You are on page 1of 19

Պատմության ընթացքում բազմաթիվ հանճարներ են եկել ու գնացել,

սակայն ինչ-ինչ պատճառներով նրանցից մի քանիսը մյուսներից ավելի


շատ են հիշվել: Ֆրիդա Կալոն այդ հիշվող դեմքերից մեկն է, որի մասին
կարող ենք անվերջ խոսել: Դե իսկ նրա գեղեցիկ մտքերը նրան հիշելու ու
նրա մասին խոսելու համար ևս մի առիթ են:

1.  «Ոչինչ մնայուն չէ: Ամեն ինչ փոխվում է, ամեն ինչ շարժվում է, ամեն ինչ
լուծվում է, ամեն ինչ ճախրում է ու ամեն ինչ անցնում է»:

2. «Դու արժանի ես այնպիսի մեկին, որը կընդունի քեզ նույնիսկ, երբ ինքդ
շփոթված ես, որը կընդունի քեզ այնպիսին, ինչպիսին կաս ու այն բոլոր
պատճառներով, որոնց վախից գիշերներն արթնանում ես ու այն
հրեշներով, որոնք չեն թողնում, որ քնես… դու արժանի ես այնպիսի մեկին,
որը կլսի քո երգելը, կաջակցի քեզ ամոթալի պահերիդ ու կհարգի քո
ազատությունը, որը կթռչի քեզ հետ ու չի վախենա ընկնելուց: Արժանի ես
մեկին, որը կցրի ստերդ, քեզ կբերի հույս, սուրճ ու պոեզիա»:

3. «Միայն սարը կարող է իմանալ մյուս սարի հիմքը»:

4. «Ես նկարում եմ ինքս ինձ, որովհետև ես շատ հաճախ եմ միայնակ


լինում ու որովհետև ես միակ բանն եմ, որն ամենից լավ եմ ճանաչում:

5. «Անխոս, անեզր «դու»-ն…

Դու ամեն ինչ ավելի ես ուժգնացնում:

Դու կրակն ես, որն այրում է սրտիս մնացորդները»:

6. «Ի վերջո մենք կարողանում ենք դիմանալ այն բաներին, որոնք կարծում
էինք չենք կարողանա հաղթահարել»:

7. «Նախկինում կարծում էի, որ աշխարհի ամենատարօրինակ մարդն եմ,


բայց հետո հասկացա, որ աշխարհում այնքա՜ն մարդ կա, ուրեմն ինձ պես
մեկն էլ պիտի լինի: Նա, ով ինձ պես իրեն խեղաթյուրված է համարում:
Պատկերացնում էի նրան ու մտածում, որ նա էլ ինչ-որ մի տեղ իմ մասին է
մտածում: Ուրեմն հույս ունեմ, եթե դու հիմա կարդում ես սա ու հենց
այդպես ես զգում, իմացիր, որ այո՛, ճիշտ է՝ ես այստեղ եմ ու ես քեզ պես
տարօրինակ եմ»:

8. «Փորձեցի խորտակել տառապանքներս, բայց տխմարները սովորեցին


լողալ…»
9. «Ոտքեր, ինչի՞ համար եք դուք պետք, եթե ես կարողանում եմ թռչել»:

10. «Կարծում եմ՝ աստիճանաբար կկարողանամ լուծել խնդիրներս ու


գոյատևել»:

Իր յուրօրինակ ձեռագրով աչքի ընկնող Ֆրիդա Կալոն ոչ միայն


առանձնանում էր նկարչության մեջ տարբերվող իր ոճով, այլ նաև
մտքերով, որոնք մինչև օրս յուրաքանչյուրին կարող են ապրել սովորեցնել։

1. Սկզբում սիրահարվի՛ր ինքդ քեզ, հետո՝ կյանքին, հետո նոր՝ ում որ


կցանականաս։

2. Մարդն ուզում է խեղդել իր ցավը, բայց հետո պարզվում է, որ ցավը լողալ


գիտի։

3. Չկա ավելի արժեքավոր բան, քան ծիծաղը։ Հենց նրա միջոցով է մարդը
կտրվում կյանքից:

4. Ես ողջ մնացի, որովհետև ունեմ նպատակ, որի համար ուզում եմ


ապրել. դա նկարչությունն է։

5. Սկզբում ինձ թվում էր, թե ես աշխարհի ամենատարօրինակ մարդն եմ,


բայց հետո ես հասկացա, որ աշխարհն այնքան շատ մարդկանցով է
լցված, որ նրանց մեջ հաստատ կլինի մեկը, ով ավելի տարօրինակ կլինի,
քան ես եմ։

6. Վախ, հույս, հիասթափություն ու մահ. սրանք ապրելու միակ միջոցներն


են։

7. Հույսի ծառը պետք է միշտ ուղիղ կանգնի։

8. Աշխարհում չկա ավելի ծիծաղելի բան, քան ողբերգությունն է։

9. Ընտրեք մեկին, ում կնայեք այնպես, ինչպես կնայեք իսկական հրաշքին։

10. Ես ինքնս ինձ եմ նկարում, որովհետև ես ինքս ինձ ճանաչում եմ ավելի


լավ, քան որևէ այլ մեկին այս աշխարհում։
11. Հուսամ՝ այնտեղ՝ այն աշխարհում, այնքան զվարճալի է, որ ես երբեք
չեմ ցանկանա վերադառնալ։

12. Վերջում մենք կարող ենք ավելին տանել, քան մենք մեզնից ակնկալում
ենք։

13. Մեր ինչի՞ն են պետք ոտքերը, եթե մենք կարող ենք թռչել։

14. Ինձ հաճոյախոսություններ պետք չեն, ինձ պետք  են բանիմաց մարդու


խորհուրդներ։

15. Արվեստը մարդու սոցիալական օրգանիզմում հոսող արյուն է։

Ֆրիդա Կալոն մարդկության պատմության ամենատաղանդավոր


նկարչուհիներից մեկն է: Ուժեղ ոգով: Ով բազմաթիվ
ողբերգություններ է ապրել: Տանելով ավելի քան 30
վիրահատություն, նա նկարում էր, որովհետև գիտեր, որ միայն
այդպես կարող է անմահ լինել: Նաև նկարչությունը նրան ապրելու
համար ուժ և իմաստ էր տալիս:

Հետաքրքիրն այն է, որ Կալոն բացի նկարելուց նաև ցիտատներ


էր գրում, որոնցից որոշներին առաջարկում ենք ծանոթանալ
հենց հիմա:

Վերջում մենք կարող ենք շատ ավելի բաների դիմանալ, քան


սպասում էինք ինքներս մեզանից:

Ես նկարում եմ ծաղիկներ, իսկ դա նշանակում է, որ նրանք երբեք


չեն մահանա:

Ես նկարում եմ ինձ, որովհետև այնքան հաճախ եմ լինում


միայնակ: Եվ որովհետև ես ինձ բոլորից լավ գիտեմ:

Ես երբեք կյանքից հիասթափություն չեմ ապրում այնպես, ինչպես


լինում է ռուսական վեպերում: Ես հստակ գիտակցում եմ իմ
իրավիճակը և գրեթե երջանիկ եմ, որովհետև ես ունեմ Դիեգոին,
և մայրիկին, և հայրիկին, որոնց ես այնքան շատ եմ սիրում: Իմ
կարծիքով դա բավական է: Եվ ես կյանքից հրաշքներ կամ
նմանատիպ այլ բաներ չեմ խնդրում:
Ես ուրախ սպասում եմ հեռանալուս և հուսով եմ երբեք
չվերադառնալ:

Նախկինում ես կարծում էի, որ ես աշխարհի ամենատարօրինակ


մարդն եմ: Բայց հետո իմ մոտ միտք ծագեց, որ աշխարհում
այնքան մարդ կա, և հավանաբար կա ևս մեկ նույնքան
տարօրինակը, ինչպիսին ես եմ:

Ես ողջ մնացի և գումարած դրան՝ պատճառ ունեմ ապրելու


համար: Հանուն գեղանկարչության:

Չկա ծիծաղից ավելի թանկ բան: Դրա օգնությամբ կարելի է


կտրվել ինքդ քեզանից, դառնալ անկշիռ:

«Ոտքեր, ինչիս ե՞ք պետք, եթե ունեմ թևեր»

 Ես խմում էի, որ խեղդեի ցավերս, բայց այդ գրողի տարածները լողալ


սովորեցին:

 Ես երբեք չեմ նկարում երազներ կամ մղձավանջներ: Ես նկարում


եմ իմ սեփական իրականությունը:

 Չկա ծիծաղից ավելի թանկ բան. նրա օգնությամբ հնարավոր է


պոկվել սեփական մարմնից և դառնալ անկշիռ:

 Ես ողջ օրը ծաղիկներ կհավաքեի, կնկարեի տխրությունը, սերը,


քնքշությունը, ես կտանեի շրջապատող մարդկանց
հիմարությունները… 

 Անհանգստությունը, ցավը, վայելքը, մահը իրականում նույն բանի


համար են՝ կյանքը սիրելու:

 Իմ կյանքում երկու ողբերգություն է եղել. նախ ես ընկա ավտոբուսի


տակ, հետո՝ Դիեգոյի:

 
 Իմ արյունը հրաշք է, որը ճանապարհորդում է օդի երակներով՝ իմ
սրտից դեպի քո սիրտը:

Դիեգոն սկիզբն է,
Դիեգոն արարիչ է,
Դիեգոն իմ երեխան է,
Դիեգոն իմ ամուսինն է,
Դիեգոն նկարիչ է,
Դիեգոն իմ սիրեկանն է,
Դիեգոն իմ ընկերն է,
Դիեգոն իմ մայրն է,
Դիեգոն իմ հայրն է,
Դիեգոն իմ որդին է,
Դիեգոն ես եմ,
Դիեգոն տիեզերքն է՝
Ամբողջության բազմաթիվ կերպերը:

 Ես հույս ունեմ, որ գնալն ուրախ բան է, և որ ես երբեք չեմ
վերադառնա:

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
1907-1924 թվականներ: Ընտանիք և
մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալոն (աջից) քույրերի հետ, Քրիստինա, Մաթիլդե և Ադրիանա: Լուսանկարել է հայրը, 1916
թվական

