You are on page 1of 18

1.

Ամերիկայի վաղ պատմությունը/ մինչև 1775թ/։ Առաջին


ամերիկացիները։

Հյուսիսային Ամերիկայի առաջին բնակիչները հնդկացիները և էսկիմոսներն էին։


Նրանք ավել քիչ զարգացած էին, քան ինկերը մայաները։ Նորվեգացիները ովքեր
հայտնաբերել են երկիրը, այն անվանել են Վինլենդ։ Պաշտոնապես այն հայտնաբերեց
15-16-րդ դարերում Կոլոմբոսի կողմից, բացի այդ հայտնաբերման մեջ դեր են
ունենցել Ջովանի Կաբոտը և Ամերիկո Վեսպուչին։ Իսպանացիները յուրացնում էին
մեքսիկական ծոցի ափերը, մինչև այն ժամանակ երբ << Անպարտելի Արմադան>>
պարտվեց Անգլիային։ Ֆրանսիացիները նույնպես ունենին արշավախմբեր
Ամերիկայում, նրանք գաղութի հիմքը դնելով այն անվանեցին Լուի թագավորի
անունով՝ Լուիզիանա։ Առաջին անգլիական գաղութը հյուսիսային Ամերիկայում
համարվում է Վիրջինյան, առաջին բնակավայրը՝ Ջեյմսթաունը։ Սկսվում է Աֆրիկայից
Ամերիկա բերեվել ստրուկների։ 1620թ․ Մեյֆլաուր նավը, որը Ամերիկա բերեց
պուրիտան-կալվինիստների՝ որոնք իրենց անվանում էին պիլգրիմներ։ Նրանց
շնորհիվ նշվում է Գոհունակության տոնը։

2․ Գաղութային ժամանակաշրջան։ Ամերիկյան հեղափոխության


նախադրյալները։ Առաջին մայրցամաքային կոնգրեսը։

Չնայած նրան, որ անգլիական գաղութների բնակիչներն զգալիի չափով իրարից


տարբերվում էին թե մշակույթով թե ազգային պատկանելությամբ, նրանց միավորում
էր ընդհանուր օրենքը և անգլերենը։ Հարավային գաղութներում հսկայական
պլանտացիաների վրա աճեցնում էին բրինձ, ծխախոտ և այլն։ Կենտրոնական
գաղութներում ծաղկում էր մանր ֆերմերային տնտեսությունները։ Հյուսիսում ծնունդ
առավ արդյունաբերությւոնը և ձևավորվեց բուրժուազիան։ ՀԻմնադրվեց Հարվարդը։
Անգլիական պառլամենտը ընդունում է << Ծովագնացության մասին օրենքը>>, որով
լիակատար հսկողություն էր հաստատվում ամերիկյան գաղութների գործունեության
վրա, կամ արգելում էին բուրդ արտադրել, արտահանել։ Անգլիական
բուրժուազիական հեղափոխության տարիներին Անգլիան զբաղված էր ներքին
խնդիրներով, և շատ ժամանակ Անգլիայի պաշտոնական ներկայացուցիչները չէին
ենթարկվում Լոնդոնին, անձնական տարբեր կարծիքների և այլնի պատճառով։
Անգլիան և Ֆրանսիան օգտագործում էին հնդկացիներին իրենց քաղաքական շահերի
համար Յոթնամյա պատերազմում։ Պատերազմից հետո օրենք ընդունվեց, որ
ամերիկացիները չէին կարող բնակեցնել խոպան տարածքները, Հյուսիսային
ամերիկայում բոլոր գործարքները հարկվում էին, հետո պառլամենտը ընդունում է
Դեկլարատիվ օրենք, որով Ամերիկացիները պարտավոր էին ընդւոնել բոլո օրենքները։
Հեղափոխության նախաբան կարելի է համարել Բոստոն Թի Փարթին։ 1773թ․
դեկտեմբերի 16-ին <<Ազատության որդիներ>> գաղտնի կազմակերպության
անդամները՝ Ադամսի գլխ․, հնդկացիների հագուստ հագած անգլիական Օստ-
Հնդկական կազմակերպությանը պատկանող նավերից ծովը թափեցին 342 արկղ թեյ։
Ընդունվեցին Պատժիչ օրենքներ։ 1774թ․ Ֆիլադելֆիայում իր աշխատանքն է սկսում
Առաջին Մայրցամաքային կոնգրեսը, որին մասնակցում էին 56 ներկայացուցիչներ
բոլոր գաղութներից, բացի Գորգիայից։ Ընդունվեց << Իրավունքի հռչակագիրը>>,
որտեղ ներկայացված էին ամերիկյան գաղութների կյանքի, ազատության և
սեփականության իրավունքները։ Նրանք որոշեցին շարունակել բոյկոտը, եթե
Բրիտանիան չգնա զիջումների, և նույնիսկ անհրաժեշտության դեպքում ուժ
գործադրել։

3․ Պատերազմ անկախության համար/ 1777-1783թթ․/ Անկախության


դեկլարացիա։ Պատերազմի ընթացքը։ Միջազգային դիվանագիտությունը։
Պատերազմի ավարտը։
1775թ․ Մասսաչուսեթսի նահանգային կոնգրեսը միլիցիա ստեղծելու մասին օրենք է
ընդունում, որը կանխելու համար գաղութներում անգլիական զորքերի հրամանատար
Հեյջը փակում է Կոնկորդը՝ գաղութի մատակարարման կենտրոնը։ Անգլիացիների և
գաղութաբնակների միջև առաջին պատերազմը տեղ է ունենում Լեքսինգթոնում,
որտեղ անգլիացիները պարտվում են։ Մայիսի 10-ին Ֆիլ+ադելֆիայում իր
ածխատանքն է սկսում 2-րդ Մայրցամաքային Կոնգրեսը, որը կոչ արեց գաղութներին
սեփական սահմանադրություններ ընդունել։
Գաղութների ունեին երկու առաջնային խնդիր՝ ներքին և արտաքին։ Ներքինը
Մայրցամաքային բանակի ստեղծումն էր՝ գնդապետը Վաշինգտոնը, իսկ արտաքինը՝
դաշնակիցներ գտնելը, որի համար ստեղծվեց Գաղտնի նամակագրության կոմիտեն։
Բրիտանացիներն էլ դաշնակիցների կարիք ունեին, քանի որ օվկիանոսային բանակ
չունեին շովից այն կողմի պատերազմելու համար, բայց ոչ մի երկրի ձեռնտու չէր
նրան օգնելը, միայն գերմանական հեսսենցիները օգնության ձեռք մեկնեցին, այն էլ
ձախողված։Այնուամենայնիվ, առաջին խոշոր պատերազմում՝ Բանկեր-Հիլի մոտ,
անգլիացիները կարողացան հաղթանակ տանել։ Սրանից հետո սկսեց աշխատել
արդեն ամերիկացիների դիվանագիտությունը, գերտերությունները՝ Ֆրանսիայի
գլխավորությամբ սկսեցին ռազմական առումով աջակցություն ցույց տալ
ամերիկացիներին։ 1776թ․ մայիսի 25-ին Ադամսի նախաձեռնությամբ Կոնգրեսը
հռչակում է գաղութները որպես Բրիտանիայից անկախ Հանրապետություն։ Հուլիսի 2՝
հանրաքվե, Հուլիսի 4՝ Անկախության դեկլարացիայի ընդունումը։
1777թ․ հունիսի 14-ին Մայր․ Կոնգ․ ընդունում է ԱՄՆ-ի պետական դրոշը, մոկ տարի
անց ապագա Սահմանադրության նախատիպը՝ Կոնֆեդերացիայի հոդվածները։
Ռազմաճակատում Սարատոգայում ամերիացիների կրած հաղթանակից հետո
Ֆրանսիան ճանաչեց ԱՄՆ անկախությունը ր արդյունքում երկու կողմերի միջև
կնքվեց երկու կարևոր պյմն․՝ Բարեկամության և առևտրի ը Դաշնակցության մասին։
1778թ․ Ֆրասիան պատերազմ է հայտարարում ՄԲ-ին, Իսպանիան նույնպես, բայց
այն չի ճանաչում ԱՄՆ անկախությունը՝ իր գաղութներին օրինակ չծառայելու համար։
անկախության համար պատերազմի ավարտի սկիզբը կարելի է համարել
Յորքթաունում 1781-ի հաղթանակը, որից հետո բրիտանական պառալմենտը
քվեարկեց պատերազմը ավարտելու օգտին։ 1782թ․ Փարիզում ստորագրվում է
հաշտության պայմանագրի նախնական տարբերակը, իսկ վերջնականը ստորագրվում
է 1783թ․ սեպտ․ 3, որը կոչվեց Փարիզի հաշտության պայմանագիր։ՄԲ-ն ընդունեց
ԱՄՆ-ի անկախությունը։

