You are on page 1of 63

Ես և շրջակա աշխարհը 3-րդ դասարան

Շաբաթական 1 ժամ

Դասագրքի հեղինակներ՝ Ա. Հովսեփյան,Ա. Կարապետյան,Գ.Հովհաննիսյան,Ն. Տողանյան,Ա


Գյուլբուդաղյան,

Թեմատիկ պլանը կազմող ուսուցիչներ՝

Լուսինե Այվազյան՝ Մ. Նալբանդյանի անվան հ 33 հիմնական դպրոց,

Նարինե Մնացականյան՝ Մ. Նալբանդյանի անվան հ 33 հիմնական դպրոց,

Անի Հովսեփյան՝ Մ. Նալբանդյանի անվան հ 33 հիմնական դպրոց

Համակարգող՝ Ուսումնական բնագավառների մշակման և զարգացման բաժնի պետ՝


Վարդանյան Ինգա

ժամ էջ Թեմա

Ես և իմ շրջապատի մարդիկ (12 ժամ)

Նպատակը  Կարևորել մարդկանց հետ փոխհարաբերությունները և


այդ հարաբերություններում կարևոր է արտահայտել
սեփական կամքը և ցանկությունները :
 Բնութագրել և համապատասխանել բնութագրին , թե
ինչպիսին պետք է լինի ընկերը:
 Գիտենա ,թե ո՞ր որակներն են բնորոշ լավ ընկերոջը:
 Իմանա,թե ինչպես ձեռք բերել և պահպանել
ընկերությունը:
 Գիտենա սոցիալական նորմերի,իրավունքների և
պարտականությունների կապը:
 Իմանա մարդկանց միջև գույություն ունեցող
տարիքային ,սեռայի և այլ տարբերությունները:
 Իմանա,որ մարդիկ կարող են ունենալ
նախասիրություններ և հետաքրքրություններ,որոնք
պայմանավորված են անհատական
առանձնահատկություններով և անհատական որակներով:
 Գիտենա ,որ իր և մյուսների արարքների կարող են
ունենալ դրական և բացասական հեևանքներ:

Վերջնարդյունքը  Մեկնաբանի շրջապատի մարդկանց հետ


փոխհարաբերությունների կարևորությունը:
 Արտահայտել կամքը և ցանկությունները՝ թույլ չտալով
որևէ բան առնց իր ցակության,երբ դա կարող է վնասել
իրեն:
 Նշի մի քանի որակներ,որոնք հատուկ են լավ ընկերոջը:
 Տարբերակի իրավունքը պարտականությունից:
Պաշտպանի իր և մյուսների իրավունքները:
 Տարբերակի մարդկանց միջև գոյություն ունեցող
տարբերությունները;
 Թվարկի տարբեր նախասիրություններ և
հետաքրքրություններ:
 Կարողանա կանխատեսել իր և մյուսների արարքների
հնարավոր հետևանքները և հետևություններ անել:

1 3 Դաս 1. Ընկերություն

1 6 Դաս 2.Տղաներ և աղջիկներ

1 8 Դաս3.Իրավունքներ և պարտականություններ

1 14 Դաս 4.Իմ վարքը

1 19 Դաս 5.Միջավայրը, ուր ես ապրում եմ

Ինչպես եմ կազմակերպում իմ կյանքը (4 ժամ)

Նպատակը  Զարգացնել նախնական գիտելիքներ ժամանակը


արդյունավետ տնօրինելու վերաբերյալ:
 Իմանա, թե ինչպես համատեղել աշխատանքը ժամանցի
հետ՝ արդյունավետ տնօրինելով ժամանակը:
 Զարգացնել սեփական որոշումներ կայացնելու
նախնական գիտելիքներ :
 Զարգացնել նպատակը հստակեցնելու և այդ նպատակին
հասնելու ուղիների մասին նախնական գիտելիքներ:
Վերջնարդյունքը  Կազմի իր օրվա ռեժիմը և ժամանակը բաշխի այնպես,որ
ամեն ինչ հասցնի և չհոգնի:
 Մեկնաբանի աշխատանքի և հանգտի կարևորությունները
և , թե ինչպես կարելի է համատեղել աշխատանքը
հանգստի հետ՝ արդյունավետ բաշխելով ժամանակը:
 Նշի որևէ դեպք ,երբ ինքը որոշում է կայացրել:
 Նշի մի նպատակ ապագայի համար և այդ նպատակին
հասնելու քայլաշարը:

1 22 Դաս 6. Իմ առօրյան

1 26 Դաս 7.Աշխատանք և ժամանց

1 30 Դաս 8. Որոշում կայացնել

Երկնայի մարմիններ (2 ժամ)

Նպատակը  Նախնական գիտելիքներ տալ աստղային երկնակամարի,


Արեգակնային համակարգի և Արեգակի շուրջ պտտվող ութ
մոլորակների մասին:
 Նախնական գիտելիքներ ձևավորել Երկրի,Արեգակի, աստղերի
և Լուսնի մասին:
 Գիտենա Երկրի վրա կըանքը պահպանող կարևորագուն
գործոնները:

Վերջնարդյունքը  Նկարագրի Լուսինը,Արեգակը, աստղերը,Երկիրը :


 Նշի մի քանի գործոններ,որնոնց շնորհիվ Երկրի վրա կյանք կա:
 Թվարկի մի քանի մոլորակներ ,որոնք պտտվում են Արեգակի
շուրջ:

1 35 Դաս 9.Աստղեր, Արեգակ

1 39 Դաս 10. Երկիր, Լուսին

Բնությունը տարվա տարբեր եղանակներին (5ժամ)

Նպատակը  Նախնական գիտելիքներ ձևավորել Արեգակի շուրջ Երկրի


պտույտի և իր առանցքի շուրջ պտույտի շուրջ:
 Նախնական գիտելիքներ ձևավորել գեշերվա և ցերեկվա
հերթափոխության,եղանակների հերաթագայության շուրջ:
 Գիտենա տարվա եղանակներիը :
 Գիտենա ,որ տարվա եղանկներիի փոփոխությամբ փոփոխվում
է նաև բնությունն ու կենդանիները:

Վերջնարդյունքը  Երկրի մոդելի վրա ցուցադրի ,թե ինչպես է Երկրի պտույտն իր


առանցքի շուրջը պայմանավորում գիշերվա և ցերկվա
հերթագայությունը Երկրի վրա:
 Նշի ,թե ինչպես են առաջանում տարվա եղանակները:
 Նշի Երկրի վրա տարվա եղանակների փոփոխության
պատճառը:
 Թվարկի տարվա եղանակները և դրանցից յուրաքանչյուրի
փոփոխության ժամանակ կենդանական և բուսական
աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները :

1 43 Դաս 11.Տարվա եղանակները

1 46 Դաս 12. Բույսերն ու կենդանիները աշնանը

1 51 Դաս 13.Բույսերն ու կենդանիները ձմռանը

1 55 Դաս 14. Բույսերն ու կենդանիները գարնանը

1 60 Դաս 15. Բույսերն ու կենդանիները ամռանը

1 63 Դաս 16. Կրկնություն

1 Թեմատիկ գրավոր աշխատանք

1 Կիսամյակայի ամփոփիչ գրավոր աշխատանք

Մեր առողջությունը (8 ժամ)

