You are on page 1of 12

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ
ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ինքնուրույն աշխատանք

Ֆակուլտետ՝ Կրթության հոգեբանություն և սոցիոլոգիա

Բաժին՝ Սոցիալական աշխատանք

Կուրս՝ Մագիստրատուրա 1-ին

Կիսամյակ՝ 1-ին

Առարկա՝ Սոցիալական ռիսկերը և դրանց հաղթահարումը

Թեմա՝ Մարդկանց շահագրծումը սոց. աշխատանքի հայեցակարգում

Ուսանողուհի՝ Հասմիկ Մանուկյան

Դասախոս՝ Հ. Մելքոնյան

Երևան 2015
Մարդկանց շահագրծման /թրաֆիկինգի/ երևույթի էությունը,
դրա հասարակական մեծ ռիսկայնությունը
Գլոբալիզացվող արդի հասարակւթյունում համընդհանուր են դառնում ոչ միայն
մարդկության առաջընթացի արդյունքները, այլև մարդկային հասարակության առջև
ծառացած հիմնախնդիրները: Գլոբալիզացումը իր հետ բերում է նաև
կազմակերպված հանցավորության աճ, քանի որ երկրների միջև տնտեսական,
քաղաքական, մշակութային և այլ կապերի սերտացումը հանցավոր խմբերն
օգտագործում են իրենց նպատակներին հասնելու համար: Դրան նպաստում են նաև
տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները: Ի թիվս այլ
հիմնախնդիրների, գլոբալիզացման դարաշրջանում ահագնացող է դառնում
մարդկանց շահագործման /թրաֆիկինգի/ հիմնախնդիրը:

Թրաֆիկինգը համարվում է 21-րդ դարի ստրկություն, այն հաճախ անվանում են նաև


<<սպիտակ ստրկություն>>: Թեպետ ներկայումս ճշգրիտ հաշվարկներ չկան, սակայն
կարելի է նշել, որ ՀՀ-ն հիմնականում հանդես է գալիս որպես թրաֆիկինգի ծագման
երկիր, այսինքն՝ <<մատակարարում է>> թրաֆիկինգի զոհ դարձող մարդկանց:
Հայտնի են կանանց, անչափահասների սեռական և տղամարդկանց աշխատանքային,
շահագործման բազմաթիվ դեպքեր: Թրաֆիկինգի վերացման ապահովման
ստանդարտների առումով Հայաստանը գտնվում է 2-րդ ռիսկային խմբում:
Հայաստանը հիմնականում հանդիսանում է կոմերցիոն սեռական շահագործման
նպատակով կանանց և աղջիկներին ՄԱԷ և Թուրքիա տեղափոխելու սկզբնաղբյուր
երկիր: Աշխատանքային շահագործման նպատակով իրականացվում է հայ կանանց և
տղամարդկանց թրաֆիկինգ դեպի ՌԴ: ՄԱԷ փոխադրվող զոհերը հիմնականում
ինքնաթիռով Երևանից ուղղակիորեն կամ Մոսկվայով գնում են Դուբայ, իսկ Թուրքիա
փոխադրումները հիմնականում կատարվում են ավտոբուսով՝ Վրաստանի
տարածքով: Հայ աղջիկների և տղաների փոքր թիվ ենթարկվել է ներքին թրաֆիկինգի՝
կոմերցիոն սեռական շահագործման և հարկադիր մուրացկանության նպատակով:1

Թրաֆիկինգը որպես խնդիր դարձել է մտահոգության առարկա ողջ քաղաքակիրթ


հասարակության համար: Ըստ վիճակագրական տվյալների, երկրագնդի
բնակչությունից մեկ միլիոն մարդ յուրաքանչյուր տարի դառնում է թրաֆիկինգի զոհ
իր ծագման երկրում, և ևս մոտ մեկ միլիոն մարդ շահագործման է ենթարկվում՝
փոխադրվելով այլ երկրներ, իսկ մարդկանց շահագործումից հանցավոր

