You are on page 1of 12

1 Միջազգային և ներպետական իրավունքի հասկացություն

Ներպետական և միջազգային իրավունքի հարաբերակցության


վերաբերյալ կան 2 հիմնական մոտեցումններ՝ դուալիստական և
մոնիստական։ Դուալիսատական տեսությունը միջազգային և
ներպետական իրավուքները համարում է որպես միանգամայն տարբեր,
միմյանցից մեկուսացված և զուգահեռ գործող համարժեք իրավական
համակարգեր։ Մոնիստական մոտեցումը միջազգային և ներպետական
իրավունքներն ընդունում է որպես իրավունքի միասնական համակարգի
բաղադրյալներ և այդ միասնության մեջ առաջնությունը տալիս է նշված
բաղադրյալներից որևէ մեկին։Ներպետական իրավունքը երկակի
ազդեցություն է գործում միջազգային իրավունքի վրա։ Նորպետական
իրավունքի բովանդակության ազդեցությունն է միջազգային իրավական
նորմերի վրա․ պետությունները, ստեղծելով միջազգային իրավական
նորմը, ձգտում են հաշվի առնել իրենց ներքին օրենսդրության
դրույթները։ Բազմաթիվ երկրների օրենսդրական
ակտերում սահմանված է սկզբունք ըստ որի եթե միջազգային
պայմանագրերում նախատեսված կանոնները չեն համընկնում
ներպետական նորմերին ապա պետք է կիրառվեն միջազգայիին
պայմանագրի կանոնները։ Դա նախատեսված է նաև ՀՀ ան
Սահմանադրությամբ
« Վավերացված միջազգային պայմանագրերը Հանրապետության
իրավական համակարգի բաղկացուցի մասն են ։ Եթե նրանցում
սահմանված են այլ ներմեր, քան նախատեսված են օրենքներով , ապա
կիրառվում են պայմանագրի նորմերը» Սակայն իրավունքի նորմերի
ազդեցությունը ներպետական իրավունքի վրա անսահմանափակ և
բացարձակ չէ։ Սահմանադրության նույն հոդվածի համաձայն ՀՀ ան
անունից կնքված պայմանագրերը կիրառվում են միայն վավերացումից
հետո, իսկ Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը
կարող են վավերացվել Սահմանադրության մեյ համապատասխան
փոփոխություն կատարելուց հետո։

2 Միջազգային իրավունքի աղբյուրները


Միջազգային իրավական գործընթացների արդյունքում ձևավորված
նորմերն ամրագրվում են միջազգային իրավունքի աղբյուրներում։
Միջազգային իրավունքի աղբյութները այն ձևերն են որոնց միջոցով
արտահայտվում և ամրագրվում են միջազգային իրավական նորմերը։
Միջազգային իրավունքի աղբյուրների ցանկը շարադրված է ՄԱԿ Ի
Միջազգային դատարանի ստատուտում՝ միջազգային պայմանագրում
որի մասնակիցներ են աշխարհի գրեթե բոլոր պետությունները։
Ստատուտի հոդվածում ասվում է որ դատարանը իրեն հանձնված վեճերը
լուծելիս կիրառում է 1- միջազգային պայմանագրերը 2- միջազգային
սովորույթները 3- քաղաքակիրթ ազգերի կողմից ճանաչված իրավունքի
ընդհանուր սկզբունքները 4- դատական վճիռները և հանրային
իրավունքի հարցերով առավել որակյալ մասնագետների դոկտրինները ՝
որպես օժանդակ միջոցներ։
Միջազգային իրավունքի նշված աղբյուրներից հիմնականն են ՝
միջազգային պայմանագիրը և միջազգային իրավական սովորույթը։
Միջազգային պայմանագիրը կայացած ակնհայտ համաձայնությունն է
միջազգային իրավունքի սուբյեկտների միջև, նրանց փոխադարձ
իրավունքների և պարտականությունների վերաբերյալ։ Միջազգային
պայմանագրերը կնքվում ու կատարվում են որոշակի կանոնների հիման
վրա, որոնց համակցությունը կոչվում է միջազգային պայմանագրերի
իրավունք։ Միջազգային պայմանագրերը կնքվում ու կատարվում են
որոշակի կանոնների հիման վրա, որոնց համակցությունը կոչվում է
միջազգային իրավունք։ Պայմանագիրը լինում թ 2 տեսակ գրավոր և
բանավոր։ Բանավոր ձևը վերջինիս կոչվում է ջենտլմենական
համաձայնություն։
Միջազգային պայմանագրերը ունեն որոշակի կառուցվածք և որպես
կանոն կազմված են 3 հիմանական մասերից։ Նախաբան – պրեամբուլա,
կենտրոնական-բովանդակային մաս, եզրափակիչ մաս։
Միջազգային իրավական սովորույթը միջազգային ասպարեզում
պետությունների համանման գործողությունների պարբերական
կրկնման հետևանքով ձևավորված վարքագծի կանոն է, որը նրանց
կողմից ճանաչվում է որպես իրավական նորմ։
Միջազգային սովորույթի 3 հատկանիշներն են ճանաչման
համընդհանրություն, կիրառման համանմանությունը և որպես
իրավաբանորեն պարտադիր կանոն ճանաչումը, վերաբերում են ոչ
այնքան միջազգային իրավունքի աղբյուրին , որքան դրա
բովանդակությունը կազմող նորմին կամ նոմերին։

