You are on page 1of 18

ԱՄՆ-Ի ՎԵՐԱԾՈՒՄԸ

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏԵՐՈՒԹՅԱՆ

1. ԱՄՆ-ը նախքան 1871 թ․


1871 թ. Աֆրիկայում և Ասիայում տեղի ունեցող իրադարձությունները և դրանցից բխող
հակասությունների սրումը եվրոպական ուժերի միջև ԱՄՆ-ին առանձնապես չէին մտահոգում։
Մի շարք ներքաղաքական խնդիրներով պայմանավորված, ինչպես օրինակ Հյուսիսամերիկյան
մայրցամաքում արևմտյան ուղղությամբ իր տարածքների ընդարձակումը, Քաղաքացիական
պատերազմը (1861-65 թթ․) և այլն, ԱՄՆ-ում հասարակությունը քիչ էր հետաքրքրված միջազգային
հարաբերություններում կատարվող իրադարձություններով։
19-րդ դարի ընթացքում ԱՄՆ-ը վարում էր
Իզոլյացիոնիզմ - Պետական իզոլյացիոնիզմի (ինքնամեկուսացման) քաղաքականություն,
ինքնամփոփման՝ մեկուսացման
քաղաքականություն․ քաղաքական հոսանք այսինքն գլխավորապես զբաղված էր ներքին խնդիրների
ԱՄՆ-ում, որ սկիզբ է առել XIX դարում և կարգավորմամբ և փորձում էր զարգանալ իր ճանապարհով
զարգացել է եվրոպական գործերին
չմիջամտելու՝ չխառնվելու նշանաբանով: առանց արտաքին միջամտության կամ արտաքին հարցերում
ներգրավվածության: Այդուամենայնիվ, ԱՄՆ-ը չէր կարող
ամբողջովին անտեսել աշխարհում կատարվող իրադարձու-
թյունները։ Վտանգ կար, որ որ հավակնոտ եվրոպացիների մոտ կարող է վերականգնվել Նոր
Աշխարհում՝ Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, գաղութներ ձեռք բերելու հետաքրքրությունը։ 19-
րդ դարի սկզբին երբեմնի խոշոր իսպանական և պորտուգալական կայսրությունների գրեթե բոլոր
լատինամերիկյան գաղութները անկախություն էին ձեռք բերել:
Միայն Կուբան և Պուերտո Ռիկոն մնացին իսպա-
նացիների տիրապետութան ներքո։ Անհանգստություններն
այն հարցի շուրջ, որ Իսպանիան կփորձի վերականգնել Չունենալով վստահելի նավա-
Հարավային Ամերիկայում իր նախկին տիրույթների տորմ և բանակ, ԱՄՆ-ն իրականում
նկատմամբ վերահսկողությունը, և դա կխրախուսի այն դիրքերում չէր, որ կարողանար
եվրոպական այլ ուժերի ևս ընդլայնել նրանց կայսրությու- կիրառել Մոնրոյի դոկտրինան։
նները Ամերիկաներում, ստիպեցին ԱՄՆ-ին դիմել կոշտ Սակայն Բրիտանիան պատրաստա-
կամ էր օգտագործել իր նավատորմը,
քայլերի։
ապահովելու համար այն, որ ոչ մի
1823 թ․ հռչակվեց Մոնրոյի դոկտրինան /կամ
եվրոպական երկիր չձգտեր նոր
Մոնրոյի հայեցակարգը/՝ ԱՄՆ–ի պրեզիդենտ Զ․ Մոնրոյի
տիրույթներ փնտրել Հյս. և Հրվ.
(այստեղից էլ՝ անվանումը) կոնգրեսին հղած ուղերձի մեջ։
Ամերիկաներում: Այս քայլը կատար-
Մոնրոյի դոկտրինան ԱՄՆ–ի կառավարության արտաքին վեց հիմնականում պաշտպանելու
քաղաքականության ծրագիր էր, որի գլխավոր մշակողը համար բրիտանական առևտրային
պետ․ քարտուղար Ջ․ Ադամսն էր։ Այն առաջ էր քաշում շահերը, որոնք կարող էին վտանգվել,
աշխարհը ամերիկյան և եվրոպական սիստեմների բաժա- եթե Հարավային Ամերիկայի երկրնե-
նելու և փոխադարձաբար միմյանց ներքին գործերին րը դառնային Բրիտանիայի եվրո-
չմիջամտելու սկզբունքները (այստեղից էլ՝ «Ամերիկան պական մրցակիցների գաղութներ։

