You are on page 1of 2

Միջատների բազմացում

Միջատների բազմացումը կատարվում է ներքին բեղմնավորման միջոցով։


Ներքին բեղմնավորումը ցամաքային կենսակերպին առավելագույնս հարմարման
արդյունք է և իրենից ներայացնում է բազմացման կատարելագործված ձևը:
Բեղմնավորման ընթացքում արուն իր սեռական բջիջները ուղարկում է դեպի էգի
սեռական ներքին ուղիներ, որտեղ էլ կատարվում
է բեղմնավորումը: Սեռական բջիջների ներքին
բեղմնավորումը էգի օրգանիզմում ապահովում է
բազմացման հուսալիությունը: Ներքին
բեղմնավորումը բնորոշ է նաև բարձր կազմավորված
կենդանիներին՝ որոշ
սողուններին, թռչուններին, կաթնասուններին։
Սաղմնային զարգացում

Սաղմնային զարգացման ընթացքում սաղմը շրջապատվում է իրեն սնուցող և


պաշտպանող հյուսվածքների թերթիկներով և վերածվում ձվի: Ապագա
օրգանիզմի զարգացումը ձվի հյուսվածքներում ընդունված է համարել սաղմնային
զարգացում: Ձվերի մի քանի տասնյակ խմբեր կազմում են բոժոժներ, որոնք էգը
կազմավորումից հետո դուրս է բերում իր օրգանիզմից՝ ձվադրում է: Ձվադրման
համար էգը ընտրում է առավելագույնս տաք և սննդարար միջավայր: Հին
եգիպտական դիցաբանության մեջ գոմաղբաբզեզը պաշտամունքի առարկա էր,
որը հետին ոտքերով գլորում էր գոմաղբից
հղկված գնդիկներ՝ դրանցում ձվադրելու համար:
Հին եգիպտացիները դրանում տեսնում էին
արևի և երկրագնդի, տարվա եղանակների
և օրվա, ցիկլային շարժումների և
փոփոխությունների խորհուրդը:
Հետսաղմնային զարգացում

Թրթուրի անհատական զարգացումը ձվից դուրս գալու պահից հետո անվանվում


է հետսաղմնային զարգացում: Միջատների հետսաղմնային
զարգացումը ընթանում է կերպարանափոխությամբ: Ձվից դուրս եկած թրթուրը
տարբերվում է հասուն միջատից կա՛մ ամբողջությամբ, կա՛մ մասամբ:

Գոյություն ունի միջատների հետսաղմնային զարգացման 2 տեսակ՝


1.Թերի կերպարանափոխություն

Այս դեպքում ձվից դուրս եկած թրթուրն արտաքին կառուցվածքով, կենսակերպով,


սնման եղանակով նման է հասուն ձևին, սակայն տարբերվում է չափսերով: Մի
քանի մաշկափոխությունից հետո միջատն ի վերջո հասունանում է և
վերածվում հասուն ձևի:
Ձու - թրթուր - թերհաս միջատ - հասուն միջատ փուլերով զարգացումը կոչվում
է թերի կերպարանափոխությամբ զարգացում:
Թերի կերպարանափոխությամբ են զարգանում մորեխները, ճռիկը,
խավարասերները, ճպուռը, արջուկը, աղոթարարը:

2.Լրիվ կերպարանափոխություն

Այս դեպքում հետսաղմնային զարգացումը կապված է օրգանիզմի արտաքին և


ներքին կառուցվածքի շատ խոր փոփոխությունների հետ: Ձվից դուրս եկած
թրթուրը շատ նման է օղակավոր որդի: Նրա մարմինը տարբերակված չէ, չունի
թևեր, բերանային ապարատն այլ տիպի է, ճանճի թրթուրներն
ընդհանրապես անոտ են: Օրինակ՝ թիթեռը ունի ծծող, իսկ նրա թրթուրը՝ կրծող
բերանային ապարատ: Թրթուրը որպես առանձնյակ սնվում է, աճում,
տեղաշարժվում, զարգանում, որից հետո հասնելով հասունության հստակ
մակարդակի՝ անցնում է կերպարանափոխության: Թրթուրը դադարում է սնվել,
տեղաշարժվել, ամրանում է ծառի ճյուղին և տեղափոխվում հանգստի շրջան, որը
կոչվում է հարսնյակային:

You might also like