You are on page 1of 127

1.

Գործավարություն և օֆիսի կազմակերպում


առարկան, խնդիրները
3.Գործավարության ծագումն ու զարգացման
փուլերը
Գործավարությունը գործունեության առանձնահատուկ ոլորտ է, որի
իմաստը կազմակերպության փաստաթղթերի ստեղծումը, ձևավորումը,
մշակումն ու պահպանումն է։

Փաստաթղթերի ճիշտ կազմումից և ձևավորումից մեծ չափով կախված է


կառավարչական որոշումների որակը:

Տարբեր իրադարձությունների վերաբերող տեղեկությունների


ամրագրման (փաստաթղթերի ստեղծման) անհրաժեշտությունը
առաջացել է անհիշելի ժամանակներից:
Մեզ են հասել կավե տախտակների, քարե սալիկների և այլ <<կրիչների>>
վրա գրանցված տարբեր դարաշրջանների <<փաստաթղթեր>>:
Տեղեկատվության գրանցման եղանակներն էլ տարբեր են եղել. Նկար,
գրաֆիկ, գրավոր նշումներ:

Գործավարությունը, որպես մարդկային գործունեության ինքնուրույն


ոլորտ, ծագել է պետության հետ միասին, երբ հասարակության կյանքի
կանոնակարգումը և պետական ինստիտուտների (արքունիք, զորք.
Գանձարան և այլն) ստեղծումն ու գործունեության կարգավորումը
դարձել են անհրաժեշտություն։ Մեր երկրում գործավարության
ասպարեզում բարձրագույն իրավական նշանակություն ունեն
Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և Հայաստանի
Հանրապետության օրենքները։ Գործավարության ճիշտ կազմակերպման
համար յուրաքանչյուր կազմակերպություն իր տրամադրության տակ
պետք է ունենա նորմատիվային և մեթոդական համապետական
նշանակության փաստաթղթերի փաթեթը, որի մեջ մտնում են.
1. Գործավարություն և արխիվային գործ. Տերմիններ և սահմանումներ:
Այս ստանդարտով հաստատագրված տերմինները բոլոր տեսակի
գիտատեխնիկական, ուսումնական և տեղեկատու փաստաթղթերում
պարտադիր են կիրառման համար:
2. Փաստաթղթերի միօրինականացված համակարգեր Հիմնական
դրույթներ: Այս ստանդարտով տրվում են հիմնական
հասկացությունների բացատրությունները և սահմանվում են դրանց
համապատասխան (բայց միանշանակ) տերմինները:

3. Կազմակերպակարգադրական փաստաթղթերի մի օրինականացված


համակարգ. Փաստաթղթերիձևավորմանը ներկայացվող պահանջներ:
Այս ստանդարտը տարածվում է կազմակեր պակարգադրական այնպիսի
փաստաթղթերի վրա, ինչպիսիք են` որոշումները, կարգադրությունները,
հրամանները, արձանագրու թյունները, ակտերը, նամակները և այլն։

4. ՀՀ նախարարություններում և գերատեսչություններում գոր


ծավարության տիպային հրահանգը, որը սովորաբար հաստատվում է
արդարադատության նախարարությունում։
5. Գերատեսչական արխիվների աշխատանքի հիմնական կանոնները:
Պահպանման ենթակա փաստաթղթերի ցանկը` նշելով դրանց
պահպանման ժամկետները:
6. Պետական մարմիններում, ձեռնարկություններում, հիմնարկ ներում և
կազմակերպություններում քաղաքացիների առաջարկների, դիմումների,
բողոքների հաշվառման, խմբավորման, դիտարկ ման և նրանց
պատասխանելու փաստաթղթավորման տիպային դրույթները։
Անհրաժեշտ է իմանալ, որ փաստաթղթերի որշակի տեսակների հետ
աշխատանքը կանոնակարգվում է հատուկ ակտերով: Այդ
փաստաթղթերի փաթեթը, նորմատիվային և մեթոդա կան ակտերի
նորացմանը զուգահեռ, պետք է մշտապես թարմացվի:
2. Գաղափար գործավարության մասին,
գործավարության էությունը, հիմնական
հասկացությունները։

Գործավարությունը փաստաթղթավորումը և փաստաթղթերի հետ


տարվող աշխատանքի կազմակերպումն ընդգրկող գործունեություն է։
Ժամանակակից գործավարությունը ներառում

1.փաստաթղթերի ժամանակին ստեղծման և ճիշտ ձևավորման


ապահովումը (փաստաթղթավորումը),

2.փաստաթղթերի հետ տարվող աշխատանքի կազմակերպումը։

Փաստաթղթավորումը փաստաթղթերի ստեղծման և ձևավոր ման


գործընթաց է։ Փաստաթուղթը ժամանակի և տարածության մեջ
տեղեկատ վության ամրագրման և հաղորդման համար մարդու կողմից
ստեղծ ված որոշակի տվյալներով նյութական օբյեկտ է:Փաստաթղթի
տեքստը գրի ցանկացած տեսակի կամ ձայնա Գրության ցանկացած
համակարգի միջոցով ամրագրված լեզվական տեղեկատվությունն է։
Փաստաթղթային տեղեկատվությունը մարդկանց, առարկա ների,
փաստերի,իրադարձությունների, երևույթների ու գործընթաց ների
մասին տեղեկություններ են՝ անկախ դրանց մատուցման ձևից։
Փաստաթղթաշրջանառություն է կոչվում կազմակերպության ներսում
փաստաթղթերի շարժը` դրանց ստեղծման պահից մինչև կատարման
ավարտը կամ առաքումը: Փաստաթղթերի կատարման վերահսկումը
դրանց կատար ման ճիշտ ժամկետն ապահովող գործողությունների
ամբողջություն է: Արխիվը այն հիմնարկն է կամ նրա այն
կառուցվածքային ստորաբաժանումը, որը. Հետադարձ փաստաթղթային
տեղեկատվու թյան օգտագործման նպատակով. Իրականացնում է
փաստաթղթերի Ընդունումը և պահպանումը: Գործը մեկ հարցի կամ
գործունեության մեկ ոլորտի վերաբերող փաստաթղթերի
ամբողջությունն է։ Պաշտոնական փաստաթուղթը որևէ իրավաբանական
կամ պաշտոնական անձի կողմից ստեղծված և սահմանված կարգով
ձևակերպված ու հաստատված փաստաթուղթն է։ Պաշտոնական
փաստաթղթից քաղվածքը նրա այն պատճենն է, որը վերարտադրում է
փաստաթղթի որևէ մասը և հավաստված է սահմանված կարգով։

4.ՏԵՂԵԿՈՒՅԹԸ՝ ՈՐՊԵՍ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ


ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ
ԲԱՂԱԴՐԻՉ
Շփման ընթացքում մարդիկ միմյանց են փոխանցում որոշ գաղափարներ,
գիտելիքներ, կարծիքներ և այլն, այս ամենը կարելի է դիտարկել որպես
տեղեկատվության փոխանակում, որն էլ իրենից ներկայացնում է
կոմունիկացիոն գործընթաց:
Կոմունիկացիան լատիներենից թարգմանաբար նշանակում է
«հաղորդում», երկու և ավելի անձանց միջև տեղեկությունների
փոխանակում:

Տեղեկությունը բնութագրում է տվյալ կազմակերպության ներսում և


շրջապատող միջավայրում տեղի ունեցող փոփոխությունները:
Կառավարչական աշխատանքի ծավալի «առյուծի բաժինը» հենց
տեղեկության հետ կատարվող աշխատանքն է: Տեղեկատվության
միջոցով է իրականցվում կառավարման օղակների և մակարդակների
միջև կապը: Տեղեկատվությունը լինում է արտաքին և ներքին:
• Արտաքին տեղեկատվությունը բնորոշ է շրջակա միջավայրի հետ
կազմակերպության կապը և պարունակվում է վերադաս մարմինների
հրամաններում, հրահանգներում, պլաններում, շուկայի ցուցանիշների
մասին հաղորդումներում և այլն:
• Ներքին տեղեկությունը վերաբերում է արտադրության գործընթացին,
սարքավորումների վիճակին, տեխնոլոգիային և այլն:

Կոմունիկացիաները առաջին հերթին ձևավորվում են կառավարման


տարբեր մակարդակների և կազմակերպության տարբեր
ստորաբաժանումների միջև: Կոմունիկացիաները լինում են`

1.Ուղղաձիգ- տեղեկատվությունը փոխանցվում է ղեկավար – ենթակա,


ղեկավար- աշխատանքային խումբ ուղղություններով:

2.Հորիզոնական- հաղորդկացությունը պայմանավորված է


ստորաբաժանումների բազմաքանակությամբ և նրանց միջև խնդիրների
ու գործողությունների համակարգման անհրաժեշտությամբ:

Կոմունիկացիոն գործընթաց
Կոմունիկացիոն գործընթացի հիմնական նպատակը փոխանցման
օբյեկտ հանդիսացող տեղեկության՝ հաղորդագրության ընկալումն
ապահովելն է: Տեղեկատվության գործընթացը կարելի է բաժանել չորս
հիմնական տարրերի.

• Ուղարկող անձ /կոմունիկատոր/, որը մշակում է գաղափարներ կամ


հավաքում և հաղորդում տեղեկություններ,

• Հաղորդագրություն՝ հատուկ խորհրդանիշներով կոդավորված բուն


տեղեկություն,

• Տեղեկությունը կամ գաղափարը հաղորդելու միջոց /կապուղի/,

• Ստացող անձ, որը ստանում է տեղեկատվությունը և մեկնաբանում:

5. ՏԵՂԵԿՈՒՅԹԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
Կարելի է առանձնացնել տեղեկույթի 3 տեսակ`
1)Գրավոր տեղեկույթ

2) Բանավոր տեղեկատվություն
3)Ժեստերի եւ միմիկաների լեզու

1.Գրավոր տեղեկույթ- Գրավոր խոսքն ունի տարածական և


ժամանակային հաղորդակցության նպատակ: Գրավոր խոսքի բազմաձև
ու բազմաբովանդակ բոլոր տեսակները կոչվում են տեքստեր: Տեքստերը
ըստ բովանդակության և նպատակի լինում են`
• Ուսումնական-մանկավարժական – (շարադրություն, փոխադրություն)

1. Ուսումնական ողջ գործընթացի ընթացքում գրավոր տեքստերն ունեն


նախ՝ ուսուցողական, ապա՝ ստուգողական նշանակություն:

2. Տեքստերը երկուսն են՝ մանկավարժական գրականություն և


ուսումնառողի ինքնուրույն աշխատանք:

• Տեղեկատվական- փոստային նամակ, հեռագիր, հայտարարություն,


գովազդ, տեղեկանք, բացիկ,հրավիրատոմս, ծանուցագիր:
• Աշխատանքային կամ պաշտոնական գործավարություն-դիմում,
ինքնակենսագրություն, բնութագիր
• Քաղաքացիական գործառույթներ իրականացնող-պայմանագիր,
լիազորագիր, կտակ

• Ստեղծագործական /գեղարվեստական, հրապարակախոսական,


գիտական/- հարցազրույց, զեկույց

2.Բանավոր տեղեկույթ- Վերբալ հաղորդակցությունը օգտագործվում է


մարդկային խոսքի որակյալ արդյունքների համար: Երբ
տեղեկատվությունը բանավոր կերպով է փոխանցվում կա
հնարավորություն ավելի պարզ, հստակ, հավելյալ բացատրություններ
տալու միջոցով ապահովել խոսքի ընկալումը, տվյալ դեպքում
հաղորդագրության իմաստը առավել քիչ կաղավաղվի: Այստեղ կարող են
մանրամասն ներկայացվել, բացատրվել հիմնական հասկացությունները,
ինչն առավել արդյունավետ կդարձնի հաղորդակցային գործընթացը:
Հայտնի է, որ բանավոր հաղորդակցության ժամանակ բարձրացվում է
փոխադարձ հասկացվածության աստիճանը, հարց ու պատասխանի
միջոցով հնարավոր է հստակեցնել բոլոր հնարավոր խնդիրները:
Այսպիսի հաղորդակցության թերություն կարող է հանդիսանալ այն, որ
տվյալ պարագայում ավելի քիչ թվով մարդկանց հետ կարող ես
կազմակերպել երկխոսություն, հնարավորություն չկա առավել լայն
զանգվածներին ճիշտ փոխանցելու հաղորդագրությունը:
3.Ժեստերի և միմիկաների լեզու- օգտագործում է տեսողական-
շարժողական մեխանիզմը` միտք արտահայտելու համար: Լեզուն
արտահայտվում է շարժողական նշանահամակարգերով՝ զուգակցված ոչ
շարժողական տարրերով: Ժեստերի լեզուները լրիվ նման են բնական
լեզուներին իրենց սեփական գրականությամբ և բառապաշարով:

6.ԳՐԱՎՈՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ


ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԳՈՐԾԻՔ
Գրավոր խոսքը գրի առնված, գրավոր տեսքի վերածված խոսքն է.
իրացվում է գրային պայմանական նշանների գործադրումով, ընկալվում
է տեսողությամբ կամ շոշափելիքով։ Այս դեպքում խոսքային
իրադրություն ստեղծվում է մտովի, ոչ իրականում։ Զուրկ է բանավորին
հատուկ կառուցվածքային և ոճարտահայտչական որոշ
հատկանիշներից։ Կարևոր դեր են խաղում գրության եղանակները,
կետադրությունը։ Գրավոր խոսքն, ի տարբերություն բանավորի, չունի
տարածական և ժամանակային սահմանափակումներ։

Ըստ ծավալի տարբերում են համառոտ խոսք և ընդարձակ խոսք:


Համառոտ խոսքը կարող է արտահայտված լինել նույնիսկ մեկ բառով։
Համառոտ են կոչերը, հայտարարությունները, առածները,
ասացվածքները և այլն։ Ընդարձակ խոսք են պատմվածքը, նովելը,
հոդվածը, ակնարկը, իսկ առավել ընդարձակ խոսք են վեպը, վիպակը և
այլն։
Ըստ պարունակած ինֆորմացիայի բնույթի տարբերում են՝ մտավոր
խոսք, զգացական խոսք, պատկերավոր խոսք, քաղաքավարական խոսք և
այլն։ Մտավոր խոսքը պարունակում է մտածական, դատողական
ինֆորմացիա, զգացական խոսքը` կամահուզազգացական միտումներ,
երանգներ։ Պատկերավոր խոսքը բնորոշ է լեզվաարտահայտչական
միջոցների գործադրմամբ։ Քաղաքավարական խոսքին բնորոշ են ոճային
հատուկ երանգներ, բառեր, ձևեր, արտահայտություններ։
Հեղինակային խոսքը խոսողից կամ գրական ստեղծագործության
հեղինակից սերող խոսքն է` ի տարբերություն ուրիշի և գրական
հերոսների խոսքի։ Ուրիշի խոսքը խոսողի, հեղինակի կողմից
պատմողաբար կամ բառացի մեջբերված խոսքն է։ Խոսակցությունը
կարող է իրացվել հարցուպատասխանական եղանակով։
Հարցուպատասխանական խոսքն ունի հնչերանգային բնորոշ գծեր,
ինչպես, օրինակ, հարցական և պատասխանական բառեր, հնչերանգային
համապատասխան կաղապարների գործադրում և այլն։

Փաստաթղթերի հետ աշխատանքը կազմակերպելիս անհրաժեշտ է


ղեկավարվել Հայաստանի Հանրապետությունում գործող չափորոշիչ
փաստաթղթերով. պետական ստանդարտներով, որոնք
հնարավորություն կընձեռեն խուսափել նույն գործընթացների
վերաբերյալ տարբեր մոտեցումներից և միօրինակություն կմտցնեն
կառավարման ապարատի փաստաթղթային ապահովման հարցերում,
անկախ այն հանգամանքից, թե այդ աշխատանքներն իրականացվում են
ավանդական, թե ժամանակակից տեխնիկական միջոցներով:

7.ԳՐԱՎՈՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ և ԱՐՏԱՔԻՆ
ՄԻՋԱՎԱՅՐ ՀԱՐԹՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Կազմակերպությունն ունի որոշակի կառուցվածք, ներքին կապեր, որոնք
ի հայտ են գալիս
ղեկավարության և կառուցվածքային ստորաբաժանումների (առանձին
կատարողների) միջև
փոխադարձ կապի տեսքով և արտաքին կապեր՝ իշխանության
մարմինների և գործարար շրջանակների հետ: Կազմակերպության
ինչպես ներքին, այնպես էլ արտաքին կապը հանդիսանում է
տեղեկատվության կապ:

8.ՏԵՔՍՏ, ՏԵՔՍՏԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ


Տեքստերը գրավոր փաստաթղթեր են, որոնք մեզ թույլ են տալիս գրանցել
ամեն տեսակի տեղեկատվություն: Այնուամենայնիվ, դրա
բովանդակությունը ճիշտ մեկնաբանելու համար անհրաժեշտ է պարզ
լինել, որ յուրաքանչյուր տեքստ արձագանքում է տարբեր տեսակի, ինչը
նշանակում է, որ այն կունենա որոշակի նպատակներ և
կառուցվածքային բնութագրեր:

Տեքստերի տեսակներն են`

· Գրական տեքստեր
· Պատմողական տեքստ
· Քնարական տեքստ
· Դրամատիկական տեքստ
· Ոչ գրական տեքստեր
· Նկարագրական տեքստ
· Բացահայտիչ տեքստ
· Փաստարկային տեքստ
· Տեղեկատվական տեքստ
· Գիտական տեքստ
· Տեխնիկական տեքստ
Գովազդային տեքստ

Իրավական տեքստ
Նորմատիվային տեքստ

Վարչական տեքստ
Էպիստոլյար տեքստ, նամակ կամ նամակ

Թվային տեքստեր
Միաձև թվային տեքստեր

Բազմամոդալ թվային տեքստեր

Ինտեքստեր:

9.ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՔՍՏԵՐ

10. Պաշտոնական նամակների տեսակները


Պաշտոնական նամակը, որը կիրառվում է աշխատանքային
գործունեության ընթացքում, տարբերվում է անձնական նամակիցց
նրանով, որ ունի պաշտոնական խնդիրներ լուծելու նպատակ։ Այն
կառավարչական, գործարար գործունեության ասպարեզում լայնորեն
գործածվող գրագրության ժանրաձև է և ծառայում է ոչ միայն
տեղեկատվության, այլև տարբեր կազմակերպությունների միջև
գործնական կապերի հաստատման և փոխադարձ համագործակցության,
շրջանակների ընդլայնման միջոց։
Պաշտոնական նամակները հղվում են գործնական մի շարք
նպատակներով 1.Որևէ հարց ճշտելու, պարզելու
2 Որևէ առաջարկ անելու

3.Որևէ հարց լուծելու


4.Փոխադարձ կապերը, բարեկամությունը պահելու և ամրապնդելու
համար

Ըստ բնույթի պաշտոնական նամակները լինում են

1.Հարցման- երբ ուզում ենք պաշտոնական ինչ որ տեղեկություններ


իմանալ
2.Խնդրանքի և պատվերի-երբ ուզում ենք ստանալ մեզ անհրաժեշտ
ապրանք, ծառայություն, փաստաթղթեր
3.Պատասխանի- երբ պատասխանում ենք մեզ հղված հարցումին,
առաջարկ կամ խնդրանք-նամակին

4.Ուղեկցող- երբ նամակի հետ որևէ նպատակով կամ այլոց խնդրանք


պահանջով զանազան փաստաթղթեր ենք ուղարկում

5.Հաստատման- երբ հաստատում և հավաստում ենք մեզ հղված նամակի


ստանալը կամ նախնական պայմանավորվածության ուժի մեջ մնալը

6.Երաշխիքային- երբ երաշխավորում ենք որևէ գործունեության


կատարում, պայմաններ

7.Տեղեկատվական- երբ պաշտոնական տեղեկություններ են հաղորդվում


գերատեսչական կամ շահագրգիռ այլ կազմակերպությունների
8.Ծանուցման- երբ տեղեկացնում ենք հրապարակային միջոցառումների
իրագործումը սկսելու տեղի ու ժամանակի մասին
9.Առաջարկի- երբ համագործակցության որևէ առաջարկ ենք անում
մեկին
10.Հիշեցման- երբ գործընկերը թերանում է պարտավորությւոնը կամ
պայմանավորվածությունը ժամանակին կատարելու մեջ
11.Պահանջի կամ բողոքի- երբ անհարժեշտ է ստիպել կատարելու
ստանձնած պարտավորությունները կամ բողոքել թույլ տրված սխալի
դեմ

12.Շնորհակալական- երբ որևէ առիթով մեկին շնորհավորում ենք

13.Ցավակցական- երբ ուղղված է հանգուցյալի հարազատին և այն բոլոր


աշխատակիցների անունից գրում է կազմակերպությա ղեկավարը

Պաշտոնական նամակների կազմման տրամաբանությունը


Պաշտոնական նամակը բաղկացած է հետևյալ մասերից

1.Ուղարկող կազմակերպության անվանումը, լրիվ հասցեն ր ուղարկելու


ժամանակը, որոշ դեպքերում նաև նամակի գրանցման համարը

2.Ստացողի անունը, ազգանունը, լրիվ հասցեն։ Ազգանվան սկզբից


համապատասխան հարգալից դիմելաձև՝ Մեծարգո ռեկտոր
3.Նամակի բովանդակությունը- ինչ առիթով ենք գրում, ինչ ենք ուզում,
հարցնում, առաջարկում
4.Ուղարկողի անունը, ազգանունը և ստորագրությունը, որին նախորդում
են հարգալից արտահայտությունները
5.Եթե որևէ խնդիր մանրամասնորեն ներկայացնելու անհրաժեշտություն
կա, կարելի է անել նամակին կից առանձին գրությամբ

Նամակի 4 առանձին մասերը՝ կազմակերպության անվանումը և


տարեթիվը, ում է ուղղված, բովանդակությունը, ով է գրողը, գրվում են
իրարից անջատ։
Նամակի գրության տարեթիվը կարող է դրվել և սկզբում և վերջում։
Ձևաթղթի վրա գրված նամակների տարեթվի տեղը վերևում է՝ ըստ
ձևաթղթի ստանդարտի։ Առավել կարևոր պաշտոնական նամկները
գրվում են ձևաթղթի վրա և կնքվում են։

11. Ռեքվիզիտներ, նշանակությունը,


տեղաբաշխման կանոնները
Փաստաթղթի ռեքվիզիտը' (վավերապայմանը) փաստաթղթի համար
սահմանված անհրաժեշտ տվյալներն են կամ դրանց ամբող- ջությունը:
Ռեքվիզիտը պաշտոնական փաստաթղթի ձևավորման պարտադիր
տարր է: Տարբեր փաստաթղթեր պարունակում են ռեքվիզիտների
տարբեր հավաքածուներ: Ռեքվիզիտների քանակը որոշվում է
փաստաթղթի ստեղծման նպատակներով, նրա արժեքավորությամբ,
նշանակվածությամբ, տվյալ փաստաթղթի բովանդակությանը և ձևին
ներկայացվող պահանջներով:

12. Փաստաթղթերի տեսակները, գործառույթները


Փաստաթղթերը հիմնականում բաժանվում են հետևյալ տեսակների ՝

1.Կազմակերպաիրավական փաստաթղթեր՝ պայմանագիր, հիմնադիր


պայմանագիր, կանոնադրություն, կազմակերպության կանոնակարգ,
կառուցվածքային ստորաբաժանման կանոնակարգ, կազմակերպության
կառուցվածք և հաստիքային միավորների քանակ, հաստիքացուցակ,
պաշտոնական հրահանգ։

2.Կարգադրական փաստաթղթեր՝ հրամանագիր, կարգադրություն,


որոշում, հրաման, հրահանգ

3.Տեղեկատվական փաստաթղթեր՝ արձանագրություն, քաղվածք, ակտ,


զեկուցագիր, բացատրագիր, տեղեկանք, եզրակացություն
4.Գրագրություն՝ նամակ, հեռագիր, ֆաքս

13. Փաստաթղթի ձևավորմանը ներկայացվող


ընդհանուր պահանջներ
Փաստաթղթի ձևավորումը կազմակերպության կառավարման
ապարատում դրանց
նախապատրաստման,կազմման,համաձայնեցման,վերարտադրման,վավ
երացման,առաքման,պահպանման ընթացքում օրենսդրական
ակտերով,նորմատիվային և մեթոդական փաստաթղթերով սահմանված
պահանջների պահպանումն է։
Փաստաթղթավորումն ունի հետևյալ կանոնները.

1.փաստաթղթերի ձևավորման ընթացակարգերում պաշտոնատար


անձանց և առանձին աշխատակիցների իրավունքներն ու
պարտականությունները,

2.կառավարման ապարատում օգտագործվող փաստաթղթերի կազմը


3.ղեկավարի,նրա տեղակալների և միջին օղակների ղեկավարների
իրավասությունները ,կարգադրման բնույթի տարբեր փաստաթղթերի
հրատարակման հարցում նրանց իրավունքները,
4.փաստաթղթերի ստորագրման,համաձայնեցման ,վավերացման կարգը,

5.փաստաթղթերի ձևավորմանը ներկայացվող պարտադիր


պահանջները,դրանց հետ աշխատանքի կարգը։

Անկախ փաստաթղթավորման եղանակից,կառավարչական


գործունեության ոլորտում կիրառվող փաստաթղթերին ներկայացվում են
հետևյալ պահանջները.

1. փաստաթղթերի իրավակա ուժի ապահովումը,


2. փաստաթղթերի օպերատիվ կատարման պայմանների ստեղծումը,
3. փաստաթղթերի ստեղծման,պատճենման,մշակման տեխնիկական
միջոցների օգտագործման հնարավորությունների ստեղծումը։

Փաստաթղթերի պատրաստմանը ներկայացվող պահանջները

Տեքստից բացի ,մնացած բոլոր այն տվյալները ,որոնք բաղկացած են մի


քանի տողից,տպագրվում են միջտողային մեկ ինտերվալով։Դրանց
բաղկացուցիչ մասերը մեկը մյուսից առանձնացվում են
1.5_2ինտերվալով։Տվյալները միմյանցից առանձնացվում են 2_3
ինտերվալով։Յուրաքանչյուր առանձին տվյալի տողը պարունակում է
առավոլագույնը 28 նիշ։
A4 ձևաչափի բլանկի վրա տեքստը տպագրվում է 1.5 ինտերվալով ,A5_ ի
վրա `1.0_ով։
Փաստաթղթի ձախ լուսանցքի եզրից տպում են.

տեքստի վերնագիրը,տեքստը,հավելվածի առկայության մասին


նշումը,կատարողի
անունն ու նրա հեռ.համարը ,ստորագրությունը,համաձայնեցման
գրիֆ,<<ճիշտ է >> վավերականացնող
մակագրությունը,,ծանոթություն,հրամայում եմ,լսեցին ,արտահայտվեցին
,որոշեցին բառերը։
Աջ եզրում տպագրում ենք `հասցեատեր,փաստաթուղթն օգտագործելու
թույլատվության սահմանափակման գրիֆ ,փաստաթղթի
համաձայնեցման գրիֆ,ստորագրություն։

14 .Փաստաթղթերի կատարման գործընթացը


Կառուցվածքային ստորաբաժանումներում ստացված փաստաթղթերը
փոխանցվում են կատարողներին՝ ստորաբաժանման ղեկավարի կողմից
այն ուսումնասիրելուց հետո: Սույն կանոնակարգին համապատասխան
<<Մուտքային փաստաթղթերի>> մշակման, կատարման, ելքային
փաստաթղթերի պատրաստման և ձևակերպման համար
պատասխանատվությունը դրվում է փաստաթղթի ստեղծման համար
պատասխանատուի վրա: Համալսարանի կառուցվածքային
ստորաբաժանումների աշխատակիցները փաստաթղթի
բովանդակության կատարման ընթացքում իրականացնում են՝
1․անհրաժեշտ ինֆորմացիայի հավաքագրում և մշակում,

2․փաստաթղթի և հավելվածների նախագծի պատրաստում,

3․համաձայնեցման թերթիկի պատրաստում (նշելով մեկնաբանություն՝


<<Համաձայնեցված>>, <<Մերժված>>՝ պատճառների նշումով,
<<Համաձայնեցված է մասնակիորեն>>՝ պատճառների նշումով),
4․նախագծի համաձայնեցում համալսարանի շահակից անձանց հետ,

5․փաստաթղթի նախագծի լրամշակում՝ հաշվի առնելով ստացված


դիտողությունները:

6․անհրաժեշտության դեպքում փաստաթղթի տարածման ցուցակի


պատրաստում,
7․փաստաթղթի նախագծի ներկայացում ռեկտորի վավերացմանը:

15.Փաստաթղթերի քննարկումը ղեկավարության


կողմից
Որաշակի փաստաթղթի վերաբերյալ կառավարչական որոշման
ընդունումը ղեկավարի հիմնական գորխառույթներից է։
Կազմակերպության ղեկավարը, դիտարկելով մուտքային
փաստաթուղթը, պետք է հանձնարարի կատարողին , տա հստակ
ցուցումներ փաստաթղթի գործադրման՝ սահմանելով իրատեսական
ժամկետ։
Այդ ցուցումները փաստաթղթի վրա պետք է ձևակեևպվեն
ժամանակացույցի ձևով։ Գրաֆիկից վերցված տեղեկությունները
քարտուղարը լրացուցիչ մտցնում է գրանցման մատյանի մեջ։

Եթե ժամանակացույցում նշված է մի քանի կատարող, ապա


փաստաթուղթը հանձնվում է ցուցակում առաջին կատարողին, որը
համարվում է պատասխանատու կատարող։

Փաստաթղթի օպերատիվ կատարումը մի քանի աշխատակցի կողմից


միաժամանակ ապահովելու համար քարտուղար-ռեֆերենտը
բազմացնում է մուտքային փաստաթուղթը և փոխանցում
կատարողներին։Փաստաթուղթը գտնվում է կատարողի մոտ մինչև
խնդրի վերջնական լուծումը։ Երբ փաստաթղթի վրա աշխատանքը
ավարտվում է, փաստաթղթի վրա դրվում է նշագրում դրա կատարման և
գործի մեջ տեղադրման մասին։ Դրանից հետո փաստաթուղթը
պատասխանի պատճենի հետ հանձնվում է քարտուղար-ռեֆերենտին՝
գործի մեջ տեղադրելու։

16.Պաշտոնական փաստաթղթի դասակարգումը և


գործառույթները
Պաշտոնական փաստաթուղթը որևէ իրավաբանական կամ
պաշտոնական անձի կողմից ստեղծված և սահմանված կարգով
ձևակերպված ու հաստատված փաստաթուղթ է : Դրանց մեջ
առանձնահատուկ տեսակ են ծառայողական (կառավցարչական)
փաստաթղթերը , որոնք որպես պաշտոնական փաստաթղթեր
օգտագործվում են կազմակերպության ընթացիկ գործնուեության մեջ:

Որպես տեղեկատվության կրողներ , փաստաթղթերը համարվում են


ցանկացած հիմնարկության ,ձեռնարկության,ֆիրմայի ներքին
կազմակերպման անփոփոխ տարր և ապահովում են դրանց
կառուցվածքային ստորաբաժանումների ու առանձին
աշխատակիցների միջև փոխգործողությունները: Դրանք գործարար և
կառավարչական վճիռների հիմքեր են համարվում և դրսևորվում են
որպես դրանց կատարման ապացույց, ընդհանրացումների ու
վերլուծությունների աղբյուր: Կառավարչական և գործարար
գործունեության մեջ փաստաթուղթը համարվում է և աշխատանքի
առարկա, և աշխատանքի արդյունք: Կառավարչական և գործարար
գործունեության շատ ձևեր ար- տահայտվում են համապատասխան
փաստաթղթերի միջոցով, այլ պատճառով դրանք դասակարգվում են ըստ
իրենց նշանակության և համարվում են.
գործունեության կանոնակարգման (հիմնադիր պայմանագիր,
կանոնադրություն, դրույթներ, կանոնակարգեր, հանձնարա- րականներ
և այլն),

կարգադրական գործունեության (հրամաններ, կարգադրություններ,


որոշումներ, հրա հանգներ և այլն), •
տեղեկատվության կուտակման և ընդհանրացման
(հաշվետվություններ, արձանագրություններ, զեկույցներ և այլն), •
տեղեկատվության փոխանցման (նամակներ, հեռագրեր,
հեռախոսագրեր և այլն) միջոցներ:

Փաստաթղթերի հետ աշխատանքը ցանկացած կազմակերպության


գործունեության անբաժանելի մասն է: Փաստաթուղթը աշխատանքի
առարկա է, աշխատանքի արդյունք: Այն նյութական կրիչ է, որը
պարունակում է արձանագրված տեղեկություն և նախատեսված է
ժամանակի ու տարածության մեջ այդ տեղեկությունը հաղորդելու,
փոխանցելու և պահպանելու համար: Նեղ իմաստով' փաստաթուղթը
վավերացված տեղեկատվություն է, որով հաստատվում է որևէ փաստ
կամ երևույթ: Կառավարման գործընթացում տեղեկությունը է մի շարք
կարևոր գործառույթներ. հիմք է կառավարչական որոշումների
ընդունման, իրականացման ու հսկողության սահմանման համար,
ապահովում է առանձին փաստելրի ար ձայնագրումը: Այսպիսով,
տեղեկատվությունը սպասարկում է կառավարման բոլոր
մակարդակները և գործառույթները' սկսած որոշման ընդունումից մինչև
արդյունքների ստացումը:

Կազմակերպություններում օգտագործվող բոլոր փաստաթղթերը


որոշակի հատկանիշներով ընդունված է դասակարգել հետևյալ խմբերի և
ենթախմբերի.
1.Ըստ մասնագիտացման հատկանիշի.