ամերիկացիների համար» սկզբունքը)։ Եվրոպական ուժերի


կողմից Հյս. և Հրվ. Ամերիկաների գործերին միջամտելու
ցանկացած փորձ ԱՄՆ-ի կողմից դիտարկվելու էր որպես
ագրեսիա և ստանալու էր համարժեք պատասխան։
Փատաթղթում գրված էր․

«Մենք պարտավոր ենք հայտարարել, որ տերությունների կողմից իրենց


համակարգը որոշակի չափով ընդլայնելուն միտված ցանկացած փորձ դիտարկվելու
է որպես վտանգ ԱՄՆ-ի համար։ Գոյություն ունեցող Եվրոպական գաղութներում
մենք միջամտություններ չենք կատարել և չենք կատարի։ Բայց այն
Կառավարությունները, որոնք հայտարարել են իրենց անկախության մասին,
պահպանում են այն, և որոնք ճանաչվել են ԱՄՆ-ի կողմից, չպետք է ենթարկվեն
միջամտությունների, կամ իրենց գործունեության վերահսկողության Եվրոպական
տերությունների կողմից։ Դա կդիտարկվի անբարեհաճ վերաբերմունք ԱՄՆ-ի
նկատմամբ»։

Միաժամանակ այն նաև փորձում էր ԱՄՆ-ի հզորացումը պայմանավորել նոր տարածքների


միացմամբ ու նոր նահանգների կազմավորմամբ։ XIX դ․ և XX դ․ սկզբին ԱՄՆ լայնորեն օգտագործել է
«Մոնրոյի դոկտրինան»՝ հիմնավորելու համար իր զավթումները լատինաամերիկյան (Մեքսիկա, Կուբա,
Հայիթի) և այլ երկրներում։
2. Տնտեսական աճը և առևտրի անհրաժեշտությունը

19–րդ դարի վերջին երեսնամյակի


ՊՐՈՏԵԿՑԻՈՆԻԶՄ ընթացքում ԱՄՆ-ը վերածվում էր ազդեցիկ
(Հովանավորման համակարգ) համաշխարհային տերության։ Այս ժամանակա-
Պետության տնտեսական քաղաքականություն, հատվածում երկիրը գրանցեց աննախադեպ
որ նպատակ ունի օտար մրցակցությունից նրա արդյունաբերական աճ, որը հնարավոր դարձավ
ազգային տնտեսությունը զերծ պահելու, հումքի հարուստ պաշարների (երկաթ և նավթ) և
պահպանելու ներմուծվող ապրանքի վրա բարձր
երկաթուղիների ընդլայնման շնորհիվ: Մեծածա-
մաքսատուրքեր սահմանելու միջոցով: Այդիր է
վալ ներգաղթով պայմանավորված բնակչության
արագ աճը ապահովեց թե՛ աշխատուժ և թե՛
շուկա: Բացի այդ պետության կողմից ներմուծվող
արտադրանքի վրա սահմանված տուրքերն էլ
պաշտպանում էին տեղական շուկան օտարերկրյա մրցակցությունից․ արդյունքում դարավերջին ԱՄՆ-ը
իր հիմնական եվրոպական մրցակիցներին արդեն գերազանցեց ածխի, պղնձի, պողպատի և բամբակի
արտադրության ծավալներով։ Տե՛ս աղուսյակ 1
ԱՄՆ ՄՐՑԱԿԻՑՆԵՐ
Coal output (tonnes) 238 million 199 million (Britain)
Value of exports (L) 311 million 390 million (Britain)
Steel (tonnes) 12 million 5.4 million (Germany)
Railways (km) 294,500 45,000 (Germany)
Cotton production ( bales) 3 10.6 million million (India)
Cotton production ( bales) 10.6 million 3 million (India)
Աղուսյակ 1. Industrial output of the USA and its main European rivals, 1900.
(Adapted from Nichol,J. and Lang, S. Work Out Modern World History. Basingstoke, UК. Macmillan. 1990.)

