You are on page 1of 2

4/4/24, 7:21 PM Ւ՞նչ տարաձայնություններ կան Բայդենի ու Թրամփի միջև միգրացիոն քաղաքականության վերաբերյալ

ԼՈՒՐԵՐ

Ւ՞նչ տարաձայնություններ կան Բայդենի ու


Թրամփի միջև միգրացիոն քաղաքականության
վերաբերյալ
36 minutes ago

«Ամերիկայի Ձայն»-ի Կենտրոնական խմբագրություն

Անօրինական ներգաղթը ամերիկյան նախընտրական քարոզարշավի, թերևս, գլխավոր


հարցն է: Հայտնի է, որ ԱՄՆ նախագահի թեկնածուներ Ջո Բայդենն ու Դոնալդ Թրամփը
տարբեր մոտեցումներ ունեն խնդրի վերաբերյալ:

Այս ապրիլի 2-ին Վիսկոնսին նահանգում կայացած փրայմերիզի ժամանակ անօրինական


ներգաղթի հարցը առաջնային էր:

«Ներգաղթ, գնաճ, կյանքի իրավունք. սրանք ինձ համար առաջին երեք խնդիրներն են»,-
ասում է Վիսկոնսինի բնակիչ Սքոթ Լինդեմանը։

Լինդեմանը նախկինում քվեարկել է հանրապետական Դոնալդ Թրամփի օգտին և ասում է,


որ նույնը կանի:

Վիսկոնսիում Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե պատրաստվում է իրականացնել


«ամերիկյան պատմության մեջ ամենամեծ արտաքսումը»՝ երկիրը ազատելով «վտանգավոր
մարդկանցից»:

«Նրանք ուղարկում են բանտարկյալների, մարդասպանների, թմրավաճառների, հոգեկան


հիվանդների, ահաբեկիչների: Բոլոր երկրներից ամենավատ [զանգվածը] հիմա գալիս է մեր
երկիր: Նրանք գալիս են Կոնգոյից, Եմենից, Սոմալիից, Սիրիայից, ամբողջ աշխարհից:
Նրանք գալիս ու երկիրը քանդում են, կործանում են մեր երկիրը»,-հայտարարել է Թրամփը:

Հարվարդի համալսարանի վերջին սոցհարցման համաձայն, ներգաղթի խնդիրը ԱՄՆ


ընտրողների համար գլխավորն է, և հարցվածների մեկ երրորդից ավելին այն վեր է դասել
տնտեսական, առողջապահական ու հանցավորության ներկայացրած խնդիրներից։

https://www.amerikayidzayn.com/a/7557369.html?utm_medium=referral&utm_campaign=voaglobal&utm_source=voanews.com&utm_content=servic… 1/2
4/4/24, 7:21 PM Ւ՞նչ տարաձայնություններ կան Բայդենի ու Թրամփի միջև միգրացիոն քաղաքականության վերաբերյալ

Նախագահ Ջո Բայդենի խոսքով, ներգաղթյալները նպաստում են ԱՄՆ տնտեսական


զարգացմանը և վտանգավոր չեն, ինչպես Թրամփն է ասում:

«Իմ պաշտոնավարման առաջին օրը ներկայացրեցի համապարփակ ծրագիր՝ ամրապնդելու


ներգաղթի համակարգը, պաշտպանելու մեր սահմանները, որովհետև ի տարբերություն
Դոնալդ Թրամփի, գիտեմ, թե ովքեր ենք մենք՝ ամերիկացիներս»,- ասել է Բայդենը:

Թրամփի կողմնակիցները վերհիշում են Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու նրա՝ 2016


թվականի խոստումը: Նախկին նախագահը խոստանում է վերընտրվելու դեպքում ավարտել
գործը։

«Ձեր ձայների շնորհիվ կփակեմ սահմանը, կդադարեցնեմ [մեր երկիր] ներխուժումը, վերջ
կտամ սպանություններին, և մենք պարտության կմատնենք նրանց, ովքեր զբաղվում են
մարդկանց առևտրով»,- հայտարարել է Թրամփը։

Անցած շաբաթ ԱՄՆ վերաքննիչ դատարանն արգելեց է Տեխաս նահանգին կիրառել մի


օրենք, որը քրեականացնում է չարտոնված մուտքը նահանգ և թույլ է տալիս նահանգային
դատավորներին վճիռներ կայացնել՝ ձերբակալվածներին արտաքսելու վերաբերյալ:

Բայդենի խոսքով, ԱՄՆ Կոնգրեսին է ներկայացված ծրագիր՝ բարելավելու սահմանային


անվտանգությունը:

«Այս օրինագիծը կարող է կյանքեր փրկել: Այն նախատեսում է միջոցները, որոնց կարիքն
ունեն մեր քաղաքներից շատերը: Այն ինձ հնարավորություն է տալիս ժամանակավորապես
փակել սահմանը, երբ ներգաղթյալների թիվը գերազանցի թույլատրելի չափը»,- ասել է
Բայդենը:

ԱՄՆ Ներկայացուցիչների տան հանրապետականները դեմ են արտահայտվել այդ


օրինագծին՝ հիմնվելով Թրամփի հնչեցրած առարկությունների վրա: Սենատը նույնպես չի
կարողացել քվեարկել նախագծի օգտին:

https://www.amerikayidzayn.com/a/7557369.html?utm_medium=referral&utm_campaign=voaglobal&utm_source=voanews.com&utm_content=servic… 2/2

You might also like