You are on page 1of 2

Դեսպանական գործն ըստ « Մանուի օրենքների»

Հին արևելյան դիվանագիտության հնագույն հուշարձաններից է հին հնդկա-


կան օրենքների ժողովածուն, որը հայտնի է « Մանուի օրենքներ» անվանումով: Մա-
նուն հին հնդկական փիլիսոփայության մեջ հանդես է գալիս իբրև առասպելական մի
կերպար, որը բազմաթիվ կանոններ էր մշակել հնդկական հասարակության այլազան
բնագավառներում հասարակական հարաբերությունները կարգավորելու համար:
« Մանուի օրենքների» իրական տեքստը մեզ չի հասել: Մեզ հասած տարբերակը, ամե-
նայն հավանականությամբ, թվագրվում է I դարին և հայտնաբերվել է անգլիացիների
կողմից 18-րդ դարում: Գրված է դասական սանսկրիտով:
Հին հնդկական փիլիսոփայության մեջ « Մանուի օրենքները» հնագույն հու-
շարձաններից մեկն է, որի մեջ ամփոփվել է հին հնդկական ուսմունքը գերկատարյալ
մարդու մասին: Հայտնի է, որ հնդկական փիլիսոփայության հիմքում ընկած է կա-
տարելությանը ձգտելու և երջանկության հասնելու սկզբունքը, ֆիզիկական ու հո-
գևոր հավասարակշռությունը: Հենց այս տեսանկյունից է դիտարկվում և դիվանագի-
տությունը: Շեշտը դրվում է դիվանագետի անձնական հատկանիշների վրա, որից էլ
մեծապես կախված է դիվանագիտական առաքելության հաջողությունը:
Ըստ Մանուի օրենքների՝ կատարյալ մարդը հենց դիվանագետն է, դեսպանը:
Միջազգային հարաբերություններում խաղաղության ու պատերազմի վիճակը կախ-
ված է դեսպանից, ուստի նրա ընտրությունից են կախված պետությունների միջև հա-
րաբերությունները: Դեսպանները պետք է լինեն՝
1. Հավասարակշռված, չլինեն զգացմունքային, ագրեսիվ,
2. Բազմակողմանի զարգացած և ունակ՝ գրավելու մարդկանց իրենց կողմը,
3. Ազնիվ, չպետք է սուտ խոսեն, պետք է ասեն ու փոխանցեն միայն այն, ինչ
տեսել ու լսել են՝ առանց հավելումների ու պակասացումների,
4. Քանի որ դեսպանը ներկայացնում է իր տիրակալին, ապա նա պարտավոր է իր
վարքով, գործելակերպով բարձր պահել նրա հեղինակությունը,
5. Բանավոր և գրավոր խոսքի վարպետությանը տիրապետող, ինչպես նաև պետք
է տիրապետի հռետորական արվեստին,

1
6. Դեսպանը պետք է կարողանա բացահայտել օտարեկրյա տիրակալների
ծրագրերը՝ ոչ միայն վերջիններիս խոսքերով և գործողություններով, այլ ան-
գամ ժեստերով և դեմքի արտահայտությամբ,
7. Դեսպանը օտար երկրում իրավունք չունի ունենալ, ձեռք բերել սեփա-
կանություն, ստանալ նվերներ օտարեկրացիներից, չպետք է ստանար վար-
ձատրություն, այսինքն պետք է աշխատեր անշահախնդիր ձևով:
Մանուի օրենքների համաձայն միջազգային կյանքի բոլոր բարդ խնդիրները
պետք է լուծվեին առաջին հերթին դիվանագիտական ճանապարհով: Ուժի կիրա-
ռումը երկրորդ տեղում էր:
Հետաքրքիր է, որ հին հնդկական օրենքներi ժողովածուի մեջ ոչ մի խոսք չէր
ասվում դեսպանի սոցիալական ծագման, ընտանեկան վիճակի, դեսպանության ժամ-
կետի, բանավոր կամ գրավոր հրահանգների և այլնի մասին: Չնայած այս տեղե-
կությունները չափազանց կցկտուր են, այնուամենայնիվ վկայում են այն մասին, որ
արդեն մ.թ.ա. I հազարամյակում Հին Հնդկաստանում ձևավորվել ու զարգացում էր
ապրում դիվանագիտական ծառայությունը:

You might also like