1 ԱՄՆ Պետական դեպարտամենտի մարդկանց թրաֆիկինգի մասին 2009 թ. զեկույցից:


միավորումներն ու անհատները ստանում են տարեկան մոտ 7,5 միլիարդ դոլարին
համարժեք շահույթ: Եվ այս ամբողջը չնայած այն հանգամանքին, որ Երկրորդ
համաշխարհային պատերազմից հետո մարդու իրավունքների համար
պաշտպանության մի նոր փուլ սկսվեց, մարդ հռչակվեց գերագույն արժեք, նրա
իրավունքներն ու ազատությունները՝ հիմնարար և անբեկանելի:
Ժողովրդավարական պետությունները իրենց առաքելությունը տեսան մարդու
իրավունքների պաշտպանության երաշխավոր լինելու մեջ, և այդ նպատակով
երկրագնդի բազմաթիվ երկրներ միացան Մարդու իրավունքների համընդհանուր
հռչակագրին այն հույսով, որ հասարակության զարգացման շնորհիվ աստիճանաբար
անցյալում կմնան մարդու արժանապատվությունը նսեմացնող վարվելակերպերը,
պատիժներն ու շահագործումը: Սակայն 20-րդ դարի ավարտին և արդեն նոր՝ երրորդ
հազարամյակում պարզ դարձավ, որ բռնությունից ու մարդու իրավունքների
խաթարումներից զերծ աշխարհը դեռևս հեռու է իրականություն լինելուց: Իրավական
համարվող մի շարք երկրներում բացահայտվեցին մարդկանց ստրկացման,
աշխատանքի և սեռական շահագործման բազմաթիվ դեպքեր:

Մարդկանց շահագործում /թրաֆիկինգ/ հասկացությունը նշանակում է՝


շահագործման նպատակով իրականացվող մարդկանց հավաքագրելը, տեղափոխելը,
փոխանցելը, թաքցնելը կամ ստանալն ուժի սպառնալիքով կամ դրա կամ
հարկադրանքի այլ միջոցների կիրառման, առևանգման, խարդախության,
խաբեության, իշխանությունը կամ վիճակի խոցելիությունը չարաշահելու կամ ուրիշ
անձի կողմից վերահսկվող անձի համաձայնությունն ստանալու համար
վճարումների կամ շահերի ձևով կաշառելու ճանապարհով:

Մարդկանց կողմից մարդկանց շահագործումը բավականին հին երևույթ է: Դրա


հնագույն տարրատեսակը ստրկությունն է: Հին Հունաստանում կամ Հռոմում
ստրուկներին շահագործելն ու որպես ապռանք վաճառելը համարվել է սովորական
գուցեև այն պատճառով, որ ստրուկի և բանող կենդանիների միջև տարբերություն չեն
տեսել: Ստրուկները չեն ունեցել անձնական կյանք և ունեցվածք ունենալու իրավունք,
ավելին, իրենք են եղել ուրիշի ունեցվածքի մի մասնիկը: Մարդկությունը դարերի
ընթացքում հրաժարվել է ստրկությունից, քանի որ անձնական շահագրգռվածություն
չունեցող ստրուկի աշխատանքն աստիճանաբար դարձել է ոչ շահութաբեր՝ տերերին
ստիպելով գտնել նրան շահագրգռելու եղանակ: Այդ պատճառով աստիճանաբար
ազատագրել են ստրուկներին ու հողը որպես սեփականություն վերջիններիս տալով՝
նրանց մղել ավելի արդյունավետ աշխատանքի: Հայտնի է նաև, որ հին աշխարհում
զինվորներ ունենալու անհրաժեշտությունից ելնելով՝ շատ իշխանավորներ հակված
են եղել արգելելու ազատ քաղաքացիներին պարտքերի դիմաց ստրկացնելը.
մասնավորապես, նման մի արձանագրություն է պահպանվել Համմուրապիի
օրենքների ժողովածուի մեջ: Ցավոք, քաղաքակրթության զարգացման, որևէ փուլում
հնարավոր չէ խոսել ստրկության այս կամ այն տեսակից զերծ աշխարհի մասին,
քանի որ ստրկության տարբեր տեսակներ մշտապես առկա են եղել: Արևելյան
երկրներում տարածված է եղել սեռական շահագործումը. հարեմներում պահվող
կականց մեծ մասն, ըստ էության, ստրկացված է եղել: Այնուամենայնիվ, կա մի
սկզբունքային տարբերություն դասական ստրկության ու մարդու ժամանակակից
շահագործման միջև: Եթե դասական ստրկությունը ժամանակի երկրների իրավունքի
համակարգերում այս կամ այլ կերպ օրինականացվել է, այդ պատճառով երբեմն այն
համարվում է լեգալ ստրկություն, ապա թրաֆիկինգն օրենքից դուրս է ամեն դեպքում,
այն անլեգալ ստրկություն է: Հայաստանում դասական իմաստով ստրկություն
գոյություն չի ունեցել, քանի որ ընտանիքի ծառաները համարվել են ընդոծին /միասին
ծնված, ինչպես <<ընկեր>> նշանակում է ընդ կեր՝ միասին սնվող/, որոնց համար
տերերը իրենց պատասխանատու են զգացել: Ավանդաբար չունենալով ստրկացնելու
հոգեբանություն, պատմական հանգամանքների բերումով, հայերն իրենք են իրենց
մաշկի վրա զգացել անազատ լինելու բեռը: Հայ ընտանիքներից հարեմներ են տարվել
աղջիկներ ու կանայք, իսկ տղաներին դարձրել են ենիչերիներ /թուրք զինվոր/:2

Նոր դարաշրջանում, տնտեսական նոր հարաբերությունների մուտքը հայերին


ստիպում է <<ճաշակել>> մարդկանց թրաֆիկինգ երևույթի դառնությունը: Որպես
օրինակ կարող եմ նշել հայ մեծ պատմավիպասան Ռաֆֆու <<Անմեղ վաճառք>>
վիպակը, որում նկարագրվում է, թե մայրն ինչպես է ծանր սոցիալական
պայմաններից ելնելով վաճառում սեփական աղջական և կատարած հանցանքի
ծանրության զգացումից որոշ ժամանակ անց վախճանվում:

Մեկ այլ օրինակ ևս կարող եմ նշել. Մուրացանի <<Հարուստները զվարճանում են>>


վիպակում նկարագրվում է կույս աղջկա սեռական շահագործման նպատակով
հանցավոր համաձայնության գալու սոսկալի դեպք: Ցավոք, ինչպես հայտնի է բոլոր
նրանց, ովքեր վերոնշյալ երկու ստեղծագործություններն էլ կարդացել են, երկու
գործերն էլ ավարտվում են աղջիկների ինքնասպանությամբ:

Ահա ևս մեկ օրինակ. Ղազարոս Աղայանի <<Անահիտ>> հեքիաթը, այստեղ մենք


տղամարդու աշխատուժի չարաշահումն ենք տեսնում:

2
Աստվածատրյան Մ. Գ., Թերզյան Գ. Հ. - ՏՀՏ կիրառումը հանրակրթական ուսումնական
հաստատությունում: Երևան 2006թ.:
Երիտասարդները, որպես թրաֆիկինգի ռիսկային խումբ
Թրաֆիկինգի զոհեր հիմնականում դառնում են այն մարդիկ կամ խմբերը, որոնց
կենասմակարդակը ցածր է լինում, նման մարդիկ պատկանում են ռիսկի խմբին:
Գենդերային անհավասարությունը, շարունակվող ավանդական արական սեռի դերի
գերիշխումը նույնպես նպաստում է մարդկանց առևտրի զարգացմանը: Բացի
աղքատությունը և պատկանելիությունը իգական սեռին, հաջորդ կարևոր ռիսկի
գործոն է համարվում երիտասարդությունը:

Տարբեր հասարակություններում երիտասարդները մարդկանց առևտրից


պաշտպանվում են տարբեր ձևերով: Ռիսկի գործոնները նույնպես տարբեր
հասրակություններում տարբեր են: Կարևոր է հասկանալ, որ մարդկանց առևտրի
զարգացումը չի որոշվում ստրկության դեմ ուղղված որևիցե գործող օրենքով կամ էլ
դրա բացատրությամբ: Այս խնդրի զարգացման աստիճանը հիմնականում որոշվում է
պետության ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակով և համապատասխան
քաղաքականության առկայությամբ: Երիտասարդների թրաֆիկինգի ռիսկայնության
ավելացմանը նպաստում են հասարակական նշանակելիություն ունեցող մի շարք
պատճառներ, որոնցից են

 Բարձրագույն կրթությունը դառնում է չափանիշ, որի համար պետք է վճարել:


Մի կողմից դա հանդիսանում է նախադրյալ, որի շնորհիվ հնարավոր է հեշտ
գտնել աշխատանք, ըստ մասնագիտության, մյուս կողմից՝ բարձրագույն
կրթության պետպատվերը պակասում է վճարովի տեղերի համեմատ:
Մեծամասամբ ֆինանսական վճարը թույլ չի տալիս միաժամանակ գոյությունն
ապահովել և վճարել կրթության համար:
 Գործազրկությունը երիտասարդների շրջանում-զարգացող երկրներում
երիտասարդները, որոնք նոր պետք է մուտք գործեն աշխատաշուկա բախվում
են գործազրկության բարձր մակարդակի սանդղակին, Հայաստանը այս
երկրների շրջանում առաջնային տեղ է զբաղեցնում, ցավոք, մեզ մոտ
հատկապես 18-25 տարեկան երիտասարդները լուրջ խնդիր ունեն
պայմանավոված նախկինում գրանցված կամ առհասարակ աշխատանք
չունենալու պատճառով: Գործատուների կողմից ներկայացվում է նախկինում
աշխատանքային փորց ձեռք բերելու անհրաժեշտության պահանջարկը:
 Պաշտոնների սեռական տարանջատումը և խտրականությունը
աշխատաշուկայում: Ընդհանուր առմամբ հետազոտությունները ցույց են տվել,
որ աշխատող կանանց թիվն անհամեմատ ցածր է աշխատող տղամարդկանց
թվից՝ հատկապես ղեկավար պաշտոններում:
 Հասարակության մեջ երիտասարդների և անչափահասների
անբարոյականացումը: Արևմտյան զարգացած երկրներում սա ավելի լուրջ
խնդիր է, քան այլ երկրներում: Անչափահասները, երիտասարդ կանայք որպես
սեքսուալ օբյեկտներ ցուցադրվում են գովազդներում, ֆիլմերում և
երաժշտական տեսահոլովակներում: Անչափահասների այդ տեսքով հանդես
գալը ԶԼՄ-ներում ի վերջո հանգեցնում է նրան, որ սեռական
հարաբերությունները ավելի երիտասարդների հետ համարվում են բնական,
իսկ դա էլ իր հերթին նպաստում է երեխաների և բավականին երիտասարդ
մարմնավաճառների պահանջարկի աճին և սեքս-բիզնեսի զարգացմանը:
 Կախվածություն թմրանյութերից, ալկոհոլից, մոլեխաղերից-երիտասարտ
թմրամոլները, ալկոհոլից կախվածները կամ խաղամոլները հեշտությամբ են
դառնում մարդկային առևտրի օբյեկտներ և անմիջապես ծուղակն են ընկնում,
քանի որ նրանց վրա հեշտ է ազդել:
 Կիրառվող նորմերի հակասություն՝ ուղղված երիտասարդներին և նրանց
իրական հնարավորություններին-այս երևույթի հետևանքով
հասարակությունը վերածվում է, այսպես կոչված <<սպառող>>
հասարակության, և շատ հաճախ ԶԼՄ-ներով գովազդվում է երիտասարդների
կյանքի այնպիսի կենսակերպը, որը գերազանցում է ներկայումս նրանց համար
ստեղծված միջին հնարավորությունները:
 Որոշ խմբերի սոցիալական մեկուսացումը-ինչպես անօթևան երեխաները,
այնպես էլ այն երեխաները, որոնք հեռացել են մանկատներից և փորձում են
ինքնուրույն կյանք սկսել, պատկանում են ռիսկի խմբին, քանի որ նրանք չունեն
անհրաժեշտ սոցիալական կապեր և աջակցություն: Կարելի է շատ
հեշտւթյամբ շահել նման երեխաների վստահությունը և չարաշահել այն, եթե
նրանք չունեն մշտական բնակավայր և զուրկ են ընտանիքի կամ մեծերի
օգնությունից:
 Լրացուցիչ դժվարություններ, որոնց հետ բախվում են հեռավոր մարզերում
կամ գյուղերում բնակվող երիտասարդները- նրանց մեծ մասը չունեն
շահավետ կապեր բարձր վարձատրվող աշխատանք գտնելու համար:
 Ոչ լիարժեք կանխարգելող աշխատանքներ՝ ուղղված մարդկանց առևտրի դեմ,
որոնք անցկացվում են ուսումնական հաստատություններում կամ ԶԼՄ-ների
օգնությամբ-երիտասարդների մեծ մասը միամիտ է և անիրատես, չափից դուրս
վստահ են իրենց ուժերի վրա, հավատում են, որ կարող են կառավարել իրենց
անգամ նոր և անծանոթ իրավիճակում: Պատահում է, որ երիտասարդները
հաճախ բավականաչափ իրազեկված չեն աշխատանքի հետ կապված այն
վտանգների մասին, որոնք առկա են օտար երկրում առանց օրինական
աշխատանքի թույլտվության կամ առանց աշխատանքային պայմանագրի
աշխատելիս:3

