You are on page 1of 13

ՍՈՒՐ ՍԹՐԵՍ ԽԱՆԳԱՐՈՒՄ

Տագնապային Խանգարման այս տարատեսակն առաջանում է տրավմատիկ իրադարձության


հետ առնչվելու հետևանքով: Հետագայում այդ իրադարձության վերապրումը բերում է
արտահայտաված տագնապային ախտանիշների, ստիպելով անհատին խուսափել բոլոր այն
իրավիճակներից ու երևույթներից, որոնք հիշեցնում են կատարվածի մասին:

ԱԽՏՈՐՈՇԻՉ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ

Ա. Երեխան կամ պատանին տրավմատիկ իրադարձության հետ առնչվելիս`

1. ենթարկվում կամ ականատես է լինում երևույթի (ների), որոնց ազդեցության տակ իրեն
կամ իրեն շրջապատող մարդկանց կյանքին ու առողջությանն իրական վտանգ է
սպառնում,

2. վերոհիշյալ երևույթը (ները) երեխայի կամ պատանու մոտ առաջացնում են արտահայտված


վախի, անօգնականության կամ սարսափի զգացում:

Բ. Տրավմատիկ իրադարձության ժամանակ կամ նրանից անմիջապես հետո երեխայի կամ


պատանու մոտ առկա են ստորև նշված դիսոցիատիվ ախտանիշներից երեքը կամ ավելին`

1. քարացածություն, հուզական անտարբերություն և իրականությունից օտարացվելու,


տարանջատվելու սուբյեկտիվ զգացում

2. անտարբերություն սեփական անձի կամ իրեն շրջապատող մարդկանց նկատմամբ (գործել


ինչպես մշուշում)

3. դեռեալիզացիա - իրականության կորստի զգացում

4. դեպերսոնալիզացիա - սեփական անձը նույնականացնելու անկարողություն

5. դիսոցիատիվ ամնեզիա - տրավմատիկ իրադարձության կարևոր դրվագները վերհիշելու


անկարողություն:

Գ. Տրավմատիկ իրադարձության մշտական վերապրում թվարկված ճանապարհներից նվա-


զագույնը մեկի միջոցով` մշտապես կրկնվող մտքեր, մտապատկերներ, երազներ ու երա-
զանքներ, պատրանքներ, հետադարձ զգայահուզական հիշողություններ, իրադարձությունը
վերապրելու մշտական զգացում, արտահայտված տագնապ տրավմատիկ իրադարձությունը
հիշեցնող ազդակների հետ առնչվելիս:

Դ. Նկատելի և արտահայտված խուսափում տրավմատիկ իրադարձությունը հիշեցնող մտքերից,


զգացմունքներից, խոսակցություններից, մարդկանցից ու վայրերից:

Ե. Մշտական տագնապի և գրգռականության ախտանիշներ (օրինակ` քնի խանգարումներ,


հուզական դյուրագրգռելիություն, ուշադրության վատ կենտրոնացում, գերզգոնություն,
շարժողական անհանգստություն, ֆիզիոլոգիական գերռեակտիվականություն):

Զ. Խանգարումը բերում է արտահայտված խախտումների երեխայի կամ պատանու սոցիալական


կենսագործունեության ամենատարբեր ոլորտներում:
Է. Խանգարումը զարգանում է տրավմատիկ իրադարձությունից հետո չորս շաբաթվա ընթացքում,
տևելով նվազագույնը երկու օր, առավելագույնը` չորս շաբաթ:

Ը. Խանգարումը հոգեներգործուն նյութերի (օրինակ` թմրանյութեր, հոգեմետ դեղամիջոցներ)


ֆիզիոլոգիական ազդեցության, ընդհանուր հիվանդությունների կամ այլ հոգեկան
խանգարումների հետևանք չէ:

ԱԳՈՐԱՖՈԲԻԱ առանց ԽՈւՃԱՊԱՅԻՆ ԽԱՆԳԱՐՄԱՆ

Ա. Երեխայի կամ պատանու մոտ բաց տարածություններում հայտնվելիս առաջանում է տագնապ,


որը զուգակցվում է արտահայտված և անկառավարելի վախի զգացումով, ինչպես նաև
որոշ խուճապային գանգատներով (ուժեղ գլխապտույտ կամ լուծ): Տագնապը բերում է բաց
տարածություններից խուսափելուն:

Բ. Բացակայում են Խուճապային Խանգարմանը բնորոշ մնացած չափանիշները:

Գ. Խանգարումը հոգեներգործուն նյութերի (օրինակ` թմրանյութեր, հոգեմետ դեղամիջոցներ)


