You are on page 1of 2

Մուսոլինիի արտաքին քաղաքականությունը 1922-

40 թթ․
4 Աճող հավակնոտություն

Մուսոլինին Բրիտանիայի և Ֆրանսիայի աչքերում լավ հարևան էր , բայց 1920-


ականների վերջերին նա ավելի ու ավելի վճռականորեն էր պնդում վերանայել
խաղաղության պայմանագրերը և դարձնել Իտալիան «հզոր, հարգված և վախեցնող»:
Այնուամենայնիվ, այդ նպատակի իրականացման համար նրան պետք էին համախոհներ
և ավելի հզոր զինված ուժեր։
1927թ.-ին Իտալիան ստորագրեց հանձայնագիր Հունգարիայի` ևս մեկ ռևիզիոնիստ 1
պետության հետ, նաև Մուսոլինին ֆինանսավորում էր Գերմանիայի աջակողմյան
ուժերին այն հույսով, որ այնտեղ իշխանության կգա ֆաշիստական կառավարությունը:
Նա այնքան հեռու գնաց, որ անգամ սկսեց գերմանական ռազմական օդաչուներին
Իտալիայում վերապատրաստել, ինչը Վերսալի դաշնագրի հստակ խախտում էր: Ինչ
վերաբերում է ռազմական ուժին, դիկտատորը 1927թ-ին Իտալիայի պառլամենտում
հայտարարեց, որ կստեղծի այնպիսի ռազմաօդային ուժ, որը կլինի «բավական մեծ,
որպեսզի ստվերում թողնի արևը»: Սակայն, երբ 1928 թ.ին նա ստորագրեց Բրիան-Քելլոգի
պակտը` հրաժարվելով պատերազմից իբրև խնդիրների կարգավորման միջոցի, նա
անմիջապես հերքեց դա իր ելույթում այդ նույն պառլամենտում : 1930-ականների սկզբից
Ֆաշիստական ռեժիմն արդեն պատրաստ էր անելու ավելին, քան Բալկանյան
խնդիրներին խառնվելը։ Հիմա այն պատրաստ էր հարցականի տակ դնել ստատուս
քվոն` շարունակելով հետապնդել «ավելի հզոր» Իտալիայի նպատակը: 1930-ականներին
նկատելի է, որ Իտալիան ավելի ագրեսիվ էր դառնում ոչ միայն Բալկաններում , այլև
Արևմտյան Եվրոպայում և Աֆրիկայում:
Ի՞նչը հրահրեց այսպիսի զարգացում:
Կա տեսակետ, որ այս քաղաքականությունը ընտրվել է նրա համար, որպեսզի շեղի
հանրության ուշադրությունը Իտալիայի ներքին խնդիրներից : Մուսոլինին անտարակույս
գիտակցում էր, որ արտաքին հաջողությունները կամրապնդեն նրա ռեժիմի դիրքերը և,
միգուցե, զգում էր, որ այժմ իրեն անհրաժեշտ են նոր դրամատիկ հաջողություններ, երբ
ներքին քաղաքականությունը հիասթափեցնող արդյունքներ էին ցույց տալիս: Մեկ այլ
տեսակետի համաձայն նրա նպատակները միշտ էլ եղել են ագրեսիվ և ընդլայնողական,
նույնիսկ եթե հանգամանքները ստիպեին նրան դա քողարկել: Ֆաշիստական արտաքին
քաղաքականությունն ավելի ռազմատենչ դարձավ որոշ չափով նրանից , որ Իտալիայի
դիվանագիտությունը 1920-ականներին մեծ հաջողություններ չունեցավ , սակայն
հիմնականում այն գիտակցումից, որ Նացիզմը փոխել է եվրոպական իրականությունը և
Իտալիայի հավակնությունների համար նոր ճանապարհներ է բացել:

Գերմանիա-Իտալիա հարաբերություններ 1933–1935 թթ

Մուսոլինին 1920-ականներին հասկացավ, որ հզոր, վերականգնվող Գերմանիան ,


որը անընդհատ փնտրում էր Վերսալյան պայմանագրերի վերանայում, կվախեցնի
Բրիտանիային և Ֆրանսիային և նրանց ավելի հանդուրժող կդարձնի իտալական
պահանջների նկատմամբ: Իրոք, ոչ ոք չէր ցանկանում Իտալիայի հետ թշնամի լինել,
ինչի շնորհիվ նա ի վիճակի էր խաղալ երկու

1
Պետություն, որը ցանկանում է փոխել խաղաղության պայմանագրերը, որոնք հաստատվել են Առաջին
աշխարհամարտից հետո:
Մուսոլինիի արտաքին քաղաքականությունը 1922-
40 թթ․

հակառակորդ ճամբարներում իր իսկ շահերի համար: Մուսոլինին


ամենայն հավանականությամբ մինչև 1920-ականների վերջը
ֆինանսավորում էր ոչ միայն նացիստներին, այլև գերմանական այլ
աջակողմյան ուժերին: Առաջին հայացքից, նա պետք է ուրախանար, երբ
Գերմանիայում 1933թ.-ին Հիտլերը եկավ իշխանության, սակայն,
իրականում, երկու ռեժիմների միջև հարաբությունները սկզբնական
շրջանում բավականին դժվար էին:
Մուսոլինին բավականություն էր ստանում ասելով, որ «իր
ստեղծածը»` Ֆաշիզմը, տարածվում է ամբողջ Եվրոպայով, բայց նա նաև
մտավախություն ուներ, որ Գերմանիան կդիտարկվի որպես ֆաշիզմի
կենտրոն և նրա վրա ստվեր կգցի նոր Ֆյուրերը: Ավելի կարևոր խնդիր էր
այն, որ այդ նոր Գերմանիան կարող էր միավորվել Ավստրիայի հետ և
ստեղծելով «ավելի հզոր» Գերմանիա, որը Իտալիայի հետ կկիսեր Ալպյան
սահմանները: Եթե դա տեղի ունենար, Իտալիան կկորցներ իր
հյուսիսային սահմանների անվտանգությունը, որը նա ձեռք էր բերել
1918թ.-ի Ավստրո-Հունգարիայի դեմ կրած հաղթանակով և միգուցե
նույնիսկ ստիպված լիներ վերադարձնել այն բոլոր գերմանական
տարածքները Իտալիայի հյուսիս-արևելքում, որոնք նա ձեռք էր բերել
խաղախության կորֆերանսին:
Ավստրո-Գերմանական միության` Անշլուսի (Anschluss) վտանգն
ավելի ակնհայտ դարձավ Վիեննայում ավստրիական կառավարության
համար: Այս երկու պետությունների միջև ոչ մի միություն չէր կարող
դառնալ պարզպես միաձուլում, դա կլիներ թույլի (Ավստրիա) էֆեկտիվ
գրավվում ուժեղի կողմից (Գերմանիա): Հետևաբար Դոլֆուսը`
Ավստրիայի կանցլերը, արտաքին աջակցություն էր փնտրում և 1933թ.-ին
նա 3 անգամ այցելեց Հռոմ: Նա այստեղ համաձայնություն ստացավ, որ
Իտալիան կպաշտպանի Ավստրիան գերմանական հնարավոր
ագրեսիայից։ 1934թ.-ի հուլիսին սակայն Դոլֆուսը սպանվեց նացիստների
կողմնակիցների կողմից: Մուսոլինին շատ վրդովվեց և անմիջապես
զորքեր կուտակեց Գերմանիայի հետ սահմանին` փորձելով հետ պահել
Գերմանիային զինված անշլյուսի մտքից: Երկու ֆաշիստական
պետությունների միջև հարաբերությունները լավ սկիզբ չունեցան :
Իսկապես, 1933թ.-ին Մուսոլինի այսպես նկարագրեց Հիտլերին. «Մի
երազկոտ, որն ավելի շատ խոսում է, քան կառավարում…Նրա ուղեղը
լցված
է փիլիսոփայական և քաղաքական գաղափարներով, որոնք
բոլորովին կապակցված չեն»:

You might also like