4․ Ամերիկյան պետության ձևավորումը/ 1783-1789թթ․/ Միջազգային


իրադրությունը։ Ներքին տնտեսական և քաղաքական իրավիճակը։
Սահմանադրության ընդունումը։ Քաղաքական կուսակցությունների և
պետական իշխանության ճյուղերի ձևավորումը։
Փարիզյան պայմանագրից հենց անմիջապես հետո ԱՄՆ-ի հարաբերությունները
եվրոպական դաշնակիցների հետ արդեն լարված էր, և յուրաքանչյուրը իր պատճառն
ուներ։
● Իսպանիայի հետ տարաձայնություննոերը զուտ տարածքային
էին։Իսպանացիները պահանջում էին այնպիսի տարածքներ, որոնք
պայմանանգրով իրենցը չէին։ Բացի այդ՝ Միսսիսիպին հոսում էր նաև
Իսպանիայի տարածքով, ինչը տարաձայնությունների առիթ էր։ Սակայն ԱՄՆ-
ի բնակչության աճը և Իսպանիայի թուլացումը նվազեցնում էին ԱՄՆ-ի՝
Իսպանիային զիջելու հավանականությւոնը։
● Ֆրանսիայի հետ տարաձայնությունները կապված էին այն բանի հետ, որ
Ֆրանսիան ցանկանում էր ԱՄՆ-ին իրենից կախված պահել։ Բացի այդ դեռևս
պատերազմի տարիներից ԱՄՆ պարտք էր Ֆրանսիային։
● Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունները սառն էին։ Լոնդոնի ԱՄՆ-ի հետ
առևտրային հարաբերություններ չէր ուզում , քանի որ ԱՄՆ կառավարությունը
դեռ կայուն չէր և երաշխիք չէր կարող տալ։ Վեստ Ինդիայի հետ կապված ՝ եթե
Ֆրանսիան գոնե սահմանափակ արտոնություններ էր տալիս, ՄԲ-ն
հրաժարվում էի որևէ արտոնություն տալ, ինչը ամերիկացիների կողմիմց
մաքսանենգության դիմելու պատճառ էր դառնում։Բացի այս, ամերիկացիներին
արդեն հաջողվում էր մտնել չինական շուկա։
● Երկրի ներքին վիճակը լաչված էր՝ նահանգ- նահանգ, նահանգ-պետություն։
Նահանգները անկախություն էին ուզւոմ, և իրենց շահը գերադասում էին
համընդհանուրից։ Մայրցամաքային կոնգրեսը ֆինանսապես կախվար էր
նահանգներից և պետությունն էլ թույլ էր, որ միջամտեր։ + 1792 թ․ $ -ը
դարձավ ԱՄՆ դրամական միջոցը։
Ֆրանկլինի տեսակետի համաձայն՝ նահանգներին անհրաճեշտ էր միավորիչ ուժ, որը
եղավ 1787թ․ Սահմանադրական Կոնվենտի ընդունումը՝ Վաշինգտոնի գլխ․։
Մասնակցում էին 55 սպիտակամորթ իրավաբաններ։ Կոմվենտը ուշադրություն է
դարձնում նահագների միջև փոխզիջումային համաձայնությանը։ Այ սկոնվենտը
չներառեց քաղաքացիների իրավունքների մասին օրենքները, որենք դարձան
Սահմանադրության առաջին ուղղումները՝ <<Իրավունքների օրինագիծ>>։ Շուտով
սկսվեցին տարաձայնություններ Կոնվենտի վերաբերյալ նահանգների միջև։
Հիմանակնում վերաբերում էին ստրուկներին, առևտրին, նախագահին և կոնգրեսի 2
պալատների ընտրությանը։ Ի վերջո ստրուկների սկսեցին կոչել այլ անձեր, իսկ
նախագահի ընտրման համար ստեղծվեց Ընտրիչների կոլեգիան։
Երկիրը բաժանվեց երկու մասի՝ ֆեդերալիստների ը հակաֆեդերալիստների։
Ֆեդերալիստներ Հակաֆեդերալսիտներ
ուժեղ կենտր․ իշխ․ նահանգներին մեծ
իրավունքներ տալ
հյուսիս․ արդյ․ նահանգների շահերը գյուղատնտ ․ հարավի շահերը
Համիլթոն, Մեդիսոն, Ջեյ Ջեֆֆերսոն

Ֆեդերալիստների հոդվածները միացվեցին <<Ֆեդերաիստների նշումներ>> անվան


տակ։
1788թ․ հուլիսի 2-ին 9/13 նահանգներից Նյու- Հեմփշիրի Սահմանադրության
ընդունումից հետո այն դարձավ երկրի Հիմնական օրենքը։ Ռոդ- Այլենդը վերջինն էր,
որ ընդունեց այն։ ԱՄՆ մերժում էր ցանկացած թելադրանք՝ զսպումների և
հակակշիռների քղք․ սկզբունքով։
Ներկայացուցիչների պալատը հսկվում էր Սենատի կողմից, իսկ այդ եչկուսը հսկվում
էին գործադիր իշխանության կողմից՝ թագավորի գլխավորությամբ։ Օրենքիների
պաշտպանական իրավունքը Գերագույ Դատարանինն էր։
Դեռևս ոչ մի երկրում նախագահ չկա, և սա վեճի առիթ է դառնում։ Սակայն այս
գաղափարին հակված լինելով՝ Համիլթոնն ասում է, որ նախագահը տարբերվում է
միապետից, քանի որ նրա կառավարման ժամկետը սահմանափակ է՝ 4 տարի՝ մեկ
անգամ վերընտրվելու իրավունով։ Պաշտոնազրկումը՝ իմփիչմենթի միջոցով։
1789թ․ տեղի ունեցաբ առաջին նախագահական ընտրությունները։ Նախագահ
դարձավ Վաշինգտոն, փոխնախագահ՝ Ադամսը։

5․ ԱՄՆ ձևավորման գործընթացը/ 1789-1801թթ․/ Ֆեդերալիստները և


հակաֆեդերալիստները։ Ջ․ Վաշինգթոնի և Ադամսի
նախագահությունները։ երկրի սոցիալ տնտեսական զարգացումը։
Երդմնակալությունից 6 ամիս անց ստեղծվեց առաջին կառավարությունը։
1․ Արտգործերի դեպարտամենտ-Ջեֆֆերսոն
2․ Ֆինանսներ- Համիլթոն
3․Ռազմական և արդարադատության
4․ Գերագույն փոստապետ
Նախագահը պիտի լուծում տար 2 կարևոր խնդիր։
1․ պետական ապարատի կազմավորում և ֆինանսական միջոցների հայթայթում
2․ Ազգային բանկի ստեղծում
Այս հարցերի շուրջ սկսվում է պայքար ֆեդերալիստների(Համիլթոն) և
հակաֆեդերալիստների (Ջեֆֆերսոն) միջև։
Երկու կուսակցությունների միջև պայքարը ընթանում էր Սահմանադրության
շրջանակներում, և այս պայքարը հիմք դրեց ԱՄՆ-ում երկկուսակցական՝
հանրապետական-դեմոկրատական համակարգին։ Սկզբունքային տարբերությունը
կուսակցությունների միջև նրանց կողմից երկրի տնտեսոական զարգացման տարբեր
մոտեցումների մեջ էր․ ֆեդերալսիտները երկրի ապագան տեսնում էին
արդյունաբերականացման մեջ, իկ հանրապետականները՝ ագրարային
քաղաքականության զարգացման մեջ։ Այնուամնեյնիվ, համիլթոնյան
նախաձեռնությունները շատ կարևոր դեր խաղացին երկրի կառավարման մեջ․
Ջեֆֆերսոնը օգտ․ դրանք երկրիը զարգացման տանելու մեջ։
1791թ․ Կոնգրեսը ընդունւոմ է <<Իրավունքների օրինագիծը>>՝ Սահմանադրության
առաջին ուղղումները։
Վաշինգտոնի առաջին նախգահության ժամանակ տեղի ունեցավ Ֆրանսիական
հեղափոխությունը։ 1792թ․ նախագահը վերընտրվում է, քանզի ֆեդերալիստները մեծ
հեղինակություն էին վարում երկրում։ Կուսկացությունների միջև մեկ այլ
տարաձայնություն է սկսվում՝ մայրաքաղաքի վերաբերյալ։ Ֆեդերալստները կողմ էին,
որ այն լիներ Հյուսիսում, իսկ հանրապետականները՝ Հարավում։ Վաշինգտոնը
որոշեց, որ մայրաքաղաքը պետք էլինի Հյուսիսի և Հարավի մեջտեղում, սիկ մինչ այդ՝
մայրքաղաքը կլինի Ֆիլադելֆիան։1792թ․ կառուցվում է Սպիտակ տունը՝ նախագահի
նստավայրը։
Կուսակցությունների միջև հաջորդ տարաձայնությունը եվրոպական կոալիցիայի և
Ֆրանսիայի միջև պատերազմում ԱՄՆ-ի բռնած դիրքն էր։ Համիլթոնը
հակաֆրանսիական էր, Ջեֆֆերսոնը՝ ֆրանսամետ։ Արդյունքում ֆեդերալիստները
այս պայքարում հաղթեցին և ԱՄՆ չեզոք դիրք բռնեց, իսկ Ջեֆֆերսոնը հրաժարական
տվեց։
Վաշինգտոնը հրաժարվեց 3-րֆ նախագահությունից։ Նախագահ դարձավ Ադամսը,
իսկ փոխնախագահ՝ Ջեֆֆերսոնը։ ԱՄՆ երկրորդ վարչակազմը փաստորեն կոալիցիոն
էր։
Ադամսի նախագահությունը բախվեց մի շատ կարևոր խնդրի, այն է՝ ֆրանս-
ամերիկյան հարաբերությունների սրումը։Բանն այն է, որ Ֆրանսիան բացասաբար
ընդունեց Ջեյի պայմանագիրը(ԱՄՆ և ՄԲ-ի միջև)։ Փորձելով շտկել իրավիճակը
Ադամսը 3 ներկայացուցիչ է ուղարկում Ֆրանսիա բանակցություններ վարելու
համար։ Թալեյրանը ձգձգում է բանակցությունները, և ի վերջո իր կողմից ուղարկված
ներկայացուցիչները (XYZ) կաշառք են առաջարկում պյմն․ ստորագրելու դիմաց,
սակայն ամերիկացիները մերժում են։ Սա ուժեղացնում է հակաֆրանսիական
տրամադրությունները ԱՄՆ-ում։ Հասկանալով, որ ԱՄՆ պատրաստ չէ պատերազմի,
սակայն հաշվի չառնելով հակաֆրանսիական տրամադրությունները ԱՄՆ-ում՝
Ադամսը կրկին 1800թ․ Փարիզ է ուղարկում նոր պատվիրակություն՝ Բոնապարտի հետ
բանակցություններ վարելու համար։ Ի վերջո երկու պետությունների միջև կնքվում է
Մորֆոնթեյնի ճգնաժամին վերջ դնող պյմն․։ Այս պյմն․ իհարկե ֆեդերալիստների
կողմից միանշանակ չընդունվեց և տրոհեց կուսակցությունը։ Սակայն Ադամսը շատ
խելամիտ վարվեց՝ այս ձևով խուսափելով մի պատերազմից, որին ԱՄՆ-ն պատրաստ
չէր։ Սակայյն սա պատճառ դարձավ հաջորդ ընտրություններում նրա պարտության
համար։ Նախագահ դարձավ հանրապետական Ջեֆֆերսոնը։ Ադամսի
նախագահության տարիները շատ բարենպաստ էին, քանի որ տեղի ունեցավ թե
բնակչության, թե տնտեսական աճ։ Զարգացավ արդյունաբերությւոնը, մշակույթը,
կրթությունը։

