You are on page 1of 3

ԹԵՄԱ 4․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

Թեմայի վերաբերյալ ընդհանուր գրականության ցանկ

 Պարտադիր գրականություն

1. Դասընթացի սլայդեր
2. Օթթո Լուխթերհանդթ, ՀՀ Սահմանադրության 1-ին գլխի մեկնաբանություն
(տե՛ս ստորև)

Օթթո Լուխթերհանդթ

Սահմանադրական կարգի հիմունքները1 (Դրույթներ պետության


կառուցվածի մասին)

(1) Հասկացությունը։ Ինչպես և պրեամբուլան, 1995 թվականից ի վեր անփոփոխ է


մնացել Սահմանադրության 1-ին հոդվածը։ Առաջին գլխի վերնագրին ամբողջովին
համապատասխանելով, 1-ին հոդվածի բովանդակությունը հիմնարար
նշանակություն ունի, ընդ որում ոչ միայն առաջին գլխի, այլ նաև՝ Հայաստանի
Հանրապետության ամբողջ Սահմանադրության համար։ Բանն այն է, որ 1-ին
հոդվածը հենվում է 1990 թ. օգոստոսի 23-ի Անկախության մասին հռչակագրի
«հիմնարար սկզբունքների և համազգային նպատակների» վրա, որոնց անդրադարձ է
արված Պրեամբուլայում, և դրանցով է սկսում սահմանադրական կարգի հիմունքների
շարադրանքը։ Ըստ այդմ 1-ին հոդվածը հռչակում է այն հիմնարար հատկանիշները,
որոնք սահմանադրի, այսինքն՝ հայ ժողովրդի կամքով պետք է բնորոշեն և նորմատիվ
մակարդակում արդեն բնորոշում են հայկական պետությունը՝ հանրապետական
պետությունը, ինքնիշխան պետությունը, ժողովրդավարական պետությունը,
սոցիալական պետությունը և իրավական պետությունը։ Դրանք սահմանում են
հայկական պետականության իրավական կառուցվածքը և քաղաքական պրոֆիլը։
Դրանք պետության կառուցվածքի մասին հիմնարար դրույթներ են, որոնք
զարգացվում և կոնկրետացվում են դրան հաջորդող հոդվածներում և գլուխներում։
Իրավաբանական առումով դրանք սահմանադրաիրավական սկզբունքների, այսինքն՝
վերացականության բարձրագույն աստիճանի իրավական նորմերի որակ ունեն,
1
Հեղինակ՝ Օթթո Լուխտերհանդթ, Համբուրգի համալսրանի պրոֆեսոր

1
որոնք Ֆրանսիական հեղափոխությունից (1789թ.) ի վեր եվրոպական
պետականության համար բնորոշ դարձած քաղաքական գաղափարներին,
արժեքներին ու նպատակներին պարգևել են ազգային սահմանադրական դրույթների
կարգավիճակ

(2) Պետության հանրապետական ձևը։ Պետության անվանմամբ Հայաստանը


սահմանված է որպես հանրապետություն։ Անկախության մասին հռչակագիրը 1-ին
կետում վերականգնել է 1918 թ. մայիսի 28-ին հռչակված պետության անունը և
փոխարինել է դրանով խորհրդային դարաշրջանում ընդունված «Հայկական
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն» (1936-1991 թթ.՝ Հայկական
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՀԽՍՀ, 1920-1936 թթ.՝
Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն՝ ՀՍԽՀ) անվանումը։

Բազմաթիվ լեզուներում գործածվող «ռեսպուբլիկա» բառը լատինական ծագում ունի։


Res publica նշանակում էր «հանրային գործ» և հռոմեական իրավունքում
«պետություն» նշանակությունն ուներ (Ցիցերոն)։ Ֆլորենցիացի պետության տեսաբան
Նիկոլո Մաքիավելիի (Nicoló Machiavelli) համար հանրապետությունը նրա
ժամանակներում իշխող հարաբերությունների պայմաններում ավելի նեղ
նշանակություն ուներ։ «Հանրապետություն» եզրույթը նշանակում էր քաղաքացիների
կողմից կառավարվող (քաղաք) պետությունը ի հակադրություն միապետության,
այսինքն՝ այնպիսի պետության, որում իշխանությունը գտնվում էր մի մարդու
(կայսրի, թագավորի, իշխանի ևն) ձեռքում։ Հայաստանն իր պետության անվանմամբ
ընտրել է պետության հանրապետական ձևը և, այդ իսկ պատճառով,
Սահմանադրության 1-ին հոդվածը մեկընդմիշտ բացառում է պետության
վերափոխումը միապետության։