ֆիզիոլոգիական ազդեցության, ընդհանուր հիվանդությունների կամ այլ հոգեկան
խանգարումների հետևանք չէ:

ՏԱԳՆԱՊԱՅԻՆ ԽԱՆԳԱՐՈւՄ ԸՆԴՀԱՆՈւՐ ՀԻՎԱՆԴՈւԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ

Տագնապային Խանգարման այս տարատեսակն ախտորոշվում է այն դեպքերում, երբ առկա են հստակ
ապացույցներ այն մասին, որ երեխայի կամ պատանու մոտ նկատվող մշտական տագնապային ախտանիշները, այդ
թվում Խուճապային Գրոհները, Կպչուն մտքերը կամ Հարկադրված Գործողություններն առաջացել են ընդհանուր
հիվանդության հետևանքով:

ԱԽՏՈՐՈՇԻՉ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ

Ա. Երեխայի կամ պատանու մոտ արտահայտված Տագնապի, Խուճապային Գրոհների կամ


Կպչուն Մտքերի կամ Հարկադրված Գործողությունների առկայություն:

Բ. Անամնեստիկ, օբյեկտիվ, լաբորատոր ու գործիքային հետազոտություններից ստացված


տվյալներ, որոնք վկայում են այն մասին, որ տվյալ խանգարումն ընդհանուր հիվանդության
ուղղակի ֆիզիոլոգիական հետևանքն է:

Գ. Խանգարման դրսևորումները չպետք է ավելի լավ բացատրվեն այլ հոգեկան խանգար-


մամբ (օրինակ` Հարմարողականանության Խանգարմամբ այն դեպքերում, երբ որպես սթրեսոր
հանդես է գալիս որևէ լուրջ հիվանդություն):

Դ. Խանգարումը չպետք է առաջանա բացառապես Զառանցանքի (Դելիրիում) ժամանակ:


Ե. Խանգարումը բերում է արտահայտված խախտումների երեխայի կամ պատանու սոցիալական
կենսագործունեության ամենատարբեր ոլորտներում:

ՏԱՐԲԵՐԱԿՈՒՄ

Տագնապային Խանգարում ընդհանուր հիվանդության հետևանքով`

գ Ընդհանուր տագնապի գերակշռումով,

գ Խուճապային Գրոհների գերակշռումով,

գ Կպչուն մտքերի -Հարկադրված գործողությունների գերակշռումով:

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈւՆՆԵՐ

1. Հարմարողականանության Խանգարում - կարող է զարգանալ յուրաքանչյուր մարդու կյանքում


նշանակալից իրադարձությունների (դրական և բացասական) ազդեցության տակ առաջացած
հուզական սթրեսի հետևանքով` իր հերթին բերելով ցանկացած հոգեկան
խանգարման (Տագնապ, Դեպրեսիա, Վարքագծային Խաանգարումներ և այլն):

2. Զառանցանք (Դելիրիում) - թեև դասակարգվում է որպես հոգեկան խանգարում, քանի որ


ուղեկցվում է գիտակցության մթագնումով, մտավոր գործունեության, հուզական և վարքագծա-
յին զգալի խախտումներով, այնուամենայնիվ զառանցանքի հիմքում համարյա միշտ ընկած են
օրգանական հիվանդությունները, գլխուղեղային վնասվածքները կամ հոգեներգործուն նյութ ու
այլ դեղամիջոցների ազդեցությունը:

ՏԱՐԱՆՋԱՏՄԱՆ ՏԱԳՆԱՊԱՅԻՆ ԽԱՆԳԱՐՈւՄ

Հանդիպում է հիմնականում մանկապատանեկան հասակում:

ԱԽՏՈՐՈՇԻՉ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ

Ա. Երեխայի կամ պատանու մոտ առկա է տարիքին անհամապատասխան արտահայտված


տագնապ տնից հեռացվելու կամ ծնողներից ու հարազատներից տարանջատվելու վերա-
բերյալ, ինչի մասին վկայում են ստորև նշված դրսևորումներից նվազագույնը երեքը (կամ
ավելին).

