You are on page 1of 54

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

✓ Ինչ է NLP-ին
✓ Ինչ է մարտական NLP-ին
✓ Ինչ է սև հիպնոսը
✓ Ինչ է խնդրի և լուծման շրջանակը
✓ Որոնք են նպատակին հասնելու 9 քայլերը
✓ Ինչպես քանդել այլոց նպատակին հասնելու փորձերը
✓ Ամփոփում
ՆԱԽԱԲԱՆ

➢ Ծնողները տեղափոխում են իրենց սահմանափակող համոզմունքները երեխաների վրա, որպեսզի


սահամանափակեն երեխաներին իրենց թույլ տված նույն սխալներից («Հիմար մի՛ եղիր, ամուսնացիր հարուստի
հետ»), կա՛մ որպեսզի մենք կարողանանք դառնալ այնպիսին, ինչպիսին նրանք չէին կարողացել դառնալ («Ինչ
հիմար բան է սովորել դիզայներություն, քեզ կայուն եկամուտ է պետք, գնա հաշվապահություն սովորի»):

➢ Վաճառողները խաղում են հաճախորդների վախերի վրա՝ կապելով նրանց իրենց հետ («Երբեք մի գնեք
բնակարան առանց փորձառու միջնորդի խորհրդատվության, հակառակ դեպքում գումար կկորցնեք»):

➢ Շատ ղեկավարներ, վախենալով մրցակցությունից, փորձում են իրենց ենթականերին ամբողջովին կախվածության


մեջ գցել իրենցից, զրկել նրանց կարիերայի տրամադրությունից և ինքնուրույն մտածելու ունակությունից («Մի
նայիր շուրջդ, մնա այնպիսին, ինչպիսին կաս», «Կյանքում ինչ-որ բան փոխելը ռիսկ է»):
➢ Մարդիկ շատ դեպքերում չգիտակցելով խանգարում են մեզ հասնել մեր նպատակներին։

➢ Նպատակի հասնելու համար անհրաժեշտ է կատարել հստակ քայլեր։

➢ Իմանալով, թե ինչպես կարելի է հասնել նպատակի, մենք կարող ենք աջակցել ոչ միայն ինքներս մեզ ու
այլոց, այլ նաև խանգարե՛լ այլոց, որպեսզի հասնեն իրենց դրած նպատակին ու ցանկություններին։
ԻՆՉ Է NLP-Ն

✓ Նեյրոլեզվաբանական ծրագրավորումը (NLP)


մարդու վրա ազդելու տեխնիկայի և մեթոդների
համակարգ է՝ նրա ներքին համոզմունքները,
վերաբերմունքը, կյանքի արժեքներն ու
առաջնահերթությունները փոխելու նպատակով։

✓ Այժմ NLP-ն օգտագործվում է թաքնված ձևով


գրեթե ամենուր՝ հոգեթերապիայի,
վերապատրաստման պրակտիկայի,
քաղաքականության, գովազդի,
լրատվամիջոցների, ինչպես նաև սովորական
առօրյա հաղորդակցության մեջ:
ԻՆՉ Է ՄԱՐՏԱԿԱՆ NLP-Ն

✓ Մարտական ​NLP-ն NLP-ի մի ճյուղ է, որն


ուսումնասիրում է, թե ինչպես են մարդկանց
մանիպուլյացիայի և հոգեճնշման ենթարկում,
որպեսզի նրանց թեքեն իրենց կամքին և
թաքնված վերահսկեն նրանց՝ մարդկանց
գիտակցությունը, մտածողությունը, հույզերը և
վարքը, սովորաբար կործանարար
նպատակներով:
ՄԱՐՏԱԿԱՆ NLP –Ի ԷՈՒԹՅՈՒՆԸ

ՄԱՐՏԱԿԱՆ NLP-ն հոգեբանական ազդեցության գործիքների համախումբ է, որի միջոցով ազդեցության


ենթարկված անձը իրեն զգում է․

✓ Անինքնավստահ
✓ Թույլ
✓ Ցածր ինքնագնահատականով
✓ Դեմոտիվացված
✓ Բարդույթավորված
✓ Տագնապած և վախերով
✓ Տխուր ու դեպրեսիվ ֆոնով
✓ Առանց նպատակի
✓ Անարդյունավետ
✓ Անհույս
✓ Հոգեբանական ցավով
✓ Մշտապես խնդրի մեջ
✓ ԱՆՕԳՆԱԿԱՆ
ԻՆՉ Է ՍԵՎ ՀԻՊՆՈՍԸ
✓ Սև հիպնոսը գաղտնի հիպնոսի և մարտական ​NLP-ի
ինտեգրումն է, որն ուղղված է զոհի կամքը ճնշելուն,
նրան մարդկային զոմբիի վերածելուն... Դա հենց սև
հիպնոսի տեխնոլոգիաների կիրառմամբ է, երբ տարբեր
խոցելի անձանց հավաքագրում են ահաբեկչական
կազմակերպությունների (հատկապես ահաբեկիչներ
մահապարտներ), տոտալիտար աղանդներ, տարբեր
անօրինական համայնքների համար։

✓ Ե՛վ սև հիպնոսը, և՛ մարտական ​NLP-ն հիմնված են


անձի խոցելի թիրախների և թուլությունների
հայտնաբերման և օգտագործման, ոչ ռեսուրսային
հույզերի և վիճակների, ներքին կոնֆլիկտների և
չարդարացված սպասումների վրա:
ՀԻՇԵՑՈՒՄ
ՄԱՐՏԱԿԱՆ ՌԵՖՐԵՅՄԻՆԳ․
ԽՈՐԱՑՈՒՄ ԽՆԴՐԻ ՄԵՋ

❖ Ձեր ներշնչանքներն իրենց հասցեատիրոջը հասցնելու համար պետք է պահպանել հինգ պահանջ․

