You are on page 1of 26

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ուսանող (ուհի)` Շուշանիկ Արսենյան


(Անուն, Ազգանուն)

Մասնագիտություն`Իրավագիտություն

Պրակտիկայի վայրը << Բատիկյան իրավաբանական ընկերություն>>

Պրակտիկայի անցկացման Ժամկետները


06.07.2020թ.- ից 31.07.2020թ-ը

Պրակտիկայի ղեկավարները՝

Համալսարանի կողմից`Կարեն Բատիկյան


(Ա. Ա. Հ., ստորագրություն)

Կազմակերպության կողմից` Կարեն Բատիկյան


(Ա. Ա. Հ., ստորագրություն)

ԵՐԵՎԱՆ 2020
Բովանդակություն
Ներածություն……………………………………………………………………………….. 3

Ընդունող կազմակերպության գործունեության և աշխատանքի կազմակերպման


ընդհանուր բնութագիրը………………………………………………………………….. 4

Պրակտիկայի ընթացքում կատարված աշխատանքներ և արդյունքներ…………….5

Գլուխ 1. Շաբաթ առաջին

1.1 Քրեական գործի ուսումնասիրություններ,դատական միջնորդության


ուսումնասիրում և քննարկում
1.2 Դատարանին ուղղված բողոքի ուսումնասիրում և
քննարկում……………………………………………………………………………….6

Գլուխ 2.Շաբաթ երկրորդ

2.1Վարչական գործի ուսումնասիրում, դատարան ներկայացվող հայցի տեսակները.7

2.2 Վարչական բողոքարկման կարգի ծանոթացում……………………………………..12

Գլուխ 3 Շաբաթ երրորդ

3. 1 Քաղաքացիական գործի ուսումնասիրում…………………………………………….13

3. 2 Հայցադիմումների կազմում……………………………………………………….14

Գլուխ 4 Շաբաթ չորրորդ

4.1 . Սահմանադրական դատարան դիմելու կարգ……………………………… 17

4.2.ՄԻԵԴ դիմելու
կարգ…………………………………………………………………………………. 19

Եզրակացություն……………………………………………………………………………….26

2
Ներածություն
Պրակտիկան ուսումնական գործընթացի կարևորագույն մասն է, քանի որ նոր
հմտություններ, կարողություններ ձեռք բերելու, աշխատանքային գործընթացին տեղում
ծանոթանալու հնարավորություն է տալիս: Տեսողական ընկալումների և տեսական
գիտելիքների համադրությամբ ուսանողը ստանում է իր ապագա մասնագիտության
ամբողջական պատկերը:

ՈՒսումնական պրակտիկան ունի ճանաչողական բնույթ: Ոսումնական պրակտիկայի


ընթացքում ուսանողը ստանում է ընդհանուր տեղեկություններ իր մասնագիտությանը
հարող հիմնարկ-ձեռնարկությունների մասին: Ծանոթանում է տվյալ
ընկերության/կազմակերպության պատմությանը, գործունեությանը, նշանակությանը,
մատուցվող ծառայություններին:
Պակտիկան նպատակ ունի համակարգելու, ընդլայնելու և ամրապնդելու ուսանողների
մասնագիտական գիտելիքները, նրանց մոտ ձևավորելու ինքնուրույն աշխատանք
կատարելու հմտություններ և նախապատրաստելու տեղեկատվություն ավարտական
աշխատանքների համար, ինչը նպաստում է ինքնակրթության և ինքնակատարելագործման
ունակությունների ձևավորմանը: Այն ծառայում է ուսանողների ստացած տեսական
գիտելիքների պրակտիկ ամրապնդման և խորացման, ապագա մասնագիտության
տիրապետման և կատարելագործման նպատակներին: Պրակտիկան կազմակերպվում է ըստ
մասնագիտությունների: Պրակտիկայի ընթացքում ուսանողը պետք է ձեռք բերի իր ընտրած
մասնագիտությանը համապատասխան, ինչպես նաև հասարակական-քաղաքական,
կազմակերպչական և դաստիարակչական աշխատանքի փորձ:

3
Ընդունող կազմակերպության գործունեության և աշխատանքի
կազմակերպման ընդհանուր բնութագիրը

Ինձ հանձնարարված պրակտիկան անցկացրել եմ <<Բատիկյան իրավաբանական


ընկերություն>>-ում: Ընկերությունը մատուցում է իրավաբանական
ծառայություններ`քրեական,քաղաքացիական և վարչական ճյուղերով:
Մասնավորապես`քրեականգործով դատական պաշտպանություն, ներկայացուցչություն ՀՀ
ընդհանուր իրավասության առաջին ատյանի, ՀՀ Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններում,
միջնորդությունների, բողոքների կազմում, ներկայացուցչություն ՀՀ Ոստիկանությունում,
ինչպես նաև ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում: ՀՀ
Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների կազմում,Մարդու
իրավունքների եվրոպական դատարան ներկայացվող գանգատների կազմում:

Պրակտիկայի ընթացքում աշխատանքները իրականացվել ըստ նախապես կազմված


պլանի:Իրականացվել է իրավական համակարգի տարբեր ճյուղերի բաշխումը պրակտիկայի
համար նշանակված չորս շաբաթների վրա,և ըստ այդ բաշխման,ըստ հերթականության
կատարվել է տվյալ ոլորտի վերաբերյալ աշխատանքների կատարում,գործերի
ուսումնասիրում:

4
Քրեական գործի ուսումնասիրություններ, դատական
միջնորդության ուսումնասիրում և քննարկում

Պրակտիկայի առաջին շաբաթվա ընթացքում ուսումասիրել ենք Անձի


իրավունքների և օրինական շահերի խախտման վերաբերյալ`դատարանին
ուղղված բողոք: Ուսումնասիրության առարկա ենք դարձրել քրեական գործ,
որտեղ մեղադրյալը հանդսանում էր հայազգի պրոդյուսեր՝Ստեփան
Մարտիրոսյանը, ում մեղադրաք էր առաջադրվել ՀՀ քրեկան օրենսգրքի 178-րդ
հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Հարկ է նշել այն հանամանքը,
որ Բատիկյան Իրավաանական ընկերության փաստաբան՝ Կարեն Բատիկյանը
հանդիսանում էր Ստեփան Մարտիրոսյանը շահերի պաշտպանը և
պրակտիկայի ընթացքում ուսումնասիրել ենք սույն քրեական գործին
վերաբերող միջնորդություններ, վերաքննիչ բողոքը և այլ: Մեզ
հնարավորություն է ընձեռվել ինքներս կազմել բողոքներ՝ վերաքննիչ և
վճռաբեկ դատարանում ներկայացվելիք, ինչպես նաև միջանկյալ դատաայ
ակտերի դեմ բողոքներ:

Պրակտիկայի ընթացքում կարողացել ենք ուսումնասիրել նաև Վերաքննիչ և


Բճռաբեկ դատարաններ բողոք բերելու կարգը, ինչը իրենից ենթադրում է, թե
արդյոք որ դատական ակտերն են բողոքարկվում վերադասության կարգով,
ինչպիսի ժամկետներ են սահմանված բողոք բերելու համար, ինչպիսի
ընթացակարգ է այն պահանջում, ինչպես նաև հասկացել են, որ
վերադասության կարգով բողոքարկման համար անհրաժեշտ է պահպանել
Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված բոլոր չափանիշերը :