1. չափազանց արտահայտված անհագստություն և տագնապ տնից ու հարազատներից


մեկուսացվելու մասին

2. մշտական, չափազանց արտահայտված անհանգստություն և տագնապ հարազատներին


սպառնացող վտանգների կամ նրանց կորստի վերաբերյա.
3. չափազանց արտահայտված անհագստություն և տագնապ հնարավոր վտանգավոր
իրադարձությունների վերաբերյալ, որոնք կարող են բերել հարազատներից մեկուսացման

4. տարանջատման վախ, որը պատճառ է դառնում դպրոց կամ այլ տեղեր մենակ հաճախելուց
մշտական հրաժարվելու

5. մենակ մնալու մշտական չափազանց արտահայտված վախ

6. մենակ քնելու մշտական չափազանց արտահայտված վախ

7. մշտապես կրկնվող մղձավանջային երազներ մենակ մնալու, հարազատներին կորցնելու


թեմայով

8. հաճախակի կրկնվող մարմնական ֆիզիկական գանգատներ (գլխացավեր, ստամոքսի


ցավեր), երբ ակնկալվում է մենակ մնալու հեռանկար կամ երբ երեխան մենակ է մնում:

Բ. Խանգարման տևողությունը նվազագույնը չորս շաբաթ է:

Գ. Խանգարումը պետք է զարգանա մինչև 18 տարեկան հասակը:

Դ. Խանգարումը բերում է արտահայտված խախտումների երեխայի կամ պատանու սոցիալական


կենսագործունեության ամենատարբեր ոլորտներում:

Ե. Խանգարումը չպետք է առաջանա բացառապես Տարածուն Զարգացողական Խանգարման,


Շիզոֆրենիայի կամ այլ Պսիխոտիկ Խանգարումների ժամանակ: Պատանիների
մոտ խանգարման դրսևորումները չպետք է ավելի լավ բացատրվեն Ագորաֆոբիայով
զուգակցվող Խուճապային Խանգարմամբ:

Զ. Խանգարումը հոգեներգործուն նյութերի (օրինակ` թմրանյութեր, հոգեմետ դեղամիջոցներ)


ֆիզիոլոգիական ազդեցության կամ ընդհանուր հիվանդությունների (օրինակ`
հիպերթիրեոիդիզմ) հետևանք չէ: Խանգարումը չի առաջանում բացառապես Տրամադրության
Խանգարումների, Պսիխոտիկ Խանգարնան կամ Տարածուն Զարգացողական
Խանգարման ժամանակ:

ԸՆԴՀԱՆՈւՐ ՏԱԳՆԱՊԱՅԻՆ ԽԱՆԳԱՐՈւՄ

ԱԽՏՈՐՈՇԻՉ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ

Ա. Չափազանց արտահայտված ընդհանուր տագնապ և անհագստություն (անախորժության


մշտական կանխազգացում), որոնք ուղեկցում են երեխային կամ պատանուն ամենուր (տանը,
դպրոցում և այլն): Ախտանիշների տևողությունը նվազագույնը վեց ամիս է:

Բ. Երեխային կամ պատանին ի վիճակի չեն տիրապետելու տագնապի և անհագստության այդ


զգացումը:

Գ. Տագնապ և անհանգստություն զուգակցված ստորև բերված 3 կամ ավելի գանգատների հետ`

1. ֆիզիկական անհանգստություն
2. դյուրհոգնելիություն
3. դժվար կենտրոնացում
4. դյուրագրգիռություն
5. մկանային լարվածություն
6. քնի խանգարումներ:

Ուշադրություն` երեխաների մոտ բավարար է վերոհիշյալ ախտանիշներից միայն մեկի առկա-


յությունը:

Դ. Տագնապն ու անհանգստությունը չեն սահմանափակվում Խուճապային գրոհների սպասումով


(Խուճապային Խանգարում), հասարակական ելույթների վախով (Սոցիալական Ֆոբիայի),
վարակվելու վախով (Կպչուն Մտքերի - Հարկադրված Գործողությունների), ավելորդ քաշ
ձեռքբերելու վախով (Անորեքսիա Ներվոզա), բազմաթիվ մարմանական գանգատներ
ունենակու վախով (Սոմատոֆորմ Խանգարումներ) կամ վտանգավոր օրգանական
հիվանդություն ունենալու վախով (Հիպոխոնդրիա), ինչպես նաև չեն առաջանում
բացառապես Հետտրավմատիկ Սթրես Խանգարման ժամանակ:

Ե. Տագնապը, անհանգստությունը և դրանց ուղեկցող ֆիզիկական ախտանիշները բերում են


արտահայտված խախտումների երեխայի կամ պատանու սոցիալական կենսագործունեության
ամենատարբեր ոլորտներում:

ԿՊՉՈւՆ ՄՏՔԵՐ - ՀԱՐԿԱԴՐՎԱԾ ԳՈՐԾՈՂՈւԹՅՈՒՆՆԵՐ

ԱԽՏՈՐՈՇԻՉ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ

Ա. Երեխայի կամ պատանու մոտ Կպչուն մտքերի կամ Հարկադրված


Գործողությունների առկայություն.