1. Առաջացնել անգիտակցական վստահություն ձեր հանդեպ։


2. Շեղել օբյեկտի ուշադրությունն արտաքին կամ ներքին ազդակի վրա:
3. Նվազեցնել գիտակցության ակտիվությունը։
4. Հայտնել մարդուն հիպնոտիկ հրամանը՝ նախապես այն պատրաստելով տվյալ մարդու համար
հասկանալի լեզվով։
5. Կորցնել հետքերը:
❖ Իր հիմքում, շատ հոգեբանների աշխատանքն է փոխել հաճախորդի կողմից իրավիճակի ընկալման հոգեբանական
շրջանակը, այսինքն՝ նրա ուշադրությունը (և արդյունքում՝ մտքերն ու գործողությունները) վերահղել որոշակի
իրավիճակի բացասական կողմերից դեպի դրականները։

➢ Շրջանակները հսկայական ազդեցություն ունեն այն բանի վրա, թե ինչպես ենք մենք մեկնաբանում
անհատական ​ապրումները և իրադարձությունները, ինչպես ենք մենք արձագանքում դրանց, դրանք «շեշտադրում
են» այդ ապրումների վրա և ուղղում մեր ուշադրությունը:

➢ ՄԱՐՏԱԿԱՆ NLP-ի մեջ օգտագործվում են լուծումների շրջանակը և խնդրի շրջանակը:


❖ Լուծման շրջանակը իրադարձությունների գնահատումն է՝ հիմնված այն բանի վրա, դրանք
մոտեցնու՞մ են նպատակին, թե՞ հեռվացնում են: Դուք մտածում եք այն մասին, թե ինչ եք
ցանկանում ստանալ, գտնում եք ձեզ անհրաժեշտ լուծումները և օգտագործում դրանք առաջ
շարժվելու համար:

❖ Խնդրի շրջանակը գտնվում է այն պատճառների մշտական ​վերլուծության մեջ, թե ինչու ինչ-որ բան
այնպես չի ընթանում, ինչպես պետք է: Արդյունքում մարդն իրեն ավելի վատ է զգում, բայց
միաժամանակ չի շարժվում խնդրի լուծման ուղղությամբ։
ԽՆԴՐԻ ՇՐՋԱՆԱԿ ԼՈՒԾՄԱՆ ՇՐՋԱՆԱԿ
Ո՞րն է խնդիրը Ո՞րն է նպատակը
Ինչու՞ է դա խնդիր Ինչպե՞ս դրան հասնել
Ի՞նչն է այն առաջ բերել Ով կամ ինչը կարող է աջակցել այդ հարցում
Որքա՞ն երկար է այն Եթե լինեն լուծման այլ տարբերակներ, ապա
շարունակվում որոնք կլինեն դրանք
Ինչու՞ խնդիրը մինչ Ի՞նչ կարելի է սովորել, լուծելով այդ
այժմ լուծված չէ առաջադրանքը
Ու՞մ մեղքն է դա Եթե ընտրեիք լուծման ամենաօպտիմալ
տարբերակը, ապա ո՞րը կլիներ անյ
Մեր ողջ կյանքն ուղիղ կախված է նրանից, թե արդյոք մենք
սովորել ենք մեզ հետ տեղի ունեցող իրադարձություններն
ընկալել որպես խնդրի շրջանակով, թե լուծման:
➢ Առաջարկելով իրավիճակը դիտարկել որոշումների շրջանակի պրիզմայով, հումանիստ հոգեբաններն օգնում են
իրենց այցելուներին նայելու այս իրավիճակների պարունակած դրական հնարավորություններին և խրախուսում են
նրանց կատարել առաջին քայլը դրանց հասնելու համար:

➢ Այս նպատակների համար, օրինակ, NLP-ում կա ռեֆրեյմինգի տեխնոլոգիա, որը բաղկացած է նպատակային
կերպով փոխելով այն շրջանակը, որի միջոցով մարդը գնահատում է իր հետ տեղի ունեցող իրադարձությունները:
Արդյունքում այցելուն սկսում է խնդիրն ընկալել ընդլայնված համատեքստում՝ իր բոլոր դրական ու բացասական
կողմերով:
ՌԵՍՈՒՐՍԱՅԻՆ ՎԻՃԱԿ

❖ Ռեսուրսային վիճակը վստահության վիճակ է, ուրախ տրամադրություն, երբ


մարդը զգում է կենսունակություն և եռանդ, առաջադրանքը կատարելու
կարողություն, ներուժ, կայուն ինքնագնահատական, կարողունակություն ու
նպատակասլացություն։
ՈՉ ՌԵՍՈՒՐՍԱՅԻՆ ՎԻՃԱԿ

❖ Ոչ ռեսուրսային վիճակը մարդու նյարդաբանական վիճակն է, երբ նա զգում է


անլիարժեքություն և էներգիայի պակաս, անկարողունակություն ու
անօգնականություն։
ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅԱՆ ԱՂՅՈՒՍԱԿ

ԿԱԼԻԲՐՈՎԿԱՅԻՆ ՈՉ ՌԵՍՈՒՐՍԱՅԻՆ ՎԻՃԱԿ ՌԵՍՈՒՐՍԱՅԻՆ ՎԻՃԱԿ


ՊԱՐԱՄԵՏՐԵՐ
Մարմնի դիրքը, ուսերը Մարմինը լարված է, մեջքը ու Մարմինը լիցքաթափված է և
ուսերը կուզիկացած
ուսերը ուղղված են
Դիմախաղը, դեմքի մկանները Դիմախաղը սիմետրիկ չէ, Դիմախաղը սիմետրիկ է, դեմքը
դիմախաղի մկանները սեղմված թուլացած է
են
Հայացքի ֆիքսացիա Հայացքը ֆիքսված է կամ Հայացքը տեղափոխվում է
տեղափոխվում է կտրտված, ազատ կերպով, ուշադրության
ուշադրության կենտրոնացումը կենտրոնացումը լայն է,
փոքր է, գտնվում է մոտ և ներքև հորիզոնի գծից բարձր է

