմանված կարգով օգտվում են որոշակի իրավունքներից, կատարում են
պարտականությունների, իսկ համապատասխան դեպքերում ենթարկվում են
պատասխանատվության: Վարչական իրավունքին բնորոշ է սուբյեկտների լայն
շրջանակ: «Վարչական իրավունքի սուբյեկտ» հասկացությունը սեռային է, դրա մեջ
ներառվում են ֆիզիկական և իրավաբանական անձինք, հասարակական
միավորումները, գործադիր իշխանության, տարածքային կառավարման և տեղական
ինքնակառավարման մարմինները և այլ սուբյեկտներ: Վարչական իրավունքի
սուբյեկտներն ավանդաբար դասակարգվում են երկու խմբի՝ անհատական և
կոլեկտիվ: Անահատական սուբյեկտների թվին են դասվում ՀՀ քաղաքացիները,
օտարերկրյա պետությունների քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք
և այլ սուբյեկտները: Կոլեկտիվ սուբյեկտներն են մարդկանց որոշակի
կազմակաիրավական ձև ունեցող միավորումները՝ պետական կառավարման
մարմինները, կազմակերպությունները, հասարակական միավորումները և այլն:

3
Գլուխ առաջին
վարչական իրավունքի անհատական սուբյեկտներ

1.1 Ֆիզիկական անձինք՝որպես վարչական իրավունքի սուբյեկտներ

ՀՀ օրենսդրության մեջ «ֆիզիկական անձ» կատեգորիան ներառում է ՀՀ


քաղաքացիներին այլ պետությունների քաղաքացիերին և քաղաքագիտություն
ունեցող անձանց: ՀՀ քաղաքացիների վարչաիրավական կարդավիճակը ներառում է
նրա իրավունքների ու պարտականությունների, դրանց իրացման պետական
երաշխիքների համալիրը: Այն սահմանվում է ՀՀ սահմանադրությամբ, օրենքներով և
իրավական ակտերով: Քաղաքացու վարչաիրավական կարգավիճակը նրա
ընդհանուր իրավական դրության բաղկացուցիչ մասն է: ՀՀ քաղաքացիների
վարչական բնույթի իրավունքներն ու պարտականությունները ածանցվում են
սահմանադրական իրավունքներից ու պարտականություններից և իրենց կոնկրետ
արտահայտություններն են գտնում վարչական իրավունքի աղբյուր հանդիսացող
համապատասխան իրավական ակտերում: ՀՀ քաղաքացիների վարչաիրավական
կարգավիճակի կառուցվածքային տարրեր հանդիսացող հիմնական իրավունքների
թվին են դասվում ազատության և անձնական անձեռնմխելիության, սեփականության,
ազատ տեղաշարժվելու և այլ իրավունքեր: ՀՀ քաղաքացիների վարչաիրավական
կարգավիճակը կազմող իրավունքները հիմնարար նշանակություն ունեն պետական
կառավարման համար, դրանք որոշում են քաղաքացիների և վարչական իրավունքի
այլ սուբյեկտների միջև վարչաիրավական հարաբերությունների բնույթ:
Ժողովրդավարական պետությունը ոչ միայն ենթադրում է մարդու և քաղաքացու
իրավունքների ճանաչումը, պաշտպանությունը այլ նրա պարտականությունների
նախատեսումը: Օժտված լինելով իրավունքներով ՝ ՀՀ քաղաքացիները պետք է
կատարեն Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված
պարտականությունները: Պետական կառավարման կազմակերպման համար էական
նշանակություն ունեցող պարտականություններից են զինապարտությունը, հարկեր
վճարելը: ՀՀ քաղաքացուն որպես վարչական իրավունքի սուբյեկտ բնութագրող