Այսպիսով ընդհանրացնելով նշեմ, որ Առաջին ատյանի դատարանների


դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն
ամբաստանյալը, նրա պաշտպանը և օրինական ներկայացուցիչը, մեղադրողը
կամ վերադաս դատախազը, տուժողը, նրա ներկայացուցիչը, օրինական
ներկայացուցիչը և իրավահաջորդը, Քաղաքացիական հայցվորը,
քաղաքացիական պատասխանողը կամ նրանց ներկայացուցիչները դատական
ակտն իրավունք ունեն բողոքարկելու քաղաքացիական հայցի մասով։
Քաղաքացիական հայցի մասով վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն նաև
տվյալ գործով կողմեր չհանդիսացող անձինք, եթե դատական ակտն առնչվում է
5
նրանց շահերին։ Կասկածյալը, մեղադրյալը, նրանց պաշտպանները և
օրինական ներկայացուցիչները:

Վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են՝

 առաջին ատյանի դատարանների՝ գործն ըստ էության լուծող օրինական ուժի


մեջ չմտած դատական ակտերը.
 առաջին ատյանի դատարանների՝ գործն ըստ էության լուծող օրինական ուժի
մեջ մտած դատական ակտերն այն բացառիկ դեպքերում, երբ գործի նախորդ
դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ
դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց
արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության
բուն էությունը.
 առաջին ատյանի դատարանների` գործն ըստ էության լուծող օրինական ուժի
մեջ մտած դատական ակտերը` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով.
 առաջին ատյանի դատարանների՝ գործով վարույթը կասեցնելու որոշումները.
 առաջին ատյանի դատարանների՝ կալանքը որպես խափանման միջոց
ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու, սույն օրենսգրքով նախատեսված
դեպքերում` խուզարկության, առգրավման, բժշկական հաստատությունում
անձանց տեղավորման, ինչպես նաև նամակագրության, հեռախոսային
խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների
գաղտնիության իրավունքի սահմանափակման մասին որոշումները.
 առաջին ատյանի դատարանի՝ հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի,
դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող
մարմինների որոշումների և գործողությունների (անգործության) դեմ բողոքների
կապակցությամբ կայացված որոշումները.
 հանձնման մասին դատարանի որոշումները.

6
Վարչական գործի ուսումնասիրում,դատարան ներկայացվող հայցի
տեսակները

Պրակտիկայի ընթացքում ուսումնասիրելով վարչական գործը, վարչական ակտի


տեսակներ, վարչարարությունը որպես վարչական իրավունքի մի ամբողջություն, եկա
այն եզրահանգմանքը, որ Վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն
որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը
վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի
կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և
պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:
Վարչական ակտը կարող է ուղղված լինել նաև որոշակի անհատական չափանիշներով
առանձնացված անձանց որևէ խմբի:

Սովորեցինք նաև, թե ինչ բնույթի կարող են լինել վարչական ակտերը՝

Վարչական ակտերը կարող են լինել.

 ա) բարենպաստ. բարենպաստ վարչական ակտն այն վարչական ակտն է, որի


միջոցով վարչական մարմիններն անձանց տրամադրում են իրավունքներ կամ
նրանց համար ստեղծում են այդ անձանց իրավական կամ փաստացի դրությունը
բարելավող ցանկացած այլ պայման.
 բ) միջամտող. միջամտող վարչական ակտն այն վարչական ակտն է, որի միջոցով
վարչական մարմինները մերժում, միջամտում, ընդհուպ սահմանափակում են
անձանց իրավունքների իրականացումը, որևէ պարտականություն են դնում
նրանց վրա կամ ցանկացած այլ եղանակով վատթարացնում են նրանց
իրավական կամ փաստացի դրությունը.
 գ) զուգորդվող. զուգորդվող վարչական ակտն այն վարչական ակտն է, որն իր մեջ
պարունակում է անձի համար ինչպես բարենպաստ, այնպես էլ միջամտող
վարչական ակտերով սահմանվող դրույթներ:

7
Վարչական ակտը, որպես կանոն, ընդունվում է գրավոր` որոշման, հրամանի,
կարգադրության կամ օրենքով նախատեսված այլ ձևով:Դիմումի հիման վրա հարուցված
վարչական վարույթի արդյունքում կարող է ընդունվել միայն գրավոր վարչական
ակտ:Օրենքով նախատեսված դեպքերում վարչական ակտը կարող է ընդունվել բանավոր:
Բանավոր վարչական ակտը, ակտի հասցեատիրոջ բանավոր կամ գրավոր պահանջով,
ենթակա է հետագա գրավոր ձևակերպման ինչպես օրենքով նախատեսված դեպքերում,
այնպես էլ այն դեպքում, երբ ակտի հասցեատերն ունի արդարացված շահ:

Այդ դեպքում պահպանվում են գրավոր վարչական ակտին` օրենքով ներկայացվող


պահանջները:

Վարչական ակտը կարող է ընդունվել նաև լուսային, ձայնային, պատկերային,


ազդանշանների, նշանների կամ օրենքով նախատեսված այլ ձևով (այսուհետ՝ այլ ձևի
վարչական ակտեր): Կոնկրետ այս տիպի վարչական ակտը իրենից ենթադրում է օրինակ
ճանապարհային ոստիկանի կողմից տրվող հրահանգը, կամ օրինակ ճանապարհային
երթևեկությունը ապահովող լուսացույցը, որը ինչպես վերը նշեցի կարող է լինել
վարչական ակտի տարատեսակ:

8
Վարչական Դատարան ներկայացվող հայցի տեսակները

Վարչական դատարան կարող են ներկայացվել հայցի հետևյալ տեսակները.

 վիճարկման հայց,
 պարտավորեցման հայց,
 գործողության կատարման հայց,
 ճանաչման հայց:

Անդրադառնանք դրանցից յուրաքանչյուրին:

Վիճարկման հայց

Վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ


մասամբ վերացնել կամ փոփոխել միջամտող վարչական ակտը:

Պարտավորեցման հայց

Պարտավորեցման հայցով հայցվորը կարող է պահանջել ընդունելու այն


բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժվել է վարչական
մարմնի կողմից, կամ որը նա չիընդունել:

Գործողության կատարման հայց

Գործողության կատարման հայցով հայցվորը կարող է պահանջել


կատարելու որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալու այնպիսի
գործողություններից, որոնք ուղղվածչեն վարչական ակտի ընդունմանը:

Ճանաչման հայց

Ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ճանաչելու որևէ


իրավահարաբերության առկայությունը կամ բացակայությունը, եթե նա չի
կարող ներկայացնել վերը նշված մյուս հայցերը:

9
Ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ճանաչելու վարչական ակտն
առ ոչինչ լինելը:

Ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ոչ իրավաչափ ճանաչել այլևս


իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտը կամ ավարտված
գործողությունը(անգործությունը), եթե հայցվորն արդարացիորեն
շահագրգռված է ակտը կամ գործողությունը (անգործությունը) ոչ իրավաչափ
ճանաչելու մեջ, այսինքն՝

1) առկա է նմանատիպ իրավիճակում նմանատիպ միջամտող վարչական ակտ


կրկին ընդունելու կամ գործողություն կրկին կատարելու (անգործություն կրկին
դրսևորելու)վտանգ.

2) հայցվորը մտադիր է պահանջել գույքային վնասի հատուցում, կամ

3) դա նպատակ է հետապնդում վերականգնելու հայցվորի պատիվը,


արժանապատվությունը կամ գործարար համբավը:Նշենք, որ վիճարկման,
պարտավորեցման, գործողության կատարման կամ ճանաչման հայցի հետ
կարող է ներկայացվել պահանջ այն հետևանքները վերացնելու մասին,
որոնքառաջացել են վիճարկվող վարչական ակտի կամ վիճարկվող
գործողության (անգործության) կամ վարչական ակտ ընդունելը մերժելու կամ
վարչական ակտ չընդունելու հետևանքով:Հայցվորը կարող է մեկից ավելի
պահանջներ միավորել մեկ հայցում, եթե դրանք ուղղված են միևնույն
պատասխանողի դեմ և փոխկապակցված են:Կախված հայցի տեսակից` օրենքը
սահմանում է դատարան հայց ներկայացնելու հետևյալ ժամկետները:

Հայցը դատարան կարող է ներկայացվել՝

10
1) վիճարկման հայցի դեպքում երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի
մեջ մտնելու պահից.