Շնչառության պատտերները Կտրտումներով, զսպմամբ, Սահուն է, առանց ուշացման


շնչառական ուղիների
սպազմերով
Ժեստերը Փակ են, պաշտպանական են, Բաց է, լայն
մարմնին մոտ են, կտրտված են
ՍԵՎ ՀԻՊՆՈՍԻ և ՄԱՐՏԱԿԱՆ NLP-Ի ԴԵՐԸ ՌԵՖՐԵՅՄԻՆԳԻ ՄԵՋ

➢ Իր հերթին, սև հիպնոսի և մարտական ​NLP-ի պրակտիկան բխում է հակառակ առաջադրանքից՝


դրանք զոհի մեջ ձևավորում են իրավիճակին խնդրի շրջանակից նայելու սովորություն։

➢ Դա անելու համար տուժողի ուշադրությունը կենտրոնացած է ոչ թե լուծում գտնելու վրա, այլ այնպիսի
հարցերի վրա, ինչպիսիք են. «Ինչու այդպես տեղի ունեցավ» կամ «Ինչու չեմ կարող լուծել այդ
խնդիրը» և այլն։

➢ Որքան շատ ժամանակ անցկացնի ազդեցության օբյեկտը նման հարցերի շուրջ մտածելու վրա,
այնքան նա հոգեկան էներգիան կլցնի խնդրահարույց իրավիճակով, և հետագայում նրա համար ավելի
դժվար կլինի լուծել այն։
ՀԻՇԵՑՈՒՄ

ՆՊԱՏԱԿԻՆ ՀԱՍՆԵԼՈՒ
9 ՔԱՅԼ

❖ Ձեր ներշնչանքներն իրենց հասցեատիրոջը հասցնելու համար պետք է պահպանել հինգ պահանջ․

1. Առաջացնել անգիտակցական վստահություն ձեր հանդեպ։


2. Շեղել օբյեկտի ուշադրությունն արտաքին կամ ներքին ազդակի վրա:
3. Նվազեցնել գիտակցության ակտիվությունը։
4. Հայտնել մարդուն հիպնոտիկ հրամանը՝ նախապես այն պատրաստելով տվյալ մարդու համար
հասկանալի լեզվով։
5. Կորցնել հետքերը:
Ի՞ՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՄՈՏԻՎԱՑԻՈՆ ՄԱՐԶԻՉՆԵՐԸ

❖ Նրանք օգնում են հաճախորդներին իրենց երազանքները դարձնել նպատակներ:

❖ Դա անելու համար յուրաքանչյուր հոգեբանական պրակտիկայում կա մի շարք գործիքներ, որոնք


մշակվել են տարիների ընթացքում:

❖ Օրինակ, NLP-ում այս գործիքակազմը կոչվում է․

«Պայմաններ լավ ձևավորված արդյունքի համար»:


❖ Համոզվեք, որ ձեր նպատակը համապատասխանում է հետևյալ պայմաններին, և դրա
ձեռքբերումը ձեզ շատ ավելի պարզ, ավելի կոնկրետ և հստակ կթվա։

1. Նպատակը դրված է հաստատող կերպով:


2. Ձեզնից է կախված դրան հասնելը:
3. Դա հաստատվում է զգայարաններով։
4. Գտնվում է ճիշտ համատեքստում:
5. Նպատակն ունի համապատասխան չափսեր։
6. Պահպանում է սույն դրույթի բոլոր առավելությունները:
7. Գտնված են ռեսուրսներ դրան հասնելու համար:
8. Դուք ուսումնասիրել եք ձեր նպատակին հասնելու հնարավոր խոչընդոտները:
9. Նախանշված են առաջին քայլերը:
1. ՆՊԱՏԱԿԸ ՊԵՏՔ Է ՀԱՍՏԱՏՎԱԾ-ԴՐԱԿԱՆ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ԼԻՆԻ

➢ Նպատակը պետք է հաստատող կերպով ձևավորված լինի: Կենտրոնացեք այն ամենի վրա, ինչ
ցանկանում եք ստանալ, այլ ոչ թե այն, ինչից ուզում եք ազատվել:
➢ Նպատակի ոչ ճիշտ ձևակերպման նշաններից մեկը ժխտման առկայությունն է։ Այսինքն՝ «մի՛ ծխիր, մի՛
վախեցիր» սխալ ձևակերպում է։

➢ Ճիշտ է. «վերահսկեք ձեր ցանկությունները, զգալ վստահ»: Ընդ որում, ժխտումը կարող է
արտահայտվել ինչպես «ոչ» բացասական մասնիկով, այնպես էլ «հրաժարվել», «դադարեցնել», «դուրս
գալ», «բաժանվել», «խուսափել» ևնմանատիպ այլն բառերով։
2. ՆՊԱՏԱԿԻՆ ՀԱՍՆԵԼԸ ՊԵՏՔ Է ԿԱԽՎԱԾ ԼԻՆԻ ՁԵԶԱՆԻՑ

➢ Մենք չենք կարող վերահսկել իրերը և այլ մարդկանց, բայց կարող ենք ազդել նրանց վրա մեր
վարքագծի միջոցով: Ուստի արտաքին նպատակի (կարիերա, փող, փառք...) ձեռքբերումն առաջին
հերթին կապված կլինի անհրաժեշտ ներքին որակների զարգացման հետ, որոնք կօգնեն ձեզ ստանալ
այն, ինչ ցանկանում եք։

