You are on page 1of 3

Ներածություն

Յուրաքանչյուր ազգ իր խաղաղ կյանքով ապրելու համար պետք է


ունենա իր ազատ հայրենիքը: Հայրենիքը ժողովրդի պատմական
ապրելատարածքն է հայրենիքի գաղափարի ակունքները սկիզբ են
առնում դարերի խորքում Պատմության ընթացքում շատ ժողովուրդներ
ազատագրական պայքարի դժվարին ճանապարհ են անցնում,
մեծամեծ զոհեր տալիս անկախ հայրենիք ունենալու համար: Հայ
ժողովուրդը 1375թ Կիլիկիայի թագավորության անկումով կորցրեց
անկախ պետականությունը, որից հետո երկար ժամանակ պայքարեց
պետականության վերականգնման համար և այդ պայքարը հայտնի է
Հայկական հարց անունով: Հայկական հարցը հայ ժողովրդի
քաղաքական պատմության՝ օտար տիրապետությունից Հայաստանի
ազատագրման, Հայկական լեռնաշխարհում ինքնուրույն հայկական
պետականության վերականգնման, 19-րդ դարի և 20-րդ դարի սկզբին
Օսմանյան կայսրության կառավարող շրջանների կողմից հայերի
նկատմամբ իրագործված զանգվածային կոտորածների և
տեղահանության միջոցով նպատակային բնաջնջման և արմատախիլ
անելու քաղաքականության, դրա հետևանքով եվրոպական
տերությունների կողմից օսմանյան կառավարությանը պարտադրվող
հայկական բարեփոխումների իրականացման, հայ
ինքնապաշտպանական ու ազգային-ազատագրական պայքարի,
ցեղասպանության միջազգային ճանաչման հետ առնչվող
հիմնահարցերի ամբողջությունն է: Հայկական հարցը, որի
առաջացումն ի սկզբանե պայմանավորված էր հայկական
պետականության անկումով, իսկ հետագայում` 19-րդ դարի 70-ական
թթ. սկսած, Օսմանյան կայսրության տարածքում բնակվող հայերի
վիճակի կտրուկ վատթարացումով և ազգային ինքնագիտակցության
զարթոնքով, դարձավ Արևելյան հարցի բաղկացուցիչ մասը, կարևոր
տեղ գրավեց միջազգային հարաբերություններում, մեծ
տերությունների մերձավորարևելյան քաղաքականության մեջ,
Օսմանյան կայսրությունում ազդեցության ոլորտների և նրա
տիրույթների բաժանման համար նրանց պայքարում: Հայկական
հարցի լուծման մղվող պայքարը առաջին հերթին պայքար է կորցրած
հայրենիքը ազատագրելու համար: Սակայն հայկական հարցը լոկ
հայրենիքի ազատագրման պահանջ չէ նա նաև ազգային գոյատևման,
հայրենիքի գաղափար է առանց որի դառնում ես անհայրենիք: Ահա թե
ինչու Հայկական հարցը հայոց ազգային գաղափարախոսության
հիմքն է ու բովանդակությունը:

-1-

Հայկական հարցի ծագումը

Հայկական հարցի ծագման մասին գոյություն ունի 3 հիմնական


տեսակետ.

1. Հայկական հարցը այնքան հին է, որքան հայ ժողովուրդը


2. Հայկական հարցը ծագել է հայ ետականության անկումից հետո
3. Հայկական հարցը առաջացել է 1877-1878թթ ռուս- թուրքական
պատերազմից անմիջապես հետո առաջին անգամ իր ներգրավվելով
Սան – Ստեֆանոյի և Բեռլինի կոնգրեսի պայմանագրերում:

Հայկական պետականությունը փոքր ընդհատումներով գոյատևել է


մինչև 1375թ.: 1236թ մոնղոլների հարվածների տակ ընկնում է
Զաքարյանների իշխանությունը, իսկ 1375թ եգիպտական զորքերը
գրավում են Սիսը՝ վերջ դնելով Կիլիկիայի գոյությանը: Հենց այդ
ժամանակ էլ առաջանում է Հայկական հարցը:
-2-

You might also like