You are on page 1of 10

Ինքնուրույն աշխատանք

Ֆակուլտետ-Հասարակական գիտություններ
Բաժին-Հոգեբանություն,հեռակա
Կուրս-Առաջին
Առարկա-Հոգեբանության ներածություն
Թեմա-Ուշադրություն
Կատարող֊Վարոսյան Ինգա
Դասախոս-Մալումյան Տ.
Ուշադրություն
Ուշադրությունը հոգեկան գործունեության
ուղղվածությունն ու կենտրոնացվածությունն է արտաքին
իրականության այն առարկաների ու երևույթների
նկատմամբ որոնք առաջատար պահանջմունք են
բավարարում և վերացարկված են այն ամենից,որոնք
պահանջմունքներից դուրս են
Ուշադրության ֆիզիոլոգիական
հիմունքները
ՈՒշադրութունը կապված է ուղեղի որոշակի նյարդային կենտրոնների գրգռվածության և մյուսների
արգելակման հետ։Դա ապահովում է սուբյեկտի համար նշանակալից գրգռիչների առանձնացումը,հոգեկան
գործունեության ուղղվածությունը։Այդպիսի ուղղվածության դեպք է կողմնորոշման
ռեֆլեքսը։Յուրաքանչյուր նոր հայտնվող գրգռիչ,եթե այն ունի բավարար ինտենսիվություն ,առաջ է բերում
համապատասխան գրգռվածություն,որն արտահայտվում է ինչպես Պավլովն է ասել <<ի՞նչ է սա>> ռեֆլեքսի
ձևով։Հենց դա էլ ուշադրության պարզագույն դեպքերի ֆիզիոլոգիական հիմքն է։Հետազոտությունները
ցույց են տվել,որ կողմնորոշման ռեֆլեքսի դեպքում տեղի են ունենում այնպիսի
փոփոխություններ,ինչպիսիք դիտվում են քնից արթուն վիճակին անցնելիս։Փոխվում է
էլեկտրաէնցեֆալոգրաամման. Նրանում ֆոնային ռիթմիկան ենթարկվում է
դեսինխրոնիզացիայի։Փոփոխվում են սրտային ,անոթային ,շնչառական ,անոթային հակազդումները։Այդ
ամենը վկայում է ակտիվության բարձրացման,<<ակտիվության հակազդման>> առաջացման,գրգռման
(առավելապես աֆերենտային նեյրոններում)և արգելակման(առավելապես էֆերենտային
նեյրոններում)պրոցեսների բարդ բաշխվածության մասին։Ընդ որում նոր գրգռիչի նկատմամբ հակազդումը
այնքան ավելի մեծ է,որքան ավելի մեծ թվով հատկանիշներով է նոր գրգռիչը տարբերվում հնից։
 Ուշադրությունը կարող է կապված լինել զուգորդաբար առաջացող վերհուշների
հետ,այնպիսի օբյեկտների ընկալման հետ,որոնք նոր չեն,բայց սուբյեկտի համար
հատուկ նշանակություն են ձեռք բերում։Ուշադրության ֆիզիոլոգիական հիմքերը
հասկանալու համար կարևոր է նյարդային պրոցեսների ինդուկցիայի օրենքը,որը
հայտնագործել է Ի.Պ.Պավլովը։Այդ օրենքի համաձայն գլխուղեղի կեղևի
բաժիններից մեկում առաջացած գրգռման պրոցեսները նրա մյուս բաժիններում
առաջ են բերում արգելակում։ Եվ հակառակը,կեղևի մի մասի արգելակումը,մյուս
մասում առաջացնում է գրգռվածություն։
 <<Եթե հնարավոր լիներ-ասել է Պավլովը-տեսնել գանգի կափարիչի միջով և եթե
մեծ կիսագնդերի օպտիմալ գրգռվածություն ունեցող մասը լուսավորվեր,ապա
մենք մտածող գիտակից մարդու մոտ կտեսնեինք թե ինչպես նրա մեծ
կիսագնդերով տեղաշարժվում է ձևով ու մեծությամբ անընդհատ փոփոխվող և
տարօրինակորեն անկանոն ուրվագծեր ունեցող լուսավոր մի բիծ,որը
շրջապատված է կիսագնդերի մնացած տարածության վրա փռված քիչ թե շատ
նշանակալից ստվերով։>>Այդ լուսավոր բծին էլ համապատասխանում է մեզ վրա
ազդող և այդ ուժեղ գրգռվածությունը առաջ բերող գրգռիչի ավելի հստակ
գիտակցումը։
Ուշադրության ֆիզիոլոգիական հիմքերի պարզաբանման համար մեծ
նշանակություն ունի նաև Ա.Ա.Ուխտոմսկու առաջադրած դոմինանտի
սկզբունքը։Այդ սկզբունքի համաձայն ուղեղում միշտ կա գրգռման
դոմինանտային,տիրապետող օջախ,որը դեպի իրեն է ձգում այդ
ժամանակ ուղեղ եկող բոլոր գրգիռները և,դրա շնորհիվ, էլ ավելի մեծ
չափով է տիրապետող դառնում նրանց նկատմամբ։Այդպիսի օջախի
առաջացման հիմքը ոչ միայն տվյալ գրգռիչի ուժն է,այլև նյարդային
համակարգության ներքին վիճակը,որը պայմանավորված է
նախորդած գրգռիչներով և նախկին փորձում ուղեղում ամրապնդված
հարթված ուղիների ու կապերի առկայությամբ։
Ուշադրության տեսակները

Կամածին ուշադրություն
Ոչ-կամածին ուշադրություն

Հետկամածին ուշադրություն
Ոչ-կամածին է կոչվում
ակամայից
Կամածին է կոչվում այն
առաջացած այն
ուշադրությունը,որը
ուշադրությունը,որը
կապված է
առաջանում է
գիտակցաբար դրված
ուժեղ,արտասովոր
նպատակի և կամային
կոնտրաստ ունեցող
ջանքերի հետ։Դա
անսպասելի
մարդու գիտակցական
գրգռիչների կամ
կենտրոնացումն է
մարդու համար
որոշակի կամային
նշանակալից ու նրա
ջանքերի գործադրման
մեջ հուզական
շնորհիվ։
արձագանք
առաջացնող
գրգռիչների
Հետկամածին
ազդեցության տակ։ է կոչվում ուշադրության
այն տեսակը,որը ծագում է
գործունեության մեջ մարդու մտնելու և
աշխատելու ընթացքում հետաքրքրության
առաջացման շնորհիվ։
Ուշադրության առանձնահատկությունները

Կայունություն

Բաշխում
Տեղափոխելիություն

Կենտրոնացվածություն

Ծավ
ալ
Ուշադրության կայունությունն արտահայտում է օբյեկտի
վրա ուշադրության կենտրոնացվածության
տևականությունը,երկար մնալը։

Ուշադրության կենտրոնացվածությունը,այն որակն է,որն


արտահայտում է ուշադրության կենտրոնացվածության աստիճանը
տվյալ օբյեկտի վրա
Ուշադրության բաշխում ասելով `հասկանում ենք
միաժամանակ մի քանի օբյեկտներ ուշադրության
պահելու և մի քանի գործունեություն կատարելու
հնարավորությունը

Ուշադրության տեղափոխելիությունն այն է,երբ մարդը


գիտակցաբար իր ուշադրությունը մի օբյեկտից
տեղափոխում է մեկ այլ օբյեկտի վրա։

Ծավալը ուշադրության դաշտում մի քանի էլեմենտի


ներառումն է։
Շնորհակալություն ուշադրության համար

You might also like