You are on page 1of 16

ԵՐԵՎԱՆԻ Վ.

778
ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ
ԼԵԶՎԱՀԱՍԱՐԱԿԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ուսանողի
լուսանկարի
տեղը

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ

ԹՂԹԱՊԱՆԱԿ

Ուսանողի անուն, ազգանուն, հայրանուն Նարինեի Եղիազարյան Ռոբերտի

Ֆակուլտետ, կուրս, խումբ ԹՄՀՖ, թարգմանչական գործ անգլ.-հայ., 4-րդ կուրս, 1-ն խումբ

ԵՐԵՎԱՆ 2019
1
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ

Հարգելի ուսանող, այս թղթապանակը կարևոր փաստաթուղթ է, որը ձեզ հնարավո-


րություն կտա ներկայացնել արտադրական պրակտիկայի ընթացքում ստացած
գիտելիքները և ձեռք բերած համապատասխան հմտություններն ու կարողությունները:
Դուք ստեղծում եք անձնական փաստաթուղթ, որում արտահայտվում են Ձեր
մտորումները, աշխատանքի դրական և բացասական արդյունքները, հեռանկարները,
ուսումնասիրված տեսական նյութի կապը պրակտիկայի հետ:
Այս թղթապանակի օգնությամբ կարող եք հետևել, թե ինչպես է ձևավորվում Ձեր գոր-
ծունեությունը, Ձեր ինքնավստահությունը, հետաքրքրությունը և միգուցե սերը դեպի
մասնագիտությունը, ինչպես նաև ստեղծագործական աշխատանքի անհրաժեշտությունը և
կատարելագործումը:
Թղթապանակը նաև արդյունավետ գնահատման գործիք է, որը կօգնի ձեզ դիտարկել,
կշռադատել և արձանագրել ձեր սեփական առաջընթացը, ստուգել և գնահատել ինքներդ
Ձեզ:
Մաղթում ենք Ձեզ աշխատանքային հաջողություններ արտադրական պրակտիկայի
ընթացքում:

1. Պրակտիկայի կազմակերպման և անցկացման ընդհանուր դրույթներ

Արտադրական նախադիպլոմային պրակտիկան ԵՊԼՀ-ի ուսումնական գործընթացի


անբաժան մասն է: Բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով սովորող
ուսանողների համար:
ԵՊԼՀ-ի ուսանողների արտադրական նախադիպլոմային պրակտիկան
կազմակերպվում է 8-րդ կիսամյակի ընթացքում: Համաձայն ԵՊԼՀ կարգի պրակտիկան
կարելի է անցնել մասնագիտական հետագա գործունեության հետ առնչվող
հաստատություններում կամ կազմակերպությունում:
Պրակտիկայի ղեկավարումը իրականացվում է ինչպես ԵՊԼՀ-ի, այնպես էլ ընդունող
կազմակերպության կողմից: Ուսանողական յուրաքանչյուր խմբին հատկացվում է
ղեկավար, ով իրականացնում է պրակտիկայի ուսումնամեթոդական ղեկավարումը, դրա
ընթացքի հսկողությունն ու ստուգումը: Ուսանողների ամենօրյա սիստեմատիկ
ղեկավարումը կատարվում է ընդունող կազմակերպության հաստատված աշխատանցի
կողմից, որտեղ անցկացվում է պրակտիկան:
Ուսանողի` պրակտիկայի վայր ներկայանալիս պրակտիկայի ղեկավարը
կազմակերպության անունից հաստատում է պրակտիկայի անցկացման օրացուցային
պլանը, որը նախատեսում է ծրագրում նշված հարցերի ուսումնասիրությունը:
Պրակտիկա անցնելիս ուսանողը ենթարկվում է կազմակերպության ներքին
կարգապահության կանոններին: Ուսանողը կարող է ընդունվել հաստիքային
աշխատանքի, եթե աշխատանքը այդ պաշտոնում իր բովանդակությամբ
համապատասխանում է պրակտիկայի ծրագրին: Աշխատանքի ձևակերպումն
իրականացվում է միայն ԵՊԼՀ-ի համաձայնությամբ:

2
2. Արտադրական պրակտիկայի նպատակներն ու խնդիրները

Արտադրական պրակտիկան հանդիսանում է ուսումնական գործընթացի բաղադրիչ


մաս, բարձրագույն որակավորման մասնագետների պատրաստման կարևոր փուլ:
Պրակտիկայի հիմնական նպատակն ուսումնական գործընթացի ժամանակ
ուսանողների կողմից ձեռք բերված տեսական գիտելիքների ամրապնդումն ու խորացումն է:
Այդ նպատակին հասնելու համար համապատասխան նախարարության, հիմնարկության
հետ աշխատանքի հետ ծանոթանալը, աշխատանքային վայրերում մասնագիտական և
կազմակերպչական հմտությունների ձեռք բերումը, գործնական աշխատանքների լուծմանը
մասնակցելը: Պրակտիկայի նպատակը ուսանողին իրական գործնական փորձի, հետագա
մասնագիտական գործունեության մեջ նրան անհրաժեշտ ինքնուրույն աշխատանքի
հմտությունների ձեռք բերման հնարավորություն ընձեռնելն է, ինչպես նաև
համալսարանում /ԵՊԼՀ/ ստացած տեսական գիտելիքների ամրապնդումն ու
հարստացումը:
Պրակտիկան ուսանողին ընձեռնում է հնարավորություն ծանոթանալու
նախարարության, հիմնարկության, կազմակերպության գործունեության մեթոդների հետ,
որոշելու իր մասնագիտական հետաքրքրությւոնների ոլորտը, գնահատելու սեփական ուժեղ
և թույլ կողմերը, միջանձնային շփման. աշխատանքային միջավայրում հարմարվելու,
խնդիրները որոշելու ու նրա լուծման ճանապարհների փնտրումն իրականացնելու
ունակության տեսանկյունից:
Արտադրական պրակտիկայի գլխավոր խնդիրն է հանդիսանում ԵՊԼՀ-ի պրակտիկայի
ղեկավարի և դասավանդողների, ինչպես նաև նախարարության, հիմնարկության,
կազմակերպության մասնագետների ղեկավարությամբ տարբեր բնույթի աշխատանքների
կատարումը` կապված նրանց գործունեության հետ տարբեր մասնագիտական
բնագավառներում:
Արտադրական պրակտիկայի ընթացքում ուսանողի խնդիրն է.
• ծանոթանալ նախարարության, հիմնարկության, կազմակերպության
կազմակերպչական կառուցվածքին, խնդիրներին, գործելու մեթոդներին, տարբեր
ստորաբաժանումների գործունեությանը և դրանց փոխհարաբերություններին:
• օրագիր պահել կանոնավոր կերպով, որտեղ նկարագրվում է օրվա կատարած
աշխատանքի բովանդակությունը: Գրանցումներն օրագրի մեջ վերահսկում է
կազմակերպության կողմից պրակտիկայի ղեկավարը:
Պրակտիկայի ավարտի ժամանակ ուսանողի մոտ ձևավորվում է ավելի պարզ և խոր
հասկացություն այն բանի, թե ինչպես ԵՊԼՀ-ում ստացած գիտելիքները, կարողությունները,
հմտությունները օգտագործել իրական մասնագիտական գործունեության մեջ: Պրակտիկայի
ավարտին ուսանողը ներկայացնում է գրավոր հաշվետվություն և հանձնում այն
պրակտիկայի` ԵՊԼՀ-ի ղեկավարին օրագրի և պրակտիկայի` կազմակերպության
անմիջական ղեկավարի կողմից ստորագրված հաշվետվության հետ:
Այնուհետև ուսանողը պաշտպանում է հաշվետվությունը ԵՊԼՀ-ի ղեկավարի մոտ:
Ըստ պաշտպանության, ինչպես նաև հանձնված նյութերի (պրակտիկայի օրագրի, ուսանողի
հաշվետվության և կազմակերպության կողմից ղեկավարի գնահատականի) արդյունքների`
ուսանողները ստանում են գնահատականներ, որոնք նշանակվում են ստուգարքային
գրքույկի մեջ: Պրակտիկայի ծրագիրը չկատարած կամ աշխատանքի վերաբերյալ
բացասական գնահատական ստացած ուսանողը կրկին ուղարկվում է պրակտիկայի:
Առանձին խախտումների դեպքերում ԵՊԼՀ-ը կարող է քննարկել ուսանողի
համալսարանում հետագա ուսումնառության հարցը: Արտադրական պրակտիկան կապող
3
օղակ է ուսանողների տեսական պատրաստվածության և նրանց ինքնուրույն աշխատանքի
միջև: Պրակտիկայի ընթացքում ուսանողն ուսուցիչների և մեթոդիստների ղեկավարությամբ
իրականացնում է արտադրողական գործունեություն` համագործակցելով արտադրողական
գործընթացի բոլոր մասնակիցների հետ: Արտադրական պրակտիկայում արտացոլվում են
արտադրական գործունեության բոլոր բաղադրիչները – նպատակները, շարժառիթները,
բովանդակությունը, կազմակերպումը, ֆունկցիաները, արդյունքները, վերահսկողությունը,
ինքնավերահսկողությունը: Արտադրական պրակտիկայի ընթացքում է ուսանողը սովորում
համակարգված մոտեցում ցուցաբերել արտադրական գործունեության նկատմամբ: Այդ
շրջանում զարգանում են արտադրական կարողություններ և անձի մասնագիտական
որակներ:

3. Ուսանողի աշխատանքի բովանդակությունը

Այս աշխատանքի բուն բովանդակությունն է ուսանողի արտադրական-


մասնագիտական գործունեությունը, որը ներառում է.
• Ծանոթություն նախարարության, հիմնարկության աշխատանքի համակարգին`
- կոլեկտիվի գործունեություն,
• Ինքնուրույն աշխատանք`
- աշխատանքի պլանավորում, մշակում և իրականացում
- նյութերի պատրաստում
- համագործակցային և նախագծային տեխնոլոգիաների կիրառում:

Սեփական գործունեության վերլուծություն և ինքնագնահատում

Ուսանողի գործունեության ստուգումն ու գնահատումը մասնագիտական խնդիրների


լուծման հաջողության տեսանկյունից համակցվում է մասնագիտական աճի դիտարկման
(մոնիտորինգ) հետ: Այսօր կարևորվում է հատկապես մասնագետի կողմից ինքնադի-
տարկման և ինքնագնահատման հետևյալ կարողությունները.

• նախագծային (աշխատանքների պլանավորում)


• կառուցողական
• հետազոտական (իրականացվող միջոցառումների և սեփական գործունեության
վերլուծություն, անդրադարձ, կշռադատում)
• հաղորդակցական (շփման, հաղորդակցման կարողությունների դրսևորում)
• ճանաչողական (սեփական գործունեության դիտարկում, իմաստավորում և
գիտակցում)

4.Պրակտիկայի կազմակերպման ժամկետներ


Պրակտիկայի անցկացման Տարեթիվ, Ամսաթիվ Պատասխանատու
և կազմակերպման փուլեր
Ընդհանուր ժողով Դեկանատ
պրակտիկայի մասին
4
Պրակտիկայի բազայի Ուսանող
որոշում, դիմումի հանձնում Դեկանատ
դեկանատ
Պրակտիկայի բազայի Պրակտիկայի ղեկավար ԵՊԼՀ-ի
հաստատում կողմից
Պրակտիկայի սկիզբ Ուսանող
Պրակտիկայի ծրագրի Ուսանող
հաստատում` Պրակտիկայի ղեկավար
կազմակերպության ձեռնարկության կողմից
ղեկավարի կողմից
Պրակտիկայի ավարտ Ուսանող
Հաշվետու ձևի լրացում Ուսանող
ուսանողի կողմից
Պրակտիկայի վերաբերյալ Ուսանող
հաշվետվության հանձնում
Պրակտիկայի վերաբերյալ Ուսանող
հաշվետվության քննարկում Պրակտիկայի ղեկավար ԵՊԼՀ-ի
և պաշտպանություն կողմից
Հանրագումարային Պրակտիկայի ղեկավար ԵՊԼՀ-ի
գնահատական կողմից