6․ Հանրապետականների իշխանության ժամանակաշրջանը/ 1801-


1825ԹԹ․/ Թ․ Ջեֆֆերսոնի առաջին և երկրորդ և Ջ․ Մեդիսոնի
նախագահությունները։ 1812-14թթ․ անգլոամերիկյան պատերազմը։ “
Մոնրոյի դոկտորինան”
Վաշինգտոնի մահից հետո նոր մայրաքաղաքը անվանվեց նրա անունով, իսկ
Ջեֆֆեերսոնը հենց այստեղ էլ տվեց ին նախագահական երդումը։ Ջեֆֆերսոնը աչքի
ընկավ քաղաքական գործչի տաղանդով։Չնայած հանրապետական լինելու՝ նա իր
ճառում հեղափոխական գաղափարներ չարտահայտեց, նա միասնականության
կողմնակից էր, և նույնիսկ հանրապետական նպատակներին հասնելու համար օգտ․
էր ֆեդերալիստական գաղափարներ։ Նա մեծ ուշադրություն էր դարձնում հատկապես
արտաքին քաղաքականությունը։ Պետք էր կարգավորել որոշ տարածքային հարցեր։
Լուիզիանան Ֆրանսիայի ձեռքում էր, Ֆլորիդան՝ Իսպանիայի, ԱՄՆ-ն ցանկանում էր
գնել այս տարածքները։ Բացի ահդ՝ Ֆրանսիան փակել էր Նյու-Օրլեանի
նավահանգիստը ամերիկականն նավերի համար, ինչը վնաս էր ԱՄՆ առևտրի համար։
Իսպանիան հրաժարվում էր վաճառել Ֆլորիդան։ Բոնապարտը, զբաղված լինելով
եվրոպական խնդիրներով, ի վերջո վաճառեց Լուիզիանան ԱՄՆ-ին 15մլն․ դոլարով։
Լուիզիանայի վաճառքից հետո Եվրոպայում սկսվում են նապոլեոնական
պատերազմները, որի հանդեպ ԱՄՆ չեզոք դիրք բռնեց։ 1804թ․ Ջեֆֆերոսնը կրկին
հաղթանակ տարավ նախագահական ընտրություններում։Նա շարունակեց վարել
նույն քաղաքականությունը։ Վաշինգտոնի պես նա էլ հրաժարվեց 3-րդ
նախագահությունից։
ԱՄՆ 4-րդ նախագահ դարձավ հանրապետական Մեդիսոնը։ Նրա օրոք
հարաբերությունների ընդհատման մասին օրենքը փոխարինվեց Մեյսոնի #2 օրենքով,
որով վերակակնգնվեց առևտուրը Ֆրանսիայի և Անգլիայի հետ։ Եթե այս 2-ից մեկը
ընդուներ ԱՄՆ-ի չեզոք կարգավիաճակը, ԱՄՆ-ն կխզեր հարաբերությունները մյուսի
հետ։ Այյդ մեկը եղավ Ֆրանսիան, ԱՄՆ-ն խզեց կապը Անգլիայի հետ և 1812թ
պատերազմ հայտարարեց նրան-անկախության համար 2-րդ պատերազմը։Չնայած
նրան, որ 1814ին անգլիացիները գրավում են Վաշինգտոնը և կողոպտում Սօիտակ
տունը, այնուամենայնիվ՝ 1815ին ամերիկյան բանակը Ջեքսոնի գլխ ․ Նյու-Օրլեանի
մոտ հաղթում է անգլիացիներին։Այս ամենով հիացած՝ Ֆրենսիս Քին նրանց պատվին
գրեց <<աստղերով սփռված դրոշը>> բանաստեղծությունը՝ ԱՄՆ-ի ապագա հիմնը։ Ի
վերջո Ֆլանդրիայում կնքվեց հաշտությունը ստատուս քվո պայմաններով։ Էլ ավելի
ամրապնդվեց գաղութների անկախությունը այս հաղթանակով։ Մեդիսոնի
հեղինակությունը բարձրացավ։Երկրում գրանցվեց բարձր տնտեսական աճ։ Նրանից
հետո նախագահ դարձավ կրկին հանրապետական Մոնրոն։ Նրա նախագահության
տարիները բարենպաստ էին ԱՄՆ-ի համար։ Հատկապես կարևոր է Ֆլորիդայի
գրավումը։ Սակայն հենց այս տարիներին է սկսում զգացվել Հյուսիսի և Հարավի միջև
պայքարը, որը իր տրամաբանական շարունակությունն ունեցավ <<Միսսուրիի
փոխզիջմանն>> մեջ։ Միության մեջ կար արդեն 22 նահանգ-11ազատ,
11ստրկատիրական։ Մենը մտավ որպես ազատ, ինչը նշանակում էր, որ Միսսուրին
պիտի մտներ որպես ստրկատիրական, սակայն հակաստրկատիրական ուժերը
հակառակն էին ուզում։ Ի վերջո Միսսուրին զիջեց և մտավ որպես ստրատիրական
նահանգ։
Քանի որ ԱՄՆ աջակցում էր նախկին իսպանական գաղութնորին և Բրազիլիային, սա
դուր չէր գալիս միապետություններին և ի վերջո նրանք կազմում են <<Սրբազան
միությունը>>։ ԱՄՆ համարում էր, որ նրանց՝ ԱՄՆ ներխուժելու վտանգը մեծ էր, և
1823թ․ Մոնրոն Կոնգրեսում ելույթ ունեցավ (Մանրոյի դոկտրինա), որով նա կոչ էր
անում միապետություններին չմիջամտել ամրիկյան մայրցամաքի զարգացման
գործերին, և Մոնրոն երաշխավորում էր, որ այդ դեպքում ԱՄՆ չի միջամտի
միապետական Եվրոպայի գործերին։ Այսինքն՝ Ամերիկան՝ ամերիկացիներին,
Եվրոպան՝ եվրոպացիներին։

7․ ԱՄՆ բախումներիի տարիներին/ 1825-1841թ թ․/ Ջ․ Ադամսի


նախագահությունը։ Է․ Ջեքսոնի երկու նախագահությունները։ Ջեքսնի
գաղափարախոսությունը, ներքին քաղաքականությունը և
դեմոկրատական կուսակցության ստեղծումը։
Ադամսի օրոք էր իհարկե որ հաջողվեց գնել Ֆլորիդան, բայց նա նաև չկատարեց
որոշ խոստումներ, որոնցից էր Մեքսիկայից Տեխասի ձեռք բերումը, Վեստ-Ինդիայի
հետ առևտևա-տնտեսական կապերի հաստատումը։
Ադամսի օրոք տեղի ունեցած փոփոխությւոնները։
1․մեծացվեց ընտրություններում մասնակիցների թիվը, ընտրության իրավունք ունեին
արդե նաև շարքային սպիտակամորթները, հանվեցին կրոնական
սահմանափակումները՝ ընտրությանը մասնակցելու հետ կապված։
2․1828ից Ընտրիչների Կոլեգիային արդեն ընտրում էին ոչ թե օրենսդիր մարմինները,
այլ քաղաքացիները։
3․Վերացավ ֆեդերալիստական կուսակցությունը և քաղաքական դաշտում
<<մենաշնորհը>> հանրապետականներինն էր։
Չնայած դրան շուտով այս կուսակցությունն էլ բաժանվեց երկու ֆրակցիաների։
Վիգեր- Ադամս, Կլեյ
Դեմոկրատական կուսակցություն- ջեֆֆերսոնյան գաղափարների կողմնակիցներ- Է․
Ջեքսոն։
Ջեքսոնի կառավարման շրջանը հայտնի է <<ջեքսոնյան դեմոկրտիայի
ժամանակաշրջան>> անվամբ։ Ջեքսոնը (selfmade man, ժողովրդի նախագահ) վարում
էի ժողովրդականություն իր երկու հիմնական քաղաքական գծերի համար՝ 1․
հնդկացիական տարածքները պետք է բնակվեն ամերիկացիների կողմից 2․
քաղաքական արտահայտման հաստատուն դեմոկրատականությունը։
Դեմոկրատական կուսակցության գաղափարախոսությունը կայանում էր
հնարավորությունների հավասարման և հակամոնոպոլիզմի մեջ։ Դրա վառ
արտահայտում էր այն, որ Ջեքսոնը դեմ էր Ազգային բանկին տրված մենաշնորհին։
Դեմոկրատները տնտեսության զարգացման շեշտը դնում էին ագրարային լորտի
զարգացման վրա, իսկ վիգերը հակառակը՝ կողմ էին պրոտեկցիոնիզմին, և
տնտեսության զարգացումը տեսնում էին արդյունաբերության, առևտրի,
ֆինանսական ոլորտի մեջ։
Ջեքսոնը վարում էր ավտորիտար քաղաքականությունը՝ դեմոկրատական
նպատակներին հասնելու համար օգտ․ էր ոչ դեմոկրատական գաղափարներ։ Նա
ստեղծում է <<խոհանոցային կաբինետը>>, որը հենց մշակում էր նրա
քաղաքաակնությւոնը։ <<Գլոուբ>> թերթի միջոցով նա ժողովրդին տեղյակ էր
պահում իր քաղաքական նպատակների մասին։
Բարեփոխումները
1․ ֆինանսական մենոշնորհի վերացում-զգային բանկի վերացումը
2․ քաղաքական մենաշնորհների վերացում-կոկուսների իրավունքների
սահմանափակում և ազգային կուսակցական կոմվենտների ստեղծում
3․ gag rule
4․ Indian Removal Act
5. Պատերազմ մեքսիկների հետ և Տեխասի Հանրապետության հռչակումը