4
կարևոր հատկանիշներից է նրա վարչական իրավասուբյեկտությունը:
Քաղաքացիների վարչաիրավական կարգավիճակը կարող է տարբեր լինել: Այն
որոշվում է վարչական իրավասուբյեկտության ծավալով և բնույթով: Որպեսզի ՀՀ
քաղաքացին պետական կառավարման ոլորտում ունենա իրավունքներ ու
պարտականություններ, նա պետք է օժտված լինի վարչական իրավունակությամբ: ՀՀ
քաղաքացուվարչական իրավունակությունը փատացի, պետության կողմից
երաշխավորված հնարավորությունն է ունենալ վարչաիրավական բնույթի
սուբյեկտիվ իրավունքներ ու իրավաբանական պարտականություններ: Այն ծագում է
ՀՀ քաղաքացու ծննդյան պահից և դադարում մահվամբ: Վարչական
իրավունակությունը վարչական գործունակության անհրաժեշտ պայման է: ՀՀ
քաղաքացու վարչական գործունակությունը պետական կառավարման ոլորտում իր
անձնական գործողություններով սուբյեկտիվ իրավունքներ ձեռք բերելու և
պարտականություններ ստանձնելու ու կատարելու ունակությունն է: Այն ծագում է
քաղաքացու 18 տարին լրանալուն պես: Գործունակությունը դատական կարգով
համապատասխան հիմքով լրիվ կամ մասնակիորեն կարող է սահմանափակվել: ՀՀ
բնակչության որոշակի մասն են կազմում այլ պետությունների քաղաքացիները և
որևէ պետության քաղաքացիություն չունեցող անձինք: ՀՀ-ում օտարերկրյա
քաղաքացիների և ապաքաղաքացիների վարչաիրավական կարգավիճակին առնչվող
հարաբերությունները կարգավորվում են Սահմանադրությամբ, ՀՀ միջազգային
պայմանագրերով և այլ իրավական ակտերով: ՀՀ-ում օտարերկրյա պետությունների
քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար սահմանվում են
կացության հետևյալ կարգավիճակները1.
1.ժամանակավոր կացության կարգավիճակ. ՀՀ ոստիկանության կողմից 1 տարի
ժամկետով տրվում է յուրաքանչյուր օտարերկրացու, եթե նա հիմնավորում է, որ
գույություն ունեն ՀՀ տարածքում մեկ տարի և ավելի ժամկետով իր բնակվելը
հիմնավորող հանգամանքներ՝ ուսումը, աշխատանքի թույլտվության առկայությունը,
ՀՀ քաղաքացու, ՀՀ-ում օրինական կարգով բնակվող օտարերկրացու հետ
ամուսնությունը, ՀՀ քաղաքացու կամ ՀՀ-ում մստական կացության կարգավիճակ

1
Եղյան Ռ. Հ. Վարչական իրավունք, Հայաստանի Հանրապետության վարչական իրավունք, Երևան,
««ԵՊՀ »», 2012
5
ունեցող օտարերկրացու մերձավոր ազգական լինելը, ձեռնարկատիրական
գործունեությամբ զբաղվելը:
2. մշտական կացության կարգավիճակ. ՀՀ ոստիկանության կողմից տրվում է
օտարերկրացուն 5 տարի ժամկետով՝ յուրաքանչյուր անգամ նույն ժամկետով
երկարաձգելու հնարավորությամբ, եթե նա ապացուցում է, որ ՀՀ-ում ունի մերձավոր
ազգականներ և ապահովված է բնակարանով, գոյության միջոցներով և մինչև
մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմում ներկայացնելն
օրենքով սահմանված կարգով առնվազն երեք տարի բնակվել է ՀՀ-ում: Մշտական
կացության կարգավիճակ կարող է տրվել նաև ՀՀ-ում ձեռնարկատիրական
գործունեություն իրականացնող օտարերկրացուն:
3. հատուկ կացության կարգավիճակ տրվում է ՀՀ նախագահի կողմից ծագումով
հայ օտարերկրացիներին տասը տարի ժամկետով: Այն կարող է տրվել մեկից ավելի
անգամ: Ժամանակավոր, մշտական և հատուկ կացության կարգավիճակները
հաստատող փաստաթղթերն են համապատասխանաբար ժամանակավոր կացության
քարտը, մշտական կացության քարտը և հատուկ անձնագիրը:
Օտարերկրացուն կացության կարգավիճակ տալը կարող է մերժվել, եթե՝
1.նա արտաքսվել է ՀՀ տարածքից կամ նախկինում զրկվել է կացության
կարգավիճակից և այդ առիթով կայացված որոշման ուժի մեջ մտնելու պահից չի
անցել երեք տարի,
2. նա դատապարտվել է ՀՀ-ում ՝ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված ծանր
կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը
սահմանված կարգով չի հանվել կամ մարվել,
3. գոյություն ունեն հավաստի սվյալներ, որ նա իրականացնում է այնպսիս
գործողություն, մասնակցում, կազմակերպում կամ հանդիսանում է այնպիսի
կազմակերպության անդամ, որի նպատակն է վնաս պատճառել ՀՀ պետական
անվտանգությանը, տապալել սահամանադրական կարգը, թուլացնել
պաշտպանունակությունը, իրականացնել ահաբեկչական գործունեություն,
սահմանով ապօրինաբար տեղափոխել զենք կամ անօրինական
սահմանահատումներ,