Կպչուն մտքեր`

1. իրականությանը չհամապասխանող տագնապ ու անհանգստություն պատճառող,


մշտապես կրկնվող մտքեր և մտապատկերներ,
2. մտքեր և մտապատկերներ, որոնք որակապես տարբերվում են իրական կենսական
խնդիրներից
3. ապարդյուն փորձեր այդ մտքերը հաղթահարելու համար,

4. անհատն իրազեկ է, որ այդ պատկերներն իր սեփական մտքի ծնունդն են, սակայն չի


կարողանում դրանց տիրապետել:

Հարկադրված Գործողություններ`
1. մշտապես կրկնվող մտավոր (աղոթել, հաշվել, մոգական խոսքեր արտասանել) կամ վարքագծային
գործողություններ (մշտապես լվանալ ձեռքերը, ստուգել տան փականները), որոնք ուղղված են կպչուն մտքերի
հաղթահարմանը,

2. վերոհիշյալ գործողությունները (ծեսերը) նպատակ ունեն կանխելու ընկալվող վտանգը և


հանգստացնելու անհատին, սակայն դրանք հիմնված են իրավիճակի անիրական գնահատ-
ման վրա:
Բ. Հիվանդության ընթացքում անհատը սկսում է գիտակցել, որ այդ մտքերը կամ գործողու-
թյուններն անհիմն են ու չափազանցված:

Ուշադրություն` երեխաների մոտ այս չափանիշը չի կիրառվում:

Գ. Կպչուն մտքերը կամ Հարկադրված Գործողությունները պատճառում են զգալի անախորժու-


թյուն և ժամանակի կորուստ (ոչ պակաս քան 1 ժամ օրվա ընթացքում) և բերում
են արտահայտված խախտումների երեխայի կամ պատանու սոցիալական կենսագործունեու-
թյան ամենատարբեր ոլորտներում:

Դ. Կպչուն մտքերը կամ Հարկադրված Գործողությունները չեն սահմանափակվում ուտելու մասին


մտահոգությամբ (Սնման Խանգարումներ), մազ կուլ տալու մտահոգությամբ
(Տրիխոտիլոմանիա), սեփական մարմնի բարեկազմության մասին մտավախությամբ (Մարմնի
Դիսմորֆիկ Խանգարում), որոշակի դեղամիջոցներ հայթայթելու մտահոգությամբ
(Կախվածություն առաջացնող նյութերի Օգտագործման Խանգարում), սեռական պահանջների
կամ երազանքների բավարարմամբ (Պարաֆիլիա), լուրջ հիվանդություն ունենալու
մտավախությամբ (Հիպոխոնդրիա) կամ մշտական մեղքի զգացումով (Մեծ Դեպրեսիա):

Ե. Խանգարումը հոգեներգործուն նյութերի (օրինակ` թմրանյութեր, հոգեմետ դեղամիջոցներ)


ֆիզիոլոգիական ազդեցության կամ ընդհանուր հիվանդությունների հետևանք չէ:

ԽՈւՃԱՊԱՅԻՆ ԽԱՆԳԱՐՈւՄ առանց ԱԳՈՐԱՖՈԲԻԱ

ԱԽՏՈՐՈՇԻՉ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ

Ա. Առկա են`

1. մշտապես կրկնվող Խուճապային Գրոհներ,

2. վերջին մեկ ամսվա ընթացքում գրոհներից նվազագույնը մեկն ուղեկցվել է

ա) վերահաս գրոհների նկատմամբ մշտական վախով,

բ) գրոհների հնարավոր պատճառների ու հետևանքների մասին


անհանգստությամբ, (իրականության կորստի, սրտային հիվանդության,
«խելագարվելու» վախ),

գ) գրոհներով պայմանավորված զգալի վարքագծային փոփոխություններով:

Բ. Բացակայում է Ագորաֆոբիան:

Գ. Խուճապային Գրոհները հոգեներգործուն նյութերի (օրինակ` թմրանյութեր, հոգեմետ


դեղամիջոցներ) ֆիզիոլոգիական ազդեցության կամ ընդհանուր հիվանդությունների (օրինակ`
հիպերթիրեոիդիզմ) հետևանք չեն:

Դ. Խանգարման դրսևորումները չպետք է ավելի լավ բացատրվեն այլ հոգեկան խանգար-


ումներով (օրինակ` Ֆոբիաներով, Կպչուն Մտքերով, Հետտրավմատիկ Սթրես Խանգարմամբ
կամ Տարանջատման Տագնապային Խանգարմամբ):
Խուճապային Գրոհն անկառավարելի վախի մի ժամանակահատված է, որը սկսվում է հան-
կարծակի, տևում է 10-15 րոպե և ուղեկցվում է ստորև բերված գանգատներից նվազագույնը
չորսով`