խոսել <<ամերիկյան երազանքի մասին>>

8․ ԱՄՆ քաղաքացիական պատերազմի նախօրյակին/ 1841-1861/


տնտեսական և քաղաքական զարգացումը 19-րդ դարում 40-50-ական
թվականներին։ Պատերազմ Մեքսիկայի հետ։ 1850թ․ փոխզիջումը։ 1860թ ․
ընտրությունները։
Քաղաքական զարգացումը։ Այս տարիներին բացի քաղաքական 2 հիմնական
կուսակցություններից երկրում ստեղծվեցին նաև աբոլիցիոինիստական(պահանջում
էին ստրկատիրության անհապաղ վերացում) և նեյթիվիստական- Native American
Party(պահանջում էին խստացնել ներգաղթողներին վերաբերող օրենքները)
շարժումները։ Մեքսիկայի հետ պատերազմից և Տեխասի, Նյու Մեքսիկոյի և
Կալիֆոռնիայի՝ ԱՄՆ-ին անցնելու հետո ստեղծվում է Ֆրի Սոյլ կուսակցությունը։
Պատերազմ ՄԵքսիկայի դեմ։ Պատերազմի պատճառը ՏԵխասի՝ ԱՄՆ բռնակցվելոի
հարցն էր։ 1845թ Մեքսիկան խզում է հարաբերությունները ԱՄՆ-ի հետ։ Սկսվում են
պատրաստվել պատերազմի։ ԱՄՆ գրավում է Մեքսիկայի մեծ մասը, հասնում
մայրաքաղաք Մեխիկո։ 1848թ պետությունների միջև կնքվում հաշտություն ․ ՏԵխասը,
Նյու-Մեքսիկոն, Կալիֆոռնիան անցնում են ԱՄՆ + Մեքսիկան պետք է վճարեր մլն․
դոլար։
1850-ի փոզիջումը։ Այս տարածքների գրավումը իհարկե դառնում է քաղաքական
լարվածության պատճառ։ ՏԵխասը Միության կամզի մեջ մտավ որպես
ստրկատիրական նահանգ, իսկ մյուսները չէին ընդունում ստրկատրական
կարգավիճակ։ Ի վերջո , 1850-ին Կլեյը առաջարկում է գնալ փախզիջման, ինչի
արդյունքում Կալիֆորնիան Միությանը միանում է որպես ազատ նահանգ, իսկ Նյու-
Մեքսիկոն և Յուտան՝ առանց կարգավիճակի։ Այս փոխզիջումը պատալտեց վիգերի
կեւսակցությունը և այն փախարինվեց Հանրապետական կուսակցությամբ։

9․ Լինքոլնը և հանրապետական կուսակցության ստեղծումը։


Քաղաքացիկական պատերազմի հիմնական պատճառները և պատրվակը։
Պատերազմի ընթացքը։ Ստրկատիրության հարցը։ Լինքլնի սպանությունը։
Քաղաքական Զարգացումը։ Հանրապետական կուսակցության ստեղծումը։
1854-ին ազատ նահանգները ներկայացնող վիգերը և դեմոկրատները միավորվելով
ֆրիսոյլերենրի հետ հայտարարում են Հանր․ կուսկաց․ ստեծման մասին, որը դեմ էր
նոր նահանգներում ստրկատիրության տարածմանը։։ Այսինքն 1854-ին երկրում
ձևավորվում են 2 նոր կուսակց․ ՝ Դեմոկրատական և Հանրապետական։
Հանրապետական կուսակցության նշանաբանն էր․
1․ Ազատ աշխատանք- ամերիկյան երազանքին հասնելը
2․ Ազատ հող- հոմստեդների մասին օրենքը- ազատ հեղաբաժինները բանվորների
տրվեին անվճար
3․ Ազատ մարդիկ- Ամերիկայի դեմոկրատացում
1860թ Լինքոլն դառնում է ԱՄՆ 16-րդ նախագահը
1861ին տալիս էր իր երդումը։
Քաղաքացիական պատերազմի նախադրյալները, պատճառները,
պատրվակը։
1850-ի փոխզիջումը արդեն վերջինն էր, և կարծես այլևս փոխզիջման
հնարավորություններ չկային, ուստի Հարավի և Հյուսիսի միջև պատերազմն
անխուսափելի էր։ Քաղաքացիական պատերազմը երկու տարբեր քաղաքական և
հասարակական կառուցվածքների բախումն էր։
Ամերիկայի պլանտատորները վարձու աշխատանքի սղության պատճառով օգտ․ էին
սևամորթ ստրուկների աշխատանքը։ Սրա արդյունքում ստրուկները վերածվեցին մի
առանձին դասակարգի։ Դեմոկրատները կարծում էին, որ Հարավում
ստրկատիրությունը բնական ճանապարհով կվերանա՝ հաշվի առնելով դրա
անշահավետությունը։ Սակայն տեղի ունեցավ հակառակը՝ շատ պլանտատորներ
սկսեցին աճեցնել բամբակ և ստրուկների աշխատանքը անհրաժեշտ էր նրանց։ Իսկ
Հյուսիսը ստրկատիրության վերացումը տեսնում էր նրանց Աֆրիկա կամ Լատինական
Ամերիկա ուղարկելու մեջ։
Քաղաքական և հասարակական կազմակերպությունները, որոնք դեմ էին
ստրկությանը, ձևավորեցին Հանրապետական կուսակցությունը 1854թ-ին: 1860թ-ի
նախագահական ընտրություններին նրանց թեկնածու Աբրահամ Լինքոլնի
հաղթանակը ստրկատերերի համար ազդանշան էր, որ պետք է դուրս գալ
միությունից: 1860թ-ի դեկտեմբերի 20-ին օրինակ ծառայեց Հարավային Կարոլինան,
որին հետևեցին Ալաբաման, Լուիզիանան· Միսիսիպին, Ջորջիան, Ֆլորիդան
Նման գործողությունների իրավական հիմնավորումն այն էր, որ ԱՄՆ-ի
սահմանադրության մեջ չկար կետ, որը կարգելեր առանձին նահանգների դուրս գալ
երկրի կազմից, սակայն թույլատվությունը նույնպես բացակայում էր: ԱՄՆ-ի կազմից
գուրս եկած վեց նահանգները 1861թ-ի փետրվարին ձևավորեց նոր պետություն՝
Ամերիկայի Դաշնակից Նահանգներ: Մարտի 1-ին իր անկախությունը հայտարարեց
նաև Տեխասը, որն արդեն հաջորդ օրը, միացավ ԱԴՆ-ին, իսկ ապրիլ-մայիս
ամիսներին, իր օրինակին հետևեցին նաև Վիրջինիան, Արկանզասը,
Թենեսին, Հյուսիսային Կարոլինան : Այս 11 նահանգները ընդունեցին
Սահմանադրությունը և որպես իրենց նախագահ ընտրեցին Միսիսիպիի նախկին
սենատոր Դեվիս Ջեֆերսոնին, որը երկրի այլ ղեկավարների հետ հայտարարեց, որ
ստրկության իրենց տարածքում «ընդմիշտ» գոյություն կունենա:
Պատերազմի ընթացքը։ 1861թ․ ապրիլի 12-ին Կոնֆեդերացիայի զորքերը
հարձակվում են ֆորտ Սամթերի վրաև հաղթանակ տանում։ Լինքոլնը Հարավը
հայտարարում է խռովորար նահանգներ և սկսվում է ՔՊ-ն։ ԲՆակչությամբ իհարկե
գերազանցում էր Հյուսիսը, սակայն ռազմական բանակի լավ պատրաստվաշություն
ունեև Հարավը։ Սակայն այս ամենը փոխվեցի Գրանտի՝ Հյուսիսայի բանակի
հրամանատար դառնալուց հետո։ Անհրաժեշտ էր գրավել Հարավի ստրուկներին իր
կողմը և դա անելու համար Լինքոլնը 1862ին ստորագրում է խռովարարա
նահանգներում ստրուկների ազատության մասին հռչակագիրը։ Սա մեծ
նշանակություն ունեցավ Հյուսիսի հաղթանակի համար։ ՔՊ-ի վերջնական
ճակատամարտը տեղի ունեցավ Գետտիսբերգի մոտ։ Հյուսիսում արդեն ուժեղանում է
ստրուկների աջակցությունը։ Երբ արդեն գրավված էին Հվ և Հս Կարոլինաները և
Կոնֆեդերացիայի մայրաքաղաք Ռիչմոնդը, Հյուսիս հաղթանակըմոտ էր, սակայն
Լինքնոլնի դեմ Բուտի մահափորձը թույլ չտվեց նախագահին տեսնել այդ
հաղթանակը։ 1865-ին ի վերջո Հարավը նահանջեց։ Սրան հաջորդեց արդեն
Վերակառուցումը։