6
4. կացության կարգավիճակ հայցելիս նա ներկայացրել է իր մասին կեղծ
տեղեկություններ կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստատթղթե, կամ գոյություն
ունենտվյալներ այն մասին, որ նրա ՀՀ-ում գտնվելը ունի այլ նպատակ քան
հայտարարվածը,
5.Նա օրենքը խախտելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության
ու այդ մասին որոշման ընդունման պահից չի անցել մեկ տարի: ՀՀ-ում
օտարերկրացիներն օգտվում են ՀՀ քաղաքացիների համար սահմանված
իրավունքներից:
Նրանք իրավունք ունեն ազատորեն տնօրինելու իրենց աշխատանքային
ունակությունները, ընտրելու մասնագիտության և գործունեության տեսակ, զբաղվելու
ՀՀ օրենսդրությամբ չարգելված տնտեսական գործունեությամբ՝ պահպանելով
օրենսդրությամբ սահմանված սահմանափակումները: Սակայն նրանց վարչական
իրավասուբյեկտությունը փոքր – ինչ նեղ է, քան ՀՀ քաղաքացիներինը:
Օտարերկրացիներն ու ապաքաղաքացիները չեն կարող ընդունվել հանրային
ծառայության, ինչպես նաև զբաղեցնել այնպիսի պաշտոններ, որոնք կապված են ՀՀ
քաղաքացիության հետ: Օտարերկրացիները պարտավոր են հարգել ՀՀ
Սահմանադրությունը, օրենքները, իրավական այլ ակտերը, ազգային սովորույթներն
ու ավանդույթները: ՀՀ տարածքում օտարերկրացիները կրում են ՀՀ քաղաքացիներին
հավասար վարչական պատասխանատվություն, բացառությամբ ՀՀ միջազգային
պայմանագրերով նեխատեսված դեպքերի: Նրանց համար երաշխավորվում են
օրենքով նախատեսված իրավունքներն ու ազատությունները, ներառյալ
իրավունքների պաշտպանության համար դատարան և պետական այլ մարմիններ
դիմելու իրավունքը:

7
Գլուխ երկրորդ
Վարչական իրավունքի կոլեկտիվ սուբյեկտներ

2.1 Հասարակական միավորումները՝ որպես վարչական իրավունքի


սուբյեկտներ

ՀՀ Սահմանադրության 28 հոդվածի 1-ին մասը սահմանում է 2. « Յուրաքանչյուր ոք


ունի այլ անձանց հետ միավորումներ կազմելու, այդ թվում արհեստակցական
միություններ կազմելու և դրանց անդամագրվելու իրավունք»: Այս նորմը
հասարակական միավորումներ կազմելու սահմանադրական հիմքն է:
Իրավաբանական գրականության մեջ հասարակական միավորումը բնութագրվում է
որպես կամավոր, ինքնակառավարվող, ոչ առևտրային կազմավորում, որն ստեղծվել
է այնպիսի անձանց նախաձեռնությամբ, ովքեր միավորվել են շահերի
ընդհանրության հիման վրա՝ նպատակ ունենալով լուծել միավորման
կանոնադրությամբ նախատեսված խնդիրները: Անձանց միավերվելու իրավունքը
ներառում է շահերի պաշտպանության և ընդհանուր նպատակների իրականացման
համար կամավոր հիմունքներով հասարակական միավորում ստեղծելու իրավունքը,
գործող միավորումնեին անդամագրվելու իրավունքը, իինչպես նաև միավորումներից
դուրս գալու իրավունքը: Հասարակական մաիվորումներ ստեղծելու քաղաքացիների
իրավունքն իրացվում է ինչպես ֆիզիկական անձանց անմիջական միավորման,
այնպես էլ իրավաբանական անձի իրավունակությամբ օժտված այլ հասարակական
միավորումների միջոցով: Քաղաքացիներն ունեն սեփական ընտրությամբ, առանց
որևթ մարմնի նախնական թույլատրության հասարակական միավորում ստեղծելու
իրավունք: Արգելվում է ստեղծել այնպիսի միավորումներ, որոնք հակաօրինական
նպատակներ են հետապնդում: Հասարակական մրավորման հիմնադիրները
ֆիզիկական անձինք են, որոնք հրավիրել են ընդհանուր ժողով, որի ընթացքում
ընդոնել են կանոնադրություն, ձևավորել միավորման ղեկավար և այլ կառույցներ:
Հիմնադիրներն ունեն հավասար իրավունքներ ու պարտականություններ:
Անդամագրման կամավորությունը ենթադրում է, որ անձինք իրավունք ունեն
2
1. ՀՀ Սահմանադրություն, Երևան, 1995։
8
անդամագրվել ցանկացած միավորման՝ սեփական ցանկությամբ: ՀՀ
Սահմանադրությունն արգելում է որևէ կուսակցության կամ միավորման
անդամագրվելու նպատակով մարդու նկատմամբ հարկադրանքի կիրառումը:
Հասարակական միավորման գոյության կարևոր անդամների առկայությունն է:
Անդամներն իրավունք ունեն ընտրել և ընտրվել միավորման ղեկավար և վերստուգիչ-
վերահսկիչ մարմիններում, ինչպես նաև միավորման կանոնադրությամը համաձայն
վերահսկել նրա զեկավար մարմինների գործունեությունը: Ինքնակառավարումն այն
կարևոր հատկանիշն է, որով հասարակական միավորումը տերբերվում է այլ
կազմակերպություններից: Այն ենթադրում է միավորման ղեկավար անձանց ու
մարմինների ընտրությունը նրա պահվածքը, նպատակների, գործունեության ձևերի
ու մեթոդների ընտրությամ մեջ: Հասարակական միավորումների վարչաիրավական
կարգավիճակը բնորոշող կարևոր հատկանիշներից է պետության կողմից նրանց
գործունեության ղեկավարման բարոյականությունը: Առևտրային նպատակների
բացակայությունը վկայում է, որ հասարակական միավորումը ո առևտրային
կազմակերպություն է: Այն եկամուտ ստանալու նպատակ չի հետապնդում, իսկ
եկամուտ ստանալու դեպքում այն չի բաշխում անդամների միջև: Ստեղծված
միավորումները կարող են պետական գրանցում ստանալ ու ձեռք բերել
իրավաբանական անձի կարգավիճակ կամ գործել առանց դրա: Բնական է,
միավորումը կարող է օգտվել իրավաբանական անձին օրենսդրությամբ
վերապահված իրավունքներից միայն պետական դրանցման պարագայում:
Հասարակական միավորումն ունի կազմակերպաիրավական որոշակի ձև: Այն կարող
է ստեղծվել կուսակցության, հասարակական կամ կրոնական կազմակերպության,
արհեստակցական միության կամ այլ ձևով: Չնայած հասարակական տարբեր
միավորումների վարչաիրավական կարգավիճակների տարբերություններին, դրանք
ունեն բազմաթիվ մնանություններ, ներառյալ՝ հասարակական միավորումների
ձևավորման կամավոր հիմունքները, պետիշխանական լիազորությունների
բացակայությունը, իրավաստեղծ գործունեությամբ չզբաղվելը, իրենց անունից
գործելը, եկամուտ ստանալու նպատակ չհետապնդելը: Հասարակական
միավորումները, անկախ իրենց կազմակերպաիրավական ձևից, հավասար են օրենքի
առջև: Դրանց գործունեությունը հիմնվում է կամավորության,

