You are on page 1of 3

Ռուսաստանի տարածքը, բնակչությունը, սոցիալական կառուցվածքը, հարկային

համակարգը XIX դարի վերջին և XX դարի սկզբին

XIX-XX դարերի սահմանագծին Ռուսաստանը մուտք գործեց իր պատմության


նոր փուլ, որի համար բնութագրական հատկանիշ էր տնտեսության արագ
զարգացումը և հասարակական-քաղաքական կյանքի կտրուկ շրջադարձերը: Այս
ամենին զուգահեռ աճում էին նաև քաղաքական հակասությունները և
հեղափոխական տրամադրությունները:
XIX դարի վերջին Ռուսաստանը համարվում էր տարածքով ամենամեծ երկիրը և
կազմում էր ցամաքի 1/6 մասը: Այն ձգվում էր Գերմանիայից մինչև Ալյասկա ու
Աղֆանստանից մինչև Անդրբևեռ: Նրանում ապրում էին 126 մլն. մարդ (առանց
Ֆինլանդիայի և Լեհաստանի): Այդ ցուցանիշը հավասար էր Ֆրանսիայի,
Գերմանիայի, Անգլիայի բնակչության թվին միասին վերցրած, իսկ 1.7 անգամ
գերազանցում էր ԱՄՆ-ի բնակչությանը: Բնակչության թիվը 1913 թ. հասավ ավելի
քան 159 միլիոն: 1904 թ. գյուղացների տեղափոխությունների արգելքի վերացումը
նպաստեց հարավային և արևելյան նահանգների բնակչության աճին, սակայն երկրի
բնակչության հիմնական հատվածը շարունակում էր կենտրոնացված մնալ երկրի
արևմտյան՝ եվրոպական հատվածում՝ շուրջ 80%:
Այդ ընթացքում կրճատվեց նաև մանկական մահացությունը, որի շնորհիվ
կյանքի միջին տևողությունը Ռուսաստանում 27-ից հասավ 33-ի: Սակայն նույնիսկ
այս պարագայում մահացությունը Անգլիայի հետ համեմատած ավել էր 2 անգամ, իսկ
համեմատած Գերմանիայի 1,7 անգամ: Սովը, զանազան հիվանդությունները ու
ազգային առողջապահական համակարգի ցածր մակարդակը հանգեցնում էին
մահացության աճին:
Ռուսաստանը համարվում էր բնական ընդերքով հարուստ երկիր, իսկ
կլիմայական հարմար գոտիներում գտնվելը լրացուցիչ խթան էր հանդիսանում երկրի
զարգացման համար:
Բանակի թիվը հասնում էր 950,000, որը համարվում էր ամենամեծ բանակը
ամբողջ Եվրոպայում: Իր չափերով Ռուսաստանի բյուտջեն համարվում էր
ամենամեծը ամբողջ աշխարհում, թեև յուրաքանչյուր քաղաքացուն բաժին ընկնող
եկամտով այն զգալիորեն զիջում էր եվրոպական զարգացած երկրներին:
Կառավարման ձևով Ռուսաստանը համարվում էր ինքնակալ միապետություն,
որն իր ձևով միակն էր Եվրոպայում՝ բացառությամբ Օսմանյան կայսրության և
փոքրիկ Չեռնոգորիայի: Երկրում ապրում էին շուրջ 150 ազգություններ: Համաձայն
1897 թ. առաջին համառուսական մարդահամարի կայսրության տարածքում
բնակվում էին 47% ռուսներ, 19% ուկրաինացիներ, 6-ական % բելոռուսներ, ֆիներ,
լեհեր և այլն: Այս ազգերը գտնվում էին սոցիալ-տնտեսական և մշակութային
զարգացման տարբեր մակարդակներում: Ռուսաստանի կայսրը կրում էր
«Համառուսական կայսր», Լեհական ցար, Ֆինլանդիայի մեծ իշխան տիտղոսները:
Վարչական առումով երկիրը բաժանված էր նահանգների, որոնք 19-րդ դարի
վերջին հաշվվում էին 97-ով, իսկ յուրաքանչյուր նահանգ բաղկացած էր 10-15
գավառներից: Միջին Ասիայում Ռուսաստանի պրոտեկտորատի տակ էին գտնվում
Խիվայի խանությունը, Բուխարայի էմիրությունը: Ֆինլանդիան XX դարի սկզբին
պահպանում էր իր ինքնավար կարգավիճակը:
Հիմնական կրոնը համարվում էր ուղղափառ քրիստոնեությունը, սակայն կային
նաև կաթոլիկներ, լյութերականներ, իսլամի հետևորդներ, տարբեր հեթանոսական
պաշտամունքների կրողներ:
Հարկ է նշել, որ Ռուսաստանի բնակչության հիմնական մասը գյուղացիներ էին,
որոնք կազմում էին ողջ բնակչության 77 %-ը, իսկ առևտրականներն ու
հոգևորականները կազմում էին բնակչության 0,5 %-ը: Ռուսաստանում 1897-1913 թթ.
ընթացքում ավելացավ նաև վարձու բանվորների թիվը, որը կրկնապատկվելով
հասավ շուրջ 18մլն.: Գործարաններում լայնորեն կիրառվում էր երեխաների
աշխատանքը:
XX դարի սկզբին Ռուսաստանում սկսվեց քննարկվել նոր հարկային
համակարգի անցնելու անհրաժեշտությունը, քանզի ներկա համակարգը կրում էր
բազմաստիճան և հնացած բնույթ:
Երկրի գլխավոր հարկատեսակը համարվում էր հողահարկը՝ անշարժ գույքից և
դամական կապիտալից գանձվող հարկը, բնակարանային հարկը՝ առանձնատների և