Նպատակը  Մարդու օրգանների,օրգան համակարգերի և դրանցից


յուրաքանչյուրի կարևոր գործառույթների մասին
նախնական գիտելիքների ձևավորում:
 Մարդու զգայարանների և դրանցով ստացված
տեղեկությունների մասին նախնական գիտելիքների
ձևավորում:
 Նախնախան գիտելիքների ձևավորում մարմնի հիմնական
մասերի գործառույթների ու կազմության որոշ
բնորոշիչների շուրջ:
 Առողջ լինելու և մարմինը կոփել մասին նախնական
գիտելիքների ձևավորում:
 Ձևավորել նախնական գիտելիքներ առողջ և անառողջ սննդի և
դրանց բազմազանության ,սննդամթերքի հիմնական խմբերի,
օրվա ռացիոնի շուրջ:
 Սովորեցնել,որ սնունդը և ջուրն են ապահովում մեր մարմնի
աճը,զարգացումը և եռանդը:

Վերջնարդյունքը  Թվարկի մարմնի որոշ օրգան- համակարգեր,նշի դրանց


կարևոր գործառույթները:
 Իմանա զգայարանները և տարբերակի դրանցից
յուրաանչյուրով ստացված տեղեկությունները:
 Իմանա մարմնի հիմնական մասերի գործառույթները:
 Իմանան ինչպես կոփել մարմինը:
 Իմանա մարդու ճիշտ կեցվածքի մասին,իմանա այն
պահպանելու կանոնները:
 Թվարկի,թե ինչ եղանակներով և ինչպես պետք է կոփել
մարմինը:
 Տարբերակի առողջ և անառողջ սնունդը,բուսական և
կենդանական ծագման սննդատեսակները:
 Գիտակցի ,որ սնունդը և ջուրը անհրժեշտ են մեր մարմնի աճի և
զարգացման համար:

1 68 Դաս 17. Ճանաչիր ինքդ քեզ

1 72 Դաս 18.Մեր գլխուղեղը և զգայարանները

1 75 Դաս 19.Ինչպես ենք տեսնում

1 79 Դաս 20.Մեր լողությունը

1 83 Դաս 21.Մեր քիթը և լեզուն

1 87 Դաս 22.Մեր մաշկը: Առաջին օգնություն

1 92 Դաս 23.Մեր սնունդը

1 95 Դաս 24. Կոփենք մեր մարմինը

1 99 Դաս 25. Մեր կեցվածքը

1 Թեմատիկ գրավոր աշխատանք

Մեր անվտանգությունը(4 ժամ)

Նպատակը  Կարողանա տարբերակել օգտակար և վնասակար


սովորությունները:
 Տարբեր վտանգավոր իրավիճակների մասիննախնական
գիտելիքների ձևավոևում:
 Վտանգավոր իրավիճակներում ճիշտ
կողմնորոշվելու ,հրահանգներին հետևելու և
համպատասխան վարքագիծ դրսևորելու կարողության
ձևավորում:
 Ծայրահեղ իրավիճակներում, աղետների ժամանակ
կողմնորոշվելու և վտանգից խուսափելու համար նախնական
գիտելիքների ձևավորում:

Վերջնարդյունքը  Թվարկի և մեկնաբանի որոշ օգտակար և վնասակար


սովորություններ,որոնք կարող են նպաստել կամ վնասել
օրգան- համակարգերի գործունեությանը:
 Ներկայացնի վնասակար սովորությունները այդ թվում
նաև ծխելը և ծխելու վնասակար ազդեցությունները:
 Տիրապետի մի քանի պարզ կանոնների, որոնք կօգնեն
պաշտպանվել բնական աղետների դեպքում:

1 101 Դաս 26. Օգտակար և վնասակար սովորություններ

1 104 Դաս 27. Ինչպես պետք է վարվել վտանգավոր իրավիճակներում

1 109 Դաս 28. Բնական աղետներ

1 115 Դաս 29 . Ինչպես պաշտպանվել երկրաշարժից

1 Կիասամյակային ամփոփիչ գրավոր աշխատանք

1 Անցածի կրկնություն
Դաս 1. Ընկերություն Թեմատիկ պլան

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային նվազագույն պահանջների


կատարումն ստուգելու համար:

1.Նշի՛ր ճիշտ պատասխանները:

Ընկերություն անել նշանակում է .

o օգնել իրար,
o նախանձել մյուսի հաջողույանը,
o ուրախանալ մեկը մյուսի հաջողությամբ:

2. Դիտի՛ր նկարները և նշի՛ր այն նկաները ,որտեղ պատկերված են լավ ընկերներ:

3. Նշի՛ր ճիշտ պնդումները:

o Ընկերության մեջ շատ կարևոր են վստահությունն ու անկեղծությունը:


o Ընկերոջը կարելի խաբել և չօգնել դժավար պահերին:
o Երբեք չի կարելի ստել ընկերոջը:

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը պետք է


իմանա․

 ինչ է նշանակում ընկերություն անել,


 ընկերոջը բնորոշ որակները,
 ինչպես պետք է վերաբերվեն իրար լավ ընկերները:

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը պետք է


կարողանա.

 հասկանալ,թե ինչ է նշանակում ընկերություն անել,


 տարբերակել ընկերությանը բնորոշ արարքները,
 տարբերակել լավ և վատ ընկերոջը:
Դաս 2. Տղաներ և աղջիկներ Թեմատիկ պլան

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային նվազագույն պահանջների


կատարումն ստուգելու համար:

1. Տրված գործերից ընտրի՛ր և համապատասխան նկարների կողքին գրի՛ր տղային և


աղջկան բնորոշ գործերը:

Ծանր իրեր տեղափոխել, ,շուղերով գործել,կոտրված նստարանները


վերանորոգել,ասեղնագործել:

2.Դիտի՛ր նկարները և նշի՛ր,թե ո՞ր նկարում կա սխալ: Հիմնավորի՛ր պատասխանդ:

_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
3. Ո՞ր հատկանիշներն են բնորոշ տղաներին, որոնք՝ աղջիկներին;
նուրբ
Տղա թիկնեղ Աղջիկ
կանացի
ուժեղ
Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը պետք է
իմանա․

 ըկերություն անելու կարևորությունը անկախ սեռից,


 տղայի և աղջկա սեռերի առանձնահատկությունները,
 այն գործերը,որոնք կատարում են աղջիկները և ըղաները :

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը պետք է


կարողանա.

