You are on page 1of 51

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ.................................................................................................................................3
ԳԼՈՒԽ 1.ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ
ԿԱՆՈՆԱԳՐՔԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ
ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՔՐԵԱԻՐԱՎԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ.................7
1.1.Զինվորական ծառայության ընդհանուր բնութագիրը..............................................................7
1.2.Զինվորական ենթակայության կարգի և զինծառայողների կանոնագրքային
փոխհարաբերությունների դեմ ուղղված հանցագործությունների ընդհանուր
քրեաիրավական բնութագիրը...........................................................................................................17
ԳԼՈՒԽ 2.ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԱՅՐՆ ԻՆՔՆԱԿԱՄ ԹՈՂՆԵԼՈՒ
ՔՐԵԱԻՐԱՎԱԿԱՆ ԲՆՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ – ՈՒՄ ԵՎ ԱՀ – ՈՒՄ.....................................................37
2.1.Զինվորական ծառայության վայրն ինքնակամ լքելու հիմնախնդիրները ըստ ՀՀ –ում և
ԱՀ – ում..................................................................................................................................................37
2.2.Զինվորական ծառայության վայրն ինքնակամ լքելու համար սահմանված
պատասխանատվության նորմերը ՀՀ –ում և ԱՀ – ում..................................................................50
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ.........................................................65
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ.................................................................................69

2
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Թեմայի արդիականությունը: ՀՀ Սահմանադրության համաձայն` Հայաստանի


Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության
անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա
սահմանների անձեռնմխելիությունը։
Սահմանադրության կիրառումն ապահովելու համար անհրաժեշտ է ունենալ
մարտունակ բանակ, որը զերծ է ցանկացած անօրինական գործողություններից և
բանակում կարգապահության դեմ ուղղված ցանկացած ոտնձգությունից:
Արդի պայմաններում, երբ մեր երկիրը գտնվում է պատերազմական իրավիճակում
մարտունակ բանակ ունենալը էլ ավելի կարևոր է: Յուրաքանչյուր ոք, ով զորամասը կամ
ծառայության վայրը ինքնակամ լքում է ենթարկվում է քրեական պատասխանատվության:
Զինված ուժերում մարդու իրավունքների հարգումը նպաստում է հասարակության
մեջ զինվորականների ինտեգրմանը, բանակում չարաշահումների նվազմանը,
բարձրաստիճան պաշտոնյաների և հրամանատարների կողմից ճնշումների և
հարկադրանքի գործադրման դեպքերի նվազմանն ու բացառմանը:
ՀՀ-ում իրականացվող ռազմական բարեփոխումների պայմաններում կարևոր է
հատկապես զինված ուժերում մարդու իրավունքների խախտման ռիսկերի, զինված
ուժերում հանցագործություն ծնող պատճառների ու պայմանների ուսումնասիրությունը,
քրեաիրավական ոլորտում հայտնված զինծառայողի պաշտպանվածությունը:
Թեմայի արդիականությունը կայանում է նրանում, որ վերջին տարիների ընթացքում
գրանցվել է քննարկվող հանցագործությունների մեծամասնության կայուն աճ:
Յուրաքանչյուր ոտնձգություն քայքայում է ՀՀ զինված ուժերը, հասարակության առջև
նսեմացնում է ՀՀ զինված ուժերի հեղինակությունը: Բանակաշինության և
ռազմաիրավական բարեփոխումների ժամանակ անհրաժեշտություն է առաջանում
կատարել լուրջ կրիմինալոգիական հետազոտություններ, որոնց խորը ուսումնասիրության
և համապատասխան եզրահանգման արդյունքում հնարավոր է վեր հանել այս
միկրոմիջավայրում կատարվող հանցագործությունների պատճառներն ու պայմանները և

3
կատարել անհրաժեշտ բարեփոխումներ տվյալ հանցագործությունները նվազագույնի
հասցնելու համար, ինչպես նաև համապատասխան իրավական բարեփոխումների
արդյունքում առավելագույնս հստակեցնել քննարկվող հանցագործությունների
քրեաիրավական բնութագրերը:
Փորձ է արվել վեր հանել նշված հանցակազմերի որակման հետ կապված որոշ

հիմնախնդիրներ և արվել են որոշակի եզրահանգումներ: Զինծառայողների կողմից


կատարվող յուրաքանչյուր հանցագործություն ոտնձգում է Հայաստանի Հանրապետության
անվտանգության, պաշտպանության և տարածքային ամբողջականության դեմ:
Այս առումով նշված հանցագործությունների պատճառների և պայմանների գիտական
ուսումնասիրությունը և դրա արդյունքում կազմված եզրահանգումները միշտ էլ արդիական
են պետության արտաքին անվտանգության և տարածքային անձեռնմխելիության առումով:
Զինվորական ծառայության վայրն ինքնակամ թողնելը տևող հանցագործություն է և
համարվում է ավարտված հանցագործություն՝ մատնանշված վայրերը թողնելու կամ
ժամանակին չներկայանալու պահից։ Հանցագործության վիճակը պահպանվում է մինչև
հանցագործի կամավոր ներկայանալը կամ նրան ձերբակալելը:
Զինվորական ծառայության վայրն ինքնակամ թողնելը, որը կատարվել է
ծառայության համար վստահված զենքով կամ մի խումբ անձանց կողմից նախնական
համաձայնությամբ կամ մարտական հերթապահություն կատարող զինծառայողի կողմից՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով:
Զինվորական ծառայության վայրն ինքնակամ թողնելը, որը կատարվել է ռազմական
դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝ պատժվում է
ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով:
Նախատեսված արարքներն առաջին անգամ կատարած զինծառայողն ազատվում է
քրեական պատասխանատվությունից, եթե դրանք կատարել է ծանր հանգամանքների
զուգորդման հետևանքով, կամ եթե նա ծառայությունից խուսափելու պահից երեք օրվա
ընթացքում մեղայականով ներկայացել է զորամաս, ծառայության վայր, իրավապահ կամ
պետական այլ մարմիններ:

4
Վերջին տարիների ընթացքում գրանցվել է քննարկվող հանցագործությունների
մեծամասնության կայուն աճ:
Այս առումով շատ կարևոր է որոշակի կոնկրետ միջոցառումներ ձեռնարկել
զորամասերում տեղի ունեցող հանցագործությունները նվազագույնի հասցնելու
նպատակով:
Աշխատանքի օբյեկտը և առարկան: Սույն աշխատանքում աշխատանքի օբյեկտ է
հանդիսանում զինվորական հանցագործությունների ուսումնասիրումը, իսկ առարկան`
զինվորական ծառայության վայրն ինքնակամ լքելու հիմնախնդիրների ուսումնասիրումն է
ՀՀ –ում և ԱՀ – ում:
Աշխատանքի նպատակը և խնդիրները: Աշխատանքի նպատակն է ուսումնասիրել և
ներկայացնել զինվորական ծառայության վայրն ինքնակամ լքելու հիմնախնդիրները ըստ
ՀՀ –ում և ԱՀ – ում:
Նշված նպատակն իրագործելու համար աշխատանքի հիմքում դրվել և լուծվել են
հետևյալ հիմնական խնդիրները՝
 ուսումնասիրել և ներկայացնել զինվորական ծառայության ընդհանուր բնութագիրը,
 ուսումնասիրել և ներկայացնել զինվորական ենթակայության կարգի և
զինծառայողների կանոնագրքային փոխհարաբերությունների դեմ ուղղված
հանցագործությունների ընդհանուր քրեաիրավական բնութագիրը,
 ուսումնասիրել և ներկայացնել զինվորական ծառայության վայրն ինքնակամ լքելու
հիմնախնդիրները ըստ ՀՀ –ում և ԱՀ – ում,
 ուսումնասիրել և ներկայացնել զինվորական ծառայության վայրն ինքնակամ լքելու
համար սահմանված պատասխանատվության նորմերը ՀՀ –ում և ԱՀ – ում:
Աշխատանքի տեսական հիմքը: Աշխատանքի տեսական հիմքը կազմել են բազմաթիվ
աշխատություններ։

Աշխատանքի մեթոդաբանական հիմքը: Աշխատանքը շարադրելիս կիրառվել են


ինչպես ընդհանուր մեթոդները՝ դիալեկտիկական, տրամաբանական, քննադատական,
վերլուծական, այնպես էլ հատուկ մեթոդները, ինչպիսիք են՝ պատմական,
համակարգակառուցվածքային, դոկտրինալ մեկնաբանման և սոցիոլոգիայի մեթոդները:

5
Աշխատանքի կառուցվածքը և ծավալը: Աշխատանքը կազմված է ուսումնական
հաստատության կողմից սահմանված ծավալով և բաղկացած է ներածությունից, երկու
գլխից, եզրակացություններից, առաջարկություններից և օգտագործված գրականության
ցանկից:
Աշխատանքային տեքստը կազմում է 71 տպագրական էջ:

6
ԳԼՈՒԽ 1. ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ
ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԳՐՔԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ՔՐԵԱԻՐԱՎԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
1.1. Զինվորական ծառայության ընդհանուր բնութագիրը

Աշխատանքի այս հատվածում մասնագիտական գրականության և օրենսդրական


ակտերի վերլուծության միջոցով փորձել ենք ներկայացնել զինվորական ծառայության
ընդհանուր բնութագիրը և զինծառայողների կանոնագրքային փոխհարաբերությունների
դեմ ուղղված հանցագործությունների ընդհանուր քրեաիրավական բնութագիրը:
Մասնավորապես առանձնացվում է զինվորական ծառայության, որպես յուրահատուկ
գործունեության տեսակի, հետևյալ էական հատկանիշները.
 այն իրականացվում է պետության կողմից ստեղծվող յուրահատուկ կազմավորման
մեջ,
 պետությունը սահմանում է ռազմական կազմավորման մեջ ընդգրկվելու, դրա
կազմում գործելու և դրանից դուրս գալու կարգն ու պայմանները,
 ռազմական կազմավորումը նախատեսված է ռազմական գործողություններին
ռազմական մեթոդներով մասնակցելու համար,
 պետությունը սահմանում է ռազմական կազմավորման ներքին կառուցվածքը, դրա
կառավարումը և կառավարողներին, ինչպես նաև վերջինիս կազմում ընդգրկվածներին
տարբերակում է հասարակության մյուս խմբերից1:
Պաշտպանության և անվտանգության ոլորտում պետության գործառույթների
իրականացման համար անհրաժեշտ է իրավասության իրականացման որոշակի կարգ,
որը, քաղաքացիական (ոչ ռազմական) ոլորտներում իրագործվում է պետական
ծառայության` որպես վարչաիրավական գործունեության միջոցով։ Այսինքն, ըստ
հեղինակի, պետական ծառայությունը վարչական գործընթացի տեսակ է:

1
Хачатрян А., Уголовная ответственность военнослужащих // Ориентир,2002, № 5. Акулов О. Уклонение от военной
службы и его последствия // Ориентир. - 2001, № 5,էջ 142:
7
«Զինվորական ծառայության ընդհանուր բնութագիրը» տվյալ ենթագլխում
անդրադարձ է կատարվում զինվորական ծառայության ընդհանուր բնութագրին,
մասնավորապես վեր են հանվում ներպետական օրենսդրությունը և կոնկրետ այն
իրավական ակտերը որոնք այս կամ այն չափով բնորոշում են, թե ինչ է իրենից
ներկայացնում զինվորական ծառայությունը:
Ըստ ԱՀ զինվորական ծառայության անցնելու մասին օրենքը սահմանում է խաղաղ
պայմաններում ԱՀ պաշտպանության, ազգային անվտանգության (շարքային կազմի
զինծառայողների և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ԱՀ
օրենքով չկարգավորված մասերով), ոստիկանության, արտակարգ իրավիճակների
հանրապետական գործադիր մարմինների (այսուհետ` պետական լիազոր մարմիններ)
համակարգերում զինվորական ծառայություն անցնելու կարգը, զինծառայողներին
զինվորական պաշտոնի նշանակելու և պաշտոնից ազատելու, տեղափոխելու և
գործուղելու, որակավորելու, զինվորական կոչում շնորհելու, դրանից զրկելու և
վերականգնելու, արձակուրդ տրամադրելու, ծառայությունից արձակելու հետ կապված
հարաբերությունները:
Ռազմական դրության ժամանակ զինվորական ծառայություն անցնելու
առանձնահատկությունները սահմանվում են ԱՀ օրենքներով և իրավական այլ ակտերով:
Ըստ ԱՀ օրենսդրության զինվորական ծառայությունը զինված ուժերում և այլ
զորքերում պետական ծառայության հատուկ տեսակ է:
Զինծառայող են համարվում զինված ուժերում և այլ զորքերում պետական
ծառայություն անցնող քաղաքացիներն ու ռազմաուսումնական հաստատությունների
կուրսանտները: Զինվորական ծառայությունը ներառում է`
 զինվորական պաշտոնի նշանակում,
 զինվորական կոչման շնորհում,
 որակավորում,
 զինվորական ծառայությունից արձակում,
 զինծառայողի կարգավիճակով պայմանավորված այլ հանգամանքներ, որոնք
սահմանվում են օրենքով:

8
Առաջին անգամ զինվորական ծառայություն անցնող քաղաքացիները ԱՀ պետական դրոշի
և զորամասի մարտական դրոշի առջև տալիս են հավատարմության երդում: Երդման
տեքստը հաստատվում է օրենքով:
Զինծառայողն իրավունք չունի`
 կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և
ստեղծագործական աշխատանքից,
 լինել Ազգային ժողովի պատգամավոր, զբաղեցնել ընտրովի կամ այլ պաշտոններ
պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում,
 անդամակցել որևէ քաղաքական կուսակցության, կրոնական կամ արհեստակցական
միության,
 ոչ ծառայողական նպատակների համար զինված ուժերում և այլ զորքերում
օգտագործել նյութական արժեքներ, տեխնիկական, ֆինանսական և տեղեկատվական
միջոցներ,
 կազմակերպել գործադուլներ, հանրահավաքներ, երթեր, ցույցեր կամ մասնակցել
դրանց,
 պաշտոնական դիրքն օգտագործել ի շահ քաղաքական կուսակցությունների,
կրոնական, հասարակական միավորումների և դրանց գործունեության օգտին
իրականացվող քարոզչության,
 անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ,
 հոնորար ստանալ ծառայողական պարտականությունների կատարումից բխող
հրապարակումների կամ ելույթների համար,
 ծառայողական պարտականությունների համար այլ անձանցից ստանալ նվերներ,
գումար կամ ծառայություններ, բացառությամբ օրնսդրությամբ նախատեսված դեպքերի:
ԱՀ զինվորական ծառայությունը կարգավորվում է օրենքով, այլ օրենքներով և
իրավական ակտերով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային
պայմանագրերով:

9
Զինծառայողներին տրվում են «Զինապարտության մասին», «Զինծառայողների և
նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ԱՀ օրենքներով և
իրավական այլ ակտերով սահմանված իրավունքներ, երաշխիքներ ու փոխհատուցումներ:
Զինծառայողները չեն կարող կազմակերպել քաղաքական կուսակցություններ և
կրոնական միավորումներ:
Զինվորական ծառայությունը Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ
զորքերում օրենքով սահմանված պետական ծառայության հատուկ տեսակ է: Հայաստանի
Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում օրենքով և այլ օրենքներով
սահմանված կարգով զինվորական ծառայություն անցնող անձինք համարվում են
զինծառայող:
Զինվորական ծառայության ընդհանուր ժամկետը որոշվում է օրացուցային
հաշվարկով: Օրենքով կարող է սահմանվել նաև զինվորական ծառայության ժամկետի
արտոնյալ հաշվարկ:
Զինվորական ծառայության ժամկետում չեն հաշվարկվում զինծառայողի`
 ազատազրկման կամ կալանքի ձևով պատիժը կրելու ժամանակահատվածը,
 ձերբակալման կամ որպես խափանման միջոց կիրառված կալանավորման
ժամանակահատվածը,
 զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու կամ օրենքով սահմանված
կարգով ապացուցված ինքնախեղման կամ դիտավորությամբ իր առողջական վիճակն այլ
եղանակով վատթարացրած զինծառայողի բուժման մեջ գտնվելու
ժամանակահատվածները` անկախ պատճառներից, ինչպես նաև զինծառայողի պահանջով
իր առողջական վիճակի կրկնակի հետազոտման մեջ գտնվելու ժամանակահատվածը, եթե
հետազոտման արդյունքներով զինծառայողի բուժման անհրաժեշտությունը բացակայում է,
 ռազմաուսումնական հաստատություններից կարգապահական տույժի կարգով կամ
անբավարար առաջադիմության կամ ուսումնառությունից հրաժարվելու համար հեռացված
կուրսանտների ուսման կամ նշված դեպքում պայմանագրային զինվորական ծառայության
ժամանակահատվածը` օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության
ընդհանուր ժամկետում,

10
 անձի կողմից պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում պայմանագրից
հրաժարվելու դեպքում՝ օրենքի համաձայն ամսական արձակուրդում գտնվելու օրերը՝
օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության ընդհանուր ժամկետում,
 օրենքի խախտմամբ պայմանագրային զինվորական ծառայություն անցած լինելու
ժամանակահատվածը:

11
1.2. Զինվորական ենթակայության կարգի և զինծառայողների կանոնագրքային
փոխհարաբերությունների դեմ ուղղված հանցագործությունների ընդհանուր
քրեաիրավական բնութագիրը

Առաջին գլխի երկրորդ պարագրաֆում, որն ունի «Զինվորական ենթակայության


կարգի և զինծառայողների կանոնագրքային փոխհարաբերությունների դեմ ուղղված
հանցագործությունների ընդհանուր քրեաիրավական բնութագիրը» վերտառությունը,
հատկապես ընդգծվում է զինվորական ենթակայության կարգի և զինծառայողների
կանոնագրքային փոխհարաբերությունների դեմ ուղղված հանցագործությունների
առանձնահատկությունները:
ՀՀ քրեական օրենսգիրքը նախատեսում է զինվորական ծառայության կարգի դեմ
ուղղված հանցագործությունները, որոնց համար նախատեսված է քրեական
պատասխանատվություն: Այդ հանցագործություններն են.
1. Հրամանը չկատարելը,
2. Պետին դիմադրելը կամ նրան զինվորական ծառայության
պարտականությունները չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելուն հարկադրելը,
3. Պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու
սպառնալիքը,
4. Ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք
կատարելու սպառնալիքը,
5. Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները
խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների
բացակայության դեպքում,
6. Զինծառայողին վիրավորանք հասցնելը,
7. Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը,
8. Դասալքությունը

12
9. Անդամախեղելու, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ
եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների
կատարումը դադարեցնելը,
10. Զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց
հրաժարվելը,
11. Զինծառայողի կողմից մոլեխաղեր կազմակերպելը կամ դրանց մասնակցելը,
12. Զինծառայողի կողմից թմրամիջոց կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութ
ապօրինի գործածելը,
13. Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու
կանոնները խախտելը,
14. Սահմանապահ ծառայություն կրելու կանոնները խախտելը,
15. Պահակային կամ կայազորային ծառայության կանոնագրքային կանոնները
խախտելը,
16. Ներքին ծառայության կանոնագրքային կանոնները խախտելը,
17. Հասարակական կարգը պահպանելու կամ հասարակական
անվտանգությունն ապահովելու ժամանակ ծառայություն կրելու կանոնները խախտելը,
18. Ռազմական գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը,
19. Ռազմական գույքն անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելը,
20. Ռազմական գույքը յուրացնելը կամ վատնելը,
21. Ռազմական գույքը կորցնելը կամ փչացնելը,
22. Զենքի, ռազմամթերքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող
առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը,
23. Զենքը, ռազմամթերքը, ռազմական այլ գույքը, ինչպես նաև շրջապատի
համար առավել վտանգ ներկայացնող նյութերը կամ առարկաները մեկ ուրիշին հանձնելը,
24. Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության
անգործությունը,
25. Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ,
26. Մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը,

13
27. Թռիչքների կամ դրանց նախապատրաստման կանոնները խախտելը,
28. Մարտ վարելու միջոցները հակառակորդին հանձնելը կամ թողնելը,
29. Մարտադաշտն ինքնակամ լքելը կամ զենքով գործելուց հրաժարվելը,
30. Կամովին գերի հանձնվելը,
31. Հանցավոր գործողությունները գերության մեջ գտնվող զինծառայողի կողմից,
32. Դիակապտությունը:
2021 թ. օրինական ուժի մեջ մտավ ՀՀ Քրեական Օրենսգրքի փոփոխություններով և
լրացումներով տարբերակը:
ՀՀ Քր. Օր. 525 – րդ հոդվածի համաձայն զինծառայողի կողմից զինվորական
ծառայությունից ժամանակավորապես խուսափելը՝ զորամասը կամ ծառայության վայրն
ինքնակամ թողնելը կամ առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության
չներկայանալը 72 ժամից ավելի, բայց 240 ժամից ոչ ավելի տևողությամբ, ինչպես նաև երեք
ամսվա ընթացքում երեք և ավելի անգամ` յուրաքանչյուրը մեկ ժամից մինչև 72 ժամ
տևողությամբ՝ պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ ամիս
ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը մեկ տարի
ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
Հաջորդ զինվորական կարգի դեմ ուղղված հանցագործությունը դասալքությունն է: ՀՀ
Քր. Օր. 533-րդ հոդվածը սահմանում է, որ դասալքությունը՝ զինվորական ծառայությունից
վերջնականապես խուսափելու նպատակով զորամասը կամ ծառայության վայրն
ինքնակամ թողնելը կամ նույն նպատակով ծառայության չներկայանալը՝ պատժվում է
ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:
Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է սպայական
կամ ավագ ենթասպայական կազմի զինծառայողի կողմից՝ պատժվում է ազատազրկմամբ՝
չորսից ութ տարի ժամկետով:
Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝ մի
խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, մարտական հերթապահություն
կամ մարտական ծառայություն կրող զինծառայողի կողմից կամ զենքով` պատժվում է
ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով:

14
Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքը, որը
կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝
պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով:
Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքն առաջին
անգամ կատարած զինծառայողն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե
դա կատարել է ծանր հանգամանքների զուգորդման հետևանքով, կամ եթե նա
ծառայությունից խուսափելու պահից երեք օրվա ընթացքում մեղայականով ներկայացել է
զորամաս, ծառայության վայր կամ իրավասու մարմին և պատրաստակամություն է
հայտնել շարունակելու ծառայությունը:
ՀՀ Քր. Օր. 529.- րդ հոդվածը սահմանում է, որ զինծառայողի կողմից զինվորական
ծառայությունից կամ դրա առանձին պարտականությունները կատարելուց հրաժարվելը,
որը զուգորդվել է նրա կողմից դրանց չկատարմամբ կամ փաստացի դադարեցմամբ՝
պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով,
կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով,
կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝ մի խումբ
անձանց կողմից կամ սպայական կամ ավագ ենթասպայական կազմի զինծառայողի
կողմից՝ պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ՝ առավելագույնը
երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս
ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ մեկից երեք տարի
ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով:
Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է
ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն
առաջացրել է մարտական առաջադրանքի կամ զորավարժության կամ այլ ռազմական
միջոցառման խափանում կամ հանգեցրել է զորամասում անկարգությունների կամ
առաջացրել է այլ ծանր հետևանք՝ պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի
ժամկետով:

15
Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոն
խախտելը, եթե այդ արարքը կարող էր հանգեցնել պետության դեմ հարձակումը
ժամանակին չհայտնաբերելուն կամ դրան չդիմակայելուն, կամ եթե այդ արարքը
հանգեցրել է մարտական հերթապահության կամ մարտական ծառայության կրման
բնականոն ընթացքի խաթարման՝ պատժվում է կարգապահական գումարտակում
պահելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը
երեք տարի ժամկետով:
Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝ մի խումբ
անձանց կողմից, սպայական կամ ավագ ենթասպայական կազմի զինծառայողի կողմից
կամ զենքով՝ պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` մեկից
երեք տարի ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ մեկից երեք
տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը՝ անզգուշությամբ
առաջացրել է մարդու առողջությանը միջին ծանրության վնասի պատճառում կամ
անզգուշությամբ առաջացրել է խոշոր չափերի գույքային վնաս` պատժվում է
ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:
Պահակախմբի կամ պարեկախմբի կազմի մեջ մտնող անձի կողմից պահակային կամ
կայազորային ծառայության կանոնագրքային կանոն խախտելը, եթե այդ արարքն
անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը միջին ծանրության վնասի
պատճառում կամ անզգուշությամբ հանգեցրել է պահպանվող օբյեկտի ոչնչացման կամ
վնասման, պահպանվող օբյեկտից հափշտակության կամ այլ ծանր հետևանքի՝ պատժվում
է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի
ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երեք տարի
ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
Զորամասի օրվա վերակարգի մեջ մտնող անձի կողմից (բացի պահակախմբի և
պարեկախմբի կազմի մեջ մտնող անձից) ներքին ծառայության կանոնագրքային կանոն
խախտելը, եթե այդ արարքն անզգուշությամբ հանգեցրել է զորամասի տարածքում
իրավախախտման, օրվա վերակարգի խափանման, ռազմական միջոցառման կամ

