You are on page 1of 1

Եզրակացություն

Համիդյան ջարդերի հետևանքները՝


1895-96-ի կոտորածները համաշխարհային պատմության մեծագույն
ոճրագործություններից են և ցեղասպանության ակտ։Դրանց հետևանքով կոտորվել է
շուրջ 300000 հայ, 100000 բռնի մահմեդականացվել, 100000 տարագրվել տարբեր
երկրներ, ամայացել են Արևմտյան Հայաստանի և Օսմանյան կայսրության հայաբնակ
վայրերը, սաստկացել է հայ ժողովրդի ազգային և տնտեսական ճնշումը։ Եվրոպական
տերությունները հայ ժողովրդի դժբախտությունը և Հայկական հարցը, ինչպես միշտ,
օգտագործեցին Թուրքիայում իրենց դիրքերն ամրապնդելու համար։ Գերմանիան,
Ֆրանսիան, Ռուսաստանը, իրենց նպատակներն ունենալով Թուրքիայի հետ
փոխհարաբերություններում, անտարբեր մնացին հայկական կոտորածների հանդեպ։
Միայն ժամանակի առաջադեմ գործիչներ Ժան Ժորեսը, Վիկտոր Բերարը, Անատոլ
Ֆրանսը, Յոհաննես Լեփսիուսը, Հենրի Ֆինիս Բլոս Լինչը և ուրիշներ պաշտպանեցին
հայ ժողովրդի իրավունքները, դատապարտեցին կոտորածները՝ իրենց
կառավարություններից պահանջելով կտրուկ միջոցներով դադարեցնել
ցեղասպանությունը։
Տասնամյակներ շարունակ թուրք պաշտոնյաները հերքել են Հայոց ցեղասպանության
իրողությունը:
Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ Հայոց ցեղասպանության համիդյան ծրագրի
հիմնական բաղադրիչները պատրաստ էին արդեն 1890-ական թթ. սկզբներից: Այն
սկսեց իրականացվել հայոց ազատագրական շարժման կարևոր կենտրոններից
մեկում` Սասունում 1892 թվականից: Երկու տարի անց, 1894 թվականին կայսրության
բանտերը արդեն լցված էին հայերով: Արյունալի զանգվածային կոտորածները դեռ
առջևում էին:

You might also like