 տարբերակել տղային և աղջկան բնորոշ հատկանիշները,


 թվարկել այն գործերը,որոնք կատարում են միայն աղջիկները,միայն տղաները,
միասին:
 բնութագրել ընկերության կարևորությունը՝ անկախ սեռից:
Դաս 3. Իմ իրավունքներն ու պարտականությունները Թեմատիկ պլան

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային նվազագույն պահանջների


կատարումն ստուգելու համար:

1.Նշի՛ր ճիշտ ձևակերպում:

o Ես իրավունք ունեմ. նշանակում է՝ ես կարող եմ դա անել:

o Ես իրավունք ունեմ. նշանակում ՝ ես պարտավոր եմ դա անել:

2.Նշի՛ր պարտականությունները մեկ գծով,իսկ իրավունքները՝ երկու.


o դպրոց գնալ,

o խաղալ,

o պապանել երթևեկության կանոնները,

o երաժշտություն լսել:

3. Տրված ցանկից ընտրի՛ր իրավունքները և պարտականությունները և տեղադրի՛ր տրված


աղյուսակում։

1 . Հանգստանալ
2. Դպրոց գնալ
3. Երաժշտություն լսել
4. Պահպանել երթևեկության կանոնները

Իրավունք Պարտականություններ

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը պետք է


իմանա․

o իրավունք և պարտականություն եզրույթները,


o ինչ իրավունքներ և պարտականություններ ունի ինքը,
o իրավունքն ու պարտականությունը վերաբերվում են ոչ միայն առանձին
մարդկանց,այլև՝բոլորիս:
Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը պետք է
կարողանա.

o տարբերակել իրավունքն ու պարտականությունը,

o թվարկել իր իրավունքներն ու պարտականությունները,

o բացատրել այն իրավիճակները,երբ կարող է խախտվել իր և ուրիշների իրավունքները


Դաս 4. Իմ վարքը Թեմատիկ պլան

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային նվազագույն պահանջների


կատարումն ստուգելու համար:

1.Դիտի՛ր նկարները և գնահատի՛ր նկարում պատկերված երեխաների արարքները:

__________________ __________________ ___________________

__________________ ___________________

22.Ընդգծի՛ր լավ արարքները մեկ գծով, իսկ վատերը՝ երկու:

Մեծահասակներին օգնելը, ծառեր կտրելը, փողոցները աղտոտելը, կենդանիներին խնամելը:

3.Ընտրի՛ր ճիշտ վարվեցողության կանոնները:

o Դիմացինիդ հետ վարվիր այնպես,ինչպես կցանկանաս,որ քեզ հետ վարվեն:

o Մի արա ուրիշներին այն,ինչ չես ցանկանում,որ քեզ անեն:

o Մյուսների հետ վարվիր այնպես,ինչպես ինքդ ես ցանկանում:


Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը պետք է
իմանա․

 արարքների և դրանց հետևանքների մասին,


 արարքի ճիշտն ու սխալը որոշվում է դրա հետևանքով,
 վարվեցողության կանոնները:
Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը պետք է
կարողանա.
 կանխատեսել իր և մյուսների արարքների հետևանքները և անել դեզրահանգումներ,
 տարբերակել լավ և վատ արարքները՝ ըստ իրենց հետևանքների,
 թվարկել վարքի կանոնները:
Դաս 5. Միջավայրը, ուր ես ապրում եմ Թեմատիկ պլան

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային նվազագույն պահանջների


կատարումն ստուգելու համար:

1.Նշի՛ր այն մարդկանց ,ում հետ դու հաճախակի շփվում ես օրվա ընթացքում:

o Ծնողներ
o Ուսուցչուհիներ
o Բժիշկներ
o Համադասարանցիներ,
o Դերասաններ

5. Նշի՛ր այն վայրերը,որտեղ օրվա ընթացքում լինում է Հասմիկը:

________________________ ____________________ ____________________

__________________ _________________

3.Նշի՛ր ճիտ պատասխանները:


Ի՞նչ չի կարելի անել գրադարանում.
o չի կարելի բարձր խոսել,
o չի կարելի գիրք կարդալ,
o չի կարելի երաժշտություն լսել,
o չի կարելի օգտվել գրքերից:

3.Նշիր ճիշտլ պատասխանները:


Ի՞նչ չի կարելի անել դպրոցում.
o դաս սովորել,
o օգտվել գրադարանից,
o ուշանալ դասերից,
o հարցեր տալ ուսուցչին:

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը պետք է


իմանա․

 այն վայրերը ,որտեղ օրվա ընթացքում լինում է,


 մարդկաց ,ում է հետ է շփվում օրվա ընթացքում
 տարբեր միջավայրերում իրեն ինչպես պետք է պահի:
Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը պետք է
կարողանա.
 թվարկել այն վայրերը,որտեղ լինում է օրվա ընթացքում,
 թվարկել այն մարդկանց ,ում հետ շփվում է առավել հաճախակի ,
 նկարագրել տարբեր միջավայրերում իրեն դրսևորելու կանոնները:
Դաս 6. Իմ առօրյան, օրվա ռեժիմ.օրվա խելամիտ կազմակերպում Թեմատիկ պլան

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային նվազագույն պահանջների


կատարումը ստուգելու համար:

1.Ըստ նկարների գրի՛ր ,թե մոտավորապե ո՞ր ժամին ի՞նչ գործողություն է կատարում Արան:

7.00 , 7.30, 8.30, 14.30, 15.00-16.00, 16.00-18.00, 20.00, 22.00

___________________ _______________________ _________________________

____________________ ____________________ ________________________

_________________________ ______________________

2.Ուշադիր դիտի՛ր նկարները և նշի՛ր,թե ո՞ր դեպքերում է տղան ճիշտ վարվում:


3.Ավարտի՛ր նախադասությունը:

Ամեն ինչ հասցնելու համար կարևոր է ճիշտ պլանավորել օրը,այսինքն՝ ունենալ օրվա
______________ :

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը պետք է


իմանա.

 ինչ է օրվա ռեժիմը


 ամեն ինչ հասցնելու համար կարևոր է ճիշտ պլանավորել օրը,այսինքն՝ ունենալ օրվա
ռեժիմ,
 ինչպես է պետք ճիշտ պլանավորել օրը:

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը պետք է


կարողանա.
 ճիշտ պլանավորել իր օրը,այսինքն՝ կազել իր օրվա ռեժիմը,
 ճիշտ և արդյունավետ բաշխել ժամերը ,
 ներկայացնել,թե օրվա որ ժաին ինչով է զբաղվում:
Դաս 7. Աշխատանք և ժամանց Թեմատիկ պլան

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային նվազագույն պահանջների


կատարումն ստուգելու համար:

1.Ինչո՞վ ես զբաղվում ազատ ժամանակ: Նշի՛ր մի քանիսը:


_____________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________
2.Նշի՛ր այն պնդումը,որը ճիշտ է:
o Մարդը պետք է աշխատի,որպեսզի գումար վաստակի և կարողանա իր ընտանիքը
պահել:
o Մարդը պետք է չաշխատի,քանի որ նա կարող է առանց աշխատելու էլ պահել իր
ընտանիքը:
3.Դու ինչպե՞ս ես աշխատում: Նշի՛ր այն աշխատանքները,որոնք կատարում ես օրվա
ընթացքում:
o Օգնում եմ հայրիկին:

o Հետևում եմ տան մաքրությանը:

o Օգնում եմ մայրիկին խնամել փոքրիկ քրոջս կամ եղբորս:

o Նորոգում եմ կոտրված իրերը:

o Դաս եմ սովորում:

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը պետք է


իմանա.

