You are on page 1of 17

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՀԱՐՑԱՇԱՐ---2-րդ

շրջափուլ

1.Մանկավարժական պրակտիկայի նպատակն ու խնդիրները:


2.Ուսանողների պարտականություններն ու իրավունքները:
3.Ձեր գործունեությունը մանկավարժական պրակտիկայի ընթացքում:՝\
4.Ի՞նչ է ընդգրկում պրակտիկայի անհատական աշխատանքի օրագիրը:
5.Ի՞նչ է նշանակում SWOT վերլուծություն։
6.Օտար լեզվի դասի փուլերի վերլուծություն:
7.Դասապլանի կառուցվածքն ու բաղադրիչները:
8.Նոր լեզվական նյութի ներմուծման և բացատրության մեթոդները. լեզվական միավորի
իմաստի, ձևի և գործածության բացահայտում (բառապաշարի, քերականական նյութի,
խոսքային նմուշների):
9.Վարժությունների համակարգը:
10.Գիտելիքների, կարողությունների և հմտությունների ստուգում և գնահատում։

1.Մանկավարժական պրակտիկայի նպատակն ու խնդիրները


Մանկավարժական պրակտիկան մասնագիտական կողմնորոշման կարևորագույն
միջոց է, ապագա մասնագիտական գործունեության նախապայման, որը
հնարավորություն է տալիս ուսանողի տեսական գիտելիքները կիրառել
գործնականում:
Մանկավարժական պրակտիկայի նպատակը մանկավարժական փորձառությունն ու
փորձուսուցումն է:
Մանկավարժական պրակտիկայի խնդիրները՝
1.Մանկավարժական գործունեության նախնական փորձի ձեռքբերում,
2. Ուսանողների մասնագիտական որակների ձևավորում, (ինքնատիրապետում,
հանդուրժողականություն, մանկավարժական տակտ և այլն),
3..Ծանոթացում մանկավարժական կոլեկտիվի հետ,
4. Ձեռք բերել հանրակրթական դպրոցում դասարանական և արտադասարանական
աշխատանքներ ծրագրելու, կազմակերպելու, իրականացնելու փորձ,
5. Զարգացնել հետաքրքրություն մանկավարժական գործունեության նկատմամբ
6.Ամրապնդել, խորացնել և գործնականորեն հարստացնել տեսական գիտելիքները,
ձևավորել մանկավարժական որոշակի խնդիրների լուծման ժամանակ դրանց
գործնական կիրառման հմտություններ:
2. Ուսանողների պարտականություններն ու իրավունքները:

Հանրակրթական դպրոցում մանկավարժական պրակտիկայի ընթացքում ուսանողն


իրավունք ունի՝
1.Ծանոթանալ պրակտիկայի ընթացքում բազային դպրոցի
ուսումնադաստիարակչական պլաններին, պայմաններին ու հնարավորություններին
համապատասխան ինքնուրույն կազմել իր աշխատանքային անհատական պլանը,
2. Ուսումնա-դաստիարակչական միջոցառումների կազմակերպման և անցկացման
ընթացքում հանդես բերել նախաձեռնություն և ստեղծագործական մոտեցում,
3.Խորհրդակցել պրակտիկայի ղեկավարի, դպրոցի մասնագետների, խորհրդատուի
հետ,
4.Ինքնուրույն ընտրել դաստիարակչական և արտադասարանական աշխատանքի
թեման, տեսակներն ու ձևերը,
5.Եթե աշխատանքը անբավարար է գնահատվում, դիմել պրակտիկայի ղեկավարին՝
թույլտվություն ստանալու կրկին անցնել պրակտիկան (առանց ուսումնական
պարապմունքներից կտրվելու),
6.Բողոքարկել գնահատականը համալսարանում դրան համաձայն չլինելու դեպքում:
Ուսանողը պարտավոր է՝
1. ենթարկվել դպրոցի ներքին կարգուկանոնին, դպրոցի տնօրենի, ուսմասվարի,
պրակտիկայի ղեկավարի օրինական կարգադրություններին,
2.Ուսանողը պատասխանատվություն է կրում իր կատարած աշխատանքի համար
3. Ուսանողը պարտավոր է ամբողջովին կատարել մանկավարժական պրակտիկայի
ծրագրով նախատեսված առաջադրանքները,
4. Ուսանողը պարտավոր է պրակտիկայի ընթացքում գործունեության բոլոր
տեսակների համար (դասերի անցկացում, դասերին հաճախում, դաստիարակչական
և զանգվածային միջոցառումների անցկացում, փաստաթղթերի կազմում, օգնություն
դպրոցին և այլն) օրական ծախսել նվազագույնը 6 ակադեմիական ժամ:
3. Ձեր գործունեությունը մանկավարժական պրակտիկայի ընթացքում:

Ուսումնաճանաչողական պրակտիկայի յուրաքանչյուր փուլում ուսանողը


պարտավոր է իրականացնել առնվազն հինգ դասի դիտարկում և կատարի
համապատասխան գրանցումներ մեթոդիստի և այլ պատասխանատուների
կողմից տրված դասալսման գրանցաթերթիկում։ Այդ գրանցման թերթիկները
պետք է կցվեն թղթապանակին և ներկայացվեն պաշտպանության
ժամանակ,վերլուծի իրավիճակներ,դեպքեր,կազմակերպի առնվազն մեկ
ուսումնադաստիարակչական միջոցառում ,ուսումնասիրի Ուսումնական
նյութերը՝ դասի կոնսպեկտ-պլաններ,դասացուցակներ, հանդիպումների
ժամանակացույց և այլն,ներկայացնի առնվազն 1 ուսումնական խմբի
հոգեբանամանկավարժական բնութագիր,կատարի եզրակացություններ,գրի
առնի կարծիքներ,առաջարկներ:

4. Ի՞նչ է ընդգրկում պրակտիկայի անհատական աշխատանքի օրագիրը:

Պրակտիկայի անհատական աշխատանքի օրագիրը ընդրկում է մանկավարժական


պրակտիկայի ընթացքում ուսանողի գործունեության հակիրճ բովանդակությունը:
Այն բաղկացած է ամսաթվից,ուսանողի կողմից կատարված աշխատանքի համառոտ
բովանդակությունից,ուսանողի մեկնաբանությունից, պատասխանատուի
մեկաբանություններից պրակտիկանտի կատարած աշխատանքի շուրջ:

5. Ի՞նչ է նշանակում SWOT վերլուծություն։


Սվոթ վերլուծությունը հնարավորություն է տալիս ուսանողին՝գնահատել
պրակտիկայի ընթացքում իր իրականացրած գործունեությունը:Այն իրենից
ներկայացնում է ուսանողի ուժեղ և թույլ կողմերի, հնարավորությունների և
վտանգների վերլուծություն: Վերլուծությունը առավել «ուժեղ» կհամարվի այն
դեպքում, երբ նրանում արտացոլվեն տեսական դասընթացներից յուրացրած
գիտելիքները, մոտեցումները, տեսություններն ու մեթոդները: Ուժեղ և թույլ կողմերը
այն ներքին ռեսուրսներն են, որոնք նպաստում կամ խոչընդոտում են գործունեության
հաջող իրականացմանը, իսկ հնարավորություններն ու վտանգները՝
համապատասխան արտաքին գործոնները։
6.Օտար լեզվի դասի փուլերի վերլուծություն:
Դասի փուլերն են՝
1.Կազմակերպչական փուլ- Աշակերտներին նախապատրաստել աշխատանքի, առաջադրել
դասի նպատակներն ու խնդիրները,աշակերտների և ուսուցչի փոխադարձ ողջույն,
բացակաների ամրագրում, դասասենյակի վիճակի ստուգում, դասին աշակերտների
պատրաստվածության ստուգում, ներքին աշակերտների արագ ներգրավվումը
աշխատանքային ռիթմի մեջ, բոլոր աշակերտների ուշադրության կազմակերպում,
2.Տնային առաջադրանքի բազմակողմանի ստուգում- սահմանել տնային աշխատանքի
կատարման ճշտությունը և ըմբռնումը բոլոր աշակերտների կողմից, վերահսկման տարբեր
ձևերի և մեթոդների կիրառում, որոնողական, ստեղծարար և անհատական առաջադրանքներ՝
սովորողներին:

3.Գիտելքիների,կարողությունների,հմտությունների բազմակողմանի ստուգում- Նյութի


յուրացման ստուգում տարբեր մեթոդներով, աշակերտների մտածելակերպի ստուգում,
կարողությունների և հմտությունների ձևավորվածության աստիճանի

ստուգում,գնահատում,աշակերտների պատասխանների մեկնաբանություն:

4.Նոր նյութի ակտիվ և ըմբռնումով յուրացնելուն միտված նախապատրաստություն-


Կազմակերպել և նպատակին հասցնել աշակերտների ճանաչողական գործունեությունը,
ոււսուցանվող նոր նյութի թեմայի, խնդիրների և նպատակի հաղորդում, դրա գործնական
կիրառության ցուցադրություն, կրթական խնդրի առաջադրում։
5.Նոր գիտելքիների հաղորդում, յուրացում- Սովորողներին տալ կոնկրետ պատկերացում

ուսումնասիրվող փաստերի, հիմնական գաղափարների վերաբերյալ,ուշադրության


բևեռացում, նոր նյութի հաղորդում, ընկալողականության ապահովումը, գիտակցումը, նյութի
համակարգումն ու ընդհանրացումը:
6. Նոր նյութի ըմբռնման ստուգում--Պարզել, հասկացել են արդյո՞ք աշակերտները փաստերի
միջև եղած կապերը, նոր հասկացությունների իմաստը, օրինաչափությունները,շտկել
բացահայտված բացթողումները,ուսուցչի կողմից աշակերտների ուսումնական նյութի
ըմբռնման խորության, ներքին օրինաչափությունների և էապես նոր հասկացությունների
ստուգում։
7.Նոր նյութի ամրապնդում- Ապահովել սովորողներին գիտելիքներ և հմտություններ, որոնք
անհրաժեշտ են տվյալ նյութի հետ ինքնուրույն աշխատանքի համար,փաստերը,
հասկացությունները, կանոնները և մտքերը մեկը մյուսի հետ փոխկապակցելու կարողություն,
նոր նյութի հիմնական գաղափարները վերարտադրելու կարողություն, առաջնային
հասկացություններն ընդգծելու և դրանք կոնկրետացնելու կարողություն,սովորողների
ակտիվություն։
8. Տնային առաջադրանքի հանձնարարում, իրականացման մեկնաբանում- Սովորողներին
ներկայացնել տնային առաջադրանքը,մեկնաբանել կատարման ընթացքը:
9.Դասի ամփոփում- Վերլուծել, գնահատել հաջողվածությունը և և նպատակների
կատարումը, պլանավորել առաջընթացը, ինքնագնահատում և դասարանաի ու առանձին
աշակերտների աշխատանքների գնահատում,գնահատականների հիմնավորում,
դիտողություններ դասի վերաբերյալ:

7.Դասապլանի կառուցվածքն ու բաղադրիչները:


Դասի պլան կազմելիս խորհուրդ է տրվում առանձնացնել 3 գրաֆներ՝ «Դասի
կառուցվածքային տարրերը», «Ուսուցչի գործունեությունը», «Աշակերտի
գործունեությունը»։
Դասի պլանավորման բաղադրիչներն են՝
1.Դասի թեման
2.Դասի նպատակները (կրթական, զարգացնողական, դաստիարակչական)։
3.Դասի տեսակը (նոր նյութի յուրացման, ամրապնդման, գիտելիքների,
կարողությունների և հմտությունների ստուգման, յուրացված նյութի համակարգման
և ընդհանրացման)։
4.Դասի հիմնական փուլերին հատկացվող ժամանակի բաշխում։
5. Դասի ընթացքը։
6. Դասի հենքային հասկացությունների ձևավորման փուլերը (հասկացությունների
ներմուծում, օրինակների ներկայացում, որոնցում կիրառված են այդ
հասկացությունները, հասկացությունների էական և ոչ էական
առանձնահատկությունների առանձնացում, էական առանձնահատկությունների վրա
հիմնված հասկացությունների սահմանում)։
7. Դասավանդման մեթոդները՝ բանավոր (անհատական, համընդհանուր) կամ
գրավոր (ինքնուրույն, ստուգողական աշխատանք, թելադրություն) հարցում,
դասախոսություն, բացատրություն, պատմվածք, զրույց, ինքնուրույն աշխատանք,
վարժություն, դերային խաղ, վարժությունների և խնդիրների կատարում սովորական
կամ խաղային ձևով։
8. Աշխատանքների ընդունում․ սխեմայի կազմում, աղյուսակների հետ աշխատանք,
դասագրքի տեքստի հետ աշխատանք, նկարագրությունների կազմում։
Դասի պլանավորման համար կարելի է կիրառել դասի հետևյալ կառուցվածքային
միավորները՝
 Դասի սկզբի կազմակերպում
 Գիտելիքների, կարողությունների և հմտությունների բացահայտում
 Աշխատանք ուսումնասիրվող նյութի հետ
 Ծանոթացում նոր նյութի հետ
 Գիտելիքների պլանավորված մակարդակի ապահովում (կրկնություն,
կատարելագործում և գիտելիքների ու կարողությունների կիրառում)։
 Գիտելիքների համակարգում և ընդհանրացում
 Տնային աշխատանքի կազմակերպում
ԴԱՍԻ ՊԼԱՆԸ գրվում է հակիրճ՝ ըստ դասի հիմնական փուլերի։ Հաճախ դասի
պլանհամատոտագրության մեջ ներկայացվում է հետևյալ բովանդակությամբ
աղյուսակի տեսքով՝
1. Կազմակերպչական մաս— 2-3 րոպե
2. Նոր գիտելիքների հաղորդում — 8-10 րոպե
3. Աշակերտների գործնական աշխատանք — 20-26 րոպե
4. Տնային առաջադրանքի հանձնարարում— 3-5 րոպե
5. Դասի ամփոփում — 1-2 րոպե

8. Նոր լեզվական նյութի ներմուծման և բացատրության մեթոդները. լեզվական

միավորի իմաստի, ձևի և գործածության բացահայտում (բառապաշարի,


քերականական նյութի, խոսքային նմուշների):
Օտար լեզվի ուսուցման ժամանակակից մեթոդները կարելի է բաժանել հետևյալ
խմբերի՝
1.Խոսքային մեթոդներ-(գիտելիքի աղբյուր է բանավոր կամ տպագիր խոսքը)----
պատմել,դասախոսություն,զրույց,բանավեճ,քննարկում,բացատրություն:
2.Զննական մեթոդներ-(գիտելիքների աղբյուր են ցուցադրվող
առարկաները,երևույթները, զննական պարագաները)---Պատկերազարդումների
մեթոդը ենթադրում է աշակերտներին նկարազարդ ձեռնարկների, պաստառների,
աղյուսակների, նկարների, քարտեզների, գրատախտակին նկարված պատկերների,
հարթ մոդելների ցուցադրություն:Ցուցադրության մեթոդը կապված է սարքերի,
փորձերի, տեխնիկական միջոցների, կինոնկարների, դիաֆիլմերի ցուցադրության հետ:
3.գործնական մեթոդները (աշակերտները գիտելիք են ստանում և ձևավորում
հմտություններ` կատարելով գործնական աշխատանք)---վարժությունները,
լաբորատոր և գործնական աշխատանքները:
4. Ինդուկտիվ և դեդուկտիվ մեթոդներ
5. Բացատրական-ցուցադրական մեթոդ