ա)ընդհանուր՝մշակում է կազմակերպության ընդհանուրն


բաժինը(տեղեկանք ,վկայական և այլն)
բ)մասնագիտացված՝մշակում են կազմակերպության կառուցվածքային
ծառայությունները և արտահայտում միատիպ,կրկնվող
գործառնություններ(տեղեկագրեր,կարգագրեր և այլն):

2.Ըստ նշանակության.
ա)կարգադրական(հրամաններ) բ)կատարողական(հաշվետվություններ)
գ)հայցողական(վնասապահանջի նամակներ)
դ)տեղեկատվական(հայտարարություններ)
3.Ըստ գաղտնիության.

ա.)ծառայողական օգտագործման,որոնցից կարող են օգտվել


ապարատի աշխատողները,և որոնց բովանդակությունը հրապարակման
ենթակա չէ,

բ)գաղտնի,որոնցից օգտվում են նրանք,ովքեր ունեն համապատասխան


թույլտվություն ,
գ)հույժ գաղտնի,որոնցից կարող են օգտվել միայն նրանք ,ում
հասցեագրված է: 4.Ըստ
ծագման աղբյուրի. ա)կազմակերպությունում ստեղծված
բ)դրսից ստացված:

17.Պաշտոնական փաստաթղթի հասցեագրման


տրամաբանությունը և վավերացումը:
Փաստաթղթի հասցեագրումը:

Փաստաթղթերն ուղարկվում են կազմակերպությունների,


կառուցվածքային ստորաբաժանումների կամ պաշտոնատար անձանց
հաս ցեով: Հասցեատեր կարող են լինել նաև ֆիզիկական անձինք:
Փաստաթուղթը կազմակերպությանը կամ կառուցվածքային
ստորաբաժանմանը հասցեագրելու դեպքում հնարավոր է դրա ղեկավարի
ազգանունը ուղարկողին հայտնի չլինի: Այդ դեպքում կազմակերպության
անվանումը գրվում է ուղղական հոլովով և հասցեագրումը ձևակերպում է
հետևյալ կերպ.

ՀՀ կրթության և գիտության նախարարություն Կադրերի վարչություն


Փաստաթուղթը պաշտոնատար անձին հասցեագրելու դեպքում
կազմակերպության անվանումը գրվում է ուղղական, իսկ հասցել- տիրոջ
պաշտոնն ու ազգանունը' տրական հոլովով:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն Կադրերի վարչության պետ


պարոն Կ. Վ. Պետրոսյանին
Փաստաթուղթը կազմակերպության ղեկավարին հասցեագրելու դեպքում
նրա անվանումը մտնում է հասցեատիրոջ պաշտոնի կազմի մեջ:
Կազմակերպության ներքին փաստաթղթերի հասցեագրումը
ձևակերպվում է կամ նշելով կոնկրետ պաշտոնատար անձանց, կամ
ընդհանրացված: Օրինակ, ռեկտորի հրամանը կարող է ունենալ այսպիսի
հասցեագրում.
Ֆակուլտետների դեկաններին, Ամբիոնների վարիչներին :

Փաստաթուղթն իրավական ուժ է ստանում համապատասխան կարգով


հաստատվելուց հետո: Փաստաթուղթը հաստատվում է պաշտոնատար
անձի (անձանց) կամ կոլեգիալ մարմնի կողմից, կամ հատուկ
հրատարակված փաստաթղթով:
Պաշտոնատար անձի կողմից հաստատվելու դեպքում փաստաթղթի
հաստատման գրիֆը պետք է կազմված լինի ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ (առանց
չակերտների) բառից, փաստաթուղթը հաստատող անձի պաշտոնի
անվանումից, նրա ստորագրությունից, անվան սկզբնա- տառից,
ազգանունից և հաստատման թվականից:

18.Պաշտոնական Փաստաթղթի համաձայնեցման


տրամաբանությունը:
Համաձայնեցումը կատարվում է այն դեպքերում, երբ որոշակի
պաշտոնատար անձանց կողմից դրանց բովանդակության գնահատման
անհրաժեշտություն է առաջանում :Գնահատականը տրվում է
փաստաթղթի ստեղծման նպատակահարմարության, գործող
օրենսդրությանը դրա համապատասխանության, դիտարկվող հարցի
շարադրման ու ձևակերպման ճշտության և այլ տեսանկյուններից:
Փաստաթղթի համաձայնեցման գրիֆը կազմված է ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ է
բառից, այն անձի պաշտոնի անվանումից, ում հետ համաձայնեցված է
փաստաթուղթը (ներառյալ կազմակերպության անվանումը), անձնական
ստորագրությունից, անվան սկզբնատառից և ազգանունից,
համաձայնեցման թվականից:
Կազմակերպության հայեցողությամբ թույլատրվում է փաստաթղթի և դրա
հավելվածի յուրաքանչյուր էջի նշագրում:
Այն փաստաթղթի վրա, որի իսկականը մնում է կազմակերպությունում,
նշագրումը կատարվում է վերջին էջի դարձերեսի ներքևի մասում: Այն
փաստաթղթի համար, որի իսկականը կազմակերպությունից դուրս է
ուղարկվում, նշագրումը կատարվում է պատճենի դիմերեսի ներքևի
մասում:
Կնիքով վավերացնում են հատուկ նորմատիվ ակտերով նախատեսված,
անձանց իրավունքները հավաստող, ֆինանսական միջոցների հետ
կապված փաստերն ամրագրող պաշտոնատար անձի ստորագրության
իսկությունը: Փաստաթղթիրի վավերացումը դրանց իրավական ուժը
հաստատելու հատուկ եղանակ է: Կնիքները լինում են զինանշանով և
սովորական: Զինանշանով կնիքը կլոր է, որի կենտրոնում պատկերվում է
ՀՀ պետական զինանշանը, իսկ շրջագծով' կազմակերպության
անվանումը: Պետական զինանշանի արտացոլումը կենտրոնական,
գործադիր և պետական իշխանության մարմինների կնիքի վրա
պարտադիր է: Ոչ պետական կազմակերպություններում օգտագործվում է
ֆիրմային կնիք, որը հավասարեցվում է զինանշանով կնիքինՀասարակ
կնիքները կարող են լինել ուղղանկյուն, կլոր, եռանկյուն, օվալաձև,
քառակուսի: Դրանց վրա նշվում է կազմակերպության և նրա այն
կառուցվածքային ստորաբաժանման անվանումը, որը տվյալ կնիքն
օգտագործում է իր
գործունեության մեջ: Այդպիսի կնիքների դրոշմվածքներն օգտագործվում
են տեղեկանքների, փաստաթղթերի պատճենների վավերացման համար:

19. Միասնականացում և ստանդարտացում:


Միասնականացված փաստաթղթերի մշակման հիմնական պահանջները
Կազմակերպություններում կազմակերպական ու կառավարչական
գործունեության իրականացման հիմքը փաստաթղթավորումն է:
Փոխկապակցված փաստաթղթերի միա- գումարը, որը օգտագործվում է
մարդկային գործունեության տարբեր ոլորտներում, անվանվում է
«թղթաբանության համակարգ»: Այդօրինակ համակարգը, որ ստեղծված է
ըստ միասնական կանոնների և պահանջների, գործածվում է որոշակի
բնագավառներում, անվանում են «փաստաթղթերի միասնականացված
համակարգ» (ՓՄՀ):
Կազմակերպումը և կառավարումը բնութագրվում են աշխատանքային
իրավիճակների և դրանց կարգավորման գործողությունների
բազմազանությամբ ու կրկնվողականությամբ: Այստեղից էլ'
փաստաթղթերի մեծ բազմազանությունը և դրանց միասնականացման ու
ստանդարտացման անհրաժեշտությունը:
Միասնականացման էությունը փաստաթղթերի անհիմն
բազմազանության կրճատումն է, դրանց ձևերի, կառուցվածքի, լեզվական
ձևակերպման և մշակման, հաշվառման ու պահպանման
գործողությունների միօրինականության ապահովումը:

Ստանդարտացման էությունը հանգում է փաստաթղթերի մշակմանն ու


ձևակերպմանը ուղղված պարտադիր նորմերի, օպտիմալ կանոնների ու
պահանջների ստեղծմանը' սահմանված կարգով գործավարության մեջ
դրանց ընդհանուր և բազմակողմանի կիրառման համար: Փաստաթղթերի
մշակման արդյունքները դրանով հանդերձ ձևակերպվում են
միջպետական, պետական, ոլորտային ստանդարտների և
ձեռնարկությունների, հիմնարկությունների ու կազմակերպությունների
ստանդարտների ձևով:
Գործարար հաղորդակցման փաստաթղթերի միասնականացումը
իրականացվում է փաստաթղթերի կառուցվածքի դասավորության
գծագրական մոդելի ստանդարտի հիման վրա: Մոդելը կառուցվածքային
ցանց է, բաղկացած ու հորիզոնական գծերից (2,6 մմ հորիզոնականով և
4,25 մմ ուղղաձիգով): Կառուցվածքային ցանցը թույլ է տալիս գծերի
հատման կետերի կոորդինատներով սահմանել տեղեկատվական այն
տարրերի տեղակայման կետերը, որոնցից ձևավորվում է փաստաթուղթը
(հասցեն, ամսաթիվը, տեքստը և այլն): Ըստ այդ ՊԵՏՍՏ-ի' ֆորմուլյար-
նմուշօրինակը սահմանում է միասնականացված ձևերի կառուցվածքի
հետևյալ պահանջները.
1) թղթի ձևաչափը,

2) կառուցվածքային ցանցը,
3) հատվածների ու գոտիների տեղակայությունը,

4) վավերապայմանների տեղակայությունը:

20. Փաստաթղթերի միասնականացված ձևերին


ներկայացվող պահանջները

1. Փաստաթղթերի միասնականացված ձևերը մշակվում են նոր


ցուցանիշների ձևավորման անհրաժեշտությունից ելնելով' կառավարման
խնդիրների լուծման նպատակով: Չի թույլատրվում փաստաթղթերի
տարբեր ձևերում ցուցանիշ ները կրկնօրինակել:
2. Փաստաթղթի ձևերի վավերապայմանները տեղադրվում են
նմուշօրինակի ձևաչափի հիման վրա, որ կա- ռուցված է թերթի երկու
կողմերի օգտագործման հաշվառմամբ' փաստաթղթերի այն ձևերի
համար, որոնց բլանկները պատրաստվում են տպագրական եղանակով:
Երկրորդ և հաջորդող էջերը պետք է համարակալվեն: Էջերի համարները
դրվում են թերթի վերին եզրամասի մեջտեղում' արաբական
թվանշաններով:

3. Փաստաթղթի ձևի բովանդակային մասը հարկավոր է ձևակերպել 6.3-98


ՊԵՏՍՏ համապատասխան: Թույլատրվում է փաստաթղթի
բովանդակային մասը ձևակերպել տեքստի ձևով:
4. Փաստաթղթերի միասնականացված ձևերի վավերա- պայմանների
անվանումները պետք է համապատասխանեն այն անվանումներին,
որոնք ընդունված են տեղեկատվության համար սահմանված
դասակարգիչներում:
5. Սյունակների անվանավանդակներում, որոնցում նախատեսվում է
կոդերի գրառումը, հարկավոր է նշել գործածվող դասակարգիչների
կրճատված անվանումները կամ էլ դրա համար ընդունված
նույնականացումները:
6. Փաստաթղթերի ձևերի հաստատուն վավերապայմանները պետք է,
որպես կանոն, նախորդեն փոփոխվածներին: Աղյուսակի առաջին
սյունակները, որոնք պարունակում են վավերապայմաններ ենթակա են
մշակման հաշվողական տեխնիկայի միջոցներով, պետք է հատկացվեն
այն վավերապայմանների համար, որոնք համակարգի մեջ ներմուծելու
դեպքում նույնականացնում են տողում տեղակայված
տեղեկատվությունը:
7. Վերահսկիչ միագումարման մեթոդի օգտագործման դեպքում խորհուրդ
է տրվում վերահսկիչ գումարների գրառման համար, (որոնք
նախատեսված են պատահական սխալներից տեղեկատվությունը
պաշտպանելու), հատկացնել աղյուսակի վերջին տողը և (կամ) դրա
սյունակը' տվյալների մշակման ժամանակ կիրառվող հաշվողական
միջոցների պահանջների հաշվառմամբ:

8. Փաստաթղթերի տեքստերին ուղղված պահանջները և դրանց


շարադրման կարգը սահմանվում են ըստ նորմատիվ փաստաթղթերի
թղթաբանության:

9. Փաստաթղթերի ձևերում համառոտագրությունը պետք է


համապատասխանի ուղղագրության ու կետադրու- թյան կանոններին և
դասակարգիչների սահմանումներին:

21. Փաստաթղթերի միասնականացված ձևերի


դասակարգումը
Փաստաթղթերի միասնականացված ձևերը բաժանվում են չորս
կատեգորիայի.
պետական

ոլորտային (գերատեսչական),
տնտեսավորող սուբյեկտների,

կազմակերպությունների փաստաթղթերի:

Ավելի մանրամասն դիտարկենք չորրորդ կատեգորիան, հատկապես'


կազմակերպություններում (ձեռնարկություններում) շրջանառվող
փաստաթղթերի տեսակները: Կազմակերպությունում շրջանառող
փաստաթղթերը դասակարգվում են հետևյալ հատկանիշներով. [

1. Ըստ գործունեության տեսակների. (կամ նշանակության). գիտա-


տեխնիկական, կոնստրուկտորական, նախագծա-նախահաշվային,
նորմատիվ, կազմակերպա-կարգադրական, առաջնային,
ուսումնամեթոդական, պլանային, ֆինանսահաշվարկային, հաշվետու-
վիճակագրական և այլն:

2. Կազմակերպաիրավական փաստաթղթեր. կազ- մակերպության մասին


կանոնադրություն, կազմակերպության կառուցվածքային
ստորաբաժանումների մասին կանոնակարգ, հաստիքացուցակ, ներքին
աշխատանքային կանո- նակարգ, գործունեության առանձին տեսակների
վերաբերյալ հրահանգներ, պաշտոնական հրահանգներ, պայմանագիր և
այլն:
3. կարգադրական փաստաթղթեր. օրենք, հրամանագիր, որոշում,
հրաման, կարգադրություն, ցուցում, վճիռ և այլն:
4. Ըստ տեղեկատվության սևեռման միջոցի. Գրավոր (ձեռագիր,
մեքենայագիր, տպագիր և այլն), գծագրական, լուսանկարային,
կինոփաստաթղթեր, տեսաձայնագրություններ:
5. Տեղեկատվական-տեղեկատու փաստաթղթեր. Նամակ, տեղեկանք,
օպերատիվ տեղեկատվական-տեղեկատու փաստաթղթեր (հեռագիր
հեռախոսագիր, e-mail- թղթակցություն և այլն):

6. Տեղեկատվական-վերլուծական փաստաթղթեր. ծառայողական


գրառումներ, համառոտ շարադրանքներ, ակնարկներ:

7. Պլանավորող փաստաթղթեր. կազմակերպության գործունեության


ծրագրեր, աշխատանքի պլաններ, պլանային աղյուսակներ, գծանկարներ,
սխեմաներ:

8. Հաշվետու փաստաթղթեր. հաշվետվություններ, զեկուցագրեր,


ամփոփագրեր, ակտեր:

9. Ըստ իրավաբանական ուժի. բնօրինակներ (վավեր և անվավեր), շինծու


(պատշաճ պատրաստված են, բայց պարունակում են սուտ
տեղեկություններ) և կեղծ (կարող են ամբողջությամբ նմանակել
բնօրինակը կամ էլ պարունակել փոփոխություններ, որոնք մտցված են
հակաիրավական նպատակով):

10. Անձնակազմի վերաբերյալ փաստաթղթեր. աշխատանքի


տեղավորման փաստաթղթեր. դիմում, աշխատանքային պայմանագիր,
աշխատանքային գրքույկ, անձնական գործեր, անձնակազմի հաշվառման,
բնութագիր, կենսագրություն:
11. Ըստ կատարման ժամկետների. ժամկետային (կատարման ժամկետով,
որ սահմանված է օրենքով ու համապատասխան իրավական ակտերով,
ինչպես նաև հեռագրերը և այլ փաստաթղթերը «շտապ» դրոշմ-
մակագրությամբ) և անժամկետ:
12. Դատահայցողական փաստաթղթեր. հայցադիմում, բողոք,
քաղաքացիների գրավոր դիմումներ: Փաստաթղթերի բազմազանության
մեջ հատուկ տեղ են զբաղեցնում ֆինանսահաշվապահական,
նյութատեխնիկական մատակարարման և ապահովման,
ձեռնարկատիրական գործունեության փաստաթղթեր, որոնք լինում են'
13. Ըստ ծավալի. մեծ, միջին, փոքր:
14. Ըստ ծագման առաջնահերթության. բնօրինակներ, պատճեններ:

15. Ըստ պարունակվող տեղեկատվության տեսակի' տեքստային,


գծագրական, վիճակագրական այլ (տեսողական, լսողական,
կինոֆոտոփաստաթղթեր, միկրոֆիլմեր, աշխա հագրական քարտեզներ և
այլն):

16. Ըստ կազմման տեղի. արտաքին (մտից ու ելից) և ներքին:

17. Ըստ բարդության աստիճանի. պարզ (քննարկվում է մեկ հարց) և բարդ


(քննարկվում են մի քանի հարցեր):

18. Ըստ հրապարակայնության աստիճանի. ծառայողական, գաղտնի,


հույժ գաղտնի:

19. Ըստ նախապատրաստման փուլերի. սևագրեր և բնօրինակներ:


Բնօրինակից կարող են պատրաստվել պատճեններ, արտատպվածքներ,
քաղվածքներ փաստաթղթից և բնօրինակից կրկնօրինակ:

20. Ըստ ծագման. ծառայողական և անձնական (բողոքների,


խնդրանքների, առաջարկությունների շարադրումը և այլն):

21. Ըստ պահպանման ժամկետի. մշտական ու ժամանակավոր


պահպանում (մինչև 10 տարի և 10 տարուց ավելի):

22. Ըստ պարտադիր լինելու աստիճանի. Տեղեկատվական


(կազմակերպության արտադրական ու այլ գործունեության մասին
տեղեկությունները) և դիրեկտիվային (պարտադիր են կատարման
համար, կրում են իրավաբանական կամ տեխնիկական նորմի բնույթ):
23. Ըստ միասնականացման աստիճանի. Անհատական (կրում են
մեկանգամյա բնույթ), տիպային (միանման երևույթների ու
գործընթացների մեկնաբանության համար), տրաֆարետային (նախօրոք
խնդիրներով պատրաստված տեքստը), օրինակային և
միասնականացված հարցաթերթիկի և աղյուսակի տեսքով:
22.Սերտիֆիկացում

Տեխնիկական կարգավորման տեսանկյունից սերտիֆիկացումը


հավաստագրման մարմնի կողմից իրականացվող հաստատությունների
պահանջներին համապատասխանության հաստատման ձև է:
Սերտիֆիկացման օբյեկտներն են․

ապրանքներ; ապրանքների թողարկման հետ կապված գործընթացներ;


աշխատանքներ (ծառայություններ); ցանկացած օբյեկտ, որի համար
պահանջները սահմանված են ստանդարտացման փաստաթղթերով,
կամավոր սերտիֆիկացման համակարգերով, պայմանագրերով (օրինակ ՝
կառավարման համակարգեր, անձնակազմ

Սերտիֆիկացման մարմինն իրականացնում է հետևյալ գործառույթները.


1. Իրականացնում է հավատարմագրման ոլորտում ընդգրկված
արտադրանքի սերտիֆիկացման աշխատանքների կազմակերպում,
սահմանված կարգով տալիս է համապատասխանության սերտիֆիկատ
կամ հիմնավորված մերժման որոշում։

2. Գրանցում է հայտատուների կողմից ներկայացված արտադրանքի


համապատասխանության մասին հայտարարագրերը։

3. Համագործակցում է Հավատարմագրման Ազգային մարմնի,


փորձարկման լաբորատորիաների, սերտիֆիկացման մարմինների,
արտադրողների (մատակարարների), պետական վերահսկողություն
իրականացնող մարմինների, հասարակական կազմակերպությունների և
սպառողների հետ։

4. Իրականացնում է արտադրանքի օտարերկրյա


համապատասխանության սերտիֆիկատների, փորձարկման
արձանագրությունների վերլուծություն, ճանաչման մասին որոշման
ընդունում և օտարերկրյա սերտիֆիկատների վերաձևակերպում
սահմանված կարգով։
5. Իրականացնում է սերտիֆիկացված արտադրանքի
համապատասխանության հսկողություն, եթե այն նախատեսված է
համապատասխանության հավաստման սխեմայով։

6. Սահմանված պահանջներին արտադրանքի


անհամապատասխանության դեպքում կասեցնում կամ դադարեցնում է
տրված սերտիֆիկատների գործողությունը, հսկում է ուղղիչ
միջոցառումների կատարումը։
7. Իրականացնում է տրված սերտիֆիկատների և հայտարարագրերի
գրանցամատյանների վարումը։
8. Սերտիֆիկացման մարմնի կազմակերպամեթոդական և արտադրանքի
համապատասխանության հավաստման փաստաթղթերի մշակում‚
ներդրում և արդիականացում։

9. Սերտիֆիկացման մարմնի հավատարմագրման ոլորտում ընդգրկված


արտադրանքին վերաբերող պահանջները և փորձարկման մեթոդները
սահմանող նորմատիվ փաստաթղթերի վարում և արդիականացում։

10. Համալրում է անձնակազմը համապատասխան մասնագետներով


(փորձագետներով), կազմակերպում է նրանց վերապատրաստման և
որակավորման բարձրացման աշխատանքները։

11. Իրականացնում է ներքին աուդիտ։


12. Նորմատիվ փաստաթղթերի պահանջներին արտադրանքի
անհամապատասխանության դեպքում ներկայացնում է
տեղեկատվություն պետական վերահսկողություն իրականացնող
համապատասխան մարմիններին սերտիֆիկատի մերժման վերաբերյալ`
հիմնավորելով մերժման պատճառները։

Սերտիֆիկացման մարմնի կազմակերպական կառուցվածքը.

Սերտիֆիկացման մարմնի կազմակերպական կառուցվածքը ներառում է.


- սերտիֆիկացման մարմնի ղեկավար/ տնօրեն/ ,

- տնօրենի տեղակալ,
- արտադրանքի և ծառայությունների սերտիֆիկացման բաժին,

- փորձագետներ:

23. Ազգային ինստիտուտ ՓԲԸ


Հանդիսանում է ՀՀ կառավարության կողմից լիազորված պետական
կառավարման մարմին, որը

մշակում և ապահովում է ստանդարտացման բնագավառում պետական


քաղաքականութան իրականացումը
ապահովում է պետության կարիքների համար ստանդարտացման
աշխատանքների ֆինանսավորումը
ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացնում պետական
ստանդարտացման ծրագիրը
Ընդունում և գործողության մեջ է դնում ազգային ստանդարտները

Դադարեցնում է ազգային ստանդարտների գործողությունները

Ազգային ինստիտուտ ՓԲԸ


Կառավարման խորհուրդ
Տեխնիկական հանձնաժողովներ

24. ԿԱԶՄԱԿԵՐՊԱԻՐԱՎԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ


ընդհանուր բնութագիրը
Կազմակերպաիրավական փաստաթղթերի միջոցով է իրականացվում
կառավարման հիմնական գործառույթներից մեկը' կազմակերպումը, որի
շրջանակներում է կազմակերպության ստեղծման

իրավաբանական ձևակերպումը, դրա կազմակերպահաստիքային


կառուցվածքի և անձնակազմի թվաքանակի սահմանումը, ընդհանուր
առմամբ կազմակերպության գործունեության, ինչպես նաև նրա
կառուցվածքային ստորաբաժանումների կանոնակարգի սահմանումը,
ներառյալ դրանց գործակցության հարցերի կարգավորումը,
կազմակերպության խորհրդակցական մարմինների գործունեության
ձևավորումը և կանոնակարգումը, անձնակազմի, ստորաբաժանումների,
ծառայությունների աշխատանքի ռեժիմի սահմանումը և այլն: Ելնելով
փաստաթղթերի տվյալ խմբի անվանումից (կազմա-կերպաիրավական)'
դժվար չէ սահմանել դրանց գլխավոր հատկանիշը.
կազմակերպաիրավական փաստաթղթերի միջոցով իրականացվում է
այնպիսի հարցերի կանոնակարգում և փաստաթղթային ձևակերպում,
ինչպիսիք են կազմակերպության ստեղծումը, դրա կառուցվածքի,
հաստիքային թվաքանակի ու կազմի սահմանումը (ինչպես ընդհանուր
առմամբ,այնպես էլ ըստ կառուցվածքային ստորաբաժանումների),
կառուցվածքային ստորաբաժանումների գործելու ու գործակցության
կարգը, աշխատակիցների ներքին աշխատանքային կանոնակարգի և
ամենօրյա աշխատանքային պարտականությունների կատարման
կանոնների սահմանումը: կարելի է կատարել եզրակացություն
կազմակերպաիրավական փաստաթղթերի ընդհանուր բովանդակության
մասին. հիմքը այն դրույթներն են, որոնք պարտադիր են
կազմակերպության բոլոր աշխատակիցների համար և ամբողջությամբ
ապահովում են կազմակերպությանբնականոն գործունեության
կազմակերպական իրավականկողմը: Այս փաստաթղթերը պարունակում
են դրույթներ, որոնքորոշում են իրավական դաշտի սահմանները և դրանց
շրջանակներում կազմակերպության աշխատակիցները կարող են
հստակորեն իրականացնել իրենց իրավասությունները։
Կազմակերպաիրավական փաստաթղթերի խմբին հատուկ են ընդհանուր
բովանդակային գծեր: Բացի դրանից, որ այս փաստաթղթերի միջոցով է
կազմակերպության շրջանակներում իրականացվում վարչական
իրավունքի նորմերի իրականացումը։
1. Կազմակերպաիրավական փաստաթղթերի նախապատրաստմանը
միշտ նախորդում է ժամկետներով ու իրականացման հերթականությամբ
որոշակի' դրանց նախագծման, մշակման, ճշգրտման ու համաձայնեցման
ընթացակարգը:

2. Կազմակերպաիրավական փաստաթղթերի գործողության մեջ մտցնելը


միշտ իրականացվում է ղեկավարի (վերադաս կազմակերպություն
ղեկավար, տվյալ կազմակերպության ղեկավար կամ ստորաբաժանման
ղեկավար' կախված փաստաթղթի կատեգորիայից) հաստատումից հետո:

3. Կազմակերպաիրավական փաստաթղթերը պատկանում են անժամկետ


գործողության փաստաթղթերի շարքին ու պահպանում են իրենց
իրավաբանական ուժը մինչ վերացման պահը (նորի ներմուծումը հնի
փոխարեն): Փորձը ցույց է տալիս, որ կազմակերպության կանոնավոր
աշխատանքի ընթացքում կազմակերպաիրավական փաստաթղթերի
մեծամասնությունը ենթարկվում է վերամշակման 4-6 տարին մեկ անգամ:
Դիտարկվող փաստաթղթերի բովանդակությունը ճշգրտվում է,
կազմակերպաիրավական փաստաթղթերում փո- փոխությունների ու
լրացումների ներմուծումը կատարվում կազմակերպության ղեկավարի
հրամանով (կարգադրությամբ):
4. Կազմակերպաիրավական փաստաթղթերը անմիջական գործողության
փաստաթղթեր են, որոնք, որպես կանոն, ընդգրկում են փոխկապակցված
հարցերի մի համալիր:

5. Կազմակերպաիրավական փաստաթղթերի համար գոյություն ունեն


միասնական պահանջներ' բովանդակության շարադրման ու ոճի
վերաբերյալ:
6. Կազմակերպաիրավական փաստաթղթերի ձևակերպման վերաբերյալ
ընդհանուր պահանջները նույնն են տվյալ խմբի բոլոր փաստաթղթերի
համար:

Կազմակերպաիրավական բնույթի փաստաթղթեր են համարվում․


Պայմանագիրը

Հիմնադիր պայմանագիրը

Կանոնադրությունը
Կազմակերպության կանոնակարգը

Կազմակերպության կառուցվածքն ու դրույքների քանակը


Հաստիքացուցակը

Կառուցվածքային ստորաբաժանման կանոնակարգը


Պաշտոնական հրահանգը

25.Հիմնադիր պայմանագիր
Հիմնադիր պայմանագիրն իրավական փաստաթուղթ է, որով կողմերը
(հիմնադիրները) պարտավորվում են իրաաբանական անձ ստեղծել և
որոշում են նրա ստեղծման, գործունեության, վերակազմակերպման և
լուծարման ասպարեզում համատեղ գործունեության կարգը։
Իրավաբանական անձի հիմնադիր փաստաթղթում պետք է նշվեն տվյալ
իրավաբանական անձի անվանումը, նրա գտնվելու վայրը, գործունեության
կառավարման կարգը և այլ օրենքով սահմանված տվյալներ։ Ոչ առևտրային
կազմակերպությունների հիմնադիր փաստաթղթերում պետք է նշվեն նաև
իրավաբանական անձի գործունեության առարկան և նպատակները։
Հիմնադիր պայմանագրում կողմերը որոշում են ստեղծվող իրավաբանական
անձին իրենց գույէը հանձնելու և նրա գործունեությանը մասնակցելու
պայմանները։Ամրագրվում են նաև կողմերի միջև շահույթի և բնասների
բաշխման, իրավաբանական անձի գործունեության կառավարման, նրա
կազմից հիմնադիրների դուրս գալու կարգերը։
Իր նշանակությամբ այն կազմակերպաիրավական փաստաթուղթ է։
Հիմնադիրի պայմանագրի կնքման, կազմման և ձևակերպման, ուժը
կորցնելու և մյուս իրավական կողմերը կանոնակարգվում են ՀՀ
օրենսդրությամբ։
Հիմնադիր պայմանագիրը կարող է բաղկացած լինել հետևյալ բաժիններից․
1.Ներածական մաս
2.Պայմանագրի կնքման նպատակ
3.Կազմակերպության անվանումն ու իրավաբանական ձևը
4.Գորխունեության առարկան
5.Կազմակերպության գտնվելու վայրը
6.Իրավաբանական անձ ստեղծելիս
հիմնադիրներինպարտականությունները
7.Գույքի ստեղծման կարգը
8.Իրավաբանական անձ ստեղծելու գործում յուրաքանչյուր մասնակցի
պարտականությունները
9.Շահույթի բաշխման և վնասների մարման կարգը
10.Իրավաբանական անձի կառավարման կարգը
11.Հիմնադիրների իրավունքներն ու պարտականությունները
12.Պայմանագիրը խախտելու համար կողմերի պատասխանատվությունը
13.Իրավաբանական անձի կազմից մասնակիցների դուրս գալու և նորերի
ընդունման կարգը
14.Վեճերի քննարկման կարգը
15.Պայմանների փոխման, իրավաբանական անձի վերակազմակերպման և
լուծարման կարգը
Հիմնադիր պայմանագրով, անհրաժեշտության դեպքում, հաստատվում է
տվյալ պայմանագիրը լրացնող, կազմակերպության
կազմակերպաիրավական կարգավիճակն ամրագրող և նրա գործունեության
տարբեր կողմերը կարգավորող կանոնադրություն։
Հիմնադիր պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից, եթե
պայմանագրով այլ ժամկետ չի նշվում։
Կազմակերպությունը հիմնադրված է համարվում և իրավաբանական անձի
կարգավիճակ է ստանում պետական գրանցումից հետո։ Հիմնադիր
պայմանագիրը շարադրվում և ձևավոևորվում է A4 ձևաչափի թղթի վրա։

26.Կանոնադրություն
Կանոնադրությունը պետության կամ կազմակերպության կողմերից
սահմանված կանոնների ժողովածու է, որով կարգավորվում է
կազմակերպությունների, հիմնարկների քաղաքացիների
գործունեությունը, այլ կազմակրպությունների ու քաղաքացիների հետ
նրանց փոխհարաբերությունները, կառավարման տարբեր
մակարդակներում և տնտեսական այլ տեսակի գործունեության
ասպարեզում նրանց իրավունքներն ու պարտականությունները։

Իրավաբանական անձի կանոնադրությամբ սահմանվում են


իրավաբանական անձի անվանումները, նրա գտնվելու վայրը,
իրավաբանական անձի կառավարման կարգը, ինչպես նաև պարունակում
է համապատասխան տեսակի իրավաբանական անձանց համար օրենքով
նածատեսված այլ տեղեկություններ։

Ոչ առևտրային կազմակերպություն համարվող իրավաբանական անձը


oրենքով նախատեսված դեպքերում կարող է գործել տվյալ տեսակի
կազմակերպության մասին հիմնական դրույթներով:
Հասարակական կազմակերպությունների կանոնադրությունները
ընդունում և հաստատում են այդ կազմակերպությունների
հանրագումարները։

Կանոնադրությունը սեփականության և կազմակերպաիրավական


տարբեր ձևերի կազմակերպությունների գործունեության հիմնական
կազմակերպման փաստաթղթն է։

Այդ փաստաթղթով է որոշվում կազմակերպության ստեղծման կարգը,


սահմանվում է նրա կառուցվածքը, իր գործունեության համապատասխան
ոլորտում նրա իրավունքներն ու պարտականությունները,
կառավարության գործունեության կազմակերպման կարգը,
գործառույթները, խնդիրները, վերակազմակերպման և լուծարման կարգը,
կարգավորում է դրա կազմակերպության հարաբերություններն այլ
կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հետ։

Ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունում սահմանվում


են նրա գործունեության առարկան եվ նպատակները, իսկ առևտրային
կազմակերպության կանոնադրությունըում՝ դրանք կարող են
նախատեսվել։

Կանոնադրության փոփոխությունները երրորդ անձանց համար


իրավական ուժ են ձեռք բերում և դրանց պետական գրանցման պահից,
իսկ օրենքով նախատեսված դեպքերում նման գրանցում կատարող
մարմնին այդ փոփոխությունների մասին տեղեկացնելու պահից։Սակայն
իրավաբանական անձինք և նրանց հիմնադիրները նման
փոփոխությունները հաշվի առած երրորդ անձանց հետ
հարաբերություններում իրավունք չունեն վկայակոչելու այդ
փոփոխությունների գրանցման բացակայությունը։

Կանոնադրությունը համարվում է պարտադիր փաստաթուղթ, որը պետք


է ներառի ․

1.կազմակերպության անվանումը, նրա տեսակը


2. գտնվելու վայրը
3. գործունեության առարկան եվ նպատակը

4.ունեցվածքի կազմավորման կարգը


5.շահույթի բաշխման կարգը

6.իրավաբանական անձի կազմավորման գործընթացը և գործունեության


դադարեցման կարգը

7. կառավարման մարմինները

Կազմակերպության տեսակից կախված՝ տիպային


կանոնադրություններում կարող են ավելացվել այլ տեղեկություններ․

1 բանկերի համար՝ բանկի կողմից կատարվող գործառնությունների


ցանկը

2. բորսաների համար՝ անդամների առավելագույն քանակի վերաբերյալ


տվյալները ընդունման կարգը, իրավունքներն ու
պարտականությունները, վեճերի լուծարման կարգը

3. բաժնետիրական կազմակերպությունների համար՝ թողարկող


պարտատոմսերի մասին տվյալները, դրանց տեսակները, ձեռքբերան
պայմանները, յուրաքանչյուր մասնակացի մասնաբաժնի չափը և այլն։

27.Կազմակերպության կանոնակարգ
Կանոնակարգը կարգավորական բնույթի ամփոփիչ նորմատիվային ակտ
է, որով սահմանվում են կազմակերպության կարգավիճակը, նրա
խնդիրներն ու գործառույթները, գործունեության կարգը, ներքին
կառուցվածքը, իրավասությունները, պարտականությունները,
վերակազմավորման և լուծարման կարգը։

Կանոնակարգի հիման վրա են գործում պետական և տեղական


իշխանության ոչ առևտրային կազմակերպությունները։ Դրանք
առավելապես իշխանության իր կառավարման մարմիններն են։
Կանոնակարգի հիման վրա են գործում նաև առևտրային և ոչ առևտրային
կազմակերպությունների մասնաճյուղերը, ներկայացուցչությունները,
բաժանմունքները։

Կազմակերպությունների կանոնակարգերը կարող են լինել տիպային,


օրինակելի, անհատական։ Տիպային և օրինակելի կանոնակարգերը
մշակվում կառավարման մարմինների համակարգում հավասար
մակարդակում գտնվող և միատեսակ գործունեություն իրականացնող
ենթագերատեսչական կազմակերպությունների, նրանց մասնաճյուղերի,

ներկայացուցչությունների,բաժանմունքների համար։ Անհատական


կանոնակարգերը մշակում են տիպային կամ օրինակելի
կանոնակարգերի հիման վրա։
Ներքին կազմակերպական կառուցվածք ունեցող
կազմակերպությունների վարչարարության պրակտիկայում
կանոնակարգը համարվում է յուրաքանչյուր կառուցվածքային
ստորաբաժանման գործառույթների ամրագրված և սահմանափակման
համար նախատեսված հիմնական փաստաթուղթը։
Կազմակերպության կանոնակարգը իրավաբանական ուժ է ստանում
վերադասի կողմից սահմանված կարգով հաստատվելուց հետո։
Կազմակերպության կանոնակարգ, որպես կանոն, հաստատվում է
կարգադրական փաստաթղթով (հրաման, որոշում, կարգադրություն),
սակայն դա կարող է կատարել նաև վերադաս կազմակերպության
ղեկավարը՝ առանց կարգադրական փաստաթղթի հրապարակման։

Կանոնակարգը ձևակերպում են կազմակերպության ընդհանուր


ձևաթերթի վրա, այսինքն՝ այդ փաստաթուղթը պարունակում է
կազմակերպության անվանումը, կառուցվածքային ստորաբաժանման
անվանումը, փաստաթղթի տեսակի անվանումը, ինչպես նաև ամսաթիվն
ու կազմակերպության գրիֆը։

Կանոնակարգի տեքստը պետք է ներառի հետևյալ բաժինները․


1.ընդհանուր դրույթները
2. նպատակները և խնդիրները

3. գործառույթները
4.իրավունքներն ու պարտականությունները

5.ղեկավարումը
6.փոխհարաբերությունները

7.վերահսկումը, ստուգումը և վերստուգումը

8.վերակազմավորումը և լուծարումը
Ընդհանուր դրույթների բաժնում նշվում են կառուցվածքային
ստորաբաժանման ճշգրիտ անվանումը, նրա ինքնուրույնության
աստիճանը, ենթակայությունը (կառավարման մարմինները)։ Այս բաժնում
տրվում է նաև այն հիմնական իրավական, ղեկավար (դիրեկտիվ),
նորմատիվային և հրահանգչական նյութերի ցանկը, որոնցով տվյալ
կառուցվածքային ստորաբաժանումն առաջնորդվում է գործունեություն
իրականացնելիս։
Նպատակների և խնդիրների բաժնում ընդհանրացված ձևակերպում են
կառուցվածքային ստորաբաժանման գործունեության հիմնական
նպատակներն ու խնդիրները։

Գործառույթների բաժին է համարվում հիմնական և ընդգրկում է


կառուցվածքային ստորաբաժանման գործունեության համակողմանի
բնութագիր ու հիմնական խնդիրների լուծումն ապահովող բոլոր
գործառույթների մանրամասն ցանկը։
Իրավունքների և պարտականությունների բաժնում թվարկվում են
կառուցվածքային ստորաբաժանման առաջ դրված խնդիրների լուծման և
նպատակների իրականացման համար անհրաժեշտ իրավունքները։
Վերջիններիս շարադրման ժամանակ ընդգծում է դրանց
համապատասխանությունը գործող օրենսդրությանը, Կառավարություն
նորմատիվական փաստաթղթերին, ինչպես նաև տվյալ
կազմակերպության գործունեությունը կանոնակարգող ներքին
փաստաթղթերին։
Ղեկավարման բաժնում նշվում են ստորաբաժանման ղեկավարի
պաշտոնն ու նրա կրթական մակարդակին և գործնական աշխատանքի
ստաժին ներկայացվող պահանջները։ Ղեկավարի պաշտոնական
պարտականություններն առանձին փաստաթղթով չեն կանոնակարգվում,
այդ պատճառով էլ դրանք առանձացվում են, որոնց թվում նշվում է
կառուցվածքային ստորաբաժանման գործունեության կոորդինացման
(համաձայնեցման) գործառույթը, նրա աշխատանքի պլանավորումը,
աշխատակիցների գործունեության վերահսկում և կազմակերպչական
կառուցվածքի կատարելագործումը և այլն։ Ստորաբաժանման և նրա
ղեկավարի իրավունքների տարանջատման համար այս բաժնում
սահմանվում են ղեկավարի անձնական իրավունքները։ Դրանց թվին են
դասվում իր ենթակաների իրավունքների սահմանումը, որոշ
փաստաթղթերի հաստատումը, որոշակի հարցերի շրջանակներում
կարգադրությունների կատարելը, ենթակաների աշխատանքի նշանակելն
ու աշխատանքից ազատելը կամ դրանց վերաբերյալ համապատասխան
փաստաթղթերի ներկայացումը, խրախուսման եվ տուգանքների միջոցով
ձեռնարկելը և այլն։
Այս ստորաբաժանումների հետ փոխհարաբերությունների բաժնում
որոշվում են այլ օղակների հետ փոխադարձ կապերը, որոնք առաջանում
են արտադրական, տնտեսական և կառավարչական գործունեության
ասպարեզներում, հաստատում են փաստաթղթային կապերը, այլ
փաստաթղթերի անվանումները, ներկայացման հաճախականությունը,
փոխադարձ պարտավորությունները, այլ ստորաբաժանումների հետ
համատեղ մշակվող փաստաթղթերի կազմը։
Կազմակերպության գործունեության վերահսկման, ստուգման և
վերաստուգման բաժնում սահմանվում են, թո ում կողմից են
իրականացվող ֆինանսատնտեսական գործունեության
վերահսկողությունը, ստուգումը և վերստուգումը, դրանց
պարբերականությունն ու ժամկետները,ամփոփ փաստաթղթերի
ներկայացման կարգը։
Վերակազմավորման կամ լուծարման բաժնում սահմանվում է, թե ինչ
կարող և ում կողմից է իրականացվում է կազմակերպության
վերակազմավորումը և լուծարումը։

Կանոնակարգը ստորագրում են այն մշակող պաշտոնատար անձինք,


նշագրում է (վիզա է դնում) իրավաբանական ծառայությունը կամ
իրավախորհրդատուն, հաստատում է կազմակերպության ղեկավարը։
Դրույթները իրավական ուժ են ստանում հաստատման պահից։

28. Կազմակերպության կառուցվածք


Կազմակերպության կառուցվածքն ու դրույքային միավորների քանակը
իրավական փաստաթուղթ է, որով կանոնակարգվում և ամրագրվում են
կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանումների կազմն ու
յուրաքանչյուր ստորաբաժանման հաստիքների միավորները։
Այս փաստաթղթի ձևը միասնականացված է։ Հաստիքային միավորների
քանակին վերաբերող փաստաթուղթը կարող է նախատեսվել
կանոնադրությամբ կամ կազմակերպության կանոնակարգով։ Այն
ձևակերպվում է ընդհանուր ձևաթերթի վրա և ունի հետևյալ
վավերապայմանները. կազմակերպության անվանումը, փաստաթղթի
տեսակի անվանումը, ամսաթիվը, հրատարակման տեղը, տեքստը,
նշագրումը և ստորագրությունը։Այս փաստաթղթի տեքստը
կազմակերպության ղեկավարի հանձնարարությամբ կազմում է կադրերի
բաժինը`
աղյուսակի տեսքով, նշագրում է գլխավոր հաշվապահը, ստորագրում է
կադրերի բաժնի վարիչը և հաստատում է կազմակերպության ղեկավարը,
որի ստորագրությունը վավերացվում է կնիքով։ Կազմակերպության
կառուցվածքն ու հաստիքների քանակը սովորաբար հաստատվում է
օրացուցային տարվա համար։Այդ փաստաթղթում կարող են
փոփոխություններ կատարվել կազմակերպության ղեկավարի
հրամանով։ Այս փաստաթղթի տեքստում նշվում են կառուցվածքային
ստորաբաժանումների ծածկագրերը (կոդերը), դրանց անվանումներն ու
հաստիքների քանակը։

29. Հաստիքացուցակ

Հաստիքացուցակը կազմակերպաիրավական փաստաթուղթ է, որով


սահմանվում են աշխատողների քանակական ու որակական
կազմը,կազմակերպության հաստիքների քանակը, պաշտոնների կազմն
ու դրանց աշխատավարձի չափերը: Այս փաստաթուղթը կազմում է
կազմակերպության կառուցվածքը և հաստիքների քանակը ցույց տվող
փաստաթղթի հիման վրա, ձևակերպվում է կազմակերպության
ընդհանուր ձևաթղթի վրա և պարունակում է հետևյալ ռեքվիզիտները.
կազմակերպության անվանումը, փաստաթղթի տեսակի անվանումը,
ամսաթիվը, հրատարակման տեղը, հիմնարկի գրիֆը, տեքստը,
նշագրումը, ստորագրությունը: Հաստիքացուցակի տեքստը ձևակերպվում
է աղյուսակի տեսքով, որի սյունակներում նշվում են կառուցվածքային
ստորաբաժանումների անվանումները և դրանց ծածկագրերը,
պաշտոնների անվանումները, հաստիքային միավորների քանակը,
պաշտոնական դրույթքաչափը, աշխատավարձի ամսական ֆոնդը և
ծանոթությունները: Հաստիքացուցակը վավերացնում է գլխավոր
հաշվապահը, նշագրում են կառուցվածքային ստորաբաժանումների
ղեկավարները և կադրերի բաժնի վարիչը,իսկ հաստատում է հիմնարկի
ղեկավարը, որի ստորագրությունը վավերացվում է կնիքով:
Հաստիքացուցակում փոփոխություններ կատարվում են
կազմակերպության ղեկավարի հրամանով:
Հաստիքացուցակի կառուցվածքը գրեթե ճշգրտությամբ կրկնում է այն
կազմակերպության կառուցվածքը, որի գործունեության համար մշակվել
է տվյալ կարգուկանոնը. ըստ էության, այն ստորաբաժանման
աշխատակիցների պաշտոնների ցանկ է, նշելով տվյալ պաշտոնական
դրույքներին համապատասխանող չափերը։Ընդ որում, կառուցվածքային
ստորաբաժանումների, ինչպես նաև նրանց մեջ պաշտոնների թվարկման
կարգը սահմանում է կազմակերպության ղեկավարը։
Սակայն հիմնականում ընդունված է պահպանել հետևյալ կարգը.
այնուհետև՝ հիմնական արտադրական ստորաբաժինները, և ցանկը
ավարտվում է օժանդակ և սպասարկող ստորաբաժիններով:

Ստորաբաժանումների ներսում կառուցվածքային միավորների


թողարկումը կատարվում է համարակալման կարգով (1-ին
արտադրամաս, 2-րդ արտադրամաս և այլն):

Պաշտոնների թվարկումը սովորաբար սկսվում է ամենակարևորներից՝


առաջատար և գլխավոր մասնագետների պաշտոններից, այնուհետև
գալիս են ավագ, միջին և ստորին օղակի մասնագետները:Պաշտոնների
զգալի քանակի ժամանակ ընդունված է առանձնացնել կառավարչական
պաշտոնների խմբերը, հիմնական մասնագիտությամբ (կամ մի քանի
այդպիսի մասնագիտություններով) պաշտոնները և, վերջապես,
սպասարկող և օժանդակ անձնակազմի պաշտոնների խունբը: Նշված
խմբերի ներսում պաշտոնները դասակարգվում են նվազման կարգով
(գլխավոր ճարտարագետ, գլխավոր ճարտարագետի տեղակալ,գլխավոր
էներգետիկ,գլխավոր մեխանիկ, գլխավոր տեխնոլոգ, և այլն)։
Ստորաբաժանումների անվանում է տրվում է լրիվ (անհրաժեշտության
դեպքում կարող է նշվել նաև կրճատ կամ պայմանական անվանումը)։
Հաստիքային կարգադրության քանակական ցուցումները`
պաշտոնների ընդհանուր թվաքանակը, ընդհանրացվում են
յուրաքանչյուր ստորաբաժանման և կազմակերպության համար`
ընդհանուր առմամբ, այսինքն` հաշվի առնելով նաև
կազմակերպությունում առկա ոչ լրիվ հաստիքային միավորները։
Սովորաբար, հաստիքացուցակը մշակվում է նախագծա-արտադրական
բաժնում (ՆԱԲ) կամ կազմակերպության` նման նշանակություն ունեցող
այլ ստորաբաժանում, յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ի դրությամբ։

Հաջորդ տարվա համար ցուցակի նախագծի մշակման ընթացքում


փաստաթուղթը վավերացվում է կազմակերպության ղեկավարի
տեղակալների կողմից (արտադրության, կառավարման, անձնակազմի
գծով), ինչպես նաև ֆինանսական և իրավաբանական բաժինների
ղեկավարների (հաշվապահի ու իրավաբանի)։

Ճշգրտված, համաձայնեցված ու լիովին մշակված փաստաթուղթը,


մանրզնին ստուգվելուց հետո,ստորագրվում է պատասխանատու
մշակողի կողմից (սովորաբար՝ ՆԱԲ-ի ղեկավարի):Կազմակերպա –
իրավական փաստաթղթերի նման, հաստիքային ցուցակը ենթակա է
ղեկավարի հաստատմանը:

Հաշվի առնելով տվյալների բովանդակության ու տեղադրության


առանձնահատկությունները, հաստիքացուցակն առավել հարմար է
մշակել աղյուսակի տեսքով:Այդ կարգի աղյուսակ կազմելու համար
նպատակահարմար է օգտագործել A3 կամ A4 ֆորմատի թերթերը
(ալբոմային բացվածքը):

Կազմակերպության հաստիքացուցակը բոլոր ստորաբաժանումների


հաստիքացուցակների ամբողջությունն է:

30.Պայմանագիր
Պայմանագիր է համարվում երկու կամ մի քանի անձանց
համաձայնությունը, որն ուղղված է քաղաքացիական իրավունքներ և
պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն,
այսինքն այն սուբյեկտների տնտեսական կամ այլ
փոխհարաբերությունները կարգավորող բազմագործառնական
իրավական փաստաթուղթ է:ժամանակակից օրենսդրությունում
պայմանագիրը համարվում քաղաքացիների, քաղաքացիների ու
կազմակերպությունների, ինչպես նաև կազմակերպությունների միջև
տնտեսական և այլ ամենաբազմազան բնույթի հարաբերությունները
սահմանող հիմնական փաստաթուղթը: Օրենքով սահմանվում է, որ
պայմանագրեր կազմվում են առք ու վաճառքի, վարձակալական
հարաբերությունների ձևակերպման, արտադրանքի մատակարարման,
գնագոյացման, շահույթի բաշխման, ձեռնարկչական
հարաբերությունների սուբյեկտների փոխհարաբերությունների, ինչպես
նաև որոշակի ձևի կազմակերպությունների (բաժնետիրական և այլն)
ստեղծման փաստաթղթավորման դեպքերում: Պայմանագիրը կարող է
կնքվել գրավոր' համապատասխան փաստաթուղթ ստեղծելու միջոցով,
որը ստորագրում են կողմերը, ինչպես նաև փոստային, հեռագրային,
հեռախոսային կապի միջոցներով' փաստաթղթերի փոխանակման
միջոցով:

Պայմանագիրը, որպես կանոն, ներառում է, այն կնքող


կազմակերպությունների անվանումները, հղումը նրանց հիմնադիր
փաստաթղթերին, պայմանավորվող կողմերի ներկայացուցիչների
ազգանունը, անունը, հայրանունը, կողմերի պարտականությունների
մասին տեկությունները , փոխադարձ հաշվարկների պայմաններն ու
ձևերը, պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում
կիրառվող պատժամիջոցները, պայմանագրի գործողության ժամկետը:

Պայմանագրի հիմնական մասը շարադրվում է կողմերի փոխադարձ


պարտավորությունների բաժնում, որը պետք է լրիվ, հստակ և
միանշանակ կարգավորի կողմերի փոխհարաբերությունները:
ժամանակակից օրենսդրությունը չի կանոնակարգում պայմանագրի
բովանդակությունն ամբողջությամբ, բայց սահմանում է կողմերի
պարտականությունները, ինչպես նաև նրանց գործունեության այս կամ
այն կողմը, կամ այս կամ այն գործունեությունը փաստաթղթավորող և
պայմանագրի տեքստը ընդգրկող պայմանները: Դրանք, բացի
վերոհիշյալից, կարող են լինել վնասի փոխհատուցման պայմանները,
վեճերի լուծման կարգը, գույքի տիրապետման, տնօրինման,
օգտագործման իրավունքները, կամ էլ այս կամ այն գործունեությունն
իրականացնելու համար անհրաժեշտ այլ պայմանները:
Պայմանագրի վավերապայմաններ են. կողմերի ներկայացուցիչների
ստորագրությունները, նրանց իրավաբանական հասցեները, բանկային
ռեքվիզիտները, պայմանագրի օրինակների քանակի մասին նշումը,
կողմերի կնիքները, գրանցման համարը:

Պայմանագրի կարևոր տեսակ է ֆիզիկական կամ իրավաբանական


անձանց,ինչպես նաև ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջև
նոր իրավաբանական անձ ստեղծելու մասին կնքվող հիմնադիր
պայմանագիր:

31. Կառուցվածքային ստորաբաժանման կարգ


Կառուցվածքային ստորաբաժանման (կոլեգիալ կամ խորհրդակցական
մարմնի) կանոնակարգը նրա կարգավիճակը , գործառույթները,
իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը
սահմանող իրավական փաստաթուղթ է։

Այն կարող է լինել տիպային և անհատական։ Տիպային կանոնակարգը


մշակվում է միատեսակ կազմակերպությունների ու կառուցվածքային
ստորաբաժանումների համար։ Տիպայինի առկայության դեպքում
անհատական կանոնակարգերը մշակվում են դրա հիման վրա։
Կոլեգիալ կամ խորհրդակցական մարմնի կանոնակարգը մշակվում է այն
մարմինների համար, որոնք ղեկավարման գործառույթներ են
իրականացնում։

Կառուցվածքային ստորաբաժանման կանոնակարգը ձևակերպվում է


կազմակերպության ընդհանուր ձևաթերթի վրա, որը ստորագրում է
ստորաբաժանման ղեկավարը։
Կառուցվածքային ստորաբաժանման կանոնակարգի պարտադիր
վավերապայմաններն են.
Կազմակերպության անվանումը

Հաստատման մասին կնիք- մակագրությունը (գրիֆը)


Հրատարակման տեղը

Փաստաթղթի տեսակի անվանումը՝ տեքստի վերնագրով


Տեքստը

Ստորագրությունը

Նշագրումները վիզաները
Կառուցվածքային ստորաբաժանման կանոնակարգը ներառում է հետևյալ
բաժինները
· Ընդհանուր դրույթներ

Հիմնական խնդիրներ
Գործառույթներ

Իրավասություններ և պարտականություններ

Կառավարում
Պատասխանատվություն

Փոխհարաբերություններ
Վերակազմավորում կամ լուծարում

32. Աշխատանքային գրքույկ


Աշխատանքային գրքույկը քաղաքացու աշխատանքային գործունեության
վերաբերյալ հիմնական փաստաթուղթն է։
Չի թույլատրվում մշտական աշխատանքի ընդունել քաղաքացուն առանց
աշխատանքային գրքույկի:
Առաջին անգամ աշխատանքի ընդունված անձանց համար լրացվում են
աշխատանքային գրքույկներ ոչ ուշ քան աշխատանքի ընդունվելուց հետո
մեկ շաբաթվա ընթացքում։

Ընդունված է աշխատանքային գրքույկի առաջին լրացումն իրականացնել


աշխատողի ներկայությամբ փաստաթղթերի (անձնագիր, կրթության
մասին փաստաթղթեր, զինվորական գրքույկ և այլն) հիման վրա:
Աշխատանքային գրքույկի տիտղոսային թերթում աշխատողի մասին
լրացվում է՝

• ազգանունը, անունը և հայրանունը (գրվում են լրիվ,


առանցկրճատումների).

• ծննդյան թվականը (նշվում է անձնագրի կամ ծննդյան վկայականի հիման


վրա: Այն բովանդակում է ամսաթիվ, ամիս և տարեթիվ. օրինակ՝ 20 մարտի
1976p.).