 իմանա աշխատանք և հանգիստ հասկացությունները


 աշխատանքի կարևորությունը մարդու կյանքում,
 հանգստի անցկացման ձևերը;

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը պետք է


կարողանա.
 տարբերակել աշխատանքը և հանգիստը,
 բացատրել,թե ինչու է անհրաժեշտ աշխատել և հանգստանալ ,
 թվարկել իր նախընտրելի զբաղմունքները:
Դաս 8. Որոշում կայացնել Թեմատիկ պլան

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային նվազագույն պահանջների


կատարումն ստուգելու համար:

1.Ի՞նչ է անհրաժեշտ մարդուն դժվարություններ հաղթահարելու համար : Ընդգծի՛ր ճիշտ


պատասխանները.

o աշխատասիրություն,
o անհամբերություն,
o համբերատարություն,
o նպատակասլացություն,
o ծուլություն:

2.Ո՞րն է նրանցից յուրաքանչյուրի սիրելի զբաղմունքը:

__________ ___________ __________ ___________

3.Երբ փորձում ես որոշում կայացնել,ումից ես խորհուրդ հարցնում:

o հայրիկից,
o մայրիկից,
o ընկերներից,
o եղբորից կամ քույրիկից,
o տաիկից կամ պապիկից:

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը պետք է


իմանա.

 կյանքում լինում են իրավիճակներ,երբ պետք է որոշում կայացնել,


 ինչ է անհրժեշտ մարդուն նպատակին կամ որոումանը հասնելու հարցում,
 իր և ուրիշների նախընտրելի զբաղմունքերը:
Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը պետք է
կարողանա.
 թվարկել,թե ինչ է անհրաժեշտ մարդուն իր առջև դրված նպատակներին հասնելու
համար,
 նկարագրել մի քանի իրավճակներ,երբ մարդը պետք է որոշում կայացնի,
 թվարկել իր և ուրիշների նախընտրելի զբաղմունքները:
Դաս 9. Աստղեր, Արեգակ Թեմատիկ պլան

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային նվազագույն պահանջների


կատարումը ստուգելու համար:

1.Նշի՛ր ճիշտ պատասխանը:

Ինչպե՞ս է կոչվում երկնային մարմինները ուսումնասիրող գիտությունը .

o աստղագիտություն,

o բժշկագիտություն,

o աշխարհագրություն:

2. Ընդգծի՛ր ճիշտ պատասխանը:

Արեգակը մշտապես լույս և ջերմություն է ճառագում ,որովհետև ՝

o շիկացած գունդ է,

o Երկրին շատ մոտ է գտնվում,


o Երկրից շատ մեծ է:

3. Ընդգծի՛ր ճիշտ պատասխանը

Աստղերը մեզ առկայծող կետերի տեսքով են երևում ,որովհետև

ա.շատ փոքր են,

բ.Երկրին շատ մոտ են գտնվում,

գ. Երկրից շատ մեծ հեռավորության վրա են գտնվում:

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը պետք է


իմանա.

o ինչ է աստղագիտությունը,

o ինչ են աստղերը,

o ինչ է Արեգակը:

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը պետք է


կարողանա.

o բացատրել , էե ինչ է աստղագիտությունը և ինչերն է այն ուսումնասիրում,

o նկարագրել, թե ինչ են աստղերը և ինչպիսի տեսք ունեն,


o նկարագրել, թե ինչ է Արեգակը և ինչպիսի տեսք ունի այն:
Դաս 10. Երկիր, Լուսին Թեմատիկ պլան

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային նվազագույն պահանջների


կատարումն ստուգելու համար:

1.Ընտրի՛ր ճիշտ պատասխանը:

Ինչի՞ շուրջ է պտտվում Երկիրը.

o Արեգակի,
o Լուսնի,
o Աստղերի:

2.Նշի՛ր ճիշտ պատասխանը:

Ինչի՞ տեսք ունի Երկիրը.

o ուղղանկյան,
o գնդի,
o եռանկյան:

3.Նշի՛ր ճիշտ պատասխանը:

Ի՞նչ երկնաային մարմին է Երկիրը.

o աստղ,
o արբանյակ,
o մոլորակ:

4.Նշի՛ր սխալ ձևակերպումը;

o Լուսինը ունի իր սեփական լույսն ու ջերմությունը :


o Լուսինը չունի իր սեփական լույսն ու ջերմությունը,այլ անդրադարձնում է Արեգակի
լույսը:

5.Ավարտի՛ր նախադասությյունը՝ տեղադրելուվ տրված բառերից որևէ մեկը.

Լուսինը Երկրի մշտական ուղեկիցնէ , նրա բնական (աստղը, արբանյակը)


_________________ :

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը պետք է


իմանա.

 Երկիրը,Լուսինը, աստղերը և Արգակը ինչեր են,


 երկնային մարմինները պտտվում են Արեգակի շուրջ,
 ինչ տեսք ունի Երկիրը,
 Լուսինը Երկրի միակ բնական արբանյակն է և այն չունի իր սեփական լույսն ու
ջերմությունը,

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը պետք է


կարողանա.

 թվարկել տարբեր երկնային մարմիններ,


 նկարագրել,որ Արեգակի շուրջ պտտվում են տարբեր տիեզերական
մարմիններ,որոնցից կարևորներն են մոլորակները,
 ցույց տալ,թե ինչ տեսք ունի Երկիրը,
 նկարագրել, թե ինչ է Լուսինը և ինչ տեսք ունի այն:
Դաս 11. Տարվա եղանակները Թեմատիկ պլան

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային նվազագույն պահանջների


կատարումն ստուգելու համար:

1.Նշիր ճիշտ պատասխանը:

Քանի՞ օրում է Երկիրը պտտվում իր առանցքի շուրջ.

o 10 օր

o 1 օր

o 5 օր

2.Տարվա ո՞ր եղանակն է պատկերված նկարներից յուրաքանչյուրում :

_______________________ ______________________

___________________ _____________________

3.Տրված պնդումներից ո՞րն է ճիշտ:

o Տարվա եղանակներն առաջանում են,որովհետև Երկիր մոլորակը պտտվում է

Արեգակի շուրջը:
o Տարվա եղանակներն առաջանաում են, որովհետև Երկիրը պտտվում է իր առանցքի

շուրջ:

4.Տրված նկարներում ինչո՞վ է պայմանավորված տարվա եղանակների առաջացումը:

Պատասխան՝ ________________________:

5.Նշի՛ր ճիշտ պատասխանը;


Քանի օրում է կատարում իր պտույտը Արեգակի շուրջ Երկիրը:
o 365

o 100

o 300

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը պետք է


իմանա.
 Երկիրը իր առանցքի շուրջ պտտվում է մեկ օրում,
 Երկրի՝ իր առանցքի շուրջ պտույտով է պայմանավորված գիշերվա և ցերեկվա ը
հերթափոխությունը,
 Քանի օր է տևում Երկրի պտույտը Արեգակի շուրջ,
 Արեգակի շուրջ Երկրի պտույտով է պայմանավորված տարվա եղանակների
հերթագայությունը,
 Երկնքում Արեգակի դիրքով է պայմանավորված եղանակների առաջացումը,
 Տարվա եղանակների անվանումները:

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը պետք է


կարողանա.