10․ մենաշնորհերի ժամանակաշրջան։ Սոցիալ-դարվինիզմի տարածումը


ԱՄՆ-ում։ Պատերազմ Իսպանիայի դեմ։
1880-90թթ․ դասական ազատ մրցակցությանը փոխարինեց մոնոպոլիստական
կապիտալիզմը։ Ծաղկում էին երկաթուղային ընկերությունները, արդյունաբերական և
ֆինանսական միավորումները, որոնք վերածվում էին մենաշնորհների։Առաջին
պատճառը այն էր, որ մեծ բիզնեսի ծաղկումը ԱՄՆ բարեկեցության հիմքն էր, իսկ
մյուսն այն էր, որ, ըստ վերնախավի, երկրի և բիզնեսի շահերը այն դեպքում
կպաշտպանվեն , եթե պետությունը չմիջամտի երևույթների բնական ընթացքին։ Այս
գաղափարի հիմքում սոցիալ դարվինզմն էր, որ Դարվինի կենսաբանական
օրենքները տեղփոխում էր հասարակական դաշտ։ Ըստ այս գաղափարախոսության՝
դասակարգային բախումները, մենաշնորհների հսկայական եկամուտները և
մասսայական աղքատությունը, մրցակցությունը բխում են երևույթների բնական
ընթացքից։ Սոցիալ դարվինիզմը բխում էր էլիտայի շահերից։ Ամերիկյան սոցիալ
դարվինիզմի առաջնորդ է դառնում Սամները, որն ասում էր որ դասակարագային
բախումները միշտ եղել են և կլինեն։ Մոնոպոլիական գաղափարախոսությունը
արդյունքը ունեցավ տարբեր դաշտերում՝ տնտեսական, սոցիալական և
քաղաքաական։
Տնտեսական առումով այդ արդյունքները դրական էին, քանի որ ԱՄՆ դաևձավ
տնտեսապաես ամենաառաջատար երկրներից մեկը։
Սոցիալական արդյունքները հակասական էին, քանի որ վերնախավի և ստորին
խավի միջև անդունդը գնալով մեծանում էր, համախառն ազգային եկամուտը
ավելանում էր, սակայն բաշխվում էր անհամաչափ։
Քաղաքական առումով արդյունքը կապված էր սևամորթների մեծ մասի ընտրական
իրավունքների կրճատման հետ՝ Ընտրության հարկի մասին օրենք, Գրագիտության
ցենզի մասին օրենք, հավասար, բայց անջատ իրավունքների օրենք։
Օլիգարխները աստիճանաբար ներթափանցում էին նաև քաղաքական ոլորտ, ինչը
ժողովրդի և դեմոկրատիայի հանդեպ դավաճանություն էր։
Պատերազմ Իսպանիայի դեմ։ Հենվելով Մոնրոյի դոկտրինայի գաղափարի վրա
ԱՄՆ որոշեց միջամտել Կուբայի և Իսպանիայի միջև ընդհարմանը։ Կուբան
Իսպանիայի գաղութն էր,որը ապստամբել էր։ Այս հարցի պատճառով իսպանա-
ամերիկյան հարաբերությունները սրվում են։ 1898-ին Կուբայում գտնվող
ամերիկացիների և նրանց սեփականության պաշտպանության պատրվակով ԱՄՆ
Հավանա է ուղարկում <<Մեն>> հածանավը։ Պայթյունի հետևանքով հածանավը
խորտակվում է, զոհվում են 260 հոգի։ ԱՄՆ վերջնագիր է ներկայացնում
Իսպանիային։ ԱՄՆ նախագահ Մաքքինլին ստանում է Կոնգրեսի համաձայնությունը
և սկսում են ռազմական գործ․երը։ Պատերազմը տևում է 100 օր և ավարտվում է ԱՄՄ
հաղթանակով։Արդյունքում Իսպանիան դուրս բերեց իր զորքերը Կուբայից, որպես
ռազմատուգանք ԱՄՆ -ին տվե Պուերտո-Ռիկոն և Գուամը, վաճառեց Ֆիլիպինները
ԱՄՆ-ին։ Սակայն Կուբան անկախություն չստացավ և Պլատտի ուղղումով ԱՄՆ իր
հսկողության տակ վերցրեց նրա արտաքին և նեևքին քաղաքականությունը։
Հեյի Դոկտրինա։ Չինաստանի նկատմամբ բաց դռների քղք․

11․ ԱՄՆ առաջադեմ դարաշրջանում / 1900-1914/ Առաջադեմ շարժման


սոցիալ տնտեսական գաղափարախոսության ձևավորումը։ Քաղաքական
զարգացումը։ Առաջադեմ բարեփոխումներ, նրանց նշանակությունը։
Արտաքին քաղաքականություն։
Առաջադեմների առաջին գաղափարախոսն էր Ուորդը։ Ի տարբերություն սոցիալ
դարվինզիմի, որը հասարակության ստորին դասակարգերի սոցիալական վիճակը
բարելավելու հույս չէր թողնում, այս տեսությունը ուներ վառ մարդասիրական
ուղղվածություն։Եթե Սամները հասարակական անհավասարությունը բացատրում էր
մարդկանց բնածին ընդունակությւոնների տարբերությունով, ապա Ուորդն
ապացուցում էր, որ անհավասար պայմանները արհեստական բնույթ են կրում և
դրանք պետք է ուղղել։ Ուորդը հիմք դրեց նոր կամ սոցիալական լիբերալիզմին, իսկ
ավանդականը կոչվեց պահպանողական։Ըստ նրանց ԱՄՆ ի վիճակի կլինի լուծել իր
խնդիրները, եթե նրա քղք մեջ ընկած լինեն Ջեֆֆերսոնի՝ ամերիկյան երազանքի և
Համիլթոնի ուժեղ կենտրոնական կառավարության մասին սկզբունքները։ Անհարժեշտ
էր անցկացնել բարեփոխումներ երկու հիմանական սոցիալական խնդիրների
վերաբերյալ՝ մենաշնորհներ և բանվորական շարժում։ Ռեֆորմատորները կողմ էին
մենաշնորհներին, սակայն համաչափ վերաբաշխման մեխանիզմով, որպեսզի
հասարկությունը հավասարապես կարողանար օգտվել տնտ․ բարիքներից։
Բանվորական շարժման ուղղությունները երկուսն էին, որոնցից առաջինին ՝տրենդ-
յունիոններին էին կողմ ռեֆորմատորները, քանի որ դրանք անվտանգ էին, քանզի
հետապնդում էին բանվորների տնտեսական վիճակի բարելավում, իսկ երկրորդը ՝
արմատական սոցիալիստական ուղղությունը նրանք համարում էին վտանգավոր։
Առաջադեմների բարեփոխումները և դրանց նշանակությունը։1908-ի
ընտրություններում դեմոկրատները իրենց ծրագրի մեջ ունեին մի շարք
ռեֆորմիստական կետեր, որոնցից էին հակամենաշնորհային պայքարի ուժեղացումը,
ֆեդերալ եկամտային հարկի ներածումը, Կոնգրեսի գործունեությանդ
դեմոկրատացում։ Իսկ Հանրապետականները այս հարցում միասնական չքին, որի
արդյունքում հանրապետական ռեֆորմիստները Ռուզվելտի գլխ․ առանձնացան
կուսակցությունից՝ ստեղծելով Առաջադեմ կուսակցությունը։ Նրանք կողմ էին
մենաշնորհներին, քանի որ հասկանում էին թե դա ինչքան է զարգացնում
տնտեսությունը, սակայն դր ավրա պետությունը պետք է ունենար իր
հսկողությունը։Այս դարաշրջանում դեմոկրատների և առաջադեմների կողմից
կատարվեցին շատ բարեփոխումներ․
1․ ԱՄՆ Սահմանադրության 16-րդ ուղղումը՝ մտցվեց եկամտահարկ
ֆեդերալ մակարդակի վրա։
2․ արհմիությունները չէին համարվում արդյունաբերական միությւոններ, ուստի
նրանցից մենաշնորհային հարկ չէր գանձվելու, սրա շնորհիվ հետագայում ստեղծվեց
<<Աշխատանքի Մեծ Խարտիան>>։
3․ Ընդունվեց Ֆեդերալ ռեզերվային Համակարգի մասին օրենը, որը ստացավ Ազգային
բանկի նշանակություն
4․ ընդունվեցին օրենքներ, որոնցով չեղյալ էին համարվում ներմուծվող մի շարք
ապրքների վրա դրցած մաքսատուրքերը։
5․ Ստեղծվեդ Ֆեդերալ առևտրի հանձնաժողովը, որը պիտի հսկեր, որ մենաշնորհները
չարաշահումներ չանեն։
6․ ԱՄՆ Սահմաանդրության 17-րդ ուղղումը՝ սենատորների
ընտրությունները դարձան ուղղակի։
7․ ԱՄՆ Սահմաադրության 19-րդ ուղղումը՝ կանայք ստանում էին
ընտրական իրավունք
Այս բարեփոխումների շնորհիվ էլիտան ունակություն ցուցաբերեց հաշվի առնելու
հասարակության մեծամասնության ստորին խավերի շահերը։ Զիջումները
դեմոկրատիային, սոցիալական հաշտությունը միջին, ստորին և վերին խավերի միջև
տնտեսապես ավելի շահավետ էր, քան սոցաիական բախումները և մոնոպոլիայի
ձգտումը։
Արտաքին քաղաքականությունը։
1․ Կոլումբիա
Վաշինգտոնը մրցակիցների նկատմամբ տնտեսական և քաղաքական առավելություն
ստատանլու համար նախաձեռնեց միջօվկիանոսյան ջրանցքի կառուցումը, որը պետք
է կառուցվեր Կոլումբային պատկանող Պանամա նահանգում, սակայն Կոլումբիան չէր
ստորագրում պայմանագիրը, քանի որ իրեն շահավետ չէր։ Շուտով Պանամայում, ԱՄՆ
կառավարության աջակցությամբ անկախության համար շարժում է սկսվում, որն
ավարտվում է նոր պետության անկախության հռչակմամբ և ԱՄՆ հենց այս նոր
պետության հետ է ջրանցքի կառուցման պայմանագիր կնքում։
2․ Լատինական Ամերիկա
ԱՄՆ-ն իր գերիշխանությունն էր տարածել Լատինական ԱՄրիկայի վրա։ Ռուզվելտը
Մոնրոյի դոկտրինայիմեջ մտցվեց Ռուզվելտի ուղղումը, ըստ որի՝ ԱՄՆ-ի
միջամտությունը ԼԱ-ի ներքին գործերին արդարացվում է, եթե այն ի վիճակի չէ լուծել
իր ներքին հարցերը, նաև եթե եվրոպական պետությունների կողմից այդ գործերին
խառնվելու վտանգ լինի։ՄՆ իր վրա էր վերցնում միջազգային ոստիկանի ուչի դերը և
կիրառում էր մեծ մահակի քղք-ն։
3․ Վենեսուելա
ԱՄՆ արգելեց Բրիտանիային, Իտալիային և Գերմանիային Վենեսուելայի վրա
արտաքին պարտքի մարման համար ուժ գործադրել։նա կասկած չէր դնում
Վենեսուելայի պարտավորությունները, բայց եվրոպացիները Ամերիկայում ուժ
գործադրելու իրավունք չունեին։
4․ Ռուզվելտը միջնորդի դեր է կատարում նաև Ռուսաստանի և Ճապոնիայի միջև
հաշտության պայմանագրի կնքման գործում ,որը բարձրացնում է նրա և ԱՄՆ-ի
հեղինակությունը և դրա համար նա նույնիսկ արժանանում է Նոբելյան մրցանակի։
12․ ԱՄՆ առաջին աշխարհամարտի տարիներին/ 1914-18թթ/ Փարիզյան
հաշտության կոնֆերանսը։ Վիլսոնի 14 կետերը։ Պահպանողականության
ժամանակավոր ռևանշը։/1914-1921թթ/