➢ Եթե ​ձեզ արտաքին ինչ-որ բան է պետք, ապա առաջին հերթին կենտրոնանում եք ձեր սեփական
արդյունավետ վարքագիծը ստեղծելու վրա, որի օգնությամբ դուք կստանաք այս «արտաքին»-ը։
➢ Նույնիսկ եթե այլ մարդիկ ներառված են նպատակի մեջ, դուք կարող եք ընտրել, թե ինչպես վարվեք
նրանց հետ, որպեսզի հասնեք լավագույն արդյունքի:
➢ Հակառակ դեպքում դուք հիանալի միջոց կստանաք ինքներդ ձեզ նևրոզ դարձնելու համար։ «Ես ուզում
եմ, որ խաղաղություն լինի ամբողջ աշխարհում», «Որ շրջապատում բոլորը երջանիկ լինեն», «Որ միշտ
փայլի պայծառ արևը» և «Որ մարդիկ իրար հասկանան»։
➢ Համապատասխանաբար, ցանկալի արդյունքը ձևակերպելիս համոզվեք, որ ունեք միջոցներ դրան
հասնելու համար: Ստուգեք․ յուրաքանչյուր փուլ պետք է կախված լինի միայն ձեզնից և լինի ձեր
վերահսկողության տակ: Պետք չէ հանգամանքների ստրուկ լինել: Ավելի լավ է լինել սեփական նպատակի
միանձնյա տերը։
➢ «Ես ուզում եմ, որ ամուսինս հոգեբանությամբ զբաղվի»: Նրա՞ն է պետք, թե՞ ձեզ: Ի՞նչ կարող ես անել քեզ
հետ:
➢ «Ինձ նյարդայնացնում է, երբ մարդիկ հիմար հարցեր են տալիս»: -Խնդիրն այն է, թե որքանով ես դու քո
տրամադրության տերը։
➢ Դիմեք ինքներդ ձեզ: Այս պատվերներից որևէ մեկի համար կարող եք նաև ավելի մեղմ հարցեր տալ. «Ի՞նչ
կարող եք անձամբ անել դրա համար», «Ինչպե՞ս է ձեզանից կախված այս նպատակին հասնելը», «Կարո՞ղ
եք պատասխանատու լինել դրա իրականացման համար»: Այս բոլոր հարցերը մեզ հետ են բերում
հիմնականին` նպատակը պետք է վերաբերվի մեզ և լինի մեր անձնական վերահսկողության ներքո:
➢ Այդ ժամանակ այն կդառնա ավելի իրական ու հասանելի։
3․ ՆՊԱՏԱԿԸ ՊԵՏՔ Է ՍՏՈՒԳՎԻ ԶԳԱՅԱՐԱՆՆԵՐՈՎ

❖ Երբ դուք ինքներդ ձեզ համար ցանկալի արդյունքի հասնեք, ինքներդ ձեզ մի պարզ հարց տվեք. «Ինչպե՞ս հասկանամ, որ
արդեն ստացել եմ այն»:

❖ Մի փոքր ավելի ստույգ՝ «Ի՞նչ կտեսնեմ, կլսեմ կամ կզգամ, երբ հասնեմ իմ նպատակին»։ Ի՞նչ ազդանշան կտան ձեր
զգայարանները հաղթանակը ազդարարելու համար: Ե՞րբ կարող եք սկսել տոնել հաջողությունը:

❖ Հենց այդպես, հակառակ դեպքում դուք կարող եք ամբողջ կյանքում զգալ ձեր աղքատությունը՝ խնայելով ևս մեկ միլիոն
դոլար «սև օրվա համար»։

➢ Կան շատ գեղեցիկ և հաճախ հավերժական նպատակներ.


✓ Օտար լեզուներ սովորելը» - Քանի՞ լեզու եք ուզում իմանալ: Ինչպե՞ս գիտեք, որ արդեն գիտեք այն լեզուն, որը
սովորում եք:
✓ Ինքնակատարելագործում». -Ինչո՞վ, ինչպե՞ս և որքանո՞վ։
✓ Հարստությո՛ւն»։ -Եկամտի ո՞ր մակարդակի վրա եք պատրաստվում կանգ առնել։
✓ Երջանկություն։ -Իսկ ինչո՞վ եք չափում:

Կենտրոնացեք նպատակին հասնելու զգայական ապացույցներ ստանալու վրա. սա անհրաժեշտ արձագանք է


ստեղծում նպատակին հասնելու առաջընթացի վերաբերյալ:
4․ ՆՊԱՏԱԿԸ ՊԵՏՔ Է ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԻ ՀԱՄԱՏԵՔՍՏԻՆ

➢ Ներքին նպատակի (վիճակ, ունակություններ, համոզմունքներ, վարքագիծ) օգտակարությունը շատ է կախված


համատեքստից: Այն, ինչ ձեզ համար ցանկալի կլիներ մի դեպքում, կարող է վնասել ձեզ այլ հանգամանքներում:
➢ Օրինակ, ագրեսիվությունը կարող է օգտակար լինել սպորտային մրցումների ժամանակ, բայց խանգարել ընտանիքում
հաղորդակցությանը: Բարձր ձայնը օգտակար է ամբիոնի վրա, բայց ոչ ընթերցասրահում: Սգո օրերին միշտ ուրախ
տրամադրություն պահպանելու անմեղ ցանկությունը ընդհանուր վրդովմունք կառաջացնի: Առնվազն
թյուրիմացություն։
➢ Հետևաբար, հարցրեք ինքներդ ձեզ. «Որտե՞ղ, ե՞րբ և ո՞ւմ հետ եմ դա ուզում»: Ամեն դեպքում, դա կօգնի ձեր
նպատակին ավելի կոնկրետ դառնալ:
5․ ՆՊԱՏԱԿԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՉԱՓԻ

➢ Որքա՞ն ծավալուն եք դուք սովորել մտածել: Որքանո՞վ են գլոբալ ձեր մտադրությունները: Մանրամասն մշակո՞ւմ
եք միջանկյալ քայլերը։ Ձեր նպատակի չափը ուղիղ կապված է դրա իրագործելիության հետ: Ամեն դեպքում՝
առաջադրանքի կատարման ժամկետների հետ։
➢ Եթե ​նպատակը չափազանց մեծ է, ճանապարհին մոտիվացիան կորչում է։ Եթե ​ձեր նպատակն է «Ամբողջությամբ
տիրապետել անգլերենին» շատ խիստ չափանիշներով, ապա նույնիսկ երկար ու ինտենսիվ ուսումնասիրության
դեպքում դուք չեք նկատի մոտեցումը։
➢ Հետևաբար, ավելի հարմար է գլոբալ նպատակը բաժանել ավելի փոքր «ենթանպատակների», որոնց հասնելն ավելի
հեշտ է վերահսկել, իսկ հետադարձ կապը՝ ավելի արագ։ Օրինակ՝ սովորեք 100 նոր բառ մեկ շաբաթում, նիհարեք 5
կգ այս ամիս և այլն։
➢ Մյուս կողմից՝ շատ մանր, բայց անհրաժեշտ բաներ կան, որ մենք ոչ մի կերպ չենք ձեռնարկում։ Դա կարող է լինել ոչ
մի կերպ չուղարկված նամակ, հեռախոսային հաշիվներ, որոնց վճարումը պարբերաբար ուշանում է մինչև վերջինը։
❖ Համապատասխանաբար, նման գործողություններին ենք անցնում, երբ դրանց վրա այլեւս հնարավոր չէ աչք փակել։
Հեռախոսը քիչ է մնում անջատվի, թղթերն արդեն թափվում են հատակին։

➢ Նման մանրուքները ժամանակին ստանձնելու համար հարկավոր է դրանք կապել ինչ-որ գլոբալ հետևանքների հետ։
Ցանկալի է՝ չսպասելով, որ կյանքն ինքը կանի դա մեզ փոխարեն:

➢ Օրինակ, գրասենյակի մաքրումը կարող է լինել նոր մեծ գործ սկսելու առաջին քայլը: Հեռախոսի համար վճարելը միջոց
կտա այն օրերին, երբ ժամանակ կպահանջվի ավելի հրատապ առաջադրանքների համար։
➢ Մանրամասների և մասշտաբների միջև հավասարակշռությունը ձեռք է բերվում կոնկրետ հարցերի միջոցով:

➢ Ընդհանրացման սանդղակը մեծացնելու համար օգտագործվում են․


✓ Ինչո՞ւ պետք է հասնեմ դրան»,
✓ Ի՞նչ կտա»,
✓ Ի՞նչ հնարավորություններ կբացվեն ինձ համար» հարցերը։
❖ Նվազեցման համար․

✓ Ի՞նչի եմ ուզում հասնել առաջին հերթին,


✓ Ի՞նչ փուլերի կարելի է բաժանել առաջադրանքը,
✓ Ի՞նչն է խանգարում ինձ հենց հիմա սկսել հասնել նպատակին: Ի՞նչ խոչընդոտների կարելի է
հանդիպել ճանապարհին,
✓ Ի՞նչ կարելի է անել այս խոչընդոտները հաղթահարելու համար:

➢ Հարցերի առաջին խումբը կօգնի ձեզ զգալ առաջադրանքի կարևորությունը:


➢ Երկրորդը՝ երկնքից իջեցնելն է, կենցաղային ու իրագործելի դարձնելը։

Այս ամենը թույլ կտա սկսել աշխատել՝ նպատակը հետաձգելու փոխարեն։


6․ ՆՊԱՏԱԿԸ ՊԵՏՔ Է ՊԱՀՊԱՆԻ ԻՐԵՐԻ ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԻ ԲՈԼՈՐ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

❖ Այլ կերպ ասած՝ նպատակին հասնելով կորցնելու բան ունենու՞մ եք, թե ոչ։
➢ Օրինակ՝ ձեզ հաջողվել է բարձր վարձատրվող աշխատանք գտնել։
✓ Իսկ հիմա ի՞նչ կասեք ժամանակի մասին։
✓ Ի՞նչ հարաբերություններ ունեք այժմ ընտանիքի և ընկերների և հետ:
✓ Որքա՞ն ժամանակ կարող եք հատկացնել հիմա հանգստանալու համար:
✓ Կա՞ն հետագա աճի հեռանկարներ։
➢ Յուրաքանչյուր գործողություն ունի իր հետևանքները. Ուսումնասիրեք այս նպատակին հասնելու
հետևանքները: Ձեզ բավարարու՞մ են: Եթե ​ինչ-որ բան կորցնեք, համաձա՞յն եք այս կորստի հետ: Եթե ​ոչ, ապա
ինքներդ ձեզ հարց տվեք՝ հնարավո՞ր է նպատակը վերաձեւակերպել այնպես, որ հետեւանքները ձեզ համար
ընդունելի լինեն։
➢ Իրականում սա այնքան էլ ֆորմալ հարց չէ։ Նման մտորումներից հետո շատերը սկսում են փոքր-ինչ մեղմել
իրենց մոտիվացիան։ Առնվազն - հարմարեցրեք ցանկալի արդյունքը:
✓ Իմ նպատակը երեխաներիս երջանկությունն է։
➢ Այսինքն, դուք դադար տվեցիք ձեր սեփական զարգացման վրա և ձեր ուշադրությունը շեղեցիք երեխաների վրա:
7․ ՆՊԱՏԱԿԻՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

❖ Այստեղ մենք մտածում ենք, թե ինչ միջոցներ են մեզ անհրաժեշտ լինելու նպատակին հասնելու
ճանապարհին, և ինչը կօգնի սկսել շարժումը։