1893 թ. սակայն հանկարծակի սկսվեց տնտեսական ճգնաժամ․ արդյունաբերողները այժմ


հասկացան միայն տեղական շուկայի վրա կախվածության դժվարություններն ու վտանգները։ Նրանք
սկսեցին պնդել, որ ապաքինումը ստեղծված դրությունից հնարավոր կլինի, եթե իրենք սկսեն ավելի շատ
ապրանք վաճառել արտասահմանում։ Քանի որ եվրոպական երկրները իրենց կայսրությունների
տարածքներում վարում էին պրոտեկցիոնիզմի /հովանավորման համակարգ/ քաղաքականություն,
ԱՄՆ-ի ապագա բարգավաճման համար չինական շուկա մուտք գործելը աստիճանաբար դիտարկվում
էր իբրև կենսական անհրաժեշտություն։
Դա սակայն պահանջելու էր ներդրումներ կատարել հզոր նավատորմի ստեղծման մեջ՝ առևտրային
նավերի պաշտպանության համար: Դա նաև պահանջելու էր օտարերկրյա հենակետերի ձեռքբերում՝
ԱՄՆ շահերը պաշտպանելու համար։ Չնայած ԱՄՆ-ում բազմաթիվ քաղաքական գործիչներ աջակցում
էին այս նվաճողական տեսակետը, ոմանք պնդում էին, որ ավանդական մեկուսացման
քաղաքականությունը պահպանելը և օտարների խոչընդոտներից և պատասխանատվություններից
խուսափելը ԱՄՆ շահերը պաշտպանելու լավագույն միջոցն էր: Շատ առումներով, բանավեճը լուծվեց
Կուբայում տեղի ունեցած իրադարձությունների միջոցով, ուր Իսպանիան իր հսկողությունը իր վաղեմի
տիրույթի նկատմամբ պահպանելու համար պատերազմում էր Կուբայի անկախության մարտիկների դեմ։
ԱՄՆ-ն չեզոք դիրքորոշում էր բռնել այս հակամարտության մեջ, մինչև որ պայթյուն տեղի ունեցավ ԱՄՆ-
ի Մեյն (Maine) գծանավի վրա Հավանա նավահանգստում: Չնայած ԱՄՆ կառավարությունը հակված էր
մտածել, որ դա պատահականություն էր, ամերիկյան մամուլը հավատացած էր, որ Իսպանիան է
պատասխանատու այդ պատահարի համար, ուստի խիստ քննադատության ենթարկեց կառավարու-
թյանը թույլ արձագանքի համար:
"The Maine entering Havana harbor. January 1898."
Իսպանա-ամերիկյան
պատերազմ 1898թ.
Պատճառներ
• 1895 թվականի փետրվարին,
Կուբայում սկսվում է
ապստամբություն ընդդեմ
Իսպանական տիրապետության,
որի նպատակն էր անկախության
ձեռքբերումը։
• Կուբայի հակամարտությունը
վնասակար էր ԱՄՆ-ի
ներդրումների համար, որը
կազմում էր շուրջ 50 մլն․ դոլար
• ԱՄՆ-ն որոշակի նպատակներ ուներ
Իսպանիայի գաղութների հետ
Առիթ
• Գողացվել և տպագրվել էր
Վաշինգտոնում Իսպանիայի
դեսպանի անձնական նամակը,
որտեղ անձնական վիրավորանք էր
հասցվել Մաքքինլիին. “weak and a
popularity-hunter”,
1898թ., փետրվարի 9
• Հավանա նավահանգստում «Մեյն»
նավի խորտակումը և ռմբակոծումը,
260 (298,300)զոհ, 1898թ., փետրվարի
15
• Կուբայում տիրող վատ պայմանների
մասին ականատեսների
վկայությունները Կոնգրեսում
New York Journal
Հինգ հարյուր հազար սովյալ կամ սպանված կուբացիներին ավելացան ամերիկյան
ռազմանավը և երեք հարյուր ամերիկյան նավաստիները որոնք զոհ գնացին
կառավարության՝ Իսպանիայի հանդեպ որդեգրած թույլ քաղաքականության անմիջական
հետևանքով։ Եթե մենք դադարեցնեինք պատերազմը Կուբայում, երբ պարտականությունը ու
քաղաքականությունը մեզ դրդում էր այդ անել, Մեյնը այժմ կլիներ նավատորմում, և երեք
հարյուր տներ, այժմ դժբախտացած, կլինեին չվնասված։
Դա պատահար էր, ասում են նրանք։ Գուցե և այդպես է, բայց հարցն այն է, որ դա
երբևէ տեղի չէր ունենա, եթե Կուբայում խաղաղություն լիներ, իսկ այնտեղ դա կլիներ, եթե
մենք մեր պարտականությունը կատարեինք։ Եվ դա Իսպանիայի համար չափազանց
հարմար պատահար էր։ Երկու օր առաջ մենք ունեինք հինգ ռազմանավ Ատլանտյան
օվկիանոսում: Այժմ միայն չորսը։ Եվ ևս մի քանի նման դժբախտ պատահարների
պարագային մենք կհայտնվենք իսպանական նավատորմի ողորմության ներքո:
Հատված “New York” ամսագրում հրապարակված հոդվածից,
1898 թ. փետրվարի 17-ին:

Նման հոդվածները մեծ ազդեցություն են


գործում հասարակական կարծիքը հօգուտ
Իսպանիայի դեմ պատերազմի փոխելու վրա։
Ամերիկան պահանջում է…

* Վերջնական լուծում գտնելու անկարողությունը պետք է հանգեցնի


ԱՄՆ-ի միջամտությանը:
* Նախագահ Մաքքինլին հատուկ ուղերձ է հղում․ «Պատերազմը
Կուբայում պետք է դադարի»:
* Մաքքինլին խնդրում է իշխանություն՝ օգտագործելու ԱՄՆ-ի զինված
ուժերը՝ վերջնական և ամբողջապես Իսպանիայի կառավարության և
Կուբայի ժողովրդի միջև ռազմական գործողությունները
դադարեցնելու:
*Ապրիլի 20-ին Կոնգրեսն անմիջապես պատասխանեց. “the people of
Cuba are, and of right ought to be, free and independent.”
*Ապրիլի 21-ին Իսպանիան խզում է դիվանագիտական
հարաբերությունները Ամերիկայի հետ:
*Ապրիլի 24-ին Իսպանիան հայտարարում է պատերազմ ԱՄՆ-ին:
*Ապրիլի 25-ին Կոնգրեսը հայտարարում է պատերազմ Իսպանիային:
Ընթացք
Ռազմական գործողությունները տեղի ունեցան
երկու վայրում.