6. Խնդրահարույց ուսուցման մեթոդներ

7. Վերարտադրողական (ռեպրոդուկտիվ) մեթոդ


8. Մտագրոհ (brainstorm
9. Վենի դիագրամ
10. Վեբ-որոնում
11. Դեպքի ուսումնասիրություն
12. Խճանկար (Ջիգսո)
13. Շրջագայություն պատկերասրահում
14.Խմբային հետազոտության մեթոդ
15. Խաղեր----դերային,նմանակում
16. Սովորողների թիմային առաջադիմության մեթոդ

9. Վարժությունների համակարգը:
Կա բանավոր և գրավոր խոսքի զարգացման վարժություններ:Բանավոր խոսքի
զարգացման համար կիրառվում են հետևյալ վարժությունները՝դիալոգների-
երկխոսությունների կրկնություն,կազմում, սովորել տրված բանաստեղծությունը կամ
շուտասելուկը,նկարների միջոցով պատմել որևէ պատմություն, առանցքային
բառերով կազմել տեքստ և պատմել այն,հարց ու պատասխան տվյալ թեմայի շուրջ:
Գրավոր խոսքի զարգացմանն ուղղված վարժություններից են՝ տեղադրման
վարժությունները-օրինակ՝ լրացնել տեքստում բաց թողնված բառերը,խառը բառերով
նախադասություն կազմելը,գրել նախադասության շարունակությունը,փոխակերպել
տեքստը' ներկա ժամանակաձևով կիրառված բայերը գործածելով անցյալով կամ
հակառակը,կատարել թարգմանություն հայերենից օրինակ գերմաներեն կամ
հակառակը,գրել փոխադրություն:
10.Գիտելիքների, կարողությունների և հմտությունների ստուգում և գնահատում։
Ուսուցման գլխավոր նպատակին հասնելը սերտորեն կապված է ստացած
գիտելիքների, ունեցած կարողությունների ու հմտությունների օբյեկտիվ ստուգման և
շտկման հետ։Ստուգողական գրավոր աշխատանքները--Ստուգման ձևերն ու
մեթոդները կարող են տարբեր լինել:Ստուգման տեսակները 4ն
են՝նախնական,ամփոփիչ,ընթացիկ,պարբերական: Ուսուցման արդյունքների
ստուգման և գնահատման համար սովորողներին տրվում են առաջադրանքներ`
հարցեր, խնդիրներ, >վարժություններ, գործնական աշխատանքներ,
հանձնարարություններ:
Գնահատումը աշակերտների ուսումնական գործունեության ընթացքում
գիտելիքների, կարողությունների, հմտությունների, ակտիվության,
ինքնուրույնության, զարգացվածության, վարքի արժևորումն է: Գնահատականը
գնահատման հետևանքն է: Թվանշանը գնահատականի կոնկրետ
արտահայտությունն է: 2008 թվականին կրթական բարեփոխումների համատեքստում
ՀՀ հանրակրթության համակարգն անցավ գնահատման 10-բալային համակարգի. 10`
բացառիկ, 9` գերազանց, 8` շատ լավ, 7` լավ, 6` միջինից բարձր, 5` միջին, 4`
բավարար, 3` անբավարար, 2` վատ, 1` շատ վատ: Դրական են համարվում 4-10
միավորները:

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՈՐԾԱԾՎՈՂ


ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ
 
1. Էլեկտրոնային դասամատյաններ--- ցուցադրվում է դասարանը,դասարանում սովորող
աշակերտների ցանկը,դասավանդող ուսուցչի անունը և ազգանունը,դասավանդվող
առարկան,դասացուցակը, դասի տարին, ամիսն ու ամսաթիվը,օրվա դասի
թեման.տնային առաջադրանքը.աշակերտների հաճախումների
արձանագրումը,աշակերտների ընթացիկ, թեմատիկ, կիսամյակային գրավոր
աշխատանք, կիսամյակային, տարեկան և քննական գնահատականները,Էլեկտրոնային
դասամատյանը ցուցադրվում է ամսական բաժանումներով,Էլեկտրոնային
դասամատյանի լրացումը (գործածումը) իրականացնում են առարկաները դասավանդող
ուսուցիչները։Ավարտական դասամատյանների պահպանման ժամկետը սահմանվում է
50 տարի, իսկ ոչ ավարտական դասամատյաններինը՝ 5 տարի:
2. Աշխատողի անձնական Էլեկտրոնային գործ---- (այսուհետ` անձնական գործ)
աշխատողի աշխատանքային գործունեության մասին ամփոփ տեղեկություններ
պարունակող փաստաթղթերի և նյութերի ամբողջությունն է: Փաստաթղթի պահպանման
ժամկետը՝ 5 տարի:
3. Սովորողի անձնական էլեկտրոնային գործ----(այսուհետ` անձնական գործ) սովորողի
մասին ամփոփ տեղեկություններ պարունակող փաստաթղթերի և նյութերի
ամբողջությունն է: Փաստաթղթի պահպանման ժամկետը՝ 5 տարի:
4. Միջնակարգ կրթության ատեստատների բաշխման մատյան--- Միջնակարգ կրթության
ատեստատների բաշխման մատյանը լրացնում է դպրոցի տնօրենը:Պարունակում է
հետևյալ տվյալները
1) Մատյանի վարման ժամանակաշրջանը
2) Ուսումնական հաստատության անվանումը
3) Սովորողի անունը, հայրանունը և ազգանունը
4) 12-րդ դասարանը ավարտելու ուսումնական տարին
5) Ատեստատի համարը և տեսակը
6) Ատեստատը սովորողին հանձնելու տարին, ամիսն ու ամսաթիվը
7) Ատեստատը ստացողի ստորագրությունը
Փաստաթղթի պահպանման ժամկետը՝ 50 տարի
5. Հիմնական կրթության վկայականների բաշխման մատյան---- Հիմնական կրթության
վկայականի բաշխման մատյանը լրացնում է դպրոցի տնօրենը կամ նրա կողմից
հրամանով նշանակված ուսումնական հաստատության աշխատակիցը։Հիմնական
կրթության վկայականի բաշխման մատյանը պարունակում է հետևյալ տվյալները
1) Մատյանի վարման ժամանակաշրջանը
2) Ուսումնական հաստատության անվանումը
3) Սովորողի անունը, հայրանումը և ազգանունը
4) 9-րդ դասարանը ավարտելու ուսումնական տարին
5) Վկայականի համարը և տեսակը
6) Վկայականը սովորողին հանձնելու տարին, ամիսն ու ամսաթիվը
7) Վկայական ստացողի ստորագրությունը
3. Փաստաթղթի պահպանման ժամկետը՝ 50 տարի
6. Ավարտական, պետական ավարտական, փոխադրական, էքստեռն քննությունների և
գիտելիքների ստուգման արձանագրություններ------Քննությունների և գիտելիքների
ստուգումների արձանագրությունները լրացնում է քննության հանձնաժողովի անդամը։
Քննությունների և գիտելիքների ստուգումների արձանագրությունները ստորագրում են
հանձնաժողովի նախագահը և անդամները։ Քննությունների և գիտելիքների
ստուգումների արձանագրությունները պարումնակում են հետևյալ տվյալները
1) Ուսումնական հաստատության անվանումը
2) Քննության տարին, ամիսն ու ամսաթիվը
3) Քննական առարկան
4) Քննությանը թույլատրված սովորողների թիվը
5) Քննությանը մասնակցած սովորողների թիվը
6) Սովորողի անունը, հայրանունը և ազգանունը
7) Քննական տոմսի համարը
8) Քննական գնահատականը
5. Փաստաթղթի պահպանման ժամկետը՝ 5 տարի
7. Էլեկտրոնային հաստիքացուցակ-- Հաստիքացուցակը ձևավորվում է դպրոցների
կառավարման տեղեկատվական համակարգում դպրոցի պաշտոնների անվանացանկը,
հաստիքների թիվը և դրույքաչափերը:5տարի պահել
8. Տարիֆիկացիոն մատյան, ոչ պետական ուսումնական հաստատությունների դեպքում`
հիմնադրի որոշմամբ- այստեղ ցուցադրվում է մանկավարժական աշխատողների
ցուցակը,ուսումնական ծանրաբեռնվածություն ըստ դասարանների և դրան
համապատասխան վարձատրության չափը, ամսեկան և տարեկան
կտրվածքով:Փաստաթղթի պահպանման ժամկետը՝ 5 տարի:
9.Մանկավարժական խորհրդի նիստի արձանագրություն-----Ուսումնական
հաստատության մանկավարժական խորհրդի նիստի արձանագրությունը եռօրյա
ժամկետում կազմվում է խորհրդի մշտական քարտուղարի կողմից, ստորագրվում և
վավերացվում խորհրդի նախագահի կողմից:Այն պարունակում է Արձանագրության
հերթական համարը,Նիստի անցկացման օրը,Նիստին մասնակցողների թիվը,Նիստի
օրակարգը,Քննարկված հարցերի ամփոփ բովանդակությունը,Խորհրդի
որոշումը:Պահպանել 5տարի:
10. Ուսուցիչների բաց թողած և փոխարինված դասաժամերի հաշվառման մատյան----Այն
պարունակում է Ուսուցչի բացակայած օրերի թիվը, Բաց թողնված դասաժամերի
թիվը,Դասերը փոխարինած ուսուցիչների անունը և ազգանունը, փոխարինած
դասաժամերը,Փաստաթղթի պահպանման ժամկետը՝ 5 տարի:
11. Ուսումնական առարկաների թեմատիկ պլաններ՝ էլեկտրոնային տարբերակով----
պարունակում է հետևյալ տեղեկատվությունը՝
1)Առարկայի անվանումը,Դասարանը,Տարեկան ժամաքանակը ըստ ուսումնական
պլանի,Յուրաքանչյուր դասի թեման,Թեմայի ընթացքում ուսուցանվող նյութի
վերնագիրը և էջը դասագրքում,Փաստաթղթի պահպանման ժամկետը՝ 5 տարի:
12.Դասալսումների արդյունքների արձանագրություն—սա կազմում է դասալսողը
դասալսման օրը:Սա պարունակում է Առարկայի անվանումը,Դասարանը,Աշակերտների
թիվը դասարանում,Ներկա աշակերտների թիվը,Դասը վարող ուսուցչի անունը և
ազգանունը,Դասի թեման, դասի նպատակը,Դասի ընթացքի
նկարագրությունը,Դասալսողի մեկնաբանությունները,դասալսումների արդյունքների
արձանագրությունը պահվում է դասը լսողի մոտ մեկ ուսումնական տարի։ Փաստաթղթի
պահպանման ժամկետը՝ 3 տարի:
13. Ուսումնական հաստատության ուսումնադաստիարակչական աշխատանքների
տարեկան պլան, տնօրենի տեղակալների, առարկայական մեթոդական միավորումների
ղեկավարների, դասղեկների աշխատանքային պլաններ՝ էլեկտրոնային տարբերակով----
Տնօրենի տեղակալների, առարկայական մեթոդական միավորումների ղեկավարների,
դասղեկների աշխատանքային պլանները տնօրենի կողմից հաստատվում են օգոստոս
ամսին:Պահպանվում է 3 տարի:
14. Սովորողների շարժի մատյան----
 