Մագդալենա Կարմեն Ֆրիդա Կալո ի Կալդերոնը[Ն 1] ծնվել է 1907 թվականի հուլիսի 6-


ին Մեխիկոյի Կոյոական արվարձանում[17] (հետագայում նա փոխել է իր ծննդյան
տարեթիվը, որպեսզի այն համընկնի Մեքսիկական հեղափոխության տարեթվի հետ՝
1910 թվական[18]): Կալոն հայտարարել է, որ ծնվել է հայրական տանը (La Casa Azul)
(Կապույտ տուն), սակայն ըստ ծննդյան գրանցման պաշտոնական տվյալների ծնվել
է մայրական տատիկի հարևանի տանը[19]: Կալոյի հայրը լուսանկարիչ Գիլերմո Կալոն
էր (1871–1941), մայրը՝ Մաթիլդ Կալդերոն ի Գոնսալեսը (1876–1932): Հայրը ծնունդով
գերմանացի էր, 1891 թվականին դժբախտ պատահարի հետևանքով
ստացած էպիլեպսիայի պատճառով, որը վերջ է դրել նրա համալսարանական
հետազոտություններին, ներգաղթել է Մեքսիկա[20]: Չնայած նրան, որ Ֆրիդան պնդում
էր, որ իր հայրը հրեա է, սակայն ըստ վերջին ուսումնասիրությունների` նա ծագումով
գերմանական լյութերական ընտանիքից էր, որը սերում էր դեռևս XVI դարից[21][22]:
Մայրը՝ Մաթիլդ Կալդերոնը ծնվել է Օախակայում (հայրը բնիկ մեքսիկացի էր, մայրը
իսպանական ծագում ուներ)[23][24]: Բացի Ֆրիդայից նրանց ամուսնությունից ծնվել են
ևս երեք դուստր՝ Մաթիլդը (1898–1951), Ադրիանան (1902–1968) և Քրիստինան (1908–
1964)[25]: Կալոն ունեցել է ևս երկու քույր հոր առաջին ամուսնությունից՝ Մարիան և
Մարգարիտան, սակայն նրանք միասին են մեծացել[26]:
Հետագայում, Կալոն իրենց տան մթնոլորտը, որտեղ անցել է մանկությունը , հաճախ
նկարագրել է «շատ, շատ տխուր»[27]: Ծնողները հաճախ են հիվանդացել[28] և նրանց
ամուսնությունը զուրկ է եղել սիրուց[29]: Մաթիլդի հարաբերությունները դուստրերի
հետ չափազանց լարված են եղել[30]: Կալոն մորը նկարագրել է որպես «բարի, ակտիվ
և խելացի, բայց նաև հաշվենկատ, դաժան և ֆանատիկ կրոնասեր»[30]: Բացի դա,
Գիլերմոյի լուսանկարչական գործը մեծապես տուժել է Մեքսիկայի
հեղափոխության ժամանակ, քանի որ տապալված կառավարությունն իր մոտ
պատվերներ է ունեցել և երկար քաղաքացիական պատերազմը սահմանափակել է
մասնավոր հաճախորդների թիվը[28]:
Ֆրիդա Կալոն վեց տարեկանում վարակվել է պոլիոմիելիտով, որի հետևանքով նրա
աջ ոտքն ավելի բարակ էր ձախից[31] [Ն 2] ինչն իր ողջ կյանքի ընթացքում թաքցրել է
երկար շրջազգեստների միջոցով: Հիվանդության պատճառով, նա մի քանի ամիս
ստիպված մեկուսացել է իր հասակակիցներից և նրան սկսել են ծաղրել [34]: Թեև
հիվանդությունը նրան լռակյաց ինտրովերտ էր դարձրել[27], նա դառնում է Գիլերմոյի
սիրելի դուստրը հաշմանդամության իրենց ընդհանուր փորձառության շնորհիվ [35]:
Կալոն նրան է վերագրում, որ իր մանկությունը դարձրել է «հրաշալի ... նա մի մեծ
օրինակ էր ինձ համար քնքշության և աշխատանքի (լուսանկարիչ նաև նկարիչ) այդ
թվում նաև հասկանում էր իմ բոլոր խնդիրները»[36]: Հայրը նրա հետ զրուցում էր
գրականության, բնության և փիլիսոփայության մասին և քաջալերում էր նրան
զբաղվել սպորտով ուժերը վերականգնելու համար, չնայած այն բանին, որ
ֆիզիկական վարժությունների մեծ մասը հարմար չէին աղջիկների համար [37]: Նաև
սովորեցրել է լուսանկարել և Ֆրիդան օգնել է հորը շտկել, ռետուշ անել, երևակել և
գունավորել լուսանկարները[38]:
Պոլիոմիելիտի պատճառով, ավելի ուշ է գնացել դպրոց քան իր հասակակիցները [39]:
Կրտսեր քրոջ՝ Քրիստինայի հետ հաճախել է Կոյոականի տեղական մանկապարտեզ
և տարրական դպրոց, հինգերորդ և վեցերորդ դասարանների կրթությունն ստացել է
տնային ուսուցմամբ[40]: Մինչ Քրիստինան հետևելով քույրերին գնացել է
ավետարանչական դպրոց, Կալոն, հոր ցանկությամբ ընդունվել է գերմանական
դպրոց[41]: Շուտով, անհնազանդության պատճառով նրան հեռացրել են դպրոցից և
ուղարկել ուսուցիչների մասնագիտական դպրոց[40]: Դպրոցում մնալը կարճ է տևել,
քանի որ սեռական ոտնձգության է ենթարկվել ուսուցչուհու կողմից[40]:
1922 թվականին Կալոն ընդունվել է «Պերպատորիա»՝ Ազգային
նախապատրաստական ավագ դպրոց (Escuela Nacional Preparatoria), որը Մեխիկոյի
լավագույն դպրոցներից մեկն է համարվել: Ընտրել է բնագիտական հոսքը՝ նպատակ
ունենալով հետագայում բժիշկ դառնալ[42]: Կրթական հաստատությունը այդ
ժամանակ նոր էր սկսել ընդունել աղջիկների և 2000 սովորողներից ընդամենը 35-ն
էին աղջիկ[43]: Ֆրիդան միանգամից մեծ հեղինակություն է ձեռք բերել, նրա
պահվածքը հաճախ անվանել են էպատաժային, լավ է սովորել[44], եղել է անհագ
ընթերցող և դարձել է «Մեքսիկական մշակույթի նվիրյալ, քաղաքական ակտիվիստ և
սոցիալական արդարության հարցերի ջատագով»[45]: Այդ ժամանակահատվածում
Կալոյի վրա մասնավորապես մեծ ազդեցություն են ունեցել դասընկերներից ինը
հոգի, որոնց հետ կազմավորել է «Կաչուչաս» անվամբ ոչ ֆորմալ փակ խումբը,
նրանցից շատերը դառնալու էին մեքսիկացի մտավորական էլիտայի առաջատար
գործիչներ[46]: Նրանք եղել են ապստամբներ և դեմ էին այն ամենին, ինչը
պահպանողական էր՝ ծաղրում էին, ներկայացումներ էին բեմադրում, բանավիճում
էին փիլիսոփայությունց և ռուսական դասականներից[46]: Որպեսզի քողարկեր, այն
փաստը, որ նա տարիքով ավելի մեծ էր և հայտարարեր իրեն «հեղափոխության
դուստր», ասում է, որ ծնվել է 1910 թվականի հուլիսի 7-ին, երբ սկսվել էր Մեքսիկական
հեղափոխությանը[47]:
Կալոն վայելում էր արվեստը վաղ տարիքից, հոր ընկերոջ՝ տպագրիչ Ֆերնանդո
Ֆերնանդեսի[48] կողմից ստանալով նկարչությանը վերաբերվող խորհուրդներ նաև
էսքիզներով նկարազարդված նոթատետրեր[49]: 1925 թվականին, ուսմանը զուգահեռ
սկսել է նաև աշխատել, որպեսզի օգնի ընտանիքին[50]: Կարճ ժամանակ
որպես սղագիր աշխատելուց հետո նա Ֆերնանդեսի համար դառնում է
վարձատրվող ենթավարպետ փորագրիչ[44]: Ֆերդինանտը տպավորված էր Կալոյի
տաղանդով[51], չնայած, որ այդ ժամանակ Կալոն արվեստն իր համար կարիերա չէր
համարում[49]:

1925-1930 թվականներ: Ավտովթար, առաջին նկարներ և


Դիեգո Ռիվերայի հետ ամուսնություն
1925 թվականի սեպտեմբերի 17-ին, երբ Ֆրիդան և իր ընկերը՝ Ալեխանդրո Գոմես
Արիասը, համալսարանից տուն էին վերադառնում քաղաքային ավտոբուսով , այն
հանկարծակի բախվում է տրամվայի: Վթարը մի քանի մարդու կյանք է խլում , Կալոն
հազիվ է փրկվում համարյա մահացու վնասվածքներից, ստանում է բազմաթիվ
ոսկրերի կոտրվածքներ, կողերի, ոտքերի ու ձեռքերի վնասվածքներ, անրակների
կոտրվածք, ջարդված էր կողը, եռակի կոտրված էր կոնքը, աջ ոտքի 11 ոսկորները
ջարդվածքներ էին ստացել։ Բացի դրանից` վնասվել էին նրա որովայնն ու արգանդը ,
ինչը ազդեց նրա վերարտադրողական ֆունկցիայի վրա։ Երկաթյա ձողը մխրճվում է
կոնքը` կոտրելով կոնքի ոսկրերը, պատառոտելով կոնքի օրգանները [52][53]:
Հիվանդանոցում մեկ ամիս անցկացնելուց և հետո ևս երկու ամիս տանը
վերականգնողական բուժում ստանալուց հետո[54] նոր կարողանում է վերադառնալ
աշխատանքի[55]: Հետագայում, երբ նա շարունակում է հոգնածություն և մեջքի
ցավեր զգալ, նրա բժիշկները ռենտգեն հետազոտություն են նշանակում և պարզվում
է, որ վթարի ժամանակ ողնաշարը ևս վնասվել էր. 3 ող էր տեղաշարժվել [56]: Կալոն
բուժման ընթացքում գիպսե սեղմիրան է կրում, որը 3 ամիս շարունակ նրան գամում
է անկողնում և նա չի կարողանում քայլել[56]: Հետագայում նա տասնյակ
վիրահատություններ է տարել և ամիսներով դուրս չի եկել հիվանդանոցից։ Նա,
չնայած իր մեծ ցանկությանը, այդպես էլ չի կարողացել մայրանալ։
Ավտովթարը վերջ է դնում Կալոյի բժիշկ դառնալու երազանքին: Այդ պատահարի
հետևանքով ամբողջ կյանքի ընթացքում տառապում է ցավից ու
հիվանդություններից[57]: Վերականգնողական բուժման ժամանակ սկսում է խորհել
բժշկական պատկերազարդող դառնալու կարիերայի մասին, որը կհամակցեր իր
հետաքրքրությունները գիտության և արվեստի նկատմամբ և սկսում է նկարել :
Սկզբում ձևավորում է բժշկական ամսագրեր ու այլ պարբերականներ: Անատոմիայի
իմացությունը հետագայում էլ արտացոլվում է նրա կտավներում: Պառկած վիճակում
նկարելու համար հատուկ հարմարանքներ էին պատրաստվել` հայելին ամրացված
էր գլխավերևում, որպեսզի Ֆրիդան տեսնի իրեն[58]: Նկարչությունն ուղի էր Կալոյի
համար հասկանալու իր ինքնությոնն ու գոյությունը [59] և հետագայում նա ասում է, որ
«Ավտովթարը և նրան հաջորդած վերականգման շրջանի մեկուսացումը
ցանկություն առաջացրին նորից վերանայել առարկաներն ու երևույթները և նկարել
նրանք այնպես, ինչպես ես տեսնում եմ իմ սեփական աչքերով և ոչ ավելին»[60]:
Նկարներից շատերը, որ Կալոն նկարել էր այդ ժամանակահատվածում, իր, քույրերի
և ուսանողական ընկերների դիմանկարներ էին[61]: Նրա վաղ նկարները և
նամակագրությունը ցույց են տալիս, որ նա ոգեշնչվել է հատկապես եվրոպացի
նկարիչների կողմից, մասնավորապես Վերածննդի այնպիսի վարպետներից,
ինչպիսիք են Սանդրո Բոտիչելլին և Անյոլո
Բրոնձինոն[62] նաև ավանգարդիստական շարժումներից, ինչպիսիք են Նոր
նյութականությունը (Neue Sachlichkeit) և կուբիզմը[63]:
Կալոյի անկողնային բուժումն ավարտվում է 1927 թվականի վերջին, և նա սկսում է
շփվել իր նախկին դպրոցական ընկերների հետ, որոնք այժմ համալսարանի
ուսանողներ էին և զբաղվում էին քաղաքականությամբ: Նա միանում է Մեքսիկական
կոմունիստական կուսակցությանը (ՄԿԿ) և համալրում քաղաքական
ակտիվիստների և արվեստագետների շարքերը, որոնց թվում էին կուբացի
տարագիր կոմունիստ Խուլիո Անտոնիո Մելլան և իտալացի ամերիկացի
լուսանկարիչ Տինա Մոդոտտիին[64]:
1928 թվականի հունիսին Մոդոտտիի կազմակերպած երեկույթներից մեկի ժամանակ
Կալոյին ներկայացնում են համաշխարհային համբավ ունեցող, Մեքսիկայի
ամենահաջողված արվեստագետներից մեկին՝ ՄԿԿ նշանավոր գործիչ Դիեգո
Ռիվերային[65]: Նրանց առաջին կարճատև հանդիպումը տեղի էր ունեցել
Պերպատորիայում, ավագ դպրոցում, որտեղ Դիեգոն 1921-1923 թվականներին
աշխատել է «Արարում» որմնանակարի վրա[66]: 1928 թվականի իրենց ծանոթացումից
կարճ ժամանակ անց Կալոն խնդրում է Դիեգոյին գնահատել, թե արդյոք իր
նկարները բավականաչափ տաղանդով են արված, որ նա հավակնի արվեստագետի
կարիերայի[67]: Ռիվերան հիշում էր, որ Կալոյի ստեղծագործությունները մեծ
տպավորություն էին թողել իր վրա, նշելով, որ նրանք ցույց էին տալիս «արտասովոր
էներգիայի արտահայտություն, բնավորության հստակ սահմանում և իրական
խստություն... Նրանցում կար հիմնարար պլաստիկ ազնվություն և
գեղարվեստական անհատականություն... Ինձ համար ակնհայտ էր, որ այս աղջիկը
իսկական արվեստագետ էր»[68]:
Շուտով, 1932 թվականին, Կալոն նշանադրվում է Դիեգոյի հետ, չնայած, որ Դիեգոն 20
տարի մեծ էր իրենից, Ֆրիդան 22 տարեկան էր, իսկ Դիեգոն` 42, նախկինում երկու
ամգամ օրինական ամուսնացած էր եղել և հայտնի կնամոլ էր[69]: Նա կանանց կողմից
գրավիչ էր համարվում, քանի որ, գոնե արտաքնապես զսպվածություն էր
ցուցաբերում, որին կանայք տեղի էին տալիս և «տրվում» էին տղամարդկանց, դա
համարվում էր մեքսիկական առնականության հիմնական գրավականը [70]: Կալոն և
Ռիվերան քաղաքացիական արարողությամբ ամուսնանում են 1929 թվականի
օգոստոսի 21-ին Կոյոականի քաղաքապետարանում [71]: Ֆրիդայի մայրը դեմ էր
ամուսնությանը, և երկուսի ծնողներն էլ այն անվանում էին «ամուսնություն փղի և
աղավնու միջև»՝ նկատի ունենալով զույգի հասակների չափերի տարբերությունը .
Ռիվերան բարձրահասակ էր և ավելորդ քաշով, իսկ Կալոն վայելչակազմ էր և
նրբագեղ[72]: Անկախ այդ ամենից, Ֆրիդայի հայրը հավանություն էր տվել Ռիվերայի
հետ ամուսնությանը, որը հարուստ էր և հետևաբար կարողանում էր աջակցել
Կալոյին, որը չէր կարողանում աշխատել և ստիպված էր թանկ բուժում ստանալ [73]:
Հարսանիքի մասին գրում են մեքսիկական և միջազգային մամուլում [74] և առաջիկա
տարիներին այդ ամուսնությունը Մեքսիկայում մնում է լրատվամիջոցների մշտական
ուշադրության կենտրոնում՝ զույգին վերաբերվող հոդվածներով, որոնք վերնագրվում
էին պարզապես «Դիեգո և Ֆրիդա»[75]:
Ամուսնությունից հետո, 1929 թվականի վերջին, Դիեգոն և Ֆրիդան տեղափոխվում
են Կուեռնավակա, Մորելոսի ազատ և ինքնիշխան նահանգ, որտեղ Ռիվերան
պատվեր է ստանում ամերիկայի դեսպան Դվայթ Մորոուից, Կորտեսի
պալատի ֆրեսկոն նկարելու համար[76]: Գրեթե նույն ժամանակահատվածում Կալոն
հրաժարվում է ՄԿԿ անդամակցությունից, որպես աջակցություն Ռիվերային, որն
ամուսնությունից կարճ ժամանակ առաջ վտարվել էր
կուսակցությունից, Կոմունիստական ինտերնացիոնալի շրջանակներում ձախ
ընդդիմադիր շարժմանն աջակցության համար[77]:
Քաղաքացիական պատերազմի ժամանակ Մորելոսում տեղի են ունենում
ամենածանր մարտերից մի քանիսը և ապրելով իսպանական ոճով , Կուեռնավական
սաստկացնում է Կալոյի զգացումները մեքսիկայի ինքնության և պատմության
հանդեպ[78]: Նա փոխում է իր գեղարվեստական ոճը և ավելի շատ է ոգեշնչվում
մեքսիկական ժողովրդական արվեստով[79]: Այդ ժամանակի մեքսիկացի շատ այլ կին
արվեստագետների և մտավորականներ նման[80], Կալոն սկսում է կրել մեքսիկական
գավառական ավանդական հագուստ՝ երկար և նախշազարդ կիսաշրջազգեստներ ,
բազմազան գլխաշորեր, արդուզարդեր՝ ընդգծելով իր մետիսական ծագումը [81]: Նա
հատկապես նախընտրում
էր Թեհուանտեպեկի ենթադրյալ մայրիշխանության կանանց զգեստները, որոնք
ներկայացնում էին «իրական և բնիկ մեքսիկական մշակութային ժառանգությունը»
հետհեղափոխական Մեքսիկայում[82]: Թեհուանտեպեկի հանդերձանքը թույլ է տալիս
Կալոյին արտահայտել իր ֆեմինիստական և հակագաղութային
կատարելատիպերը[83]՝ ծածկելով իր մարմնի պոլիոմելիտի և վիրահատության
հետքերը և գոհացնելով Ռիվերային, որը հավատում էր, որ «մեքսիկացի կանայք,
որոնք չեն հագնում մեքսիկական հագուստ... հոգեպես և դյուրահույզ կախված են
այն օտար դասին, որին ցանկանում են պատկանել»[84][Ն 3]: Նրա նույնականացումը
մեքսիկական Լա Ռազա ժողովրդին և նրանց մշակույթի հանդեպ ունեցած խորը
հետաքրքրությունը մնացին իր արվեստի կարևոր կողմերը ողջ կյանքի ընթացքում [87]:

