You are on page 1of 3

5.10.

2 ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՈԼՈՐՏԸ
«Ոստիկանության մասին», «Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքներով
ամրագրված
հիմնախնդիրներին համահունչ՝ ոստիկանությունը պարտավոր է ապահովել` մարդու
անվտանգությունը, քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները,
հանցագործությունների
նախականխումը, խափանումը, հայտնաբերումը և բացահայտումը, քրեական
գործերով
հետաքննությունը, հասարակական կարգի պահպանությունը և հասարակական
անվտանգությունը, ճանապարհային երթևեկության անվտանգությունը,
սեփականության բոլոր
ձևերի հավասար պաշտպանությունը, զենքի պահպանման և օգտագործման
նկատմամբ
պետական վերահսկողության իրականացումը, անձնագրային ռեժիմի պահպանումը,
օրենքով
նախատեսված սահմաններում ֆիզիկակական և իրավաբանական անձանց, իրենց
իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելիս, օգնության ցուցաբերումը և այլն:
ՈԼՈՐՏԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԹԻՐԱԽՆԵՐԸ
ՀՀ կառավարության ծրագրին համահունչ՝ ոստիկանության առաջնահերթ
հիմնախնդիրներն
են.
հանցավորության մակարդակի շարունակական նվազումը, կատարված հանցա-
գործությունների բացահայտման մակարդակի շարունակական բարձրացումը,

ոստիկանության վստահելիության մակարդակի բարձրացումը, համակարգում


կոռուպցիայի
բացառումը, քաղաքացի-ոստիկան համագործակցության նոր մշակույթի ձևավորումն
ու
ամրապնդումը,
ոստիկանության գործունեության բնագավառում բռնության դեպքերի նվազեցման և
բացառման ուղղությամբ գործուն միջոցառումների իրականացումը,
ՀՀ ռազմավարական նշանակության օբյեկտների և ենթակառուցվածքների
անվտանգության
ապահովումը, անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված խնդիրների և
դրանցից
բխող միջոցառումների իրականացումը,
ներպետական և անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ
արդյունավետ
պայքարը, մասնավորապես, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի
շրջանառության,
մարդկանց թրաֆիքինգի ու շահագործման, ահաբեկչության և փողերի լվացման դեմ
պայքարի ոլորտներում համալիր միջոցառումների իրականացումը,
գործունեության թափանցիկության և հաշվետվոկանության պատշաճ մակարդակի
ապահովումը:
Միջնաժամկետ հեռանկարում նախատեսվում է առկա ուժերի և միջոցների
կառավարման
արդյունավետությունը բարձրացնելու, շահառուներին մատուցվող ծառայությունների
որակը
բարելավելու, համակարգում կոռուպցիոն ռիսկերը կրճատելու միջոցով էապես
նպաստել
հասարակական կարգի և անվտանգության, հանցավորության դեմ պայքարի,
քաղաքացիների
իրավունքների և ազատությունների պաշտպանության արդյունավետության հետագա
բարձրացմանը, ոստիկանության նկատմամբ հասարակության վստահության էլ ավելի
ամրապնդմանը հասարակության առջև հաշվետվողականության բարելավմանը,
ոստիկանի նոր
կերպարի ձևավորմանը:
ՈԼՈՐՏԱՅԻՆ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԵՎ ԾԱԽՍԱՅԻՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ոստիկանության խնդիրների և կանոնադրական գործառույթների համակարգված
իրագործումը նախատեսվում է ապահովել ֆունկցիոնալ համապատասխանությամբ
խմբավորված, հարաբերականորեն ինքնուրույն և ամբողջական հետևյալ ծախսային
ծրագրերով.
1) «Ոստիկանության ոլորտի քաղաքականության մշակում, կառավարում,
կենտրոնացված

ծառայություններ, մոնիտորինգ և վերահսկողություն»,


2) «Հասարակական անվտանգության ապահովում»,
3) «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովում»,
4) «Անձնագրերի և վիզաների տրամադրում, բնակչության պետական ռեգիստրի
միասնական համակարգի վարում»,
5) «Ոստիկանության կրթական ծառայություններ»,
6) «Ոստիկանության աշխատողների և նրանց ընտանիքների անդամների
առողջության
պահպանում»:
Նշված հիմնական ծախսային ծրագրերից զատ միջնաժամկետ ծախսերի ծրագրում
ներառած
են նաև հետևյալ աջակցող ծրագրերը.
1) «Աջակցություն ՀՀ ոստիկանության կողմից պետական պահպանության
ծառայությունների
մատուցմանը»,
2) «Աջակցություն ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանը»,
3) «Աջակցություն ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության կողմից
ծառայությունների մատուցմանը»,
4) «Աջակցություն ՀՀ ոստիկանության բժշկական վարչության կողմից
ծառայությունների
մատուցմանը»:
ՄԺԾԾ ժամանակահատվածում ոստիկանության ծախսային գերակայություններ են
հանդիսանալու.
Ծառայողներին (աշխատողներին) որակյալ աշխատանքի կամ հատուկ
հանձնարարությունների կատարման համար դրամական խրախուսումների առկա
համակարգերի
ըստ ամենայնի կատարելագործումը, որը կարևորվում է համակարգում ծառայողների
(աշխատողների) մոտիվացման, աշխատանքի արդյունավետության բարձրացման և
երկարաժամկետ հեռանկարում համակարգում հակակոռուպցիոն ռազմավարության
հաջող
իրագործման տեսանկյունից,
Ոստիկանության հիմնականում տարածքային ստորաբաժանումների շենքերի և
կառույցների, մեքենաների և սարքավորումների ընթացիկ պահպանման,
շահագործման և
սպասարկման ծախսերի, ինչպես նաև գրասենյակային, կենցաղային,

տրանսպորտային նյութերի տարեկան առնվազն նվազագույն պահանջարկի


ապահովումը՝
պայմանավորված ընթացիկ գործունեության պատշաճ կազմակերպման և
իրականացման
անհրաժեշտությամբ,
Ոստիկանության ստորաբաժանումների տեխնիկական հագեցվածության և
արդիականացման, առաջնահերթ կարգով գործառույթների ծրագրային ապահովման
բարելավումը, քանի որ, ըստ էության, դրանով է պայմանավորված ոստիկանության
կարողությունների շարունակական կատարելագործումը, առկա սահմանափակ ուժերի
և
միջոցների կառավարման արդյունավետությունը:
ՈԼՈՐՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
ՄԺԾԾ ժամանակահատվածում ոստիկանության կողմից իրականացվող ծրագրերին
կուղվի 2020
թվականին 64,908.1 մլն դրամ, 2021 թվականին՝ 65,843.0 մլն դրամ և 2022 թվականին՝
58,654.8
մլն դրամ ֆինանսական միջոցներ:

You might also like