• տվյալները կրթության (միջնակարգ. միջնակարգ մասնագիտական,


բարձրագույն) և մասնագիտության մասին լրացվում են
համապատասխան փաստաթղթերի հիման վրա:

Այդ նույն թերթում, աշխատանքային գրքույկի լրացման թվականը նշելուց


հետո, աշխատողն իր ստորագրությամբ հավաստում է Լրացված
տվյալների ճշտությունը: Տիտղոսաթերթը ստորագրում է աշխատանքային
գրքույկը տվող պաշտոնական անձը և դնում կազմակերպության
համապատասխան կնիքը։

Աշխատանքային գրքույկում, հրամանների հիման վրա, գրառումներ են


արվում նաև պարգևատրումների ու խրախուսանքների վերաբերյալ:
Դրանք արվում են գրքույկի համապատասխան բաժնի սյունակներում։
Աշխատանքային գրքույկում յուրաքանչյուր գրառում արվում է
կարգադրական փաստաթղթի համաձայն, առանց ջնջումների:
Աշխատաքային գրքույկում բոլոր ուղղումները վավերացվում են
ստորագրությամբ և կնիքով: Աշխատանքային գրքույկը կորցնելու
դեպքում աշխատողին տրվում է «Կրկնօրինակ», որի մասին նշում է
արվում տիտղոսաթերթի վերին աջ անկյունում:
Աշխատանքային գրքույկներն աշխատողի աշխատանքի ամբողջ
ժամանակաընթացքում պահվում են կադրերի բաժնում:
Անհրաժեշտության դեպքում աշխատողը կարող է իր աշխատանքային
գրքույկը ստանալ սեղմ ժամկետով, ստացականով։

Աշխատանքից ազատվելու դեպքում ղեկավարությունը պարտավոր է


առանց ձգձգման իր նախկին աշխատողին հանձնել նրա աշխատաքային
գրքույկը` ազատման մասին գրառմամբ:
Վերջին գրառումը աշխատանքային գրքույկում վավերացվում է
կազմակերպության ղեկավարի (պաշտոնատար անձի) ստորագրությամբ
ու կնիքով:

33. Դիմում
Դիմումները հիմնականում կազմվում են ձեռագիր։ Դիմումները
հասցեագրվում են կազմակերպության ղեկավարին՝ խնդրանքի տեսքով։

Դիմումի տվյալներն են՝


1. հասցեատերը,
2. կառուցվածքային ստորաբաժանումը /եթե աշխատում է/,
3. փաստաթղթի տեսակի անվանումը,
4. թվականը,
5. տեքստը,
6. պաշտոնի անվանումը /եթե աշխատում է/,
7. ստորագրությունը,
8. անուն, ազգանուն։
34․ Ինքնակենսագրություն
Ամեն ուսումնական հաստատություն թե հիմնարկ-ձեռնարկություն
յուրաքանչյուր նոր ընդունվողից պահանջվում է ներկայացնել
ինքնակենսագրություն՝ կենսագրական հավաստի տեղեկություններ
իմանալու նպատակով։
Եթե հատկապես չի պահանջվում առավել մանրամասն
տեղեկատվություն, ապա մնացած բոլոր դեպքերում
ինքնակենսագրություն գրողը պետք է հիշատակի իր կյանքի առավել
կարևոր դեպքերն ու թվականները․ դրանք են՝
• ծննդյան տեղը,
• ժամանակը,
• ծնողների սոցիալական վիճակը,
• դպրոցը, որ բուհն է ավարտել և երբ,
• որտեղ և երբ ինչ աշխատանքներ է կատարել ,
• ինչ կոչումներ, աստիճաններ ու պարգևներ ունի,
• ինչ տույժեր, պատիժներ է ստացել,
• ինչ ստեղծագործությունների հեղինակ է,
• ինչպիսին է ընտանեկան կացությունը։

35․ Բնութագիր
Տրվում է անձին ուսումնական հաստատության կամ աշխատանքային
հիմնարկի ղեկավարի կողմից աշխատանքի ընդունվելու,
տեղափոխվելու, կամ որևէ այլ առիթով։
Բնութագրի հիմնական նպատակը տվյալ անձնավորության մարդկային
արժանիքների, ունակությունների և մասնագիտական կարողությունների
մասին այլոց տեղեկացնելն է, տվյալ հիմնարկում նրա կատարած
աշղատանքի իրական գնահատումը։ Բնութագրվողը ներկայացվում է
որպես մարդ, մասնագետ, աշխատող։
Այդ խնդիրը իրագործելու համար բերվում են կենսագրական անհրաժեշտ
տեղեկություններ, օրինակներ, գործունեության արդյունքներ, փաստեր։
Յուրաքանչյուր բնութագրող ածական չպետք է լինի լոկ
հայտարարություն․ դրան պետք է հետևի փաստը, եզրակացությունը
պետք է բխի գործունեության արդյունքից։

36. Բնութագիր_երաշխավորագիր
Սա բնութագրի այն տեսակն է ,որի մեջ ոչ թե պարզապես հիշատակվում
են տվյալ անձնավորության առարկայական (օբյեկտիվ) որակները առանց
նրա հետագա ճակատագրի նկատմամբ հստակ վերաբերմունքի, նշվում
են այնպիսի հատկանիշներ, որոնք կարող են օժանդակել բնութագրվողին
հաջողության հասնելու իր ձգտումի մեջ (նոր գործի ընդունվել, պարգև
կամ կոչում ստանալ, հաղթել մրցույթում և այլն):
Հասկանալի է, որ այս դեպքում երաշխավորողը (հիմնար կության,
ստորաբաժանման ղեկավարը կամ աշխատակիցը) ընդգծում է
բնութագրվողի դրական հատկանիշները, երբեմն | նաև կարող է
սուբյեկտիվորեն ավելին ասել, քան կա իրա կանում, քանի որ նպատակը
նրան օգնելն է:
Բնութագիր-երաշխավորագիր տվողը (անձ, կազմակերպություն),
փաստերով հաստատելով բնութագրվողի արժանիք ները, ավելացնում է,
որ երաշխավորում է նրան տվյալ հայցի դրական լուծման համար:
Բնութագիր-երաշխավորագրի վերջում պարտադիր նշվում է,թե ում
ներկայացնելու համար է ըրված։

37. Կարծիք-Երաշխավորությունը
Գրվում է որևէ գիտական աշխաանքի, ստեղծագործության մասին,
ասենք` դիպլոմային աշխատանքի, ատենախոսության պաշտպանության
առթիվ, հոդվածի, գրքի հրատարակման համար, գիտական կամ
գեղարվեստական գործերի, ընդհանրապես ստեղծագործության մասին
մրցույթի, մրցանակաբաշխության ներկայացնելու և այլ առիթներով։
Կարծիք - երաշխավորություն կարող են տալ ինչպես
կազմակերպությունները, գիտական ու ստեղծագործական
միավորումները, հրատարակչություններն ու խմբագրություններ րը,
խորհուրդները` կոլեկտիվի անունից, այնպես էլ անհատ- ները: Այսպես՝
որևէ բուհի որևէ ամբիոնում քննարկվում է ան- պիրանտի կամ
հիմնարկության աշխատողի ատենախոսու- թյունը, և ամբիոնի կողմից
կարծիք երաշխավորություն է տրվում, երաշխավորվում է այն
ներկայացնելու պաշտպանության։ Նույն աշխատանքի համար կարծիք-
երաշխավորություն կարող են գրել նաև անհատ մարդիկ: Իսկ
պաշտպանության պաշտոնական ընդդիմախոսները, երաշխավորելով
ատենախոսության գիտական արժեքը, միջնորդում են գիտական
խորհրդին հայցողին շնորհելու գիտական աստիճան: Վերոնշյալ բոլոր
կարծիք-երաշխավորությունները կարող են լինել նաև բացասական:
Վկայակոչելով աշխատանքի բազմաթիվ թերությունները, գիտական ցածր
մակարդակը` ամբիոնը կամ անհատները եզրակացնում են, թե այդ
ատենախոսությունը չեն երաշխավորում պաշտպանության։ Հասկանալի
է, որ այս դեպքում այն կոչվում է ոչ թե կարծիք-երաշխավորություն, այլ
ուղղակի` կարծիք։
Գիտական ու ստեղծագործական կազմակերպություններն ու
միությունները կարծիք-երաշխավորություններ են գրում որևէ
աշխատանք գիտական հայտնագործություն, ճարտարապետա- կան
նախագիծ, թատերական ներկայացում, գեղանկարչական կտավ,
բանաստեղծական ժողովածու և այլն, պետական կամ այլ կարգի
մրցանակաբաշխության ներկայացնելիս: Կարծիք-
երաշխավորությունները նույնպես պետք է ունենան որոշակի հղում․ ում
և ինչի համար։
Որևէ կազմակերպության կողմից քննարկումով տրված կար- ծիք-
երաշխավորությունը շարադրվում է նիստի արձանագրությունից հանված
քաղվածքի ձևով` վերնագրվելով կամ «Քաղվածք», կամ «Կարծիք»։ Երկու
դեպքում էլ քաղվածքի սկզբում պետք է նշել նիստի օրը, թվարկել ելույթ
ունեցողների անունները։ Ելույթները չեն առանձնացվում անվանապես,
այլ ընդհանրացվում են որպես տվյալ կազմակերպության կարծիք.
հիշատակվում են աշխատանքի, ստեղծագործության դրական կողմերը.
ընդգծվում են արժանիքները, արվում են դիտողու- թյուններ, եթե կան, և
ապա հստակ շարադրվում է եզրակացությունը որպես որոշում`
երաշխավորել կամ չերաշխավորել։ Կարող է լինել նաև առաջարկ-
որոշում, ասենք «երաշխավորել՝ աշխատանքում կառուցվածքային
փոփոխություններ թյուններ, եթե կան, և ապա հստակ շարադրվում է
եզրակացությունը որպես որոշում՝ երաշխավորել կամ չերաշխավորել։
Կարող է լինել նաև առաջարկ-որոշում, ասենք` «երաշխավորել՝
աշխսատանքում կառուցվածքային փոփոխություններ կատարելուց
հետո»։ Դա, իհարկե, նշանակում է, որ տվյալ պահին չի երաշխավորվում:
Եվ եթե հեղինակը համամիտ է կատարելու փոփոխություններ,
հետագայում կրկին պետք է աշխատանքը ներկայացնի նոր քննարկման:

38. Կարգադրական փաստաթղթերը որպես


կառավարչական փաստաթղթեր
Կարգադրական փաստաթղթերն են՝
հրամանագիր,կարգադրություն,որոշում, հրաման,հրահանգ, որոնք ունեն
կիրառական տարբեր ոլորտներ:
• Հրամանագիր տալու իրավունք ունի միայն երկրի բարձրագույն
ղեկավարը՝ սահմանդրությամբ և օրենքներով իրեն վերապահված
լիազորությունների շրջանակում:Տարածքային ներկայացուցչական
և գործադիր իշխանության մարմինները տալիս են Որոշում, Վճիռ,
Կարգադրություն, հրահանգ:
• Հրամանը միանձնյա կառավարման մարմիններում առավել հաճախ
օգտագործվող կարգադրական փաստաթուղթ է: Այն արձակվում է
կազմակերպության ստեղծման, վերանվանման, լուծարման,
աշխատակիցների ընդունման և ազատման և կանոնադրությունից
բխող այլ հարցերի հաստատման համար:

Հրամանը որևէ գործողություն սկսելու, ավարտելու, կասեցնելու,


կարգավորելու, հաստատելու մասին կազմակերպության ղեկավարի
պաշտոնական գրավոր համաձայնությունն է:Բոլոր հրամաններում
պարտադիր է նշումը՝ ինչու է այն տրված, ինչի հիման վրա:

• Կարգադրություն -իրավական ակտ , որը հրատարակվում է


գլխավորապես պետական կառավարման կոլեգիալ մարմնի
ղեկավարի կողմից, միանձնյա օպերատիվ հարցերի լուծման
նպատակով:Որպես կանոն, ունի գործողության սահմանափակ
ժամկետ և վերաբերում է կազմակերպությունների, պաշտոնատար
անձանց ու քաղաքացիների նեղ շրջանակի:

Կարգադրության տեքստը կազմված է 2 մասից՝արձանագրային և


կարգադրական:Առաջին մասում արտացոլվում է կարգադրության
պատճառն ու նպատակը, երկրորդ մասը, որը սկսվում է
<<պարտավորվում եմ>> բառերով, իր մեջ ներառում է նախատեսված
գործողությունները:

• Հրահանգ -իրավական ակտ, որը հրատարակվում է որոշակի


գործունեության ոլորտներում, կանոնների սահմանման
նպատակով: Տարբերում ենք 2 տեսակ՝
1. Տիպային /մշակվում են միատիպ հաստատության,
կառուցվածքային ստորաբաժանման համար/
2. Անհատական /մշակվում են ստույգ տվյալ հաստատության,
կառուցվածքային ստորաբաժանման, հանձնախմբի համար/:
Պաշտոնական հրահանգը չափորոշիչ փաստաթուղթ է, որը սահմանում է
կազմակերպության աշխատակցի գործառույթները, իրավունքներն ու
պարտականությունները:Այս փաստաթղթի հետ աշխատողին պետք է
ծանոթացնել ՝այլ պաշտոնի անցնելուց առաջ:Այս փաստաթղթի հիման
վրա մշակվում է աշխատանքային պայմանագիրը:Պաշտոնական
հրահանգում փոփոխություն կատարելու համար տրվում է հրաման: /
Երկարաժամկետ կամ մշտական/:

• Որոշում-լինում են կազմակերպական բնույթի և հասցեագրված


կատարելու այլ մարմիններին:Կազմակերպական բնույթը թույլ է
տալիս լուծել կազմակերպական հարցեր, իսկ հասցեագրումը՝
նախատեսված կազմակերպությունների, պաշտոնատար անձանց
կողմից իրականացվելու համար:

39. Հրամանագիր
Հրամանագիրը երկրի ղեկավարի մենաշնորհ համարվող կարգադրական
բնույթի փաստաթուղթ է:
ՀՀ նախագահը հրամանագրեր է հրապարակում ՀՀ Սահմանադրությամբ
և ՀՀ այլ օրենքներով իրեն լիազորված շրջանակում:
Այդ հրամանագրերը չպետք է հակասեն ՀՀ Սահմանադրությանը և ՀՀ
օրենքներին, ՀՀ սահմանադրական դատարանի որոշումներին,
միջազգային պայմանագրերին և այլն:
ՀՀ նախագահն ընդունում է ոչ միայն նորմատիվային, այլև ոչ
նորմատիվային կամ անհատական (պաշտոնի նշանակման կամ
ազատման, պարգևատրման) հրամանագրեր:
Ոչ նորմատիվային հրամանգիրն ուժի մեջ է մտնում հրապարակման
պահից, եթե հրամանագրում այլ ժամկետ չի նախատեսվում:
ՀՀ նախագահի հրամանագրի նախագծի նախապատրաստմումն ու
ձևավորում իրականացնում են գործադիր իշխանության մարմինները:
Հրամանագրի վավերապայմաններն են համարվում.
• ՀՀ զինանշանը
• Փաստաթղթի տեսակի անվանումը
• Տեքստը
• Ստորագրությունը
• Հրապարակման տեղը, համարը, նշագրումները:

Հրամանագրի վերնագիրը գրվում է թղթի վերին եզրից առնվազն 10 սմ


ներքև, սկսվում է մեծատառով և պատասխանում է ինչի՞ մասին (ու՞մ
մասին) հարցին: Հրամանագրի տեքստը վերնագրից առանձնացվում է
կրկնակի միջակայքով, կարող է պարունակել ներածական մաս, որն
ավարտվում է ցրիվ շարվածքով տպագրված <<որոշում եմ>> բառով:
Հրամանագրի բուն որոշման մասի յուրաքանչյուր հանձնարարություն
նշվում է առանձին կետով և համարակալվում արաբական
թվանշաններով: Այդ կետերը կարող են ունենալ ենթակետեր, որոնք ևս
համարակալվում են արաբական թվանշաններով և փակվում կլոր
փակագծով:
Ստորագրությունը տեքստից առանձնացվում է 2.5 միջտողային
միջակայքով, բաղկացած է <<Հայաստանի Հանրապետության
Նախագահ>> բառերից, նախագահի անվան ու հայրանվան
սկզբնատառերից և ազգանունից:
Հրատարակման տեղը ստորագրությունից առանձնացվում է միջտողային
4 միջակայքով և տպագրվում է տեքստային մակերեսի ձախ մասից:
Ամսաթիվը և գրանցման համարը դրվում են փաստաթուղթը
ստորագրելուց հետո: Ամսաթիվը ձևակերպվում է բառաթվային
եղանակով՝ 21 հուլիսի 2019թ. (հավելված 5):
ՀՀ նախագահի հրամանագրի նախագծի համաձայնեցումը ձևակերպվում
է նշանագրութամբ (վիզայով), որը ներառում է նշագրողի
ստորագրությունը, նրա պաշտոնը, ստորագրության վերծանությունը և
ամսաթիվը: Նշագրումը կատարվում է հրամանագրի նախագծի առաջին
օրինակի վերջին էջի հակառակ երեսին՝ թերթի ներքևի մասում: Նախագծի
վերաբերյալ առարկություններն ու դիտողությունները շարադրվում են
նախագծին կցվող առանձին տեղեկանքում: Հավելվածի առկայության
դեպքում հրամանագրի տեքստում անպայման հղում է կատարվում դրան:
ՀՀ նախագահի հրամանագրի հավելված կարող են լինել դրույթներ,
աղյուսակներ, ցուցակներ, ընթացակարգեր, փաստաթղթերի նմուշներ և
այլն: Հավելվածի տեքստի թերթերը համարակալվում են առանձին

40.ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Կարգադրությունը իշխանության տարբեր մակարդակների
ղեկավարների կողմից ընթացիկ և շուտափույթ լուծում պահանջող
հարցերի միանձնյա վճռման համար հրապարակվող միանգամյա
կատարման իրավական փաստաթուղթ է։
Կարգադրություններ տալիս են նաև ղեկավարի առաջին տեղակալները,
կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները` իրենց
իրավասությունների շրջանակներում գտնվող տնտեսական,
արտադրական, վարչական գործունեության օպերատիվ հարցերի
վերաբերյալ:
Կարգադրության հրապարակման իրավունքը ղեկավարին ամրագրվում է
կազմակերպության հիմնադիր փաստաթղթերում, իսկ մյուս
պաշտոնատար անձանց կազմակերպաիրավական և կարգադրական
փաստաթղթերում։
Կարգադրությունը կարող է վերաբերել կա՛մ որոշակի անձանց, կամ
կազմակերպության այս կամ այն ստորաբաժանմանը։ Կարգադրությունն
ուժը կորցնում է համապատասխան հանձնարարականի կատարումից
հետո:
ՀՀ Նախագահը կարգադրություններ է հրապարակում ՀՀ
Սահմանադրությամբ և ՀՀ այլ օրենքներով իրեն վերապահված
լիազորությունների շրջանակում: ՀՀ Նախագահի կարգադրությունները
չպետք է հակասեն ՀՀ Սահմանադրությանը. օրենքներին,
սահմանադրական դատարանի որոշումներին, Ազգային ժողովի
որոշումներրին, Նախագահի հրամանագրերին ։
ՀՀ Նախագահն ընդունում է միայն նորմատիվային կամ անհատական
կարգադրություններ:
Կարգադրությունը ձևակերպվում է ընդհանուր կամ կարգադրության
համար նախատեսված հատուկ ձևաթերթի վրա:
Ռեքվիզիտների կազմով և դրանց տեղաբաշխմամբ կարգադրությունը չի
տարբերվում հրամանից, սակայն հաճախ չի պարունակում արձանագրող
(հավաստող) մասը։ Այդպիսի դեպքերում տեքստն սկսվում է
«ԿԱՐԳԱԴՐՈՒՄ ԵՄ» բառով և անմիջապես կարգադրիչ գործողության
ձևակերպումով: Եթե փաստաթղթի հրապարակման բացատրություն
այնուամենայիվ կա, ապա կարգադրական մասի տեքստն սկսվում է
«ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՄ» բառով ։

41.Որոշում (վճիռ)

Որոշումը որևէ կոլեգիալ մարմնի (կառավարություն, նախարարություն և


այլն) արձանագրությունից որոշակի նպատակով քաղված առանձին
կարգադրական փաստաթուղթ է:

Որոշումները, որպես կանոն, ձևակերպվում են հետևյալ ռեքվիզիտները


ներառող ձևաթերթի վրա:

Որոշման տեքստը սովորաբար բաղկացած է արձանագրող և կարգադրող


մասերից: Եթե որոշումը կայացվում է կառավարման տվյալ մարմնի
կողմից, ապա արձանագրման մասում նշվում են նրա կայացման
պատճառներն ու նպատակները: Եթե որոշումը կայացվում է վերադաս
մարմնի կարգադրական փաստաթղթի հիման վրա, ապա արձանագրման
մասում հղում է կատարվում դրան:
Որոշումը իրավական ուժ է ստանում կոլեգիալ մարմնի նախագահի և
քարտուղարի ստորագրելուց, գրանցման համար և ամսաթիվ դնելուց
հետո: Որոշման ամսաթիվ է համարվում կոլեգիալ մարմնի այն նիստի
անցկացման ամսաթիվը, որում ընդունվել է այդ փաստաթուղթը:

Որոշումը գրվում է հետևյալ ձևով.

Էջի առաջին տողում գրվում է կազմակերպության անվանումը: Երկու տող


ցած՝ փաստաթղթի տեսակի անվանումը՝ ՈՐՈՇՈՒՄ:

Եվս երկու տող ցած՝ տողի սկզբում ՝ փաստաթղթի ձևակերպման


թվականը, մի քիչ հեռու կամ աջ եզրում գրանցման համարը: Հաջորդ
տողում գրվում է որոշման վերնագիրը:

Որոշման բուն տեքստի սկզբում թվարկվում են այն փաստարկները, որոնք


հիմք են տվել ընդուննելու տվյալ որոշումը, ապա ՝ ՈՐՈՇՈՒՄ է.
(մնացյալը շարադրվում է նոր տողից):

Այստեղ պարտադիր է որոշումը կատարող անձի կամ


կազմակերպության, նախատեսվող գործողության, այն ուժի մեձ մտնելու
և կատարելու ժամկետների նշումը:

Բուն որոշումը կարող է բաղկացած լինել մի քանի կետերից, և բոլորի մեջ


պիտի լինեն այդ տվյալները՝ ով է կատարելու, ինչ և երբ:

Վերջում ՝ կազմակերպության ղեկավարի պաշտոնի անվանումը,


ստորագրությունը, ազգանունը:
Որոշումը կարող է ունենալ նաև հատուկ կոդ, եթե ենթակա է հատուկ
հաշվառման: Կոդը գրվում է Որոշում-ին հաջորդող տողի սկզբում
ձևակերպման թվականից առաջ:

42.Հրաման

Կազմակերպության առջև դրված հիմնական և ընթացիկ խնդիրների


լուծման նպատակով նրա ղեկավարի կողմից միանձնյա կառա վարման
սկզբունքի հիման վրա հրապարակվող փաստաթղթի առավել տարածված
տեսակը հրամանն է։
Հրամաններ տրվում են նաև իրավական լուծում պահանջող վարչական
հարցերի վերաբերյալ:
Հրամանը ձևակերպվում է ձևաթերթի վրա, որտեղ ցույց է տրվում տվյալ
կազմակերպության ՝
1.անվանումը,
2.փաստաթղթի տեսակը,
3.նրա հրապարակման տեղը, ամսաթիվը
4.տեքստի վերնագիրը:
Բովանդակությունից և ձևակերպման եղանակից կախված՝ հրամանները
լինում են հիմնական գործունեությանը և կադրերին (անձնակազմին)
վերաբերող:
Հիմնական գործունեությանը վերաբերող հրամանները կարող են
հրապարակվել ինչպես սեփական նախաձեռնությամբ, այնպես էլ
վերադաս կազմակերպությունների, իշխանության և կառավարման
մարմինների կարգադրությունների կատարման համար։ Երկու դեպքում
էլ հիմնական գործունեությանը վերաբերող հրամանների տեքստերը
բաղկացած են լինում արձանագրող (հավաստող) և կարգադրող մասերից:
Սեփական նախաձեռնությամբ տրվող հրամանների արձանագրող
մասում շարադրվում են հրամանով նախատեսվող կառավաչական
գործողությունների նպատակներն ու խնդիրները, տրվում է հրամանի
հրապարակման հիմնավորումը: Երկրորդ տեսակի հրամանների
արձանագրող մասում նշվում են հրամանի հիմք համարվող փաստաթղթի
տեսակի անվանումը, հեղինակը, ամսաթիվը և այդ փաստաթղթի համարն
ու վերնագիրը։ Եթե նախատեսվող գործողությունները բացատրման
կարիք չունեն, արձանագրման մասը կարող է բաց թողնվել:
Հրամանի կարգադրական մասն սկսվում է «ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ» բառով։
Հրամանի տեքստը սովորաբար բաժանվում է կետերի, որոնք
համարակալվում են արաբական թվանշաններով։
Տեքստում նախատեսվող գործողությունները ձևակերպվում են անորոշ
ձևով (ապահովել, պատրաստել, բեռնել և այլն)։ Հրամանում նշված
գործողության կատարման ժամկետները նշվում են կամ յուրաքանչյուր
կետի համար առանձին, կամ ամբողջ հրամանի համար՝ առանձին կետով։
Առանձին կետով նշվում է (են) նաև այն անձը կամ անձինք, որի (որոնց)
վրա դրվում է հրամանի կատարման վերահսկումը: Այն դեպքերում, երբ
հրապարակվող փաստաթուղթը (հրամանը) չեղյալ է համարում
նախկինում տրված հրամանը կամ նրա որևէ կետը, ապա վերջին կետով
նշվում է «ուժը կորցրած համարել...» (հավելված 8 ա): Անձնակազմին
վերաբերող հրամանները կիրառվում են կադրերի աշխատանքի
ընդունման, տեղափոխման, աշխատանքից ազատման և նրանց այլ
տեղաշարժերի փաստաթղթավորման համար:
Հրամանը ուժի մեջ է մտնում ստորագրումից և գրանցումից հե տո, եթե
նրանում այլ ժամկետ չի նշված: Հրամանի գրանցումը կատարվում է մյուս
փաստաթղթերից առանձին: Գրանցման համարը հրամանին տրվում է
օրացուցային տարվա սահմաններում:

43. Հրահանգ (ցուցում)


Հրահանգը իրավական ակտ է, որը հրատարակվում է որոշակի
գործունեության ոլորտներում, կանոնների սահմանման նպատակով:
Տարբերում ենք հրահանգի 2 տեսակ՝ տիպային և անհատական:

Տիպային հրահանգները մշակվում են միատիպ հաստատության,


կառուցվածքային ստորաբաժանման համար, իսկ անհատականները՝
ստույգ տվյալ հաստատության, կառուցվածքային ստորաբաժանման,
հանձնախմբի համար:

Պաշտոնական հրահանգը չափորոշիչ փաստաթուղթ է, որը սահմանում է


կազմակերպության աշխատակցի գործառույթները, իրավունքներն ու
պարտականությունները: Այս փաստաթղթի հետ աշխատողին պետք է
ծանոթացնել ՝ այլ պաշտոնի անցնելուց առաջ: Այս փաստաթղթի հիման
վրա մշակվում է աշխատանքային պայմանագիրը:

Պաշտոնական հրահանգում փոփոխություն կատարելու համար տրվում է


հրաման՝ երկարաժամկետ կամ մշտական:

Հրահանգներ տալու իրավունք ունեն նաև կազմակերպությունների


ղեկավարները`արտադրական և վարչական օպերատիվ հարցերի
լուծումների ձևակերպման ժամանակ:

Հրահանգը ձևավորման առումով չի տարբերվում հրամանից: Սակայն


հրահանգը պետքէ որոշակի հասցեատեր ունենա, իսկ կարգադրական
մասը պետք է սկսվի«ԱՌԱՋԱՐԿՈւՄ ԵՄ» արտահայտությամբ:

Հրահանգը պետք է ձևակերպվի ընդհանուր ձևաթերթի վրա և պարունակի


հետևյալ ռեքվիզիտները.
· Կազմակերպության անվանումը,
· Փաստաթղթի տեսակի անվանումը,
· Ամսաթիվը,
· Հրատարակման տեղը,
· Տարածման ոլորտը,
· Հիմնարկի գրիֆը,
· Տեքստը և ստորագրությունը

Հրահանգի վերնագիրը պետք է հստակ որոշի այն հարցերի, օբյեկտների և


անձանց շրջանակը, որոնց այն վերաբերում է:

Հրահանգը երկարատև օգտագործման փաստաթուղթ է, որի


գործողության ժամկետը նշվում է «Ընդհանուր դրույթներում»:

Հրահանգի տեքստում պարտադիր օգտագործվում է «պետք է»,


«հարկավոր է», «անհրաժեշտ է», «չի թույլատրվում», «արգելվում է»
արտահայտություններից որևէ մեկը:

Հրահանգը ստորագրում է այն մշակող ստորաբաժանման ղեկավարը:

Այն կարող էգործողության մեջ դրվել կազմակերպության ղեկավարի


կողմից հաստատվելուց կամ էլհատուկ կարգադրական փաստաթղթի
հրապարակումից հետո:

44․ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
Տեղեկատվական փաստաթղթեր են համարվում արձանագրությունները,
քաղվածքները, ակտերը, զեկուցագրերը, բացատրագրերը,
տեղեկանքները, ամփոփագրերը, եզրակացությունները (կարծիքները),
նամակները, հեռագրերը, ֆաքսերը։ Այդ բոլոր փասաստաթղթերը
նախատեսված են կամ մի հասցեատիրոջից մյուսին տեղեկությունների
փոխանցման, կամ էլ ինչ-որ տեղեկությունների ամրագրման համար: Ի
տարբերություն կարգադրականի, այս փաստաթղթերը կարող են
կատարում չպահանջել: Նրանցում ամփոփված տեղեկությունները կարող
են որոշակի գործողությունների դրդել և կարող են կատարում չպահանջել:
Դրանցում ամփոփված տեղեկությունները կարող են որոշակի
գործողությունների դրդել և կարող են ընդամենը ընդունվել որպես ի

գիտություն։

45. ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Արձանագրությունը ժողովներում խորհրդակցություններում, նիստերում,