1914թ․ օգոստոսի 1-ին սկսվեց առաջին աշխարհամարտը՝ երկու ռազմական բլոկների


մեջ ( Անտանտ, Եռյակ դաշինք ), քանի որ երիտասարդ կապիտալիստական երկրները
ձգտում էին հասնել աշխարհի նոր վերաբաժանման։ Սկզբում ԱՄՆ-ն հայտարարում է,
որ չեզոք դիրք է ունենալու պատերազմում, բայց վերջում տեսնում ենք, որ
կարողանում է պատերազմից մեխ քաղաքական և տնտեսական օգուտ քաղել
արտադրելով զինամթերք և ավելացնելով բանակի թվաքանակը։ 1917թ ․ ապրիլի 6-ին
ԱՄՆ-ն Գերմանիային պատերազմ է հայտարարում և մտնում Անտանտի կազմի մեջ։
ԱՄՆ-ի պատճառներն էին՝ 1․ 1915թ․ գերմանական սուզանավը խորտակում է
անգլիական մարդատար նավը, որտեղ կային ամերիկացիներ, 2․ Ցիմմերմանի
ճեպագիրը, բայց հասկանում ենք, որ հիմանական պատճառն այն էր, որ Ամն-ն
հասկանում էր, Գերանիան պարտվելու է և եթե նա չմասնակցի պատերազմին չի
կարողանա մասնակցել աշխարի ետպատերազմյան կարգավորմանը։ Պատերազմի
ժամանակ ԱՄՆ-ն վարկեր է տրամադրում երկրներին, և դառնում աշխարհի
հիմնական պարտատերը։ Փարիզյան հաշտության կոնֆերանսի ժամանակ հաղթող
երկրները ունեին տարաձայնություններ, ԱՄՆ հույս ուներ թելադրել իր կամքը։
Վիլսոնը ներկայացրեց խաղաղության ծրագրի 14 կետերը։ Հիմնական կետերից էին
բոլոր գաղութների ինքնորոշման իրավունք, հավասար առևտրային
հնարավորություններ և այլն։ Առաջին հայացքից սա համամարդկային շահն էր
հետապնդում, բայց իրականում ԱՄՆ փորձում էի Անգլիային և Ֆրանսիային զրկել
գաղութներից։ Հասկանալով սա Անգլիան և Ֆրանսիան չեն ընդունում ծրագիրը, և
քանի որ ԱՄՆ-ն դեռ Անգլիայից հզոր չէր, չի կարողանում ոչինչ փոխել։ Երբ ԱՄՆ-ն
մուտք գործեց պատերազմ, լիբերալ բարեփոխումները սկսեցին նվազել։ Վիլսոնը
հակապատերազմական ուժերը ճնշելու համար դիմեց քայլերի 1․ երկրից վտարվում
էին սաբոտաժ իրականացնողները 2․ ճնշվում էին գործադուլները և այլն։
Պատերազմից հետո ճնշումները շարունակվեցին, որպեսզի տույլ չտրվի բոլշևիկյան
գաղափարների տարածումը։ Այսպիսով լիբերալ քաղաքական շրջանն իր տեղը զիջեց
պահպանողական շրջանին։

13․ Ամն զարգացումը մինչև 1929թ․ ճգնաժամը։ Ճգնաժամի


նախադրյալները։ Նախագահներ Հարդինգի, Քուլիջի և Հուվերի
քաղաքականությունը։ 1929թ․ հոկտեմբերի 23-ը, խուճապը Նյու Յորքի
բորայում։ Մեծ լճացման սկիզբը։

Հարդինգը փորձում էր ապացուցել ամերիկացիներին, որ երկրի ծաղկումն


ապահովեցին մենաշնորհները և այդ պատճառով նրանց գործունեությանը պետք է
տվի ազատություն։ Բարձրացվեցին մաքսատուրքերը, թուլացվեցին պետության
հսկողությունը մենաշնորհների նկատմամբ, ուժեղացավ ճնշումը արհմիությունների
նկատմամբ։ Ընդունվեցին օրենքներ, որով նվազեցին ներգաղթը այլ երկրներից։
1920թ․-ից արգելվում էր ալկոհոլային խմիչքների աարտադրությունը և վաճառքը։
Հարդինգն իր արտաքին քաղաքականության մեջ ընտրում էր արտքաին գործերին
չմիջամտելու սկզբունքը։ Հարդինգի նախագահությունը երկար չտևեց, բայց նա
հասցրեց լինել տարբեր կոռուպցիոն սկանդալների մեջ։ Քուլիջը նախագահ
դառնալուց հետո հրաժարվեց այն մարդկանցից, ովքեր կապ ունեին կոռուպցիոն
սկանդալների հետ։ Նա ընդունում է Եկամուտների մասին օրենքը, որով խոշոր
մասնավոր կապիտալը փաստորեն ազատվում էր հարկերից, սա էլ տանում էր
բորսայական չարաշահումների։ Այնուամենայնիվ ԱՄՆ տնտեսությունը աճում էր և
Քուլիջի նախագահության օրոք մարվեց ԱՄՆ արտաքին պարտքը։ Միջազգային
ասպարեզում Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ ստորագրվում է պայմանագիր,
որով պետությունները հրաժարվում էին քաղաքական պատերազմից, չնայած նրանք
հայտարարեցին, որ պաշտպանական պատերազմները բացառություն էին, չնայած որ
հայտնի չէր, թե դա ինչ էր իրենից ներկայացնում։ Քուլիջը հրաժարվեց երկրորդ
անգամ նախագահությունից և առաջ քաշվեց Հուվերի թեկնածությունը, ով
ինդիվիդուալիզմի գործադրողն էր։ Նա գործադրում էր կոպիտ
անհատապաշտությունը, որով անձի իրավունքները ավելի բարձր էին գնահատվում,
քան հասարակության։ Հանրապետական կուսակցությունը ոչ մի խոչընդոտների
չհանդիպեց այլ կուսակցութույթունների կողմից։ Հուվերը հաղթանակ է տանում
ընտրություններում։ Կարծես թե ապագա ճգնաժամի ոչ մի նշան չկար, քանի որ
երկրում ավելանում էր աշխատանքի արտադրողականությունը։, զարգանում էին
ավտոմոբիլային արդյունաբերությունը։ Ամերիկացիներից շաատերը ներդնում էին
իրենց ամբողջ կապիտալը բաժնետոմսեր գնելու համար, մեծ պարտքեր անելով գնում
տներ, մեքենաներ։ Բորսայական չարաշահուների պատճառով էլ անխուսափելի է
դառնում ճգնաժամը։ Բայց երկրում մենաշնորհների տերեը հսկայական եկամուտ էին
ստանում, իսկ բանվորները՝ ոչ։ Ճգնաժամի սկիզբը համարվում է 1929թ․ երբ Նյու-
Յորքի բորսայում սկսվում է խուճապ, քանի որ բաժնետոմսերի գները կտրուկ ընկնում
են։ Միլիոնավոր մանր ավանդատերեր զրկվեցին իրենց բոլոր ներդրումներից,
բանվորները դարձան գործազուրկ։ Սնանկացան բանկեր և մասնավոր
արտադրություններ, հարված հասցվեց գյուղատնտեսությանը։ Տնտեսական
ճգնաժամը մեծ ազդեցություն ունեցավ եերկրի ներքաղաքական վիճակի վրա, և
հաջորդ ընտրություններում համոզիչ հաղթանակ տարավ Հուվերի դեմ։