 բացատրել, թե ինչով է պայմանավորված գիշերվա և ցերեկվա առաջացումը,


 գլոբուսի վրա ցույց տալ , թե ինչպես է Երկիրը պտտվում իր առանցքի շուրջ և քանի օր
է տևում այդ պտույտը,
 նկարագրել, թե քանի օրում և ինչպես է Երկիրը պտտվում Արեգակի շուրջ
 բացատրել, թե ինչով է պայմանավորված տարվա եղանակների հերթագայությունը,
 բացատրել, թե ինչով է պայմանավորված եղանակների առաջացումը
 թվարկել տարվա եղանակները:
Դաս 12. Բույսերն ու կենդանիները աշնանը Թեմատիկ պլան

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային նվազագույն պահանջների


կատարումն ստուգելու համար:

1.Նշի՛ր ճիշտ պատասխանը:

Տարվա ո՞ր եղանակն է պատկերված նկարներում:

o Գարուն

o Ձմեռ

o Աշուն

2.Ընտրի՛ր աշնան ամիսները:


1. մայիս
2. սեպտեմբեր
3. օգոստոս
4. հոկտեմբեր
5. մարտ
6. նոյեմբեր

3. Նշի՛ր սխալ պատասխանը:


Բնության մեջ աշնանը ի՞նչ փոփոխություններ են տեղի ունենում.
o տերևներև դեղնում են և թափվում,

o խոտերն ու ծառերը կանաչում են,

o հաճախ են տեղում անձրևներ:


4.Նշի՛ր ճիշտ պատասխանը:

Ինչու՞ են թռչունները աշնանը թռչում տաք երկրներ.

o հաճախ են անձրևներ տեղում

o պակասում է կերը,

o շատ շոգ է լինում:

5.Ի՞նչ է անում նկարում պատկերված սկյուռը և ինչու՞:

__________________________________________________________________________________

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը պետք է


իմանա.

o աշնանը բնության մեջ տեղի ունեցող փոփոխությունները,

o աշնան ամիսները,

o թռչունների չվելու հիմնական պատճառը,

o ինչպես է վայրի կենդանիների կյանքը փոխվում:

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը պետք է


կարողանա.

o թվարկել աշնան ամիսները

o նկարագրել աշնանը տեղի ունեցող փոփոխությունները բնության մեջ,

o բացատրել, թե ինչու են թռչունները չվում են տաք երկրներ,

o բացատրել, թե վայրի կենդանիները պատրաստվում ձմռանը աշնանը:


Դաս 13. Բույսերն ու կենդանիները ձմռանը Թեմատիկ պլան

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային նվազագույն պահանջների


կատարումն ստուգելու համար:

1.Տարվա ո՞ր եղանակն է պատկերված նկարում.

o ամառ

o գարուն

o ձմեռ

2. Նշի՛ր ձմռան ամիսները.


o դեկտեմբեր

o նոյեմբեր
o հունվար

o փետրվար

o մարտ

3.Նշի՛ր ճիշտ պատասխանները:

Ձմեռող թռչունները ձմռաը սնվում են.

o ծառերի վրա պահպանված բողբոջներով,

o միջատներով,

o հացի փշրանքներով,

o խոտերով:
4.Ուշադիր դիտի՛ր նկարը և տեղադրի՛ր համապատասխան բառը :

Ձմռանը արջը (քնում է,խաղում է) _________________ :


Ձմռանը նապաստակը փոխում է (մորթու գույնը, թիթեռ է որսում) ___________________:

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը պետք է


իմանա․

 տարվա եղանակներից ձմեռը և ձմռանը բնույան մեև տեղի ունեցող


փոփոխությունները,
 ձմռան ամիսները,
 ձմռանը ինչպես են կեր հայթայթում թռչունները,
 տարբեր կենդանիներ ինչպես են անցկացնում ձմեռը:

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը պետք է


կարողանա․

 նկարագրել ձմեռև և ձձմռանը տեղի ունեցող երևույթները,


 թվարկել ձմռան ամիսները,
 բացատրել,թե ինչով են սնվում ձմեռող թռչունները ձմռանը
 ներկայացնել, թե կենդանիները ինչպես են անցկացնում ձմեռը:
Դաս 14. Բույսերն ու կենդանիները գարնանը Թեմատիկ պլան

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային նվազագույն պահանջների


կատարումն ստուգելու համար:

1. Տարվա ո՞ր եղանակն է պատկերված նկարում.

o գարուն,

o աշուն,

o ձմեռ:

2. Նշի՛ր գարնան ամիսները:


o Մարտ

o Հունվար

o Ապրիլ

o Մայիս

o Հունիս

3. Նշի՛ր ճիշտ պատասխանները:


o Գարնանը ծաղկում են ծառերն ծաղիկները:

o Գարնանը ձյուն է գալիս և ծառերը մերկանում են:

o Գարնանը տաք երկրներից մեզ մոտ են վերադառնում չվող թռչունները:

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը պետք է


իմանա․
 տարվա եղանանակներից գարունը,
 գարնան ամիսները,
 գարնանը բնության մեջ տեղի ունեցող փոփոխությունները:

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը պետք է


կարողանա․

 նկարագրել գարունը,
 թվարկել գարնան ամիսները,
 նկարագրել այն փոփոխությունները,որոնք տեղի են ունենում գարնանը:

o
Դաս 15. Բույսերն ու կենդանիները ամռանը Թեմատիկ պլան

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային նվազագույն պահանջների


կատարումն ստուգելու համար:

1.Տարվա ո՞ր եղանակն է պատկերված նկարներում: Նշի՛ր ճիշտ պատասխանը:

o Աշուն

o Ամառ

o Ձմեռ

2. Ընդգծի՛ր ամռան ամիսները:

o Հունիս

o Մայիս

o Օգոստոս

o Հուլիս

o Փետրվար

3.Նշի՛ր ճիշտ պնդումը:


o Ամռանը ցերեկներն ավելի երկար են,քան՝ գիշերները:

o Ամռանը ցերեկներն ավելի կարճ են,իսկ գիշերները՝ երկար:

4. Ուշադիր դիտի՛ր նկարը և նախադասության մեջ տեղադրի՛ր համապատասխան բառը:


.
Ամռանը (հասնում են, փչանում են) _______________ ծիրանը,բալը,սալորը:

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը պետք է


իմանա․

 տարվա եղանակներից ամառը,


 ամռան ամիսները,
 ամռանը բնության մեջ տեղի ունեցող փոփոխություններն ու երևույթները:

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը պետք է


կարողանա․

 նկարագրել ամառը ,
 թվարկել ամռան ամիսները,
 ներկայացնել ամռանը բնության մեջ տեղի ունեցող փոփոխությունները և երևույները:


Դաս 17. Ճանաչի՛ր ինքդ քեզ Թեմատիկ պլան

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային նվազագույն պահանջների


կատարումն ստուգելու համար:

1.Դիտի՛ր նկարը և նկարի վրա թվերով նշի՛ր մարդու օրգանները.


1) գլխուղեղ
2) թոքեր
3) սիրտ
4) լյարդ
5) ստամոքս
6) աղիներ

2.Կարդա՛ և սլաքներով միացրու համապատասխան զույգերը.