կոնֆերանսներում հարցերի քննարկման և որոշումների ընդունման
ընթացքն ամրագրող փաստաթուղթ է։ Դրանով փաստաթղթավորվում է
մշտական գործող կոլեգիալ մարմնի գործունեությունը: Մի կողմից այն
կարելի է վերագրել տեղեկատվական փաստաթղթերին, քանի որ
կառավարչական հարցի քննարկման ընթացքի մասին տեղեկատվություն
է պարունակում, իսկ մյուս կողմից՝ արձանագրությունը որոշման մաս է
պարունակում և դրանով կարող է դիտարկվել որպես կարգադրական
փաստաթուղթ:
Նիստի տեսակից և կոլեգիալ մարմնի կարգավիճակից կախված՝
արձանագրության ձևը կարող է լինել
• կարճ,
• լրիվ,
• սղագրական:
Կարճ արձանագրությունն ամրագրում է նիստի ընթացքում քննարկված
հարցերը, զեկուցողների ազգանունները և կայացրած որոշումները։
Խորհուրդ է տրվում այդպիսի արձանագրություն կազմել միայն այն
դեպքում, երբ նիստը սղագրվում է և զեկուցումների ու ելույթների
տեքստերը տրվում են քարտուղարին, կամ երբ նիստն օպերատիվ բնույթի
է:
Լրիվ արձանագրությունն ամրագրում է նաև նիստի մասնակիցների
ելույթների ու զեկուցումների, արտահայտած կարծիքների,
դիտողությունների, հնչեցված հարցերի ու առարկությունների
բովանդակությունը:
Սղագրական արձանագրությունը կազմվում է նիստի մասին սղագրական
հաշվետվության հիման վրա և բառացի փոխանցում է յուրաքանչյուր
հարցի քննարկման և դրա վերաբերյալ որոշման ընդունման ողջ ընթացքը:
Արձանագրությունների բոլոր տեսակները ձևակերպվում են
կազմակերպության ընդհանուր ձևաթերթի վրա և պարունակում են
հետևյալ ռեքվիզիտները՝
• կազմակերպության անվանումը,
• փաստաթղթի տեսակի անվանումը,
• ամսաթիվը,
• արձանագրության կազմման տեղը,
• տեքստի վերնագիրը։
Արձանագրության համարը համապատասխան ժողովի (նիստի,
խորհրդակցության, կոնֆերանսի) հերթական համարն է։
Արձանագրությունների համարակալումը կատարվում է օրացուցային
տարվա շրջանակներում, կամ էլ կոլեգիալ մարմնի լիազորությունների
ժամկետի սահմաններում: Արձանագրության տեքստի վերնագիրը,
որպես կանոն, արտացոլում է նիստի կամ կոլեգիալ գործունեության
տեսակը և համաձայնեցվում է փաստաթղթի տեսակի անվանման հետ։
Ներածական մասում, վերնագրից հետո, նշվում են նիստի նախագահի և
քարտուղարի ազգանուններն ու անունների սկզբնատառերը: Նոր տողից,
«Ներկա էին» արտահայտությունից հետո, այբբենական կարգով
թվարկվում են կոլեգիալ մարմնի մշտական անդամների ազգանունները,
անունների սկզբնատառերը, մյուս տողում «Հրավիրվածներ» բառից հետո
նրանց ազգանունները, անունների սկզբնատառերը և պաշտոնները:
Հաջորդ տողում գրվում է «Օրակարգ», որին հաջորդող տողերում
արաբական թվանշաններով թվագրվում են նիստում քննարկվող հարցերը
զեկուցողների կամ ելույթ ունեցողների ազգանուններով: Նիստի
օրակարգը, որպես կանոն, կազմվում է նախորոք և պետք է ընդգրկի
օպտիմալ թվով հարցեր: Արձանագրության հիմնական մասի տեքստը
կազմվում է օրակարգում դրված հարցերի քննարկման
հաջորդականությանը համապատասխան: Դրան համապատասխան
բաժինները համարակալվում են։ Յուրաքանչյուր բաժին բաղկացած է երեք
մասից. «ԼՍԵՑԻՆ.-», «ԱՐՏԱՀԱՅՏՎԵՑԻՆ.-» կամ «ԵԼՈՒՅԹ ՈՒՆԵՑԱՆ.»,
«ՈՐՈՇԵՑԻՆ.-», որոնք տպագրվում են նոր պարբերությունից, որպեսզի
տեքստում առանձնացնեն հիմնական զեկուցողի, քննարկման
մասնակիցների և ժողովի որոշման մասին գրառումները (նյութերը)։ Այդ
նույն նպատակով արձանագրության տեքստում ելույթ ունեցողների
ազգանուններն ու անվան սկզբնատառերը տպագրում են նոր տողից՝
ուղղական հոլովով: Ելույթի նյութի շարադրումը ազգանունից
առանձնացվում է գծիկով և ներկայացվում է երրորդ դեմքով:
Արձանագրությունը կազմում է նիստի քարտուղարը և ստորագրում են
նախագահն ու քարտուղարը։

46.ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Հաշվետվությունն այնպիսի հաղորդում է, որը կարդալիս ընթերցողն էլ է
իրեն զգում այդ իրադարձության մասնակից: Հաշվետվությունն ինչ-որ
տեղ նման է ռեպորտաժին. այն նույնպես իրադարձության ամբողջ
ընթացքի նկարագրությունն է մասնակցի կամ ականատեսի կողմից,
սակայն ոչ թե իրադարձության գործողության, ընթացքի, այլ տեղի
ունեցած խոսակցության, ելույթների բովանդակության հաջորդական
արձանագրումը: Հաշվետվությունը առավելապես տեղի ունեցած ժողովի,
խորհրդակցության, գիտաժողովի, գրքի քննարկման ընթացքի
(ելույթների) բովանդակության վերարտադրումն է:

47․ՔԱՂՎԱԾՔ (ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ)
Քաղվածքը արձանագրության մի մասն է և վերաբերում է ժողովի
(խորհրդակցության, նիստի, կոնֆերանսի) օրակարգի այն հարցին, որի
համար պատրաստվում է: Քաղվածքը կազմվում և տրվում է պահանջի
դեպքում, երբ քննարկված հարցն ու դրա վերաբերյալ կայացված որոշումը
հետաքրքրում են որևէ մեկին:Քաղվածքն ու արձանագրությունը ձևի
առումով որոշ տարբերություններ ունեն:
Նախ, քաղվածքը ներկայացվում է այլ կազմակերպություն, ապա նրանում
վերարտադրվում են արձանագրության ձևաթերթի բոլոր
վավերապայմանները, ներածական մասը, օրակարգի այն հարցը, որի
համար պատրաստվում է քաղվածքը և հարցի քննարկումն ու որոշման
կայացումն արտացոլող տեքստը: Եթե քաղվածքը այլ կազմակերպություն
չի ուղարկվում, ապա կազմվում է ավելի պարզ սխեմայով: Այդպիսի
դեպքերում էջի կենտրոնում գլխատառերով և ցրիվ շարվածքով գրվում է
Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք, հաջորդ տողում նշվում է, թե որ կազմակերպության, երբ
տեղի ունեցած և որերորդ արձանագրությունից է:
Երկրորդ, քաղվածքում չեն նշվում ժողովի (խորհրդակցության, նիստի,
կոնֆերանսի) նախագահի, մասնակիցների, հրավիրվածների
ազգանունները, այլ անմիջապես ներկայացվում է արձանագրության
տվյալ հարցին վերաբերող մասը՝ իր երեք բաղկացուցիչ մասերով,
ԼՍԵՑԻՆ - (մեջբերվում է հարցի ձևակերպումը),
ԱՐՏԱՀԱՅՏՎԵՑԻՆ - կամ ԵԼՈՒՅԹ ՈՒՆԵՑԱն - (թվարկվում են բոլոր
արտահայտվողների ազգանունները, բայց նրանց խոսքերը չեն
առանձնացվում, իսկ կրկնվող մտքերը խմբավորվում և վերաշարադրվում
են երրորդ դեմքով՝ բաց չթողնելով եզրակացության համար հիմք ծառայող
դրական բնութագրումները, դիտողությունները, առաջարկները),
ՈՐՈՇԵՑԻՆ - (ամբողջությամբ և անփոփոխ մեջբերվում է
արձանագրության մեջ եղած որոշման տեքստը):
Եթե քաղվածքը տրվում է այլ կազմակերպություն ներկայացնելու
համար, ապա այն ստորագրում են ժողովի (խորհրդակցության, նիստի,
կոնֆերանսի) նախագահն ու քարտուղարը միասին և վավերացնում
կազմակերպության կնիքով: Մնացած դեպքերում քաղվածքը կարող է
ստորագրել միայն քարտուղարը՝ նախագահի և իր ազգանունների միջև
ընկած տողում գրելով «Իսկականի հետ ճիշտ է» վավերացնող
արտահայտությունը (հավելված 10):

48․ԱԿՏ
Ակտը որոշակի անձանց խմբի, հիմնականում հանձնաժողովի կողմից
կազմվող փաստաթուղթ է, որը հաստատում է նրանց պարզած փաստերը
կամ իրադարձությունները: Ակտերը կազմվում են վերստուգումների ու
հետազոտությունների, գույքագրման, ապրանքանյութական արժեքների
հանձնման, նոր ապրանքների փորձարկման, ավարտած օբյեկտները
շահագործման հանձնելու և նման այլ դեպքերում: Որոշ դեպքերում այն
կազմում է մեկ պաշտոնյա (ֆինանսատնտեսական գործունեության
վերաքննման, ապրանքների առկայությունը ստուգելու դեպքերում):
Իրենց բազմազանությունից անկախ՝ ակտերը, որպես կանոն, կազմվում
են կազմակերպության ձևաթերթի վրա՝ միևնույն սխեմայով և
պարունակում են հետևյալ վավերապայմանները.
• կազմակերպության անվանումը,
• կառուցվածքային ստորաբաժանման անվանումը,
• փաստաթղթի տեսակի անվանումը,
• ամսաթիվը,
• կազմման տեղը,
• տեքստի վերնագիրը,
• տեքստը,
• օրինակների քանակի մասին նշումը և դրանց գտնվելու տեղը,
• ստորագրությունները (հավելված 11):

Ակտի կազմման ամսաթիվն ու տեղը պետք է համապատասխանեն


ակտավորվող իրադարձության և կազմման տեղին (վայրին)։ Վերնագիրը
հարաբերակցվում է փաստաթղթի տեսակի անվանմանը և ձևակերպվում
է սեռական հոլովով: Օրինակ՝ ԱԿՏ «Սարքավորման ընդունման-
հանձնման մասին»:
Ակտի տեքստը բաժանվում է երեք մասի՝ ներածություն, արձանագրող
մաս և եզրակացություններ:
Ներածության մեջ անպայմանորեն նշվում են ստուգման հիմք
համարվող փաստաթղթի անվանումը, ակտ կազմողների ազգանուներն ու
պաշտոնները:
Արձանագրման մասը շարադրվում է նոր պարբերությունից և ներառում
է հանձնաժողովի աշխատանքների կատարման ժամկետները, վեր
հանված փաստերի էությունը, ստուգման անցկացման մեթոդը, նրա
արդյունքները։ Անհրաժեշտության դեպքում այս մասի տեքստը կարող է
բաժանվել կետերի:
Հանձնաժողովի եզրակացությունները, առաջարկները,
եզրափակումները շարադրվում են նոր պարբերությունից: Դրանք էլ
կարող են բաղկացած լինել մի քանի կետերից: Տեքստի վերջում նշվում են
ակտի օրինակների քանակը, հասցեատերերը կամ դրանց գտնվելու
վայրը:
Ակտի վերջում ստորագրությունները տեղաբաշխվում են ներածական
մասում ազգանունների թվարկման հաջորդականությանը
համապատասխան՝ առանց պաշտոնները նշելու:
Ակտի եզրակացության հետ անհամաձայնություններ ունեցող
հանձնաժողովի անդամները նույնպես ստորագրում են ակտը, բայց
իրավունք ունեն ստորագրություններից հետո կամ առանձին թերթի վրա
շարադրել իրենց դիտողության հիմնական իմաստը, որը կդառնա ակտի
հավելված:
Ակտերի որոշ տեսակներ իրավական ուժ են ստանում միայն
հաստատումից հետո: Օրինակ, կազմակերպության լուծարման ակտը՝
վերադաս կազմակերպության ղեկավարի կողմից հաստատվելուց հետո,
պահպանման ժամկետը լրացած փաստաթղթերի ու գործերի ոչնչացման
ակտը՝ տվյալ կազմակերպության ղեկավարի կողմից հաստատվելուց
հետո: Ակտում հիշատակված բոլոր անձինք և հատկապես նրանք, ում
աշխատանքի վերաբերյալ դիտողություններ կան, պետք է ծանոթանան
ակտի բովանդակությանը և դրա համար ստորագրեն:

49․ԶԵԿՈՒՑԱԳԻՐ
Զեկուցագիրը որևէ հարցի հանգամանալից շարադրանքը և դրա
վերաբերյալ կազմողի եզրակացություններն ու առաջարկները
պարունակող և կազմակերպության կամ ստորաբաժանման ղեկավարին
հասցեագրվող փաստաթուղթ է:
Զեկուցագիրը կազմվում է ինչպես հեղինակի նախաձեռնությամբ,
այնպես էլ ղեկավարի գրավոր կամ բանավոր ցուցումով բոլոր այն
դեպքերում, երբ հարցի լուծման համար պահանջվում է վերադասի
որոշումը:
Ըստ բովանդակության՝ զեկուցագրերը լինում են
• նախաձեռնողական,
• տեղեկատվական,
• հաշվետու։

Նախաձեռնողական զեկուցագրերը կազմվում են հասցեատիրոջը


որոշակի վճիռ կայացնելու մեջ դրդելու նպատակով և այդ պատճառով էլ
ոչ միայն որոշակի փաստեր, այլև առաջարիներ, հանձնարարականներ
կամ եզրակացություներ են պարունակում:
Տեղեկատվական զեկուցագրերը կազմվում են կանոնավորապես և
տեղեկություններ են պարունակում աշխատանքների կատարման
մեթոդների և մանրամասների վերաբերյալ:
Հաշվետու զեկուցագրերը տեղեկացնում են աշխատանքների, դրանց
փուլերի ավարտման, ցուցումների, կարգադրությունների կատարման
մասին և այլն:
Զեկուցագրերը կազմվում են թղթի A4 ձևաչափի թերթի վրա:
Զեկուցագրերը լինում են արտաքին և ներքին:
Արտաքին զեկուցագիրը պարունակում է հետևյալ
վավերապայմանները.
• կազմակերպության անվանումը,
• ամսաթիվը,
• կազմման վայրը,
• հասցեատերը,
• տեքստի վերնագիրը,
• տեքստը,
• ղեկավարի ստորագրությունը,
• կատարողի ազգանունը,
• նրա հեռախոսի համարը:

Ներքին զեկուցագիրը պարունակում է հետևյալ պարտադիր


ռեքվիզիտները.
• կառուցվածքային ստորաբաժանման անվանումը,
• փաստաթղթի տեսակի անվանումը,
• ամսաթիվը,
• հասցեատերը,
• տեքստի վերնագիրը,
• տեքստը,
• ստորագրությունը:

Ներքին զեկուցագիրը ստորագրում է այն կազմողը:

Զեկուցագրի տեքստը կազմվում է երկու կամ երեք իմաստային մասերից:


Առաջին մասում շարադրվում են փաստաթղթի ստեղծման առիթ
ծառայած փաստերը, պատճառները կամ իրադարձությունները:
Երկրորդում վերլուծվում է ստեղծված իրավիճակը, նկարագրվում են
հարցի կարգավորման հնարավոր տարբերակները: Երրորդ մասում
ներկայացվում են փաստաթղթի հեղինակի եզրակացություններն ու
առաջարկությունները: Զեկուցագրի տեքստի երկրորդ մասը կարող է և
չլինել:
Ստորաբաժանման ղեկավարին հասցեագրելու դեպքում զեկուցագիրը
ստորագրում է այն կազմողը, իսկ կազմակերպության ղեկավարին
հասցեագրելիս՝ ստորաբաժանման ղեկավարը:

50․ԲԱՑԱՏՐԱԳԻՐ
Բացատրագիրը վերադաս պաշտոնատար անձին ներկայացվող
փաստաթուղթ է, որում կազմակերպության աշխատակիցը տալիս է որևէ
գործողության, պատահարի կամ դեպքի պատճառների բացատրությունը:
Բացատրագիրն իր բովանդակությամբ զեկուցագրից տարբերվում է
նրանով, որ եզրակացություններ և առաջարկներ չի պարունակում:
Բացատրագրի տարատեսակներ են համարվում կազմակերպության
աշխատակիցների կողմից իրենց նախաձեռնությամբ կամ անմիջական
ղեկավարի ցուցումով աշխատանքային գործունեության ընթացքում
ծագող հարաբերությունների վերաբերյալ կազմվող փաստաթղթերը:
Դրանք կազմվում են ոչ ստանդարտ իրավիճակների, աշխատանքային
կարգապահության խախտման, կարգապահական այլ խախտումների ու
արարքների դեպքերում:
Բացատրագիրը ձևակերպվում է թղթի ստանդարտ թերթի վրա և
պարունակում է հետևյալ պարտադիր ռեքվիզիտները.
• կառուցվածքային ստորաբաժանման անվանումը,
• փաստաթղթի տեսակի անվանումը,
• թվականը (ամսաթիվը),
• գրանցման համարը,
• հասցեատերը,
• տեքստի վերնագիրը,
• տեքստը,
• ստորագրությունը:

Բացատրագրի տեքստը պետք է արարքները մեղմացնող


հանգամանքների կամ էլ ինչ-որ փաստերի հաստատման մասին
փաստարկներ պարունակի։
Բացատրագրերը սովորաբար գրվում են ձեռքով, հասցեագրվում են այն
պահանջող ղեկավարին և ստորագրվում են ղեկավարի կողմից:

51 ՏԵՂԵԿԱՆՔ
Տեղեկանքը փաստերը կամ իրադարձությունները նկարագրող ու
հաստատող (վավերացնող, հավաստող) փաստաթուղթ է: Այն
արտացոլում է կազմակերպության հիմնական գործունեությունը կամ
հաստատում է ծառայողական կամ անձնական (կենսագրություն) բնույթի
տեղեկությունները:
Կազմակերպության հիմնական գործունեությունը կամ դրա որևէ ոլորտն
արտացոլող տեղեկանքները լինում են արտաքին և ներքին: Արտաքին
տեղեկանքները կազմվում են վերադաս կազմակերպությանը, իսկ
ներքինները՝ կազմակերպության ղեկավարությանը ներկայացնելու
համար: Արտաքին տեղեկանքները կազմվում են կազմակերպության
ընդհանուր ձևաթերթի վրա և ստորագրվում են կազմակերպության
ղկավարի կամ տեղակալի կողմից: Ֆինանսական բնույթի
տեղեկություններ բովանդակող տեղեկանքները ստորագրում են
կազմակերպության ղեկավարը և գլխավոր հաշվապահը և այն
վավերացնում կնիքով: Ներքին տեղեկանքները կազմվում են թղթի A4
ձևաչափի թերթի վրա և պարունակում են այն նույն վավերապայմանները,
ինչ որ զեկուցագիրը: Ներքին տեղեկանքը ստորագրում է
կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը կամ այն կազմող
մասնագետը: Տեղեկանքի տեքստում հակիրճ շարադրվում են
փաստաթղթի կազմման առիթ դարձած փաստերը և հարցի էությունն
արտացոլող որոշակի տեղեկությունները: Եթե տեքստում ներկայացված
տեղեկությունը բաղկացած է տարբեր թեմատիկ մասերից, ապա
տեղեկանքի տեքստում առանձնացվում է արաբական թվանշաններով
համարակալվում են իրենց ինքնուրույն վերնագրերն ունեցող բաժիններ:
Եթե տեղեկանքը միայն համասեռ և համակարգված տեղեկատվություն է
պարունակում,ապա նրա տեքստը ձևավորվում է աղյուսակի տեսքով:
Ծառայողական բնույթի տեղեկանքները կազմվում և ներկայացվում են
վերադաս կազմակերպության պահանջով, ինչպես նաև կողմնակի
(հետաքննչական,դատախազական, դատական,պետական հսկողական)
կազմակերպությունների հարցմամբ:
Ծառայողական կամ անձնական բնույթի տեղեկանքները ձևակերպվում
են A5 ձևաչափի ձևաթերթի վրա և պարունակում են հետևյալ պարտադիր
ռեքվիզիտները՝
• Կազմակերպության անվանումը,
• Փաստաթղթի տեսակի անվանումը,
• Թվականը (ամսաթիվը),
• Կազմման տեղը,
• Հասցեատերը,
• Տեքստի վերնագիրը,
• Տեքստը,
• Ստորագրությունը,
• Կնիքը։
Անձնական բնույթի տեղեկանքները, որպես կանոն, տրվում են
կազմակերպության աշխատակիցներին՝ նրանց աշխատանքի,
աշխատավարձի, աշխատանքային ստաժի և նմանատիպ այլ փաստեր
հաստատելու համար: Անձնական բնույթի տեղեկանքների
տեղեկությունների տիպային կազմը թույլ է տալիս դրանց ձևակերպման
ժամանակ օգտագործել տրաֆարետային տեքստեր, որոնց հիմնական
մասը, նախապես տպագրվում է, իսկ մյուս մասը լրացվում է ձեռքով:
Անձնական բնույթի տեղեկանքի տեքստը սկսում են անունից,
հայրանունից, ազգանունից և գրում են ուղղական հոլովով:Չի
թույլատրվում օգտագործել այնպիսի հնացած դարձվածքներ ինչպիսիք են
օրինակ, «Սույն տեղեկանքը տրվում է…», «Սույնով հաստատվում է, որ …»
և այլն: Տեղեկանքի ներկայացման վայրը (կազմակերպության անվանումը)
պարտադիր նշվում է տեղեկանքի տեքստում։

52.ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Եզրակացությունը որևէ փաստաթղթի կամ հարցի վերաբերյալ
կազմակերպության, հանձնաժողովի կամ մասնագետի կարծիքն ու
եզրահանգումներն արտահայտող փաստաթուղթ է: Եզրակացություններ
կազմվում են օրենքների, որոշումների, կանոնակարգերի, հրահանգների,
ստանդարտների և նման այլ կաևոր փաստաթղթերի, նախագծերի,
գիտական աշխատանքների, ներկայացված տվյալների վերլուծության,
արտադրանքի փորձանմուշների հետազոտման արդյունքների
վերաբերյալ և այլն: Եզրակացության պարտադիր ռեքվիզիտներ են
համարվում
• փաստաթղթի տեսակի անվանումը,
• փաստաթղթի թվականը,
• գրանցման համարը,
• տեքստի վերնագիրը,
• տեքստը,
• ստորագրությունը:
Եզրակացության տեքստը սովորաբար բաղկացած է երկու մասից:
Առաջին մասում ներկայացվում են հարցի էության հակիրճ շարադրանքը,
հիմնական դրույթի կամ առաջարկների վերլուծությունը և տրվում է
ընդհանուր գնահատական: Երկրորդ մասում շարադրվում են քննարկվող
հարցի կամ փաստաթղթի էությանը վերաբերող որոշակի
դիտողությունները, եզրահանգումներն ու առաջարկները:
Եզրակացության երկրորդ մասը կարող է կազմվել առանձին կետերով և
համարակալվել արաբական թվանշաններով: Եթե եզրակացությունը
ստորագրում է կազմակերպության ղեկավարը կամ նրա տեղեկալը, ապա
ձևակերպվում է կազմակերպության ընդհանուր ձևաթերթի վրա: Եթե
եզրակացությունը ստորագրում է մասնագետը, ապա ձևակերպվում է
թղթի ստանդարտ A4 թերթի վրա և կազմողի տորագրությունը
վավերացվում է կազմակերպության կնիքով: Եզրակացությունը
ձևաթերթի վրա չկազմելու և այն այլ կազմակերպություն ուղարկելու
դեպքում կազմվում է ուղեկցող նամակ, որը ստորագրում է
եզրակացության հեղինակ կազմակերպության ղեկավարը: Իր
նշանակությամբ և ձևավորման եղանակով՝ եզրակացությանը շատ մոտ է
կարծիքը, որը քննարկման ներկայացված որևէ աշխատանքի վերաբերյալ
կազմակերպության կամ մասնագետի եզրակացությունն ու
գնահատականն արտահայտող փաստաթուղթ է:

53.ԿԱՐԾԻՔ, ՆԱՄԱԿ, ՖԱՔՍ, ՆՈՏԱ


Նամակը բովանդակությամբ տարբեր այն փաստաթղթերի
ընդհանրացված անվանումն է, որոնք կազմակերպությունների միջև
որպես հաղորդակցման միջոց են ծառայում։ Նամակագրության միջոցով
տեղեկատվության փոխանակումը հարմար է միայն այն դեպքերում, երբ
դժվար կամ անհնար են կարծիքների փոխանակման մյուս եղանակները,
կամ եթե նամակը գործարար շփման կարևոր իրավական տարր է
համարվում, այսինքն՝ պարունակում է երաշխիք, հաստատում
պարտավորություն և այլն։ Նամակի հեղինակ կարող է լինել
կազմակերպությունը ներկայացնող պաշտոնատար անձը։
Նամակի ամսաթիվը ձևակերպվում է թվային կամ բառային եղանակով։
Նամակի գրանցման համարը գրանցման պահին նրան տրվող թվային
կամ բառային պայամնական նշանն է։

Հղումը՝ ստացված փաստաթղթի գրանցման համարին և ամսաթվին,


նամակի վրա դրվում է այն դեպքում, երբ վերջինս համարվում է ստացված
փաստաթղթի պատասխան։

Նամակի տեքստի վերնագիրը արտահայտում է նրա համառոտ


բովանդակությւոնը և պետք է պատասխանի <<ինչի՞ մասին>> հարցին։

Նամակի տեքստը բաղկացած է հետևյալ մասերից՝ ներածություն,


ապացույցներ, եզրափակում։

Ուղեկցող նամակների պարտադիր վավերապայման է հավելվածի


առկայության մասին նշումը՝ անմիջապես տեքստից հետո։

Ստորագրությունը դրվում է տեքստից 2-3 միջտողային միջակայք ցած՝


առանց այդ անձի պաշտոնը նշելու։
Կնիքը պաշտոնատար անձի ստորագրության իսկությունն է։
Փաստաթղթի վրա կնիքի դրոշմվածքը պետք է լավ կարդացվի և դրվի
այնպես, որ ընդգրկի ստորագրողի պաշտոնի անվանման մի մասը։

Ֆաքսը ֆաքսիմիլային կապուղիներով հաղորդվող և թղթի կրիչի վրա


ստացվող փաստաթղթի (ձեռագիր, տպագիր, գրաֆիկական) պատճեն է։
Կապի այս եղանակը հնարավորություն է տալիս ստանալու ուղարկվող
փաստաթղթի ճիշտ վերարտադրությունը։
Չնայած գործարար կապերում դրանց անընդհատ աճի միտմանը՝
ֆաքսագրամներին իրավական ուժ տալու հարցը դեռևս մնում է բաց։ Որոշ
երկրներում դրանք իրավական ուժ ունեն, քանի որ նրանցում ճանաչվում
է նաև էլեկտրոնաթվային ստորագրության իրավական ուժը։ Դրա համար
էլ անհրաժեշտ է, որ տեղեկատվական և հեռահաղորդակցության
ավտոմատացված համակարգերը ստորագությունների նույնականացման
համապատասխան ծրագրատեխնիկական միջոցներ ու թույլտվություն
(լիցենիզա) ունենան և պահպանեն դրանց օգտագործման սահմանված
ռեժիմները։

54. ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ԴՐԱ ՁևԵՐԸ և


ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներում


գործավարության կազմակերպման և վարման համար պատասխանատու
է ստորաբաժանման ղեկավարը։ Կազմակերպությունների
փաստաթղթերը հանդիսանում են տեղեկատվական աղբյուրներ և
իրավաբանական ապացույցներ: Այդ փաստաթղթերի հետ աշխատանքը
կազմակերպելու համար կազմակերպությունները ստեղծում են տարբեր
կառուցվածքային ստորաբաժանումներ, որոնց անվանումների
տարատեսակությունը վկայում է, որ այս բնագավառում աշխատանքների
կազմակերպումը դուրս է պետական հսկողությունից: Գործավարական
ծառայության հիմնական խնդիրը տվյալ կազմակերպությունում
գործավարության կազմակերպման կենտրոնացված,
ապակենտրոնացված կամ խառը ձևերից որևէ մեկի ընտրությունը,
սպասարկման կարգի մշակումն ու կիրառումն է:
Կենտրոնացված է կոչվում գործավարության այն ձևը, երբ
փաստաթղթերը ստացվում, գրանցվում և կատարումից հետո
կենտրոնացվում են մեկ տեղում՝ գործավարական ծառայությունում:
Ապակենտրոնացված է կոչվում գործավարության այն ձևը, երբ
փաստաթղթերը ստացվում, գրանցվում և կատարումից հետո պահվում են
կազմակերպության համապատասխան ստորաբաժանումներում:
Գործավարության այս ձևը նպատակահարմար է կիրառել այն դեպքում,
երբ կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանումներն
ապակենտրոնացված են, ցրված են տվյալ բնակավայրի այլ
թաղամասերում կամ նրանից դուրս:

Խառն է կոչվում գործավարության այն ձևը, որի դեպքում փաստաթղթերի


մի մասը գրանցվում է գործավարական ծառայությունում, իսկ մյուսը'
կառուցվածքային ստորաբաժանումներում, իսկ կատարումից հետո
փաստաթղթերի մի մասը կենտրոնացվում է, իսկ մյուսը թողնվում տեղում:
Գործավարության կենտրոնացված ձևն ունի մի շարք առավելություններ:
Այն հնարավորություն է ընձեռում ավելի արդյունավետ օգտագործել
ժամանակակից տեխնիկական միջոցների հնարավորությունները,
էժանացնում է փաստաթղթային սպասարկման գործը և բարձրացնում
կառավարման ապարատի աշխատանքի արդյունավետությունը,
բարելավում է գործավարական անձնակազմի աշխատանքի
կազմակերպումը: Փաստաթղթերի հետ աշխատանքի կազմակերպման
ամենատարածվածը խառը ձևն է: Այսպիսով․

1. Գործավարության կազմակերպման կենտրոնացված ձևը


հնարավորություն է տալիս բոլոր փաստաթղթերը կենտրոնացնել
գրասենյակում կամ քարտուղարի մոտ:
2. Ապակենտրոնացված կառուցվածքի դեպքում բոլոր
գործողությունները ապակենտրոնացվում են կառուցվածքային
տարբեր ստորաբաժանումներում:
3. Խառը կառուցվածքը հնարավորություն է տալիս կիրառել երկու
ձևերն էլ:

55․ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ


ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՐևՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Կազմակերպության կառավարչական գործունեության


փաստաթղթային ապահովման աշխատանքը կառավարչական
գործունեության առանձնահատուկ բաղադրամաս է: Դրա
կատարումն առնչվում է նյութական ու ժամանակային զգալի
ծախսերի, ինչպես նաև այդ աշխատանքին հատուկ պատրաստված
անձնակազմի ներգրավմանը՝ զինված տեխնիկական պատշաճ
միջոցներով:

Ելնելով ասվածից՝ նպատակահարմար է ներկայացնել


կառավարման փաստաթղթային ապահովման խնդիրների
իրագործումը ըստ կազմակերպության առանձին
ստորաբաժանումների: Ժամանակակից պայմաններում այս
ստորաբաժանման դերը կոչված է կատարելու հատուկ
ծառայությունը' կառավարման փաստաթղթային ապահովման
(ԿՓԱ) ծառայությունը: Կառավարման փաստաթղթային
ապահովման համակարգը լուծում է հետևյալ խնդիրները.