• Կուբա
• Ֆիլիպիններ
Ֆիլիպիններ Կուբա
• Ջորջ Դյուին նավատորմով ուղարկվում է • Կուբայում ամերիկացիները նախ և առաջ
Ֆիլիպիններ՝ Իսպանիայի դեմ պատերազմ նպատակ ունեին ազատագրել Սանտիագո
նախապատրաստելու համար։ Դյուին պետք նավահանգիստը։ Այդ նպատակով հուլիսի 3-
է զբաղվեր Մանիլայի ծոցում գտնվող ին այստեղ ժամանած ամերիկյան ուժերը,
որոնց կազմում էր նաև ապագա նախագահ
իսպանական նավատորմով Թեոդոր Ռուզվելտի «Կոպիտ
• 1898 թվականի՝ մայիսի 1-ին ԱՄՆ-ի ձիավորները»(Rough riders), օգնեցին
նավատորմն օգնում է ջախջախել ազատագրել այն իսպանացիներից։
իսպանացիներին։ Ֆիլիպինցի • Ամերիկյան նավատորմը խորտակեց Կուբայի
ապստամբները նույնպես պատերազմում են ափերին գտնվող ամբողջ իսպանական
Իսպանիայի դեմ։ Իսպանական զորքերը նավատորմը։
հանձնվում են։ • ԱՄՆ-ի ուժերը ներխուժեցին և վերցրին
նաև Պուերտո Ռիկոն
• Օգոստոսի 12-ին Իսպանիան ստորագրեց
զինադադար
Փարիզի հաշտության պայմանագիր
1898 թ․ դոկտեմբերի 10
1. Իսպանիան համաձայնվում է
անկախություն տալ Կուբային
* Կուբայում շարունակում են մնալ
ամերիկյան զինված ուժերը։ ԱՄՆ-ն իր
վերահոսկողությունն է հաստատում
Կուբայի նկատմամբ։

2. Իսպանական գաղութներ Պուերտո


Ռիկոն և Գուամը հանձնվում են ԱՄՆ-
ին

3. Իսպանիան համաձայնվում է
վաճառել Ֆիլիպինները ԱՄՆ-ին՝ 20
միլիոն դոլարով
3. ԱՄՆ-ի վերածումը համաշխարհային տերության

1898 թ․ Իսպանա-ամերիկյան պատերազմում տարած հաղթանակի արդյունքում ԱՄՆ-ին անցան


իսպանական գաղութներ Ֆիլիպինները, Պուերտո Ռիկոն և Գուամը։ Նա նաև վեահսկոություն
ստացավ անվանապես անկախ Կուբայի նկատմամբ։ Գրեթե անմիջապես ֆիլիպինցիները
ապստամբեցին, և ԱՄՆ-ն իր դիրքերը պահպանելու համար հարկադրված ներքաշվեց ավելի տևական
և թանկարժեք մի պատերազմի մեջ (1899-1902), քան Իսպանիայի դեմ պատերազմն էր։
Համաիմպերիալիստները սկսեցին բողոքել վարվող այս քաղաքականությունից։ Օրինակ՝
Դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված ԱՄՆ նախագահի թեկնածու Ուիլյամ Ջենինգս
Բրայանը դեմ էր իմպերիալիզմին և օտար տարածքների նվաճումը համարում էր հեռացում ավանդական
իզոլյացիոնիզմի քաղաքականությունից։ Սակայն, 1900 թ․ նախագահական ընտրություններում
Բրայանի պարտությունը գործող նախագահ Ուիլյամ Մաքքինլիին վկայում է այն, որ ԱՄՆ-ում
հանրության լայն զանգվածները աջակցում էին իմպերիալիստական կողմնորոշմանը։

Վերընտվելուց հետո Մաքքինլին սակայն երկար չնախագահեց, քանի


որ սպանվեց։ 1901 թ․ սպանությունից հետո նրան հաջորդեց փոխնախագահ
Թեոդոր Ռուզվելտը (1858-1919 թթ․)։ Ռուզվելտը կողմնակից էր ԱՄՆ-ի
որդեգրած արտաքին նոր իմպերիալիստական քաղաքականությանը։
Ռուզվելտը Իսպանա-ամերիկյան պատերազմի հերոս էր, նախագահել է 1901-
1909 թթ․։ Ռուզվելտը խաղաղության Նոբելյան մրցանակակիր է,
Պորտսմուտում Ռուս-ճապոնական բանակցությունները կազմակերպելու և
պայմանագրի կնքմանը օժանդակելու համար։ Նա հավատում էր, որ ԱՄՆ-ն
պետք է միջազգային ասպարեզում կարևոր դեր խաղա և մտադիր էր իր
քաղաքականության արդյունքում ընդլայնել իր երկրի ազդեցությունը ողջ
աշխարհում։