3 Միջազգային իրավունքի սկզբունքները


Միջազգային իրավունքի նորմերի մեջ առանձնանում են բոլոր
պետությունների կողմից հիմնարար ճանաչված որոշ դրույթներ , որոնք
անվանվում են միջազգային իրավունքի հիմնական սկզբունքներ ։
Այդպիսի սկզբունքներ են միջազգային իրավունքի այն նորմերը , որոնք
առավել կարևորություն ունենալով միջազգային հարաբերությունների
կարգավորման համար , պարտադիր են միջազգային իրավունքի բոլոր
սուբյեկտների համար։ Այդ նորմերի պահպանումը խիստ պարտադիր է,
առանձին պետություն կամ պետությունների խմբեր չեն կարող չեղյալ
հայտարարել կամ փոփոխել դրանք։
Միջազգային իրավունքի սկզբունքները սուբյեկտների հասարակակն
պրակտիկայի արդյունքում ծագող հասարակական պրակտիկայի
արդյունքում ծագող վարքագծի կանոններ են։ Միջազգային իրավունքի
սկզբունքը բոլոր սուբյեկտների համար պարտադիր միջազգային
իրավունքի նորմ է։ Միջազգային իրավունքի հիմնական սկզբունքներն
ամրագրված են ՄԱԿ Ի Կանոնադրությունում։ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ
ՀԻՄԱՆԱԿՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՆ ԵՆ ՝
ՈՒժի կամ ուժի սպառնալիք չգործադրելու սկզբունք։ Ուժի կամ ուժի
սպառնալիք չգօրծադրելու սկզբունքը միջազգային իրավունքում
առաջացել է համաշխարհային 2 պատերազմների միջև ընկած
ժամանակահատվածում՝ սկզբնապես որպես ագրեսիվ պատերազմի
արգելման սկզբունք։ Այդ սկզբունքը փոխարինեց մինչ այդ միջազգային
իրավունքում գոյություն ունեցած ՝ պետության պատերազմի
իրավուքնին, որի համաձայն ՝ յուրաքանչյուր պետություն կարող էր այլ
պետության դեմ պատերազմ սկսել ցանկացած վեճի դեպքում։
Պետական սահմանների անխախտելիության սկզբունքը։ Պետական
սահմանների անխախտելիության սկզբունքը եվրոպական
պետությունների անվտանգության կարևորագույն հիմքերից մեկն է։
Մասնակից պետությունները անխախտ են դիտում միմյանց բոլոր
սահմանները, և այս պատճառով նրանք այժմ և հետագայում ձեռնպահ
կմնան այդ սահմանների ցանկացած ոտնձգությունից։
Պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը։
Միջպետական հարաբերություններում կայունության տեսանկյունից այդ
սկզբունքի կարևորությունը չափազանց մեծ է։ Դրա նշանակությունը
պետության տարածքի պաշտպանությունն է ցանկացած արտաքին
ոտնձգություններից։
Միջազգային վեճերի խաղաղ լուծման սկզբունքը։ Միավորված ազգերի
կազմակերպության բոլոր անդամներն իրենց միջազգային վեճերը
լուծում ենն խաղաղ միջոցներով , այնպես, որպեսզի չվտանգի
միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը և արդարությունը։
Միջազգային վեճերի խաղաղ լուծման սկզբունքի զարգացումը
նշանավորվել է մի շարք միջազգային պայմանագրերի և
համաձայնագրերի կնքմամբ, երենք, աստիճանաբար
սահամանափակելով պատերազմի դիմելու իրավունքը, զարգացնում էին
միջազգային վեճերի խաղաղ կարգավորման միջոցները և սահմանում
այդպիսի միջոցներ կիրառելու՝ պետությունների իրավաբանական
պարտականությունը։
Ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը։ Միջազգային իրավունքը
սկզբունքորեն չի կարգավորում պետությունների ներքին քաղաքական
դրության հարցերը, ուստի և միջամտություն պետք է համարվեն
պետությունների կամ միջազգային կազմակերպությունների ցանկացած
քայլերը, որոնց օգնությամբ վերջինները փորձում են խոչընդոտել
միջազգային իրավունքի սուբյեկտին՝ ըստ էության իր ներքին
իրավասության մեջ մտնող հարցերը լուծելիս։
Պետությունների ինքնիշխան հավասարության սկզբունքը։ Միջազգային
իրավակարգի պահպանումը կարող է ապահովվել միայն
մասնակիցնների իրավաբանական հավասարության լիակատար
հարգման պարագայում։ Դա նշանակում է , որ յուրաքանչյուր
պետություն պարտավոր է հարգել մյուս պետությունների
ինքնիշխանությունը, այսինքն նրանց իրավունքը ՝ սեփական տարածքի
սահմաններում իրականացնելու օրենսդիր, գործադիր, վարչական և
դատական իշխանություն, առանց այլ պետությունների կողմից որևիցե
միջամտություն, ինչպես նաև ինքնուրույն իրականացնել արտաքին
քաղաքականություն։ Պետությունների
համագործակցության սկզբունքը։ ՄԱԿ Ի Կանոնադրության համաձայն,
պետությունները պարտավոր են « իրականացնել միջազգային
համագործակցություն՝ տնտեսական, սոցիալական, մշակութային և
մարդասիրական հիմնախնդիրների լուծման գործում» ինչպես նաև
պարտավոր են « պահպանել միջազգային խաղաղությունն ու
անվտանգությունը և այդ նպատակով ընդունել հավաքական
արդյունավետ միջոցներ․։ Միջազգային պարտավորությունների
բարեխիղճ կատարման սկզբունքը։ Միջազգային իրավունքի այս
սկզբունքի նորմատիվ բովանդակությունը հետևյալն է ՝ յուրաքանչյուր
պետություն պարտավոր է բարեխղճորեն կատարել ՄԱԿ Ի
Կանոնադրությամբ ամրագրված և միջազգային իրավունքի
հանրաճանաչ սկզբունքներից բխող իր պարտավորությունները
իրենց ինքնիշղան իրավունքները իրավունքներն իրացնելիս, ներառյալ
իրենց ներպետական ակտերը սահմանելը, ամեն մի պետություն
պարտավոր է համակերպվել իր միջազգային իրավական
պարտավորությունների հետ