14․ Նախագահ Ռուզվելտի Նոր Կուրսի գաղափարախոսությունը։


Միջազգային դրությունը և արտաքին քաղաքականությունը։

1929-1933թթ․ ճգնաժամից դուրս գալու համար երկրները ընտրեցին այլընտրանքներ։


Օրինակ Գերմանիան ընտրեց ֆաշիզմ, նացիզմ, ԽՍՀՄ՝ կոմունիզմ։ Ռուզվելտի
ընտրած ծրագիրն անվանվեց << Նոր Կուրս >>, որը իրենից ներկայացնում էր
բարեփոխումներ։ Նա փորձում էր կատարել տնտեսական գործողություններ, որոնց
արդյունքում կավելանար բնակչության գնողուկանությունը։ Ընդունվում են
նվազագույն աշխատավարձի մասին օրենքը, սոցիալական ապահովագրության
մասին օրենքը, բանվորները ստանում էին իրավունք գործադուլ անելու և այլն։
Ռուզվելը համարում էր, որ բուջեի ձևավորման բեռն իրենց վրա պիտիի վերցնեն
մենաշնորհների տերերը։ Պետությունն ընդունում էր ազնիվ մրցակցության
կոդեքսներ։ Միանշանակ չի կարելի ասել ԱՄՆ-ին ճգնաժամից հանեց նոր կուրսը, թե
երկրորդ համաշխարհային պատերազմը։ Ստեղծված միջազգային իրադրությունում,
երբ ֆաշիստական և միլիտարիստական երկրների նպատակն էր աշխարհի
վերաաբաժանումը, ԱՄՆ-ն ընդունեց չեզոքության մասին օրենք, որով արգելվում էր
զենքի մատակարարումը պատերազմող երկրներին։ ԱՄՆ-ն դիվանագիտական կապեր
է հաստատում ԽՍՀՄ-ի հետ, նրան դիտելով որպես Ճապոնիայի դեմ դաշնակից։ ԱՄՆ-
ն ուզում էր առաջատարի դեր խաղալ հետպատերազմյան աշխարհում, բայց
Գերմանիայի գողծողությունները հակասում էին ԱՄՆ շահերին։

15․ ԱՄՆ երկրորդ աշխարհամարտի տարիներին/ 1939-45/ Լենդ Լիզի


մասին օրենքը և ատլանտյան խարտիայի ստորագրումը, Ճապոնիայի
հարձակումը։ Ռուզվելտի քաղաքականությունը պատերազմի տարիներին։
1944թ․ ընտրություններ։ Ռուզվելտի մահը։ Փոտսդամյան կոնֆերանսը,
Գերմանիայի կապիտուլացիան 1945թ․ մայիսի 8-ին։ Պատերազմի
շարունակությունը Ճապոնիայի դեմ։ Ճապոնիայի կապիտուլացիան/
1945թ․ սեպտեմբերի 2/

ԱՄՆ ընդունում է Լենդ-լիզի օրենքը որով օգնություն էր տրամադրում պատերազմող


երկրներին։ Հիտլերը նպատակ ուներ ոչնչացնել ոչ միայն արևմտյան դեմոկրատիան,
այլև սովետական սոցիալիզմը, ինչը այդ երկու ուժերին ստիպեց դուրս գալ ֆաշիստա-
նացիստական բլոկի դեմ։ Չերչիլը և Ռուզվելտը ստորագրում են ատլանտիան
խարտիան, իսկ հաջորդ տարի 1942թ․ ձևավորվեց հակահիտլերյան կոալիցիան 26
պետությունների միջև։ 1942թ․ Ճապոնյան ռազմակոծում է խաղախօվկյանոսյան
ամերիկյան ռազմածովային բազան՝ Փըրլ Հարբորը, հաջորդ օրը նախագահ
Ռուզվելտը դիմեց կոնգրեսին Ճապոնիայի դեմ պատերազմ սկսելու համար։
Ամերիկյան հաղթանակները խափանում են Ճապոնիայի առաջխաղացումը։ ԱՄՆ և
Անգլիան ռմբակոծում էին Գերմանակն քաղաքները։ Անգլո-ամերիկյան ուժերը
հվաճում են հյուսիսային Աֆրիկան։ Անգլոամերիկյան զորքերը Սիցիլիա կղզով
ներխուժեցին Իտալիա և Իտալիան զինադադար կնքեց։ 1944թ․ հյուսիսային
Ֆրանսիայում բացվեց երկրորդ ռազմաճակատ անգլոամերիկյան զորքերի կողմից,
ԱՄՆ և Անլգիլան փորձում էին ԽՍՀՄ-ից շուտ մտնել Կենտրոնական Եվրոպա։ 1944թ․
ընտրություններ ժամանակ ԱՄՆ արդեն դուրս էր եկել ճգնաժամից և
ընտրություններում հաղթանակ է տանում Ռուզվելտ արդեն 4-րդ անգամ։ 1945թ․
Յալթայում հանդիպեցին Ռուզվելտը, Ստալինը, Չերչիլը որտեղ որոշեցին, որ
կպայքարեն գերմանիայի դեմ մինչև անձնատուր լինելը։ Այստեղ որոշվեց ՄԱԿ-ի
ստեղծման, Գերմանիան օկուպացիոն շրջանների հարցը և Ռուզվելտը Ստալինի հետ
եկավ համաձայնության, որ ԽՍՀՄ-ը կռվի Ճապոնիայի դեմ։ 1945թ․ 4 պետությունների
միջև տեղի է ունենում կոնֆերանս, որտեղ ընդունվում է ապագա ՄԱԿ-ի
կանոնադրությունը և վերջապես հաղթում է այն համոզվածությունը, որ ԱՄՆ-ն պետք
է վճռական դեր խաղա միջազգային հարցերում։ Ռուզվելտին չհաջողվեց ականատես
լինել այս հաղթանակին, քանի որ 945թ․ նա ծանր հիվանդությունից մահանում
է։ԽՍՀՄ-ը Ճապոնիայի դեմ պատերազմ սկսեց և կարողացավ ջախջախել ճապոնական
զորքերը։ Վերջ ի վերջո Ճապոնիան ստիպված եղավ կապիտուլացիայի ակտ։
Ճապոնիայի պարտությամբ ավարտվեց երկրորդ համաշխարհային պատերազմը։

16․ ԱՄՆ հետպատերազմյան առաջին տարիներին/ 1946-1953/ Սառը


պատերազմի սկիզբը։ Միջազգային դրությունը պատերազմից հետո։
Նախագահ Գ․ Թրումենի Նոր արտաքին քաղաքականության կուրսը։
Մաքարտիզմ։ Կորեական պատերազմը։

Սառը պատերազմի սկիզբը համարվում է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ


Չերչիլի ելույթը Իրանում առաջացած քաղաքական ճգնաժամի պատճառով։ Ըստ
Չերչիլի նոր աշխարհակարգի հիմք պետք է դառնար ամերիկյան դեմոկրատիան։
Չերչիլը կարծում էր, որ կոմունիզմը սպառնալիք էր, և ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի
միջև ռազմաստրատեգիական դաշինքը երկաթե վարագույր կիջեցնի կոմունիզմի
առաջ։ Թրումենը կարծում էր, որ աշխարհի զարգացման երկու տարբերակ կա՝
ամբողջատիրական և ժողովրդավարական։ Ամբողջատիրական վարչակարգերը
սպառնում էին ԱՄՆ անվտանգությանը, և ԱՄՆ որոշում է գլխավորել խաչակրած
արշավանքները կոմունիզմի դեմ։ ԽՍՀՄ-ը շրջափակում է արևմտյան Բեռլինը, իսկ
ԱՄՆ բնակչությանը օգնություն էր տրամադրում օդային ճանապարհով։ 1949թ ․ ԱՄՆ
նախաձեռնությամբ ստեղծվում է Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունը, իսկ
ԽՍՀՄ նախաձեռնությամբ՝ Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունը՝
բաժանելով աշխարհը երկու մասի։ Ռուզվելտը նոր կուրսը փոխարինեց արդար
կուրսով, ինչը վերջ դրեց բուրժուական լիբերալիզմին։ Նա հասկացնել տվեց, որ ԱՄՆ
քաղաքականության հիմքը Սառը Պատերազմի սկզբից դառնում է ԽՍՀՄ-ի հետ
դիմակայությունը բոլոր ճակատամարտերում, իսկ գաղափարախոսության մեջ
հակակոմունիզմը։ Կոնգրեսն ընդունում է Մարշալի ծրագիրը, որով նախատեսվում էր
եվրոպական երկրների տնտեսության վերականգնումը։ 1948թ․ ԱՄՆ-ի օգնությամբ
ստեղծվում է ՀՎ․ Կորեան, սիկ ԽՍՀՄ-ի՝ ՀՅՍ․ Կորեան։ 1950թ․ Հյս․ Կորեան
հարձակվում է Հվ․ կորեայի վրա։ Եվ ԱՄՆ և ԽՍՀՄ-ը փորձում էին խուսափել նոր
պատերազմից, այդ պատճառով ստորագրվում է համաձայնագիր, որով Կորեան
բաժանվում է 38-րդ զուգահեռականով։ Հակակոմունիստական հիստերիայի նոր փուլը
բացվում է երբ սենատոր Մաքարտնինն հայտարարում է, որ ԱՄՆ
պետդեպարտամենտում կան 205 կոմունիստներ, և կրկին սկսվում է կոմունիստների
դեմ պայքարը։ Ավելի ուշ սա անվանվեց Մաքարտիզմ։
17․ ԱՄՆ 1953-60ական թվականները։ Նախագահներ Դ․ Էլզենհաուերի և
Քենեդիի ներքին և արտաքին քաղաքականությունը։ Կարիբյան
ճգնաժամը։ Քենեդիի սպանությունը։ Նախագահ Լ․ Ջոնսոնի ներքին և
արտաքին քաղաքականությունը։ Վիետնամյան պատերազմի սկիզբը։