Նրա գործունեության արդյունքում՝

1. ԱՄՆ ստացավ Պանամայի ջրանցքի կառուցման և շահագործման վերահսկողությունը, որը


շինարարությունը սկսվեց 1904 թ․ և բացվեց 1914 թ․։ Սա թույլ էր տալիս նավերին Ատլանտյան և
Խաղաղ օվկիանոսներով անցել առանց երկարատև և վտանագավոր նավարկության։ Եվ
ռազմավարական և կոմերցիոն առումներով սա ավելացրեց
ԱՄՆ-ի գլոբալ ազդեցությունը:

2. 1903 թ․ ընդունվեց Պլատի ուղղումը։ Դա մի փաստաթուղթ


էր, որը կցվեց Կուբայի սահմանադրությանը: Համաձայն դրա՝
ԱՄՆ-ն հնարավորություն էր ստանում ղեկավարել Կուբայի
արտաքին քաղաքականությունը, տնտեսությունը, ինչպես նաև
ԱՄՆ-ն իրավունքներ էր ստանում Կուբայի կարևոր
տարածքների նկատմամբ, այդ թվում ռազմածովային հենակետ
Գուանտանամոյի ծոցում։
3. 1904 թ․ Մոնրոյի դոկտրինի հավելումը
1902 թ. Մեծ Բրիտանիան, ինչպես նաև այլ եվրոպական երկրներ ՝ Իտալիա, Գերմանիա, միջամտեցին
Վենեսուելայի ներքին ճգնաժամին։ Ռուզվելտը անհրաժեշտ համարեց պարզաբանել
«խախտողներին», որ միայն ԱՄՆ իրավունք ունի կատարել Միջազգային ոստիկանի գործառույթ
Արևմտյան կիսագնդում։ Ըստ որի հայտարարում էր, որ ԱՄՆ կմիջամտի, եթե որևէ Կարիբյան
պետություն վտանգվի ներքին կամ արտաքին գործոններով։ Ըստ Ռուզվելտի․ «Միակ բանը, որ
ցանկանում է մեր երկիրը՝ տեսնել հարևան երկրները կայուն, հանգիստ և բարգավաճող։ Ցանկացած
երկիր, ժողովուրդ, ով իրեն լավ է դրսևորում, կարող է հույսը դնել մեր անկեղծ բարեկամության վրա»։

1895 թ․ ԱՄՆ պետքարտուղար Օրլին անհրաժեշտ համարեց զգուշացնել Բրիտանիային Լատինական


Ամերիկայի գործերում, առաջ քաշելով այն պնդումը որ ԱՄՆ «գործնականում ինքնավար է» ամերիկյան
մայրցամաքում և «գործնականու անխոցելի» ցանկացած այլ (կամ բոլոր) պետության համար։ Բայց
1902 ոչ միայն ՄԵծ Բրիտանիան, այլև այլ եվրոպական տերությունները, այդ թվում` Գերմանիան և
Իտալիան, հնարավոր համարեցին միջամտել Վենեսուելայի ներքին ճգնաժամին, որպեսզի ստիպեն
Վենեսուելայի նախագահին վճարել պարտքերը։ Չկասկածելով, որ Վենեսուելայի նախագահը արժանի
է դատապարտման, Ռուզվելտը որոշեց, որ եվրոպական պետությունների գործողությունները
այդուամենայնիվ հակասում են Մոնրոյի դոկտրինի դրույթներին։ Կոնգրեսին ուղղված իր ուղերձում
Ռուզվելտը անհրաժեշտ համարեց պարզաբանել «խախտողներին», որ միայն ԱՄՆ իրավունք ունի
կատարել Միջազգային ոստիկանի գործառույթ Արևմտյան կիսագնդում