4 Ժողովուրդների հավասարության և ինքնորոշման սկզբունքը


Քննարկվող սկզբունքի բովանդակությունը ժամանակակից միջազգային
իրավունքում ներառում է հիմնականում հետևյալը՝

 Բոլոր ժողովուրդներն իրավունքի ունեն ազատ , առանց


արտաքին միջամտության , որոշել իրենց քաղաքական
կարգավիճակը և իրականացնել իրենց տնտեսական ,
սոցիալական և մշակութային զարգացումը
 Բոլոր պետությունները պարտավոր են հարգել այդ սկզբունքը
 Բոլոր պետությունները պարտավոր են համատեղ և ինքնուրույն
գործողություններով նպաստել ժողովուրդների ինքնորոշման
իրավունքի իրականացմանը
 Անկախության համար իրենց պայքարում ժողովուրդները կարող են
օգտագործել անհրաժեշտ բոլոր միջոցները
 Արգելվում է ժողվրդին օտարերկրյա տիրապետության ենթարկելը
Ինքնիշխան և անկախ պետության ստեղծումը , անկախ պետությանը
միանալը կամ նրա հետ միավորվելը, կամ ժողովրդի կողմից
ինքնորոշման իրավունքի իրականացման ձևերն են։

5 ՈՒժ կամ ուժի սպառնալիք չգործադրելու սկզբունք


Ուժի կամ ուժի սպառնալիք չգօրծադրելու սկզբունքը միջազգային
իրավունքում առաջացել է համաշխարհային 2 պատերազմների միջև
ընկած ժամանակահատվածում՝ սկզբնապես որպես ագրեսիվ
պատերազմի արգելման սկզբունք։ Այդ սկզբունքը փոխարինեց մինչ այդ
միջազգային իրավունքում գոյություն ունեցած ՝ պետության պատերազմի
իրավուքնին, որի համաձայն ՝ յուրաքանչյուր պետություն կարող էր այլ
պետության դեմ պատերազմ սկսել ցանկացած վեճի դեպքում։
Միավորված ազգերի կազմակերպության բոլոր անդամնները իրենց
միջազգային հարաբերություններում ձեռնպահ են մնում ուժի
սպառնալիքից կամ դրա գործադրումից ինչպես ցանկացած պետության
տարածքային անձեռնամխելիության կամ քաղաքական անկախության
դեմ, այնպես էլ Միավորված ազգերի նպատակների հետ անհամատեղելի
որևէ այլ ձևով։

6 Մարդու իրավունքների համընդհանուր հարգման սկզբունքը


միջազգային իրավունքում
Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների համընդհանուր
հարգման սկզբունքի ՝ որպես միջազգային իրավական հիմնական
սկզբունքներից մեկի, կայացումը վերաբերում է հետպատերազմյան
ժամանակին և կապված է ՄԱԿ Ի Կանոնադրության ընդունման հետ։
Մարդու իրավունքները հարգելու սկզբունքի բովանդակությունը
ընդհանուր միջազգային իրավունքում հարգում է հետևյալին՝

 Բոլոր պետությունները պարտավոր են հարգել իրենց տարածքում


գտնվող բոլոր անձանց հիմնական իրավունքները և
ազատությունները
 Պետությունները պարտավոր են թույլ չտալ սեռի, ռասայի, լեզվի և
կրոնի հատկանիշներով պայմանավորված խտրականություն
 Պետությունները պարտավոր են նպաստել մարդու իրավունքների
և հիմանակն ազատությունների համընդհանուր ճանաչմանը և
միմյանց հետ համագործակցել՝ այդ նպատակին հասնելու համար։
Մարդու իրավունքներին վերաբերող բազմաթիվ միջազգային
փաստաթղթերի վերլուծությունը ցույց է տալիս , որ ժամանակակից
միջազգային իրավունքում առկա է ունիվերսալ մի նորմ, որի համաձայն ՝
պետությունները պարտավոր են հարգել և պահպանել մարդու
իրավունքները և հիմնական ազատությունները բոլորի համար, առանց
ռասայի, սեռի, լեզվի և կրոնի տարբերության։
Մարդու իրավունքների և հիմանական ազատությունների անմիջական
կանոնակարրգումը նախկինի պես յուրաքանչյուր պետության ներքին
գործն են;

7 Միջազգային իրավունքի սուբյեկտները


Միջազգային իրավունքի սուբյեկտները միջազգային
հարաբերությունների այն մասնակիցներն են , որոնց վարքագիծն
անմիջականորեն կարգավորվում է միջազգային իրավունքի նորմերով։
Միջազգային իրավունքի սուբյեկտների վարքագծի կանոնակարգումը
ենթադրում է նրանց իրավունքների և պարտականությունների
ամրագրում և դրանց խախտման համար պատասխանատվության
սահմանում։
Անհատները համաձայն ժամանակակից միջազգային իրավունքի
կարող են օժտված լինել որոշակի իրավունքներով և
պարտականություններով, նրանց կարելի է պատասխանատվության
ենթարկել միջազգային իրավական նորմերը խախտելու համար, սակայն
նրանք չեն կարող համարվել միջազգային իրավունքի սուբյեկտներ
քանզի հնարավորություն չունեն մասնակցելու միջազգային իրավունքի
նորմերի ստեղծմանը։
Միջազգային իրավունքի սուբյեկտներ են միջազգային
հարաբերությունների այն մասնակիցները, որոնք միջազգային
իրավունքի ներմերին համապատասխան միջազգային իրավունքների և
պարտականությունների կրողներ են , ունակ են ենթարկվել միջազգային
պատասխանատվության և մասնակցել միջազգային իրավունքի նորմերի
ստեղծմանը։
Միջազգային իրավունքի սուբյեկտների թվարկված տեսակների միջև
սովորաբար կատարվում է դասակարգում։ Տարբերում են միջազգային
իրավունքի սկզբնական և ածանցյալ սուբյեկտներ։ ժամանակակից
միջազգային իրավունքի հիմնական սուբյեկտներն են պետությունները։
Միջազգային իրավունքի սուբյեկտներն են նաև իրենց անկախության
համար պայքարող ազգերը և ժողովուրդները։