16
մարտական առաջադրանքի խափանման կամ զորամասի տարածքից հափշտակության՝
պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երկու
տարի ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երեք
տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
Նախատեսված արարքները, որոնք անզգուշությամբ առաջացրել են այլ ծանր
հետևանքներ` պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:
Նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի
ժամանակ կամ մարտի պարագաներում՝ պատժվում են ազատազրկմամբ՝ յոթից տասներեք
տարի ժամկետով:
Զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում պետին
(հրամանատարին) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը կամ դա
գործադրելու սպառնալիքը պետի (հրամանատարի) կամ նրա մերձավորի նկատմամբ, եթե
դա կապված չէ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ`
պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երկու
տարի ժամկետով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ
կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երկու տարի ժամկետով,
կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
Զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ
պետին (հրամանատարին) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը կամ
դա գործադրելու սպառնալիքը պետի (հրամանատարի) կամ նրա մերձավորի նկատմամբ՝
պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երեք
տարի ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երեք
տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:
Նախատեսված արարքները, որոնք անզգուշությամբ պատճառել են առողջությանը
ծանր վնաս կամ այլ ծանր հետևանքներ` պատժվում են ազատազրկմամբ` վեցից
տասներկու տարի ժամկետով:

17
Նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի
ժամանակ կամ մարտի պարագաներում՝ պատժվում են ազատազրկմամբ՝ յոթից տասներեք
տարի ժամկետով:
Զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում ստորադասին
(ենթակային) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը կամ դա գործադրելու
սպառնալիքը ստորադասի (ենթակայի) կամ նրա մերձավորի նկատմամբ, եթե դա կապված
չէ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ` պատժվում է
զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` մեկից երկու տարի ժամկետով, կամ
կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում
պահելով` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ`
առավելագույնը չորս տարի ժամկետով2:
Զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ
ստորադասին (ենթակային) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը կամ
դա գործադրելու սպառնալիքը ստորադասի (ենթակայի) կամ նրա մերձավորի նկատմամբ`
պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` մեկից երեք տարի
ժամկետով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական
գումարտակում պահելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ`
առավելագույնը հինգ տարի ժամկետով: Առաջին կամ երկրորդ մասով նախատեսված
արարքները, որոնք կատարվել են`
 մի խումբ անձանց կողմից,
 երկու կամ ավելի անձանց նկատմամբ,
 զենք կամ որպես զենք օգտագործվող այլ առարկա գործադրելով,
 առողջությանը թեթև կամ միջին ծանրության վնաս պատճառելով` պատժվում են
ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով:
Երկրորդ կամ երրորդ մասով նախատեսված արարքները, որոնք անզգուշությամբ
պատճառել են առողջությանը ծանր վնաս կամ այլ ծանր հետևանքներ` պատժվում են
ազատազրկմամբ` յոթից տասներկու տարի ժամկետով:

2
Таран А. С., Уголовный процесс. Практикум. Учебное пособие / А.С. Таран. - М.: Юстиция, 2016,էջ 71:
18
Երկրորդ կամ երրորդ կամ չորրորդ մասով նախատեսված արարքները, որոնք
կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի
պարագաներում` պատժվում են ազատազրկմամբ` ութից տասներեք տարի ժամկետով:
Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը
նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության
դեպքում3:
Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը
նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության
դեպքում, որն արտահայտվել է ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ ծեծելով
կամ այլ բռնի գործողություններ կատարելով՝ պատժվում է կարգապահական
գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝
առավելագույնը երկու տարի ժամկետով: Նույն արարքը, որը կատարվել է՝
 երկու կամ ավելի անձանց նկատմամբ,
 մի խումբ անձանց կողմից,
 զենք կամ առողջությանը վնաս պատճառելու համար հատուկ հարմարեցված այլ
առարկաներ գործադրելով,
 անձի առողջությանը թեթև կամ միջին ծանրության վնաս պատճառելով՝ պատժվում
է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը մեկից երեք տարի
ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` մեկից երեք տարի
ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից հինգ տարի ժամկետով:
Առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ
առաջացրել է ծանր հետևանքներ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի
ժամկետով:
Նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի
ժամանակ կամ մարտի պարագաներում` պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը
տարի ժամկետով:

3
Уголовное право, Особенная часть. Конспект лекций. - М.: А-Приор, 2010,էջ 63:
19
Զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին
վիրավորանք հասցնելը՝ զինծառայողի պատիվն ու արժանապատվությունն անպարկեշտ
ձևով ստորացնելը մեկ այլ զինծառայողի կողմից` պատժվում է զինվորական ծառայության
մեջ սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով՝
առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝
առավելագույնը վեց ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի
ժամկետով:
Նույն արարքը, որը կատարվել է ստորադասի (ենթակայի) կողմից պետի
(հրամանատարի), ինչպես նաև պետի (հրամանատարի) կողմից ստորադասի (ենթակայի)
նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու
կապակցությամբ՝ պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ`
առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս
ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը մեկ տարի
ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
Երեք օրից ավելի, բայց մեկ ամսից ոչ ավելի տևողությամբ, ինչպես նաև երեք ամսվա
ընթացքում երեք և ավելի անգամ մեկ ժամից մինչև երեք օր տևողությամբ զինծառայողի
կողմից զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը կամ առանց հարգելի
պատճառների ժամանակին ծառայության չներկայանալը` պատժվում է կալանքով`
առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով`
առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ առավելագույնը երկու
տարի ժամկետով:
Նույն արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից` պատժվում են
կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում
պահելով` մեկից երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից երկու տարի
ժամկետով:
Նախատեսված արարքը, որը կատարվել է պատիժը կարգապահական
գումարտակում կրող զինծառայողի կողմից՝ պատժվում է ազատազրկմամբ՝ մեկից երկու
տարի ժամկետով:

20
Նախատեսված արարքները, որոնք կատարվել են սպայի կամ ենթասպայի կողմից՝
պատժվում են զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երկու
տարի ժամկետով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝
առավելագույնը երկու տարի ժամկետով:
Նախատեսված արարքները, եթե ինքնակամ բացակայությունը տևել է մեկ ամսից
ավելի, բայց զինվորական ծառայությունից ժամանակավորապես խուսափելու նպատակով՝
պատժվում են զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը մեկից
երկու տարի ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` մեկից երեք
տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից չորս տարի ժամկետով:
Նախատեսված արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից`
պատժվում են ազատազրկմամբ` մեկից հինգ տարի ժամկետով:
Նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի
ժամանակ կամ մարտի պարագաներում՝ պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից ութ
տարի ժամկետով:
Նախատեսված դեպքի, նախատեսված արարքներն առաջին անգամ կատարած
զինծառայողն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե դրանք կատարել է
ծանր հանգամանքների զուգորդման հետևանքով, և եթե նրա գործողություններն այլ
հանցակազմ չեն պարունակում4:
Զինվորական հանցագործությունների պայմաններում որպես ողջամիտ
ժամկետներում դատական քննության իրավունքի սահմանափակման հիմնական
պատճառներ կարելի է նշել ինչպես ամբաստանյալների, այնպես էլ դատավարության մյուս
մասնակիցների` զինվորական ծառայության մեջ գտնվելու հանգամանքը, հատկապես այն
դեպքերում, երբ վերջիններս ներգրավված են լինում մարտական հերթապահության,
գտնվում են վերակարգերում և այլն:
Դատական քննության ժամկետների երկարաձգման հիմք է հանդիսանում նաև
զորամասերի` դատարաններից հեռու գտնվելու հանգամանքը, երբ, հատկապես ձմեռային

4
Уголовный процесс,М.: Юрайт, 2012,էջ 84:
21
ամիսներին, ճանապարհների փակ լինելու պատճառով դատական նիստերի անցկացումը
դառնում է անիրատեսական:
Դիտարկման արդյունքները փաստում են, որ պրակտիկայում չի ապահովվում
զինծառայողների արդյունավետ պաշտպանության իրավունքը: Դրան նպաստում է ինչպես
ՀՀ գործող օրենդրությունը, այնպես էլ քրեական վարույթն իրականացնող մարմինների ու
պաշտպանների մոտեցումը:
ՀՀ ՔԴՕ-ի նորմերով սահմանված` որպես պաշտպանի պարտադիր մասնակցության
դեպք նախատեսում է մեղադրյալի` ժամկետային ծառայության զինծառայող
հանդիսանալը:
Այսինքն` նախքան զինծառայողին որպես մեղադրյալ վարույթին ներգրավելը,
վերջինս զրկված է պաշտպանի պարտադիր մասնակցության իրավունքից: Մինչդեռ,
ինչպես պրակտիկան է ցույց տալիս, հաջորդող մեղադրանքի հիմքում հիմնականում
դրվում են քննության սկզբնական փուլում ձեռք բերված տվյալները, այդ թվում`
խոստովանական ցուցմունքները, որոնք զինծառայողը տվել է կասկածյալի
կարգավիճակում5:
Իսկ հաշվի առնելով բանակային կյանքի առանձնահատկությունները և անձի ու
հատկապես զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողի հոգեբանական
առանձնահատկությունները հարուցված քրեական գործին ներգրավելու կապակցությամբ,
առանց պաշտպանի պարտադիր մասնակցության վերջինների նկատմամբ հոգեբանական,
ինչպես նաև ֆիզիկական բռնության, խաբեության միջոցով «ցանկալի» տվյալների
ստացման հնարավորությունը մեծանում է:
Դատական քննության ընթացքում տեղ են գտնում կողմերի հավասարության և
մրցակցության սկզբունքի խախտման դեպքեր, որոնք հիմնականում արտահայտվում են
առանց հարգելի պատճառների չներկայացած վկաների (մեղադրանքի կողմի)
ներկայությունը չապահովելու և նրանց՝ մինչդատական վարույթի ընթացքում տրված
ցուցմունքները մեղադրական դատավճռի հիմքում դնելով, ինչպես նաև դատավորների՝
դատավարության մասնակիցների հետ մասնավոր շփումներով:

5
Уголовное право России. Общая часть: Учебник//Под ред. Б.В. Здравомыслова,М.: Юристъ, 2011,էջ 74:
22
Դատարանում զինծառայող վկաների պաշտպանվածության տեսանկյունից
խնդրահարույց է դատարաններում վկաներին առանձնացնելու համար նախատեսված
սենյակների բացակայությունը:
Մինչ հարցաքննվելը զինծառայող վկաները սպասում են դատարանի միջանցքներում,
որտեղ նրանց հետ շփվում են կողմնակի անձինք: Դիտարկումների ընթացքում,
հատկապես մարզային դատարաններում, արձանագրվել են վկաների հետ քրեական
վարույթին չմասնակցող անձանց շփումների, վերջիններին սպառնալու, նույնիսկ
քաշքշուկների դեպքեր6:
Նման դեպքերում դատական կարգադրիչների ծառայությունը չի կարողանում իր
առջև դրված խնդիրները պատշաճորեն իրականացնել` ի ապահովումն անձանց
իրավունքների և ազատությունների պաշտպանության:
Արագացված դատական քննության կարգ կիրառելու նախաձեռնությունը
մեծամասամբ պատկանում է պաշտպաններին, այլ ոչ թե ամբաստանյալներին, ովքեր
առանց գործի նյութերին պատշաճորեն ծանոթանալու ամբաստանյալներին ուղղորդում են
արագացված կարգ կիրառելու միջնորդություն ներկայացնել` նշելով, որ նման դեպքերում
նշանակված պատիժը մեղմ կլինի կամ այն պայմանականորեն չի կիրառվի:
Դատարանի կողմից արագացված կարգի կիրառման պարտադիր պայմանների
առկայության ստուգումը կրում է ձևական բնույթ:
Դատավորները հաջորդականությամբ, հապճեպորեն ուղղում են հարցերը, որոնց`
պաշտպանի հուշումով ամբաստանյալի «այո» պատասխանը ստանալուց հետո որոշվում է
դատական քննությունն իրականացնել արագացված կարգով:
Կարգապահական մեկուսարանում մեկուսացնելու և պահելու ձևով տույժն
օգտագործվում է զորամասերի և զորամիավորումների հրամանատարների կողմից
հանցագործությունների կապակցությամբ հետաքննություն իրականացնելու ընթացքում՝
որպես հանցագործության մեջ կասկածվող/մեղադրվող զինծառայողների, ինչպես նաև
քրեական վարույթին ներգրավված այլ զինծառայողների նկատմամբ ճնշման միջոց:

6
Иванов В. Д., Уголовное право/В.Д. Иванов//М.: Изд-во Приор, 2011,էջ 93:
23
Զինվորական հանցագործությունների քննության ընթացքում մեղադրյալների
նկատմամբ առավելապես կիրառվում է հրամանատարության հսկողության հանձնելը
խափանման միջոցը, սակայն անհրաժեշտ է փաստել, որ մեծ թիվ են նաև կազմում
շարքային կազմի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու
դեպքերը: Դիտարկման ենթարկված գործերում միայն մեկ ամբաստանյալի նկատմամբ է
կիրառված եղել գրավը` որպես խափանման միջոց7:
Այդուամենայնիվ, դիտարկումների արդյունքները փաստում են, որ կալանավորումը`
որպես խափանման միջոց, օգտագործվում է ոչ միայն որպես մեղադրյալի պատշաճ
վարքագիծն ապահովելու միջոց, այլև շատ դեպքերում՝ որպես մեղադրյալներին պատժելու,
խոստովանական ցուցմունքներ ստանալու գործիք:
Միաժամանակ, անհրաժեշտ է ուշադրության արժանացնել այն հանգամանքը, որ
պրակտիկանում բազմաթիվ են նույն արարքի համար զինծառայողի կարգապահական և
քրեական պատասխանատվության համատեղման դեպքերը՝ ի խախտումն կրկին անգամ
դատվելու անթույլատրելիության սկզբունքի: Նման պրակտիկան լայնորեն տարածված է
հատկապես զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու հանցագործության
դեպքում:
Վիճահարույց է նաև զորամասերի, զորամիավորումների հրամանատարների կողմից
քրեական գործով որպես հետաքննության մարմինների հանդես գալու հարցի
օրենսդրական կարգավորումը:
Զինծառայողի կողմից կատարված արարքում հանցագործության հատկանիշների
հայտնաբերման դեպքում հարուցված քրեական գործով կատարվող քննության
իրականացման պարտականությունը ըստ Զինված ուժերի կարգապահական
կանոնադրության կրում է հրամանատարի սոցիալ-իրավական հարցերով տեղակալը, ով
նաև ղեկավարում է հետաքննիչների աշխատանքը:
Օրենսդրական կարգավորումը չի հստակեցնում, թե ինչ հետաքննիչների մասին է
խոսքը գնում, ովքեր և ում կողմից են ներգրավվում կոնկրետ գործով հետաքննության
իրականացմանը:
7
Комментарий к Уголовному Кодексу Российской Федерации. /Под общ. ред. Ю.И. Скуратова и В.М. Лебедева.- М.:
ИНФРА-М, НОРМА, 2011,էջ 142:
24
Խնդրահարույց է նաև զորամասի, զորամիավորումների հրամանատարների կողմից
հանցագործության քննության ընթացքում ի պաշտոնե ունեցած և որպես հետաքննության
մարմին ունեցած լիազորությունների համատեղումը: Սա հատկապես վերաբերում է
քրեական գործի քննության շրջանակներում առանց իրավական հիմնավորումների
զինծառայողների նկատմամբ կիրառված ազատությունից զրկելու հետ կապված
տույժերին8:
Զինվորական հանցագործությունների կապակցությամբ տարվող հետաքննության
առնչությամբ բարձրացող մեկ այլ վիճահարույց խնդիր է ռազմական ոստիկանության և
զորամասերի հրամանատարների իրավասությունների շրջանակների և սահմանների
հարցը, քանի որ երկու մարմիններն էլ ՀՀ ՔԴՕ-ով օժտված են նույն լիազորություններով և
տեղի է ունենում գործառույթների վերածածկ:
Դիտարկումները վեր են հանել դատական նիստերի հրապարակայնությունը
սահմանափակող մի շարք հիմնախնդիրներ: Արտագնա դատական նիստերի հաճախակի
անցկացման պայմաններում չի ապահովվել դատական նիստի հրապարակայնությունը,
հանրության իրազեկվածությունը դատական նիստի անցկացման, ինչպես նաև՝
նշանակված հաջորդ դատական նիստի տեղի և ժամի վերաբերյալ, դատական նիստի
ձայնագրառումը և օրենքով սահմանված խորհրդանիշերի առկայությունը:
Դիտարկված գործերից և ոչ մեկում դռնփակ դատական նիստ անցկացնելու մասին
որոշում չի կայացվել, դատարանում դատական քննությանը ներկա գտնվել ցանկացող
անձի մուտքը չի սահմանափակվել, սակայն արձանագրվել են դատական նիստերի`
նշանակված ժամանակից ուշ սկսելու բազմաթիվ դեպքեր:
Զինվորական հանցագործությունների պայմաններում որպես ողջամիտ
ժամկետներում դատական քննության իրավունքի սահմանափակման հիմնական
պատճառներ կարելի է նշել ինչպես ամբաստանյալների, այնպես էլ դատավարության մյուս
մասնակիցների` զինվորական ծառայության մեջ գտնվելու հանգամանքը, հատկապես այն
դեպքերում, երբ վերջիններս ներգրավված են լինում մարտական հերթապահության,
գտնվում են վերակարգերում և այլն:

8
Актуальные проблемы уголовного права. Учебник//А.В. Грошев и др. - М.: Проспект, 2016,էջ 63:
25
Դատական քննության ժամկետների երկարաձգման հիմք է հանդիսանում նաև
զորամասերի` դատարաններից հեռու գտնվելու հանգամանքը, երբ, հատկապես ձմեռային
ամիսներին, ճանապարհների փակ լինելու պատճառով դատական նիստերի անցկացումը
դառնում է անիրատեսական:
Հրապարակայնության իրավունքի և դատական իշխանության հեղինակության
տեսանկյունից կարևոր են դատարանների պայմաններն ու դրանց տեղակայումը:
Շենքային վատթար պայմաններ են արձանագրվել հիմնականում մարզային
դատարաններում: Դրանց մի մասում ամենաակտուալ խնդիրներից է դահլիճների
բացակայությունը, ինչի պատճառով դատական նիստերի մի մասը հետաձգվում կամ
նշանակվածից էական ուշացումով է սկսվում9:
Դիտարկման արդյունքները փաստում են, որ պրակտիկայում չի ապահովվում
զինծառայողների արդյունավետ պաշտպանության իրավունքը: Դրան նպաստում է ինչպես
ՀՀ գործող օրենդրությունը, այնպես էլ քրեական վարույթն իրականացնող մարմինների ու
պաշտպանների մոտեցումը:
Դատական քննության ընթացքում էլ դեպքերի մեծ մասում չի ապահովվում
ամբաստանյալների արդյունավետ պաշտպանության իրավունքը, քանի որ
պաշտպանները, քրեական վարույթին ներգրավվելով դատական քննության փուլից,
պաշտպանությունն իրականացնում են առանց գործի նյութերին լիարժեք տիրապետելու 10:
Ավելին, հատկապես հանրային պաշտպանների ներգրավվածության պայմաններում
նկատվում է զինվորական կարգի դեմ ուղղված հանցագործություններով ներգրավված
մեղադրյալների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի դրսևորում:

9
Боровиков В. Б., Уголовное право. Общая часть. Учебник / В.Б. Боровиков, А.А. Смердов,М.: Юрайт, 2015,էջ 31:
10
Бриллиантов А. В., Уголовно-исполнительное право Российской Федерации / А.В. Бриллиантов, С.И. Курганов. -
М.: Проспект, 2013,էջ 96:
26
ԳԼՈՒԽ 2. ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԱՅՐՆ ԻՆՔՆԱԿԱՄ
ԹՈՂՆԵԼՈՒ ՔՐԵԱԻՐԱՎԱԿԱՆ ԲՆՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ – ՈՒՄ ԵՎ ԱՀ – ՈՒՄ
2.1. Զինվորական ծառայության վայրն ինքնակամ լքելու հիմնախնդիրները ըստ
ՀՀ –ում և ԱՀ – ում

Երկրորդ գլխի առաջին պարագրաֆը կրում է «Զինվորական ծառայության վայրն


ինքնակամ լքելու հիմնախնդիրները ըստ ՀՀ –ում և ԱՀ – ում» վերտառությունը, որտեղ
27
հանգամանորեն ներկայացնում է քննարկվող հանցագործության ընդհանուր
քրեաիրավական բնութագիրը, ուսումնասիրում է քննարկվող հանցակազմի
առանձնահատկությունները:
Բանակը ոչ միայն ռազմական ուժի խորհրդանիշ է, այլ նաև քաղաքական
կայունության: Զինված ուժերը պետության անօտարելի մասն են: Հաճախ բանակն ու
պետությունը ընկալվում են որպես միմյանց հետ սերտաճած եզրույթ: Հազիվ թե օրինակ
բարձր մարտունակությամբ և զինտեխնիկայով գերհագեցած բանակ ունեցող պետությանը
հնարավոր լինի ընկալել որպես թույլ և միջազգային քաղաքականության մեջ իր խոսքը
չունեցող պետություն: Այսօր ուժեղ պետություն-հզոր բանակ հասկացություններն ուղիղ
համեմատական են11:
Բանակն իր մեծ ռեսուրսներով և հասարակության կողմից ընկալվող դրական
կերպարով ստեղծում է նմանատիպ կերպար նաև իշխող էլիտայի և պետության համար:
Բանակի հանդեպ ունեցած վստահության չափաբաժնով ընկալելի է դառնում
հասարակության տրամադրվածությունը իր պետության հանդեպ, հայրենասիրությունը և
հայրենիքը պաշտպանելու պատրաստակամությունը12:
Բանակի կերպարի վերաբերյալ հասարակության ընկալումները տարբեր են, ինչպես
և տարբեր են նրան վերագրվող գործառույթները: Որոշ մշակույթներում բանակն
մասնակցում է հասարակական կյանքի բոլոր գործընթացներին, անգամ իշխանության
ձևավորմանը: Բանակի կերպարի ձևավորման կարևոր նախադրյալ են համարվում
կանոնադրային հարաբերությունների պահպանումը:
Զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք, հատկապես ժամկետային
զինծառայողները, այնպես, ինչպես դատապարտյալները, տևական ժամանակամիջոցում
գտնվում են հասարակական առօրյա կյանքից և ընտանիքից հեռու, միասեռ
անձնակազմում, հասարակական միջավայրից որոշակի մեկուսացման պայմաններում՝
քրեական ենթամշակույթը զինվորական միջավայրում ներազդում է ոչ կանոնադրային

