You are on page 1of 2

Հաղորդակցման խոչընդոտները

Հաղորդակցման գործընթացը միշտ չէ որ հարթ է ընթանում, քանի որ այն ունի


խոչընդոտներ: Հաղորդակցման խոչընդոտները բազմաթիվ տեսակի սահմանափակումներ
են, որոնք խոչընդոտ են ստեղծում մարդկանց միջև, ինչը թույլ չի տալիս նրանց ճիշտ
հաղորդակցվել:

Որոնք են դրանք ՝

Կոմպլեքսներ- Կոմպլեքսները ամենատարածված հոգեբանական խոչընդոտներն են:Այն


հաղթահարվում է հոգեբանական տրամադրվածության փոփոխման միջոցով:

Բառապաշար -բառապաշարի պակասը մշտապես հանդիսացել է հաղորդակցման գլխավոր


խոչընդոտներից մեկը , քանզի բառամթերքը հանդիսանում է հաղորդակցման կառուցման
հիմնական տարրը և դրա ոչ բավարար քանակը հաղորդակցումը դարձնում է ոչ լիարժեք :

Ընկալման խոչընդոտներ - երբ տարբեր մարդիկ այլ ձևւով են ընկալում միեւնույն


իրավիճակը և երևւույթը

Գեղագիտական խոչընդոտներ - երբ կան նկատելի տարբերություններ՝ զրուցակիցների


ճաշակի, շարժուձևի , վարվեցողության մեջ

Դիրքորոշման խոչընդոտներ - երբ հաղորդակցվողների սոցիալական, մասնագիտական,


աշխարհայացքային դիրքորոշումները տարբեր են

Արտահայտման խոչընդոտներ - երբ ասվածը երկիմաստ է, խոսքը սխալ ձևակերպված

Ինտելեկտուալ խոչընդոտներ - երբ զրուցակիցների ինտելեկտուալ մակարդակներն


էականորեն տարբերվում են

Հուզական խոչընդոտներ - երբ հուզական վիճակները տարբեր են, իսկ ապրումակցման


զգացողությունները թույլ են զարգացած :

Սեռատարիքային խոչընդոտ- հակառակ սեռերի և կամ տարբեր տարիքային խմբերի


մարդկանց միջև նույնպես առկա են հաղորդակցման որոշակի խոչընդոտներ :

Ընկալման խոչընդոտներ

Մեզանից յուրաքանչյուրը յուրովի է ընկալում շրջապատող աշխարհը: Որոշ մարդիկ


տեսողական պատկերներով են մտածում, մյուսները` ձայնային ազդակներով: Ընկալման
գործընթացին հիմնականում մասնակցում են մեկից ավելի զգայարաններ: Ընդ որում, այդ
գործընթացը հաջորդական է: Ցանկացած երևույթ սկզբում ընկալում է մի զգայարանը,
այնուհետև մյուսը և այդպես շարունակ: Այս ամենն այնքան արագ է կատարվում, որ մենք դա
չենք գիտակցում: Սակայն միանշանակ կարելի է ասել, որ յուրաքանչյուր մարդ ունի
ընկալման իրեն բնորոշ զգայարանը, որն առաջինն է ընկալում կամ ներկայացուցչական
համակարգը:

- Եթե առաջատար ներկայացուցչական համակարգը տեսողականն է, նա աշխարհն ընկալում


և մտապահում է < <պատկերների> միջոցով:

 Եթե առաջատար ներկայացուցչական համակարգը լսողականն է, այդ մարդն աշխարհն


ընկալում է <ձայնային սիմվոլների> ձևով և այլն:

Հաղորդակցվելիս իմանալով զրուցակցի զգայական ներկայացուցչական համակարգի


մասին`կարող ենք համապատասխան մոտեցում ցուցաբերել նրա հանդեպ, և բարձրացնել
հաղորդակցության արդյունավետությունը: Իսկ ինչպե՞ս իմանալ, թե որն է զրուցակցի
առաջատար ներկայացուցչական համակարգը: Մարդու ներկայացուցչական համակարգը
որոշելու համար անհրաժեշտ է ուշադիր հետևել նրա ժեստերին, դիմախաղին, աչքերի
շարժումներին և խոսքին:

Տեսողական ներկայացուցչական համակարգ ունեցող մարդը սովորաբար խոսում է արագ,


բարձրաձայն, նրա շնչառությունը հաճախացած է:

Լսողական ներկայացուցչական համակարգ ունեցող մարդը դանդաղախոս է, ցածրախոս,


խոսելիս հաճախ ձեռքերով ռիթմիկ շարժումներ է անում /գրիչով կտկտացնում է սեղանին
կամ շարժում ոտքերը/:

Զգայաշարժական ներկայացուցչական համակարգ ունեցող մարդը մեծ մասամբ խոսում է


դանդաղ, միալար, շնչառությունը նույնպես դանդաղ է, որևէ հարցի պատասխանելուց առաջ
նայում է ներքև:

Զրուցակցի զգայական նախապատվությունը կարելի է որոշել նաև նրա խոսքի և


դատողությունների միջոցով:

Տեսողական ներկայացուցչական համակարգ ունեցող մարդն իր խոսքում հաճախ է


գործածում հետևյալ բառերն ու բառակապակցությունները.՝տես , նայի , տեսեք ինչ եմ
ասում , դա պարզ երևում է …և այլն:

Լսողական ներկայացուցչական համակարգ ունեցող մարդն իր խոսքում հաճախ


օգտագործում է - ասա, լսի , անկեղծ ասած , չլսված բան , ասացեք ինձ …. և այլն:

Զգայաշարժական ներկայացուցչական համակարգ ունեցող մարդկանց խոսքում ավելի


հաճախ ենք հանդիպում հետևյալ արտահայտությունները.  սառը մարդ, սուր փաստարկ ,
դա ես զգում եմ ….և այլն:

Մտածողության հոտառական և համային կերպարներն առօրյայում քիչ են հանդիպում, և


հաղորդակցության գործընթացում դրանք դեր չունեն:

You might also like