8 Պետությունը որպես միջազգային իրավունքի հիմնական սուբյեկտ


Պետությունները երկար ժամանակ միջազգային իրավունքի միակ
սուբյեկտերն ու ստեղծոներն էին։ Միջազգային իրավունքը սահմանում է,
որ պետությունները հատուկ ինքնիշխան կազմավորումներ են, և որ
նրանց փոխհարաբերությունների հիմնական սկզբունքներից մեկը
պետությունների պետությունների ինքնիշխան հավասարության
սկզբունքն է։

 Պետական տարածքը՝ տվյալ պետության ինքնիշխանության ներքո


գտնվող երկրային տարածությունն է։
 Բնակչությունը՝ պետության տարածքային սահմաններում գտնվող
անձանց , քաղաքացինների, օտարերկրացինների, ապատրիդների
այն համակցությունն է, որոնց նկատմամբ տարածվում է տվյալ
պետության իրավասությունը
 Հանրային իշխանությունը ՝ իշխելու հատուկ կազմակերպություն է,
որի գործունեության միջոցով իրականցվում է պետական
ինքնիշխանությունը
Պետությանը հատուկ ինքնիշխանության հատկանիշները՝
գերակայություն և անկախությունը, անխզելիորեն փոխկապակցված
են , կանխորոշում են միմյանց։ Առանց պետական տարածքի
սահմաններում գերակայության գոյություն չունի մյուս
պետությունների հետ հարաբերություններում պետության
անկախություն։ Առանց մյուս պետություններից անկախության
անիրական է նաև իր տարածքի սահմաններում պետության
գերակայությունը։
Պետության անկախությունը պետական ինքնիշխանության
հատկանիշ է որը գլխավորապես դրսևորվում է այլ պետությունների և
միջազգային իրավունքի սուբյեկտների հետ
փոխհարաբերություններում։
Միջազգային իրավունքում պետությունների փոխադարձ
անկախությունն ունի դրսևորման 2 կողմ ներքին անկախություն և
արտաքին անկախություն։ Պետության ներքին անկախությունն
ապահովվում է նրանով, որ միջազգային իրավունքը չի կարգավորում
և սկզբունքորեն չի կարող կարգավորել ներպետական
հասարակական հարաբերությունները։ Պետության արտաքին
անկախությունը՝ նրա անկախությունը արտաքին գործերում , այլ
պետությունների հետ փոխհարաբերություններում միջազգային
իրավական կարգավորման ոլորտ է։

9 Պետությունների իրավահաջորդություն
Իրավահաջորդությունը որոշակի տարածքի միջազգային
հարաբերությունների համար պատասխանատու մեկ պետությունը
մեկ այլ պետությամբ փոխարինելու արդյունքում իրավունքների և
պարտականությունների անցումն է մեկից մյուսին։
Իրավահաջորդության հարցը ծագում է երբ
Մի պետությունը բաժանվում է երկու և ավելի նոր պետությունների
Երկու և ավելի պետություններ միավորվում են մեկ նոր պետության
կազմում Պետության տարածի մի մասում ստեղծվում
է նոր պետություն Մի նոր
պետությունը մտնում է մեկ այլ պետության մեջ
Մի պետության տարածքի մասն անցնում է մեկ այլ պետության։
Պետությունների միավորման դեպքում նրանց բոլոր պայմանագրերը
պահպանում են իրենց ուժը, սակայն կիրառվում են միավորված
պետության տարածքի միայն այն մասի նկատմամբ, որի նկատմամբ
դրանք ուժի մեջ էին իրավահջորդության պահին։ Եթե
պետությունների բաժանման ժամանակ մասերից մեկը շարունակում է
գոյություն ունենալ որպես իրավանախորդ պետություն, ապա նրա
պայմանագրային հարաբերություններում փոփոխություններ չեն
կատարվում։ Բացառություն են այն պայմանագրերը , որոնք
անմիջականորեն կապված են անջատված տարածքի հետ։ Ասվածը
վերաբերում է նաև ՄԱԿ Ի անդամությանը։ Միջազգային իրավունքը
իրավահաջորդությունը կապում է միայն տարածքի փոփոխման հետ։
Ինչ վերաբերում է պետական իշխանության կազմակերպման և
բնույթի փոփոխություններին , ապա հստակ սահմանված է որ դրանք
չեն ազդում պայմանագրերի պարտադիր ուժի վրա։ Դա նշանակում է
որ ոչ կառավարման ձևի փոփոխությունները, ոչ պետական
կառուցվածքի ձևի փոփոխությունները չեն ազդում պայմանագրի
վրա։ Պետություններում առանձնապես խոր փոփոխություններ են
տեղի ունենում սոցիալական հեղափոխությունների արդյունքում ,
որոնք փոխում են որ միայն իշխանության բնույթը, այլև
հասարակության էությունը։