Սննդի մարսումը կատարվում է նյարդային համակարգում
Սիրտը և անոթները միասին կազմում են մարսողության համակարգում
Մեր օրգանիզմի աշխատանքը կարգավորում է արյունատար համակարգը

3.Տրված ցանկից ընտրի՛ր այն բառերը,որոնք բնորոշում են առողջ մարդուն.

o գունատ,

o ուժեղ,

o կենսուրախ,

o հիվանդոտ

o գեր
4.Ավարտիր միտքը՝ տեղադրելով համապատասխան բառը:

Առողջությունը մարդու ամենամեծ (հարստությունն է, տունն է)_____________________:

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը պետք է


իմանա․

 առողջության պահպանման կարևորությունը,


 մարդու օրգանները,
 օրան ների համակարգերը,

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը պետք է


իմանա․

 բացտրել առողջության կարևորությունը,


 թվարկել օրգանները,
 տարբերակել օրգանների համակարգերը:
Դաս 18. Մեր գլխուղեղը և զգայարանները Թեմատիկ պլան

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային նվազագույն պահանջների


կատարումն ստուգելու համար:

1.Դիտի՛ր նկարը և գրի՛ր զգայարանները:

_____________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________

2.Սլաքներով միացրու՛ աջ և ձախ սյունակներում գրված բառերը:

տեսողության օրգան լեզու


լսողության օրգան քիթ
հոտառության օրգան աչքեր
համի օրգան ականջներ
շոշափելիքի օրգան մաշկ
3.Ո՞ր պնդումն է ճիշտ:
o Գլխուղեղը մեր օրգանիզմի կառավարման կենտրոնն է:

o Սիրտը մեր օրգանիզմի կառավարման կենտրոնն է:

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը պետք է


իմանա․

 մարդու օրգանիզմը կարգավորում է նյարդային համակարգը,


 զգայարանները ,
 զգայարանների միջոցով է գլխուղեղը տեղեկություններ ստանում շրջապատից:

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը պետք է


կարողանա․

 ներկայացնել նյարդային համակարգի կարևորությունը,


 թվարկել զգայարանները,
 ներկայացնել,թե որ զգայարանով ինչ տեղեկություն ենք ստանում շրջապատից և
հաղորդում գլխուղեղին:
Դաս 19. Ինչպես ենք տեսնում Թեմատիկ պլան

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային նվազագույն պահանջների


կատարումն ստուգելու համար:

1.Լրացրո՛ւ բաց թողնված բառը:

Աչքերը (տեսողության, լսողության) __________________ օրգաններ են:

2. Ճիշտ պատասխանին համապատասխանող տառը վերցրո՛ւ շրջանակի մեջ:

Տեսողությունը պահպանելու համար՝

ա. պառկած մի՛ կարդա,

բ.կարդա՛ շատ վառ լույսի տակ,

գ. գրելիս լույսը պետք է ընկնի ձախ կողմից

դ.համակրգչի կամ հեռուստացույցի առջև երկար մի՛ նսիր :

3.Դիտ՛ր նկարները և նշի՛ր այն իրավիճակները,որոնք վնասում են տեսողությունը :


Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը պետք է
իմանա.

 տեսողության օրգանները և նրանց կարևորության մասին,


 տեսողության օրգանների պահպանման կարևորության մսին,
 ինչպես պահպանել տեսղությունը:

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը պետք է


կարողանա.

 ցույց տալ տեսողության օրգանները,


 բացատրել,թե ինչու է անհրաժեշտ պահպանել տեսողությունը,
 տարբերակել այն իրավճակները,որոնք կարող են վնասել կամ պահպանել
տեսողությունը:
Դաս 20. Մեր լսողությունը Թեմատիկ պլան

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային նվազագույն պահանջների


կատարումն ստուգելու համար:

1.Լրացրո՛ւ բաց թողնված բառը:

Ականջները (տեսողության, լսողության) __________________ օրգաններ են:

2.Շարունակի՛ր միտքը՝ լրացնելով,թե լսողությունը մարդուն ի՞նչ հնարավորություն է տալիս:

Կողմնորոշվել շրջապատում, հասկանալ մեր շրջապատի մարդկանց,տեղեկություններ


ստանալ,____________________________________________________________________________
________________________________________________________________________________:

3.Լրացրո՛ւ լսողության համար վտանգավոր և լսողությունը պահպանող իրավիճակների


վերաբերյալ աղյուսակը:

Ուժեղ աղմուկ, ցածր ձայնը, սուր առարկաներով ականջները փորփրել,ականջները լվանալ


օճառով և չորոցնելը :

Լսողության համար վտանգավոր Լսողության համար անվտանգ


իրվիճակներ իրավիճակներ

4.Ո՞ր պնդումն է ճիշտ:

o Ականջում է գտնվում մեր մարմնի հավասարակշռությունը պահպանող օրգանը:

o Ականջում է գտնվում մեր տեսողության օրգանը:

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը պետք է


իմանա.

 ականջը լսողության օրգան է,


 ականջի կարևորության մասին,
 ինչ տեղեկություններ է հաղորդում ականջը գլխուղեղին,
 հավասարակշռության օրգանի մասին:
Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը պետք է
կարողանա.

 ներկայացնել ականջի կարևորությունը և կատարած ֆունկցիան,


 թվարկել ականջների միջոցով գլխուղեղին հասնող տեղեկությունները,
 ներկայացնել հավասարակշռության օրգանի կարևորությունը:
Դաս 21. Մեր քիթը և լեզուն Թեմատիկ պլան

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային նվազագույն պահանջների


կատարումն ստուգելու համար:

1.Լրացրո՛ւ բաց թողնված բառը:

Քիթը (հոտառության, լսողության )_________________ օրգան է:

Լեզուն (հոտառության, համի )_________________օրգան է:

2.Շարունակի՛ր միտքը և ավելացրու ևս երկուսը:


Քթի օգնությամբ զգում ենք բնական գազի, փչացած կերակրի, __________________________
________________________________________________________________հոտերը:
3.Նշի՛ ր սխալ պատասխանը :
Ո՞ր դեպքում է ժամանակավորապես վատանում մարդու հոտառությունը.
o գրիպի,

o հուզմունքի,

o ուրախության,

o վախի:

4.Շարունակի՛ր թվարկել:
Լեզվի օգնությամբ մենք զգում ենք կծու,աղի_______________________________________
համերը:

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը պետք է


իմանա․

 համի և հոտի օրգանները,


 ինչ հոտեր կարող ենք զգալ ,
 իրավիճակները,որոնց դեպքում ժամանակավորապես կարող է բթանալ
հոտառությունը,
 այն հիմնական համերը,որոնք զգում ենք լեզվի միջոցով:

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը պետք է


կարողանա․

 տարբերակել համի և հոտառության օրգանները


 ներկայացնել այն հոտերը,որոնք զգում ենք քթի միջոցով,
 ներկայացնել այն իրավիճակները,որոնց դեպքում կարող է ժամանակավորապես
վատանալ հոտառությունը,
 թվել հիմնական համերը,որոնք զգում ենք լեզվի միևոցով:

Դաս 22. Մեր մաշկը: Առաջին օգնությունը մաշկի վնասվածքի դեպքում Թեմատիկ պլան

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային նվազագույն պահանջների


կատարումն ստուգելու համար:

1.Նշի՛ր ճիշտ տարբերակը:

Ի՞նչ օրգան է մաշկը.

o շոշոփելիքի,

o համի,

o լսողության:

2.Ընդգծիր ճիշտ պատասխանները: Ի՞նչ է արտադրում մաշկը:

1) քրտինք
2) արյուն
3) ճարպ
4) ջերմություն
3Մաշկի ինչպիաի՞ վնասվածքների դեպքում կարելի է կատարել տրված ցուցումները:
Միացրու՛ սլաքներով:

 Լվանալ մաքւոր ջրով,վերքի շուրջ o Վնասվածք


քսել յոդի լուծույթ,կապել
վիրակապով:

 Անմիջապես պահել հոսող ջրի o Այրվածք


տակ կամ վրան լցնել մեծ
քանակությամբ սառը ջուր:

o Ցրտահարում
 Պահել սառը ջրի տակ կամ դնել
սառը թրջոց:
o Վերք

 Չոր բրդյա կտորով շրջանաձև


շարժումներով շփել:

4 . Ինչպե՞ս պետք է խնամել մաշկը: Նշի՛ր ճիշտ պատասխանները:


o Ամբողջ մարմինը պետք է լվանալ ամեն օր տաք ջրով և օճառով:
o Պետք է հաճախակի չլվանալ ձեռքերը:
o Դեմքը,ականջները ,ձեռքերը պետք է լվանալ օրական մի քանի անգամ:
o Պարտադիր չէ ամեն իր լոգանք ընդունել:

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը պետք է


իմանա․

o մաշկը շոշափելիքի օրգան է,

o մաշկի կարությունը և կատարած ֆունկցիան,

o ինչպես պետք է խնամել մաշկը,

o ինչպես պետք է վարվել տարբեր փոքր վնասվածքների դեպքում:

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը պետք է


կարողան․

o ներկայացնել,մաշկի դերն ու նշանակությունը,

o թվել,թե ինչեր է ընկալում մարդը մաշկի միջոցով,

o նկարագրել,թե ինչպես պետք է խնամել մաշկը,

o ցուցաբերել առաջին օգնություն մաշկի փոքր վնասվածքների դեպքում:


Դաս 23. Մեր սնունդը Թեմատիկ պլան

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային նվազագույն պահանջների


կատարումն ստուգելու համար:

1.Ի՞նչ նշանակություն ունի սնունդը մարդու կյանքում: Նշի՛ր ճիշտ պատասխանը:

o Առողջ լինելու համար շատ կարևոր է առողջ սնունդը և սնվելու ռեժիմը:

o Առողջ լինելու համար կարևոր է սնվել օրվա ցանկացած ժամին և ուտել


ճարպոտ,քաղցր, աղի ,կծու սնունդ:
2.Սլաքներով միացրու համապատասխան զույգերը:

Սպիտակուցներ

Ճարպեր

Ածխաջրեր

Վիտամիններ

3.Նշի՛ր ճիշտ պնդումը:


o Մարդը առանց ջրի կարող է ապրել 3-5 օր:
o Մարդը առանց ջրի կարող է ապրել 100 տարի:
4.Տեղադրի՛ր համապատասխան բառերը տրված նախադասություններում:
Առավոտյան՝ դպրոց գնալուց առաջ, անպայման (մի՛ նախաճաշիր, նախաճաշիր )
______________:
Ընթրի՛ր քնելուց երկու (րոպե, ժամ )____________ առաջ:

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը պետք է


իմանա․

o սնվելու և սնվելու ռեժիմի կարևորության մասին,

o առողջ և անառողջ սննդատեսակները,

o սննդի միջոցով մարդը ստանում է սննդանյութեր,որոնք մեր օրգանիզի շինանյութնեն

հանդիսանում,
o մարդու կյանքում ջրի կարևոր նշանակության մասին:

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը պետք է


կարողանա․

o ներկայացնել ,թե ինչ նշանակություն ունի սնունդը մարդու կյանքում,սնվելու ռեժիմի


կարևորությունը
o տարբերակել առողջ և անառողջ սննդատեսակները,

o թվել այն հիմնական սննդանյութերը,որոնք ստանում ենք սննդի միջոցով,

o բացտրել,թե ինչու ջուրը կարևոր մեր օրգանիզմի համար:


Դաս 24. Կոփենք մեր մարմինը Թեմատիկ պլան

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային նվազագույն պահանջների


կատարումն ստուգելու համար:

1.Ինչու՞ է անհրաժեշտ կոփել օրգանիզմը:


o Անհրաժեշտ է կոփել մեր օրգանիզմը,որպեսզի քիչ հիվանդանանք:

o Անհրաժեշտ է կոփել մեր օրգանիզմը,որպեսզի հաճախակի հիվանդանանք:

2.Ինչպե՞ս են կոփում մարմինը:Նշի՛ր ճիշտ պատասխանները:


o Օդի միջոցով

o Ջրի միջոցով

o Դեղերի միջոցով

o Արևի միջոցով

3.Նշիր սխալ պատասխանը

Մարմինը կոփելու համար անհրաժեշտ է.

o հագնվել եղանակին անհապատասխան

o օրգանիզմն ընտելացնել սառը ցնցուղ ընդունելուն

o զբաղվել որևէ մարզաձևով

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը պետք է


իմանա․

 օրգանիզմը կոփեու անհրաժեշտության մասին,


 մարմինը կոփելու տարբեր եղանակների մասին,
 ինչ է պետք անել մարմինը կոփելու համար:

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը պետք է


կարողանա.

 ներկայացնել մարմինը կոփելու տարբեր եղանակներ ,


 բացատրել, թե ինչպես է անհրաժեշտ մարմինը կոփել,
 տարբերակել ,թե օդի,ջրի և արևի միջոցով ինչպես են կոփում մարմինը:
Դաս 25 . Մեր կեցվածքը Թ եմատիկ պլան

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային նվազագույն պահանջների


կատարումն ստուգելու համար:

1. Նշի՛ր ճիշտ պատասխան.

Մարդու կեցվածքը կախված է.

o ուղեղի և զգայարանների աշխատանքից


o կմախքի և մկանների աշխատանքից

2. Նշի՛ր սխալ պատասխանը


Վատ կեցվածք ունեցող մարդը .
o դժվար է շնչում

o ունի ուղիղ մեջք

o սլացիկ է

o սիրտը և այլ օրգանները վատ են աշխատում

3. Դիտի՛ր նկարները և նշի՛ր ո՞ր նկարում է աշակերտը ճիշտ նստած:


Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը պետք է
իմանա․

 մարմինի շարժումները ինչերի աշխատանքից է կախված,


 ինչ տեսք ունի վատ կեցվածք ունեցող մարդը,
 ճիշտ կեցվածք ունենալու համար անհրաժեշտ որոշ կանոնների մասին:

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը պետք է


կարողանա.
 տարբերակել ճիտշտ և սխալ կեցվածքները,
 նշել ճիշտ կեցվածք ունենալու համար անհրժեշտ կանոնները,
 կիրառել առօրյա կյանքում Ճիտ կեցվածք ունենալու համար անհրաժեշտ
կանոնները:
Դաս 26 . Օգտակար և վնասակար սովորություններ Թեմատիկ պլան

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային նվազագույն պահանջների


կատարումն ստուգելու համար:

1.Նշի՛ր օգտակար սովորությունները.

o Ճիշտ կեցվածքով նստելը

o Առավոտյան նախաճաշելը

o Ծխելը

o Մարզվելը

2.Տրված իրավիճակներից ընտրել առողջության համար վտանգավորները:

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը պետք է


իմանա․

 օգտակար սովորությունները,
 վնասակար սովորությունները:

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը պետք է


կարողանա.