2) պարտավորեցման հայցի դեպքում՝

ա. մեկամսյա ժամկետում այն պահից, երբ մերժվել է տվյալ վարչական ակտի


ընդունումը,

բ. երկամսյա ժամկետում այն պահից, երբ լրացել է վարչական ակտ ընդունելու


համար սահմանված առավելագույն ժամկետը.

3) գործողության կատարման հայցի դեպքում՝

ա. մեկամսյա ժամկետում` վարչական մարմնի կողմից այն մերժելու պահից,

բ. եռամսյա ժամկետում` այն պահից, երբ վարչական մարմնին դիմում է


ներկայացվել պահանջվող գործողությունը կատարելու վերաբերյալ.

4) ճանաչման հայցի դեպքում՝ անկախ ժամկետից:

Այն դեպքերում, երբ վարչական մարմնի ընդունած ակտը կամ ակտը չընդունելը
կամ գործողություն կատարելը կամ չկատարելը բողոքարկվել է վարչական
կարգով, օրենքով սահմանված ժամկետները հաշվարկվում են բողոքի
քննության համար սահմանված ժամկետի ավարտից հետո:

11
Վարչական բողոքարկման կարգ

Վարչական ակտի բողոքարկման կարգի վերաբերյալ գիտելիքներս ևս ամրապնդեցի


պրակտիկայի ընթացքում:Անձինք կարող են բողոքարկել վարչական ակտերը՝ վարչական և
դատական կարգով: Զուգահեռաբար երկուսին դիմելու դեպքում գործը կքննի դատարանը:
Վարչական կարգով բողոք կարող է ներկայացվել ակտն ընդունած վարչական մարմնին կամ
վերադասին, բայց կան ժամկետներ. վարչական ակտի ուժի մեջ մտնելու օրվանից՝ երկու
ամսվա ընթացքում, վարչական մարմնի կողմից գործողություն կատարելու օրվանից՝ մեկ
ամսվա ընթացքում, անգործություն ցուցաբերելու օրվանից՝ երկու ամսվա ընթացքում,
գրավոր վարչական ակտում բողոքարկման ժամկետը նշված չլինելու դեպքում, ակտի ուժի
մեջ մտնելու օրվանից ՝ մեկ տարվա ընթացքում: Ժամկետները բաց թողնելուց հետո ակտը
դառնում է անբողոքարկելի: Ժամկետը կարող է վերականգնվել, եթե այն բաց է թողնվել
վարույթի մասնակցից անկախ պատճառներով:

12
Քաղաքացիական գործի ուսումնասիրում

Պրակտիկայի շրջանակներում ուսումնասիրել ենք քաղաքացիական գործ`կապված


ժառանգության ինստիտուտի հետ:Եղել են քննարկումներ դատական ներկայացուցչության
հետ կապված դատարանում առաջացող խնդիրների վերաբերյալ:Իրականացրել ենք
քննարկումներ պարտավորական հարաբերությունների մասին,ներկայացվել են տարբեր
իրավիճակներ,և դրանց շրջանակներում ուսումնասիրվել են տարբեր քաղաքացիական
գործեր:Քննարկել ենք հայցային և հատուկ վարույթների կարգով քննվող քաղաքացիական
գործերի հարուցման, նախապատրաստման, քննության և լուծման
առանձնահատկությունները, դատական ակտերը վերաքննության, վճռաբեկության, ինչպես
նաև նոր կամ նոր երևան եկած հանգամանքներով բողոքարկելու և վերանայելու
ընթացակարգերը, դատական ակտերի հարկադիր կատարման համակարգից, միջոցներից և
կատարողական առանձին գործողությունների կատարման կարգը: Ուսումնասիրվել են նաև
գործը դատաքննության նախապատրաստելու փուլի նշանակությունը և խնդիրները: Գործը
դատաքննության նախապատրաստելու ժամկետները, գործը դատաքննության
նախապատրաստելու դատավարական գործողությունների ծավալը և բովանդակությունը:
Այն դատավարական գործողությունները, որոնք պետք է պարտադիր կատարվեն գործը դա-
տաքննության նախապատրաստելու ընթացքում:

13
Հայցադիմումների կազմում

Իրավաբանական ընկերությունում, որտեղ անցկացրել եմ ինձ հանձնարարված


պրակտիկան սովորեցինք հայցադիմումների կազմում, որի արդյունքում հասկաանք, որ
հայցադիմումում պետք է նշվեն`

1) դատարանի անվանումը, որին ներկայացվում է հայցադիմումը.

2) գործին մասնակցող անձանց անունը, ազգանունը, հայրանունը, իրավաբանական անձի


անվանումը, նրանց բնակության (գտնվելու վայրի) հասցեները, այդ թվում` հայցվոր
քաղաքացու անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը` դրա առկայության
դեպքում, հայցվոր իրավաբանական անձի հարկ վճարողի հաշվառման համարը և
պետական գրանցման կամ պետական գրանցման վկայականի համարը.

3) հայցագինը, եթե հայցը ենթակա է գնահատման.

4) հանգամանքները, որոնց վրա հիմնվում են հայցապահանջները.

5) հայցապահանջները հաստատող ապացույցները.

6) բռնագանձման ենթակա կամ վիճարկվող գումարի հաշվարկը.

7) հայցվորի պահանջները, իսկ մի քանի պատասխանողների դեմ հայց հարուցելիս,


հայցվորի` նրանցից յուրաքանչյուրին ուղղված պահանջները.

8) հայցադիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը: Հայցադիմումում կարող են


նշվել նաև այլ տեղեկություններ, եթե դրանք անհրաժեշտ են վեճի ճիշտ լուծման համար,
ինչպես նաև հայցվորի միջնորդությունները: Հայցադիմումն ստորագրում է հայցվորը կամ
նրա կողմից դրա համար լիազորված ներկայացուցիչը:

Հայցադիմումը գրեու ժամանակ պետք է առաջնորդվել հետևյալ կանոններով

Հայցադիմումը գրել հնարավորինս համառոտ, հակիրճ և լակոնիկ` փորձելով


առավելագույնս մատչելի ձևով ներկայացնել Ձեր խնդրի էությունը։

14
Հայցադիմումը բաժանել կառուցվածքային հետևյալ մասերի` նկարագրական մաս
(ներկայացրեք Ձեր խնդրի նախապատմությունը), գործի լուծման համար էական
նշանակություն ունեցող փաստեր (ներկայացրեք Ձեր խնդրի անկյունաքարային փաստերը),
պատճառաբանական մաս (հիմնավորեք Ձեր իրավունքների խախտման փաստը)։
Հայցադիմումում պարտադիր ենթակա են նշման` բռնագանձման ենթակա կամ վիճարկվող
գումարի հաշվարկը, ինչպես նաև հայցվորի պահանջները, իսկ մի քանի պատասխանողների
դեմ հայց հարուցելիս, հայցվորի` նրանցից յուրաքանչյուրին ուղղված պահանջները.