10 Միջազգային պայմանագրի իրավունքի հասկացությունը

Միջազգային պայմանագրերի իրավունքը միջազգային իրավունքի


ճյուղ է , երը միջազգային պայմանագրերի կնքման, գործողության ու
դադարման կապակցությամբ պետությունների և միջազգային
իրավունքի այլ սուբյեկտների հարաբությունները կարգավորող
նորմերի համակցություն է ։
Միջազգային պայմանագրերի իրավունքը առանցքային տեղ ունի
միջազգային իրավունքի համակարգում։ Դրան կարևորուգույն դեր է
վերաահվում միջազգային իրավունքի գործողության կարգավորման
հարցում , այն որոշում է միջազգային իրավունքի նորմերի ստեղծման
կարգը, դրանց վավերականությունը, իրականացումը, դադարումը,
իրավական հետևանքները և այլն։
Միյազգային պայմանագրերի իրավունքի նշանակությունը
պայմանավորված է այն դերով որը պատկանում է պայմանագրային
միջազգային հարաբերություններում։ Պայմանագիրը միջազգային
հարաբերությունների կարգավորման քաղաքական և իրավական
կարևորագույն միջոցներից մեկն է, որի օգնությամբ լուծվում են
առավել կաևոր և բարդ հիմնախնդիրները։ Այն միջազգային
կառավարման ամբողջ համակարգի գործողությունն ապահովող
հզոր գործիք է ։
Միջազգային պայմանագիրը կարելի է սահմանել որպես միջազգային
իրավունքի սուբյեկտների միջև ակնհայտ արտահայտված
համաձայնություն, որի միջոցով արտահայտված համաձայնություն,
որի միջոցով սահմանվել են միջազգային իրավունքի նորմեր։
Միջազգային իրավական փաստաթղթերում միջազգային
պայմանագիրը բնորոշվում է որպես պետությունների և միջազգային
իրավունքի միջև կնքված գրավոր համաձայնություն, որը
կարգավորվում է միջազգային իրավունքով, անկախ նրանից , որը
կարգավորվում է, թե այդ համաձայնությունը բովանդակվում է մեկ թե
մեկից ավելի փոխկապակցված փաստաթղթերում ինչպես նաև
անկախ այդ փաստաթղթերի անվանումից։

