You are on page 1of 4

Հարցազրույց դիմակի

հետ

Երևի թե երբեք այսքան խառը,


տարօրինակ, բայց միևնույն ժամանակ
նաև հետաքրքիր մտքեր չէի ունեցել,
որքան այս գիշեր այս հարցազրույցը
գրելիս։ Շատ երկար եմ մտածել՝
հասկանալու համար, թե ով ես դու ու
ինչու ես ինձ համար այսքան
խոչընդոտներ ստեղծում։ Շատ
անգամներ եմ հարցրել դա քեզ, բայց
երբեք բավարարող պատասխան չեմ
ստացել։ Ու հիմա ուզում եմ ընդամենը
մի քանի հարց տալ քեզ։ Միգուցե
հասկանամ։ Ասա՛ ինձ, ո՞րն է կյանքում
առաջ շարժվելու քո մոտիվացիան։
֊ Մարդկանց բացասական
վերաբերմունքն իմ հանդեպ։
֊ Հետաքրքիր է։ Իսկ մի ժամանակ հենց
դա էր քեզ հետ պահող միակ
պատճառը։
֊ Դե հա, որովհետև առաջ շատ բաներ
դեռ անհասանելի էին ինձ համար։
֊ Իսկ ինչու՞ փոխեցիր կարծիքդ ու
հատկապես մտածելակերպդ։
֊ Հիասթափությունն ինձ ուշքի բերեց,
սթափեցրեց։
֊ Ի՞նչն ես համարում կյանքիդ իմաստը։
֊ Իմ նպատակն է ապրելուս միակ
իմաստը, առանց որի արժի մեռնել։ Չէ՞
որ աննպատակ մարդը մեռած է։
֊ Իսկ ի՞նչ կասես երազանքի մասին։
֊ Գիշերներն եմ սիրում երազել, միայն ու
միայն գիշերները, որովհետև օրվա
ընթացքում ռեալ ու իրատեսական
գործերով եմ զբաղվում։ Երազանքն
անիրականանալի է։ Այն սրտի մի
գաղտնի անկյունում պիտի պահես,
բոլորից թաքուն, ինչպես և
արցունքներդ։ Եթե երազում ես մի բանի
մասին՝ գիտակցելով, որ դա կարող ես
իրական դարձնել, հետևաբար դա
արդեն իսկ դառնում է նպատակ։
Կյանքիս գրեթե ողջ ընթացքում միայն
մի բանի մասին եմ երազել, ու դա դու
լավ գիտես, իսկ մնացածն ինձ համար
նպատակներ են։
֊ Ո՞րն է քո մեծագույն թերությունն ըստ
քեզ։
֊ Երևի թե ժամանակից շուտ մարդկանց
վստահելն է գլխավոր թերությունս։
Բարեբախտաբար արդեն գիտակցում
եմ դա։
֊ Կցանկանայի՞ր նորից ծնվել։ Ու եթե
այո, ապա ի՞նչը կփոխեիր։
֊ Առհասարակ երբեք չեմ մտածել այդ
ուղղությամբ, որովհետև դա, ըստ իս,
ժամանակի անիմաստ կորուստ է։ Եթե
այդպես է եղել, ուրեմն այդպես էլ պետք
է լիներ։ Եթե ինչ֊որ բան իմ կյանքում այն
չի եղել, ուրեմն ավելի լավ, թող դրանք
ինձ համար դասեր լինեն։ Եթե իմ
կյանքում երբևէ անցանկալի կամ տհաճ
մարդիկ են եղել, նրանք էլ թող գրողի
ծոցը գնան։ Գուցե կոպիտ հնչի ասածս,
բայց ես թքած ունեմ նրանց վրա։ Դրանք
չեն կարող պատճառ լինեն, որ ես
չարանամ կյանքի ու աշխարհի
հանդեպ։ Ընդհակառակը, հիմա ես
ավելի դրական եմ տրամադրված
կյանքի հանդեպ, որովհետև, ինչպես
արդեն ասացի, ես իմ նպատակի
հետևից եմ վազում։ Ես երբեք չեմ
մտածել անցյալում ինչ֊որ բան փոխելու
մասին։ Ես գնահատում եմ իմ
ժամանակը, քանզի դրանից թանկ բան
չունեմ կյանքում։
֊ Գիտե՞ս, ես քեզ չեմ ճանաչել այսքան
ժամանակ։
֊Համաձայն եմ, որովհետև երբեք
այսքան անկեղծ չէիր եղել ինքդ քեզ
հետ...

You might also like