You are on page 1of 2

Մուսոլինիի արտաքին քաղաքականությունը 1922-40 թթ․

6 Իտալա-գերմանական հարաբերությունները

«Ստրեզայի ճակատը» 1935 թ․

Ավստրիայի վարչապետ Դոլֆուսի սպանությունից հետո Մուսոլինիի


վերաբերմունքը Հիտլերի հանդեպ խիստ բացասական էր։
Հարաբերությունները ավելի սրվեցին, երբ միակողմանիորեն խախտելով
Վերսալյան պայմանագրի հոդվածները` 1935 թ. մարտին Հիտլերը երկրում
մտցրեց ընդհանուր զինվորական ծառայություն, ձեռնամուխ եղավ ուժեղ
բանակի ու օդուժի ստեղծմանը: Հիտլերը հայտարարեց, որ պատրաստվում է
ստեղծել խաղաղության պայմանագրով հաստատված թույլատրելի չափը 5
անգամ գերազանցող զինված ուժեր։ Բախվելով այս խնդրին՝ Մուսոլինին
համաձայնեց 1935 թ․ ապրիլի 14-ին հանդիպել Բրիտանիայի վարչապետ Ռ․
Մակդոնալդի և Ֆրանսիայի արտգործնախարար Պ․ Լավալի հետ իտալական
Ստրեզա քաղաքում՝ գերմանական ակնհայտ սպառնալիքին ընդհանուր
արձագանք տալու համար: Արդյունքում կնքվեց հռչակագիր, ըստ որի երեք
ուժերը ձևավորում էին «Ստրեզայի ճակատը» և պետք է համագործակցեին՝
թույլ չտալու հետագայում պայմանագրերի խախտում, որը կարող էր
սպառնալ խաղաղությանը:
Այնուամենայնիվ, չնայած Մուսալինին վախենում և չէր վստահում
Նացիստական Գերմանիային, նա գիտակցում էր, որ Ֆրանսիան և Մեծ
Բրիտանիան ունեին նույնքան, եթե ոչ ավել պատճառներ Գերմանիայից
վախենալու: Վերազինված և թշնամական Գերմանիան հիշեցրեց Արևմտյան
դաշնակիցներին Առաջին աշխարհամարտի բոլոր սարսափները: Դուչեն
բավականաչափ խորաթափանց էր դրանից օգուտ քաղելու համար:
Ստրեզայի ճակատը մեծացրեց նրա պաշտպանվածությունը Անշլյուսի
վտանգից, բայց նաև ցույց տվեց, որ Արևմտյան պետությունները փորձում էին
խուսափել Գերմանիայից` համաձայնելով այլ պետությունների հետ վերանայել
խաղաղության պայմանագրերը: Մուսոլինին համոզված էր, որ իտալա-
գերմանական համագործակցության միտքն անգամ կվախեցնի Մեծ
Բրիտանիային և Ֆրանսիային և նման հավանականությունը վերացնելու
համար նրանք կարող են ավելի հանդուրժող լինել Իտալիայի
հավակնությունների և ծովային արկածների հանդեպ: Մուսոլինին սա
իդեալական հնարավորություն էր համարում մինիմալ ռիսկով իր գաղութային
կայսրությունը մեծացնելու համար: Եվ որպես ընդլայնվելու համար տարածք
նա ընտրել էր Աբիսինիան։

«Պողպատե պակտ»
Աբիսինիայի նվաճումից հետո դրությունը փոխվեց, քանի որ Մուսոլինին,
մեզ հայտնի պատճառներով, իր ճամբարը փոխեց և գերմանական ուժից
վախենալու և դիմադրելու փոխարեն անցավ նրա հետ համագործակցելուն։
1923-ից 1934-ի թթ․ արտաքին քաղաքականության մեջ դիվանագիտական
մոտեցումը փոխարինվեց ավելի ագրեսիվ քաղաքականությամբ և փառքի
հասնելու ավելի մեծ ցանկությամբ:
Ֆաշիզմի գաղափարախոսությունը Եվրոպայում տարածելու, նման մեկ այլ
պետություն այստեղ հաստատելու և ռազմածովային նոր հենակետ ստանալու
ակնկալիքով Մուսոլինին 1936-1939 թթ․ զգալի ռազմական աջակցություն
Մուսոլինիի արտաքին քաղաքականությունը 1922-40 թթ․

տրամադրեց աջաթևյան
ազգայնական Ֆրանսիսկո
Ֆրանկոյին Իսպանական
քաղաքացիական պատերազմի
ժամանակ (վերջինիս աջակցում
էր նաև Հիտլերը)։
Իտալա–աբիսինյան
պատերազմն ու Իսպանիայի
իրադարձություններին
միջամտելու ընթացքում
նացիստական Գերմանիայի և
ֆաշիստական Իտալիայի միջև
համագործակցություն սկսվեց,
որը ավելի արագացրեց երկու
երկրների միջև դաշինքի կնքման
գործընթացը: 1936 թ.
հոկտեմբերի 25–ին Գերմանիան
և Իտալիան Բեռլինում
ստորագրեցին համաձայնագիր
Բալկաններում և Դանուբի
ավազանում իրենց տնտեսական
էքսպանսիայի ոլորտները
սահմանագծելու մասին: Նրանք միաժամանակ պայմանավորվեցին
Իսպանիայում պատերազմի հետագա վարման և Իտալիայի կողմից
Աբիսինիայի զավթումը Գերմանիայի կողմից ճանաչելու մասին: Այսպես
ձևավորվեց գերմանա–իտալական բլոկը, որը պատմության մեջ մտավ իբրև
Բեռլին–Հռոմ առանցք: Բենիտո Մուսոլինին հայտարարեց, որ եվրոպական
բոլոր երկրները պետք է պտվեն Հռոմ-Բեռլին առանցքի շուրջ, այստեղից
ստեղծվեց «առանցք» եզրույթը։
Դրան զուգահեռ տեղի ունեցավ Նացիստական Գերմանիայի մերձեցումը
ծավալապաշտական ծրագրեր մշակող միլիտարիստական Ճապոնիայի հետ:
Պակտի գաղտնի հավելվածում կողմերը պարտավորվում էին ԽՍՀՄ–ի հետ
չկնքել պակտին հակասող քաղաքական համաձայնագիր: 1937 թ.
«Հակակոմինտերնյան պակտին» միացավ նաև ֆաշիստական Իտալիան:
Նույն թվականին նա նաև դուրս եկավ Ազգերի լիգայից։
Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ 1939 թ ապրիլին
իտալական ջոկատները բռնազավթեցին Ալբանիան։ Իրականում սա ոչ ավելին
էր, քան քարոզչական քայլ, քանի որ Ալբանիան արդեն վաղուց
արդյունավետորեն իտալական հսկողության տակ էր գտնվում։
Այնուամենայնիվ, այն ուժեղացրեց Մուսոլինիի հեղինակությունը որպես
նվաճող հերոսի, որը Իտալիան տանում էր դեպի իր նախկին փառքը:
1939 թ. մայիսի 22–ին Գերմանիայի և Իտալիայի միջև ռազմաքաղաքական նոր
դաշինքի՝ «Պողպատե պակտ»-ի ստորագրումով կողմերն իրենց
համագործակցությունը դարձրին անշրջելի: Նրանք պարտավորվում էին պատերազմի
դեպքում միմյանց պաշտպանել «ցամաքում, ծովում և օդում»:
Այսպիսով՝ նախքան Երկրորդ համաշխարհային պատերազմը Բեռլին–Հռոմ–Տոկիո
առանցքը հիմնականում ձևավորված էր։

You might also like