Հայցադիմումի ներածական մասում (աջ կողմում ներկայացվող կողմերի տվյալները)


հավաստիորեն ներկայացրեք կողմերի բոլոր անհրաժեշտ տվյալները, քանզի դրանցից որևէ
մեկի բացակայությունը «ավտոմատ» կերպով կհանգեցնի Ձեր հայցադիմումի
վերադարձմանը։ Նախ անհրաժեշտ է տառացի կերպով ճիշտ գրել դատարանի անվանումը։

Եթե կողմերից մեկը ֆիզիկական անձ է, ապա նշվում են` անունը, ազգանունը, հայրանունը,
բնակության հասցեն, անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը` դրա
առկայության դեպքում (նույնականացման քարտի դեպքում` դրա համարը և հանրային
ծառայությունների համարանիշը): Եթե կողմերից մեկն իրավաբանական անձ է, ապա նշվում
են` իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրի հասցեն, իրավաբանական անձի
հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական գրանցման
վկայականի համարը։ Պարտադիր կերպով նշել հայցագինը, եթե հայցը ենթակա է
գնահատման։

Հայցադիմումի վերջում պատշաճ կերպով շարադրել կից ներկայացվող փաստաղթղերի


ցանկը, որոնք ունեն որևիցե առնչություն հայցադիմումի առարկայի հետ։ Ինչպես նաև
չմոռանալ, կից փաստաթղթերի շարքում գրել` հայցադիմումի պատճենը և կից
փաստաթղթերը մյուս կողմից ուղարկած լինելու անդորրագիրը, սահմանված չափով և
կարգով պետական տուրքը վճարված լինելը հավաստող փաստաթուղթ կամ դրա չափը
նվազեցնելու կամ վճարման ժամկետը հետաձգելու կամ տարաժամկետելու վերաբերյալ
միջնորդություն։ Հայցադիմումին կարող են կցվել նաև հայցապահանջները հաստատող
ապացույցներ: Եթե հայցադիմումն ստորագրված է հայցվորի ներկայացուցչի կողմից, դրան
կցվում է նաև վերջինիս` հայց հարուցելու լիազորությունները հավաստող լիազորագիրը:
Պայմանագիր կնքելուն հարկադրելու մասին հայցադիմումին կցվում է համապատասխան

15
պայմանագրի նախագիծը: Հայցադիմումն ստորագրում է հայցվորը կամ նրա կողմից դրա
համար լիազորված ներկայացուցիչը (որի լիազորագիրը ենթակա է կցման հայցադիմումին):

16
Սահմանադրական դատարան դիմելու կարգ

Այս թեման սկսեցինք քննարկելով Սահմանադրական դատարանի անգնահատելի դերը մեր


դատական և իրավական համակարգում,Սահմանադրական դատարանի կազմը,նրանց
նշանակման կարգըև Սահմանադրական դատարանի լիազորությունները: Ավելի մեծ
քննարկում եղավ կապված Սահմանադրական դատարան դիմելու կարգի հետ կապված,և թե
ովքեր կարող են դիմել Սահմանադրական դատարան:Սահմանադրական դատարանը գործը
քննում է միայն համապատասխան դիմումի առկայության դեպքում:
1. Դիմումը Սահմանադրական դատարան է ներկայացվում գրավոր՝ իրավասու անձի կողմից
ստորագրված։ Դիմումը ներկայացվում է թղթային կամ էլեկտրոնային եղանակով:

2. Դիմումում նշվում են՝

1. Սահմանադրական դատարանի անվանումը.

2. դիմողի անունը (իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը), հաշվառման


(իրավաբանական անձի դեպքում՝ գտնվելու վայրի) կամ բնակության վայրի հասցեն, եթե այն
տարբերվում է հաշվառման հասցեից. եթե դիմողը հանդես է գալիս ներկայացուցչի միջոցով՝
դիմողի ներկայացուցչի անունը, հաշվառման կամ բնակության վայրի հասցեն, եթե այն
տարբերվում է հաշվառման հասցեից.

3. Սահմանադրության այն հոդվածը, որը Սահմանադրական դատարան դիմելու հիմք է


հանդիսանում.