ՌՈՒԶՎԵԼՏԻ ՀԱՎԵԼՈՒՄԸ

Հատված նախագահ Թեդոր Ռուզվելի ԱՄՆ Կոնգրեսին ուղղված ելույթից


1904 թ. դեկտեմբեր

«Իրականությանը չի համապատասխանում այն, որ ԱՄՆ-ը մտադիր է ինչ-որ տարածք ձեռքբերել


կամ ծրագրեր է մշակում Արևմտյան կիսագնդի այլ երկրների նկատմամբ՝ բացառությամբ այն պլանների,
որոնք վերաբերում են իրենց բարորությանը։ Միակ բանը, որ ցանկանում է մեր երկիրը՝ տեսնել հարևան
երկրները կայուն, հանգիստ և բարգավաճող։ Ցանկացած երկիր, ժողովուրդ, ով իրեն լավ է դրսևորում,
կարող է հույսը դնել մեր անկեղծ բարեկամության վրա։ Եթե ազգը ցույց է տալիս, որ գիտի, թե ինչպես
գործել բանականությամբ, հմտությամբ և պարկեշտությամբ սոցիալական և քաղաքական հարցերում,
եթե այն պահպանում է կարգը և կատարում իր պարտավորությունները, այն չպետք է վախենա ԱՄՆ-ի
միջամտությունից։ Խրոնիկ անօրինականությունները կամ անզորության ցուցադրությունը, որոնք բերում
են քաղաքակիրթ հասարակության միջև կապերի թուլացմանը լինի Ամերիկայում կամ այլուր, ի վերջո,
պահանջում է որևէ քաղաքակիրթ պետության կողմից միջամտություն։ Արևմտյան կիսագնդում ԱՄՆ
կողմից Մոնրոյի դոկտրինին հետևելը կարող է ստիպել նրանց, նույնիսկ հակառակ իրենց կամքի,
օրինականության սկզբունքների խախտման կամ անզորության ի ցույց դրման դեպքերում հետևել
միջազգային ոստիկան տերության պարտավորությունների կատարմանը։ Եթե որևէ երկիր, որի ափերը
ողողում են Կարիբյան ծովի ջրերը, ցույց կտա քաղաքակրթության կայուն և արդար առաջընթաց,
ինչպիսին ցույց տվեց Կուբան Պլատի ուղղումից և մեր զորքերի հեռանալուց հետո, և որպիսին ցույց
են տալիս ամերիկյան մայրցամաքներում մյուս պետությունները, մեր պետության միջամտությունը իրենց
գործերում կընդհատվի։

Մեր շահերը և մեր հարավային հարևանների շահերը, ըստ էության, նույնական են։ Մեր
հարևաններն ունեն հարուստ բնական ռեսուրսներ, եթե նրանց սահմաններում կպահպանվեն
օրինականությունը և արդարությունը, բարգավաճումն անպայման կգա։ Եթե այդ երկրները պահպանեն
քաղաքակիրթ հասարակության հիմնարար օրենքները, կարող են համոզված լինել, որ մենք
բարյացկամորեն կվերաբերվենք նրանց։ Մենք կմիջամտենք նրանց գործերին ծայրահեղ և միայն այն
դեպքում, երբ ակնհայտ կդառնա, եթե նրանց՝ իրենց երկրում արդարության հասնելու ունակությունը
կամ ցանկության բացակայությունը ոտնահարել են ԱՄՆ իրավունքները կամ հրահրել են միջազգային
միջամտություն՝ ի վնաս ամերիկյան պետությունների։ Հանրահայտ ճշմարտություն է, որ ցանկացած
պետություն ամերիկյան մայրցամաքում կամ որևէ այլ տեղ, եթե ձգտում է պահպանել իր անկախությունը,
իր ազատությունը, պետք է գիտակցի, որ անկախության իրավունքը չի կարող առանձնացվել այն ճիշտ
օգտագործելու պատասխանատվությունից»։