1931-1933 թվականներ: Միացյալ Նահանգներ


ճամփորդություն
1930 թվականի վերջին, երբ Ռիվերան ավարտում է իր պատվերը Կուեռնավակայում,
նա և Կալոն տեղափոխվում են Սան Ֆրանցիսկո, որտեղ Ռիվերան ֆրեսկոներ է
նկարում Սան Ֆրանցիսկոյի ֆոնդային բորսայի ակումբի և Կալիֆոռնիայի
գեղարվեստի դպրոցի համար[88]: Քաղաքում, իրենց կեցության ժամանակ,
ամուսնական զույգը «ֆետիշացվում, մեծարվում և շփանում» էր ազդեցիկ
կոլեկցիոներների և հաճախորդների կողմից[89]: Կալոն ներկայացվում է ամերիկյան
այնպիսի արվեստագետների, ինչպիսիք են Էդվարդ Ուեսթոնը, Ռալֆ
Ստակպոլը, Թիմոթի Պֆլուջերը և Նիկոլաս Մուրեյը[89]: Մուրեյի հետ նրա երկարատև
սիրային հարաբերությունները, ամենայն հավանականությամբ, սկսվում է այդ
ժամանակ[90]:
Սան Ֆրանցիսկոյում անցկացրած վեց ամիսը Կալոյի համար արդյունավետ
ժամանակաշրջան էր[91], այն հետագայում զարգացրեց ժողովրդական արվեստի ոճը,
որը նա ընդունել էր Կուեռնավակաում[92]: Բացի մի քանի նոր ծանոթների
դիմանկարները նկարելուց[93], նա կերտում է Ֆրիդա և Դիեգո Ռիվերա կտավը (1931),
կրկնակի դիմանկար՝ հիմնված իրենց հարսանյաց լուսանկարի [94] և Լյութեր
Բյորբանկի դիմանկարի վրա (1931), որը պատկերում էր համանուն այգեգործին
որպես մարդու և բույսի հիբրիդ[95]: Թեև նա հրապարակավ դեռևս ներկայանում էր
որպես Ռիվերայի կին, այլ ոչ թե որպես նկարիչ[96], նա առաջին անգամ մասնակցում է
ցուցահանդեսին, երբ «Ֆրիդա և Դիեգո Ռիվերան» ընդգրկվում է Սան Ֆրանցիսկոյի
կանանց նկարիչների վեցերորդ ամենամյա ցուցահանդեսում, Պատվավոր լեգիոնի
կալիֆոռնիական պալատում (Գեղեցիկ արվեստների թանգարան)[97][98]:
1931 թվականի ամռանը Կալոն և Ռիվերան վերադառնում են Մեքսիկա, իսկ աշնանը
մեկնում են Նյու Յորք՝ ժամանակակից արվեստի թանգարանում (MoMA) Ռիվերայի
հետահայաց ցուցադրության բացմանը: 1932 թվականի ապրիլին նրանք ուղևորվում
են Դետրոյթ, որտեղ Ֆորդ ավտոմեքենաշինական ընկերության կողմից Ռիվերան
պատվեր է ստանում ֆրեսկոներ նկարել Դետրոյթի արվեստի
ինստիտուտի համար[99]: Այդ ժամանակահատվածում, Կալոն ավելի համարձակ էր
դառնում մամուլի հետ շփումներում՝ լրագրողներին տպավորելով անգլերենի իր
իմացությամբ, և քաղաք իր ժամանումով նշում էր, որ նա մեծագույն նկարիչներից
մեկն է[100]:
Դետրոյթում անցկացրած տարին Կալոյի համար դժվար ժամանակ էր: Չնայած որ
նրան դուր էր գալիս Սան Ֆրանցիսկո և Նյու Յորք այցելությունները, նա չէր սիրում
ամերիկյան հասարակության տեսակետները, որը նա համարում էր
գաղութարարական, ինչպես նաև ամերիկացիների մեծ մասին, որոնց նա համարում
էր «ձանձրալի»[101]: Նրան դուր չեր գալիս ընկերակցությունը այնպիսի
կապիտալիստների հետ, ինչպիսիք են Հենրին և Էդսել Ֆորդը, և զայրանում էր, որ
Դետրոյթում գտնվող հյուրանոցներից շատերը հրաժարվում էին ընդունել հրեա
հյուրերի[102]: Ընկերոջն ուղղված նամակում նա գրում է, որ «չնայած որ ինձ շատ են
հետաքրքրում Միացյալ Նահանգների բոլոր արդյունաբերական և մեխանիկական
զարգացումները», նա զգում էր «մի քիչ բարկություն բոլոր հարուստների դեմ, քանի
որ ես տեսնում եմ հազարավոր մարդիկ, ամենսարսափելի դժբախտությունների մեջ,
առանց ուտելիքի ու կեցավայրի, այդ ամենը ինձ շատ է տպավորվել, ահավոր է
տեսնել, որ հարուստները օր ու գիշեր տոնակատարություններ են անում, այն
ժամանակ, երբ հազարավոր և հազարավոր մարդիկ սովից մահանում են»[103]:
Դեյտրոյթում, Կալոն նաև բարդություններ է ունենում հղիության պատճառով : Նրա
բժիշկը համաձայնվում է ընդհատել հղիությունը, բայց օգտագործված դեղամիջոցը
անարդյունավետ է լինում[104]: Կալոն խորապես երկմտում է երեխա ունենալու մասին
և մինչ այս, ամուսնության վաղ շրջանում, կրկին ընդհատել էր հղիությունը [104]:
Կատարված անհաջող աբորտից հետո, նա դժկամությամբ պայմանավորվում է
շարունակել հղիությունը, սակայն հուլիսին վիժում է, որը լուրջ արյունահեղություն է
առաջացում և նա երկու շաբաթվ հոսպիտալացվում է[105]: Երեք ամիս անց,
Մեքսիկայում, վիրահատությունների բարդություններից մահանում է մայրը [106]:
Չնայած, իր առողջական խնդիրներին և Դետրոյթին ունեցած անբարեհաճությանը ,
Նահանգներում անցկացրած ժամանակահատվածը նպաստավոր էր Կալոյի
նկարչական արվեստի արտահայտչության համար: Այդ հարկադրված երկար
կեցությունն արտերկրում՝ զարգացած արդյունաբերական երկրում , ստիպում են
Կալոյին ավելի սուր զգալ ազգային տարբերությունները: Նա տարբեր
տեխնիկաներով փորձարկումներ էր անում, ինչպիսիք
են փորագրանկարները և ֆրեսկոները[107], և նրա նկարները սկսում էին ավելի ուժեղ
ի տես հանել պատմողական ոճը[108]: Նա նաև սկսեց հատուկ ուշադրության
արժանացնել «ահաբեկչություն, տառապանք, վերքեր և ցավ» թեմաներին [107]:
Չնայած, այդ ժամանակի մեքսիկական որմնանկարչության ժովովրդականությանը ,
նա ընդունում է հակառակ ուղղվածություն՝ ռետաբլոներ, սիրողական նկարիչների
կողմից փոքր մետաղական թերթիկների վրա կերտված կրոնական նկարներ , որոնք
շնորհակալություն էին հայտնում սրբերին աղետների ժամանակ իրենց օրհնության
համար[109]: Դետրոյթում ռետաբլո ոճով կատարած իր աշխատանքներից են «Հենրի
Ֆորդի հիվանդանոցը» (1932), «Իմ ծնունդը» (1932) և «Դիմանկար Մեքսիկայի և ԱՄՆ-ի
սահմանին» (1932)[107]: Չնայած, Դետրոյթի ցուցահանդեսներում Կալոյի
աշխատանքներից ոչ մեկը չի ցուցադրվել, նա, իր արվեստի մասին հարցազրույց է
տալիս Դետրոյթի նորություններ ամսագրին. հոդվածը քամահրանքով վերնագրվում
է «Wife of the Master Mural Painter Gleefully Dabbles in Works of Art»[110]:
Կալոն և Ռիվերան վերադառնում են Նյու Յորք 1933 թվականի մարտին, քանի որ
Ռիվերան պատվեր է ստանում որմնանկարներ նկարելու Ռոքֆելլեր կենտրոնում[111]:
Այդ ընթացքում Կալոն միայն մեկ նկարի վրա է աշխատում՝ «Իմ զգեստը կախված է
այնտեղ» (1932)[111]: Հետագայում, նա նաև հարցազրույցներ է տալիս ամերիկյան
մամուլին[111]: Մայիսին, Ռիվերան հեռացվում է Ռոքֆելլեր կենտրոնի նախագծից՝
միջազգային սկանդալի պատճառով, քանի որ որմնանկարում պատկերել
էր Վլադիմիր Լենինին և հրաժարվում էր այն փոփոխել[112]: Փոխարենը նա պատվեր է
ստանում Նոր Աշխատավորների Դպրոցի որմնանկարները նկարելու համար[111]: Թեև
Ռիվերան ցանկանում էր շարունակել մնալ Միացյալ Նահանգներում , Կալոն
կարոտում էր հայրենի տունը, և նրանք 1933 թվականի դեկտեմբերին, ֆրեսկոյի
բացման արարողությունից հետո, վերադառնում են Մեքսիկա [113]:

1934-1939 թվականներ: Սան Անջել և միջազգային ճանաչում


Վերադառնալով Մեքսիկա, Կալոն և Ռիվերան տեղափոխվում են նոր տուն, որը
գտնվում էր Սան Անջելի հարուստ թաղամասերից մեկում[114]: Տան ճարտարապետն
էր Շառլ Կորբյուզիեի աշակերտ Խուան Օ՛Գորմանը, որը տունը կառուցել էր երկու
մասից` միավորելով խորհրդանշական կամուրջով, Կալոյի մասնաշենքը ներկված էր
կապույտ, իսկ Ռիվերայինը՝ վարդագույն և սպիտակ[115]: Բոհեմական ոճով
բնակատեղին դառնում է մեքսիկացի և արտերկրից ժամանած արվեստագետների և
քաղաքական գործիչների համար հանդիպման վայր[116]:
1934 թվականին Կալոն ոչ մի նոր նկար չի նկարում, հաջորդ տարում՝ միայն
երկուսը[117]: Նա կրկին առողջական խնդիրներ է ունենում, ենթարկվում է
վիրահատության: Հղիության երկու ընդհատում, գանգրենայով վարակված
մատների անդամահատում[118][33]  և Ռիվերայի հետ ամուսնությունը լարվում է:
Ռիվերան ուրախ չէր Մեքսիկա վերադարձով և դրա համար մեղադրում է Կալոյին [119]:
Ռիվերան նախկինում ևս անհավատարիմ էր Կալոյին, իսկ այժմ սկսում է
հարաբերություններ Կալոյի կրտսեր քրոջ, Քրիստինայի հետ, ինչն էլ խորապես
վիրավորում է Կալոյի զգացմունքները[120]: Այդ մասին իմանալով 1935 թվականի
սկզբին, Կալոն տեղափոխվում է Մեխիկոյի կենտրոնում գտնվող բնակարան և
խորհում ամուսնալուծության մասին[121]: Այդ ժամանակ նա նույնպես
արտաամուսնական կապ է ունեում՝ ամերիկացի արվեստագետ Իսամու
Նոգուչիի հետ[122]:
1935 թվականին Կալոն հաշտվում է Ռիվերայի և Քրիստինայի հետ և վերադառնում
Սան Անջել[123]: Նա դառնում է Քրիստինայի երեխաների՝ Իսոլդայի և Անտոնիոյի
սիրելի մորաքույրը[124]: Չնայած հաշտեցմանը՝ Ռիվերան և Կալոն շարունակում են
իրենց ամուսնալուծության գործընթացը[125]: 1936 թվականին Կալոն վերսկսում է իր
քաղաքական գործունեությունը՝ միանալով Չորրորդ Միջազգայինին և դառնում
համերաշխության կոմիտեի հիմնադիր անդամ, Իսպանիայի քաղաքացիական
պատերազմում հանրապետականներին օգնություն ցուցաբերելու համար[126]: Նա և
Ռիվերան հաջողությամբ դիմում են Մեքսիկայի կառավարությանը՝ նախկին
խորհրդային առաջնորդ Լև Տրոցկիին ապաստան տրամադրելու համար և Տրոցկիին
և կնոջը` Նատալյա Սեդովային, որպես բնակության վայր, առաջարկում են Կապույտ
տունը (La Casa Azul)[127]: Ամուսիններն ապրում են այնտեղ 1937 թվականի հունվարից
մինչև 1939 թվականի ապրիլը, այդ ժամանակահատվածում Կալոն և Տրոցկին ոչ
միայն լավ ընկերներ են դառնում, այլև կարճ աշխատանք են անում միասին [128]:
1937 և 1938 թվականները չափազանց արդյունավետ տարիներ են լինում Կալոյի
համար, և նա նկարում է ավելի շատ «քան իր ողջ ամուսնության ութ տարվա մեջ»՝
ստեղծելով այնպիսի աշխատանքներ, ինչպիսիք են «Իմ բուժքույրը և ես» (1937),
«Հիշողություն, սիրտը» (1937), «Մեխիկոյի չորս բնակիչ» (1938 թ.) և «Ինչ տվեց ինձ
ջուրը» (1938)[129]: Չնայած նրան, որ նա իր աշխատանքների հանդեպ դեռևս
վստահություն չուներ, Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանը, 1938
թվականի սկզբին, ցուցադրում է իր որոշ նկարները[130]: Նա իր առաջին նշանակալից
վաճառքը կատարում է 1938 թվականի ամռանը, երբ կինոյի աստղ և արվեստի
կոլեկցիոներ Էդվարդ Ռ. Ռոբինսոնը գնում է չորս նկար՝ 200-ական դոլարով [130]: Դրան
ավելի մեծ ճանաչում է հետևում այն ժամանակ, երբ ֆրանսիացի
սյուրռեալիստ Անդրե Բրետոնն այցելում է Ռիվերային՝ 1938 թվականի ապրիլին: Նա
տպավորվում է Կալոյով՝ անմիջապես պնդում է, որ Կալոն սյուրռեալիստ է և նրա
աշխատանքը բնորոշում է որպես «ժապավեն՝ ռումբի շուրջ»[131]: Նա ոչ միայն
խոստանում է կազմակերպել Կալոյի նկարների ցուցադրությունը Փարիզում , այլ նաև
գրում է իր ընկեր և արվեստի գործակալ Ջուլեն Լևիին, որը Կալոյին հրավիրում է իր
առաջին անհատական ցուցահանդեսն անցկացնել Մանհեթենի Արևելքի 57-րդ
փողոցում գտնվող իր պատկերասրահում[132]:
Հոկտեմբեր ամսին Կալոն միայնակ մեկնում է Նյու Յորք, որտեղ նրա մեքսիակական
երփներանգ զգեստը «սենսացիա է առաջացնում» և նրան դարձնում է որպես
«էկզոտիկայի բարձունք»[131]: Նոյեմբեր ամսին տեղի ունեցած ցուցահանդեսի
բացմանը մասնակցում էին այնպիսի հայտնի գործիչներ, ինչպիսիք էին` Ջորջիա
Օ’Քիֆը և Կլեր Բութ Լյուսը, այն շատ դրական արձագանք է ստանում մամուլում, թեև
բազմաթիվ քննադատներ իրենց անդրադարձներում բայրացակամություն են
ցուցաբերում[133]: Օրինակ՝ Time-ը գրում է, որ «Փոքրիկ Ֆրիդայի նկարները...
զարդարված էին մեքսիկական ավանդական վառ կարմիր և դեղին
մանրանկարչությամբ և անզգամ երեխայի արյունոտ երևակայությամբ»[134]:
Չնայած Մեծ ճգնաժամին, Կալոն վաճառում է ցուցահանդեսում ներկայացված
քսանհինգ նկարների կեսը[135]: Նա նաև միջնորդադրամներ է ստանում Քոնգեր
Գուդյերից (այդ ժամանակ MoMA-ի նախագահը) և Կլեր Բութ Լյուսից, որի համար
Կալոն նկարել էր Լյուսիի ընկերուհու՝ Դորոտի Հելի դիմանկարը, որը
ինքնասպանություն էր գործել թռնելով իր բնակարաններից [136]: Նյու Յորքում
անցկացրած երեք ամսվա ընթացքում Կալոն շատ քիչ է նկարել, փոխարենը
կենտրոնանցել է այն բանի վրա, որ վայելի քաղաքն այնքան, որքան թույլ կտար իր
փխրուն առողջությունը[137]: Նա նաև մի քանի գործեր է կատարում, մեկը՝
շարունակելով Նիկոլաս Մուրեյի հետ և մյուսը՝ Լևի և Էդգար Կաուֆման կրտսերի
հետ[138]:
1939 թվականի հունվարին Կալոն ուղևորվում է Փարիզ՝ հետևելով Անդրե
Բրետոնի հրավերին` իր աշխատանքների ցուցահանդեսը կազմակերպելու
համար[139]: Երբ նա հասնում է Փարիզ, հայտնաբերում է, որ Բրետոն իր նկարները չի
մաքսազերծել և ավելին, այլևս չի հանդիսանում պատկերասրահի
սեփականատերը[140]: Մարսել Դյուշանի օգնությամբ Ֆրիդան կարողանում է
կազմակերպել ցուցահանդեսը Renou et Colle պատկերասրահում[140]: Հետագա
խնդիրներն առաջանում են, երբ պատկերասրահը հրաժարվում է ցուցադրել Կալոյի
բոլոր նկարները, բացի երկուսից, համարելով, որ դրանք շատ ցնցող են
հանդիսատեսի համար[141], իսկ Բրետոնը պնդում է, որ դրանք ցուցադրվեն Մանուել
Ալվարես Բրավոյի լուսանկարների փոխարեն[142]:
Ցուցահանդեսը բացվում է մարտին, սակայն ավելի քիչ ուշադրության է
արժանանում, քան ԱՄՆ-ում, մասամբ՝ պայմանավորված Երկրորդ համաշխարհային
պատերազմով: Այն բերում է ֆինանսական կորուստների և արդյունքում Կալոն
չեղարկում է Լոնդոնում ծրագրված ցուցահանդեսը[143]: Անկախ այդ
ամենից, Լուվրը գնում է Շրջանակը կտավը՝ Կալոյին դարձնելով առաջին մեքսիկացի
նկարիչը, որը ցուցադրվել է իրենց հավաքածուում[144]: Նա նաև ջերմորեն ընդունվում
է փարիզցի այլ արվեստագետների կողմից, ինչպիսիք են Պաբլո Պիկասոն և Խոան
Միրոն[142], ինչպես նաև նորաձևության աշխարհում՝ դիզայներ Էլզա
Սկիապարելիի կողմից, որը Կալոյով ոգեշնչված ստեղծում է հագուստ, իսկ Վոգ
Փարիզն այն ցուցադրում է իր էջերում[143]: Բայց և այնպես Փարիզի և
սյուրռեալիստների ընդհանուր կարծիքը մնում է բացասական: Մուրեյին ուղղված
նամակում Կալոն նրանց անվանում է. «այս խելագար և շատ հիմար
սյուրռեալիստների փունջը»[142], որոնք «այնքան խենթ «ինտելեկտուալ» են և փտած,
որ ես այլևս նույնիսկ չեմ կարողանում տանել նրանց»[145]:
Ցուցահանդեսի բացումից անմիջապես հետո Կալոն վերադառնում է Նյու Յորք [146]:
Նա շատ է ցանկանում վերամիավորվել Մուրեյի հետ, բայց Մուրեյը որոշում է վերջ
դնել իրենց սիրավեպին, քանի որ հանդիպել էր մեկ այլ կնոջ, որի հետ
պատրաստվում էր ամուսնանալ[147]: Կալոն վերադառնում է Մեխիկո, որտեղ Ռիվերան
իրեն խնդրում է ամուսնալուծվել: Ռիվերայի որոշման ճշգրիտ պատճառները
անհայտ են, բայց նա հրապարակավ հայտարարում է, որ դա պարզապես
«ժամանակակից ոճով օրինական հարմարավետության խնդիր է... չկա ոչ մի
զգացմունքային, գեղարվեստական կամ տնտեսական պատճառներ»[148]: Ըստ իրենց
ընկերների՝ ամուսնալուծությունը հիմնականում պայմանավորված էր նրանց
փոխադարձ դավաճանություններով[149]: Կալոն և Ռիվերան ամուսնալուծվում են 1939
թվականի նոյեմբերին, բայց մնում են ընկերներ. Կալոն շարունակում է ղեկավարել
Ռիվերայի ֆինանսները և նամակագրությունը[150]:

1940-1949 թվականներ: La Casa Azul, հաջողություններ


Մեքսիկայում և առողջության վատթարացում
Ռիվերայի հետ բաժանվելուց հետո Կալոն վերադառնում է Կապույտ տուն (La Casa
Azul) և որոշում է կայացնում ինքնուրույն վաստակել իր սեփական ապրուստը,
որպես նկարիչ սկսվում է մեկ այլ արդյունավետ ժամանակաշրջան՝ ներշնչված իր
արտասահմանյան մեծ փորձով[151]: Ոգևորվելով ձեռք բերած ճանաչումով, նա փոքր և
ավելի անձնական թերթիկները, որը օգտագործում էր 1932 թվականից սկսած,
փոխարինում է ավելի մեծ կտավներով, քանի որ դրանք ավելի հեշտ էին
ցուցադրել[152]: Նա նաև սկսում է օգտագործել ավելի բարդ տեխնիկա,
սահմանափակում է գրաֆիկական դետալները և սկսում է ստեղծել ավելի շատ
դիմանկարներ քառորդ երկարությամբ՝ որոնք ավելի հեշտ էին վաճառել [153]: Այս
ժամանակահատվածում նա նկարում է իր մի քանի ամենահայտնի կտավները ,
ինչպիսիք են Երկու Ֆրիդա (1939), Ինքնակդիմանկար՝ կտրված
մազերով (1940), Վիրավոր սեղանը (1940) և Ինքնադիմանկար՝ փշալար մանյակով և
կոլիբրիով (1940): 1940 թվականին նա իր ստեղծագործությունները ներկայացնում է
երեք ցուցահանդեսում՝ Մեխիկոյում կայացած չորրորդ սյուրռեալիստական
ցուցահանդեսում, Սան Ֆրանցիսկոյի «Ոսկե դարպասի միջազգային
ցուցահանդեսում» և Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում 20-րդ
դարի մեքսիկական արվեստը ցուցահանդեսում[154][155]:
1940 թվականի օգոստոսի 21-ին Տրոցկին սպանվում է Կոյոականում, որտեղ նա
շարունակում էր ապրել Կապույտ տնից հեռանալուց հետո [156]: Կալոն մասնակիորեն
կասկածվում է սպանությանը ներգրավված լինելու մեջ, քանի որ նա գիտեր
մարդասպանին և ձերբակալվում է, նա երկու օր անցկացնում է իր քրոջ՝
Քրիստինայի հետ[157]: Հաջորդող ամսվա ընթացքում Կալոն մեկնում է Սան
Ֆրանցիսկո որովայնի ցավի և ձեռքի սնկային վարակի բուժման համար [158]: Նրա
շարունակական փխրուն առողջությունը գնալով ավելի է վատթարանում
ամուսնալուծությունից և ալկոհոլի չարաշահումից հետո [159]:
Այդ ժամանակ Ռիվերան ևս Սան Ֆրանցիսկոյում էր, նա Մեքսիկայից փախել էր
Տրոցկիի սպանությունից հետո[160]: Չնայած, որ Սան Ֆրանցիսկոյում անցկացրած
ժամանակահատվածում Կալոն հարաբերությունների մեջ էր եղել արտ-դիլեր Հեյնց
Բերգգրուենի հետ[161], նա և Ռիվերան հաշտվում են[162]: Նրանք նորից ամուսնանում են
1940 թվականի դեկտեմբերի 8-ին՝ պարզ քաղաքացիական արարողությամբ [163]:
Կալոն և Ռիվերան իրենց հարսանիքից անմիջապես հետո վերադառնում են
Մեքսիկա: Նրանց միությունը ավելի քիչ բուռն էր, քան նախորդ հինգ տարվանը [164]:
Երկուսն էլ ավելի անկախ էին[165], և մինչ Կապույտ տունն իրենց հիմնական
բնակության վայրն էր, Ռիվերան պահպանում էր Սան Անջելի տունը որպես իր
ստուդիա և երկրորդ բնակարան[166]: Այնուամենայնիվ, երկուսն էլ շարունակում էին
ունենալ արտաամուսնական կապեր[165]:
Չնայած Սան Ֆրանցիսկոյում ստացած բուժմանը, Կալոյի առողջական խնդիրները
շարունակվում են 1940-ական թվականներին: Ողնաշարի խնդիրների պատճառով
1940-ից 1954-ական թվականներին նա հագնում էր քսանութ տարբեր պաշտպանիչ
կորսետ՝ պողպատից, կաշվից, անգամ գիպսից[167]: Նա ցավեր էր ունենում ոտքերում,
ձեռքի վարակը խրոնիկ էր դարձել և բուժվում էր նաև սիֆիլիսի դեմ[168]: 1941
թվականի ապրիլին հոր մահից հետո նա ընկնում է դեպրեսիայի մեջ [164]: Թույլ
առողջությունը նրա տեղաշարժը ավելի է սահմանափակում և կապում նրան
Կապույտ տան հետ, որն էլ դառնում է Կալոյի աշխարհի կենտրոնը: Նրան դուր է
գալիս տունըն և այգին խնամելը և ընկերների, ծառաների, տարբեր կենդանիների,
այդ թվում՝ սարդ կապիկների, մեքսիկական շների և թութակների
ընկերակցությունը[169]:
Միացյալ Նահանգներում Կալոյի նկարները շարունակում էին հետաքրքրություն
առաջացնել: 1941 թվականին նրա ստեղծագործությունները ցուցադրվում
են Բոստոնի ժամանակակից արվեստի ինստիտուտում, իսկ հաջորդ տարի նա
մասնակցում է երկու բարձրակարգ ցուցահանդեսի Նյու Յորքում [170]: 1943 թվականին
նա ընդգրկվում է Ֆիլադելֆիայի արվեստի թանգարանում տեղի ունեցած Մեքսիկայի
արվեստն այսօր ցուցահանդեսում և Նյու Յորքի Կին
արվեստագետներ ցուցահանդեսում[171]:
Կալոն իր արվեստի շնորհիվ մեծ ճանաչում է ստանում Մեքսիկայում: Նա դառնում է
քսանհինգ նկարիչների խմբից կազմված Seminario de Cultura Mexicana-ի հիմնադիր
անդամներից մեկը, որի ստեղծումը 1942 թվականին հանձնարարվել էր Կրթության
նախարարության կողմից մեքսիկական մշակույթի մասին հանրային գիտելիքների
տարածման նպատակով[172]: Որպես խմբի անդամ, նա ներգրավվում է
ցուցահանդեսների կազմակերպմանը և մասնակցում արվեստի
կոնֆերանսներին[173]: Մեխիկոյում նրա նկարները ցուցադրվում են մեքսիկական
արվեստի երկու ցուցահանդեսում, որը կազմակերպել էին Բենջամին Ֆրանկլինի
անվան անգլալեզու գրադարանում 1943 և 1944 թվականներին: Կալոն հրավիրվում է
մասնակցելու «Սալոն դե լա ֆլոր» (Salon de la Flor) ծաղիկների ամենամյա
ցուցահանդեսին[174]: Ռիվերայի հոդվածը Կալոյի արվեստի մասին ևս տպագրվում է
«Սեմինարիո դե կուլտուրա մեքսիկանա» (Seminario de Cultura Mexicana) ամսագրում[175]:
1943 թվականին Կալոն սկսում է դասավանդել վերջերս բարեփոխված,
ազգայնական Escuela Nacional de Pintura, Escultura y Grabado «La Esmeralda» -ում[176]: Նա
իր ուսանողներին հորդորում է իրեն դիմել ոչ պաշտոնական և ոչ էլ հիերարխիկ
կերպով, սովորեցնում է նրանց գնահատել մեքսիկական մշակույթը և ժողովրդական
արվեստը[177]: Երբ նա առողջական խնդիրների պատճառով դժվարանում է գնալ
Մեխիկոյում գտնվող դպրոցը, սկսում է դասերն անցկացնել Կապույտ տանը [178]: Նրա
ուսանողներից չորսը՝ Ֆաննի Ռաբելը, Արթուրո Գարսիա Բաստոսը, Գիլերմո Մոնրոյը
և Արթուրո Էստրադան դառնում են իսկական նվիրյալներ և իրենց էնտուզիազմի
շնորհիվ կոչվում «Լոս-Ֆրիդոս»[179]: Կալոն իր և իր ուսանողների համար
որմնանկարների երեք պատվեր է ստանում[180]: 1944 թվականին նրանք նկարում
են La Rosita-ն Կոյոականում գտնվող պուլկետանը: 1945 թվականին
կառավարությունը՝ աղքատ կանանց օգնելու ազգային ծրագրի շրջանակներում ,
որոնք կյանքի համար գումար էին վաստակում որպես լվացարարուհի,
հանձնարարում է նրանց ֆրեսկոներ նկարել Կոյոականի լվացքատան
աշխատակիցների համար: Նույն տարում խումբը որմնանկարներ է ստեղծում
Մեխիկոյում գտնվող Պոսադա դել Սոլ (Posada del Sol) հյուրանոցում: Սակայն, այն
ոչնչացվում է ավարտից անմիջապես հետո, քանի որ սեփականատիրոջն այն դուր չի
գալիս:
1940-ական թվականների սկզբում և կեսերին Կալոն ողջ ուժով ջանում է իր
ապրուստը վաստակել իր արվեստի միջոցով, այնուամենայնիվ նա հրաժարվում է
հարմարեցնել իր ոճը հաճախորդների ցանկություններին[181]: 1940-ական
թվականների սկզբին Մեքսիկայի կառավարությունից ստանում է երկու
հանձնարարական: Նա չի ավարտում առաջինը, ենթադրվում է, որ թեման այնքան էլ
դուր չի եկել նրան, իսկ երկրորդ պատվերը մերժվում է գործատուի կողմից [181]: Բայց և
այնպես, նա ունեցել է մշտական անհատ պատվիրատուներ, ինչպիսիք են
ճարտարագետ Էդուարդո Մորիլո Սաֆան, որը ընտանիքի անդամների ավելի քան
երեսուն դիմանկար է պատվիրել տասնամյակի ընթացքում[181]: Նրա ֆինանսական
վիճակը բարելավվում է, երբ 1946 թվականին 5000 պեսո ազգային մրցանակ է
ստանում «Մովսեսի» (1945 թ.) համար և, երբ 1947 թվականին Մեխիկոյի
Ժամանակակից արվեստի թանգարանը ձեռք է բերում նրա «Երկու Ֆրիդան»[182]:
Արվեստագետ Անդրեա Քեթենմանի կարծիքով, 1940-ական թվականների կեսերին
նրա նկարները «ցուցադրվել են Մեքսիկայի ցուցահանդեսների մեծ մասում »: Բացի
այդ, Մարթա Զամորան գրում է, որ նա կարող էր «վաճառել այն ամենն, ինչ ներկա
պահին նկարում էր, երբեմն անավարտ նկարները գնվում էին ուղղակիորեն
նկարակալի վրայից»[183]:
Կալոն իր արվեստի շնորհիվ մեծ ճանաչում է ստանում Մեքսիկայում: Նա դառնում է
քսանհինգ նկարիչների խմբից կազմված Seminario de Cultura Mexicana-ի հիմնադիր
անդամներից մեկը, որի ստեղծումը 1942 թվականին հանձնարարվել էր Կրթության
նախարարության կողմից մեքսիկական մշակույթի մասին հանրային գիտելիքների
տարածման նպատակով[184]: 1945 թվականի հունիսին նա մեկնում է Նյու Յորք
վիրահատության նպատակով, որի ժամանակ տեղադրում են ոսկրային
տրանսպլանտատներ, ողնաշարն ամրացնելու մետաղական կոնստրուկցիաներ [185]:
Ողնաշարի վրա նոր ոսկրային պատվաստման վիրահատությունը ձախողվում է և
կարիք է առաջանում մի շարք այլ վիրահատությունների, որ կանխարգելվեն և
բուժվեն առաջացած լուրջ բարդությունները[186]: Ըստ Հերերայի, Կալոն սաբոտաժի է
ենթարկել իր բուժումը՝ չհետևելով իրեն ինչպես հարկն է[186]: Այդ
ժամանակաշրջանում արված նրա նկարները, ինչպիսիք են «Կոտրված սյունը »
(1944), «Առանց Հույսի» (1945), «Հույսի ծառ» (1946) և «Վիրավոր եղջերուն» (1946 թ.)
նրա վատթարացող առողջության արտացոլումն են [186]:

1950–1954 թվականներ: Վերջին տարիներ և մահ


1950 թվականին Կալոն Մեխիկոյի ABC հիվանդանոցում անցկացնում է տարվա մեծ
մասը, որտեղ նա ոսկրային պատվաստման վիրահատության էր ենթարկվել
ողնաշարի վրա[187]: Այն առաջացրել էր բարդ ինֆեկցիաներ և կարիք կար մի շարք այլ
վիրահատությունների[188]: Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նա հիմնականում
փակվում է Կապույտ տանը՝ տեղաշարժվելու համար օգտագործելով անվասայլակ և
հենակներ[188]:
Իր կյանքի վերջին տարիների ընթացքում Կալոն, որքան որ թույլ է տալիս
առողջությունը, իր ժամանակը նվիրում է քաղաքականությանը: 1948 թվականին նա
վերամիավորվում է մեքսիկական կոմունիստական կուսակցությանը [189] և
պայքարում է խաղաղության համար, օրինակ, Ստոկհոլմյան կոչերի համար
ստորագրություններ հավաքելու միջոցով[190]: Նա հիմնականում նկարում
է նատյուրմորտներ, ծաղիկներ, մրգեր, քաղաքական սիմվոլներ` դրոշներ,
աղավնիներ[191]: Նկարչաձևը ևս փոխվում է, նախկին զգույշ և նուրբ
վրձնահարվածները դառնում են ավելի կոպիտ ու անփույթ, գույների ընտրությունը
առավել հանդուգն, ինտենսիվ և տենդագին[192]: Նրա անհանգստությունն այն էր, որ
կարողանար ներկայացնել իր քաղաքական համոզմունքները, նշում էր , որ «մինչև
հիմա ես պարզապես կարողացել եմ ազնվորեն պատկերել ինքս ինձ... ես պետք է իմ
ողջ ուժով պայքարեմ, որքանով թույլ է տալիս իմ առողջությունը, օգտակար լինելու
հեղափոխությանը, որն ապրելու միակ իրական պատճառն է»[189]:
Մեքսիկացի լուսանկարիչ Լոլա Ալվարես Բրավոն հասկանալով, որ Կալոյին ապրելու
քիչ ժամանակ է մնացել, 1953 թվականին կազմակերպում է Կալոյի առաջին
անհատական ցուցահանդեսը Մեքսիկայում, Մեխիկոյի Գեղարվեստի պալատում[193]:
Թեև ի սկզբանե Կալոն չպետք է մասնակցեր բացմանը, քանի որ նրան բժիշկները
նշանակել էին անկողնային ռեժիմ, նա հրամայում է տնից իր ամպհովանիով
մահճակալը տեղափոխել պատկերասրահ: Ի զարմանք հյուրերի նա գալիս է
շտապօգնության մեքենայով և նրան պատգարակից տեղափոխում են մահճակալին ,
որտեղ նա մնում է ողջ երեկոյի ընթացքում[193][194]: Ցուցահանդեսը ոչ միայն Մեքսիկայի
ուշագրավ մշակութային իրադարձություն էր, այլև ուշադրության էր արժանացել ողջ
աշխարհի մամուլի կողմից[195]: Նույն տարում Լոնդոնում գտնվող Թեյթ մեքսիկական
արվեստի ցուցահանդեսում ներկայացվում է Կալոյի հինգ նկար [196]:
1953 թվականի օգոստոսին գանգրենայի պատճառով ամպուտացվում է Կալոյի աջ
ոտքը, ծնկից ներքև[197][198]:: Վախն ու դեպրեսիան խորանում են և կախվածությունը
ցավազրկող դեղորայքից մեծանում է[197]: Դիեգո Ռիվերայի հերթական
դավաճանությունը նրան մղում են ինքնասպանության փորձի: Ցավազրկողների
գերդոզավորումն այս անգամ մահացու չի լինում[197]: Նա 1954 թվականի փետրվարին
իր օրագրում գրում է, որ «նրանք ինձ տվել են դարերի տանջանք և պահեր են լինում,
որ ես գրեթե կորցնում եմ բանականությունս: Ես շարունակում եմ ցանկանալ
ինքնասպան լինել: Դիեգո, միակ բանը, որ հետ է պահում ինձ այդ գաղափարից, իմ
ունայն մտահղացմամբ իբր նա կկարոտի ինձ... Բայց կյանքումս երբեք առավել չեմ
տառապել: Մի փոքր էլ կսպասեմ... »[199]: Նա կրկին հոսպիտալացվում է ապրիլին և
մայիսին[200]: Այդ գարնանը, մեկ տարի ընդմիջումից հետո վերսկսում է նկարել [197]: Նրա
վերջին նկարներից են՝ քաղաքական՝ «Մարքսիզմը կառողջացնի հիվանդին» (1954
թ.), «Ֆրիդա և Ստալին» (1954 թ.) և «Կեցցե Կյանքը» (Viva La Vida) (1954)
նատյուրմորտը[201]:
Կյանքի վերջին օրերում, Կալոն հիմնականում անկողնային պառկած էր
լինում թոքաբորբով, թեև 1954 թվականի հուլիսի 2-ին ներկայանալի տեսք է ունենում՝
Ռիվերայի հետ մասնակցելով Գվատեմալայում ԿՀՎ-ի ներխուժման դեմ ցույցին [202]:
Նա, թվում էր, թե կանխատեսում էր իր մահը, քանի որ այդ մասին խոսում էր
այցելուների հետ և իր օրագրում նկարում էր կմախքներ և հրեշտակներ [203]: Նրա
վերջին նկարը սև հրեշտակ էր, որը կենսագիր Հեյդեն Հերերան մեկնաբանում էր
որպես Մահվան հրեշտակ[203]: Այն ուղեկցվում էր վերջին գրառումով՝ «Ես
ուրախությամբ սպասում եմ հեռացումիս և հույս ունեմ երբեք չվերադառնալու :
Ֆրիդա» ("Espero Alegre la Salida – y Espero no Volver jamás") [203]:
Ցույցին մասնակցությունը վատթարացնում է Կալոյի առողջությունը և 1954
թվականի հուլիսի 12-ի գիշերը նա բարձր ջերմություն և ուժգին ցավեր է ունենում [203]:
1954 թվականի հուլիսի 13-ին, մոտավորապես ժամը 6-ին, նրա բուժքույրը Կալոյին
մահացած է գտնում մահճակալում[204]: Կալոն 47 տարեկան էր: Ըստ պաշտոնական
վարկածի` մահվան պատճառը թոքային զարկերակի թրոմբոէմբոլիան էր, չնայած
դիահերձում չի իրականացվում[203]: Հերերան պնդում էր, որ Կալոն, իրականում,
ինքնասպան է եղել[205][203]: Բուժքույրը, որ հաշվում էր Կալոյի ընդունած ցավազրկող
հաբերը, որ վերահսկի թմրամիջոցների օգտագործումը, հայտարարում է, որ Կալոն
գերդոզավորում է արել մահվան գիշերը: Նրան նշանակել էին առավելագույն դոզան՝
յոթ դեղահաբ, սակայն նա ընդունել էր տասնմեկը[206]: Մահվանը նախորդող երեկոյան
իրենց ամուսնության տարեդարձի առթիվ նախօրոք պատրաստած նվերը՝
ժամանակից մեկ ամիս շուտ, Ֆրիդան նվիրում է Դիեգո Ռիվերային [206]:
Հուլիսի 13-ի երեկոյան Կալոյի մարմինը տեղափոխվում է Մեխիկոյի Գեղարվեստի
պալատ, որտեղ այն հանգչում է կոմունիստական դրոշի ներքո[207]: Հաջորդ օրը, այն
տեղափոխվում է Մեխիկոյի Դոլորես պանթեոն, որտեղ ընկերներն ու ընտանիքը
ներկա են գտնվում ոչ պաշտոնական հուղարկավորությանը: Հարյուրավոր
երկրպագուներ էլ դրսում են լինում կանգնած[207]: Կալոյի ցանկության համաձայն,
նրան դիակիզում են[207]: Ռիվերան, որը հայտարարում է, որ Կալոյի մահը «իմ կյանքի
ամենաողբերգական օրն էր», մահանում է երեք տարի անց, 1957 թվականին [207]:
Կալոյի մոխիրը պահվում է նախակոլումբական աճյունասափորի մեջ, Կապույտ
տանը, որը որպես թանգարան բացվում է 1958 թվականին[207]:
1. Ֆրիդա Կալոն ցանկանում էր, որ իր ծննդյան օրը
համընկնի Մեքսիկական հեղափոխության օրվա հետ:
Նա ծնվել է 1907 թվականի հուլիսի 6-ին, սակայն
հեղափոխությունը տեղի է ունեցել 1910-ի հուլիսի 7-ին,
ու հենց այդ պատճառով ավելի ուշ նա իր ծննդյան օրը
փոխեց:
2. 6 տարեկան հասակում Ֆրիդայի մոտ հանկարծակի
սկսեց զարգանալ պոլիոմելիտ հիվանդությունը, ինչի
պատճառով նրա աջ ոտքը դարձավ ձախ ոտքից ավելի
բարակ: Այն քողարկելու համար նա սովորաբար երկար
ու գույնզգույն շրջազգեստներ էր կրում: Դեռ մանուկ
հասակում Ֆրիդան որոշեց ձեռնոց նետել իր
կարգավիճակին. սկսեց հաճախել բոքսի և այլ
սպորտաձևերի, միացավ գանգստերական
խմբավորումներից մեկին ու անգամ սիրահարվեց
խմբի ղեկավարին: Ավելի ուշ նրա մոտ սովորություն
դարձավ մինչ ուշ գիշեր երեկույթներում ժամանակ
անցկացնելը, որոնցից մեկի ընթացքում էլ տեկիլա
խմելու մրցույթում հաղթեց բազմաթիվ հսկա
տղամարդկանց:

3. 1925 թվականի սեպտեմբերի 17-ին, երբ Ֆրիդա Կալոն ու


իր ընկերուհի Ալեքսը քաղաքային ավտոբուսի մեջ էին,
այն վթարի ենթարկվեց: Ավելի քան 35 ծանր
վիրահատություններից հետո բժիշկներն ասացին, որ
նա երբեք չի կարող երեխա ունենալ:
Հետվիրահատական շրջանում, որը տևեց երեք ամիս,
Ֆրիդան ստիպված էր գրեթե անշարժ դիրքով պառկել
ու հենց այդ ժամանակ էլ նա սկսեց նկարել. իր
անկողնու մոտ դրված հայելու միջոցով ինքնանկարներ
էր անում: Այդպես Ֆրիդա Կալոն թողեց բժշկություն
սովորելը և սկսեց զբաղվել արվեստով:

4. Շատերը Ֆրիդա Կալոյի աշխատանքները


սյուռեալիստական են կոչում, բայց հենց ինքը՝ Ֆրիդան,
ասում էր. «Նրանք կարծում են, որ ես սյուռեալիստ
նկարիչ եմ, բայց այդպես չէ, քանի որ ես երբեք երազներ
ու անիրական բաներ չեմ նկարել, ես նկարել եմ
միմիայն իմ իրականությունը»:

5.  Ընդհանուր առմամբ Ֆրիդա Կալոն արել է 143 նկար,


որոնցից 55-ը ինքնանկարներ են: «Ինքս ինձ շատ եմ
նկարում, քանի որ միայն ինձ եմ ամենալավը
ճանաչում»,-պատճառաբանում էր Կալոն:

Թեև նա կարող էր մի փոքր ավելի վաղ նկարել կոմպոզիցիայի հիմնական մասը ,


սակայն Կալոն ավարտեց այս նատյուրմորտը ՝ մահից ընդամենը ութ օր առաջ
ձմերուկի սեպի միսին ավելացնելով «Viva la vida» բառերը: «Կեցցե կյանք» իմաստը
կրող արտահայտությունը հատկապես սուր է այս համատեքստում: Ստորև Կալոն
գրել է իր անունը, ինչպես նաև նկարի տարին և վայրը: Ընդհանուր առմամբ,
մակագրությունը միաժամանակ հավերժացնում է նկարչի գոյության
հիշողությունը և արթնացնում նրա տոկունությունը քրոնիկական ֆիզիկական
ցավերով լի կյանքի ընթացքում: Պայծառ գույնով և տեղադրությամբ, ձմերուկը
ավանդաբար ասոցացվում է Մեռելոց օրվա հետ: Հայտնի է, որ Մեքսիկայի տոնը
նշում է ոչ թե սգում մահացածներին:
Մեր թիմը կներկայացնի աշխարհի առեղծվածային և արտասովոր մի տղամարդ-
կնոջ, ով իր գոյությամբ նոր շունչ է հաղորդել Մեքսիկային և ամբողջ աշխարհին :