 սրտխփոց,
 առատ քրտնարտադրություն,
 օդի պակասի զգացում, հաճախաշնչություն,
 դող/սարսուռ,
 շնչարգելության զգացում,
 սրտխառնոց կամ ցավեր որովայնում,
 գլխապտույտի, դատարկության կամ թուլության զգացում,
 իրականության կորստի զգացում,
 արտահայտված մահվան վախ,
 դմբրածություն և ծակծկոց վերջույթներում,
 տաքության զգացում:

ԱԳՈՐԱՖՈԲԻԱՅՈՎ ընթացող ԽՈւՃԱՊԱՅԻՆ ԽԱՆԳԱՐՈւՄ

ԱԽՏՈՐՈՇԻՉ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ

Ա. Առկա են`

1. մշտապես կրկնվող Խուճապային Գրոհներ,

2. վերջին մեկ ամսվա ընթացքում գրոհներից նվազագույնը մեկն ուղեկցվել է

ա) վերահաս գրոհների նկատմամբ մշտական վախով,

բ) գրոհների հնարավոր պատճառների ու հետևանքների մասին


անհանգստությամբ, (իրականության կորստի, սրտային հիվանդության,
«խելագարվելու» վախ),
գ) գրոհներով պայմանավորված զգալի վարքագծային փոփոխություններով:

Բ. Առկա է Ագորաֆոբիան:

Գ. Խուճապային Գրոհները հոգեներգործուն նյութ (օրինակ` թմրանյութեր, հոգեմետ


դեղամիջոցներ) ֆիզիոլոգիական ազդեցության կամ ընդհանուր հիվանդությունների (օրինակ`
հիպերթիրեոիդիզմ) հետևանք չեն:

Դ. Խանգարման դրսևորումները չպետք է ավելի լավ բացատրվեն այլ հոգեկան խանգար-


ումներով (օրինակ` Ֆոբիաներով, Կպչուն Մտքերով, Հետտրավմատիկ Սթրես Խանգարմամբ
կամ Տարանջատման Տագնապային Խանգարմամբ):

ՀԵՏՏՐԱՎՄԱՏԻԿ ՍԹՐԵՍ ԽԱՆԳԱՐՈՒՄ

Տագնապային Խանգարման այս տարատեսակն առաջանում է տրավմատիկ իրադարձության


հետ առնչվելու հետևանքով: Հետագայում այդ իրադարձության վերապրումը բերում է
արտահայտաված տագնապային ախտանիշների, ստիպելով անհատին խուսափել բոլոր այն
իրավիճակներից ու երևույթներից, որոնք հիշեցնում են կատարվածի մասին: Ի տարբերու-
թյուն Սուր Սթրես Խանգարման դրսևորումների տևողությունը գերազանցում է չորս շաբաթը:

ԱԽՏՈՐՈՇԻՉ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ

Ա. Երեխան կամ պատանին տրավմատիկ իրադարձության հետ առնչվելիս`

1. ենթարկվում կամ ականատես է լինում երևույթի (ների), որոնց ազդեցության տակ իրեն
կամ իրեն շրջապատող մարդկանց կյանքին ու առողջությանն իրական վտանգ է
սպառնում,

2. վերոհիշյալ երևույթը (ները) երեխայի կամ պատանու մոտ առաջացնում են արտահայտված


վախի, անօգնականության կամ սարսափի զգացում:

Ուշադրություն` երեխաների մոտ վախը կարող է դրսևորվել կազմալուծված և խիստ գրգռված


վարքագծով:

Բ. Տրավմատիկ իրադարձության մշտական վերապրում թվարկված ճանապարհներից նվա-


զագույնը մեկի միջոցով`

1. մշտապես կրկնվող մտքեր, մտապատկերներ, հետադարձ զգայահուզական հիշողու-


թյուններ. (ուշադրություն` երեխաների մոտ կարող են նկատվել մշտապես կրկնվող
խաղեր տրավմատիկ իրադարձության հետ կապված թեմաներով).

2. մշտապես կրկնվող անախորժ երազներ ու երազանքներ տրավմատիկ իրադարձության


հետ կապված թեմաներով. (ուշադրություն` երեխաների մոտ առկա են առանց
բովանդակության մղձավանջային երազներ).