11 Միջազգային պայմանագրի կնքումը և դադարումը


Միջազգային պայմանագրի կնքումը նշանակում է պետության բոլոր
գործողությունները, սկսած բանակցություններից, մինչև
պայմանագիրն ուժի մեջ մտնելը։ Պայմանագրերի իրավունքի
մասին Վիեննայի կոնվենցիաներով սահմանվել են պայմանագրերի
կնքման 3 փուլեր։ Առաջին փուլը տեքստի ընդունումն է։ Տեքստն
ընդունվում է դրա կազմմանը մասնակցող բոլոր կողմորի
համաձայնությամբ, իսկ բազմակողմ պայմանագրերի դեպքում
կոնֆերանսի մասնակիցների ձայների երկու երրորդով։
Երկրորդ փուլը՝ տեքստի աուտենտիկության հավաստումն է, որն
իրականցվում է պայմանագրերի տեքստի կամ այդ տեքստը
բովանդակող՝ կոնֆերասի եզրափակիչ ակտի ստորագրման կամ
նախաստորագրման միջոցով։
Երրորդ փուլը պայմանագրի պարտադիր իրավական ուժը ճանաչելու
վերաբերյալ համաձայնության արտահայտումն է, որը կարող է
արտահայտվել ստորագրմամբ, վավերացմամբ, հաստատմամբ,
ընդունմամբ կամ այլ ձևերով՝ կախված պայմանագրում
նախատեսված կարգից։
Պետությունների միջազգային պայմանագրերում մասնակցության
իրավունքը տարածվում է վերը թվարկված բոլոր փուլերի վրա։
Դադարումը – Պայմանագրի դադրման տակ հասկանում ենք
պայմանագրի գործողության ավարտը,, դրա դրույթների պարտադիր
իրավական ուժի դադարումը։ Պայմանագիրը
կարող է դադարել դրա գործողության ժամկետը լրանալու, պայմանագրի
կատարման , նոր նորմի առաջացման , ինչպես նաև պայմանագրում
նախատեսված պայմանների առաջացման դեպքում։ Մեծամասամբ
պայմանագրի դադարումը կապում են որոշակի ժամանակը լրանալու
կամ դրա դրույթների իրագործման հետ։
Պայմանագրի դադարելու համար կարող հիմք հանդիսանալ միայն
պայմանագրի մյուս կողմի թույլ տրված էական խախտումը։ Էական
խախտում է պայմանագրից անիրավաչափ հրաժարվելը կամ
պայմանագրի նպատակներին հասնելու համար էական նշանակություն
ունեցող դրույթները խախտելը։ Սակայն նույնիսկ նման խախտումը չի
դադարեցնում պայմանագիրը, այլ միայն բարեխիղճ մասնակցին
իրավունք է տալիս դադարեցնել այն։ Պետությունը կարող է դադարեցնել
պայմանագրի գործողությունը նաև եթե տեղի է ունեցել հանգամանքների
արմատական փոփոխություն։

12 Միջազգային պայմանագրերի վերապահումների կարգը և


պայմանները
Վերապահումը միակողմ հայտարարությունն է , որի միջոցով
պետությունը կամ միջազգային կազմակերպությունը ցանկանում է
փոփոխել կամ բացառել իր նկատմամբ բազմակողմ պայմանագրի
որոշակի դրույթների գործողությունները։ Վերապահումներ են արվում
միայն բազմակողմ պայմանագրերի վերաբերյալ ։
Յուրաքանչյուր պայմանադիր կողմ իրավասու է առարկել իր համար
անընդունելի վերապահումների դեմ։ Վերապահումը չպետք է հակասի
պայմանագրի նպատակներին և սկզբունքներին , փոփոխի դրա
գլխավոր բովանդակությունը։ Վերապահումը չի փոփոխում այլ
պետությունների փոխհարաբերությունները կարգավորող դրույթները։
13 Միջազգային իրավունքի սուբյեկտների միջև վեճերի խաղաղ
կարգավորման միջոցները
Միջազգային իրավունքի հիմնական սկզբունքների համապատասխան ,
բոլոր պետությունները պարտավոր են իրենց միջև ծագող
տարաձայնությունները լուծել խաղաղ միջոցներով , միջազգային
խաղաղությունը և անվտանգությունը չվտանգելու համար։ Տարբերում
են միջազգային տարաձայնությունների 2 հիմնական տեսականներ՝
վեճը և իրավիճակը
Վեճը միջազգային իրավունքի սուբյեկտների փոխադարձ
համակցությունն է նրանց իրավունքների և շահերին, ինչպես նաև
պայմանագրերի մեկնաբանմանը վերաբերող չկարգավորված
հարցերով։
Իրավիճակի տակ հասկացվում է սուբյեկտիվ բնույթի հանգամանքների
համակցությունը, որոք հանգեցրել են սուբյեկտների միջև
տարաձայնությունների ՝ անկախ վեճի որոշակի առարկայից։
Յուրաքանչյուր վեճ որոշակի վիճելի իրավիճակ է, սակայն ոչ
ցանկացած նման իրավիճակն է վերաճում վեճի։
Միջազգային վեճերը և վիճելի իրավիճակները լինում են 2 տեսակ ՝
1 որոնց շարունակվելը սպառնում է միջազգային խաղաղությանն ու
անվտանգությանը 2 որոնց շարունակվելը չի սպառնում
միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը Առավել
վտանգավոր են առաջի տեսակի միջազգային վեճերը և իրավիճակները,
սակայն 2րդներն էլ կարող են սրվել և նույնիսկ վերաճել զինված
հակամարտությունների։ Տարբերում են իրավաբանական և
քաղաքական վեճեր։ Քաղաքական վեճերի շարքին առավելապես
դասվում են տարածքային վեճերը , պետական սահմանների
վերաբերյալ վեճերը։ Միջազգային իրավունքը չի կանխորոշում թե
կոնկրետ որ խաղաղ միջոցին պետք է դիմեն պետությունները
յուրաքանչյուր որոշակի դեպքում։ Կախված վեճի բնույթից և գործի
հանգամանքներից նրանք կարող են ազատ ընտրել այս կամ այն
միջոցը։