Կրթություն
Կրթության մասին ՀՀ օրենքն ընդունվել է 2009թ. հուլիսի 10-ին:
1.Հանրակրթական ծրագրեր`
ա) նախադպրոցական կրթություն,
բ) տարրական ընդհանուր կրթություն,
գ) հիմնական ընդհանուր կրթություն
դ) միջնակարգ ընդհանուր կրթություն,
ե) հատուկ կրթություն:
2. Մասնագիտական ծրագրեր`
ա) նախնական մասնագիտական կամ արհեստագործական դպրոցներ,
բ) միջին մասնագիտական հաստատություններ (քոլեջ,
պրոֆտեխուսումնարան և այլն),
գ) բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններ:
Կրթության մասին ՀՀ օրենքը սահմանում է ուսուցման հետևյալ ձևերը`
ա) առկա,
բ) հեռակա,
գ) դրսեկություն:
Ըստ կրթության մասին ՀՀ օրենքի` կրթությունը կազմակերպվում է
ուսումնական պլաններով, առարկայական ծրագրերով, ուսումնական
ժամանակացույցով և դասացուցակով: Հանրակրթության գլխավոր նպատակը
երեխաների, սովորողների ներդաշնակ զարգացումն է, նրանց պատշաճ վարքի և

վարվելակերպի ձևավորումը: 12-ամյա կրթության անցումը սկսվել է 2006-2007

ուստարուց:

Հայաստանում միջնակարգ ընդհանուր կրթությունը իրականացվում է 12-ամյա


տևողությամբ եռաստիճան համակարգով:

ա) տարրական դպրոց` 4 տարի (1-4-րդ դասարաններ)


բ) միջին դպրոց` 5 տարի (5-9-րդ դասարաններ),
գ) ավագ դպրոց` 3 տարի (10-12-րդ դասարաններ):

Կրթության բովանդակությունը

Կրթության բովանդակությունը պետական չափորոշիչով սահմանված և


ուսումնական ծրագրերում արտացոլված գիտական գիտելիքների,
կարողությունների, հմտությունների, աշխարհայացքային և
բարոյագեղագիտական գաղափարների, սերունդների հասարակական փորձի
համակարգն է: Կրթության բովանդակությունը կազմում են գիտելիքները,
կարողություններն ու հմտությունները:
Կրթության բովանդակությունն արտահայտող փաստաթղթերը
Պետական չափորոշիչը սահմանում է կրթության բովանդակության
կառուցվածքը, սովորողների ուսումնական բեռնվածության առավելագույն
չափը, սովորողներին ներկայացվող որակական պահանջները, գնահատման
ձևերն ու սանդղակը:
Ուսումնական պլանը պետական նորմատիվային հիմնական փաստաթուղթ
է,կազմվում է կրթության և գիտության նախարարության կողմից, հաստատվում
է տվյալ երկրի կառավարության կողմից: Ուսումնական պլանում սահմանված
են ուսումնական առարկաները, ըստ ուսումնական տարիների նշված են
յուրաքանչյուր առարկային և ըստ դասարանների բոլոր առարկաներին
հատկացված ժամաքանակները:

Ուսումնական ծրագրերն այն նորմատիվային փաստաթղթերն են, որոնք


ընդգրկում են յուրաքանչյուր առարկայի ուղղությամբ յուրացվելիք գիտելիքների,
կարողությունների, հմտությունների շրջանակը: Ուսումնական ծրագրերը
կազմում է կրթության և գիտության նախարարությունը, որը հաստատվում է
նախարարության կոլեգիայի` ուս.վա անդրանիկ նիստում:
Ուսումնական առարկան գիտելիքների, կարողությունների և հմտությունների
այն ծավալն է, որը կատարում է կրթության բովանդակության գործառույթ և
համապատասխանում է ժամանակակից հասարակության պահանջներին:

Ուսումնական դասագիրքն այն գիրքն է, որը բովանդակում է տվյալ


ուսումնական առարկայի գիտական գիտելիքների
հիմունքները,համապատասխանում է ուսումնական ծրագրերի
պահանջներին;Դասագիրքը պետք է շարադրված լինի պարզ, մատչելի, բայց
և նրանում շարադրված նյութերը պետք է լինեն գիտականորեն ճշգրտված,
ունենան գաղափարական ուղղվածություն: Դասագրքի լեզուն պետք է լինի
պարզ, նկարազարդումները` բովանդակային, գրավիչ, գունագեղ
շարադրանքը` հակիրճ, կուռ տրամաբանությամբ, արթնացնի սովորողների
որոնողական միտքը, զարգացնի ստեղծագործական մտածողությունը,
ճանաչողական ընդունակությունները, ինքնուրույն աշխատանքի
հմտությունները և համապատասխանի սովորողի տարիքային
առանձնահատկություններին:
Ուսումնական հաստատությունում կրթական գործընթացի մասնակիցներն են՝
1) սովորողը.

2) սովորողի ծնողը.

3) ուսուցիչը և մանկավարժական այլ աշխատողներ.

4) վարչական աշխատողները.

5) խորհրդում և խորհրդակցական մարմիններում ընդգրկված՝ կրթության պետական


կառավարման լիազորված մարմնի, տարածքային կառավարման և տեղական
ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները և այլ անձինք։

Սովորողի իրավունքներն ու պարտականությունները

Սովորողն իրավունք ունի`

1) ստանալու հանրակրթության պետական կրթական չափորոշչին


համապատասխան կրթություն.

2) ծնողի համաձայնությամբ ընտրելու ուսումնական հաստատությունը և ուսուցման


ձևը,

3) մասնակցելու ներդպրոցական և արտադպրոցական միջոցառումների.

4) պաշտպանված լինելու ցանկացած ֆիզիկական և հոգեբանական ճնշումներից,

5) ազատ արտահայտելու սեփական կարծիքն ու համոզմունքներ

Սովորողը պարտավոր է`

1) կատարել ուսումնական հաստատության կանոնադրության և ներքին


կարգապահական կանոններով սահմանված պահանջները.

2) ստանալ հանրակրթության պետական չափորոշիչներին համապատասխան


գիտելիքներ, ձեռք բերել և տիրապետել համապատասխան հմտությունների և
կարողությունների, բավարարել սահմանված արժեքային համակարգին
ներկայացվող պահանջները.

3) հաճախել և մասնակցել ուսումնական պարապմունքներին.

Ծնողն իրավունք ունի`

1) երեխայի ուսուցման համար ընտրելու ուսումնական հաստատությունը և


կրթության ձևը.

2) համագործակցելու ուսումնական հաստատության մանկավարժական


աշխատողների հետ իր երեխայի կրթության կազմակերպման հարցերով.

Սովորողի ծնողը պարտավոր է`

1) երեխայի համար ընտանիքում ապահովել համապատասխան պայմաններ


կրթություն ստանալու համար.
2) մշտապես հոգալ երեխայի ֆիզիկական առողջության և հոգեկան վիճակի
մասին,

3) հարգել երեխայի արժանապատվությունը, դաստիարակել


աշխատասիրություն, բարություն, ընկերասիրություն, հանդուրժողականություն,
գթասրտություն, հարգալից վերաբերմունք ընտանիքի, մեծահասակների նկատմամբ

4) դաստիարակել հարգանք ուսումնական հաստատության և մանկավարժական


աշխատողների նկատմամբ.

7) հատուցել իր, ինչպես նաև իր երեխայի կողմից ուսումնական հաստատությանը


հասցված վնասը.

8) սովորողին զերծ պահել ծխախոտ, ոգելից խմիչքներ, հոգեմետ նյութեր, զենք,


զինամթերք, թունավոր, պայթուցիկ, ինչպես նաև օրենքով և ուսումնական
հաստատության կանոնադրությամբ արգելված այլ նյութեր օգտագործելուց:

Դպրոցի կառավարման սուբյեկտների` տնօրենի, փոխտնօրենի,

մեթոդմիավորման նախագահի, դասղեկի, ուսուցչի իրավասությունները,

պարտականությունները և գործունեության բովանդակությունը

Դպրոցը կառավարում է դպրոցի խորհուրդը,իսկ ղեկավարում է դպրոցի

տնօրենը:Տնօրենին ենթական է փոխտնօրենը:Կան հետևյալ գծով փոխտնօրեններ՝

Կազմակերպչական մասով փոխտնօրեն

Ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն-նույն ուսմասվարը

Վարչատնտեսական աշխատանքների գծով փոխտնօրեն-տնտեսվար.