3
Марион Паюметс. Тийу Лаан. Тарговля людьми: методология работы с молодежью. Москва 2005 г.
Թրաֆիկինգի դեմ պայքարի միջոցառումները Հայաստանի
Հանրապետությունում
Թրաֆիկինգի դեմ պայքարը ՀՀ-ում սկսվել է 2002թ. հոկտեմբերից, երբ ՀՀ
վարչապետի որոշմամբ Հայաստանի Հանրապետությունից շահագործման
նպատակով մարդկանց ապօրինի փոխադրման, տեղափոխման ու առուվաճառքի
/թրաֆիկինգի/ հետ կապված հարցերն ուսումնասիրելու և առաջարկություններ
ներկայացնելու նպատակով ստեղծվեց միջգերատեսչական հանձնաժողով: ՀՀ
վարչապետի որոշմամբ 2007թ դեկտեմբերի 6-ին N 861-Ա որոշմամբ ստեղծվել է
թրաֆիկինգի հարցերով խորհուրդ: Խորհրդի անդամներն են բոլոր շահագրգիռ
նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարները: Խորհրդի ընթացիկ
աշխատանքները կազմակերպելու նպատակով ստեղծվել է նաև աշխատանքային
խումբ: Ազգային ծրագրով ներկայացված ռազմավարություններն ու իրականացված
գործողություններն ուղղված են մարդկանց թրաֆիկինգի դեմ պայքարի արդյունավետ
կազմակերպմանը և ներառում են 7 հիմնական բաժիններ, դրանք են՝

 Թրաֆիկինգի քրեականացում և օրենքների կիրառում


 Թրաֆիկինգի կանխարգելում
 Թրաֆիկինգի զոհերի պաշտպանություն և աջակցություն
 Համագործակցություն
 Ուսումնասիրությունների կատարում
 Կառավարում և համակարգում
 Մոնիթորինգ և գնահատում:

Թրաֆիկինգի զոհերի բացահայտման և վերադարձի կազմակերպման նպատակով


նախատեսվում են ոստիականության, սահմանապահ մարմինների, հարցազրույց
վարողների համար թրաֆիկինգի զոհերի հայտնաբերման և նույնացման
մասնագիտական աշխատանքները բարելավող դասընթացներ, մշակել թրաֆիկինգի
զոհերի նույնացման չափանիշների ցանկ, նրանց առնչվող մարմինների և
կազմակերպությունների կողմից կիրառման համար, քննարկել սահմանային
անցակետերում ժամանակավոր կացարաններ ստեղծելու խնդիրը, համագործակցել
ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատողների հետ՝ թրաֆիկինգի
զոհերի հայրենիք վերադարձն ապահովելու համար, ստեղծել թրաֆիկինգի զոհերի
վերականգնողական և աջակցության կենտրոններ: Այս ամենը իրականացնելու
համար կարևոր է առանձնացնել այն հիմնական խնդիրները, որոնք նկատվում են
թրաֆիկինգի զոհերի մոտ: Դրանք հիմնականում առողջական բնույթի են, նրանք
ովքեր թեկուզ փրկվում են կավատների ճանկերից ունենում են անվերականգնելի
առողջական կորուստներ, սոցիալական՝ մարդիկ պիտակավորվում են, կամ
վախենալով դրանից մեկուսանում են հասարակությունից, հոգեբանական՝ հաճախ
նկատվում է հասարակության մեջ նրանց մարգինալացումը, չեն խոսում իրենց հետ
պատահածի մասին կամ ստում են, ապրում են վախի մթնոլորտում: Շատ են
դեպքերը, երբ սեռական շահագործման զոհերը տառապում են հետտրավմատիկ
սթրեսային համախտանիշով, որի դեպքում նրանց մոտ դրսևորվում են տրավմատիկ
վիճակը անընդհատ վերապրելու հակում, հաճախ կրկնվող հիշողութնյուններ և
մղձավանջներ, նկատվում է անտարբերություն, ինքնախարազանում,
ինքնամեկուսացում, նյարդայնություն, քնի խանդառում, մակերեսային և ընդհատվող
քուն: Բացասական ազդեցությունների քանակը այնքան անծայրածիր է, որ դրանց
մասին կարելի է խոսել հավերժ: Դրանց շարքերում վերոնշյալներից բացի կարող ենք
առանձնացնել նաև սոցիալ-տնտեսական վիճակը, աշխատաշուկայում
անմրցունակությունը, իրավական պաշտպանվածության համակարգի թուլացումը,
անտարբերությունն ու անապահովությունը, հոգեկան, ֆիզիկական առողջության
հսկայական տույժերը, կյանքի պահպանման սպառնալիքը, անվտանգության
խարխուլ համակարգը և այլն: 4

Ընդհանրացնելով կարելի է եզրակացնել, որ թրաֆիկինգը մշտապես եղել է և


շարունակում է լինել, վերջինիս կյանքից զրկելու համար կիրառվող բոլոր
սանկցիաները՝ դեֆակտո առկա և դեյուրե չգործող, ամբողջական միամորումներ են,
որոնց գործունեության դաշտի անընդհատ կատարելագործումն ու բարելավումը
թեկուզ չեն կարող հասնել ցանկալի արդյունքների, քանի որ այստեղ մենք գործ
ունենք մարդկային գործոնի հետ, ուստի, սուբեկտիվիզմը գերակշռող այս
հայեցակետում մեզ մնում է հույսը դնել միայն մարդկային ուշադրության
կենտրոնացվածության, տեղեկացվածության բարձրացման և իմաստնության դաշտի
ընդլայնման վրա:

4
Տողանյան Ն., Խաչատրյան Հ.-Հայ գրականություն 7 ձեռնարկ, Երևան 2008 թ.:
Խաղարկային իրավիճակ