Էյզենհաուերի նախագահության տարիներին պետդեպարտամենտի քարտուղար է


դառնում Դալլենը, ով կարծում էր, որ արտաքին քաղաքականությունը
զսպվածությունից պիտի փոխարինվեր ավելի դինամիկ քաղաքականությամբ։
Կոմունիստների աճող հզորության դեմն առնելու համար ԱՄՆ-ն ստեղծեց ՍԵԱՏՕ
ռազմական բլոկը։ Դալլեսը նշում էր, որ Հյս․ Վիետնամի կորուստը ԽՍՀՄ-ին չպետք է
բերի կոմունիզմի տարածմանը Հարավ-Արևելյան Ասիայում։ Էյզենհաուերը
ներկայանում է դոմինոյի տեսություն ռազմաքաղաքական դոկտորինայով, որտեղ
զգուշացնում էր մյուս երկրներին ստատուս-քվոյի խախտման փորձ անելու
վերաբերյալ։ Էյզենհաուերի ներքին քաղաքականությունը բնութագրվեց որպես
լճացման շրջան։ Այնուամենայնիվ մակտրոտնտեսության մեջ ցուցանիշները
տպավորիչ էին, քանի որ զարգանում էր ավտոմոբիլային արդյունաբերությունը,
շինարարությունը, ավտոճանապարհների կառուցումը։ Էյզենհաուերի երկրորդ
վարչակազմի ժամանակ ներքին քաղաքականության մեջ կարելի է նշել
քաղաքացիակն իրավունքների մասին օրենքը, որով իշխանությանը տրվում էր
հնարավորություն միջամտել սևամորթ բնակչության ընտրություններին մասնակցելու
իրավունքների խախտման դեպքում։ Միջազգային դրությունը սրվում է Մերձավոր
Արևելքում երբ Եգիպտոսը հայտարարում է, որ ազգայնացնելու է Սուեզիի ջրանցքը,
որը գտնվում էր Անգլիայի և Ֆրանսիայի հսկողության տակ։ ԱՄՆ կարողանում է
համոզել Անգլիային և Ֆրանսիային զինադադար կնքել Եգիպտոսի հետ, քանի որ
ԽՍՀՄ-ը կարող էր միջուկային զենք օգտագործել։ Թվում էր թե ԱՄՆ և ԽՍՀՄ
նախագահների հանդիպումից հետո սառը պատերազմը կթուլանա, բայց ԽՍՀՄ-ի
տարածքի վրա խփվում է ամերիկյան լրտես-ինքնաթիռ։ Քենեդին արտաքին
քաղաքականությունում ճկուն արձագանքի կողմնակիցն էր։ Նա պատրաստվում էր
անցկացնել լուրջ բարեփոխումներ, այդ թվում ապահովագրություն, օգնություն
ուսուցիչներին, նվազագույն աշխատավաձների բարձրացում և այլն, այն անվանելով
նոր եզրեր։ Նրա նախագահության շրջանում տեղի ունեցան կարևոր
իրադարձություններ՝ 1․ Նրա փորձը տապալել Կաստրոյի իշխանությունը ձախողվեց,
2․ Քենեդու և Խրյուշչովի հանդիպումից հետո սկսվում է բեռլինի պատի կառուցումը,
ինչն էլ անվանվում է բեռլինյան ճգնաժամ, 3․ Նրա հրամանով թույլ էր տրվում
Վիետնամին մասնակցել ռազմական գործողությունների 4․ Կարիբյան ճգնաժամը
սկսվում է երբ ԽՍՀՄ-ը Կուբայի տեարածքում սկսում է տեղադրել հռթիթներ։ ԱՄՆ-ն
շրջափակում է Կուբան ծովից և ԽՍՀՄ-ին հորդորում դուրս հանել հռթիռները
Կուբայից։ 1963թ․ ստորագրվում է պայմանագիր, որով թույլ չէր տրվում փորձարկել
միջուկային զենք։ Տեխասում իր ելույթից առաջ կրակոցներից մահանում է Քենեդին,
չնայած մինչև հիմա մահվան պատճառները հայտնի չեն։ Ջոնսոնը ընդունեց
հարկային բարեփոխման մասին օրենքը, քաղաքացիական իրավունքների մասին
օրենքը և առաջ քաշեց մեծ հասարակություն լոզունգը, որով կարևորում էր
կրթությունը։ 1964թ․ Ամերիկյան Կազմակերպությունը Կուբայի հետ
դիվանագիտական կապերը խզելու որոշում կայացրեց։ Դրությունը կրկին լարվում է,
երբ ընդհարումներ են տեղի ունենում վիետնամական և ամերիկյան ռազմանավերի
միջև։ Ջոնսոնը կամ կարող էր թողնել կոմունիզմը տարածվի և միավորվեն
հյուսիսային և հարավային Վիետնամները, կամ կանխել դա։ Ջոնսոնը ծախսում էր
հսկայական չափի գումարներ Վիետնամի պատերազմի վրա և արդեն նրա դեմ էին
դուրս եկել ոչ միայն հասարակությունը, ալև իր վարչակազմի անդամները։

18․ ԱՄՆ 20-րդ դարի 70-80ական թվականներին։ Ռ․ Նիքսոնի


նախագահությունը։ Վիետնամյան պատերազմի ավարտը։ Ուոթերգեյթն
Նիքսոնի հրաժարականը։ Ֆորդի կարճատև նախագահությունը։ Նախագահ
Քարտերի ներքին և արտաքին քաղաքակականությունը։ Դեմոկրատների
պարտությունը, հանրապետական Ռեյգանի առաջին և երկրորդ
նախագահության ներքին և արտաքին քաղաքականությունը։

Թ․ Նիքսոնը ներքին քաղաքականության մեջ մեծ ուադրություն էր դարձնում


սոցիալական խնդիրներին, իսկ արտաքինում՝ Վիետնամի պատերազմին, որը ըստ
նրա ուներ երկարաժամկետ լուծում։ Նրա համար կարևոր էր ԽՍՀՄ-ի և Չինաստանի
հետ հարաբերությունների բարելավումը։ ԽՍՀՄ գլխավորած բլոկում տեղի ունեցան
մի քանի կարևոր իրադարձություններ՝ ինչպիսիք էին Պրահայի գարունը,
Հարավսլավյայի և Ռումինիայի հրաժարվելը Բրեժնևի դոկտրինայից։ Այնուամենայնիվ
ԱՄՆ-ն սկսում է բարելավվել հարաբերությունները ԽՍՀՄ-ի հետ երկու
պետությունների միջև մի քանի համաձայնագրեր ստորագրելով։ Չինաստանի հետ
հարաբերությունների սկիզբը կարելի է համարել էմբարգոյի մասնակի վերացումը։
Դրանից հետո երկու երկրների ղեկավարները հանդիպելով համաձայնեցին չին
ամերիկյան առևտրային կապերի ընդլայնմանը։ Նիքսոնը հասկանում էր, որ վերջ
պիտի տրվի պատերազմին Վիետնամի հետ, բայց չէր կարող զորէերը միանգամից
դուրս բերել այնտեղից։ Նա հայտարարում է Գուամի դոկտրինայի մասին, ըստ որի
ԱՄՆ-ն շարունակելու է գործել տվյալ տարածաշրջանում անվտանգությունը
ապահովելում համար։ Նա սկսում է քիչ-քիչ դուրս բերել զորքերը, և վերջապես
1974թ․ ամբողջ զորքը դուրս է բերվում Վիետնամից։ Հաջորդ ընտրություններում
կրկին հաղթանակ է տանում Նիքսոնը, բայց իրավիճակը սրվում է Ուոթրգեյթյան
սկանդալից հետո։ Սկանդալը տեղի է ունենում, քանի որ պարզվում է, որ Նիքսոնի
անձնական հրամանով տեղադրվել էին գաղտնալսման սարքեր դեմոկրատների
շտաբում։ Նա ստիպված է լինում հրաժարական տալ, քանի որ վտանգ կար
իմփիչմենթի։ Նախագահ է դառնում Ջերալդ Ֆորդը, ով ներքին
քաղաքականությունում ուներ խնդիրներ կոնգրեսի հետ։ Նա արտքաին
քաղաքականությունում էլ չի հասնում մեծ հաջողությունների քանի որ կոնգրեսը չէր
աջակցում նրան։ Հաջորդ ընտրություններում նախագահ է դառնում դեմոկրատ
Քարթերը։ Քարթերի նախընտրական խոստումներից էր մարդու իրավունքների մասին
թեզը։ Նա այդքան հաջողություններ չունեցավ տնտեսության մեջ։ Քարթերզը
նույնպես ուներ խնդիրներ կոնգրեսի հետ։ Արտաքին քաղաքականության մեջ նա
հասնում է 1․ Պանամայի ջրանցքը Պանամային ետ վերադարձնելուն, 2 ․ հասավ
Չինաստանի հետ դիվանագիտական կապեր հաստատելուն, 3․ Նա ամենամեծ
անհաջողությունը կրեց Իրանում, քանի որ իսլամական հեղափոխությունից հետո
ԱՄՆ է փախչում Շահը, ինչն էլ դիտարկվում է որպես թշնամական գործողություն։
ԱՄՆ էմբարգո է դնում Իրանի վրա, քանի որ նրանք գրավել էին դեսպանատան շենքը
Թեհրանում, 4․ Նա ստորագրում է հարձակումների սահմանափակման
համաձայնագիր ԽՍՀՄ-ի հետ։ Խորհրդային ուժերի ներխուժումը Աֆխանստան վերջ
դրեց դիվանագիտական հարաբերություներին։ Այսպես ընտրություններում
դեմոկրատները պարտություն կրեցին։ Ռոնալդ Ռեյգանի նախագահության
տարիներին նա շեշտը դնում է տնտեսության զարգացման վրա և այդ
քաղաքականությունը կոչվում է ռեյգանոմիկա։ Նա առաջ էր բերում պահանջարկի
տնտեսություն տերմինը, ինչը պիտի Ամերիկացիների գնողուկանությունը ընդլայներ:
ռեյգանոմիկայի հիմանակն կետերն էին 1․ պետական ծախսերի նվազեցում, 2 ․
հարկային բարեփոխումներ, 3․ պետական միջամտության նվազեցումը տնտեսության
մեջ, 4․ սղաճի իջեցում։ Արտաքին քաղաքականության մեջ ԽՍՀՄ-ի հետ
հարաբերություններում նա կողմակից էր ուժի դիրքից խոսելուն։ ԱՄՆ և ԽՍՀՄ
բանակցությունները սկսվում են միայն երբ իշխանության է գալիս Գորբաչովը։
Հաջորդ ընտրություններում հաղթանակ տարավ Ջորջ Բուշը։

You might also like