9
իրավահավասարության, ինքնակառավարման, օրինականության սկզբունքների
վրա: Միավորման աշխատանքը պետք է լինի հրապարակային, իսկ հիմնադիր
փաստաթղթերի մասին տեղեկատվությունը հանրամատչելի է: Ի տարբերություն
պետական մարմինների, որոնք գործում են պետության հանձնարարությամբ ու նրա
անունից, հասարակական միավորումները գործում են բացառապես ու նրա անունից,
հասարակական միավորումները գործում են բացառապես իրենց անդամների
հանձնարարությամբ ու իրենց անունից: Միավորան կարևոր հատականիշներից է
հիմնադիր փաստաթղթի կանոնադրության առկայությունը: Կանոնադրությունը
պարտադիր պետք է պարունակի միավորման անվանումը, գտնվելու վայրը,
գործունեության առարկան և նպատակները, անդամագրվելու և անդամությունից
դուրս գալու կարգը, անդամների իրավունքներն ու պարտականությունները,
կառավարման կարգը, վերակազմակերպման և լուծարման կարգը և այլ դրույթներ:
Հասարակական միավորման վարչաիրավական կարգավիճակը ներառում է նրա
իրավունքների ու պարտականությունների համալիրը: Այն որոշում է
կառավարչական հարաբերությունների տեսակները, որոնց սուբյեկտ կարող են լինել
միավորումները: Հասարակական միավորման իրավունքներն են՝ ազատորեն
տարածել տեղեկատվություն իր իր գործունեության մասին, ստեղծել զանգվածային
լրատվության միջոցներև հրատարակչություններ, կազմակերպել և անցկացել
խաղաղ, առանց զենքի ժողովներ, հանրաքվեներ, եթեր, ցույցեր, ստեղծել
առանձնացված ստորաբաժանումներ: Հասարակական միավորման
պարտականություններն են ՝պահպանել ՀՀ Սահմանադրությունըև օրենքները, իր
կանոնադրությունը, ծրագիրը, որոշումները, վարել իր անդամների հաշվառումը,
վարել գործավարություն և հաշվապահական հաշվառում, օրենքով նախատեսված
դեպքերում և կարգով տեղեկատվություն և հաշվետվություններ ներկայացնել
պետական մարմիններ:

10
Եզրակացություն

Վարչական իրավունքի սուբյեկտներն անհրաժեշտ է տարբերել վարչաիրավական


հարաբերության սուբյեկտից: Ի տարբերություն իրավունքի սուբյեկտի, օրինակ, ՀՀ
պաշտպանության նախարարությունը զորահավաքի իրականացման նպատակով
հարաբերության մեջ է մտնում կոնկրետ քաղաքացու հետ: Վարչական
իրավահարաբերության սուբյեկտ դառնալու համար անձը, մարմինը պետք օժտված
լինի վարչական կարգավիճակով: Սակայն իրավունքի սուբյեկտը կարող է երկար
ժամանակ չմտնել իրավահարաբերության մեջ ու չդառնալ իրավահարաբերության
սուբյեկտ: Որպեսզի վարչական իրավունքի սուբյեկտը վերածվի վարչաիրավական
հարաբերության սուբյեկտին անհրաժեշտ է.
 հարաբերությունը կարգավորող իրավական նորմ,
 հարաբերության ծագման հիմք՝ իրավաբանական փաստ,
 կողմերից մեկի նախաձեռնությունը,
 վարչական իրավասուբյեկտություն՝ վարչական իրավունքի նորմերով
սահմանված իրավունքներ ու պարտականություններ ունենալու և
իրավունքներ ձեռք բերելու և իրականացնելու, պարտականություններ
ստանձնելու, պատասխանատվության ենթարկելու ունակություն
(գործունակություն):

11
Օգտագործված գրականության ցանկ

1. ՀՀ Սահմանադրություն, Երևան, 1995


2. «Քաղաքացիական ծառայության» մասին ՀՀ օրենք, Երևան, 2001
3. Եղյան Ռ. Հ. Վարչական իրավունք, Հայաստանի Հանրապետության
վարչական իրավունք, Երևան, ««ԵՊՀ »», 2012

12

You might also like