Դերային խաղ <<Փարիզ, Փարիզ>>


Լսարանը բաժանվում է 4 խմբի: Բոլոր խմբերին ներկայացվում են նույն
իրադրությունը, որը նրանցից երեքը պետք է խաղարկեն, իսկ մեկ խումբը գնահատի:
Երեք խմբերից յուրաքանչյուրը իրադրությունը խաղարկելու և դրա հնարավոր
շարունակությունը ներկայացնելու համար հանդես է գալիս տարբեր
տեսանկյուններից: Առաջին խւոմբը լավատեսների խումբն է, որը ներկայացնում է
իրադրությունն ու դրա հնարավոր ավարտը լավատեսական տեսանկյունից: Երկրորդ
խումբը հոռետեսների խումբն է, որը ցույց է տալու, թե ինչ կարող է պատահել
վատագույն դեպքում: Իսկ երրորդ խումբը իրատեսների խումբն է, որը փորձում է
գուշակել, թե իրական կյանքում, որպես կանոն, նման իրավիճակները ինչ լուծում են
ստանում:

Պատրաստվելու համար յուր. խմբին տրամադրվում է և 7-8 րոպե, իսկ ներկայացման


համար 3-5 րոպե:

Գնահատումը կատգարվում է բաց տարբերակով: Գնահատման չափորոշիչների


ցանկում առաջնային չափանիշներից են համարվում խմբերի որդեգրած
քաղաքականությանը համարժեք տեսակետների արտահայտումն ու ներկայացումը:
Իրավիճակ

Լ-ն համալսարանն ավարտելուց հետո ցանկություն ուներ աշխատելու


արտասահմանում: Աշխատանքային գործակալությունը նրան առաջարկեց
երեխաններին խնամողի աշխատանք մի ընտանիքում: Որտեղ կային մինչև 5
տարեկան երեք երեխաներ: Աշխատանքը Փարիզում էր և Լ-ին համոզեցին, որ
ֆրանսերենի չիմացությունը խնդիր չէ, քանի որ ընտանիքի հետ ապրելով՝ շատ արագ
կյուրացնի այդ լեզուն: Նա տուրիստական վիզա ստանալուց հետո մեկնեց Փարիզ:
Օդանավակայանում նրան դիմավորեց այդ ընտանիքի ենթադրյալ հայրը և ուղեկցեց
տուն: Ճատքինապարհին նա հարցրեց, թե քանի ամսով է մուտքի վիզա ստացել:
Տեղեկանալով, որ վիզան մեկ ամսով է, ենթադրյալ հայրը վերցրեց Լ-ի անձնագիրը
վիզան վեց ամսով երկարացնելու համար:

Երբ նրանք ժամանեցին տուն, պարզվեց, որ այնտեղ երեխաներ չկան: <<Մենք


կատակել ենք: Այս տան երեխան ես եմ, և դուք պետք է ինձ խնամեք>>,- ասում է
ենթադրյալ հայրը և հայտնում, որ Լ-ն պետք է մարմնավաճառությամբ զբաղվի: Նա
սպառնում է Լ-ին չփորձել որևէ տեղ զանգել կամ որևէ մեկին դիմել, քանի որ ինքը
սպանել է նման փորձեր ձեռնարկած այլ մարդկանց:5

5
Պետրոսյան Ս. Ս.-Դերային խաղի նշանակությունը քաղաքացիական կրթության դասերի ժամանակ:
Մարդ և հասարակություն, 2005 թ.:
Օգտագործված գրականության ցանկ

1. ԱՄՆ Պետական դեպարտամենտի մարդկանց թրաֆիկինգի մասին 2009 թ.


զեկույցից:
2. Աստվածատրյան Մ. Գ., Թերզյան Գ. Հ. - ՏՀՏ կիրառումը հանրակրթական
ուսումնական հաստատությունում: Երևան 2006թ.:
3. Պետրոսյան Ս. Ս. - Դերային խաղի նշանակությունը քաղաքացիական
կրթության դասերի ժամանակ: Մարդ և հասարակություն, 2005 թ.:
4. Տողանյան Ն., Խաչատրյան Հ.- Հայ գրականություն 7 ձեռնարկ, Երևան 2008 թ.:
5. Марион Паюметс. Тийу Лаан. Тарговля людьми: методология работы с
молодежью. Москва 2005 г.

You might also like