11
Ռազմական սոցիոլոգիա. Ուսումնական նյութերի ժողովածու (Լ. Հարությունյանի խմբագրությամբ): Ե.,
Երևանի պետական համալսարանի հրատ., 2005,էջ 57:
12
Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան: Հայաստանի ռազմական պատմութիւն: Երևան, 2013թ. (Անտիպ), էջ
11:
28
հարաբերությունների վրա, որը որոշ մասնագետների կարծիքով, այդ թվում Ս.Ֆեդորովի13,
Ի.Վ.Գովորովի14, կանոնակարգային համատեքստում հիշեցնում է ուղղիչ
հաստատություններում առկա պայմաններով գործող համակարգ:
ՀՀ զինված ուժերում, հաշվի առնելով հայ հասարակության մոնոէթնիկ բնույթն ու
հիմնականում ազգային միատարրությունը, ոչ կանոնադրային հարաբերություններում
միջէթնիկ բախումների փոխարեն այդ հարաբերությունները դրսևորվում են
համերկրացիության հիմքով, որի հետևանքով նույն կամ հարևան բնակավայրերից
զինծառայողներ փորձում են միավորվել ոչ ֆորմալ խմբերում` իշխանություն հաստատելու
այլ զինծառայողների նկատմամբ: Զինծառայության արդյունավետության տեսանկյունից`
նման տարբերակումներն անհիմն են և, դրանց հիմքով ստեղծվող կոնֆլիկտային
հարաբերությունները տարրալուծում են զինվորական կոլեկտիվը, արհեստականորեն
սրում մթնոլորտը զորամասերում:
Ի.Մ.Մացկենիչը բանակային միջավայրում դրսևորվող ներանձնային
հարաբերություններով պայմանավորված իրավախախտումները մեկնաբանում է որպես
հանցավոր բնույթի կայուն սոցիալ-բացասական երևույթներ, որոնք հիմնված են
բանակային միջավայրի բացասական երևույթների և որոնք էլ իրենց հերթին կրում են
պատմական ժամանակամիջոցի ազդեցությունը15:
Զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց ոչ ֆորմալ հարաբերությունները,
որոնք չեն կարգավորվում ռազմական կանոնակարգերով, սովորաբար դասակարգվում են
որպես «ոչ կանոնադրային»16: Ըստ էության, ցանկացած փոխգործակցություն զինվորական
ծառայության մեջ գտնվող անձանց միջև, որոնք նախասահմանված չեն համապատասխան
կանոնակարգերով, համարվում են ոչ կանոնադրային:
Անկախ այն հանգամանքից, թե այս բացասական երևույթը տարբեր հեղինակների
կողմից ինչ մեկնաբանություն է ստանում, ինչպես նաև անկախ դրանց դրսևորման

13
Федоров С., Направление в дисциплинарную воинскую часть и лишение свободы // Законность. 2005. № 2,էջ 54:
14
Говоров И.В., Уголовно-правовые принципы государственной политики в области борьбы с преступностью в
Советской России (1920—1940-е гг.) // История государства и права. 2004. № I,էջ 45:
15
Мацкевич И.М., Неуставные отношения в армии России («дедовщина») // Прокурорская и следственная
практика. 1997,էջ 64:
16
Давид Р., Жоффре-Спинози К. Основные правовые системы современности.М,1997,էջ 57:
29
պատճառներից, կառուցվածքից և լատենտայնությունից, դրանք գործնականում անփոփոխ
են:
ՀՀ քրեական օրենսգրքում ոչ կանոնադրային հարաբերությունները սահմանվում են
որպես զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություններ:
Զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների սեռային և
տեսակային օբյեկտները համընկնում են` դրանք այն հասարակական
հարաբերություններն են, որոնք առաջանում են զինվորական ծառայության` որպես
պետական ծառայության հատուկ տեսակի, իրականացման ընթացքում:
Ըստ ՀՀ Քր. Օրենսգրքի 525 – րդ հոդվածի զինծառայողի կողմից զինվորական
ծառայությունից ժամանակավորապես խուսափելը՝ զորամասը կամ ծառայության վայրն
ինքնակամ թողնելը կամ առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության
չներկայանալը 72 ժամից ավելի, բայց 240 ժամից ոչ ավելի տևողությամբ, ինչպես նաև երեք
ամսվա ընթացքում երեք և ավելի անգամ` յուրաքանչյուրը մեկ ժամից մինչև 72 ժամ
տևողությամբ՝ պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ ամիս
ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը մեկ տարի
ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է սպայական
կամ ավագ ենթասպայական կազմի զինծառայողի կողմից՝ պատժվում է զինվորական
ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ
կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ կարգապահական
գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝
առավելագույնը երկու տարի ժամկետով:
Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը կատարելը, եթե
ինքնակամ բացակայությունը տևել է 240 ժամից ավելի՝ պատժվում է զինվորական
ծառայության մեջ սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ
կարգապահական գումարտակում պահելով՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ
ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

30
Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքը կատարելը՝
մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ զենքով՝ պատժվում է
ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով:
Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ կամ 4-րդ մասով նախատեսված արարքը, որը
կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝
պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:
Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ կամ 4-րդ մասով նախատեսված արարքն
առաջին անգամ կատարած զինծառայողն ազատվում է քրեական
պատասխանատվությունից, եթե դա կատարել է ծանր հանգամանքների զուգորդման
հետևանքով:
Ըստ ՀՀ Քր. Օր. –ի զինվորական ծառայության վայրն ինքնական լքելը, որը կատարվել
է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝ պատժվում
է ազատազրկմամբ՝ հինգից տասնհինգ տարի ժամկետով:
Այս մասով, հարկ ենք համարում նշել, որ 2020 թ. սեպտեմբերի 27 –ին, երբ ՀՀ – ում և
ԱՀ – ում հայտարարվեց ռազմական դրություն, օրենսդրական այս նորմը ավելի
խստացվեց:
Պատերազմի ավարտից հետ սկսեցին անցկացվել եռամսյա զորահավաքներ, որոնց
ժամանակ վերը նշված հանցակազմը խիստ վերահսկվում էր:
ՀՀ զինվորական դատախազությունը, կանխարգելիչ և իրազեկման նկատառումներից
ելնելով, տեղեկացնում էր, որ զորահավաքային զինվորական ծառայությունը, համաձայն
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի,
զինվորական ծառայության տեսակներից է, և զորահավաքի միջոցով տվյալ դեպքում
եռամսյա վարժական հավաքների համար զորակոչված անձանց համար սահմանված են
նույն իրավունքները, պարտականությունները, ինչպես նաև քրեաիրավական
պատասխանատվության միջոցները, որոնք նախատեսված են նաև հիմնական
զինվորական ծառայողների համար:
Ըստ այդմ՝ զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու յուրաքանչյուր
դեպք արժանանալու է քրեաիրավական գնահատականի:

31
Եռամսյա հավաքների շրջանակներում ՀՀ զինվորական դատախազության
դատախազները հանդիպումներ են անցկացնում զորակոչված բոլոր
պահեստազորայինների հետ՝ նրանց իրազեկելով իրենց կարգավիճակից բխող
իրավունքների և պարտականությունների, հնարավոր հանցավոր բնույթի վարքագծի,
դրանց քրեաիրավական հետևանքների մասին, պատասխանում նրանց հետաքրքրող
հարցերին17:
Նախատեսված զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործության
սուբյեկտներն են Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, Հայաստանի
Հանրապետության այլ զորքերում օրենքով սահմանված կարգով զինվորական
ծառայություն անցնող անձինք և վարժական հավաքներ անցնող զինապարտները
(այսուհետ` զինծառայող):
Զինվորական ծառայության վայրն ինքնական լքելը զինծառայությունից առմիշտ
խուսափելու նպատակով զորամասը կամ ծառայության վայրը զինվորականի՝
դիտավորությամբ թողնելը կամ նշանակվելիս, փոխադրվելիս, գործուղումից,
արձակուրդից, բուժական հաստատությունից ծառայությանը նրա չներկայանալն է։
Զինվորական ծառայության վայրն ինքնական լքելը տևող հանցագործություն է և
համարվում է ավարտված հանցագործություն՝ մատնանշված վայրերը թողնելու կամ
ժամանակին չներկայանալու պահից։ Զինվորական ծառայության վայրն ինքնական լքելը
վիճակը պահպանվում է մինչև հանցագործի կամավոր ներկայանալը կամ նրան
ձերբակալելը։
Զինվորական ծառայության վայրն ինքնական լքելը, որը կատարվել է ծառայության
համար վստահված զենքով կամ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ
կամ մարտական հերթապահություն կատարող զինծառայողի կողմից՝ պատժվում է
ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով:
Նախատեսված արարքն առաջին անգամ կատարած զինծառայողն ազատվում է
քրեական պատասխանատվությունից, եթե դրանք կատարել է ծանր հանգամանքների
զուգորդման հետևանքով, կամ եթե նա ծառայությունից խուսափելու պահից երեք օրվա
17
Ըստ դատախազության՝ պահեստազորայիններն իրազեկվում են հանցավոր վարքագծի քրեաիրավական
հետևանքների մասին, https://hetq.am/hy/article/135738, (Մուտք` 01.11.2021թ.):
32
ընթացքում մեղայականով ներկայացել է զորամաս, ծառայության վայր, իրավապահ կամ
պետական այլ մարմիններ:
Հանցանք կատարած, ինչպես նաև ոչ կանոնադրային հարաբերությունների մեջ մտած
զինծառայողները բնութագրվում են սոցիալ-ժողովրդագրական, սոցիալ-հոգեբանական և
հոգեֆիզիոլոգիական առանձնահատկություններով:
Սոցիալ-ժողովրդագրական հատկանիշներն ընդգրկում են` սեռը, տարիքը,
կրթությունը, սոցիալական և ընտանեկան դրությունը, զինվորական կոչումը, ծառայական
դրությունը, ծառայության տեղն ու ժամանակը, դատվածությունը և այլ ցուցանիշներ:
Ակնհայտ է, որ բանակում ծառայում են հիմնականում երիտասարդ` 18 և ավելի
բարձր տարիքի տղամարդիկ, հետևապես զինվորական հանցագործությունների
սուբյեկտներն էլ այդ տարիքի տղամարդիկ են:
Տարիքային առանձնահատկության հետ է կապված նրանց կենսափորձի պակասը,
բարդ իրադրություններում կողմնորոշվելու անընդունակությունը: Որպես կանոն,
բանակում ցածր է շարքային անձնակազմի կրթական մակարդակը, հատկապես հանցանք
կատարածներինը: Իսկ դա հատկապես կապված է զորակոչային հասակի հետ, այսինքն
անձը չի հասցրել ստանալ լիարժեք կրթություն:
Սոցիալ-հոգեբանական առումով, աչքի է ընկնում հանցանք կատարած, ինչպես նաև
ոչ կանոնադրային հարաբերությունների մեջ մտած զինվորականների բացասական
վերաբերմունքը` իր և այլ անձանց սոցիալական արժեքների, հասարակական և
զինվորական պարտքի, աշխատանքի, իրավակարգի և զինվորական ծառայության կարգի
նկատմամբ:
Նրանց հիմնական սոցիալական դիրքորոշումները, պահանջմունքները, շահերը,
հայացքները, համոզմունքներն ու սովորույթները որոշակիորեն տարբերվում են
օրինապահ զինծառայողների նույնանման որակներից:
Հանցանք կատարած, ինչպես նաև ոչ կանոնադրային հարաբերությունների մեջ մտած
զինծառայողներից շատերի մեջ (գիտակցական ցածր մակարդակի, անկայուն
բնավորության, անհավասարակշռության, բարդ իրադրությունում իր վարքագիծը
ղեկավարելու անկարողության հետևանքով) դրսևորվել են բնավորության այնպիսի գծեր,

33
ինչպիսիք են թեթևամտությունը, ագրեսիվությունը, կոպտությունը, վրեժխնդրությունը,
համառությունը և եսասիրությունը:
Բացի այդ այսօրվա բանակ զորակոչվող երիտասարդների ճնշող մեծամասնությունը
հոգեբանորեն պատրաստ չէ ծառայությանը, ֆիզիկապես թույլ է և որ ամենացավալին է,
չունի բավարար գրագիտություն:
Ուսումնասիրությունները վկայում են, որ օրինականության սկզբունքը խախտվում է
հատկապես այն դեպքերում, երբ զինվորական ծառայությունը և այն անցնող անձինք
օգտագործվում են ոչ այդ ծառայության նպատակներին ուղղակիորեն առնչվող
ոլորտներում:
Երկրի անվտանգության ու պաշտպանության շահերով պայմանավորված խնդիրների
լուծման համար զորքի և այլ զինվորական կազմավորումների օգտագործումը պետք է լինի
իրավաբանորեն (օրենսդրորեն) հիմնավորված և ոչ թե կախյալ պետության քաղաքական
ղեկավարության հայեցողությունից ու կամքից18:
Զինվորական ծառայության բնույթից բխող սկզբունքներից է նաև զինվորական
կարգապահության պահպանումը: Զինվորական կարգապահությունը բոլոր
զինծառայողների՝ օրենքներով‚ զինվորական կանոնադրություններով (կանոնագրքերով) և
հրամանատարների (պետերի) հրամաններով սահմանված կարգուկանոնի խստիվ ու
ճշգրիտ պահպանումն է:
Վերջինս նպատակ չունի սահմանափակել մարդու իրավունքները և մերժել
նախաձեռնությունը‚ այլ ապահովում է զինծառայողների համախմբվածությունը‚
պետության զինված ուժերի առջև ծառացած խնդիրները լուծելու պատրաստակամությունը:
Զինվորական կարգապահությունը բարոյական‚ մտավոր և ֆիզիկական այն բոլոր
ունակությունների ամբողջությունն է‚ որոնք անհրաժեշտ են‚ որպեսզի զինվորներն ու
սպաները համապատասխանեն իրենց գործնական նշանակությանը19:

18
Зателепин O.K., К вопросу о необходимости сохранения ареста в отношении военнослужащих как уголовного
наказания // Право в Вооруженных силах. 2005- №4, էջ 124:
19
Кашуба Ю.А., Скиба АЛ., Воинская «неуставная» преступность: истоки, состояние, прогноз // Российский
криминологический взгляд. 2006. № 3,էջ 94:
34
Երբեմն զինվորական հանցագործություններին նպաստում են առանձին
հրամանատարների ոչ կանոնադրային մոտեցումները այս կամ այն խախտումներ թույլ
տված զինծառայողների նկատմամբ:
Ընդ որում առանձին դեպքերում մոտեցումները ոչ թե ընդհանուր են, այլ
տարբերակված, սա էլ պատճառ է հանդիսանում զինվորականների դժգոհությունների,
հրամանատրներին չենթարկվելուն, հաճախ նաև փախուստի դիմելուն և այս կարգի այլ
հանցագործությունների համար: Շատերի մոտ այդպիսի դեպքերում առաջանում է
հիասթափություն, հուսալքություն, արժեքաբանական դիսոնանս և հետևանքները լինում
են բացասական:
Պատճառների և պայմանների մեջ իրենց ծանրակշիռ դերն ունեն բանակում տարվող
դաստիարակչական աշխատանքների մակարդակը, դրանց գաղափարական,
բարոյահոգեբանական, գեղարվեստական դաստիարակչական ոչ բավարար ներգործուն
ուժը: Վատ է անդրադառնում նաև զինվորական բարձր պաշտոնյաների կողմից
բացասական այս կամ այն վարքագծի դրսևորումը, վարքաբանական մշակույթի ցածր
մակարդակը, ոչ ճիշտ որոշումների կայացումը:
Ոչ կանոնադրային հարաբերությունների կանխարգելման համար առաջնային
նշանակություն ունի համասոցիալական մակարդակով իրականացվող միջոցառումները,
որոնք առաջին հերթին ուղղված են չեզոքացնելու այդ հանցագործությունների
տնտեսական պատճառները, լուծելու սոցիալական բնույթի մի շարք հարցեր:
Առաջին հերթին անհրաժեշտ է ամրապնդել զինվորական ծառայության
հեղինակությունը, ապահովել բանակի ռեալ մասնագիտացումը, անձնակազմի
համապատասխանությունը ժամանակակից որակապես նոր պահանջմունքներին: Միայն
այս դեպքում հնարավոր է հասնել զինծառայողների հանցավորության հատուկ
կանխարգելմանը:
Այս ոլորտում կարևորագույն ուղղությունը զինվորական կարգապահությունն է, այդ
ուղղությամբ, դաստիարակչական պրոֆիլակտիկ բոլոր հնարավորությունների
օգտագործումն է, որոնց հիմքում պետք է ընկած լինեն զինվորական կանոնագրքերը և

35
կանոնադրությունները, որոնք մանրակրկտորեն կարգավորում են զինծառայողների
կյանքի բոլոր կողմերը:
Շատ կարևոր է այդ աշխատանքների սկսումը դեռևս հանրակրթական դպրոցներից,
որտեղ դասավանդվում է նախնական զինվորական ծառայության սկզբունքները, կարևոր է
նաև այդ աշխատանքներն ընտանիքում, աշխատանքային կոլեկտիվներում, որտեղ
ձևավորվում է ապագա զինվորը:
Կարևոր է ռազմահայրենասիրական դաստիարակությունը ինչպես դպրոցներում
այնպես էլ զանազան հասարակական շարժումներում, ինչպիսին սկաութական շարժումն է:
Օրինաչափ վարքագծի ձևավորման համար կարևոր նշանակություն ունի
հրամանատարների և պետերի անձնական օրինակը, առաջին հերթին նրանք պետք է լինեն
բարոյահոգեբանական բարձր որակների տեր և պրոֆեսիոնալ ոչ միայն մասնագիտական
առումով, այլև պրոֆեսիոնալ անձնակազմի հետ աշխատելու առումով:
Կարևոր աշխատանք պետք է տարվի զինվորական կադրերի պատրաստման
գործում, որպեսզի նրանք լինեն կամ դառնան իրենց գործի պրոֆեսիոնալը, սիրեն իրենց
գործը և նվիրվեն այդ աշխատանքին: Անհրաժեշտ է, որ նրանք ունենան մանկավարժական
և հոգեբանական գիտելիքներ:
Բանակում բարոյահոգեբանական դաստիարակության գործում զգալի դեր է խաղում
կրոնական դաստիարակությունը: Մի շարք զորամասերում կառուցվել են մատուռներ:
Կարևոր դերակատարում ունի դատախազական հսկողությունը, որը առանձին
ստուգումներով, խախտումների փաստերով վեր է հանում բանակում, զորամասում այս
կամ այն իրավախախտման պատճառներն ու պայմանները, միջոցներ է ձեռնարկում դրանք
վերացնելու ուղղությամբ:
Կանխարգելման գործում զգալի անելիքներ ունի Ռազմական ոստիկանությունը, նրա
տարածքային ստորաբաժանումները, որոնք անհրաժեշտության դեպքում
համագործակցում են տարածքային ոստիկանության ստորաբաժանումների հետ,
դասալիքներին, հանցագործություն կատարած, փախուստի դիմած հանցագործ, ինչպես
նաև ոչ կանոնադրային հարաբերությունների մեջ մտած զինծառայողներին հայտնաբերելու
և վնասազերծելու գործում:

36
Զինվորական ծառայության վայրն ինքնական լքելու հանցավորության
կանխարգելումն ունի իր յուրահատկությունները, քանի որ`
 հանցագործ, ինչպես նաև ոչ կանոնադրային հարաբերությունների մեջ մտած
զինծառայողի անձը զգալիորեն տարբերվում է սովորական հանցագործ անձից,
 զինծառայողի հանցավոր վարքագծի մեխանիզմը կապված նրանց ֆունկցիոնալ
խնդիրների հետ, նաև զինված լինելու հանգամանքը,
 զինծառայողների սպառողական մոտիվացիան, որն ուղղված է հիմնականում
պարզագույն ցանկությունների իրագործմանը,
 զինծառայողները երկար ժամանակ գտնվում են միասեռ սոցիալական խմբում20:
Այսպիսով, վերը ներկայացված հանգամանքները հիմք ըդնունելով հարկ է
արձանագրել զինծառայողների շրջանում անհրաժեշտ պրոֆիլակտիկ հետևյալ
միջոցառումները՝
 այլընտրանքային քաղաքացիական ծառայության կազմակերպումը,
 զինակոչի տարիքային ցենզի բարձրացումը (20-21),
 զինծառայության ժամկետի աստիճանական կրճատումը, ինչը մեր
հանրապետությունում այսօր անիրագործելի է,
 սոցիալական-կենցաղային պայմանների բարելավումը, որպեսզի զինծառայողները
իրենց պահանջները բավարարեն օրինական միջոցներով,
 դաստիարակ - սպաների ինստիտուտի ստեղծումը, որպեսզի զինակոչիկը դժվար
պահին կարողանա դիմել նրանց օգնությանը,
 մշակութային միջոցառումների ավելացումը, որոնց հնարավոր կլինի հրավիրել
զինծառայողների հարազատներին,
 այս ոլորտում տիրող կոռուպցիայի դեմ պայքարը,
 ռազմական ոստիկանության աշխատանքների բարելավումը,
 զինծառայողների կողմից կատարված իրավախախտումների համար
պատասխանատվության համարժեքությունը՝ լինի այն կարգապահական, թե քրեական,

20
Кислицын М.К., Самойлов А.С., Перспективы совершенствования законодательства об уголовной
ответственности военнослужащих // Право в Вооруженных Силах. 2002. № 1,էջ 74:
37
 կարգապահական գումարտակներում և վաշտերում տարվող աշխատանքների
բարելավումը:

38
2.2. Զինվորական ծառայության վայրն ինքնակամ լքելու համար սահմանված
պատասխանատվության նորմերը ՀՀ –ում և ԱՀ – ում

Պատիժը պետական հարկադրանքի միջոց է, որը դատարանի վճռով պետության


անունից նշանակվում է հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ
և արտահայտվում է այդ անձին իրավունքներից ու ազատություններից օրենքով
նախատեսված զրկմամբ կամ դրանց սահմանափակմամբ:
Պատիժը որպես հարկադրանքի միջոց բնորոշելը հավաստում է այն փաստը, որ այն
նշանակվում է միայն դատարանի վճռով և պետության անունից: Հանցագործության համար
մեղավոր ճանաչված անձի նկատմամբ պետության անունից կայացված և որոշակի պատիժ
նախատեսող մեղադրական դատավճիռը, ըստ էության, հանցագործությանը և
հանցագործին պետության կողմից տրված պաշտոնական սոցիալ-բարոյական
բացասական գնահատականն է:
Պատիժը, ի տարբերություն հարկադրանքի այլ միջոցների, առաջացնում է
յուրահատուկ իրավական հետևանք՝ դատվածություն, որը մարվում է կամ կարող է հանվել
քրեական օրենքում նշված որոշակի պայմանների ուժով: Պատժի հաջորդ տարրը պատիժը
կրող անձն է:
Այսպես, զինվորական ծառայության վայրն ինքնակամ լքելու համար սահմանված
պատիժը ցանկացած պարագայում կրում է խիստ անձնական բնույթ: Այն նշանակվում է
միայն հանցագործության մեջ դատարանի կողմից մեղավոր ճանաչված անձի նկատմամբ:
Պատժի վերջին տարրը վերաբերում է նրա բովանդակությանը:
Պատիժը միշտ կապված է դատապարտյալի իրավունքների և ազատությունների
սահմանափակման հետ, այն պատճառում է բարոյական զրկանքներ և զրկում է որոշակի
բարիքներից, օրինակ՝ ազատությունից, գույքային իրավունքներից և այլն: Հետևաբար,
պատիժն իր օբյեկտիվ բովանդակությամբ հատուցումն է կատարված հանրորեն
վտանգավոր արարքի համար, իսկ պատժի խստությունը պետք է համապատասխանի
հանցագործության վտանգավորությանը, ինչպես նաև դատապարտյալի անձին:

39
Ըստ ՀՀ Քր. Օրենսգրքի 20 – րդ հոդվածի պատիժը ոչ միայն մեղքի քավումն է
կատարված հանցագործության համար, այլև նպատակ ունի դատապարտվածներին ուղղել
և վերադաստիարակել աշխատանքին ազնվորեն վերաբերվելու, օրենքները ճշտորեն
կատարելու, համակեցության կանոնները հարգելու ոգով, ինչպես նաև կանխել նոր
հանցագործությունների կատարումն ինչպես դատապարտվածների, այնպես էլ այլ
անձանց կողմից:
Պատիժը նպատակ չունի ֆիզիկական տանջանքներ պատճառել կամ ստորացնել
մարդկային արժանապատվությունը:
Զինվորական ծառայության վայրն ինքնակամ լքելու համար ժամկետային
ծառայության զինվորական ծառայողների նկատմամբ կարող է նաև կիրառվել պատիժ`
կարգապահական գումարտակ ուղարկելու ձևով:
Զինվորական ծառայության վայրն ինքնակամ լքելու համար բացի հիմնական
պատիժներից, դատապարտյալների նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ լրացուցիչ
պատիժները`
 գույքի բռնագրավում,
 զինվորական կամ հատուկ կոչումից զրկում,
 ծնողական իրավունքներից զրկում:
Աքսորը, արտաքսումը, որոշակի պաշտոններ վարելու կամ որոշակի
գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը, տուգանքը, պաշտոնանկությունը,
պատճառված վնասը հարթելու պարտականություն դնելը կարող են կիրառվել որպես
հիմնական և լրացուցիչ պատիժներ:
Զինվորական ծառայության վայրն ինքնակամ լքելու համար պատիժ նշանակելու
ընդհանուր սկզբունքները բխում են քրեական օրենսդրության հիմնական սկզբունքներից և
կոչված են ապահովելու պատժի`
 օրինականությունը,
 արդարությունը,
 անհատականացումը,
 մարդասիրությունը:

40
Օրինականության սկզբունքն արտահայտվում է նրանում, որ պատիժը որոշվում է
քրեական օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայի
շրջանակներում` հաշվի առնելով Ընհանուր մասի դրույթները:
Ըստ ՀՀ Քր. Օրենսգրքի 69 – րդ հոդվածի հանցագործության համար մեղավոր
ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է ՀՀ Քր.
Օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայի սահմաններում՝ հաշվի
առնելով օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները:
Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործությամբ պատճառված վնասի
բնույթով և չափով, հանցագործության եղանակով, տեղով, ժամանակով, հանցագործության
շարժառիթներով և նպատակներով, դիտավորության կամ անզգուշության տեսակով,
պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքներով,
ինչպես նաև նշանակվող պատժի` հանցավորի վերասոցիալականացման և
իրավահպատակ վարքագծի ձևավորման գործընթացի ու նրա ընտանիքի
կենսապայմանների վրա ազդեցությամբ:
Ազատազրկման հետ կապված պատիժ կարող է նշանակվել, եթե դատարանը
հիմնավորի, որ առավել մեղմ պատժատեսակը չի կարող ապահովել պատժի
նպատակները:
Պատժի կատարման կարգը և պայմանները սահմանվում են Հայաստանի
Հանրապետության քրեակատարողական օրենսդրությամբ:
Դատարանի կողմից նշված դրույթներն անտեսելն անթույլատրելի է և
օրինականության սկզբունքի կոպիտ խախտում է, ինչը դատական ակտը բեկանելու հիմք է:
Միևնույն ժամանակ, նշված պահանջներից կարող են սահմանվել նաև
բացառություններ: Այսպես` օրենքով հստակ նախատեսված դեպքերում և կարգով
դատարանը կարող է հոդվածի սանկցիայով նախատեսվածից ավելի մեղմ կամ ավելի
խիստ պատիժ նշանակել:
Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքում պատիժ նշանակելու ընդհանուր
դրույթներից բացի նախատեսված են նաև հատուկ կանոններ, որոնց կիրառման հիմքերի
առկայության դեպքում դատարանը կարող է նշանակել այնպիսի պատիժ, որն ավելի մեղմ

41
է կամ ավելի խիստ է, քան նախատեսված է Հատուկ մասի համապատասխան հոդվածի
սանկցիայով:
Պատիժ նշանակելու հատուկ կանոնների գոյությունը չի կարելի համարել նահանջ
օրինականության սկզբունքից` դա նշված սկզբունքի առանձնահատուկ դրսևորում է և
հետապնդում է իրավաչափ նպատակ, մասնավորապես` թույլ է տալիս նշանակել
արդարացի պատիժ` պայմանավորված օրենսդրի կողմից առանձին դեպքերում
հանցագործության և հանցավորի անձի վտանգավորության աստիճանին ու բնույթին
տրված գնահատականով և ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված պատժի
նպատակների իրագործման անհրաժեշտությամբ:
Այսպիսով, կարելի է արձանագրել է, որ պատժի նշանակման հատուկ կանոնները
պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներից բացառություն չեն և հարաբերակցվում են
ինչպես «ամբողջ» և «մաս»` ապահովելով պատասխանատվության և պատժի
առավելագույն անհատականացում:
Տվյալ հանցագործությունների պարագայում նույնպես նախատեսված են պատիժ
նշանակելու հատուկ կանոններ, որի անմիջական նպատակը քրեաիրավական
ներգործության միջոցների խստացումն է:
Ռեցիդիվի դեպքում պատիժ նշանակելիս թեև դատարանը պարտավորվում է կիրառել
պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներից յուրաքանչյուրը, միևնույն ժամանակ
պատժատեսակի և պատժաչափի ընտրության հարցում արվում են որոշ վերապահումներ:
Մասնավորապես, ընտրվում է ամենախիստ պատժատեսակը` ազատազրկման ձևով,
որի նվազագույն սահմանը` ռեցիդիվի տեսակով պայմանավորված (հասարակ,
վտանգավոր և առանձնապես վտանգավոր), պարտադիր խստացվում է: Հետևաբար,
օրինականության սկզբունքն այս դեպքում ձեռք է բերում որոշակի
առանձնահատկություններ:
Հանցագործությունների ռեցիդիվի դեպքում խիստ պատիժ նշանակելու հիմքը
նախկինում կատարված դիտավորյալ հանցանքի համար դատվածության առկայությունն է:
Հարկ է նկատել, որ տեսաբանների շրջանում դատվածության և ռեցիդիվի
ինստիտուտների գոյությունը միանշանակ չի ընդունվում:

42
Որոշ հեղինակներ դրանք դիտում են որպես ամբողջատիրական ռեժիմի արդյունք,
որը նպատակ է հետապնդում ահաբեկելու հասարակությանը ու նման անարդարացի,
հակաիրավական և չհիմնավորված մեթոդներով հետ պահելու հանցագործություններից:
Նրանց կարծիքով նախկինում կատարված հանցանքի համար դատավածության
առկայությունը հաշվի առնելով նոր կատարված արարքի համար ակնհայտ խիստ պատիժ
նշանակելը խախտում է քրեական իրավունքի այնպիսի հիմնարար սկզբունքներ, ինչպիսիք
են օրինականության, արդարության և կրկնակի դատապարտման անթույլատրելիության,
մարդասիրության սկզբունքները: Պրոֆեսոր Վոլժենկինը գտնում է, որ
հանցագործությունների ռեցիդիվի դեպքում նշանակվող պատժին «գումարվում» է
նախկինում կատարված այն արարքի համար պատիժը, որն անձն արդեն լիովին կրել է և
դրանով իսկ ամբողջությամբ «քավել» մեղքը, հետևաբար, նման դեպքերում անձը կրկնակի
է պատասխանատվության ենթարկվում միևնույն հանցագործության համար21:
Վ. Յու. Զուբակինի կարծիքով քրեական պատասխանատվության ոլորտում ռեցիդիվի
ինստիտուտի գոյությունն անհավասարության դրսևորում է: Հեղինակը համոզմունք է
արտահայտել, որ նույ-նաբնույթ հանցանք կատարած անձանց նկատմամբ տարբեր
պատիժներ նշանակելը` այն հիմքով, որ նրանցից մեկը դատվածություն ունի, օրենքի առջև
բոլորի հավասարության սահմանադրական սկզբունքի խախտում է:
Մասնավորապես, նշված սկզբունքից բխում է, որ միևնույն հանրային
վտանգավորության բնույթ և աստիճան ունեցող հանցանքներ կատարելու համար անձինք
ենթակա են հավասար պատասխանատվության, մինչդեռ ռեցիդիվի վերաբերյալ նորմերի
կիրառումը հանգեցնում է անարդարացի խիստ պատիժների նշանակման22:
Վերոնշյալ դիրքորոշումների հետ դժվար է համաձայնել: Այսպես` ռեցիդիվի դեպքում
թեպետ նշանակվող պատժի խստացումը պայմանավորվում է նախկինում կատարված
հանցանքի համար դատվածության առկայության փաստով, այնուամենայնիվ այն որևէ
կերպ չի ազդում արարքի որակման վրա, և անձը չի ենթարկվում կրկնակի քրեական
պատասխանատվության միևնույն հանցագործության համար: Առկա դատվածության
21
Волженкин Б., Принцип справедливости и проблемы множественности преступлений по УК РФ // Законность,
1998, № 12, էջ 2:
22
Зубакин В. Ю., Институт рецидива преступлений как нарушение принципа равенства перед законом в системе
уголовной ответственности // Российский следователь, 2006, N 8, էջ 15:
43
քրեաիրավական հետևանքների տարածումը նոր հանցանքի համար
պատասխանատվության ենթարկելիս, դուրս չի գալիս այն թույլատրելի քրեաիրավական
միջոցառումների շրջանակներից, որն օրենսդիրն իրավունք ունի օգտագործել
արդարացված նպատակներին հասնելու համար` ապահովելով քրեական
պատասխանատվության և պատժի տարբերակումը, դրա ուղղիչ ազդեցության
ուժեղացումը դատապարտյալի նկատմամբ, նոր հանցագործությունների կանխումը և
հանցավոր ոտնձգություններից անձի, հասարակության և պետության պաշտպանությունը:
Մինչդեռ, ի տարբերություն հանցագործությունների ռեցիդիվի` նախկինում առկա
կրկնակիության ինստիտուտն անմիջականորեն ազդում էր հանցագործության որակման
վրա:
Քրեական օրենսգրքի Հատուկ մասի բազմաթիվ հոդվածներում կրկնակիությունը և
դատվածությունը նախատեսված էին որպես ծանրացնող հանգամանք և ազդում էին
արարքին տրվող քրեաիրավական գնահատականի վրա: Սակայն 2021 թվականին
կատարված փոփոխությունների արդյունքում կրկնակիությունը` որպես բազմակիության
տեսակ, վերացվեց, ինչպես նաև ուժը կորցրած ճանաչվեցին անձի` նախկին
դատվածության առկայությամբ պայմանավորված բոլոր որակյալ հանցակազմերը:
Մեր կարծիքով հանցագործությունների ռեցիդիվի դեպքում պատիժ նշանակելու
հատուկ կանոնների նախատեսումն ու քրեաիրավական ներգործության միջոցների
խստացումն արդարացված է, չի հակասում օրինականության, կրկնակի դատապարտման
անթույլատրելիության, օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքներին և
իրավաչափ նպատակ է հետապնդում:
Մասնավորապես, այն պայմանավորված է ոչ թե նախկին արարքի համար
«հատուցման» անհրաժեշտությամբ (նախորդ հանցագործության համար քրեական
պատասխանատվության ենթարկվելով և պատիժ կրելով` անձն արդեն լիովին «քավում» է
իր մեղքը), այլ հանցավորի անձի և կրկնվող հանցավոր վարքագծի վտանգավորության
աստիճանին և բնույթին օրենսդրի կողմից տրված օբյեկտիվ գնահատականով:
Ռեցիդիվային հանցավորության դեպքում քրեաիրավական ներգործության միջոցների
խստացումը պայմանավորված է հանցագործության և հանցավորի անձի բարձր հանրային

44
վտանգավորությամբ: Կրկնվող հանցավոր վարքագիծը նպաստում է անձի
մասնագիտացմանը, անհրաժեշտ հանցավոր տեխնիկայի յուրացմանը և հետագայում
հանցավոր գործունեությունն ավելի դյուրին և արդյունավետ շարունակելուն, ինչն
անկասկած բարձրացնում է յուրաքանչյուր հաջորդ հանցագործության հանրային
վտանգավորության աստիճանը:
Միևնույն ժամանակ ռեցիդիվը վկայում է անձի կայուն հակահասարակական
կողմնորոշումների, հանցավոր վարքագծում նրա հմտացման և արհեստավարժության
մասին, ցույց է տալիս, որ պետության անունից կայացված դատավճիռը և դրանով նրա
վարքագծին տրված բացասական գնահատականը բավարար արդյունավետություն չեն
ունեցել, չեն ազդել հանցավորի վրա, ինչն էլ նրա նկատմամբ խիստ պատիժ նշանակելու
հիմք է: Բացի այդ, հանցագործությունների ռեցիդիվը բավականին տարածված երևույթ է,
որին հաճախ առնչվում է իրավակիրառ պրակտիկան:
Ռեցիդիվային հանցագործությունների ցուցանիշով Հայաստանի Հանրապետությունը
զբաղեցնում է «առաջատար դիրքերից» մեկն Անկախ պետությունների
համագործակցության անդամ երկրների շարքում: Միջին հաշվով ռեցիդիվային
հանցավորության մակարդակը կազմում է ընդհանուր հանցագործությունների քառորդ
մասը` զիջելով միայն Բելոռուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության
համանման ցուցանիշները23:
Նշված նկատառումներից նույնպես բխում է ռեցիդիվային հանցավորության դեպքում
խիստ պատիժների նախատեսման անհրաժեշտությունը: Հանցագործությունների
ռեցիդիվի դեպքում արդարության և պատասխանատվության անհատականացման
սկզբունքները նույնպես առանձնահատուկ դրսևորում են ստանում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