Ուսանողի իրավունքներն ու պարտականությունները և դրանց բաշխումը ըստ


պրակտիկայի շաբաթների

Պրակտիկան սկսելուց առաջ բոլոր ուսանողները պետք է իրազեկվեն ամբիոնում


պրակտիկայի անցկացման վերաբերյալ:
Կազմակերպություն ներկայանալով` մինչ պրակտիկայի անցնելը, ուսանողները
պարտադիր կերպով ցուցումներ են ստանում, ծանոթանում են Կազմակերպությունում
գործող ներքին կարգապահության կանոններին, առաջին իսկ օրվանից ներգրավվելով
Կազմակերպության ընդհանուր աշխատանքային ռիթմի մեջ:
Ուսանողը իրավունք ունի օգտվելու պրակտիկայի ծրագրին վերաբերող
գրականությունից, փաստաթղթերից և մյուս նյութերից, որոնք առկա են
Կազմակերպությունում, ավարտին դրանք անխտիր վերադարձման պայմանով:
Պրակտիկանտների աշխատանքը պետք է հսկվի պրակտիկայի` համալսարանի և
Կազմակերպության ղեկավարների կողմից` ըստ տվյալ Կազմակերպությունում գործող
կարգի:
Կազմակերպությունում ուսանողն օրագրի հիման վրա ինքնուրույն կազմում է
պրակտիկայի հաշվետվություն` արտադրական պրակտիկայի ծրագրին
համապատասխան, և հանձնում է այն Կազմակերպության կողմից պրակտիկայի
ղեկավարին պրակտիկայի ավարտից 2-ից 4 օր առաջ գնահատումը ստանալու համար:
Պրակտիկայի վերաբերյալ հաշվետվությունը և դրա բոլոր հավելվածները
ուսումնասիրվում են Կազմակերպության պրակտիկայի ղեկավարի կողմից, որը տալիս է
պրակտիկայի ժամկետները պարունակող տվյալների գնահատում-բնութագիր.
Կազմակերպության ենթաբաժանումների անվանումները, որտեղ պրակտիկա է անցել
ուսանողը. ուսանողի կողմից կատարված աշխատանքի համառոտ նկարագրում. ուսանող-
5
պրակտիկանտի անձնական բնութագիրը և նրա վերաբերմունքն աշխատանքի,
հասարակական կյանքում մասնակցության մասին: Այնուհետև տրվում է պրակտիկանտի
կողմից կատարված պրակտիկայի ծրագրի և անհատական առաջադրանքների
գնահատական: Կազմակերպության կողմից պրակտիկայի ղեկավարի գնահատումը
պարտադիր կերպով վավերացվում է Կազմակերպության կնիքով:
Համալսարան վերադառնալու առաջին շաբաթվա ընթացքում ուսանողը պարտավոր
է ամբիոն հանձնել
 արտադրական պրակտիկայի օրագիրը
 արտադրական պրակտիկայի հաշվետվությունը
 բնութագիր արտադրական պրակտիկայի ղեկավարի կողմից /գնահատման թերթիկ/

5.Ղեկավարություն

Պրակտիկայի ողջ ընթացքում լինելու են հմուտ մասնագետներ: Նրանք իրենց


արժեքավոր մասնագիտական խորհուրդներով, կօգնեն ձեզ առավելագույն
արդյունավետությամբ անցկացնել արտադրական պրակտիկան:
Պրակտիկայի ղեկավարումն իրականացվում է ինչպես ԵՊԼՀ-ի (դասախոս), այնպես
էլ ձեռնարկության համապատասխան կազմակերպության կողմից: ԵՊԼՀ-ում ուսանողների
խմբին տրվում է դասախոս, ով իրականացնում է պրակտիկայի ուսումնամեթոդական
ղեկավարումը, դրա ընթացքի հսկողությունն ու ստուգումը: Ուսանողների ամենօրյա
սիստեմատիկ ղեկավարումը կատարվում է այն կազմակերպության հաստատված
աշխատակցի կողմից, որտեղ անցկացվում է պրակտիկան:

Պրակտիկայի ղեկավար ԵՊԼՀ-ի կողմից.

• Ապահովում է ուսանողների կողմից պրակտիկայի անցկացման բարձր որակը և դրա


համապատասխանությունը ուսումնական պլանին ու ծրագրին
• կազմակերպության ղեկավարի հետ համատեղ կազմակերպում է պրակտիկայի
հիման վրա խորհրդատվություններ ուսանողների համար
• պրակտիկայի բազայում իրականացնում է ուսանողների համար նորմալ
աշխատանքային պայմաններ, պրակտիկանտների կողմից ներքին կարգապահության
կանոնների իրագործման վերահսկողություն
• անցկացնում է նախադիպլոմային հաշվետվությունների պաշտպանություն
• ուսանողի պրակտիկայի օրագրի, կազմակերպության կողմից ղեկավարի
գնահատականի, ուսանողի հաշվետվության և պաշտպանության արդյունքների հիման վրա
գնահատվում են պրակտիկայի անցկացման արդյունքները:

Համալսարանի կողմից ղեկավարի իրավունքներն ու պարտականությունները

Համալսարանից ղեկավարը
 ապահովում է բոլոր կազմակերպչական միջոցառումների անցկացումը
ուսանողների` պրակտիկայի մեկնելուց առաջ (հրահանգում պրակտիկայի
անցկացման, անվտանգության տեխնիկայի վերաբերյալ և այլն)