թանկարժեք բնակարաններից գանձվող և արդյունաբերական հարկը, որը գանձվում
էր այս կամ այն արտադրությամբ զբաղվելու համար: Բոլոր հարկերը կախված էին
եկամուտների չափերից:
Պետական ծախսերի ավելացումը տանում էր նրան, որ ընդունվեր ավելի
արդյունավետ հարկային համակարգ, որը կիրառվել էր մի շարք երկրներում և տվել
իր դրական արդյունքները: Նոր հակատեսակը գանձվում էր ոչ թե
սեփականությունից, այլ կախված էր հարկատուի եկամուտից: Սակայն մինչև նման
հարկատեսակ կմտցվեր, նախ ուսումնասիրվում էր հնարավոր հարկատուների
հնարավորությունները, որպիսի պատկերացում ունենան հարկային մուտքերի
մասին:
1904 թ. երկրում սկսվեցին ուսումնասիրվել այն պաշտոնյաները, որոնք ունեին
1000 ռուբլուց ավելի եկամուտ՝ հանած ընթացիկ ծախսերը: Այս նույն
ուսումնասիրությունը կրկնվեց նաև 1909 թ. ավելի կատարելագործված մեթոդներով:
Արդյունքները ամփոփվեցին արդեն հաջորդ տարի և պարզվեց, որ Ռուսաստանում
կա շուրջ 1,5 մլն մարդ, ովքեր համարվում են ապահովված: Այս խմբի մեջ մտնում էին
խոշոր հողատերերը, արդյունահանողները, ներկրողները, մտավորականության
վերնախավը, բարձրաստիճան պաշտոնյաները և սպաները: Բնակչության մնացած
շերտերը համարվում էին քիչ ապահովված կամ աղքատ: Յուրաքանչյուր տարի
ապահովված մարդկանց թիվն ավելանում էր 5%-ով, իսկ աղքատներին 2%-ով:
Ռուսաստանի պատմության համար XIX դարի երկրորդ կեսը և XX դարի սկիզբը
նշանավորվեց աշխատավորական շարժումների ձևավորմամբ: Տնտեսության
զարգացումը տարավ ֆաբրիկաներում, հանքերում և տրանսպորտի ոլորտում
աշխատավորների աճով:
1894 թ. աշխատավորների թիվը ֆաբրիկաներում կազմում էր 1,5 մլն մարդ, որը
կազմում էր բնակչության 1,2%-ը , որից 20 տարի անց այդ թիվը հասավ 4 մլն-ի:
Երկրում աշխատավորների մեծաթիվ խումբ էին կազմում սեզոնային
աշխատողները, որոնք հիմնականում ապրում էին գյուղերում և զբաղվում էին հումքի
հավաքմամբ, շինարարությամբ և այլ գործերով:
Աշխատավարձերի թիվը թեև զգալիորեն ավելացել էր, սակայն այն զիջում էր
արևմտյան երկրներում տրվող աշխատավարձերին: Սակայն հարկ է նշել, որ
արևմտյան երկրների հետ համեմատած արտադրության և կացարանի գները ավելի
ցածր էին: Արդեն XIX դարի վերջին Ռուսաստանում գործում էր սոցիալական և
բժշկական ապահովության համակարգ:
Աշխատաժամանակի կրճատումներ ևս տեղի ունեցան: Այսպես 1785 թ.
Եկատիրինա 2-րդի կողմից սահմանվել էր 6–օրյա աշխատանքային օր և պետական
համակարգում արգելվել էր կանանց և երեխաների համար գիշերային աշխատանքը:
1882 թ. արտադրության մեջ արգելվեց մինչև 12 տարեկան երեխաների աշխատանքը,
իսկ 12-15 տարեկան երեխաների համար սահմանվեց 8-ժամյա աշխատանքային օր:
1885 թ. արգելվեց աշխատել գիշերային ժամերին մինչև 17 տարեկան դեռհասներին և
կանանց: Աշխատանքը հանգստյան օրերին և պետական տոներին արգելվում էր:
1880-ական թթ. աշխատաժամանակը սահմանվում էր 11-12 ժամ, 1890-ական
թթ. 10-11 ժամ, 1913 թ. այն կազմում էր 9-10 ժամ: Այս ցուցանիշով Ռուսասատանը
զիջում էր կապիտալիստական զարգացած երկրներին միայն մեկ ժամ, սակայն
Ռուսաստանում տարեկան աշխատաժամանակը ավելի քիչ էր, քան այդ երկրներում:
Հարկ է նաև նշել,որ Ռուսաստանում կանայք և երեխաները 30-40 %-ով ավելի ցածր
էին վարձատրվում, քան տղամարդիկ:
1903 թ.-ից գործատուն պետք է վճարեր յուրաքանչյուր դճբախտ պատահարի
համար, նույնիսկ եթե մեղավորը աշխատողն էր: Արդեն 1906 թ. թույլատրվեց
արհմիությունների գործունեությունը, իսկ 1912 թ. ընդունվեց օրենք աշխատավորների
բժշկական ապահովագրության մասին: Այս օրենքի ընդունումից հետո ԱՄՆ
նախագահ Վիլյամ Տաֆտը ռուսական պատվիրակության ընդունման ժամանակ
հայտարարեց, որ «Ձեր կայսրը ընդունել է այնպիսի աշխատանքային օրենսդրություն,
որով ոչ մի դեմոկրատական պետություն չի կարող հպարտանալ»:
Այսպիսով, Ռուսաստանը XX դարի սկզբին ամփոփեց նախորդ դարաշրջանի
նվաճումները և շարունակեց զարգանալ կապիտալիստական տնտեսաձևով:

You might also like