➢ Մենք իրականացնում ենք մեր սեփական հնարավորությունների աուդիտ, պարզում ենք, թե լրացուցիչ
ինչ ռեսուրսներ (հմտություններ, փող, ժամանակ, կապեր ...) պետք է ձեռք բերել և ինչպես դա անել:
Մենք պարզում ենք, թե ինչպես կարող ենք օգտագործել այն ամենը, ինչը կարող է օգնել մեզ:

➢ Կենտրոնացեք ձեր սեփական հնարավորությունների վրա, և դուք կզարմանաք, թե որքան մեծ են


դրանք:
8. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՏԿԱՊԵՍ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԹԵՄԱ Է ՀՆԱՐԱՎՈՐ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԻ
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

❖ Ի վերջո, խոչընդոտներից յուրաքանչյուրը հիանալի պատճառ է ավելի շատ տարբեր ռեսուրսներ գտնելու, ձեր
աշխատանքը ավելի էլեգանտ և մտածված դարձնելու համար:
➢ Շատ ավելի լավ է մտածել ապագա դժվարությունները հաղթահարելու ուղիների մասին հենց հիմա՝ հարմարավետ ու
դյուրին, քան այն ժամանակ, երբ դրանք առաջանում են հենց ձեր քթի առջև:
➢ Այսպիսով, հարցրեք ինքներդ ձեզ. ի՞նչն է խանգարել ձեզ մինչ այժմ սկսել շարժումը: Ի՞նչ կարելի է անել դրա դեմ:
Ի՞նչ դժվարություններ են հնարավոր ապագայում և ինչպե՞ս արձագանքել դրանց։
➢ Ինչպե՞ս պետք է պատրաստ լինել դրանց լիարժեք զինված դիմավորելու համար: Ի՞նչ է մեզ անհրաժեշտ՝ չնայած
խոչընդոտներին, մեր նպատակին հասնելու համար:
➢ Ի դեպ, խորհուրդ այն դեպքում, երբ խոչընդոտներն այնքան շատ են եղել, որ դուք լրիվ բարոյալքվել եք՝ վերադառնաք
հինգերորդ կետին և մի փոքր չափավորեք ձեր ախորժակները։ Նպատակը դարձրեք այնպես, որ այն ձեզ համար
համապատասխան լինի:
9. ՆԱԽԱՆՇՎԱԾ ԵՆ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐԸ

❖ Առաջին քայլերը շատ ավելի կարևոր ընթացակարգ է, քան երկար ճանապարհորդությունից առաջ իրերի
վրա նստելը: Դա ավելի շատ նման է գնացքի կամ ինքնաթիռի տոմսեր գնելուն։
➢ Ինքներդ որոշեք, թե երբ եք կատարելու ձեր առաջին քայլը դեպի ձեր նպատակը: Անվանեք օրը և ժամը:
Եթե ​ավելի հեշտ է կողմնորոշվել իրադարձություններով, ապա ինչի՞ց հետո: Ո՞րն է լինելու քայլը. Ի՞նչ եք
անելու առաջինը: Ինչպե՞ս գիտեք, որ արդեն սկսել եք շարժվել:
➢ Հին Չինաստանում ասում էր. «Հազար մղոն ճանապարհը սկսվում է առաջին քայլից»: Եվ իսկապես նրանք
ճիշտ էին։ Յուրաքանչյուր գործ սկսվում է ինչ-որ տեղից:
Ահա թե ինչպես է կառուցվում լավ ձևակերպված արդյունքի դասական սխեման

➢ Բայց քանի որ մենք ուսումնասիրում ենք սև հիպնոսը և մարտական NLP-ն, մեր խնդիրն ամբողջովին հակառակն է.
մենք պետք է վերափոխենք զոհի գիտակցությունը (և անգիտակցությունը), որպեսզի նա երբեք չհասնի իր
նպատակին:
➢ Դա անելու համար մենք ակտիվորեն համոզում ենք վերջինիս, որ իր նպատակն իրականում ամենևին էլ նպատակ
չէ, այլ վերացական երազանք, որը պարզ չէ, թե ինչպես կարելի է հասնել, և որը, եթե նույնիսկ իրականում լինի,
ավելի շատ վնաս կտա, քան օգուտ:
➢ Եթե ​լավ ձևակերպված արդյունքը լուծման շրջանակի կիրառման հետևանք է, ապա այս դեպքում մենք
օգտագործում ենք խնդրի շրջանակ, որը մանրամասն նկարագրում է անձին նրա մտադրությունների բոլոր
բացասական կողմերը:
1. ՆՊԱՏԱԿԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱՁԵՒԱԿԵՐՊՎԻ ԲԱՑԱՍԱԲԱՐ, ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ԱՌՈՒՄՈՎ

✓ Հարցրեք մարդուն, թե ինչից է նա փորձում խուսափել, ինչից թաքնվել՝ իր առջեւ


նման նպատակ դնելով։
✓ Օգտագործեք ժխտում նշանակող բառեր՝ «ոչ», «դադարեցնել», «ջնջել»,
«առանց», «չէ», «խուսափել» և այլն:
2․ ԶՈՀԸ ԹՈՂ ՀԱՎԱՏԱ, ՈՐ ՆՊԱՏԱԿԸ ԻՐ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ՉԷ

✓ Հրավիրեք մարդուն մտածել այն բաների մասին, որոնք նրանք չեն կարող ինքնուրույն անել այդ նպատակին
հասնելու համար:
✓ Նպատակի ձևավորման մեջ նշեք այլ մարդկանց ներկայությունը և հատկապես այն, որ ձեր զրուցակիցը չի կարող
վերահսկել նրանց գործողությունները:
✓ Ուշադրություն դարձրեք անձին, քանի որ նպատակին հասնելու համար անհրաժեշտ պայմաններից շատերը դուրս
են իրենց վերահսկողությունից, նրանք չեն կարող պատասխանատվություն կրել դրական արդյունքի համար: Եվ դա
բացարձակապես նորմալ է՝ պատասխանատվություն չկրել (նույնիսկ ինքդ քեզ համար) այն բաների համար, որոնք
չես կարող երաշխավորել։
3․ ՆՊԱՏԱԿԸ ՍԿԶԲՈՒՆՔՈՐԵՆ ՉՍՏՈՒԳԵԼԻ Է ԶԳԱՅԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՄԻՋՈՑՈՎ

✓ Ինչպե՞ս է մարդը իմանում, որ հասել է իր նպատակին: Հարցականի տակ դրեք նպատակին հասնելու
չափանիշներն ու զգայականությունը, կենտրոնանացեք դրանց անբավարարության և ոչ հստակության
վրա:
4․ ՆՊԱՏԱԿԸ ԽԻՍՏ ՖԻՔՍՎԱԾ Է ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

✓ Հրավիրեք մարդուն հստակ պատասխանել՝ որտե՞ղ, ե՞րբ և մինչև երբ պետք է նա հասնի իր
նպատակին: Ի՞նչ է պատահում, երբ նա հասնում է դրան: Իհարկե, կյանքում ամեն ինչ գրված պլանի
համաձայն չի ընթանա, և դա դեմոտիվացնում է զոհին։
✓ Կենտրոնացեք այն բանի վրա, որ զոհը նկարագրի իր նպատակը դրա իրականացման համար ոչ
պատշաճ համատեքստում («Ուզու՞մ ես ծով գնալ, և թողնել հիվանդ երեխային դրա համար»):
5. ՆՊԱՏԱԿԻ ԾԱՎԱԼԻ ՀԵՏ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱ

✓ Զարմանացեք, որ մարդը պատրաստ է իր ժամանակն ու ջանքերը ծախսել նման անհեթեթություն


ստանալու համար։
✓ Բացեք զոհի աչքերը նպատակի հետևանքների վրա, որոնք մոտիվացվելու համար չափազանց փոքր
են:
✓ «Օգնեք» մարդուն իր նպատակն այնքան գլոբալ դարձնել, որ այն սկզբունքորեն անիրագործելի լինի:
6. ՑՈՒՅՑ ՏԱԼ ՆՊԱՏԱԿԻՆ ՀԱՍՆԵԼՈՒ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐԸ

✓ Քննարկե՛ք մարդու հետ, թե նպատակին հասնելն ինչպե՞ս կազդի իր, ինչպես նաև իր մերձավորների կյանքի վրա:
Ի՞նչ կարող է կորցնել մարդը՝ հասնելով իր նպատակին։

✓ Բարձրացրեք երկրորդական շահերի կարևորությունը, ինչը օգտակար է ներկա իրավիճակում, մինչև նպատակին
հասնելը («Ես երեխաներ եմ ուզում, որովհետև երեխաները երջանկություն են» - «Բայց մտածեք դրա մասին, դուք
ընդհանրապես ազատ ժամանակ չեք ունենա», «Ես ցանկանում եք հարստանալ» - «Եվ դուք կկորցնեք ընկերներին
և խաղաղությանը, շատ խնդիրներ կհայտնվեն, դուք կապրեք վախի մեջ»):
7. ՆՊԱՏԱԿԻՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ

✓ Նշեք անձի նպատակին հասնելու համար անհրաժեշտ ռեսուրսները (հմտություններ, գումար, ժամանակ, կապեր
և այլն), որոնք նա չունի։

✓ Գտեք համոզիչ պատճառներ, թե ինչու նա չի կարողանա ունենալ այս ռեսուրսները:

✓ Եթե ​մարդն ունի ռեսուրսներ, հարցրեք՝ այս ռեսուրսները երբեք նրան հուսախաբ չե՞ն արել։ Օրինակ՝ մարդիկ,
ում ճանաչում եք, չի՞ եղել, որ չեն կատարել ձեզ օգնելու իրենց խոստումները: Իսկ հիմա որտե՞ղ է երաշխիքը, որ
դա այլեւս չի կրկնվի։
8. ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԻ ԿԱՐԵՒՈՐՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ

✓ Հարցրեք մարդուն, թե ինչն է խանգարում նրան հենց հիմա սկսել շարժվել դեպի իր նպատակը:

✓ Ի՞նչ խոչընդոտներ կարող են հանդիպել ճանապարհին:

✓ Թող զոհը գիտակցի իր անդիմադրելիությունը...


9. ՆՊԱՏԱԿԻՆ ՀԱՍՆԵԼՈՒ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

✓ Գտեք համոզիչ հիմնավորում, թե ինչու մարդն այժմ չի կարող անել առաջին քայլը նպատակին հասնելու
համար (պահը վատ է ընտրված, առաջին քայլը պետք է կատարի մեկ այլ մարդ, ումից ամեն ինչ կախված է,
ընդհանրապես պարզ չէ, թե որն է առաջին քայլը և այլն):

✓ Հարցականի տակ դնել առաջին քայլի և նպատակին հասնելու փոխկապակցվածությունը («այս քայլը սխալ
ուղղությամբ է»):
ԴԻՏԱՐԿԵՆՔ ՆՊԱՏԱԿԻ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ ԿՈՆԿՐԵՏ ՕՐԻՆԱԿՆԵՐՈՎ:

ՕՐԻՆԱԿ․ ՆՊԱՏԱԿԸ ԿԱՐԻԵՐԱՅՈՒՄ ԱՌԱՋԱԴԻՄԵԼՆ Է և ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՈՒՄԸ

➢ Ո՞րն է Ձեր նպատակը:


➢ Ուզում եմ լավ կարիերա անել և ավելացնել եկամուտս։
➢ Իսկ ինչի՞ց եք խուսափում, երբ մտածում եք կարիերայի և եկամուտների մասին։ Ի վերջո, երբ մտածում եք միայն
այդ մասին, դա նշանակում է, որ դուք ինչ-որ բան ձեզ շրջապատող աշխարհում չեք նկատում, և սա կարող է ավելի
կարևոր լինել ձեզ համար:
➢ Ես հասկանում եմ, որ կարիերայից և եկամուտներից ավելի կարևոր բաներ կան։
➢ Մենք խոսում ենք այս մասին։ Այսպիսով, ինչի՞ց եք դուք խուսափում՝ կենտրոնանալով այս գաղափարի վրա:
➢ Պարզ է, որ անձնական կյանքը, այն ավելի կարևոր է, քան աշխատանքը... Ես արդեն երկու անգամ
ամուսնալուծվել եմ։
ԴԻՏԱՐԿԵՆՔ ՆՊԱՏԱԿԻ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ ԿՈՆԿՐԵՏ ՕՐԻՆԱԿՆԵՐՈՎ:

➢ Դե ... թողեք այն, ինչ իսկապես կարևոր է ձեզ համար, և կենտրոնացեք փողի վրա ... Արդյո՞ք դա ճիշտ է:
➢ Գոնե շոշափելի է:
➢ Այսինքն՝ կարծում եք, որ ունեք որոշակի ռեսուրսներ, որոնք կարող են ազդել արդյունքի վրա։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ
ռեսուրսներ են դրանք:
➢ Կրթություն, կարողություններ, հմտություններ:
➢ Եվ այս ռեսուրսները երբեք ձեզ հուսախաբ չեն արել: Կարո՞ղ եք 100% ապավինել նրանց:
➢ Գլոբալ առումով՝ ոչ, մանրուքներում, իհարկե, երբեմն։
➢ Դա նման է փոխաբերության. գլոբալ առումով մեքենայի արգելակները չեն խափանում, բայց փոքր բաներում միայն մեկ
անգամ: Իսկ դուք պատրաստվու՞մ եք օգտագործել այնպիսի ռեսուրսներ, որոնք պարզ չէ՝ կհուսահատեցնեն ձեզ, թե ոչ՝
ձեր նպատակին հասնելու համար։ Այլ կերպ ասած, երջանկությունից հրաժարվելու համար օգտագործու՞մ եք
ռեսուրսներ, որոնցում չեք կարող վստահ լինել:
➢ Ոչ, ես երջանկությունից չեմ հրաժարվում, դրան զուգահեռաբար հասնում եմ։
ԴԻՏԱՐԿԵՆՔ ՆՊԱՏԱԿԻ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ ԿՈՆԿՐԵՏ ՕՐԻՆԱԿՆԵՐՈՎ:

➢ Իհարկե, երջանկությունը փողի հետ հավասարեցրեք, դա ժամանակակից է… Գիտե՞ք ինչպես է դա լինում: Աշխատում
ես, ձգտում... իսկ հիմա 40 տարեկան ես, հետ ես նայում... Ինչի՞ մասին եմ խոսում՝ կորուստներն այնքան էլ մեծ չեն։ Ի
վերջո, հարցն այն չէ, թե ազատ ժամանակդ կավելանա, թե նվազի, այլ այն, որ կարիերայի աճը կախված է ոչ միայն
քեզնից, այս գործընթացը քո վերահսկողությունից դուրս է, և դու կարծում ես, որ հաջողության կհասնես այս
անվերահսկելի գործընթացում։ Թեեւ կան տասնյակ պատահական մարդիկ, որոնցից ամեն ինչ կախված է՝ շեֆը,
հիմնադիրը, հարկայինը եւ այլն։ Իսկ եթե նպատակը ձեզնից կախված չէ, ապա սա արդեն նպատակ չէ, դա միայն
պատահականության հարց է, կլինի դա, թե ոչ: Այսպիսով, ինչ եք ուզում:
➢ Երջանիկ լինել։
➢ Ինչպե՞ս կիմանաք, որ հասել եք այս նպատակին: Դուք դա գիտե՞ք, եթե ​ոչ, ապա դրանք ընդամենը բառեր են, որոնք
իմաստով չեն լցված։
➢ Ուզում եմ կյանքս այնպես ապրել, որ հետո վիրավորական չլինի։
➢ Եկեք անկեղծ լինենք՝ վերացական հասկացություններ եք ուզում, որոնք ոչնչով չեն լցված, չգիտեք՝ ինչ եք ուզում։
➢ Դե, այո, հավանաբար…
✓ Մարդիկ հաճախ խանգարում են, որպեսզի մենք իրականացնենք մեր նպատակները, ցանկությունները,
որոշումները։

✓ Շատերը խանգարում են ոչ միտումնավոր, ելնելով իրենց շփման տեքսիկ ձևից, իրենց անձնական
խնդիրներից։

✓ Շատերը խանգարում են նպատակաուղղված։

Իմանալով և՛ նպատակին հասնելու քայլերը, և՛ այդ նպատակին հասնելու խաթարման ձևերը, մենք
կլինենք և՛ արդյունավետ, և՛ ապահոված, և՛ անհրաժեշտության դեպքում վտանգավոր։
ԱՄՓՈՓՈՒՄ

✓ Ինչ է NLP-ին
✓ Ինչ է մարտական NLP-ին
✓ Ինչ է սև հիպնոսը
✓ Ինչ է խնդրի և լուծման շրջանակը
✓ Որոնք են նպատակին հասնելու 9 քայլերը
✓ Ինչպես քանդել այլոց նպատակին հասնելու փորձերը
✓ Ամփոփում
ԱՐԳԵԼՎՈՒՄ Է

Տվյալ նյութը ենթակա չէ տարածման կամ փոփոխման: Այն Գրիգորի


Բադալյանի մտավոր սեփականությունն է և ուսումնասիրությունից
բացի ցանկացած կիրառություն պետք է գրավոր համաձայնեցվի
հեղինակի հետ

You might also like