6
 իրագործում է ուսումնամեթոդական ղեկավարում, ուսանողների հետ
անցկացնում է խորհրդատվություն պրակտիկայի անցկացման վերաբերյալ,
ղեկավարում է դրա ընթացքը
 ապահովում է պրակտիկայի բարձր որակը և դրա ճիշտ համապատասխանությունը
ուսումնական պլաններն ու ծրագրերին, իրագործում է ողջ աշխատանքը
հաստատության և կազմակերպության կողմից պրակտիկայի համապատասխան
ղեկավարի հետ կապ հաստատելու միջոցով
 իրագործում է ուսանողների աշխատանքային և կենցաղային նորմալ պայմանների
վերահսկողությունը, հսկում է աշխատանքի պաշտպանության պարտադիր
հրահանգը, ներքին կարգապահության կանոնների կատարումը
 հնարավորության դեպքում կազմակերպում է դասընթացներ, ինչպես նաև
դասախոսություններ և սեմինարներ ձեռնարկության, հաստատության,
կազմակերպության կողմից հատկացված պրակտիկայի վայրերում
 հասարակական կազմակերպությունների և պրակտիկայի` հաստատությունների և
կազմակերպությունների ղեկավարների հետ համատեղ ներ•րավում է ուսանողներին
կոլեկտիվի հասարակական աշխատանքի մեջ
 ուսումնասիրում է ուսանողների հաշվետվությունները պրակտիկայի վերաբերյալ,
մասնակցում է դրանց ընդունման համար նախատեսված հանձնաժողովի
աշխատանքներին, ներկայացնում է ամբիոնի վարիչին գրավոր հաշվետվություն
պրակտիկայի անցկացման վերաբերյալ ուսանողների գործնական պատրաստման
կատարելագործմանը վերաբերող նկատառումների և առաջարկությունների հետ
միասին
 ղեկավարում է ուսանողների գիտահետազոտական աշխատանքը, պատրաստում է
ուսանող-պրակտիկանտներին մտավոր և ստեղծագործական աշխատանքին, ինչպես
նաև և գիտական-ուսանողական կոնֆերանսներին մասնակցելուն արտադրական
պրակտիկայի արդյունքների հիման վրա:

Կազմակերպության կողմից պրակտիկայի ղեկավարները

 պրակտիկանտի հետ կազմում է օրացուցային պլան, որը յուրաքանչյուր ուսանողի


պրակտիկայի ողջ ծրագրի կատարումն է տվյալ կազմակերպության աշխատանքային
պլանների համաձայն
 հետևողականորեն հսկում է պրակտիիկանտի աշխատանքը և նրան ցույց է տալիս
անհրաժեշտ օգնություն, ղեկավարում է պրակտիկայի ծրագրի կատարման ընթացքը
 հսկում է պրակտիկանտի աշխատանքային կարգապահության պահպանումը և
տեղեկացնում է ԵՊԼՀ-ին ուսանողի կողմից ներքին կարգապահության կանոնների
խախտման բոլոր դեպքերի մասին
 ստուգում է ուսանողի օրագիրը և հաշվետվությունը
 գնահատական է տալիս ուսանողի պրակտիկայի անցկացման վերաբերյալ

Կազմակերպության կողմից պրակտիկայի ղեկավարի իրավունքները և


պարտականությունները

Կազմակերպությունում ուսանողների պրակտիկայի ղեկավարը, որն իրագործում է


պրակտիկայի անմիջական ղեկավարումը

7
 կազմակերպում է իր պատասխանատվությանը հանձնված ուսանողների
արտադրական պրակտիկայի անցկացումը` սերտ կապի մեջ լինելով համալսարանի
ղեկավարի հետ
 տվյալ աշխատավայրում ծանոթացնում է ուսանողներին աշխատանքի
կազմակերպմանը, դրա մեթոդներին ու հմտություններին և այլն
 իրականացնում է պրակտիկանտների արտադրական աշխատանքի մշտական
վերահսկում, սովորեցնում է աշխատանքի մեթոդներ ուսանող-պրակտիկանտներին,
օգնում է նրանց ճիշտ կատարել բոլոր առաջադրանքները տվյալ աշխատավայրում,
ծանոթացնում է աշխատանքի առաջատար մեթոդներին և կատարում է
խորհրդատվություն արտադրական հարցերի վերաբերյալ
 հսկում է օրագրեր պահելը, ուսանող-պրակտիկանտների հաշվետվությունների
պատրաստումը և կազմում է դրանց վերաբերյալ գնահատում-բնութագիր, որը
ներկայացնում է պրակտիկայի և անհատական առաջադրանքների կատարման
տվյալներ
 հաղորդակից է դարձնում ուսանողներին մտավոր և ստեղծագործական
աշխատանքին

8
Աշխատանքի ինքնավերլուծություն ուսանողի կողմից

Պատրաստվելու ընթացքում դժվար էր.

