You are on page 1of 2

Կար նաև մի կարևոր հանգամանք ևս։Որոշ կուսակցություններ

սկսել էին լքել Հայկական հարցն ու համակերպվել այն մտքի


հետ,որ պետք է հրաժարվել Թուրքիայում մնացած հայկական
տարածքներից ու մերձանալ թուրքերի հետ։Ցեղակրոն
շարժումը կոչված էր հայությանը տեր դարձնելու Թուրքիայից
ունեցած տարածքային պահանջներին։

Ցեղակրոն շարժում
Ցեղ հասկացողությունը սահմանելու համար բավական չեն հին
տերմինները։ Նրանցով չի կարելի ներկայացնել ցեղի ողջ
իմաստը։ Ցեղը դա այն է, ինչով ժողովուրդները տարբերվում են
միմյանցից։ Հայաստան չի նշանակում երկրամաս և ժողովուրդ,
այնտեղ կա մի այլ ուժ ևս - ցեղը։ 5րդ դարում պարսիկների
խոփը քարին զարկողը հայոց թարմաշունչ ցեղայնությունն էր։
Ժողովուրդների անզորության և դժբախտության
ամենաներգործոն պատճառը՝ իր սեփական էության մասին
ունեցած անտեղյակությունն Է,անինքնաճանաչությունը,
անցեղաճանաչությունն է։Ցեղաճանաչությունից զուրկ
ժողովուրդը իր նոր սերնդին կտա սխալ
դաստիարակություն,կունենա սխալ քաղաքականություն և
սխալ ռազմավարություն։Անցեղաճանանչ մանկավարժը,
զորականը և քաղաքական գործիչը կարող են գործել կուրորեն,
առանց գիտական հիմքի։Ազգերի ճակատագրերը առավելապես
կախված են նրա նոր սերունդների դաստիարակությունից,
արտաքին քաղաքականությունից և
ռազմավարությունից։Մանկավարժը կրթում է նրանց ներքին
ուժը՝ կատարելագործում ցեղը, իսկ մնացածը ցեղի ուժից ճիշտ
օգտվելու կարողություն են ընձեռում։Ցեղակրոնություն ասել է
ցեղաճանաչություն,ջերմաջերմ պաշտամունք դեպի ցեղի
փառահեղ անցյալը, ապա ստեղծագործ դեպի ցեղի ապագա։Մի
ժողովուրդ,որ ինքն իրեն դեռ չի նվաճել,իսկ ինքնանվաճումը
հնարավոր է միայն ինքնաճանաչմամբ,ընդունակ չէ մեծ
գործերի։

You might also like