 տարբերակել օգտակար և վնասակար սովորությունները,


 կիրառել առօրյայում:
Դաս 27 . Ինչպես պետք է վարվել վտանգավոր իրավիճակներում Թեմատիկ պլան

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային նվազագույն պահանջների


կատարումը ստուգելու համար :

1. Նշի՛ր ճիշտ պատասխանները:


Ի՞նչ կանոններ է պետք պահպանել վերելակից օգտվելիս.
o վերելակ մտնելու առաջ նայել ոտքերի տակ,

o անծանոթների հետ երբեք չնստել վերելակ,

o վերելակի մեջ չի կարելի թռչկոտել,

o հրդեհի ժամանակ օգտվել վերելակից,

o վերելակում չի կարելի ոչինչ վառել:

2.Որո՞նք են մեր շրջապատի վտանգավոր տեղերը.

3.Նշի՛ր այն վտանգները,որոնք կարող են պատահել բնության մեջ.


o վայրի կենդանիների հետ հանկարծակի հանդիպումը,

o անծանոթ բույսեր կամ սնկեր հավաքելը,

o քեզ ծանոթ մրգերի կամ բանջարեղենների հավաքումը:

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը պետք է


իմանա․

 այն վտանգները, որոնք կարող են պատահել վերելակում,


 այն կանոնները, որոնք պետք է պահպանելվերելակից օգտվելու դեպքում,
 Դրսում առկա վտանգավոր տեղերը
 վտանգավոր իրավիճակները,որոնք առկաա են բնության մեջ:

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը պետք է


կարողանա.

 թվարկել, թե ինչ իրավիճակներ կարող են վտանգավոր լինել վերելակից


օգտվելիս,
 կիրառել կանոնները վերելակից օգտվելիս,
 տարբերակել իր համար վտանգավոր և անվտանգ տեղերը,
Դաս 28 .Բնական աղետներ Թեմատիկ պլան

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային նվազագույն պահանջների


կատարումն ստուգելու համար :

1. Ի՞նչ բնական աղետներ են պատկերված նկարներում:

_____________________________________________________________________________________
___________________________________________________________________________________

2.Նշի՛ր ճիշտ պատասխանները:

Ի՞նչ պետք անել կայծակի ժամանակ վտանգից խուսփելու համար.

o կայծակի ժամանակ լողալ բաց երկնքի տակ,

o կայծակի ժամանակ չթաքնվել մենավոր ծառի տակ,

o անջատել էլեկտրասարքավորումները,

o բացել դռներն ու լուսամուտները:


3.Նշի՛ր ճիշտ պատասխանները:

Ինչպե՞ս վարվել ջրհեղեղի ժամանակ.

o մնալ տանը և փակել դռներն ու պատուհանները,

o հեռանալ մոտակա բաձրադիր որևէ տեղ,

o տնից դուրս գալիս անջատել էլեկտրականությունը,

o բացել ջրի և գազի ծորակները:

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը պետք է


իմանա․

 որոնք են բնական աղետները ևի՞նչ վտանգներ են առկա դրանց ժամանակ,


 կայծակից պաշտպանվելու կանոնների մասին,
 ջրհեղեղի դեպքում ինչ պետք է անել:

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը պետք է


կարողանա.

 տարբերակել մեկը մյուսից բնական աղետները,


 թվարկել կայծակից պաշտպանվելու կանոնները ,
 թվարկել ջրհեղեղից պաշտպանվելու կանոնները:
Դաս 29.Ինչպես պաշտպանվել երկրաշարժից Թեմատիկ պլան

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային նվազագույն պահանջների


կատարումն ստուգելու համար

1. Ի՞նչ է անհրաժեշտ անել երկրաշարժի ժամանակ՝ տանը լինելու դեպքում: Նշի՛ր


ճիշտ պատասխանները:

2.Եթե երկրաշարժի ժամանակ դպրոցում ես,ապա պետք է՝

o խուճապի մատնվել,

o հետևել ուսուցչի ցուցումներին,

o թաքնվել դասասեղանի տակ մինչև ցնցումներ ավատը:


3.Ընտրի՛ր սխալ պատասխանը

Եթե երկրաշարժի ժամանակ փողոցում ես, ապա պետք է՝


o հեռու մնալ աշտարակներից և ջրավազաններից,

o անհապաղ հեռանալ շենքերից,

o կանգնել շենքերի և շինությունների պատերի տակ,

o հեռու մնալ էլեկտրական մալուխներից:

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը պետք է


իմանա․

 ինչ է երկրաշարժը
 ինչ է անհրժեշտ անել երկրաշարժի ժամանակ տանը,դպրոցում,փողոցում:

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը պետք է


կարողանա.

 թվարկել կանոնները երկրաշարժից պաշտպանվելու համար


 ցույց տալ այն անվտանգ տեղերը ,որտեղ կարելի է պատսպարվել երկրաշարժի
ժամանակ:
Օգտագործված գրականության և ռեսուրսների ցանկ

1.Ա.Հովսեփյան և ուրիշներ <<Ես և շրջակա աշխահը>> 3,Երևան<<Մանմար հրատ.>>,2017թ.:

2.Ա. Հովսեփյան և ուրիշներ <<Ես և շրջակա աշխահը>> 3 աշխատանքային տետր,Երևան


<<Զանգակ -97>>,ՍՊԸ 2017:

3.<<Ես և շրջակա աշխարհը>> առարկայի տարրական դպրոցի չափորոշիչ և ծրագիր,


նախագիծ2020թ:

4.https://www.google.com/search?q=%D5%A1%D6%80%D6%87%D5%A1%D5%AE
%D5%A1%D5%B2%D5%AF%D5%AB+
%D5%B1%D5%A5%D5%A9&rlz=1C1CHBD_ruAM867AM867&sxsrf=ALeKk02zqyEDtr-
oDQYf5AZqv3fD-
GJXVA:1627040069250&source=lnms&tbm=isch&sa=X&ved=2ahUKEwiWhPPKjPnxAhXd8bsIHVHWBX
EQ_AUoAXoECAEQAw&biw=1680&bih=939#imgrc=VKY96LoBCADaTM

5.https://www.google.com/search?q=%D5%A1%D6%80%D6%87%D5%A1%D5%AE
%D5%A1%D5%B2%D5%AF%D5%AB+
%D5%B1%D5%A5%D5%A9&rlz=1C1CHBD_ruAM867AM867&sxsrf=ALeKk02zqyEDtr-
oDQYf5AZqv3fD-
GJXVA:1627040069250&source=lnms&tbm=isch&sa=X&ved=2ahUKEwiWhPPKjPnxAhXd8bsIHVHWBX
EQ_AUoAXoECAEQAw&biw=1680&bih=939#imgrc=R2VAF2pfh-fryM

6.https://www.google.com/search?q=%D5%AD
%D5%A1%D5%B2%D5%A1%D5%B0%D6%80%D5%A1%D5%BA
%D5%A1%D6%80%D5%A1%D5%AF&rlz=1C1CHBD_ruAM867AM867&sxsrf=ALeKk03_uTq7cTruD6pZ
vLPLTn8LIakk2Q:1627040217977&source=lnms&tbm=isch&sa=X&ved=2ahUKEwjI4-
iRjfnxAhUigf0HHdp6BMoQ_AUoAXoECAIQAw&biw=1680&bih=939#imgrc=Lh53TMz-241PIM

You might also like