6 տարեկան հասակում Ֆրիդայի մոտ հանկարծակի սկսեց զարգանալ


պոլիոմելիտ հիվանդությունը, ինչի պատճառով նրա աջ ոտքը դարձավ ձախ
ոտքից ավելի բարակ: Այն քողարկելու համար նա սովորաբար երկար ու
գույնզգույն շրջազգեստներ էր կրում: Դեռ մանուկ հասակում Ֆրիդան որոշեց
ձեռնոց նետել իր կարգավիճակին. սկսեց հաճախել բոքսի և այլ սպորտաձևերի ,
միացավ գանգստերական խմբավորումներից մեկին ու անգամ սիրահարվեց
խմբի ղեկավարին: Ավելի ուշ նրա մոտ սովորություն դարձավ մինչ ուշ գիշեր
երեկույթներում ժամանակ անցկացնելը, որոնցից մեկի ընթացքում էլ տեկիլա
խմելու մրցույթում հաղթեց բազմաթիվ հսկա տղամարդկանց :

1922 թվականին Կալոն ընդունվել է «Պերպատորիա»՝ Ազգային


նախապատրաստական ավագ դպրոց՝ Մեխիկոյի լավագույն
դպրոցներից մեկը: Ընտրել է բնագիտական հոսքը՝ նպատակ ունենալով
հետագայում բժիշկ դառնալ: Կրթական հաստատությունը այդ ժամանակ
նոր էր սկսել ընդունել աղջիկների և 2000 սովորողներից ընդամենը 35-ն
էին աղջիկ: Ֆրիդան միանգամից մեծ հեղինակություն է ձեռք բերել , նրա
պահվածքը հաճախ անվանել են էպատաժային, լավ է սովորել , եղել է
անհագ ընթերցող և դարձել է «Մեքսիկական մշակույթի նվիրյալ ,
քաղաքական 1925 թվականի սեպտեմբերի 17-ը հիմնովին փոխեց Ֆրիդայի
կյանքը: Իր ընկերոջ՝ Ալեխանդրո Գոմես Արիասի հետ համալսարանից
տուն վերադառնալիս քաղաքային ավտոբուսը հանկարծակի բախվում է
տրամվային: Ավտովթարը վերջ է դնում Կալոյի բժիշկ դառնալու
երազանքին: Այդ պատահարի հետևանքով ամբողջ կյանքի ընթացքում
տառապում է ցավից ու հիվանդություններից, իսկ ամենացավալին՝
ընդմիշտ զրկվում է մայր դառնալու հաճույքից…ակտիվիստ և
սոցիալական արդարության հարցերի ջատագով »

Տանելով ավելի քան 30 վիրահատություն, Ֆրիդան 3 ամիս ստիպված էր


գրեթե անշարժ դիրքով պառկել ու հենց այդ ժամանակ էլ նա սկսեց
նկարել. իր անկողնու մոտ դրված հայելու միջոցով ինքնանկարներ էր
անում: Այդպես Ֆրիդա Կալոն թողեց բժշկություն սովորելը և սկսեց
զբաղվել արվեստով:
Կալոյի անկողնային բուժումն ավարտվում է 1927 թվականի վերջին , և նա
սկսում է շփվել իր նախկին դպրոցական ընկերների հետ, որոնք այժմ
համալսարանի ուսանողներ էին և զբաղվում էին քաղաքականությամբ :
Նա միանում է Մեքսիկական կոմունիստական կուսակցությանը (ՄԿԿ) և
համալրում ] քաղաքական ակտիվիստների և արվեստագետների
շարքերը:

1932 թվականին, Կալոն նշանադրվում է Դիեգոյի հետ, չնայած, որ Դիեգոն 20


տարի մեծ էր իրենից, Ֆրիդան 22 տարեկան էր, իսկ Դիեգոն` 42,
նախկինում երկու ամգամ օրինական ամուսնացած էր եղել և հայտնի
կնամոլ էր: Կալոն և Ռիվերան քաղաքացիական արարողությամբ
ամուսնանում են 1929 թվականի օգոստոսի 21-ին Կոյոականի
քաղաքապետարանում :

Ֆրիդայի մայրը դեմ էր ամուսնությանը, և երկուսի ծնողներն էլ այն


անվանում էին
«ամուսնություն փղի և աղավնու միջև»՝ նկատի ունենալով զույգի
հասակների չափերի տարբերությունը. Ռիվերան բարձրահասակ էր և
ավելորդ քաշով, իսկ Կալոն վայելչակազմ էր և նրբագեղ : Անկախ այդ
ամենից, Ֆրիդայի հայրը հավանություն էր տվել Ռիվերայի հետ
ամուսնությանը, որը հարուստ էր և հետևաբար կարողանում էր աջակցել
Կալոյին, որը չէր կարողանում աշխատել և ստիպված էր թանկ բուժում
ստանալ: Ամուսնությունից հետո, 1929 թվականի վերջին, Դիեգոն և
Ֆրիդան տեղափոխվում են , Կուեռնավակա Մորելոսի ազատ և
ինքնիշխան նահանգ, որտեղ տեղի են ունենում ամենածանր մարտերից
մի քանիսը և ապրելով իսպանական ոճով, Կուեռնավական
սաստկացնում է Կալոյի զգացումները մեքսիկայի ինքնության և
պատմության հանդեպ:

1930 թվականի վերջին, երբ Ռիվերան ավարտում է իր պատվերը


Կուեռնավակայում, նա և Կալոն տեղափոխվում են Սան Ֆրանցիսկո,
որտեղ ամուսնական զույգը «ֆետիշացվում, մեծարվում և շփանում » էր
ազդեցիկ կոլեկցիոներների և հաճախորդների կողմից: Սան
Ֆրանցիսկոյում անցկացրած վեց ամիսը Կալոյի համար արդյունավետ
ժամանակաշրջան էր: Բացի մի քանի նոր ծանոթների դիմանկարները
նկարելուց , նա կերտում է Ֆրիդա և Դիեգո Ռիվերա կտավը, կրկնակի
դիմանկար՝ հիմնված իրենց հարսանյաց լուսանկարի և Լյութեր
Բյորբանկի դիմանկարի վրա: Թեև նա հրապարակավ դեռևս
ներկայանում էր որպես Ռիվերայի կին, այլ ոչ թե որպես նկարիչ , նա
առաջին անգամ մասնակցում է ցուցահանդեսին, երբ «Ֆրիդա և Դիեգո
Ռիվերան» ընդգրկվում է Սան Ֆրանցիսկոյի կանանց նկարիչների
վեցերորդ ամենամյա ցուցահանդեսում, Պատվավոր լեգիոնի
կալիֆոռնիական պալատում:

1931 թվականի ամռանը Կալոն և Ռիվերան վերադառնում են Մեքսիկա,


այնուհետև Նյու Յորք՝ ժամանակակից արվեստի թանգարանում
Ռիվերայի հետահայաց ցուցադրության բացմանը: 1932 թվականի
ապրիլին նրանք ուղևորվում են Դետրոյթ,
որտեղ Ֆորդ ավտոմեքենաշինական ընկերության կողմից Ռիվերան
պատվեր է ստանում: Այդ ժամանակահատվածում, Կալոն ավելի
համարձակ էր դառնում մամուլի հետ շփումներում՝ լրագրողներին
տպավորելով անգլերենի իր իմացությամբ, և նշում էր , որ նա մեծագույն
նկարիչներից մեկն է: Դետրոյթում անցկացրած տարին Կալոյի համար
դժվար ժամանակ էր: Չնայած որ նրան դուր էր գալիս Սան Ֆրանցիսկո և
Նյու Յորք այցելությունները, նա չէր սիրում ամերիկյան հասարակության
տեսակետները, որը նա համարում էր գաղութարարական , իսկ
ամերիկացիների մեծ մասին՝ «ձանձրալի»: Ընկերոջն ուղղված նամակում
նա գրում է, որ «չնայած որ ինձ շատ են հետաքրքրում Միացյալ
Նահանգների բոլոր արդյունաբերական և մեխանիկական
զարգացումները», նա զգում էր «մի քիչ բարկություն բոլոր հարուստների
դեմ, քանի որ ես տեսնում եմ հազարավոր մարդիկ, ամենսարսափելի
դժբախտությունների մեջ, առանց ուտելիքի ու կեցավայրի , այդ ամենը
ինձ շատ է տպավորվել, ահավոր է տեսնել, որ հարուստները օր ու գիշեր
տոնակատարություններ են անում, այն ժամանակ, երբ հազարավոր և
հազարավոր մարդիկ սովից մահանում են»:

Դեյտրոյթում, Կալոն նաև բարդություններ է ունենում հղիության


պատճառով: Նրա բժիշկը համաձայնվում է ընդհատել հղիությունը, բայց
օգտագործված դեղամիջոցը անարդյունավետ է լինում : Կալոն խորապես
երկմտում է երեխա ունենալու մասին և մինչ այս, ամուսնության վաղ
շրջանում, կրկին ընդհատել էր հղիությունը, բայց այս անգամ
պայմանավորվում է շարունակել հղիությունը, սակայն հուլիսին վիժում է ,
ինչը լուրջ արյունահեղություն է առաջացում և նա երկու շաբաթով
հոսպիտալացվում է: Երեք ամիս անց,

Մեքսիկայում, վիրահատությունների բարդություններից մահանում է


մայրը: Չնայած, իր առողջական խնդիրներին և Դետրոյթում ունեցած
անբարեհաճությանը, Նահանգներում անցկացրած
ժամանակահատվածը նպաստավոր էր Կալոյի նկարչական արվեստի
արտահայտչության համար: Նա տարբեր տեխնիկաներով
փորձարկումներ էր անում ինչպիսիք
են փորագրանկարները և ֆրեսկոները:

Նա նաև սկսեց հատուկ ուշադրության արժանացնել «ահաբեկչություն ,


տառապանք, վերքեր և ցավ» թեմաներին:

Վերադառնալով Մեքսիկա, Կալոն և Ռիվերան տեղափոխվում են նոր


տուն, որը գտնվում էր Սան Անջելի հարուստ թաղամասերից մեկում: 1934
թվականին Կալոն ոչ մի նոր նկար չի նկարում, հաջորդ տարում՝ միայն
երկուսը: Նա կրկին առողջական խնդիրներ է ունենում, ենթարկվում է
վիրահատության: Հղիության երկու ընդհատում, գանգրենայով
վարակված մատների անդամահատում և Ռիվերայի հետ ամուսնությունը
լարվում է: Ռիվերան ուրախ չէր Մեքսիկա վերադարձով և դրա համար
մեղադրում է Կալոյին: Ռիվերան նախկինում ևս անհավատարիմ էր
Կալոյին, իսկ այժմ սկսում է հարաբերություններ Կալոյի կրտսեր
քրոջ, Քրիստինայի հետ, ինչն էլ խորապես վիրավորում է Կալոյի
զգացմունքները: Այդ մասին իմանալով 1935 թվականի սկզբին, Կալոն
տեղափոխվում է Մեխիկոյի կենտրոնում գտնվող բնակարան և խորհում
ամուսնալուծության մասին: Այդ ժամանակ նա նույնպես
արտաամուսնական կապ է ունեում՝ ամերիկացի արվեստագետ Իսամու
Նոգուչիի հետ:

You might also like