You are on page 1of 11

Ընդունակություններ

Ընդունակությունների
տեսակները

Պոտենցիալ Ընդհանուր

Իրական Հատուկ
 Ընդունակություններն անձի այն ներհոգեկան
առանձնահատկություններն ու դրանց համադրություններն
են, որոնք նրան թույլ են տալիս տիրապետել որոշակի
գործունեության կատարման համար անհրաժեշտ
գիտելիքների, կարողությունների ու հմտությունների և
արդյունավետորեն կատարել այդ գործունեությունը:

 Ընդունակությունները գիտելիքների և հմտությունների


յուրացման ներքին պայմաններն են և չեն կարող հանգեցվել
այդ գիտելիքներին և հմտություններին, այսինքն
ընդունակությունների դրսևորման և օգտագործման
արդյունքներին:
Պոտենցիալ անվանում են մարդու այն
ընդունակությունները, որոնց բնական
նախադրյալները մարդու մեջ կան, բայց ուսուցման,
վարժությունների և աշխատանքի միջոցով դեռևս չեն
զարգացել ու ձևավորվել:

Իրական անվանում են արդեն ձևավորված


ընդունակությունը, որը մարդուն թույլ է տալիս
կատարել արդյունավետ գործունեություն:
Ընդհանուր են կոչվում այն ընդունակությունները, որոնք
ապահովում են մարդու համեմատաբար հեշտ ու արդյունավետ
գործունեությունը:

Հատուկ ընդունակությունը գործունեության որևէ առանձին , նեղ


բնագավառում հաջողությամբ գործելու ներքին
հնարավորությունն է: Այդպիսին են, օրինակ, մաթեմատիկական,
լեզվական, երաժշտական, մարզական և շախմատային
ընդունակությունները:
Լ. Թերստոունի տեսակետը

Ամերիկացի հոգեբան Լ.
Թերստոունը 56 տարբեր
թեստերի օգնությամբ 240
ուսանողների ստուգման
ենթարկելով պարզեց, որ մարդու
բանականությունը կազմված է 7
առանձին գործոններից կամ
առաջնային մտավոր
ընդունակություններից:
S-առարկաների տարածական հարաբերությունները ըմբռնելու և
մտապատկերելու ընդունակություն:

P-ընկալման արագությունը, առաջին հերթին տեսողությամբ


առարկաների հատկությունները արագորեն և ճիշտ ըմբռնելու
ընդունակություն:

N-արագ ու ճիշտ հաշվումներ, թվերի հետ գործողություններ


կատարելու և թվաբանական խնդիրներ լուծելու ընդունակություն :

V-խոսքն ըմբռնելու, խոսքի միջոցով արտահայտված մտքերը ճիշտ


և արագ հասկանալու ընդունակություն :

W-խոսքի սահունություն: Խոսքի սահունությունը սեփական


մտքերը խոսքի օգնությամբ հեշտությամբ արտահայտելու , առանց
դժվարության խոսելու և գրելու ընդունակություն:

M-զուգորդական հիշողություն, այսինքն ընկալածը մտապահելու և


վերարտադրելու գործընթացների արագություն և
արդյունավետություն:
Մարդկանց տիպերն ըստ
ընդունակությունների

Գեղարվեստական և Ինտուիտիվ և
մտածողական տրամաբանական
տիպեր տիպեր
Գեղարվեստական տիպին պատկանող
մարդիկ
տպավորվող են, նրանց ընկալումներն
ու հիշողության մտապատկերները պայծառ
են, հուզականորեն հագեցած:

Մտածողական տիպին պատկանող անձինք


հակված են իրենց առջև ծառացող
խնդիրները լուծել հիմնականում խոսքային-
տրամաբանական մտածողության
օգնությամբ:
Ինտուիտիվ տիպին պատկանում են այն անձինք, ովքեր
ընդունակ են և հակում ունեն կատարելու կռահումներ .
հեշտությամբ «գլխի են ընկնում», թե ինչպես պետք է լինեն
խնդիրների հավանական լուծումները:

Տրամաբանական տիպին պատկանող անձինք սիրում են


ղեկավարվել ձևական տրամաբանության օրենքներով , նրանց
երևակայությունը զսպվում է «սառը» բանականության կողմից ,
իսկ նրանց ինտուիցիան մնում է թույլ զարգացած, սաղմային
վիճակում և աչքի չի ընկնում արդյունավետությամբ:
Շնորհակալություն

You might also like