You are on page 1of 3

7 Մահացու մեղքերը

Քրիստոս մի առակ պատմեց ժայռի և ավազի վրա


տուն կառուցող մարդկանց մասին: Անձրևների,
հորդառատ գետերի, հողմերի հարվածի հետևանքով
ավազի վրա շինված տունը քանդվում է, իսկ ժայռի`
ամուր հիմքի վրա շինված տունը հաստատուն մնում
(Մատթ. 7.24-25, Ղուկ. 6.47-48): Առակի իմաստը նախ
վերաբերում է հավատքին, որն անսասան է մնում, երբ
խարսխված է ամուր վեմի` Քրիստոս վեմի վրա:
Սակայն առակի պատկերներն օգնում են նաև այլ
իրողություններ հասկանալու: Երկու մարդիկ էլ տուն
են կառուցում: Ուրեմն, երկուսի արարքներն էլ նույնն
են և լավ են թվում, բայց դրանց հիմքը տարբեր է:
Այսպես նաև մեղքի պարագայում այն կարող է
ունենալ առաքինության կամ օգտակար վարմունքի
նմանություն, սակայն իր էության մեջ մոլորություն և
մեղք լինել: Օրինակ` մեկը կարող է տնտեսել, իսկ
մյուսն ագահություն անել, մեկը բարկանալ
մարդկանց ուղղելու համար, մյուսը` բարկությունը
կարող է վերածել սպանության: Ողորմությունը
նույնպես կարող է լինել օգնության ձգտում և կամ
ցուցամոլություն:
Արարքներն իմաստավորվում են մարդկային
մտադրություններով: Սուրբ Հովհան Ոսկեբերանն
ասում է, որ եթե մտադրություններին ուշադրություն
չդարձնենք, կարող ենք նույնիսկ սատանային
արդարացնել: Արատավոր արարքները կարող են նաև
նմանվել առաքինություններին, սակայն էությամբ
մեղսալի լինել: Եկեղեցական Հայրերը որպես մահացու
մեղքեր առանձնացրել են այս յոթը, որովհետև դրանք
այն կործանարար հիմքն են, որոնց վրա կառուցվում
են այլ մեղքերը, կամ այն արմատներն են, որոնցից
ճյուղավորվում են այլ մեղքերը, ինչպես, օրինակ,
բարկությունից, նախանձից՝ սպանություն,
բղջախոհությունից` շնություն, հպարտությունից՝
մարդկանց արհամարհում և այլն:
 
գիտակցված և չգիտակցված մեղքերի տարբերությունները:

Եկեղեցական հեղինակներն ավելի շատ խոսում են


կամա և ակամա կամ էլ գիտությամբ և
անգիտությամբ մեղքերի մասին: «Կամա և ակամա»
նշանակում է կամքով և կամքից անկախ, իսկ
անգիտությամբ մեղանչելը նշանակում է, որ մարդ չի
իմացել, որ իր տվյալ արարքը մեղք է, հակառակ է
Աստծո կամքին: Սա հետևանք է հոգևոր գիտելիքների,
Աստծո կամքի վերաբերյալ իմացության պակասի կամ
բացակայության: Մարդու մեղք գործելը կարող է լինել
գիտությամբ ու միևնույն ժամանակ ակամա,
այսինքն` մարդ իմանալով, որ տվյալ արարքը մեղք է,
այնուամենայնիվ գործում է այն` հակառակ իր
գիտության ու դիրքորոշման: Այս հակասական
վիճակը լավագույնս պատկերում է Պողոս առաքյալը
Հռոմեացիներին ուղղված թղթի 7-րդ գլխում:
Առաքյալն ասում է. «Ոչ թե անում եմ բարին, որ
կամենում եմ, այլ գործում եմ չարը, որ չեմ կամենում:
Իսկ եթե անում եմ այն, ինչ չեմ կամենում, այլևս ե՛ս
չէ, որ անում եմ այն, այլ իմ մեջ բնակվող մեղքը: Իմ
մարմնի անդամների մեջ տեսնում եմ այլ օրենք, որ
պայքարում է իմ մտքի օրենքին հակառակ և ինձ գերի
է դարձրել մեղքի օրենքին, որ կա իմ մարմնի
անդամների մեջ» (Հռ. 7.19-20, 23): Մարդ կարող է իր
բարոյական գիտակցությունից անկախ` ակամա
սայթաքել և մեղք գործել: Առաքյալը հարցադրում է
անում, թե ո՞վ կփրկի այս վիճակից (Հռ. 7.24): «Բայց
գոհություն Աստծու` մեր Տեր Հիսուս Քրիստոսի
միջոցով» (Հռ. 7.25),- եզրափակում է նա: Այսինքն`
Հիսուս Քրիստոսի միջոցով կարող ենք ներում,
մեղքերի քավություն ու թողություն գտնել, սրբվել
մեղքերից և նորից առաջ ընթանալ:
Եբրայեցիներին ուղղված թղթում առաքյալը խոսում է
արյուն թափելու չափ մեղքին հակառակվելու մասին
(12.4), ինչը ցույց է տալիս, որ ակամա մեղքի մեջ
ընկնելիս, այնուամենայնիվ, պետք է պայքարել,
հակառակվել մեղքին, առաքյալի պատկերավոր
խոսքով` արյուն թափելու չափ: Մեղքերը գործվում են
գիտակցված` մեղավոր կյանքը նախընտրած
մարդկանց կողմից, իսկ չգիտակցված մեղքերը
հոգևորից, Աստծո խրատներից դեռ հեռու մարդկանց
վարմունքներն են: Հեթանոսների մասին ասվում է, որ
նրանք թեկուզ չունեն օրենքը, որը բացատրում է
Աստծո կամքը, բայց նրանք էլ են դատվելու, սակայն
ոչ թե ըստ օրենքի, որը չունեն, այլ ըստ իրենց խղճի
վկայության (Հռ. 2.12), քանի որ յուրաքանչյուր
մարդու մեջ առկա խիղճը մարդուն հուշում է
աստվածային կամքի համաձայն ապրելու մասին:

You might also like