3. անհատի զգացմունքներն ու գործողությունները կրում են այնպիսի բնույթ կարծես


տրավմատիկ իրադարձությունը կրկնվել է`պատրանքներ, ցնորքներ, դիսոցիատիվ
հետադարձ հիշողություններ մշտական զգացում. (ուշադրություն` երեխաների մոտ առկա
են առանց բովանդակության մղձավանջային երազներ).

4. նկատելի և արտահայտված հոգեբանական լարվածություն տրավմատիկ իրադարձությունը


հիշեցնող մտքերից, զգացմունքներից, խոսակցություններից, մարդկանցից ու վայրերից.

5. արտահայտված ֆիզիոլոգիական գերռեակտիվականություն տրավմատիկ իրադարձու-


թյունը հիշեցնող մտքերի, զգացմունքների, խոսակցությունների, մարդկանց ու վայրերի
հետ առնչվելիս:

Գ. Մշտական արտահայտված խուսափում տրավմատիկ իրադարձությունը հիշեցնող ազդակ-


ներից, ինչպես նաև արտահայտված հուզական անտարբերություն (ինչը բացակայում էր մինչև
տրավմատիկ իրադարձությունը), որոնց մասին վկայում են ստորև բերված դրսևորվումներից
նվազագույնը երեքը`

1. ջանքեր տրավմատիկ իրադարձությունը հիշեցնող մտքերից, զգացմունքներից ու


խոսակցություններից խուսափելու համար,

2. ջանքեր տրավմատիկ իրադարձությունը հիշեցնող գործողություններից, մարդկանցից ու


վայրերից խուսափելու համար,

3. տրավմատիկ իրադարձության կարևոր դրվագները վերհիշելու անկարողություն,

4. հետաքրքրության արտահայտված կորուստ առօրյա գործողությունների նկատմամբ,

5. հարազատներից ու ընկերներից օտարանալու զգացում,

6. հուզական սառնություն,

7. անիմաստ ու կործանված ապագայի զգացում:

Դ. Մշտական տագնապի և գրգռականության մասին վկայող ստորև բերված ախտանիշներից


նվազագույնը երկուսի առկայությունը`

1. քնի խանգարումներ,

2. հուզական դյուրագրգռելիություն, ցասման անկառավարելի պոռթկումներ;

3. ուշադրության վատ կենտրոնացում,

4. գերզգոնություն,

5. շարժողական անհանգստություն:

Ե. Խանգարմանը բնորոշ դրսևորումների (Բ, Գ և Դ կետերում նշված) տևողությունն ավելի քան 1


ամիս է:

Զ. Խանգարումը բերում է արտահայտված խախտումների երեխայի կամ պատանու սոցիալական


կենսագործունեության ամենատարբեր ոլորտներում:
ՏԱՐԲԵՐԱԿՈՒՄ

գ Սուր - դրսևորումների տևողություն 3 ամսից պակաս է:

գ Խրոնիկ - դրսևորումների տևողություն 3 ամիս կամ ավելին է:

գ Ուշացած - դրսևորումներն արտահայտվում են տրավմատիկ իրադարձությունից


նվազագույնը 6 ամիս հետո:

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ֆՈԲԻԱ

Տագնապային Խանգարման այս տարատեսակը բնութագրվում է բազմաբնույթ հասարակա-


կան իրավիճակներում, այդ թվում նաև անծանոթ մարդկանց հետ շփվելիս, երեխայի կամ
պատանու մոտ առաջացող արտահայտված վախով կամ տագնապով: Այդ պատճառով հիվանդը
հնարավորինս աշխատում է խուսափել նման իրավիճակներից:

ԱԽՏՈՐՈՇԻՉ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ

Ա. Առկա է մշտական արտահայտված վախի զգացում մեկ կամ ավելի հասարակական իրավի-
ճակներում (օրինակ՝ համերգներ, ելույթներ, քննություն և այլն), որտեղ անհատը շփվելու է
անծանոթ մարդկանց հետ կամ քննության է ենթարկվելու նրանց կողմից: Անհատը վախենում
է (դրսևորելով տագնապային ախտանիշներ), որ իր գործողությունների հետևանքով կարող է
ծաղրուծանակի ենթարկվել այդ մարդկանց կողմից:

Ուշադրություն` երեխաների մոտ վախը կարող է դրսևորվել ոչ միայն անծանոթ մեծահասակ-


ների, այլև հասակակաիցների հետ առնչվելիս:

Բ. Նման իրավիճակներում հայտնվելուց առաջ անհատի մոտ համարյա միշտ առաջանում է


արտահայտված տագնապ՝ ընդհուպ մինչև Խուճապային Գրոհներ:

Ուշադրություն` երեխաների մոտ վախը կամ տագնապը կարող են արտահայտվել լացով,


զայրույթի պոռթկումներով, քարանալով կամ, անսպասելի փախուստով:

Գ. Անհատը հստակ գիտակցում է, որ իր վախերն անհիմն են ու չափազանցված:

Ուշադրություն` երեխաների մոտ այս չափանիշը կարող է բացակայել:

Դ. Անհատը հնարավորինս խուսափում է տագնապ հարուցող հասարակական գործողու-


թյուններից, իսկ այն դեպքերում, երբ դա հնարավոր չէ, կատարում է դրանք ուժերի գերլար-
վածությամբ ու անախորժությամբ:

Ե. Տագնապահարույց հասարակական իրավիճակներից խուսափումը կամ դրանցում


հայտնվելուց առաջացած անախորժությունը բերում են արտահայտված խախտումների
անհատի սոցիալական առօրեա կենսագործունեության ամենատարբեր ոլորտներում և միջ-
անձնային հարաբերություններում:

Զ. Մինչև 18 տարեկան անձանց մոտ դրսևորումների նվազագույն տևողությունը 6 ամիս է:


Է. Վախն ու խուսափումը հոգեներգործուն նյութերի (օրինակ` թմրանյութեր, հոգեմետ
դեղամիջոցներ) ֆիզիոլոգիական ազդեցության կամ ընդհանուր հիվանդությունների հետևանք
չեն, ինչպես նաև չպետք է ավելի լավ բացատրվեն այլ հոգեկան խանգար-
ումներով (օրինակ` Ագորաֆոբիայով կամ առանց Ագորաֆոբիայի ընթացող Խուճապային
Խանգարմամբ, Տարանջատման Տագնապային Խանգարմամբ, Տարածուն Զարգացողական
Խանգարմամբ, Մարմնի Դիսմորֆիկ Խանգարմամբ կամ Անձի Շիզոիդ Խանգարմամբ):

ՏԱՐԲԵՐԱԿՈՒՄ

գ ընդհանուր սոցիալական ֆոբիա - այն դեպքերում, երբ տագնապահարույց հասարակական


իրավիճակները բազմաթիվ են:

ՅՈւՐԱՀԱՏՈՒԿ ֆՈԲԻԱՆԵՐ

Տագնապային Խանգարման այս տարատեսակը բնութագրվում է երեխայի կամ պատանու մոտ


առաջացող արտահայտված անհիմն վախով կամ տագնապով՝ կապված յուրահատուկ առարկա-
ների կամ իրավիճակների հետ: Այդ պատճառով հիվանդը աշխատում է հնարավո-
րինս խուսափել նման առարկաներից կամ իրավիճակներից:

Օրինակներ՝ կլաուստրոֆոբիա (վախ փակ տարածություններից), ակրոֆոբիա (վախ բարձրու-


թյունից), արախնոֆոբիա (վախ սարդերից) և այլն:

ԱԽՏՈՐՈՇԻՉ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ

Ա. Առկա է մշտական արտահայտված անհիմն վախի կամ տագնապի զգացում վախ հարուցող
յուրահատուկ առարկաների հետ առնչվելուց կամ իրավիճակներում հայտնվելուց առաջ
(օրինակ՝ թռիչք օդանավով, բարձրություն, ներերակային սրսկումներ, արյան տեսքը և այլն):

Բ. Նման իրավիճակներում հայտնվելուց առաջ անհատի մոտ համարյա միշտ առաջանում է


արտահայտված տագնապ՝ ընդհուպ մինչև Խուճապային Գրոհներ:

Ուշադրություն` երեխաների մոտ վախը կամ տագնապը կարող են արտահայտվել լացով,


զայրույթի պոռթկումներով, քարանալով կամ անսպասելի փախուստով:

Գ. Անհատը հստակ գիտակցում է, որ իր վախերն անհիմն են ու չափազանցված:

Ուշադրություն` երեխաների մոտ այս չափանիշը կարող է բացակայել:

Դ. Անհատը հնարավորինս խուսափում է տագնապ հարուցող առարկաներից և իրավիճակներից,


իսկ այն դեպքերում, երբ դա հնարավոր չէ, կատարում է դրանք ուժերի գերլարվածությամբ ու
անախորժությամբ:

Ե. Տագնապահարույց հասարակական իրավիճակներից խուսափումը կամ դրանցում


հայտնվելուց առաջացած անախորժությունը բերում են արտահայտված խախտումների
անհատի սոցիալական առօրեա կենսագործունեության ամենատարբեր ոլորտներում և միջ-
անձնային հարաբերություններում:
Զ. Մինչև 18 տարեկան անձանց մոտ դրսևորումների նվազագույն տևողությունը 6 ամիս է:

Է. Վախն ու խուսափումը չպետք է ավելի լավ բացատրվեն այլ հոգեկան խանգար-


ումներով (օրինակ` Ագորաֆոբիայով կամ առանց Ագորաֆոբիայի ընթացող Խուճապային
Խանգարմամբ, Տարանջատման Տագնապային Խանգարմամբ, Հետտրավմատիկ Սթրես
Խանգարմամբ, Կպչուն Մտքերով կամ Սոցիալական Ֆոբիայով):

ՏԱՐԲԵՐԱԿՈՒՄ

գ ըստ առարկայի

գ ըստ իրավիճակի

ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈւՆ ՆՅՈւԹԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՏԱԳՆԱՊԱՅԻՆ ԽԱՆԳԱՐՈւՄ

Տագնապային Խանգարման այս տարատեսակը բնութագրվում է երեխայի կամ պատանու մոտ


առաջացող արտահայտված ու կայուն տագնապային ախտանիշներով (այդ թվում Խուճապային
Գրոհներ, Կպչուն մտքեր կամ Հարկադրված գործողություններ), որոնք առաջանում են
հոգեներգործուն նյութերի օգտագործման կամ զրկանքային համախտանիշի
հետևանքով:

ԱԽՏՈՐՈՇԻՉ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ

Ա. Կլինիկական ընթացքին բնորոշվում են արտահայտված տագնապը, Խուճապային Գրոհները


կամ Կպչուն մտքերն ու Հարկադրված գործողությունները:

Բ. Առկա են հստակ անամնեստիկ, ֆիզիկալ կամ լաբորատոր տվյալներ ստորև բերված 1-ին կամ
2-րդ չափանիշի վերաբերյալ՝

1. Ա կետում նշված տագնապային ախտանիշները զարգացել են ինտոքսիկացիայի կամ


զրկանքի համախտանիշների ընթացքում կամ այդ համախտանիշներից մինչև 1 ամիս
անց ժամանակահատվածում,
2. օգտագործվող հոգեներգործուն նյութը պատճառաբանորեն կապված է տագնապային
խանգարման հետ:

Գ. Տագնապային ախտանիշներն ավելի լավ չեն բացատրվում Տագնապային Խանգարումների այն


տարատեսակներով, որոնք հոգեներգործուն նյութերի օգտագործման հետևանք չեն: Դրա
մասին կարող են վկայել հետևյալ փաստերը՝ տագնապային ախտանիշների առաջա-
ցումը նախորդում է հոգեներգործուն նյութերի օգտագործմանը, տագնապային ախտանիշները
պահպանվում են զգալի ժամանակ (1 ամսից ավելի) ինտոքսիկացիայի կամ զրկանքային
համախտանիշների ավարտից հետո, հստակ անամնեստիկ տվյալներ Տագնապային
Խանգարումների առկայության մասին մինչև հոգեներգործուն նյութերի օգտագործումը:

Դ. Խանգարումը չպետք է առաջանա բացառապես Դելիրիումի ընթացքում:

Ե. Խանգարումը բերում են արտահայտված խախտումների անհատի սոցիալական առօրեա


կենսագործունեության ամենատարբեր ոլորտներում և միջանձնային հարաբերություններում:
Ուշադրություն` Այս Խանգարումը կարող է ախտորոշվել Ինտոքսիկացիայի կամ Զրկանքի
համախտանիշների փոխարեն միայն այն դեպքում, երբ տագնապային ախտանիշների
ծանրությունը գերազանցում է այդ համախտանիշների ժամանակ նկատվող նմանատիպ
ախտանիշները:

Ախտորոշման մեջ պետք է նշվի այն կոնկրետ հոգեներգորշուն նյութը, որի օգտագործման
հետևանքով առաջացել է Տագնապային Խանգարում (օրինակ՝ Կոֆեինի օգտագործման
հետևանքով առաջացած Տագնապային Խանգարում):

ՏԱՐԲԵՐԱԿՈՒՄ

գ ընդհանուր տագնապով ընթացող

գ խուճապային գրոհներով ընթացող

գ կպչուն մտքերով կամ հարկադրված գործողություններով ընթացող

գ ֆոբիկ ախտանիշներով ընթացող

գ ինտոքսիկացիայի համախտանիշի ընթացքում զարգացող

գ զրկանքի համախտանիշի ընթացքում զարգացող:

You might also like