4. ԱՄՆ-ը 1914 թվականին


ԱՄՆ-ի փորձերը Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում բարձրացնել ազդեցությունը,
մասնավորապես Չինաստանում առևտրական իրավունքների ձեռքբերումը, հանդիպեցին մի շարք
պետությունների՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ինչպես նաև նոր
հզորացող Ճապոնիայի դիմադրությանը։
Այնուամենայնիվ 1914 թ․ դրությամբ ԱՄՆ-ն արդեն որպես զարգացող ուժեղ տարածաշրջանային
ուժ էր, որը իր ֆինանսական ազդեցությունն էր թողնում ֆինանսական շուկաների վրա և նոր հիմնված
պարտավորության՝ իմպերիալիստական նվաճումների։
POLITICAL CARTOON PUBLISHED IN AN AMERICAN MAGAZYNE PUCK IN 1906

WILLIAM ALLEN ROGERS'S 1904 CARTOON RECREATES AN EPISODE IN GULLIVER'S TRAVELS


“Ձայնդ մի բարձրացրու, բայց մահակդ պատրաստ պահիր, և դու շատ առաջ կգնաս…”
Թ․ ՌՈՒԶՎԵԼՏ

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՓԱՍՏԵՐ ԹԵՈԴՈՐ ՌՈՒԶՎԵԼՏԻ ՄԱՍԻՆ


ԱՄՆ 26-րդ նախագահ Ռուզվելտը (1901-1909) եղել է ԱՄՆ պատմության
ամենաերիտասարդ նախագահը, պաշտոնը ստանձնել է, երբ 42 տարեկան էր: Նա 32-րդ
նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի հեռավոր բարեկամն էր ու ԱՄՆ պատմության մեջ ոչ պակաս
ազդեցիկ: ԱՄՆ-ում Թեոդոր Ռուզվելտին համարում են երկրի լավագույն ղեկավարներից
մեկը: Նա Խաղաղության Նոբելյան մրցանակ ստացած առաջին նախագահն էր: Ռաշմոր
լեռան հանրահայտ քանդակի վրա պատկերված 4 նախագահներից մեկի դիմանկարը հենց
Թեոդոր Ռուզվելտինն է, ամերիկացիները նրան դասում են Վաշինգտոնի, Ջեֆերսոնի և
Լինքոլնի նման նախագահների շարքին:
1912 թվականին հրապարակային ելույթի ժամանակ նրա դեմ մահափորձ է
իրականացվում: Ռուզվելտը կրծքավանդակի շրջանում վիրավորում է ստանում, բայց շարունա-
կում է ելույթը ու բժշկի է դիմում միայն երկու ժամ անց: Անձնական ողբերգությունները,
իսպանա-ամերիկյան պատերազմին մասնակցությունը, քաղաքական բազմաթիվ
անհաջողությունները Ռուզվելտին այդպես էլ չընկճեցին: Ամերիկացիների վրա նրա թողած
ազդեցության բացատրությունը հենց այստեղ է: Բացի այդ, Թեոդոր Ռուզվելտը աչքի է ընկել
անհավանական բարությամբ ու անկախ իրենից հսկայական ազդեցություն է թողել նաև
խաղալիքներ արտադրող ընկերությունների վրա:
Մի անգամ, որսի ժամանակ, նախագահի օգնականները ծառին արջի ձագ են կապում
որսը հեշտացնելու և նախագահին հաճոյանալու համար: Տեսնելով կապկպված արջուկին,
Ռուզվելտը հուզվում է և կենդանուն ազատ արձակում… ու սկսվում է Ռուզվելտի պատվին
անվանակոչված Թեդի արջուկների արտադրությունը, այն դառնում է ամերիկացի երեխա-
ների ամենասիրելի խաղալիքը:

You might also like