1. Խորհրդակցությունների, արձանագրությունների պատրաստում,


տրված հանձնարարությունների հաշվառում և կատարման
վերահսկում,

2. Քաղաքացիների ընդունելության ընթացքում


առաջարկությունների, դիմումների և բողոքների գրանցում,
հանձնարարությունների հաշվառում և վերահսկում,

3. Փաստաթղթերի, նամակների գրանցում, հանձնարարությունների


հաշվառում,

4. Որոշումների և կարգադրությունների գրանցում,


հանձնարարությունների հաշվառում,

5. Հանձնարարությունների կատարման ընթացքի և կատարողական


կարգապահության վերլուծություն,

6. Փաստաթղթերի արխիվացում:

«Կառավարման փաստաթղթային ապահովում» համակարգը լինում


է 2 տեսակ'

1. Լոկալ (որի դեպքում ծրագիրն իր տվյալների շտեմարանով


տեղադրվում և շահագործվում է մեկ համակարգչի մեջ):

2. Ցանցային, որի դեպքում ծրագրի տվյալների շտեմարանը


տեղադրվում է Server-ի վրա, որից օգտվում են մնացած
համակարգիչները՝ աշխատանքային կայանները:

56. Գործավարության կարգ

Գործավարությունը կառավարման ապարատի այն


գործունեությունն է, որը սկսվում է փաստաթուղթը ստեղծելու
պահից, ներառում այդ փաստաթղթի հետ անհրաժեշտ
աշխատանքները և ավարտվում կազմակերպության արխիվ
հանձնելու համար դրանց նախապատրաստմամբ:
Գործավարության կարգը սահմանվում է
• Օրինակելի,
• Տիպային,
• Անհատական հրահանգներով։
Անհատական հրահանգները հանդիսանում են տվյալ տվյալ
կազմակերպության գործավարության առանձնահատկությունները
սահմանող չափորոշիչ (նորմատիվ) փաստաթուղթ: Դրանք կազմվում են
գործավարության օրինակելի կամ տիպային հրահանգի հիման վրա և
բովանդակում են փաստաթղթերի կազմման ու ձևակերպման կանոնները,
փաստաթղթերի հետ աշխատանքի տեխնոլոգիան,
կազմակերպությունում հաճախակի օգտագործվող փաստաթղթերի
նմուշներ և այլն:
Գործավարության անհատական հրահանգը գործողության մեջ է դրվում
կազմակերպության ղեկավարի հրամանով և պարտադիր է կատարման
համար տվյալ կազմակերպության շրջանակներում:
57. Քարտուղարություն
Քարտուղարությունը ԿՓԱ (Կառավարման Փաստաթղթային
Ապահովման) ծառայության ստորաբաժանումն է, կատարում է
կազմակերպության ղեկավարության օպերատիվ տեղեկատվական-
փաստաթղթային ու փաստաթղթային-տեխնիկական խնդիրները:
Կախված լուծվող խնդիրների ծավալից ու բովանդակությունից՝
քարտուղարությունը կարող է ներառել ընդհանուր ու մանր
քարտուղարությունները, ինչպես նաև ընդունարանի
քարտուղարությունը, տեխնիկական քարտուղարների, ռեֆերենտ-
քարտուղարների ու դրանց օգնականների խումբը:
Քարտուղարության հիմնական գործառույթներն են՝

• կազմակերպության ղեկավարության և կառուցվածքային


ստորաբաժանումների միջև օպերատիվ տեղեկատվության
փոխանակումը՝ կապի տեխնիկական միջոցների գծով.
• խորհրդակցությունների և այլ արձանագրական միջոցառումների
նախապատրաստում .
• արձանագրությունների գրանցման,թարգմանության,ձևակերպման
ապահովում.
• կազմակերպության ղեկավարության ստորագրման(հաստատման)
համար նախատեսված փաստաթղթերի ընդունում,

կազմակերպության ղեկավարության հասցեին մուտք գործող


հաղորդագրության հաշվետվության ներկայացում:

58.

59.ՀՍԿԻՉ-ՏԵՍՉԱԿԱՆ ԲԱԺԻՆ
Այս բաժինն իրականացնում է կազմակերպության բոլոր
կառուցվածքային ստորաբաժանումներում կառավարման
փաստաթղթային ապահովման գործունեության մշտական
հսկողությունը։ Կախված լուծվող կազմակերպության խնդիրների
ծավալից ու բովանդակությունից՝ ընդգրկվում են մեկ կամ մի քանի հսկիչ-
տեսչական խմբեր։ Բաժնի կաևորագույն գործառույթն է ԿՓԱ-ի գծով
փաստաթղթերի հսկողությունն ու ստուգումը, կառուցվածքային
ստորաբաժանումներում բացահայտված թերությունների վերացումը։

60.Արխիվային պահպանման բաժին

Արխիվը այն հիմնարկն է կամ նրա այն կառուցվածքային


ստորաբաժանումը, որը հետադարձ փաստաթղթային տեղեկատվության
օգտագործման նպատակով իրականացնում է փաստաթղթերի
ընդունումը և պահպանումը։
Արխիվային գործը
արխիվային փաստաթղթերի պահպանման և
օգտագործման կազմակերպման հարցերն ընդգրկող գործունեության
բնագավառ է։
Արխիվը վարելու համար առանձնացվում է «արխիվարիուս» հաստիքային
պաշտոնը, կամ նրա գործառույթները դրվում են այն աշխատակցի վրա,
որը հմուտ է գործավարության և արխիվային գործի հարցերում: Արխիվն
անմիջապես ենթարկվում է ձեռնարկության ղեկավարին կամ
տեղակալին:
Արխիվի խնդիրների մեջ մտնում են.
1. Գործավարությամբ ավարտված փաստաթղթերի ընդունումը,
հաշվարկը, և պահպանումը;
2. Կազմակերպության արխիվային փաստաթղթերի տեղեկատու-
տեղեկատվական աշխատանքը;
3. Գործավարության վարման կազմակերպման-մեթոդական
աջակցությունը:
Արխիվային պահպանման բաժինը կատարում է հաշվառման դրված
փաստաթղթերի երկարատև պահպանման ապահովման գործընթացը՝
մշտապես գործող փորձագիտական հանձնաժողովի օգնությամբ։
Բաժնի կաևորագույն գործառույթների թվին հարկավոր է դասել
պահպանմանն ուղղված փաստաթղթերի փորձագիտական
գնահատականը, ժամանակավոր օգտագործման արխիվային
փաստաթղթերի ընդունումն ու տրամադրումը, ինչպես նաև արխիվային
փաստաթղթերի պահպանումը։

61. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ


Տնտեսական համակարգի գործառնական ենթահամակարգերից մեկն է
«Փաստաթղթաշրջանառության կառավարման էլեկտրոնային
համակարգը» (ՓԿԷՀ), որի նպատակն է տնտեսական համակարգերի
կառավարման արդյունավետության բարձրացումը փաստաթղթային
աշխատանքների բոլոր այն տեսակների ավտոմատացման հիման վրա,
որոնք ապահովում ու կոորդինացնում են կառավարման գործընթացի
մասնակիցների համատեղ գործունեությունը: Էլեկտրոնային
փաստաթղթաշրջանառության համակարգը էլեկտրոնային
կառավարման ոլորտում էլելեկտրոնային կառավարման առաջին գործուն
ենթահամակարգն էր։ Այս համակարգի ներդրման նպատակն է նախ և
առաջ կատարողական կարգապահության բարձրացումը մոնիթորինգի և
գնահատման միջոցով։ Համակարգը նվազեցնում է նաև վարչական
կառավարման ծախսերը։
Էլեկտրոնային փաստաթղթերի ներդրումը թույլ է տալիս հասնել հետևյալ
նպատակների իրականացմանը.
• մասնագետների մասնագիտական ու տեղեկատվական
գործունեության ինտեգրում.
• բոլոր տեղեկատվական հոսքերի ինտեգրում ու միասնական
տեղեկատվական ռեսուրսի ստեղծում՝ կառավարչական
որոշումներ ընդունելու համար.
• տեղեկատվական ռեսուրսի կոլեկտիվ օգտագործում,
• տեղեկատվության փոխանակման գործընթացի պարզեցում.
• աշխատակիցների աշխատանքների օպտիմալացում ու նրանց
համատեղ գործունեության կազմակերպման աշխատանքի ու
ժամանակի ծախսերի կրճատում:

ՓԿԷՀ-ի ստեղծման հիմնական սկզբունքներ․

ՓԿԷՀ-ի ստեղծման առաջին սկզբունքը՝ կողմնորոշում դեպի


փաստաթղթերի հետ աշխատանք: Որպես այդ սկզբունքի հետևանք՝ ՓԿԷՀ
տեղեկատվական ապահովումը (ՏԱ) հնարավորություն կտա
կազմակերպությունում շրջանառվող տեղեկատվության բոլոր
տեսակների ինտեգրում, այդ թվում նաև էլեկտրոնային ու թղթային
շրջանառությամբ ստեղծված փաստաթղթերի՝ արտաքին ու ներքին
նամակագրության, որն իրականացվում է ինչպես էլեկտրոնային, այնպես
էլ թղթյա ձևով: ՏԱ հիմնական մաս պետք է լինի էլեկտրոնային
փաստաթղթերի տվյալների հենքը (ՓՏՀ), որը դառնում է ամբողջ
կազմակերպության տվյալների կենտրոնական հենք ու ձևավորվում է
որպես փաստաթղթերի կենտրոնացված էլեկտրոնային արխիվ (այդ թվում
նաև և թղթյա բնօրինակներ, և թղթյա փաստաթղթերի էլեկտրոնային
պատճենները):
ՓԿԷՀ-ի ստեղծման երկրորդ սկզբունքը՝ ՓԿԷՀ-ի «ակտիվ» ծրագրային
ապահովման մշակումն է: Փաստաթղթերի շարժման գործընթացների ու
դրանց հետ կապված հանձնարարությունների ավտոմատացման
նպատակն է կարգավորել կազմակերպության կառավարման
ամբողջական մեխանիզմը։ «Ակտիվ» ծրագրային ապահովման մոդելը
սկզբունքորեն տարբերվում է «պասիվ» ԾԱ ավանդական մոդելից, որն
ընդամենը օգտագործողին հնարավորություն է տրամադրում կատարելու
այս կամ այն նախապես որոշված գործառույթները, այլ ոչ թե
պլանավորում ու հսկում է, թե ինչ գործառույթներ
և երբ է անհրաժեշտ կատարել: Դրված նպատակին հասնելու համար
փաստաթղթերի շրջանառության կառավարման էլեկտրոնային
համակարգը պետք է մշակվի «workflow» տեխնոլոգիայի հիման վրա,որն
ապահովում է աշխատանքի հոսք՝ ամեն մի աշխատանք իր ծրագրային
ապահովմամբ ու անհրաժեշտ էլեկտրոնային փաստաթղթերով։

62. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ


Համաձայն Gartner Group վերլուծաբանների՝ փաստաթղթերի բոլոր ձևերի
տպագրության համար ծախսվում է 6 մլրդ դոլար, իսկ պահպանման,
տարածման ու մշակման արժեքը հասնում է 40 մլրդ դոլարի:
Փաստաթղթերի հարաճուն ձևերի դեմ պայքարը տարվում է երկու
ուղղություններով.
1. թղթյա ձևերից տվյալների հանման առավել արդյունավետ
տեխնոլոգիաների կիրառում,
2. թղթյա ձևերից անցումը էլեկտրոնային ձևերին:

Ավելի ու ավելի շատ կազմակերպություններ ընդունում են էլեկտրոնային


տեղեկատվության շրջանառության գլոբալ ենթակառուցվածքում
էլեկտրոնային ձևերի կիրառման կարևորությունը:
Փաստաթղթի էլեկտրոնային ձևը դատարկ լուսանցքներով մի էջ է, որ
թողել է օգտագործողը լրացնելու համար:
Կարելի է առանձնացնել էլեկտրոնային փաստաթղթերի օգտագործման
հետևյալ առանձնահատկությունները . բարձրացնում է տեղեկատվության
կառավարման արդյունավետությունը՝ փաստաթղթերի ավելի արագ
մուտքագրման շնորհիվ, ինչպես նաև փաստաթղթերը պահելու առավել
օպտիմալ եղանակ ընտրելու, նախկինի համեմատ ավելի մեծ
քանակությամբ փաստաթղթեր հավաքելու ու մշակելու հնարավորության
շնորհիվ:
Կարելի է առանձնացնել էլեկտրոնային փաստաթղթերի ու դրանց
կիրառման տեխնոլոգիաների ձևերի երեք տեսակ.
1. Ձևեր, որոնք նախատեսված են տվյալների հավաքագրման ու
հետագա վիճակագրական մշակման համար: Թղթյա ձևերի
մշակման ժամանակ դրանցից հանում են անհրաժեշտ, նախապես
սահմանված տվյալները՝ հետագա մշակման համար: Էլեկտրոնային
տեխնոլոգիայի ժամանակ հարցումն իրականացվում է կամ
էլեկտրոնային փոստով, կամ Web-սերվերներում և Internet-ում
տեղակայված ձևերի միջոցով:
2. Ինչպես ձեռնարկության ներսում, այնպես էլ դրսում
տեղեկատվություն հավաքագրելու համար նախատեսված ձևերը,
որոնք սակայն պահանջում են սահմանված որոշակի
ընթացակարգեր: Այդ կարգի ձևերից են գնման պատվերները,
հաշիվները, գործուղման ծախսերի մասին հաշվետվությունները և
այլն:
3. Էլեկտրոնային փաստաթղթի ձևը բաղկացած է
վավերապայմաններից, որոնց մեջ կարելի է առանձնացնել.

Մշտական վավերապայմաններով փաստաթղթեր, որոնք անփոփոխ են


նույնատեսակ փաստաթղթերի օրինակների մեջ, օրինակ՝
կազմակերպության անվանում:
Փոփոխական վավերապայմաններով փաստաթղթերը, որոնք իրենց
արժեքը փոխում են՝ փաստաթղթի մեկ նմուշից մյուսին անցնելիս, և
նույնպես պահանջում են ԷՏ (էլեկտրոնային տեղեկատվություն) ձևի մեջ
նախնական տեղադրում: Կարող են լինել ձեռքով կամ ավտոմատ
լրացվող:

63. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ


էլեկտրոնային փաստաթուղթ՝ էլեկտրոնային ձևով ներկայացված
տեղեկություն կամ հաղորդագրություն. էլեկտրոնային (թվային)
ստորագրություն՝ էլեկտրոնային (թվային) ստորագրության ստեղծման
տվյալների և տվյալ էլեկտրոնային փաստաթղթի տեղեկատվության
կրիպտոգրաֆիկական փոխակերպությունների միջոցով ստացված և
էլեկտրոնային թվային ձևով ներկայացված պայմանանշանների եզակի
հաջորդականություն, որը կցված կամ տրամաբանորեն կապված է
էլեկտրոնային փաստաթղթի հետ և օգտագործվում է ստորագրող անձին
նույնականացնելու, ինչպես նաև էլեկտրոնային փաստաթուղթը
կեղծիքներից ու աղավաղումներից պաշտպանելու համար.
Գործավարության օպերատիվության ապահովման տեսակետից
բավական արդյունավետ և ժամանակակից միջոց է էլեկտրոնային
ստորագրությունը: ՀՀ-ում սկսել է կիրառվել 2009թ-ի հունիսից,
կառավարությանը կից ստեղծված ԷԿԵՆԳ ԲԲԸ-ի կողմից: Այն ձեռք բերել
կարող են և իրավաբանական և ֆիզիկական անձինք:Դրա համար
անհրաժեշտ է` լրացնել հայտ, կնքել պայմանագիր և վճարել 15000 դրամ:
Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության «MULBERRY»
համակարգը հնարավորություն է տալիս ապհովել ներքին
փաստաթղթաշրջանառությունն ավելի արագ, օպերատիվ և դյուրին:Այն
հնարավորություն է տալիս պաշտոնյային ստորագրել փաստաթղթեր,
անկախ իր գտնվելու վայրից և ժամանակից: MULBERRY» համակարգը
հնարավորություն է տալիս առցանց հետևել պետական կառավարման
մարմինների գործառույթներին, քաղաքացիների դիմումների ընթացքին,
անմիջապես տեղեկատվություն ստանալ դիմումով զբաղվող
պաշտոնյայից՝ առանց պետական մարմին այցելելու:
Էլեկտրոնային ստորագրություն ունեցող անձը պետք է հաստատի իր
ստորագրությունը այն մարմնի մոտ, ում հետ աշխատելու է
փաստաթղթային էլեկտրոնային տարբերակով:Այսօր տրամադրված
էլեկտրոնային ստորագրությունների քանակը հասնում է 6500–ի, որից
շուրջ 300 –ը պատկանում է պետական պաշտոնյաներին:
64. ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Ֆիզիկական անձանց դեպքում. էլեկտրոնային դիմում գրելու համար
լրացնում ենք ծրարը, նշելով՝ անունը, ազգանունը, քաղաքացիությունը,
հասցեն, էլ. փոստի հասցեն,հեռախոսահամարը, իսկ աջ անկյունում՝ ում
է ուղղված նամակը: Նամակի բովանդակության բաժնում.
Վերևի աջ անկյունից լրացնվում է՝ հասցեատերը, դիմողը, ՀՀ քաղաքացի
և հասցեն:
Մեջտեղից մեծատառերով գրում ենք ԴԻՄՈՒՄ և շարադրում դիմում և,
Վերջում ձախից գրում ենք դիմող՝ անուն, ազգանուն:
Նամակին կից կարող ենք ներկայացնել փաստաթղթերс ֆայլի
տեսքով:Ֆայլերը պետք է լինեն jpg, png,doc,docx,xls,xslx,pdf,zip,zaz,
ֆորմատներից որևէ մեկով: Յուրաքանչյուր ֆայլ չպետք է գերազանցի
20Մբ-ը:
Իրավաբանական անձանց դեպքում ծրարում գրում ենք
կազմակերպության անվանումը և կազմակերպաիրավական ձևը,
իրավասու անձ:Այնուհետև հասցեն, էլ. փոստի հասցեն,
հեռախոսահամարը և ում ենք ուղղում:Նամակի բովանդակությունը
նույնն է ինչ անհատի պարագայում:
Հետևյալ կայքի օգնությամբ ՀՀ-ում կարող ենք էլեկտրոնային դիմումներ
գրել՝https://e-request.am/hy/e-letter:

65. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՐԴԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ


Կառավարման աշխատանքի փաստաթղթային ապահովումն
իրականացվում է կառավարման ապարատի գործունեության
գործավարական սպասարկման ճանապարհով: Դրա հետևանքով
ստեղծվում, պահպանվում, հաղորդվում և օգտագործվում են
փաստաթղթավորված տեղեկատվության մեծ զանգվածներ: Առանց
ժամանակակից տեխնիկական միջոցների կիրառման լրատվության այդ
հսկա զանգվածների հետ աշխատանքի կազմակերպումը գնալով էլ ավելի
է դժվարանում:
Ներկայումս կազմտեխնիկայի կազմի մեջ մտնող մեքենաներն ու
սարքավորումները մեծ զարգացում են ապրում: Դրանք օժանդակում են
մարդուն փաստաթղթերի ստեղծման, պահպանման և օգտագործման
բնագավառում ավելի սակավ ֆիզիկական աշխատանք ծախսելու
ճանապարհով հասնել ավելի մեծ արդյունքի:
Տեղեկատվության արդի պայմաններում աճում է միջազգային մաշտաբով
փաստաթղթերի միօրինակացման և ստանդարտացման նշանակությունը,
քանի որ համակարգիչների կիրառման շնորհիվ հնարավորություն է
ստեղծվում առանձին պետության համար (Հայաստանի) ինտերնետ կապի
միջոցով. միջազգային հանրության հետ կատարել տեղեկատվության
փոխանակում: ժամանակակից համակարգիչների օգնությամբ կարելի է
կատարել փաստաթղթերի հետ աշխատանքի այնպիսի տեսակներ,
ինչպիք են. փաստաթղթերի նախապատրաստումն ու խմբագրումը,
ներքին համաձայնեցումը, գրանցումն ու կատարման հսկողությունը,
հաղորդումը, պահպանությունը (օպերատիվ և երկարաժամկետ):
Փաստաթղթերի հետ աշխատանքում ժամանակակից տեխնիկական
միջոցների ներդրումը առաջ է բերում փաստաթղթերի նոր տեսակներ
(մագնիսային ժապավեն, մագնիսային կրիչ, կոմպակտկրիչ և այլն)որոնք
կարող են ընթերցվել միայն հատուկ մեքենայի միջոցով։ Այստեղից էլ այդ
փաստաթղթերն անվանվում են մեքենաընթեռնելի կամ էլեկտրոնային:
Տեխնիկական միջոցներով ստացված փաստաթուղթը պետք է ունենա
ամբողջականության ու հավաստիության հատկանիշներ և լրիվ
բավարարի սպառողների պահանջարկը` հատկապես ներկայացման
օպերատիվության ու որակի առումով: Փաստաթղթերի հիմնական
հատկանիշներից են նաև իր մեջ ամփոփված լրատվության պահպանումն
ու օգտագործման համար մատչելիությունը: Ստեղծված կամ ստացված
փաստաթուղթը պահպանության ապահովման նպատակով
համակարգիչի հիշողության մեջ է մտցվում գրանցելով ֆայլի կամ կոշտ
կրիչի վրա,կամ էլ ֆիքսվում է համապատասխան դիսկետի վրա:
Փաստաթղթային տեղեկատվության ավտոմատացված պահպանման և
օգտագործման համար օրինակ կարող են ծառայել փաստաթղթերի
հետևյալ տեսակները (խմբերը) օրենքները, որոշումները, նորմատիվ
փաստաթղթերի մեկնաբանությունները, համաձայնագրերի տեքստերը,
նախագծերը, նիստերի սղագրությունները, հրամանները,
կարգադրությունները, ցուցումները, պլան-հաշվետվական
փաստաթղթերը և այլն։ Փաստաթղթերի տեղեկատվությունը
համակարգիչ մտցնելու և որոնելու համար որպես պատրաստի սխեմա
(ծրագիր) կարող է հանդիսանալ տվյալ կազմակերպության գործերի
անվանակարգի կառուցվածքը: Այն միաժամանակ հնարավորություն
կտա պահպանել ավանդական մեթոդներով և համակարգիչներով
լրատվության պահպանման ու օգտագործման միջև կապը։
Փաստաթղթերի ավտոմատացված որոնումները կարող են
կազմակերպվել տարբեր տեխնոլոգիաների փաստաթղթերի որոնողական
տվյալների, փաստաթղթերի ամբողջ տեքստերի, հիպերտեքստային
վկայակոչումների գերտեքստ որոնման հիման վրա: «էլեկտրոնային» օֆիս
հայեցակարգը, որը կապված է փաստաթղթերի նախապատրաստման ու
մշակման հետ, նախատեսում է տեխնիկական և ծրագրային
մասնագիտացված միջոցների մշտական կատարելագործում, դրանք
ավանդականից էլեկտրոնային տեսքի բերում, ինչպես նաև
օգտագործողների միջև փաստաթղթերի կամ դրանցում բովանդակվող
տվյալների փոխանակում։

66. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ


ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆԵՐԸ
Կարելի է առանձնացնել էլեկտրոնային փաստաթղթերի օգտագործման
հետևյալ առանձնահատկությունները.
➢ բարձրանում է տեղեկատվության կառավարման
արդյունավետությունը փաստաթղթերի ավելի արագ
մուտքագրման, ինչպես նաև փաստաթղթերը պահելու առավել
օպտիմալ եղանակ ընտրելու, նախկինի համեմատ ավելի մեծ
քանակությամբ փաստաթղթեր հավաքելու ու մշակելու
հնարավորության շնորհիվ.
➢ ավելի արագ են ընդունվում առավել ճշգրիտ ու հիմնավորված
կառավարչական որոշումները.
➢ բարձրանում է փաստաթղթերի պաշտպանվածության աստիճանը
փաստաթուղթը պահելու ժամանակ փաստաթղթի
կոմպակտության, պետք եղած քանակով պատճեններում
էլեկտրոնային փաստաթղթի կրկնօրինակման շնորհիվ.
➢ ապահովվում է տեղեկատվության պաշտպանումը չարտոնված
մուտքից էլեկտրոնային փաստաթղթում տեղեկատվության
կոդավորման ու ապակոդավորման ավելի արագ ու էժան
գործողության օգնությամբ.
➢ Մեծանում է աշխատանքի արտադրողականությունը
փաստաթղթերի նկատմամբ նախապատրաստական
գործողությունների կրճատման ու հիմնական գործողությունների
կատարման համար ժամանակի մեծացման շնորհիվ.
➢ փաստաթուղթը մշակելու ծախսերի նվազում (ձևերի տարածման ու
հավաքագրման, ինչպես նաև կատարողների միջև տեղաշարժերի
ծախսերի նվազում) ։
Էլեկտրոնային փաստաթղթերի ձևերի մյուս առավելությունները, անկախ
կիրառման ոլորտից, բերված են գծապատկերում։

Թղթյա ձևեր Էլեկտրոնային ձևեր

Պահանջում են ժամանակի Մատչելի են online ռեժիմում,


ծախսեր տպագրության, տպագրությունը կատարվում է
տարածման ու առաքման, ցպահանջ։
պահպանման համար։
Փոփոխություններ մտցնելու Ձևի նախագծման գրաֆիկական
անհրաժեշտության ժամանակ գործիքների շնորհիվ ձևերը
ձևը հարկ է լինում նախագծել հեշտությամբ ենթարկվում են
նորից։ Նախկինում տպագրված ձևափոխման։
ձևերն այլևս չի կարելի
նպատակայնորեն օգտագործել։

Նյութական ծախսեր են Նյութական ծախսերը


պահանջում պահպանման մեծ կրճատվում են։ Փաստաթղթերը
տարածքներ մշակելու համար: տեղ չեն պահանջում
դարակներում, նաև` դրանք
սպասարկող աշխատանք:
Մշակելու համար կարող են Ներառում են լրացման
հանդես գալ սխալ կամ ոչ ճիշտ ճշգրտության մտավոր
լրացված ձևեր։ հսկողության ավտոմատացման
տարրեր։

Կարող են ճկուն կերպով


Չկարգավորվող են: հարմարվել որոշակի
օգտագործողի կողմից։

67. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐ


Էլեկտրոնային գրասենյակի գործունեության նպատակն է՝
քաղաքացիների և բիզնեսի, ինչպես նաև պետական համակարգում
էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների շահառուների
համար համապատասխան գործիքակազմերի ստեղծում, հարթակների
ներդնում, սպասարկում, ինտեգրում, զարգացում և արդիականացում,
հանրային և մասնավոր հատվածների կողմից մատուցվող
ծառայությունների հասանելիության ընդլայնում և դյուրինացում։
Խնդիրներն են՝
➢ էլեկտրոնային ստորագրության և էլեկտրոնային նույնականացման
հավաստագրման կենտրոնի գործառույթների ապահովում և
իրականացում.
➢ պետական փոխգործելիության հարթակի օպերատորի
գործառույթների իրականացում, այդ թվում՝ պետական
համակարգում գործարկվող էլեկտրոնային հարթակների և կայքերի,
ծրագրային լուծումների միջև փոխգործելիության ձևավորում, առկա
գործիքների հնարավորությունների ընդլայնում, համակարգերի
ինտեգրում, արդիականացում և այլն.
➢ պետության կողմից սահմանված, մշակված, նախագծված
էլեկտրոնային կառավարման համակարգերի գործունեության
ապահովում.
➢ ՀՀ նույնականացման քարտերի և կենսաչափական անձնագրերի
համակարգի սպասարկում.
➢ քաղաքացիների և իրավաբանական անձանց համար էլեկտրոնային
հարթակների միջոցով հանրային ծառայությունների
մատչելիության ապահովման նպատակով պետական ծրագրերից
բխող միջոցառումների, ինչպես նաև երկրի ղեկավարի
աշխատակազմից համակարգվող ծրագրերի իրականացում և այլն։
ՀՀ գործող «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների
ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերությունը ստեղծվել է
ՀՀ կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի որոշմամբ: Ընկերության
հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի
Հանրապետության կառավարության։ Ընկերության պետական
սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման
լիազորությունը վերապահված է Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմին:

68. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ


ԶԱՐԳԱՑՄԱՆ ՓՈՒԼԵՐԸ
Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացումը կատարվել է
մի քանի փուլերով:
Անցյալ դարի 60-ական թվակաների վերջն ու 70-ակաների սկիզբը
բնութագրվում էին փաստաթղթերի կատարման ավտոմատացման ու
հսկողության ընթացակարգի ԷՀՄ-ի օգտածործմամբ, գրանցման
քարտերի լրացմամբ ու էլեկտրոնային քարտադարանի ներմուծմամբ :
Ավելի ուշ`70-ականների վերջում ու 80-ականների սկզբում այդպիսի
համակարգերում սկսել են կիրառվել էլեկտրոնային փոստ
փաստաթղթերի խմբագրով, որը թույլ է տվել ստեղծել և փոստով ուղարկել
էլեկտրոնային փաստաթղթերը: 80-ական թվականների կեսը
նշանավորվեց էլեկտրոնային փաստաթղթերի պահպանումն
ավտոմատացնող համակարգերի առաջացմամբ, որոնցում թղթյա
փաստաթղթերը սկանավորվում էին հատուկ սարքերի օգնությամբ, և
օգտագործողներն արդեն գործ էին ունենում դրանց թվային պատճենների
հետ, որոնք շատ ավելի մատչելի ու հարմարավետ են պահելու և
օգտագործելու համար: Դա 80-ականների վերջում թույլ տվեց
փաստաթղթաշրջանառություն, որը կարելի է արտահայտել 《docflow》
աշխատանք փաստաթղթերի պատկերների հետ`«երթուղայինացում»: Սա
թույլ է տալիս ասել, որ գործողությունների ու աշխատանքների
հսկողությունն ու կառավարումը՝ կապված փաստաթղթերի հետ,
արտադրողականության մեծացման ու կառավարման ծախսերի նվազման
գործընթացի հիմնարար խնդիրն է:
Փաստաթղթաշրջանառության կառավարման ժամանակակից
համակարգերի շուկան կարելի է բաժանել հետևյալ հիմնական
կատեգորիաների` կախված կատարվող գործողությունների ծավալից ու
բարդությունից: Փաստաթղթերի կատարման հսկողության
ավտոմատացված համակարգերը (ՓԿՀԱՀ) ԷՓ-ով կիրառվում են փոքր ու
միջին կազմակերպություններում: Սրանք ունեն կառավարչական
փաստաթղթերի հոսքերի մեծ ծավալներ, որոնք բնութագրվում են խիստ
կարգավորված գործնական քայլերի սահմանափակ ցանկով՝ նպատակ
ունենալով կատարելագործել հիմնական գործավարական այն
ընթացակարգերի կատարումը, որ դիտարկվել են վերևում: 《Docflow》
դասի համակարգերը կողմորոշված են էլեկտրոնային փաստաթղթերի
ձևերի օգտագործմանը, որոնց մշակման ժամանակ նախատեսվում են
դրանց անցման երթուղիները: Կազմակերպությունում ամեն մի
փաստաթղթի մշակումը, կատարումն ու տեղափոխումն իրականացվում
է դրա համար նախատեսված երթուղուն համապատասխան: Այդ դասի
համակարգերը կիրառվում են միջին ու խոշոր ձեռնարկությունների ու
կազմակերպություններ համար, որոնք ունեն բազմազան փաստաթղթերի
մեծ հոսքեր, մշակման խիստ կարգավորված ընթացակարգեր: 《
Workflow》փաստաթղթերի շրջանառության` գործնական
գործընթացների ավտոմատացման համակարգերը նախատեսված են
խիստ կարգավորված գործնական գործընթացների համար, որոնցում
հազվադեպ են առաջանում արտակարգ իրավիճակներ: Աշխատանքի
կատարման մեջ ներառված են մեծ քանակությամբ փոխգործակցող
աշխատակիցներ, որոնք գործ են ունենում տեղեկատվության տարբեր
տեսակների հետ: 《Worflow》տեսակի ծրագրային ապահովումը
կողմնորոշված է գործնական գործընթացին, և դրա համար առավել
համապատասխան են կլիեն-սերվեր բարձր արտադրողականության
սերվերները: Այդ համակարգերը կիրառվում են, օրինակ, բանկերում,
պետական ծառայություններում, գնորդների վարկային քարտերի
ծառայություններում, ապահովագրական ընկերություններում և այլն:
Միևնույն ժամանակ հարկավոր է հաշվի առնել, որ խոշոր
ձեռնարկությունների ու կորպորացիաների մակարդակով
գործընթացների ավտոմատացումը չի կարող լիովին ապահովվել ազատ
կամ խիստ երթուղայնացման առանձին համակարգերի օգնությամբ կամ
էլեկտրոնային փոստով. պետք է այդ լուծումների ինտեգրում` տվյալ
կազմակերպության գործընթացին համապատասխան: Ուստի ներկայիս
մեծ տարածում են ստանում փաստաթղթերի շրջանառության
կառավարման ինտեգրված համակարգերը, որոնք միավորում են բոլոր
գործառույթների կատարումը և աշխատում են հեռակա օգտագործողների
հետ համացանցի միջոցներով:

69․ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀՈՍՔԵՐԸ
70.ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներում
գործավարության կազմակերպման և վարման համար պատասխանատու
է ստորաբաժանման ղեկավարը։ Գաղտնի գործավարությունն
իրականացվում է «Պետական և ծառայողական գաղտիքի մասին» ՀՀ
օրենքի պահանջներին համապատասխան:
Աշխատակազմում ստացված ողջ պաշտոնական թղթակցությունն
ընդունվում և գրանցվում է քարտուղարությունում՝ էլեկտրոնային
եղանակով և մատյաններում գրանցումով, որտեղ արտացոլվում է
փաստաթղթի համառոտ բովանդակությունը, շարժը և կատարման
ընթացքը: Գրանցված փաստաթղթի ներքևի աջ անկյունում դրվում է
դրոշմակնիք, որի վրա նշվում են մտից գրանցման համարը և ամսաթիվը:
Քարտուղարությունում բացվում են բոլոր ծրարները՝ բացի <<անձամբ>>
մակագրության ծրարներից և անձնական էլեկտրոնային
ստորագրությամբ փակ փաստաթղթերի էլեկտրոնային ֆայլերից:
Քարտուղարության աշխատակիցները պարտավոր են ստուգել
փաստաղթերի առկայությունը առդիր թերթերի քանակով:
Փաստաթղթերի բացակայության կամ վնասված լինելու դեպքում
կազմվում է ակտ՝ 3 օրինակից / մեկը մնում է բաժնում, երկրորդը կցվում է
փաստաթղթերին, երրորդն ուղարկվում է այն կազմակերպություն,
որտեղից ստացվել է ծրարը: Մտից փաստաթղթերը, որոնք ստացվում են
կազմակերպության համակարգչային ցանցով, պետք է հաստատված
լինեն ուղարկողի համապատասխան թվային ստորագրությամբ:
Փաստաթղթերի այն օրինակները, որոնք հասատված չեն էլեկտրոնային
ստորագրությամբ, բացի այն հաստատող և պատրաստող անձանց
պաշտոններից ու ազգանուններից, պետք է պարունակեն նաև ուղարկող
օպերատորի ազգանունը /սակայն, այս դեպքում փաստաթուղթը կունենա
միայն պատճենի կարգավիճակ/:
ՀՀ պետական կառավարման մարմիններից ստացված նյութերը և
<<Շտապ>> թղթակցությունը անմիջապես գրանցվում են և զեկուցվում
ղեկավար մարմիններին: Քարտուղարությունը գործին կցելու համար
փաստաթուղթն ընդունում է այն դեպքում, երբ կառուցվածքային
ստորաբաժանման ղեկավարի կողմից ներկայացված համապատասխան
հիմնավորման վրա առկա է <<Գործին>> մակագրությունը:
Արձակուրդ գնալիս, գործուղման մեկնելիս կամ այլ պատճառներով
աշխատանքից բացակայելիս աշխատողը պարտավոր է բոլոր անավարտ
գործերի փաստաթղթերը հանձնել իրեն փոխարինողին կամ անմիջական
ղեկավարին:
Փաստաթղթերի քննարկման համար, սովորաբար, նախատեսվում է
➢ Լրացուցիչ ուսումնասիրություններ չպահանջող հարցերի համար՝
մինչև 5 օր,
➢ Լրացուցիչ ուսումնասիրություններ, քննարկումներ պահանջող
հարցերի համար՝ մինչև 10 օր:

Արգելվում է առանց գրանցման փաստաթղթերի շարժը, ինչպես նաև չի


թույլատրվում ստացված փաստաթղթերի բնագրային տեքստում կամ
ֆայլում նշումներ կատարել: Ելից փաստաթղերը ստորագրվում են
կազմակերպության ղեկավարի կողմից: Դրանք բոլորը համարակալվում
են քարտուղարությունում, ըստ պայմանանիշների և համարների: Ելից
համարը դրվում է տեքստի վերջում:
Քաղաքացիների կողմից ստացված առաջարկությունները, դիմումներն ու
բողոքները գրանցվում են ստացման օրը: Ուսումնասիրությունից հետո
դրանք վերադարձվում են քարտուղարություն՝ <<Գործին>>
մակագրությամբ, ստորագրությամբ, ամսաթվով: Վերահսկողությունը
դրա նկատմամբ իրականացնում է քարտուղարությունը: Անանուն
նամակները գրանցման ենթակա չեն:
Կազմակերպության արխիվ են հանձնվում նախորդ տարվա մշտական և
ժամանակավոր պահպանման ենթակա բոլոր փաստաթղթերը:
Փաստաթղթերի պահպանումն իրականացվում է <<Հայաստանի ազգային
արխիվային ֆոնդի մասին>> ՀՀ օրենքի պահանջներին
համապատասխան: Կազմակերպության արխիվը պահպանության
համար փաստաթղթերն ընդունում է ըստ ցանկի և գործերի
պայմանանիշերի: Արխիվարիուսը ստորագրում է ցանկերի բոլոր
օրինակների վրա՝ նշելով գործերի ընդունման ամսաթիվը և քանակը:
Ցանկի մեկ օրինակը տրվում է գործերը հանձնողին, մյուսները մնում են
կազմակերպության արխիվում:
Փաստաթղթերը և գործերը արխիվ հանձնելու նախապատրաստությունը
ներառում է.
➢ Փաստաթղթերի համակարգումը գործերի մեջ,
➢ Փաստաթղթերի արժեքավորության գնահատումը,
➢ Գործերի կազմումը,
➢ Գործերի ցուցակի կազմումը:

71. ԳՈՐԾԱՎԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ


ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Գործավարությունը փաստաթղթերի հետ աշխատանք իրականացնող
տարբեր կազմակերպություններում կառավարման գործունեության
բնագավառ է։ Կազմակերպություններն իրենց գործունեության
ընթացքում ստեղծում, ստանում և օգտագործում են տարբեր
եղանակներով ստեղծված ձեռագիր, մեքենագիր, էլեկտրոնային,
կինոֆոտոֆոնո (տեխնագիր) և փաստաթղթերի այլ տեսակներ:
Կազմակերպությունների փաստաթղթերը հանդիսանում են
տեղեկատվական աղբյուրներ և իրավաբանական ապացույցներ։ Այդ
փաստաթղթերի հետ աշխատանքը կազմակերպելու համար
կազմակերպությունները ստեղծում են տարբեր կառուցվածքային
ստորաբաժանումներ, որոնց անվանումների խայտաբղետությունը
վկայում է, որ այս բնագավառում աշխատանքների կազմակերպումը
դուրս է պետական հսկողությունից։
Ներկայումս գործավարությամբ զբաղվող ծառայություններն ունեն
հետևյալ անվանումները՝ աշխատակազմ, գործերի կառավարչություն,
ընդհանուր բաժին, վարչատնտեսական բաժին, գրասենյակ,
քարտուղարություն, գործավար, գործավար-մեքենագրուհի,
մեքենագրուհի,քարտուղարուհի, մեքենագրուհի-քարտուղարուհի և այլն:
Այս անվանումների բազմազանությունից խուսափելու համար այսուհետև
կօգտագործվի «գործավարական ծառայություն» բառակապակցությունը:
Գործավարական ծառայության աշխատակիցների աշխատանքի
արդյունավետությունը զգալիորեն կախված է նրանց որակավորումից,
աշխատատեղերի տեխնիկական հագեցվածությունից, ինչպես նաև
գործավարական ծառայությունը ստեղծելիս տվյալ կազմակերպության
տեխնիկական, իրավաբանական և կազմակերպական
հնարավորություններից:
Տեխնիկական հնարավորություն ասելով՝ հասկացվում է այն բոլոր
տեխնիկական միջոցների գնման, տեղադրման, շահագործման,
կշռադատված քաղքականության իրականացումը, որոնք օգտագործվում
են փաստաթղթերի հետ աշխատանքներում՝ սկսած ամենափոքր
գրասենյակային կազմտեխնիկայից և վերջացրած տեղեկատվության
մշակման ժամանակակից համակարգչային և կապի միջոցներից:
Իրավաբանական հնարավորությունը նախատեսում է գործավարական
ծառայության գործունեության իրավական հարցերի լուծումը, այսինքն՝
համապատասխան փաստաթղթերում օրենսդրական ակտերի,
չափորոշիչ-մեթոդական փաստաթղթերին համապատասխան
կարգավիճակի, իրավունքների, գործառույթների,
պարտավորությունների ամրագրումը։
Բացի դրանից՝ այս հնարավորությունը ենթադրում է ծառայության կողմից
ստեղծվող փաստաթղթերի որակի հսկողության ապահովումը՝
օրենսդրության, պետական չափորոշիչների, ստանդարտներին
համապատասխան:
Կազմակերպական հնարավորությունը տվյալ կառավարչական
ապարատի գործավարական ծառայության լավագույն տարբերակի
մշակումն է։ Նա իր մեջ ներառում է՝
➢ փաստաթղթերի հետ աշխատանքի լավագույն ձևի ընտրությունը,
➢ գործավարական ծառայության ներքին կազմակերպչական,
կառուցվածքի մշակումը,
➢ գործավարական ծառայության աշխատողների պաշտոնեական և
թվային կազմի որոշումը.
➢ գործավարական ծառայության և նրա ներքին կառուցվածքային
ստորաբաժանումների խնդիրների և գործառույթների սահմանումը,
ինչպես նաև ծառայության աշխատողների կարգավիճակի և
գործառույթների կանոնակարգումը.
➢ փաստաթղթերի հետ աշխատանքների տեխնոլոգխիայի
ընտրությունն ու կարգորոշումը,
➢ աշխատատեղերի և աշխատանքային պայմանների
կազմակերպման բավարարությունը, ծառայության աշխատողների
որակավորման բարձրացումը:

72. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁևԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ


Փաստաթղթերի ձևավորումը կազմակերպության կառավարման
ապարատում դրանց նախապատրաստման, կազմման, համաձայնեցման,
վերարտադրման, վավերացման, առաքման, պահպանման ընթացքում
օրենսդրական ակտերով, նորմատիվային և մեթոդական
փաստաթղթերով սահմանված պահանջների պահպանհումն է:
Անկախ փաստաթղթավորման եղանակից՝ կառավարչական
գործունեության ոլորտում կիրառվող փաստաթղթերին ներկայացվում են
հետևյալ հիմնական պահանջները.
➢ փաստաթղթերի իրավական ուժի ապահովումը,
➢ փաստաթղթերի օպերատիվ կատարման պայմանների ստեղծումը,
➢ փաստաթղթերի ստեղծման, պատճենահանման, մշակման համար
համապատասխան տեխնիկական միջոցների օգտագործման
հնարավորությունների ստեղծումը:
Փաստաթղթերի պահպանման համար հարմարանքների զանգվածային
արտադրությունը և դրանց հետ աշխատանքը պահանջում են թղթերի
ձևաչափերի կանոնավորում և միօրինականացում: Շատ կարևոր տեղ են
զբաղեցնում փաստաթղթերի տվյալների կազմը, դրանց ձևակերպման
կանոնները, փաստաթղթի տեքստին ներկայացվող պահանջները:

73. ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ


ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Փաստաթղթաշրջանառությունը կազմակերպության ներսում կամ մի
քանի կազմակերպությունների միջև փաստաթղթերի շարժն է՝
ստեղծումից կամ ստանալուց մինչև կատարման ավարտը, այսինքն՝
դրանց ուղղորդումը աշխատանքի մեջ։ Փաստաթղթաշրջանառության
կազմակերպումը այն կանոնների մշակումն ու պահպանումն է, որոնց
համապատասխան կազմակեպությունում իրականացվում է
փաստաթղթերի շարժը: Փաստաթղթաշրջանառությունը
գործավարության հիմնական օղակներից է: Այն համարվում է
հաղորակցման գործառույթ, որի իրագործումը պետք է
համապատասխանեցվի գործավարության ընդհանուր նպատակներին:
Փաստաթղթաշրջանառության գրաֆիկը սխեմա է, որը նկարագրում է
առաջնային փաստաթղթերի շարժը կազմակերպության մեջ իրենց
ստացման ժամանակից մինչև փաստաթղթերի արխիվացումը։ Որպես
կանոն՝ գրաֆիկը կազմվում է գլխավոր հաշվապահի ղեկավարության
ներքո։ Ղեկավարը պետք է հաստատի այն՝ ըստ կազմակերպության
հաշվապահական հաշվառման քաղաքականության։ Հաշվապահական
հաշվառման քաղաքականության մեջ պարտադիր չէ մանրամասն
նկարագրել ամբողջ փաստաթղթաշրջանառության գրաֆիկը։ Բավական է
արտացոլել միայն իր գործն ըստ էության լուծող դրույթների։
Ամբողջական ժամանակացույցը ավելի լավ է շարադրել առանձին
կազմակերպման կարգի մեջ։
Փաստաթղթաշրջանառության կազմակերպման ժամանակ անհրաժեշտ է
պահպանել հետևյալ պահանջները.
➢ Փաստաթղթի անցման աստիճանների առավելագույն կրճատում:
➢ Փաստաթղթերի հետադարձ շարժման բացառում կամ
առավելագույն կրճատում:
➢ Յուրաքանչյուր փաստաթղթի տեղաշարժման միատեսակացում և
յուրաքանչյուր տեղաշարժման արդարացվածության ապահովում:

74. ՄՏԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ և ԴՐԱՆՑ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ


Կազմակերպությունում ստացված փաստաթղթերն ընդունված է անվանել
մտից փաստաթղթեր: Կազմակերպությունում մտից փաստաթղթերն
անցնում են շարժման հետևյալ փուլերը՝
➢ Ընդունում և որոշարկում,
➢ Զննում,
➢ Գրանցում,
➢ Քննարկում կազմակերպության ղեկավարի կողմից,
➢ Տեղհասցնում (կատարողներին հանձնումը),
➢ Կատարման հսկողություն,
➢ Կատարված փաստաթղթերի տեղադրում գործում:
Խոշոր կազմակերպություններում փաստաթղթերի ընդունման և
նախնական մշակման հարցերով զբաղվում են գոծավարական հատուկ
ծառայությունները, ոչ մեծ կազմակերպություններում փաստաթղթերը
հանձնվում են կազմակերպության ղեկավարի քարտուղարին: Ստացված
ծրարները բացվում են՝ բացառությամբ «Անձամբ» գրառում ունեցողներից
և հասարակական կազմակերպություններին հասցեագրվածներից։
Ծրարները բացելիս ստուգվում է փաստաթղթերի և ծրարների
համապատասխանությունը։ Եթե նկատվում է ծրարի փաստաթղթի
համարների անհամապատասխանություն, կազմվում է ակտ՝ երկու
օրինակից, որից մեկն ուղարկվում է թղթակցին, իսկ մյուսը մնում է
գործավարությունում:
Կազմակերպությունում ստացվող թղթակցությունը ենթակա է գրանցման:
Կազմակերպության աշխատողներին, անկախ ծառայողական դիրքից,
արգելվում է առանց գրանցման, անմիջականորեն թղթակցությունն
ընդունել այլ կազմակերպությունների ներկայացուցիչներից կամ
ֆիզիկական անձանցից:
Ծրարի վնասվածության մասին նշում է արվում փոստային առաքումների
ցուցակում և ծրարի վրա: Ծրարները պահպանվում և կցվում են
փաստաթղթերին այն դեպքերում, երբ միայն դրանով կարելի է որոշել
թղթակցի հասցեն, փաստաթղթերի առաքման և ստացման ժամանակը
կամ երբ ծրարում բացակայում են առանձին փաստաթղթեր: Ծրարները
կցվում են նաև դատական գործերին, հայցադիմումներին, վճռաբեկ
գանգատներին, քաղաքացիների դիմումներին ու բողոքներին։ Սխալ
ձևակերպված, վնասված կամ սխալ ուղարկված փաստաթղթերը
վերադարձվում են թղթակցին կամ առաքվում ըստ պատկանելության։
Այնուհետև իրականացվում է փաստաթղթերի որոշարկումը:
Փաստաթղթերի որոշարկում նշանակում է փաստաթղթերը
ղեկավարությանը կամ կատարողներին հանձնելու, գրանցման
անհրաժեշտությունը որոշելու, կատարման ժամկետները սահմանելու
համար դրանց առանձնացում Փաստաթղթերի որոշարկումը՝ նախնական
քննարկումն իրականացվում է տվյալ օրվա ընթացքում, իսկ հեռագրերը,
հեռախոսագրերը, ֆաքսերը՝ անմիջապես: Փաստաթղթերը որոշարկելիս
անհրաժեշտ է ղեկավարվել կազմակերպության և նրա կառուցվածքային
ստորաբաժանումների կանոնադրություններով, պաշտոնական
հրահանգներով, գործերի անվանակարգերով, փաստաթղթերի շարժի
սխեմաներով: Որոշարկման արդյունքում փաստաթղթերը լինում են`
➢ Գրանցման ենթակա
➢ Գրանցման ոչ ենթակա,
➢ Ղեկավարի քննարկմանը ենթակա
➢ Առանց ղեկավարի մակագրության կատարման ուղարկվող:
Կառավարությունից և մյուս վերադաս մարմիններից ստացված, ինչպես
նաև ղեկավարության որոշումը պահանջող մյուս կարևոր փաստաթղթերը
գրանցումից հետո մակագրության համար հանձնվում են
կազմակերպության ղեկավարությանը:
Մտից փաստաթղթերի հետ աշխատանքի մյուս փուլը գրանցումն է: Այն
իրականացվում է հետևյալ հաջորդականությամբ՝ գրանցվում են
ստացված փաստաթղթերի տվյալները՝ թղթակիցը, փաստաթղթի
ստացման թվականն ու ինդեքսը, համառոտ բովանդակությունը,
այնուհետև փաստաթուղթը հանձնվում է ղեկավարին քննարկման
համար, որի մակագրությունից հետո գրանցումը շարունակվում է,
գրանցման մատյանում քարտում նշվում է մակագրության տեքստը։
Փաստաթղթերի գրանցումն ավարտվում է այն կատարելուց հետո, երբ
գրանցման փաստաթղթի համապատասխան սյունակում գրառում է
արվում փաստաթղթի կատարման մասին։ Որոշ
կազմակերպություններում կիրառվում է ոչ ընդունելի տարբերակ, երբ
փաստաթղթերի գրանցումն իրականացվում է ղեկավարի կողմից դրանք
քննարկելուց հետո:Այս ամենից հետո մտից փաստաթղթերն ուղարկվում
են կառուցվածքային ստորաբաժանումներ կատարման համար:
Փաստաթղթերի ընդունումը և դրանց հետ աշխատանքների
կազմակերպումն այնպես պետք է կատարվի, որ փաստաթուղթը
կատարման ուղարկվի ստացման օրը: Որոշ հրատապ դեպքերում
փաստաթուղթը կարող է տրվել կատարողին ծանոթանալու մինչև այն
ղեկավարի քննարկմանը հանձնելը։ Եթե փաստաթուղթը պետք է
կատարվի մի քանի կառուցվածքային ստորաբաժանման կամ
պաշտոնատար անձանց կողմից, ապա այն նրանց է հանձնվում
հերթականությամբ կամ բազմացվում և բոլոր կատարողներին է
հանձնվում միաժամանակ: Փաստաթղթերի առաջին օրինակները
հանձնվում են պատասխանատու կատարողին։ Թղթակցություններն
ընդունվում և կատարողներին են հանձնվում, սովորաբար, տնօրենի
մակագրությամբ, քանի որ տնօրենը պետք է իրազեկ լինի բոլոր
գրագրություններին։
Նրանք կարող են խիստ կարևոր լինել՝ կոնֆլիկտային իրավիճակների
հետ կապված, կամ հսկողության վերցված լինել: Երբեմն կատարողին են
հանձնվում առանց ստորագրության եթե սովորական, կրկնվող
գործողություններ են անկնկալում: Փաստաթղթերը պետք է կատարվեն
սահմանված ժամկետներում՝ սպառիչ պատասխան տալով բարձրացված
հարցերին։

75․ ՄՈՒՏՔԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՄԸ


Ստացվող փաստաթղթերի ընդունումը և առաջնային մշակումը
իրականացվում է կազմակերպության ընդհանուր բաժնում: Ընդ որում՝
ընդհանուր բաժինը` , ստուգում է ստացող փաստաթղթերի հասցեների
ճշտությունը, փաստաթղթերի ուղարկման ճշտությունը և
ամբողջականությունը:  բացում է ընդունված փաստաթղթային
փաթեթները (բացառությամբ <<Անձամբ>> նշումով փաստաթղթերի),
տեսակավորում դրանք գրանցման ենթակաների և չգրանցվողների։ 
պահպանում է փաստաթղթրի բացիկները:

Կազմակերպության աշխատանքային ժամին ստացված փաստաթղթերը


անցնում են առաջնային մշակում, նախնական ուսումնասիրում և
ենթակա են գրանցման ստացման օրը`3 ժամվա ընթացքում: Ոչ
աշխատանքային օրերին փաստաթղթերի ստացման դեպքում դրանց
գրանցումը և փոխանցումը համապատասխան մարմիններին
իրականացվում է առաջին աշխատանքային օրվանից: Փաստաթղթի կամ
ծրարի ոչ ամբողջական կամ վնասված լինելու դեպքում ընդհանուր
բաժինը պարզում է դրա պատճառները, անհրաժեշտության դեպքում
կապնվում ստեղծողի/ուղարկողի հետ, իրականացվում է թերությունների
վերացման հետ կապված համապատասխան միջոցառումներ:

76․ ՄՏԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԱՎՏՈՄԱՏԱՑՈՒՄ


Նյութը չի համապատասխանում վերնագրին
Կազմակերպությունում ստացված փաստաթղթերն ընդունված է անվանել մտից
փաստաթղթեր։ Կազմակերպությունում մտից փաստաթղթերը անցնում են շարժման
հետևյալ փուլերը`
➢ ընդունում և որոշարկում.
➢ զննում.
➢ գրանցում.
➢ քննարկում կազմակերպության ղեկավարի կողմից,
➢ տեղ հասցնում (կատարողներին հանձնումը).
➢ կատարման հսկողություն.
➢ կատարված փաստաթղթերի տեղադրում գործում․
➢ գրանցման ենթակա.
➢ գրանցման ոչ ենթակա
➢ ղեկավարի քննարկմանը ենթակա
➢ առանց ղեկավարի մակագրության կատարման ուղարկվող։

Գրանցումն իրականացվում է հետևյալ հաջորդականությամբ․ գրանցվում են


ստացված փաստաթղթերի տվյալները, փաստաթղթի ստացման թվականն ու ինդեքսը,
համառոտ բովանդակությունը, այնուհետև փաստաթուղթը հանձնվում է ղեկավարին
քննարկման համար, որի մակագրությունից հետո գրանցումը շարունակվում է,
գրանցման մատյանում /քարտում/ նշվում է մակագրության տեքստը: Փաստաթղթերի
գրանցումն ավարտվում է այն կատարելուց հետո, երբ գրանցման փաստաթղթի
համապատասխան սյունակում գրառում է արվում փաստաթղթի կատարման մասին։

Որոշ կազմակերպություններում կիրառվում է ոչ ընդունելի տարբերակ, երբ


փաստաթղթերի գրանցումն իրականացնում է ղեկավարի կողմից դրանք քննարկելուց
հետո։ Այս ամենից հետո մտից փաստաթղթերն ուղարկվում են կառուցվածքային
ստորաբաժանումներ (առանձին կատարողների) կատարման համար։ Փաստաթղթերի
ընդունումը և դրանց հետ աշխատանքների կազմակերպումն այնպես պետք է
կատարվի, որ փաստաթուղթը կատարման ուղարկվի ստացման օրը: Որոշ հրատապ
դեպքերում փաստաթուղթը կարող է տրվել կատարողին ծանոթանալու մինչև այն
ղեկավարի քննարկմանը հանձնելը: Եթե փաստաթուղթը պետք է կատարվի մի քանի
կառուցվածքային ստորաբաժանման կամ պաշտոնատար անձանց կողմից, ապա այն
նրանց է հանձնվում հերթականությամբ (ըստ մակագրության, այբբենական կարգի
կամ ինդեքսավորման) կամ բազմացվում և բոլոր կատարողներին է հանձնվում
միաժամանակ: Փաստաթղթերի առաջին օրինակները հանձնվում են
պատասխանատու կատարողին: Թղթակցություններն ընդունվում և կատարողներին
են հանձնվում սովորաբար տնօրենի մակագրությամբ, քանի որ տնօրենը պետք է
իրազեկ լինի բոլոր գրագրություններին: Նրանք կարող են խիստ կարևոր լինել՝
կոնֆլիկտային իրավիճակների հետ կապված։ Երբեմն կատարողին են հանձնվում
առանց ստորագրության, եթե սովորական, կրկնվող գործողություններ են
անկնկալում: Փաստաթղթերը պետք է կատարվեն սահմանված ժամկետներում`
սպառիչ պատասխան տալով բարձրացված հարցերին:
77. ԵԼԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
Կազմակերպությունից ուղարկվող փաստաթղթերը անվանվում են
<<ելից>>։ Ելքային փաստաթղթերի մշակումը կազմված է հետևյալ
գործողություններից.