23
Зубакин В. Ю.,Նշված աշխ., էջ 16:
45
Ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքում հանգել ենք հետևյալ
եզրահանգումներին.
 Ամփոփելով նշենք, որ ՀՀ-ում իրականացվող ռազմական բարեփոխումների
պայմաններում կարևոր է հատկապես զինված ուժերում մարդու իրավունքների խախտման
ռիսկերի, զինված ուժերում հանցագործություն ծնող պատճառների ու պայմանների
ուսումնասիրությունը, քրեաիրավական ոլորտում հայտնված զինծառայողի
պաշտպանվածությունը:
 Առանց բանակում հանցավորության մակարդակի նվազեցման և
մեղադրյալ/ամբաստանյալ զինծառայողների իրավունքների լիարժեք երաշխավորման
հնարավոր չէ հասնել բանակի մարտունակության բարձրացմանը:
 ՀՀ Քր. Օրենսգրքի 525-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում
զինվորական ծառայության վայրն ինքնական լքելու հանցակազմի վերաբերյալ:
 Ըստ ՀՀ Քր. Օրենսգրքի 525 – րդ հոդվածի զինծառայողի կողմից զինվորական
ծառայությունից ժամանակավորապես խուսափելը՝ զորամասը կամ ծառայության վայրն
ինքնակամ թողնելը կամ առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության
չներկայանալը 72 ժամից ավելի, բայց 240 ժամից ոչ ավելի տևողությամբ, ինչպես նաև երեք
ամսվա ընթացքում երեք և ավելի անգամ` յուրաքանչյուրը մեկ ժամից մինչև 72 ժամ
տևողությամբ՝ պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ ամիս
ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը մեկ տարի
ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
 Ըստ ՀՀ Քր. Օր. –ի զինվորական ծառայության վայրն ինքնական լքելը, որը
կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝
պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասնհինգ տարի ժամկետով:
 Նախատեսված զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործության
սուբյեկտներն են Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, Հայաստանի
Հանրապետության այլ զորքերում օրենքով սահմանված կարգով զինվորական
ծառայություն անցնող անձինք և վարժական հավաքներ անցնող զինապարտները
(այսուհետ` զինծառայող):

46
 Զինվորական ծառայության վայրն ինքնական լքելը զինծառայությունից առմիշտ
խուսափելու նպատակով զորամասը կամ ծառայության վայրը զինվորականի՝
դիտավորությամբ թողնելը կամ նշանակվելիս, փոխադրվելիս, գործուղումից,
արձակուրդից, բուժական հաստատությունից ծառայությանը նրա չներկայանալն է։
 Զինվորական ծառայության վայրն ինքնական լքելը տևող հանցագործություն է և
համարվում է ավարտված հանցագործություն՝ մատնանշված վայրերը թողնելու կամ
ժամանակին չներկայանալու պահից։ Զինվորական ծառայության վայրն ինքնական լքելը
վիճակը պահպանվում է մինչև հանցագործի կամավոր ներկայանալը կամ նրան
ձերբակալելը։
 Զինվորական ծառայության վայրն ինքնական լքելը, որը կատարվել է ծառայության
համար վստահված զենքով կամ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ
կամ մարտական հերթապահություն կատարող զինծառայողի կողմից՝ պատժվում է
ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով:

Ուսումնասիրություններից բխող առաջարկությունները հետևյալն են.

47
1. ՀՀ ՔՕ «Զինվորական կարգի դեմ ուղղված հանցագործությունները» գլխում
ընդգրկված հոդվածներով նախատեսել նաև ազատազրկման հետ կապ
չունեցող պատժատեսակներ, ինչը պատժի ընտրության և անհատականացման
առավել ճկունություն կապահովի:
2. ՀՀ ՔՕ նախատեսված կալանքի կիրառման սահմանափակում հանդիսացող
«մինչև 8 տարեկան երեխա ունենալու հանգամանքը վերաբերելի դարձնել
միայն կանանց համար: Այսինքն՝ հոդվածի մասում առկա «անձանց» բառը
փոխարինել «կանանց» բառով:
3. ՀՀ ՔՕ մասով նախատեսված պատժատեսակներին՝ կալանքին և
կարգապահական գումարտակում պահելուն, ավելացնել այլ
պատժատեսակներ ևս:
4. Զինվորական հանցագործությունների վերաբերյալ գործերը չմակագրել կին
դատավորներին: Ավելին, այդ գործերը պետք է քննվեն այն դատավորների
կողմից, ովքեր զինվորական ծառայություն են անցել և պատկերացում ունեն
դրա առանձնահատկությունների վերաբերյալ:
5. Անհրաժեշտ է դատարաններում ունենալ զինվորական գործերի քննությամբ
մասնագիտացված դատավորներ: Ներկայումս որոշ դատարաններում առկա է
դատավորների համանման մասնագիտացում, որը, սակայն, ոչ ֆորմալ (ոչ
պաշտոնական) բնույթ ունի:
6. Օրենսդրությամբ հստակեցնել պատիժը պայմանականորեն չկիրառելու
հիմքերն ու նախապայմանները, ինչպես նաև առանց պատիժը կրելու
ամբաստանյալի ուղղման հնարավորության գնահատման չափանիշները՝
նախատեսելով դատարանի իրավաչափ հայեցողության իրականացման
երաշխիքներ:
7. Պատժից պայմանականորեն ազատված անձի վարքագծի նկատմամբ
նախատեսել վերահսկողության արդյունավետ միջոցներ՝ վերջինիս կողմից նոր
հանցագործությունների կատարումը բացառելու և հասարակական
անվտանգությունն ապահովելու համար:

48
8. Օրենսդրությամբ հստակեցնել կարգապահական գումարտակում պահելու
ձևով պատժի ենթակա զինծառայողների սուբյեկտային կազմը:
9. Նախատեսել առավել գործուն մեխանիզմ և թափանցիկ կարգ
կարգապահական գումարտակում պատժի կրման և ծառայության
համատեղման առնչությամբ:
10. Բացառել պաշտպանության բնագավառի պետական լիազորված մարմնի
ուղղակի վերահսկողությունը կարգապահական գումարտակում պահելու
պատժատեսակի կատարման նկատմամբ:
11. Օրենսդրությամբ հստակեցնել զինվորական հանցագործությունների
վերաբերյալ գործերով, ինչպես նաև զորամասի տարածքում կատարված կամ
ժամկետային ծառայության զինծառայողներին վերագրվող արարքների
վերաբերյալ գործերով հետաքննություն իրականացնող ռազմական
ոստիկանության և զորամասերի, զորամիավորումների հրամանատարների և
զինվորական հիմնարկների պետերի լիազորությունների և
իրավասությունների շրջանակը՝ բացառելով երկու մարմինների կողմից նույն
իրավասությունների և պարտականությունների կրկնությունը:
12. Օրենսդրությամբ կարգավորել արտագնա դատական նիստերի իրականացման
կարգը, դրանց իրականացման հնարավոր վայրերի շրջանակը, դատարանի և
համապատասխան մարմինների պարտականությունները կողմերի՝ արդար
դատաքննության իրավունքի (հրապարակային դատական քննություն,
մրցակցության և կողմերի հավասարության պայմանների ապահովմամբ
դատական քննություն, ողջամիտ ժամկետում դատական քննություն և այլն)
ապահովման ուղղությամբ:

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ


49
1. ՀՀ Քրեական Օրենսգիրք, Ընդունված է 2003 թվականի ապրիլի 18-ին:
2. ԱՀ
3. Քրեական Օրենսգիրք, Ընդունված 2013թվականի ապրիլի 25-ին:
4. Ռազմական սոցիոլոգիա. Ուսումնական նյութերի ժողովածու (Լ. Հարությունյանի
խմբագրությամբ): Ե., Երևանի պետական համալսարանի հրատ., 2005:
5. Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան: Հայաստանի ռազմական պատմութիւն:
Երևան, 2013թ. (Անտիպ):
6. Хачатрян А., Уголовная ответственность военнослужащих // Ориентир,2002, № 5.
Акулов О. Уклонение от военной службы и его последствия // Ориентир. - 2001, № 5:
7. Мазур С., Профилактика неуставных взаимоотношений // Войсковой вестник. 2003. №
3:
8. Уголовное право. Общая часть: Учебник под ред. А.И. Рарога. – М.: Проспект, 2011:
9. Уголовное право. Общая часть: учебник / отв. ред. И. Я. Козаченко, 4-е изд., перераб. и
доп. – М.: Норма, 2012:
10. Уголовное право РФ,Общая часть/ Под общ. ред. М.П. Журавлева, С.И. Никулина,М.:
Норма, 2011:
11. Таран А. С., Уголовный процесс. Практикум. Учебное пособие / А.С. Таран. - М.:
Юстиция, 2016:
12. Уголовное право, Особенная часть. Конспект лекций. - М.: А-Приор, 2010:
13. Уголовный процесс,М.: Юрайт, 2012:
14. Уголовное право России. Общая часть: Учебник//Под ред. Б.В. Здравомыслова,М.:
Юристъ, 2011:
15. Иванов В. Д., Уголовное право/В.Д. Иванов//М.: Изд-во Приор, 2011:
16. Комментарий к Уголовному Кодексу Российской Федерации. /Под общ. ред. Ю.И.
Скуратова и В.М. Лебедева.- М.: ИНФРА-М, НОРМА, 2011:
17. Актуальные проблемы уголовного права. Учебник//А.В. Грошев и др. - М.: Проспект,
2016:

50
18. Боровиков В. Б., Уголовное право. Общая часть. Учебник / В.Б. Боровиков, А.А.
Смердов,М.: Юрайт, 2015:
19. Бриллиантов А. В., Уголовно-исполнительное право Российской Федерации / А.В.
Бриллиантов, С.И. Курганов. - М.: Проспект, 2013:
20. Федоров С., Направление в дисциплинарную воинскую часть и лишение свободы //
Законность. 2005. № 2:
21. Говоров И.В., Уголовно-правовые принципы государственной политики в области
борьбы с преступностью в Советской России (1920—1940-е гг.) // История государства и
права. 2004:
22. Мацкевич И.М., Неуставные отношения в армии России («дедовщина») //
Прокурорская и следственная практика. 1997:
23. Давид Р., Жоффре-Спинози К. Основные правовые системы современности.М,1997:
24. Козаченко И. Я., Уголовное право//И.Я. Козаченко, Г.П. Новоселов. - М.: Юрайт, 2013:
25. Зателепин O.K., К вопросу о необходимости сохранения ареста в отношении
военнослужащих как уголовного наказания // Право в Вооруженных силах. 2005- №4:
26. Кашуба Ю.А., Скиба АЛ., Воинская «неуставная» преступность: истоки, состояние,
прогноз // Российский криминологический взгляд. 2006. № 3:
27. Кислицын М.К., Самойлов А.С., Перспективы совершенствования законодательства об
уголовной ответственности военнослужащих // Право в Вооруженных Силах. 2002. № 1:
28. Боровиков В. Б., Уголовное право//Общая часть. Учебник / В.Б. Боровиков, А.А.
Смердов. - М.: Юрайт, 2015:
29. Яковлев A. M., Совокупность преступлений по советскому уголовному праву. М., 1960:
30. Бриллиантов А. В., Уголовно-исполнительное право Российской Федерации / А.В.
Бриллиантов, С.И. Курганов. - М.: Проспект, 2013:
31. Козаченко И. Я., Уголовное право / И.Я. Козаченко, Г.П. Новоселов. - М.: Юрайт, 2013:
32. Волженкин Б., Принцип справедливости и проблемы множественности преступлений
по УК РФ // Законность, 1998, № 12:

51
33. Зубакин В. Ю., Институт рецидива преступлений как нарушение принципа равенства
перед законом в системе уголовной ответственности // Российский следователь, 2006, N 8:
34. Ըստ դատախազության՝ պահեստազորայիններն իրազեկվում են հանցավոր
վարքագծի քրեաիրավական հետևանքների մասին, https://hetq.am/hy/article/135738,
(Մուտք` 01.11.2021թ.):

52

You might also like