Պետական ուսումնական հաստատության տնօրենն ընտրվում է Հայաստանի

Հանրապետության կառավարության հաստատած մրցութային կարգով: Տնօրենի

թափուր տեղի համար հայտարարված մրցույթին կարող է մասնակցել

vերապատրաստված ու ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք

¥հավաստագիր¤ ստացած անձը:

Տնօրենը ենթարկվում է դպրոցի կառավարման խորհրդին,բոլոր հարցերը

համաձայնեցնում է կառավարման խորհրդի հետ:

Պետական ուսումնական հաստատության տնօրենը----տնօրենը դպրոցի

կառավարման խորհրդի քննարկմանն է ներկայացնում ուսումնական


հաստատության ֆինանսատնտեսական հաշվետվությունը,ղեկավարում է

մանկավարժական խորհուրդը,խորհրդի հավանությանն է ներկայացնում

ուսումնական հաստատության զարգացման ծրագիրը,շփվում է տեղական

վարչական օրգանների այլ կրթական , իրավական մարմինների հետ,քանի որ

յուրաքանչյուր դպրոց ունի անչափահասների տեսուչ,տնօրենը համագործակցում է

նաև տարբեր հիմարկների ,դպրոցի սպասարկող անձնակազմի հետ,

աշակերտների,ծնողների,դասարանի ղեկավարների հետ,մեթոդմիավորման

նախահագների,փոխտնօրենների,մարզային,համայնքային մարմինների հետ:Նա նաև

ունի իր հաղորդակցական ցանցը,շփում բացի դպրոցի ներսում,նաև ունի իր շփման

ցանցը կրթութոյան գիտության նախարարության հետ,քանի որ դպրոցը ենթարկվում

է կրթ գիտ նախ-ին:

Ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով փոխտնօրենի

պարտականությունները

Իրականացնում է սովորողների ուսուցումն ու դաստիարակությունը,նպաստում է

սովորողների անձի սոցիալականացմանը, ընդհանուր մշակույթի ձևավորմանը,

Մասնակցում է քննաշրջանի աշխատանքին, Անցկացնում է արտադասարանային

պարապմունքներ,համագործակցում է դաստիարակչական գծով փոխտնօրենի

հետ,դպրոցի տնօրենի, դասղեկական խորհուրդների,մեթոդական

խորհուրդների,ուսուցիչների հետ:

Ուսուցչի պարտականությունները

Իրականացնում է սովորողների ուսուցումն ու դաստիարակությունը`


հանրակրթության պետական և առարկայական չափորոշիչներին
համապատասխան,ապահովում է կրթական ծրագրերի կատարումը,կիրառելով
դասավանդման արդյունավետ մեթոդներ և ժամանակակից տեխնոլոգիաներ.
նպաստում է սովորողների մեջ արժեքային համակարգի ձևավորմանը,
դաստիարակում հայրենասիրություն, ձևավորում պատշաճ վարքագիծ և
վարվելակերպ,սովորողների մեջ զարգացնում է ինքնուրույնություն,
նախաձեռնություն և ստեղծագործական ունակություններ` հաշվի առնելով
յուրաքանչյուրի անհատական կարողությունները. մասնակցում է հաստատության
մեթոդմիավորումների (առարկայական մասնախմբերի) աշխատանքներին:

ՀՀ պետական հանրակրթական հաստատության

առարկայական մեթոդական միավորման

(մասնագիտական խմբի) գործունեությունը

Դպրոցում ձևավորվում են ըստ առարկայակաև մեթոդմիավորումներ:Սրանք


կազմվում են նույն առարկայի 3 և ավելի ուսուցիչների առկայության դեպքում:

ա) քննարկում է նոր ծրագրերը, դասագրքերն ու մեթոդաբանական ձեռնարկները,


ուսուցիչներին տալիս է երաշխավորություններ,

գ) նպաստում է ուսուցիչների որակավորման բարձրացմանը,

դ) որակավորման տարակարգ չունեցող սկսնակ և ոչ մանկավարժական


կրթությամբ ուսուցիչներին նախապատրաստում է որակավորման,

ե)կազմակերպում է մասնագիտական, մանկավարժական, մեթոդական


խորհրդատվություններ,

զ) ուսուցիչներին հաղորդակից է դարձնում մանկավարժական նորագույն


նվաճումներին, կազմակերպում է սեմինարներ, կազմակերպում է դպրոցական
առարկայական օլիմպիադաներ, մրցույթներ:

Դասղեկի պարտականությունները

Ժամանակին լրացնում և խնամքով վարում է սովորողների անձնական գործերը:


Պատասխանատու է իր դասարանին ամրացված դասասենյակների գույքի
պահպանության և սանիտարահիգիենիկ վիճակի համար: Կազմակերպում է
դասասենյակների ամենօրյա մաքրումը,դասարանի հերթապահությունը:
Վերահսկում է կրթական գործընթացին դասարանի սովորողների պատրաստության
աշխատանքը ¥սովորողների դասագրքերով ապահովում, ծանոթացում ծրագրերին,
սովորողների կողմից ուսումնական ծրագրերի կատարում, պարտքերի
մարում,Կազմակերպում է դասարանի աշակերտների ազատ ժամանակը և
արձակուրդները: Կազմակերպում է ծնողական ժողովների անցկացումը, Ծնողների
հետ կազմակերպում է համատեղ արտադասարանային միջոցառումներ:

You might also like