➢ ելքային փաստաթղթի նախագծի կազմումը,


➢ փաստաթղթի նախագծի ձևակերպման ճշտության ստուգումը,
➢ փաստաթղթի նախագծի համաձայնեցումը,
➢ ղեկավարի ստորագրումը,
➢ փաստաթղթի գրանցումը,
➢ փաստաթղթի ինդեքսի (համարի) նշումը,
➢ հասցեագրման ճշտության ստուգումը,
➢ փաստաթղթի առաքումը հասցեատիրոջը,
➢ գործի մեջ երկրորդ օրինակի(պատճենի) տեղադրումը:

Ելքային փաստաթղթի նախագիծը կատարողն է կազմում, դրա


ձևակերպման ճշտությունը ստուգում է կազմակերպության քարտուղար-
ռեֆերենտը:
Մի շարք դեպքերում ելքային փաստաթղթի նախագիծը պետք է
համաձայնեցվի կազմակերպության մյուս մասնագետների հետ: Այդպիսի
համաձայնեցումը ձևակերպվում է կազմակերպության ղեկավարի
մակագրությամբ (վիզայով):
Ելքային փաստաթղթի պատրաստ նախագիծը ներկայացվում է
կազմակերպության ղեկավարի ստորագրությամբ: Դրա հետ կարող են
ներկայացվել այլ փաստաթղթեր, որոնց հիման վրա կազմվել է ելքային
փաստաթղթի նախագիծը (նախաձեռնողական փաստաթղթեր,
պայմանագրեր, ակտեր):

78․ ՆԵՐՔԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ


Յուրաքանչյուր կազմակերպություն իր առջև դրված խնդիրները վճռելու
համար ստեղծում է այսպես կոչված ներքին փաստաթղթեր: Դրանք
ստեղծվում են հիմնականում ներքին բնույթ ունեցող հարցերի լուծման
համար։ Նման փաստաթղթերի շարքն են դասվում հրամանները,
հրահանգները, կանոնները, զեկուցագրերը, բացատրագրերը և այլն։

Այդպիսի փաստաթղթերից մեկը (հրամանը) մինչև վերջնական տեսքի


գալը անցնում է հետևյալ փուլերը՝
➢ փաստաթղթի նախագծի կազմում.
➢ փաստաթղթի նախագծի նշագրում.
➢ ստորագրում. Գրանցում.
➢ բազմացում և հանձնում կատարողներին.
➢ կատարման հսկողություն.
➢ կատարված փաստաթղթի կցում գործին:

Հիմնական գործունեության վերաբերյալ հրամանը ստեղծվում է


կառուցվածքային ստորաբաժանումների կամ կազմակերպության
պատասխանատու աշխատողների կամ առաջատար մասնագետների
նախաձեռնությամբ, կամ էլ վերադաս կազմակերպության
հանձնարարությամբ: Կազմակերպության ղեկավարն է որոշում այն
անձանց (անձին) շրջանակը, որոնց հանձնարարվում է հրամանի
նախագծի պատրաստումը։

Հրամանի նախագիծը պատրաստվում և ձևակերպվում է ըստ ՀՍՏ 6.3.-98


Հայաստանի ստանդարտի։ Հրամանի նախագծի հետ ծանոթանում են
կազմակերպության իրավախորհրդատուն և շահագրգռված բոլոր
անձինք, իսկ այնուհետև հանձնվում է ղեկավարի ստորագրությանը։
Ստորագրվելուց հետո հրամանն անպայման ենթակա է սահմանված ձևով
գրանցման։ Գրանցման մատյանում (քարտում) նշվում է հրամանի
համարն ու թվականը, վերնագիրը (համառոտ բովանդակությունը), այն
ստորագրողի ազգանունը, կատարողները։
Գրանցելուց՝ հետո հրամանը բազմացվում է անհրաժեշտ քանակությամբ։
Հրամանի բնօրինակը կցվում է գործին, իսկ պատճենները հանձնվում են
կատարողներին:

Ներքին փաստաթղթերը սովորաբար իրենց պատրաստման և


ձևակերպման փուլում նման են ելից փաստաթղթերին, իսկ կատարման
փուլում մտից փաստաթղթերին:

79․ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ և ԳՐԱՆՑՈՒՄԸ


Փաստաթղթերը կարող են ստացվել փոստով, բերվել սուրհանդակի կամ
այցելուների կողմից, ընդունվել հեռախոսով, ֆաքսով, էլեկտրոնային
փոստով։ Փաստաթղթերը կազմակերպության մեջ ընդունվում են
կենտրոնացված թղթակցության բաժնում գրասենյակի հատուկ
նշանակած աշխատակցի կամ քարտուղարի կողմից։ Հիմնարկության
մյուս աշխատակիցները կազմակերպություններից ու քաղաքացիներից
չպետք է թղթակցություն ընդունեն։

Անկախ հասցեատիրոջից՝ թղթակցությունը կազմակերպության մեջ


փոխանցվում է քարտուղարին, որպեսզի ապահովի հաշվառում բոլոր
փաստաթղթերի համար, ապահովի դրանց մշակման կարգը և մեթոդների
միասնությունը;
Փաստաթղթերի գրանցումը փաստաթղթերի ստեղծման կամ ստացման
փաստի արձանագրությունն է դրանց հերթական համարներ
հատկացնելու և դրանց մասին հաստատված տեղեկությունների գրառման
միջոցով։ Գրանցումը հետապնդում է 3 նպատակ՝

1. փաստաթղթերի հաշվառում,
2. դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն,
3. փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատու աշխատանքի կատարում։
Գրանցման են ենթակա բոլոր այն փաստաթղթերը, որոնք պահանջում են
հատուկ հաշվառում, կատարում, և օգտագործում՝ տեղեկատու
նպատակներից ելնելով՝ անկախ ստացման միջոցից։

Փաստաթղթերից, որպես կանոն, առանձնացնում են հետևյալ տվյալները՝


➢ Ստացման անսաթիվ,
➢ Մուտքային համար,
➢ փաստաթղթի համար,
➢ փաստաթղթի հեղինակ,
➢ խորագիր,
➢ մակագրություն,
➢ կատարման ժամկետ,
➢ կատարողը,
➢ կատարման ընթացք,
➢ գործի համարը։
Գրանցման ձևերը կարող են լինել 3 տեսակի

1. մատյանային,
2. քարտակին,
3. ավտոմատացված, էլեկտրոնային։

Գրանցման մատյանային համակարգը հատկապես հարկավոր է, երբ


փաստաթղթերի հաշվառումը բացառիկ նշանակություն ունի դրանց
հետագա ընթացքի համար, օրինակ՝ կրթության ոլորտում փաստաթղթերը
հանձնելիս։ Մատյանային համակարգը կարելի է կիրառել նաև այն
դեպքում, երբ ստացվում են աննշան քանակությամբ փաստաթղթեր,
օրինակ՝ քաղաքացիների գրանցումը։

Մատյանայինի հետ համեմատած՝ առավել նպատակահարմար է կիրառել


փաստաթղթերի գրանցման քարտային համակարգը։ Քարտի ձևը կազմում
է հենց կազմակերպությունում և գրառվում է գործավարության հրահանգի
մեջ։
Ամենից խնայողական և արդյունավետ է փաստաթղթերի
համակարգչային գրանցումը։

80․ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ


ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՐևՈՐՈՒԹՅՈՒՆԸ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Կազմակերպության կառավարչական գործունեության փաստաթղթային
ապահովման աշխատանքը կառավարչական գործունեության
առանձահատուկ բաղադրամաս է, ինչպես նաև այն պահանջում է
նյութական ու ժամանակային զգալի ծախս և այդ աշխատանքին հատուկ
պատրաստված անձնակազմի ներգրավում։
Ելնելով վերը նշվածից՝ նպատակահարմար է ներկայացնել կառավարման
փաստաթղթային ապահովման խնդիրների իրագործումը՝ ըստ
կազմակերպության առանձին ստորաբաժանումների։ Կառավարման
փաստաթղթային ապահովման համակարգը լուծում է հետևյալ
խնդիրները․
➢ խորհրդակցությունների, արձանագրությունների պատրաստում,
տրված հանձնարարությունների հաշվառում և կատարման
վերահսկում,
➢ առաջարկությունների, դիմումների և բողոքների գրանցում,
հանձնարարությունների հաշվառում և վերահսկում,
➢ փաստաթղթերի, նամակների գրանցում, հանձնարարությունների
հաշվառում,
➢ որոշումների և կարգադրությունների գրանցում,
հանձնարարությունների հաշվառում,
➢ հանձնարարությունների կատարման ընթացքի և կատաարողական
կարգապահության վերլուծություն,
➢ փաստաթղթերի արխիվացում։
<<Կառավարման փաստաթղթային ապահովում>> համակարգը լինում է 2
տեսակ՝
1. լոկալ, երբ ծրագիրն իր տվյալների շտեմարանով տեղադրվում և
շահագործվում է մեկ համակարգչի մեջ,
2. ցանցային, երբ ծրագիրն իր տվյալների շտեմարանով տեղադրվում է
server-ի վրա, որից օգտվում են մյուս համակարգիչները, կայանները։
Այսպիսով՝ կազմակերպության փաստաթղթային ապահովման
ծառայությունը (ՓԱԾ) ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանում է,
որի հիմնական գործառույթն է կառավարչական փաստաթղթերի հետ
տարվող աշխատանքնորի կազմակերպումը։ Ծառայությունն ուղղված է
հիմնականում կառավարչական կառույցների գործունեության ու
փաստաթղթային տեղեկատվական-գործընթացների ապահովմանը։
ԿՓԱ ծառայությունն ունի իր ղեկավարը, ով իր հերթին ենթարկվում է
անմիջապես կազմակերպության ղեկավարին։
ԿՓԱ ծառայության գործառույթները իրականացնում են
❖ Գործավար-օպերատորը,
❖ Մեքենագրող-օպերատորը,
❖ Քարտուղարը։
Միջին և խոշոր կազմակերպություններում ծառայության կազմը
բավականին մեծաթիվ է և սովորաբար ներառում է․
❖ Քարտուղարություն,
❖ Ընդհանուր բաժին,
❖ Տեղեկատվական բաժին,
❖ Հաշվառման-գրանցման բաժին,
❖ Հսկիչ-տեսչական բաժին,
❖ Իրավաբանական բաժին,
❖ Արխիվային պահպանման բաժին,
❖ Օժանդակ բաժին հետևյալ կառուցվածքով՝ քաղաքացիների
դիմումների ընդունման գրասենյակ, պատճենահանման-
բազմացման գրասենյակ, թարգմանությունների ու գրառումների
գրասենյակ։

81. ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ


ՆԿԱՏՄԱՄԲ
Կառավարման գործառույթներից մեկը հանձնարարության կատարման
հսկողությունն է: Կատարման հսկողության ենթակա են կատարում
պահանջող փաստաթղթերը, ինչպես նաև կազմակերպության ղեկավարի
որոշ մամբ ելից, մտից և ներքին կարևոր փաստաթղթերը: Կատարման
հսկողության նպատակն է առաջ քաշված հարցերի ժամանակին և
որակյալ լուծման ապահովումը։

Կազմակերպությունում կարող են կատարման հսկողության վերցնել նաև


ղեկավարի բանավոր կարգադրությունները։ Իր բնույթով հսկողությունը
բաժանվում է
➢ ըստ էության հարցի լուծման,
➢ ըստ ժամկետների կատարման:
Ըստ էության հսկողությունը գնահատումն է, թե ինչքանով է ճիշտ, հաջող,
ամբողջական լուծվել հարցը: Պատասխանատվությունը՝
փաստաթղթերում բարձրացված հարցերի ճիշտ և ժամանակին լուծելու
համար, կրում են կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներն
ու աշխատակիցները: Փաստաթղթերի կատարման ժամկետների
հսկողությունն իրականացնում է գործավարական ծառայությունը։
Փաստաթղթերի կատարման ժամկետների հսկողությունն ունի հետևյալ
տեխնոլոգիական կառուցվածքը՝ փաստաթուղթը կատարման
հսկողության վերցնելը, փաստաթուղթը ժամանակին կատարողներին
հանձնելու փաստի ստուգումը, հսկողության ենթակա փաստաթղթերի
տվյալների ճշգրտումը կապված կատարման ժամկետների փոփոխման
հետ, կատարողից կատարողին փաստաթղթերի փոխանցումը, հիշեցումը
կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին ու
աշխատակիցներին՝ չկատարված փաստաթղթերի մասին,
փաստաթղթերի կատարման վիճակի և ընթացքի մասին
ղեկավարությանը տեղեկացնելը, փաստաթղթերի կատարման մասին
տվյալների գրանցումը, կազմակերպության գործերի ընդհանուր վիճակի
և կատարողական կարգապահության մակարդակի վերլուծությունը:
Փաստաթղթերի կատարման ժամկետները հաշվվում են օրացուցային
օրերով՝ սկսած ստորագրման (հաստատման) թվականից, իսկ մտից
փաստաթղթերի համար՝ սկսած ստացման թվականից: Գոյություն ունեն
փաստաթղթերի կատարման տիպային և անհատական եղանակներ:

82. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ


ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
Առավել արդյունավետ է փաստաթղթերի կատարման հսկողությունն
իրականացնել համակարգչի միջոցով: Փաստաթղթի գրանցման քարտի
«Կատարման ժամկետը Հսկողության թվագրումը/» դաշտը լրացնելու
դեպքում փաստաթուղթը մեքենայաբար անցնում է հսկողության:
Փաստաթղթերի կատարման հսկողությունն ապահովող աշխատակիցը
ամեն օր աշխատանքը սկսում է՝ համակարգչի ցուցասարքի վրա դուրս
բերելով, իսկ անհրաժեշտության դեպքում թղթի վրա տպելով այն
փաստաթղթերի ցուցակը, որոնց կատարման ժամկետները լրանում է այդ
օրը: Համապատասխան ծրագրավորման դեպքում այդ ցուցակը կարող է
մեքենայաբար տպագրվել աշխատանքային օրվա սկզբում:

Էլեկտրոնային փոստով աշխատող կազմակերպություններում


կատարողները փաստաթղթի կատարման ժամկետները լրանալու մասին
նախօրոք զգուշացվում են էլեկտրոնային հաղորդագրությամբ
/ընդունման պարտադիր ծանուցումով/: Հատուկ ծրագրերը
հնարավորություն են տալիս համակարգչի ցուցասարքին պատկերել այն
փաստաթղթերի ցուցակները, որոնց կատարման ժամկետները լրանալու
են որոշակի ժամանակահատվածում: Հսկողության մեքենայացված
համակարգը հնարավորություն է տալիս հետևել ինչպես կատարման
ժամկետներին, այնպես էլ կատարողներին, ինչը հնարավորություն է
տալիս որոշել աշխատողների ծանրաբեռնվածությունը, հետևաբար դրա
հիման վրա կարելի է առավելագույն օբյեկտիվությամբ սահմանել
աշխատողների պարգևատրումները։ Կազմակերպության ներքին
ցանցերի գործածության դեպքում համակարգիչը ցանկացած պահի
կարող է տալ կատարման ժամկետները լրացած, չկատարված
փաստաթղթերի ցուցակները՝ ըստ ժամկետների, կատարողների,
փաստաթղթերի տեսակների և ծրագրված այլ տվյալների։
Համապատասխան ծրագրերի կիրառման դեպքում առաջադրված ձևով
կազմված վերլուծական տեղեկանքները կարող են անմիջապես
պատկերվել կազմակերպության ղեկավարի համակարգչի ցուցասարքին:
Այսպիսով՝ հստակ կազմակերպված կատարման հսկողությունը
հանդիսանում է աշխատողների արդյունավետ աշխատանքի միջոց․
կազմակերպությունում ձևավորում է աշխատանքային բարենպաստ
մթնոլորտ, ինչն իր հերթին ապահովում է այն բանի ընկալումը, որ
ցանկացած հանձնարարություն պետք է կատարվի ժամանակին, ճիշտ,
որակով և այլն։

83.ՓԱՍՏԱԹՂԹԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ


Կատարումից հետո փաստաթղթերը որոշակի ժամանակ պահպանվում
են կազմակերպությունում: Դրանք հեշտությամբ գտնելու և օգտագործելու
համար անհրաժեշտ է կատարված փաստաթղթերի որոշակի
համակարգում, այսինքն' դրանց խմբավորում: Գործը մեկ հարցի կամ
գործունեության ոլորտին վերաբերող փաստաթղթերի ամբողջությունը
կամ փաստաթուղթն է՝ զետեղված առանձին շապիկի մեջ: Որպեսզի գործը
ճիշտ կազմավորվի և ապահովվի անհրաժեշտ տեղեկատվության
օգտագործման հնարավորությունը, փաստաթղթերը դասակարգում են,
այսինքն' ըստ պահպանման ժամկետների դրանք բաժանում խբերի:
Գործերի անվանացանկը բազմագործառնական փաստաթուղթ է, որն
օգտագործվում է տարբեր նպատակներով: Կազմակերպության
կառուցվածքի ուսումնասիրման ժամանակ գործերի անվանացանկն ունի
տեղեկատվական նշանակություն: Անվանացանկի մեջ մտնող
յուրաքանչյուր գործում ներառված փաստաթղթերն ունեն իրենց
պահպանման ժամկետը: Որպես գործավարության հիմնական
գործիքներից մեկը՝ գործերի անվանացանկը պետք է բավարարի մի քանի
պահանջների, որոնցից գլխավորներն են.
➢ կազմակերպության գործունեության ընթացքում ստացված բոլոր
փաստաթղթերի ընդգրկում,
➢ գործում մշտական և ժամանակավոր պահպանման ժամկետներով
փաստաթղթերի առանձին խմբավորում, գործերի վերնագրերի
որոշակի և հատուկ ձևակերպում, որն ամբողջությամբ պետք է
արտացոլի դրանցում ընգրկված փաստաթղթերի կազմն ու
բովանդակությունը և բացառի այն փաստաթղթերի ընդգրկումը
գործի մեջ, որոնք չեն համապատասխանում դրա բովանդակությանն
ու պահպանման ժամկետներին,
➢ անվանացանկի ներսում գործերի համակարգում' ըստ
դրանցկարևորության և պահպանման ժամկետների:
Տիպային անվանացանկը համարվում է նորմատիվային փաստաթուղթ և
կազմվում է այն կազմակերպությունների համար, որոնք իրենց
գործունեության բնույթով ու կառուցվածքով համասեռ են:
Գործերի օրինակելի անվանացանկը գործունեության բնույթով համասեռ,
բայց կառուցվածքով տարբեր կազմակերպությունների համար
սահմանում է գործերի օրինակելի կազմ և հանձնարարական բնույթ է
կրում:
Գործերի անվանացանկի մշակումը կատարվում է հետևյալ փուլերով.
➢ անվանացանկի մեջ ընդգրկվող փաստաթղթերի շրջանակի որոշում,
➢ գործերի վերնագրերի (անվանումների) կազմում,
➢ անվանացանկի դասակարգման սխեմայի մշակում,
➢ գործերի պահպանման ժամկետների որոշում,
➢ գործերի ինդեքսավորման համակարգի որոշում:
Գործերի անվանացանկը մշակվում է փաստաթղթային ապահովման
համար պատասխանատու ծառայության կամ անձի կողմից և
համաձայնեցվում է կազմակերպության արխիվի հետ:
Գործերի անվանացանկին համապատասխան կատարված
փաստաթղթերի խմբավորումը որպես գործ և նրա ներսում դրանց
համակարգումը կոչվում է գործի ձևավորում: Գործի ձևավորումն սկսվում
է օրացուցային տարվա սկզբից, երբ անվանացանկում նշված
յուրաքանչյուր գործի համար բացվում է նոր թղթապանակ:
Գործի ձևավորման (կազմավորման) աշխատանքը բաղկացած է երեք
փուլից.
1. ըստ թղթապանակների կատարված փաստաթղթերի բաշխում և
դասավորում,
2. գործի ներսում որոշակի հաջորդականությամբ փաստաթղթերի
տեղավորում,
3. գործի շապիկի ձևավորում (ձևակերպում):
Գործում կարող են կարվել միայն անվանացանկով նախատեսված
փաստաթղթերը: Գործի ներսում փաստաթղթերը համակարգվում են՝
որոշակի սկզբունքներից ելնելով: Առավել էական և գործնական
տեսակետից ավելի հարմար են հարցատրամաբանական,
ժամանակագրական, այբբենական և համարակալության սկզբունքներրը:
Այդպիսի համակարգումը համընկնում է փաստաթղթերի
ժամանակագրական տեղադրման հետ:
Փաստաթղթերի տարբեր տեսակներ ունեն համակարգման իրենց
առանձնահատկությունները:
➢ Կարգադրական բնույթի փաստաթղթերը գործում կարվում են՝ ըստ
փաստաթղթերի տեսակների և ըստ ժամանակագրության:
➢ Գործում արձանագրությունները խմբավորվում են
ժամանակագրական կարգով և ըստ համարների:
➢ Պլանային և հաշվետու փաստաթղթերը պահպանվում են այն
տարիների գործերում, որոնց դրանք վերաբերում են իրենց
բովանդակությամբ անկախ կազմման կամ ստացման ժամանակից:
➢ Ֆինանսական դրամական փաստաթղթերը խմբավորվում են՝ ըստ
համարների։
➢ Անձնական գործերում փաստաթղթերը տեղաբաշխում,
դասավորում են հետևյալ հաջորդականությամբ. անձնական
գործում ունեցած փաստաթղթերի ներքին ցուցակը, աշխատանքի
ընդունման դիմումը, կադրերի հաշվառման թերթիկը (անկետան),
ինքնակենսագրությունը, կրթության մասին փաստաթուղթը,
նշանակման, տեղափոխման, ազատման մասին հրամաններից
քաղվածքները, կադրերի հաշվառման թերթիկի լրացումները, տվյալ
անձին վերաբերող տեղեկանքները (բացի առողջության կամ
բնակության տեղի մասին երկրորդական տեղեկանքներից) և այլ
փաստաթղթերը:
Այս խմբի շրջանակներում փաստաթղթերը դասավորվում են
ժամանակագրական հաջորդականությամբ:
Գործերի ձևավորման ժամանակ փաստաթղթերի համակարգման
սկզբունքների հետ վում նաև գորիաների փաստաթղթերի համար
պարտադիր մի շարք կանոններ.
➢ Գործում կարվում են միայն կատարված փաստաթղթերը:
Չկատարված կամ վերադարձման ենթակա փաստաթղթերը գործում
կարելն արգելվում է:
➢ Գործում կարվում են միայն կատարված փաստաթղթերը:
Չկատարված կամ վերադարձման ենթակա փաստաթղթերը գործում
կարելն արգելվում է:
➢ Գործում կարվող յուրաքանչյուր փաստաթուղթ պետք է
ձևակերպված լինի գործող ստանդարտներին և նորմատիվային
մյուս ակտերին համապատասխան:
➢ Փաստաթղթերը գործի մեջ դրվում են մեկ օրինակով:
➢ Մշտական և ժամանակավոր պահվող փաստաթղթերը
խմբավորվում են առանձին գործերում:
➢ Բացի փոխանցվող գործերից՝ գործի մեջ խմբավորվում են մեկ
օրացուցային տարվա փաստաթղթերը:
➢ Յուրաքանչյուր գործի հաստությունը չպետք է գերազանցի 30-40 մմ,
որը կազմում է մոտ 250 թերթ: Եթե գործը մեծ է, բաժանում են
հատորների: Յուրաքանչյուր գործի հատորների քանակը նշվում է
անվանացանկում տարվա վերջին:
Մինչև կազմակերպության արխիվ հանձնելը գործերը պահվում են
կազմավորման վայրում կառուցվածքային ստորաբաժանումներում: Փոքր
կազմակերպություններում գործերը պահվում են քարտուղարի մոտ:
Գործերը դասավորվում են փակվող, չհրկիզվող պահարաններում:
Դարակների վրա գործերը դասավորվում են ուղղահայաց դիրքով
անվանացանկում նշված հաջորդականությանը համապատասխան:
Յուրաքանչյուր գործի շապիկի կռնակի վրա նշվում է ըստ անվանացանկի
դրա դասիչը, իսկ անվանացանկը փակցվում է պահարանի դռան ներսի
կողմում:
Ներքին ցուցակը կազմվում է այն գործերի համար, որոնք հատկապես
արժեքավոր, սահմանափակ մատչելիության, անձնական գործերին
վերաբերող և նման կարգի այլ փաստաթղթեր են պարունակում: Ներքին
ցուցակը դրվում է գործի սկզբում: Նրանում ներգրվում են տվյալ գործում
կարվող յուրաքանչյուր փաստաթղթին վերաբերող տվյալները: Գործն այլ
կազմակերպության տալու կամ տրամադրելու թույլտվություն կարող է
տալ միայն կազմակերպության ղեկավարը:

84. ՓԱՍՏԱԹՂԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ


ԱՐԽԻՎԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ
Գործավարությունում փաստաթղթերի հետ աշխատանքի ավարտական
փուլը հետագա պահպանման և օգտագործման համար գործերի մշակումն
է: Այն ներառում է փաստաթղթերի գիտական և գործնական
արժեքավորության գնահատումը (փորձաքննությունը), գործերի
ձևավորումը, մշտական և ժամանակավոր (10 տարուց ավելի)
պահպանման գործերի կազմումը: Կազմակերպությունների
գործունեության ընթացքում ստեղծվում են գիտական և գործնական
տարբեր նշանակության փաստաթղթեր: Դրանց գերակշիռ մասը տարբեր
բնույթի տեղեկություններ է պարունակում։ Օպերատիվ նպատակով այդ
տեղեկությունների օգտագործումից հետո այդպիսի փաստաթղթերը
կորցնում են իրենց նշանակությունը և դրանց հետագա պահպանումն
աննպատակահարմար է: Մյուս փաստաթղթերն իրենց նշանակությունը
պահպանում են տարիներ: Սակայն կան փաստաթղթեր, որոնք գիտական
և գործնական նշանակության արժեքավոր տեղեկատվություն են
պարունակում և պետք է պահպանվեն մշտապես: Դրա հետ կապված էլ
որոշվում են փաստաթղթերի պահպանման տարբեր ժամկետներ:
?Պահպանման ժամկետը կարող է լինել ժամանակավոր` մինչև 10 տարի,
ժամանակավոր` 10 տարուց ավելի և մշտական: ? Մշտական և 10 տարուց
ավելի պահպանման ժամկետ ունեցող ավարտված գործերը երկու
տարվա ընթացքում պահպանվում են կառուցվածքային օղակում
տեղեկատու աշխատանքի համար: Դրանից հետո դրանք հանձնվում են
կազմակերպության արխիվ կամ մնում են կառուցվածքային օղակում, եթե
դրա վրա դրված է համապատասխան գործառույթ:
Պարունակած տեղեկատվության կարևորությունից ելնելով` կատարվում
է փաստաթղթերի արժեքավորության փորձաքննություն, որի հիմնական
խնդիրներն են.
1. պետական արխիվ մշտական պահպանման հանձնելու նպատակով
քաղաքական, տնտեսական, գիտական և մշակութային կարևոր
նշանակություն ունեցող փաստաթղթերի ընտրում,
2. ժամանակավոր պահպանման համար գիտական և պատմական
արժեք չունեցող, սակայն գործնական նշանակությունը պահպանող
փատաթղթերի ընտրում,
3. գիտական արժեք չունեցող և գործնական նշանակությունը կորցրած
փաստաթղթերի առանձնացում և ոչնչացում:

85․ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎ
Արխիվը տեղակայող շենքերի պահանջները. Նախ և առաջ հարկ է հաշվի
առնել, որ արխիվի տեղադրումն անթույլատրելի է խարխուլ շենքերում,
փայտե շենքերում, խոնավ մայրուղով շենքերում, նկուղներում,
ձեղնահարկի սենյակներում, վառարանով ջեռուցմամբ: Հարմարեցված
շենքերում արխիվային փաստաթղթերը պահելու համար նախատեսված
տարածքները պետք է լինեն մեկուսացված շենքի մնացած մասից: Չի
թույլատրվում տեղադրել արխիվային փաստաթղթեր հասարակական
սննդի ծառայությունների, սննդի պահեստների, հրդեհային վտանգավոր և
ագրեսիվ նյութեր պահող կամ հրդեհավտանգ և քիմիական
տեխնոլոգիաներ օգտագործող կազմակերպությունների կողմից
զբաղեցված շենքի տարածքում: Սենյակից պետք է հեռու լինեն հրդեհային
անվտանգություն առարկաները. օրինակ, բենզալցակայանները,
ավտոկանգառները, ավտոտնակները: Արխիվի լիարժեք գործունեության
համար անհրաժեշտ են հետևյալ առանձին սենյակները.

➢ արխիվային պահեստ.
➢ փաստաթղթերի ստացման, փաստաթղթերի ժամանակավոր
պահման, փաստաթղթերի հավատարմագրման սենյակ.
➢ փաստաթղթերի օգտագործման սենյակ.
➢ արխիվի աշխատողների աշխատանքային սենյակները
(սենյակը):
Արխիվի պահեստում խողովակի տեղադրումը, ջրամատակարարում և
կոյուղի, տեխնոլոգիական կամ կենցաղային ջրային ելքերը բացառվում
են: Արխիվային պահեստի գտնվելու վայրը պլանավորելիս հարկ է հաշվի
առնել պատուհանների կողմնորոշումը։ Կարևոր է նաև շինարարական
նյութերի ճիշտ ընտրությունը։ Ներքին հարդարման համար
նախատեսված նյութը չպետք է փոշի հավաքի, դրա աղբյուրը լինի կամ
թղթերի համար վտանգավոր քիմիական նյութեր թողարկի։

86. ՀՀ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ


ՀՀ արխիվային հավաքածուն ներառում է` պատմամշակութային
նշանակության փաստաթղթեր, իրավական ակտեր, գործավարական
փաստաթղթեր, գիտահետազոտական արդյունքներ պարունակող
փաստաթղթեր, քաղաքաշինական, կինո-ֆոտո փաստաթղթեր,
էլեկտրոնային փաստաթղթեր, ձեռագրեր, նկարներ, գծագրեր,
հուշագրություն և այլ փաստաթղթեր:
Պետական և համայնքային արխիվներում պահպանվող ՀՀ արխիվային
գրանցամատյաններում պահվում են անժամկետ ու անհատույց
օգտագործման իրավունքով:
Համայնքի ավագանին կարող է որոշում կայացնել համայնքի արխիվի
ստեղծման, վերակազմակերպման կամ լուծարման մասին, ինչպես նաև
իրավասու է համայնքային սեփականություն հանդիսացող արխիվային
փաստաթղթերի սեփականությունը փոխանցելու պետությանը: Ընդ որում,
համայնքային արխիվների ֆինանսական ապահովումն իրականացվում է
համայնքային բյուջեների հաշվին:
Պետական մարմինները, պետական կառավարման և տեղական
ինքնակառավարման մարմինները, պետական հիմնարկները և
կազմակերպությունները իրենց գործունեության ընթացքում առաջացած
արխիվային փաստաթղթերի համալրման, հաշվառման, պահպանության
և օգտագործման նպատակով, պարտավոր են ստեղծել աշխատակազմի
արխիվներ, մինչև պետական կամ համայնքային արխիվ պահպանության
հանձնելը:
87. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՐԽԻՎ
«Էլեկտրոնային արխիվ» ծրագրերի առկայության դեպքում
փաստաթղթերի հաշվառումը և պատճենահանումը կատարվում է
ավտոմատ եղանակով: Փոքր կազմակերպություններում այն
իրականացվում է ձեռքով. Փաստաթղթերը բաժանվում են ըստ
պահպանման ժամկետների: Միևնույն պահպանման ժամկետով ոչ
մեծաքանակ փաստաթղթերը տեղադրվում են մեկ թղթապանակի մեջ:
Արխիվային գործի պահանջներով նախատեսվում է, որ փաստաթուղթը
պետք է պահպանվի տեղեկատվության այն կրիչի վրա, որի վրա ստեղծվել
է: Այդ պատճառով էլեկտրոնային կրիչների վրա փաստաթղթերի
պահպանումը չի արգելվում, բայց չի էլ խրախուսվում: Կոշտ
սկավառակներով արխիվային տեղեկատվության տևական պահպանումը
նույնպես հուսալի չէ՝ դրանց խափանումների պատճառով:
Կոշտ սկավառակի վրա որոշակի ժամանակահատվածում
փաստաթղթերը կուտակելուց հետո կատարվում է դրանց
պատճենահանումն արտաքին կրիչի վրա: Մեկ կրիչի վրա
պատճենահանվում են միևնույն պահպանման ժամկետն ունեցող
փաստաթղթերը: Համակարգչային կրիչների վրա փաստաթղթային
տեղեկատվության պահպանման ժամկետները որոշվում են ընդհանուր
հիմունքներով՝ ըստ համապատասխան ցանկի հոդվածների:
Ներկայումս արխիվային փաստաթղթերի գրառման միակ հնարավոր
կրիչը կարող է համարվել չվերագրառվող օպտիկական սկավառակը: Եթե
փաստաթղթերն օգտագործվում են օպերատիվ աշխատանքի համար,
նրանք կարող են մնալ կոշտ սկավառակի վրա:
Գործավարական տարին ավարտելուց հետո կատարվում է
կազմակերպության փաստաթղթերի տվյալների տեսակավորումն ըստ
գործերի: Կազմակերպությունների նախորդ տարվա փաստաթղթերի
մասին տվյալները օգտագործվում են գործերի բոլոր փաստաթղթերը
ցուցակագրելու համար: Գործերի ներսում փաստաթղթերը
տեղաբաշխվում են ըստ մուտքագրման:

You might also like