Արտադրական պրակտիկայի ընթացքում չեն նկատվել շոշափելի դժվարություններ,


որոնք կարող էին խանգարել բուն գործընթացին: Թարգմանվող տեքստերի բազմաբնույթ
լինելը պատճառ էր հանդիսանում տարբեր ոլորտների բառարաններ և աղբյուրներ
ուսումնասիրելու և դրանք կիրառելու համար:

Արտադրական պրակտիկան

ա) հետաքրքիր էր (շնորհիվ ինչի՞)

Որպես ապագա թարգմանիչ՝ ինձ համար բավականին հետաքրքիր էր նոր միջավայրում և


նոր մարդկանց հետ աշխատանքային գործընթացում գտվելը, ապագայում կանխատեսվող
թարգմանությունների տեսակներին և հնարավոր խնդիրներին ու լուծումներին
ծանոթանալը:

բ) անհաջող անցավ (ինչո՞ւ)

Վստահ կարող եմ նշել, որ արտադրական պրակտիկայի ընթացքում անհաջող դեպքեր


չեն գրանցվել, ավելին՝ գործընթացը տվել է միայն նոր ու հետաքրքիր աշխատանքային
ծանոթություններ

գ) դժվար էր (ի՞նչը, ինչպե՞ս հաղթահարվեց)

Հիմնական հաղթահարելի դժվարությունները_կապված են եղել բուն ոլորտային բառերի ու


արտահայտությունների համարժեք թարգմանության հետ, որոնք լուծվել են կենտրոնի
մասնագետների, առցանց աղբյուրների և բառարանների օգնությամբ:

Այսպիսի արտադասարանային միջոցառումները հարկավոր են, որպեսզի


ուսանողը առնչվի իր ապագա մասնագիտության ուժեղ և թույլ կողմերին, հասկանա, թե
որքանով է իր ընտրությունը եղել ճիշտ և որոշ չափով պատրաստ լինի այն
աշխատանքային մթնոլորտին, որտեղ հետագայում պետք է ծավալի գործունեության:

9
4.5 ԱՐՏԱԴԱՍԱՐԱՆԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈւՄ
(աշխատանքի ընթացքի համառոտ նկարագրություն)

Ես արտադրական պրակտիկան անցել եմ MultiLang LTC լեզուների և


թարգմանական կենտրոնում: Կենտրոնի ջերմ անձնակազմը հնարավորինս փորձել է
պրակտիկան դարձնել հետաքրքիր և արդյունավետ: Հարկ եմ համարում նշել, որ ստեղծվել
են անհրաժեշտ պայմաններ (առանձին սենյակ, համակարգիչ, ինտերնետ
հնարավորություն, բառարաններ, օգնող ռեսուրսներ) աշխատանքը հնարավորինս
արդյունավետ կատարելու համար:
Պրակտիկայի ընթացքում թարգմանվել են տարաբնույթ տեքստեր՝
գեղարվեստականից մինչև վարչապաշտոնական ոճի: Թարգմանվող նյութի այդքան
բազմազան լինելը նպաստեց, որ աշխատանքը կատարվի առավել մեծ հետաքրքրությամբ
և որակով:
Արտադրական պրակտիկայի երրորդ շաբաթում ինձ էր վստահվել թարգմանել
Օշոյի <<Սեր, ազատություն, միայնություն>> գրքի նախաբանը: Աշխատանքը թվում էր
բավականին հետաքրքիր, քանի որ այն խոսափիլիսոփայական գրվածք էր, որը
ենթադրում էր նախ հասկանալ Օշոյի մտքի խորությունը, նկարագրվող երևույթների
էությունը, տալ համարժեք թարգմանություն՝ միևնույն ժամանակ հավատարիմ մնալով
հեղինակի ոճին: Կենտրոնի մասնագետների հետ զրույցը, որի նպատակադրված էր
խթանել գործընթացի արագացմանը, մեծապես օգնեց ինձ:
Հաջորդիվ ինքս ուսումնասիրեցի Օշոյին որպես անհատ և գրող, որից հետո միայն
սկսեցի կատարել բուն թարգմանական գործընթացը: Այն բավականին հետաքրքիր էր,
քանի որ ելակետային տեքստի թեման իր արդիականությունը պահպանել է նաև մեր
օրերում, և գրավեց նաև ինձ՝ որպես թարգմանիչ և պարզապես ընթերցող:
Թարգմանության ընթացքում ի հայտ եկած դժվարությունները կապված էին
լեզվական բառերն ու արտահայտությունները ճիշտ ոգով փոխանցելու հետ: Շատ հաճախ
նմանօրինակ տեքստերի հետ առնչվելիս թարգմանչի առաջ դրվում է մեկ հստակ խնդիր,
այն է՝ թարգմանվող լեզվի ընթերցողի մոտ առաջացնել նույն էմոցիաները, ինչ զգացել են
լեզվակիրները: Կարծում եմ այս խոչընդոտը հաղթահարել եմ պատվով, քանի որ
կատարված թարգմանությունը գնահատվել է բարձր:

10
Թարգմանությունը կատարվել է 2 ժամում:

11
5. Աշխատանքի հաշվետվություն

ՇԱԲԱԹ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


խմբային Անհատական
Առաջին Արտադրական Հանձնարարված Արտադրական պրակտիկայի
պրակտիկայի աշխատանքը առաջին առաջին շաբաթվա
ընթացքում անհատական ընթացքում թարգմանել եմ
խմբակային էր: <<Գրական տապան 2016>>
աշխատանք չի փառատոնի անոտացիան:
կատարվել: Թարգմանությունն ինքնին
տեղեկատվական էր, որը
թարգմանելիս միակ
դժվարությունը օտարազգի
անունները հայերեն ճիշտ
փոխանցելն էր, այն է՝ օգտվելով
հնչյունադարձության և
տառադարձության
փոխակերպական հնարներից:

Երկրորդ Երկրորդ շաբաթվա ընթացքում


ինձ հանձնարարված էր հայերենից
անգլերեն թարգմանել տվյալ
հաստատության
ծառայությունների մատուցման
պայմանագիրը: Ունենալով
վարչապաշտոնական ոճի տեքստ՝
իմ խնդիրն էր հավատարիմ մնալ
ոճին և փոխանցել կաղապարային
ճիշտ կառույցներ:

Երրորդ Արտադրական պրակտիկայի


երրորդ շաբաթում թարգմանել եմ
Անշարժ գույքի նկատմամբ
իրավունքների պետական
գրանցման վկայական: Մինչ բուն
թարգմանական գործընթացը
սկսելը շանոթացել եմ
նմանօրինակ նյութերի արդեն իսկ
առկա թարգմանություններին,
որպեսզի հնարավորինս զերծ
մնամ թարգմանական
շեղումներից:

12
Չորրորդ Արտադրական պրակտիկայի
չորրորդ շաբաթվա ընթացքում
թարգմանել եմ Օշոյի <<Սեր,
ազատություն, միայնություն>>
գրքի նախաբանը: Քանի որ այն
խոհափիլիսոփայական բնույթի
տեքստ է, թարգմանական
դժվարությունը հեղինակի մտքի
խորությունն ու թռիչքը ճիշտ
ընկալելը և հայ ընթերցողին
համապատասխան ոգով
ներկայացնելն էր:

Հինգերորդ Հինգերորդ շաբաթվա ընթացքում


թարգմանել եմ <<Գրաֆիկական
դիզայն>> առարկայի մեկ
ուսումնական տարվա համար
նախատեսվող պլանը,
դասընթացքի ընդհանուր
բնութագիրը, նպատակը և
բովանդակությունը: Հանձրարված
նյութը գիտահանրամատչելի
բնույթի էր, ուստի թարգմանական
էական դժվարություններ չեն
նկատվել:
Վեցերորդ Արտադրական պրակտիկայի
վերջին շաբաթվա ընթացքում
հանձնարարված է եղել
թարգմանել Առողջապահության
նախարարության Գնումների
բաժնի կողմից ուղարկված
փաստաթղթի <<Պայմանագրի կամ
դրա մի մասի կատարման
արդյունքների հանձնման-
ընդունման>> հատվածը:
Տնտեսագիտական
մասնագիտացված բառարանների
և ոլորտային մասնագետների
ուղղոորդումների օգնությամբ
աշխատանքը կատարվել է ըստ
պատշաճի:

13
Արտադրական նախադիպլոմային պրակտիկայի անցկացման ժամանակ ուսանողը
պարտավոր է ամեն օր օրագիր պահել, որտեղ նա նշում է կատարված աշխատանքների
բովանդակությունը: Օրագրի գրանցումները հսկվում է պրակտիկայի ղեկավարի կողմից:
Պրակտիկայի ավարտական փուլում ուսանողը կազմում է գրավոր հաշվետվություն
և պրակտիկայի ղեկավարի կողմից ստորագրված օրագրի ու գնահատության հետ միասին
հանձնում այն ԵՊԼՀ-ի պրակտիկայի ղեկավարին:
Հաշվետվության պահանջներ

Արտադրական նախադիպլոմային պրակտիկայի հաշվետվությունը պետք է գրված


լինի A4 ֆորմատի 1-2 էջ ծավալով, 12 տառաչափով:
Հաշվետվությունը պետք է տեղեկություն տա այն Կազմակերպության մասին,
որտեղ ուսանողն անցել է պրակտիկան, ինչպես նաև դրա նպատակների և խնդիրների
մասին:
Դրանից բացի` հաշվետվության մեջ հարկ է ներառել այն ենթաբաժանման
բնութագիրը, որտեղ ուսանողն անցնում էր պրակտիկան, ուսանողի պաշտոնեական
պարտականությունները և նրա անձնական ներդրումը Կազմակերպության
գործունեության մեջ: Խրախուսվում է ուսանողի աշխատանքի կոնկրետ օրինակների և
բնութագրերի կցումը:
Հաշվետվությունը պետք է
 գրված լինի մայրենի լեզվով
 լավ կառուցված լինի և համապատասխանի ԵՊԼՀ-ի ձևաչափին, այն է` պարունակի
տիտղոսաթերթ, ցանկ, էջերի համարակալում, տողատակի ծանոթագրություններ,
հավելվածներ
 կցված լինի Կազմակերպության պրակտիկայի ղեկավարի գնահատականը:

Հետևյալ աղյուսակում ընդգրկված են բոլոր դրույթները, որոնք հարկավոր է


արտահայտել հաշվետվությունում:

Անհրաժեշտ կետերի ցուցակ Մեկնություն


Կազմակերպության անվանում,
կոնտակտային տեղեկատվություն
Սեփականության ձև
Առաքելություն, նպատակներ և
խնդիրներ
Պրակտիկայի ընթացքում Պահանջվում է ոչ միայն պաշտոնական
կատարված աշխատանք պարտականությունների, այլև այն
հմտությունների նկարագրություն,
որոնք ուսանողը ձեռք է բերել դրանց
կատարման ընթացքում, բացի դրանից,
այդ աշխատանքը պետք է դիտարկվի ոչ
միայն բաժնի, այլև ողջ ձեռնարկության
գործունեության ենթատեքստում, որտեղ
14
ուսանողն աշխատել է
Կազմակերպության Ուսանողի տեսանկյունից -
գործունեության բնագավառներ, ապացույցների համակարգով
որոնք բարելավում են
պահանջում և ունեն այդպիսի
հեռանկար
Անհատական գործունեության՝ Տարբեր բնագավառներում տեսական և
ուսանողի սեփական կիրառական գիտելիքների ըստ
գնահատական թեզի բավարարության/անբավարարության.
աշխատանքի ընթացքում աշխատանքային դժվարություններ
խմբում. միջանձնական շփում

6. Վերահսկման ձև

Պրակտիկայի ավարտին ուսանողը պաշտպանում է հաշվետվություն ԵՊԼՀ-ի


ամբիոնի հանձնաժողովի և ղեկավարի առջև: Ըստ պաշտպանության, ինչպես նաև
հաշվետու նյութերի (պրակտիկայի օրագիր, ուսանողի հաշվետվություն և պրակտիկայի`
Կազմակերպության ղեկավարի գնահատական) արդյունքների` ուսանողը ստանում է
ուսանողական գրքույկում դրվող գնահատական: Պրակտիկայի ծրագիրը չկատարած կամ
աշխատանքի բացասական գնահատականներ ստացած ուսանողը կրկին ուղարկվում է
պրակտիկայի:

7. Գնահատման չափանիշներ

Ուսանողի գնահատականը ուսումնարտադրական պրակտիկայի համար որոշվում


է 100 սանդղակով, 100 բալանոց սանդղակով գնահատվում են հետևյալ ասպեկտները`

Կազմակերպության ղեկավարի գնահատականը 20


Համալսարանի ղեկավարի գնահատականը 20
Պաշտպանություն 40
Ամբիոնի հանձնաժողովի ամփոփիչ գնահատականը 20

Միավորների գումարի հաշվարկից հետո գնահատականը, համապատասխան ԵՊԼՀ-ի


ընդունված չափորոշիչների, նշվում է ըստ 100 բալանոց սանդղակի:

15
10. ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ԱՄՓՈՓԱԹԵՐԹ

Ուղարկված է արտադրական պրակտիկայի

Մարզ, քաղաք, գյուղ ք. Երևան

Պրակտիկայի վայրը MultiLang Language and Translation Center

Պրակտիկայի վայրի հասցեն Չարենցի 21

Հեռախոս +374 77 37 37 83 էլ. փոստի հասցե info@multilangltc.org

Պրակտիկայի ղեկավարը Անուշ Խաչատրյան, տնօրեն


/անուն, ազգանուն, պաշտոն, ամսաթիվ, ստորագրություն/

Ուսանողը ներկայացել է արտադրական պրակտիկային և մասնակցել է


__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

գործընթացներին:

Ուսանող _______________________________________________________ ավարտել է


անուն, ազգանուն, հայրանուն

_______________________________________________________արտադրական պրակտիկան
ամսաթիվ

Գնահատական ___________________________/լրացնում է համալսարանի ղեկավարը/

Պրակտիկայի ղեկավարը _________________________________________________________


/անուն, ազգանուն, պաշտոն, ամսաթիվ, ստորագրություն/

16

You might also like