14 Միջազգային իրավական պատասխանատվության հասկացությունը ,


հիքերը և տեսակները
Միջազգային իրավական պատասխանատվություն ասելով մենք
հասկանում ենք միջազգային իրավունքի սուբյեկտի կողմից
միջազգային իրավունքի նորմերը և իր միջազգային
պարտավորությունները խախտելու դեպքում նրա համար առաջացող
անբարենպաստ իրավաբանակն հետևանքները։
Պատասխանատվությունը միրազգային իրավունքի նորմերի
պահպանման և խախտած իրավունքնորի և հարաբերությունների
վերականգման անհրաժեշտ իրավաբանական միջոց է ։
Պատասխանատվության ինստիտուտը միջազգային իրավունքի
ընդհանուր ինստիտուտ է , որի նորմերը կոչված են ապահովելու
միջպետական հարաբերությունների բոլոր ոլորտներում իրավակարգի
պահպանումը։
Հիմքերը միջազգային իրավական պատասխանատվությունը
առաջանում է որոշակի հիմքերի առկայության դեպքում որոնք
ընկալվում են 2 իմաստով։
Պատասխանատվության իրավաբանական հիքերը իրավաբանորեն
պարտադիր միջազգային իրավական ակտերի համակցությունն է, որի
հիման վրա որոշակի վարքագիծը որակվում է որես միջազգային
իրավախախտում։ Պատասխանատվության իրավաբանական հիմքերը
կարող են բովանդակել միջազգային իրավունքի ցանկացած
աղբյուրներում և պետությունների համար վարքագծի կանոններ
ամրագրող այլ ակտերում։
Միրազգային իրավունքի սուբյեկտի միջազգային իրավական
պատասխանատվության փաստական հիմքը նրա կողմից միջազգային
իրավախախտում կատարելն է ։ Միջազգային իրավախախտումը
միջազգային իրավունքի սուբյեկտի գործողությունն է կամ
անգործությունն, որի հետևանքով խախտվում են միջազգային
իրավունքի նորմերը և այդ սուբյեկտի միջազգային
պարտավորությունները։ Պետությունը միասնական սոցիալական
օրգանիզմ է որի բոլոր գործառույթները իրականացվում են պետական
մարմինների համակարգի միջոցով։
Տեսակները Գոյություն ունեն պետությունների միջազգային իրավական
պատասխանատվության 2 տեսակներ ՝ քաղաքական և նյութական
Քաղաքական պատասխանատվությունը որպես կանոն ուղեկցվում է
իրավախախտ պետության դեմ հարկադրական միջոցներ կիրառելով և
զուգակցվում է նյութական պատասխանատվությամբ։
Քաղաքական պատասխանատվության առավել տարածված ձևերն են
ռետորսիաները, ռեպրեսալիաները , սատիսֆակցիան, ռեստորացիան,
միջազգային կազմակերպություններում անդամակցության կասեցումը
կամ անդամությունից հանելը ։

15 Մարդու իրավունքների միջազգային պաշտպանության աղբյուրները


Մարդու իրավունքները միջազգային իրավունքի ինքնուրույն՝ մարդու
իրավունքները և ազատությունները, իր քաղաքացու հանդեպ
պետության պարտականությունները կանոնակարգող ճյուղ են ։ Մարդու
իրավունքները ժամանակակից միջազգային գլխավոր ճյուղերից մեկն է
որով կանխորոշվում են այդ իրավունքի մի շարք բնութագրիչ գծեր։
Այդ ճյուղը կազմված է մարդու հիմնական իրավունքներն ամրագրած

You might also like