(2) Ինքնիշխանություն։ Ինչպես և Անկախության մասին հռչակագիրը, 1-ին


հոդվածն ամենաառաջին տեղում հռչակում է Հանրապետության ինքնիշխանությունը։
Ինքնիշխանության սկզբունքի արմատները հայ ժողովրդի ինքնորոշման
իրավունքում են, որն էլ իր հերթին արմատավորված է միջազգային իրավունքի
ինքնորոշման իրավունքի սկզբունքում և ընկած է Անկախության մասին հռչակագրի
հիմքում։ Այն ճանաչված է որպես միջազգային իրավունքի իմպերատիվ նորմ (ius
cogens) ու, այդ իսկ պատճառով, բարձրագույն կարգավիճակ ունի ունիվերսալ
միջազգային իրավական կարգում (ՄԱԿ-ի Խարտիայի 1-ին հոդվածի 2-րդ կետ,
Քաղաքացիական և քաղաքական իրավունքների և Տնտեսական, սոցիալական և
մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրերի հոդվ.1)։ Հայ

2
ժողովուրդն իրականացրել է իր ինքնորոշման իրավունքը, ԽՍՀՄ 1977 թ. հոկտեմբերի
7-ի Սահմանադրությամբ սահմանված կարգով դուրս բերելով իր հանրապետությունը
Խորհրդային Միության կազմից, 1991 թ. սեպտեմբերի 21-ի հանրաքվեում գրեթե
միաձայն ընդունված որոշմամբ։

Պետության ինքնիշխանությունը երկու կողմ կամ չափում ունի. Ինքնիշխանություն,


ուղղված, առաջին, դեպի դուրս և, երկրորդ, դեպի ներս։ Այս երկու չափումներն էլ
առկա են նաև Անկախության մասին հռչակագրի 2-րդ կետում։ Հայաստանի
Հանրապետության արտաքին ինքնիշխանությունը նշանակում է նույն բանը, ինչ և
նրա պետական անկախությունը։ ՄԱԿ-ի Խարտիայի 2-րդ հոդվածի 1-ին կետի
համաձայն այն ունի նաև միջազգային իրավունքի սկզբունքի որակ («ինքնիշխան
հավասարության և պետության անկախության սկզբունք»)։ Իրավական
տեսանկյունից անկախությունը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության
պետության իշխանությունն ունի բարձրագույն իրավական կարգավիճակ ու, այդ իսկ
պատճառով, նրանից վեր չկա որևէ ավելի բարձր պետական իշխանություն կամ,
ինչպես ձևակերպված է Անկախության մասին հռչակագրի 2-րդ կետում, որ
Հայաստանի Հանրապետությունը առանց սահմանափակման պետական
իշխանություն է իրականացնում և որ նրա Սահմանադրությունը և օրենքները
բարձրագույն իրավական ուժն ունեն հանրապետության տարածքում։

Սա չի բացառում, որ Հայաստանի Հանրապետությունը կամավոր, իր ինքնիշխան


որոշման ուժով միջազգային պայմանագրերի հիման վրա դաշինք է կազմում ուրիշ
պետությունների հետ և այդ պայմանագրերի համաձայն՝ պայմանավորվում է իր
ինքնիշխանության սահմանափակ սահմանափակումների մասին և ընդունում
դրանք։

Ներքին ինքնիշխանությունը նշանակում է, որ հանրապետության տարածքում չկա


որևէ իշխանության սուբյեկտ, ում կամքը վեր է գտնվում հայ ժողովրդի և հայկական
պետության կամքից, նրա Սահմանադրության, նրա սահմանների ու նրա պետական
մարմիններից։ Այդ իսկ պատճառով ներքին ինքնիշխանությունն անհրաժեշտաբար
ենթադրում է պետության արտաքին ինքնիշխանությունը և անկախությունը
միջազգային իրավունքի իմաստով, քանի որ առանց անկախության ոչ մի պետություն
չի կարող ինքնիշխան լինել իր ներքին հարաբերությունների առումով։

You might also like