4. Սահմանադրական դատարան ներկայացվող խնդրանքը և դիմողի փաստարկները`


Սահմանադրության համապատասխան նորմերին կատարված հղումներով.

5. Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին և 5-րդ կետերով նախատեսված դեպքերում այն


պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի անվանումը կամ պաշտոնատար
անձի անունը, որն ընդունել է վիճարկվող ակտը.

6. դիմումին կցվող նյութերի ցանկը։

Դիմումին կցվող նյութերը

1. Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումին կցվում են՝

2. լիազորագիրը կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող այլ


փաստաթուղթ.
17
3. օտար լեզվով շարադրված բոլոր փաստաթղթերի՝ օրենքով սահմանված կարգով
վավերացված հայերեն թարգմանությունը.

4. սույն օրենքով նախատեսված դեպքերում՝ դիմումի հիմնավորվածությունը


հավաստող ապացույցները.

5. դիմողի հայեցողությամբ` գործին առնչվող այլ նյութեր:

2. Սույն օրենքի 69-րդ հոդվածում նշված գործերով դիմողը պարտավոր է Սահմանադրական


դատարան ներկայացնել նաև՝

1. օրենքով սահմանված չափով պետական տուրք վճարելու վերաբերյալ


անդորրագիրը կամ միջնորդություն պետական տուրքի վճարումից ազատելու մասին.

2. ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի այն վերջնական


դատական ակտը, որով դիմողի նկատմամբ կիրառվել է նրա կողմից վիճարկվող օրենքի
դրույթը.

3. դիմողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

4. իրավաբանական անձի պետական գրանցման կամ անհատ ձեռնարկատիրոջ


պետական հաշվառման համարը.

5. որպես ներկայացուցիչ հանդես եկող փաստաբանի անձը հաստատող և


փաստաբանի կարգավիճակի մասին հավաստող փաստաթղթի պատճենները.

6. որպես ներկայացուցիչ հանդես եկող` բարձրագույն իրավաբանական կրթություն


ունեցող անձի` անձը հաստատող փաստաթղթի և բարձրագույն իրավաբանական
կրթությունը հավաստող փաստաթղթի պատճենը:

3. Դիմումն ընդունվելուց հետո դիմող կողմի նոր նյութերն ընդունվում են միայն


Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ:

18
Մարդու իրավունքների եվրոպական դատարան

Քանի որ <<Բատիկայն իրավաբանական ընկերությունը>>իրականացնում է մարդու


իրավունքների եվրոպական դատարան դիմլու համար գանգատների կազմում,չէինք կարող
չանդրադառնալ և չուսումնասիրել ՄԻԵԴ դիմելու ճիշտ կարգը և դիմումի
բովանդակությունը:Նախ խոսեցինք դատարանի կարևորության,նշանակության ստեղծման
պատմության մասին:Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Մարդու
իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի,
ինչպես նաև դրան առընթեր Արձանագրությունների հիման վրա մշակել և 1998թ. նոյեմբերի
4-ին ընդունել է Դատարանի վարույթի կանոնները /կանոնակարգը/:

Կոնվենցիայի համակարգի բացառիկությունն այն է, որ ներքին իրավական միջոցների


սպառվելուց անմիջապես հետո, անհատը կարող է գանգատ ներկայացնել Ստրասբուրգ՝
պայմանագիր կնքած պետության կողմից ՄԻԵԿ-ի վկայակոչած կետի կամ կետերի
խախտման համար:

Եվրոպական դատարան դիմելու համար մշակված է հատուկ հրահանգ ձևաթուղթը


լրացնելու համար անգլերեն և ֆրանսերեն լեզվով (դրանք Եվրախորհրդի պաշտոնական
լեզուներն են):

Դատարանը կարող է գանգատներ ընդունել ցանկացած ֆիզիկական անձից, հասարակական


կազմակերպությունից կամ անհատների խմբից (անհատական գանգատ): Շահերի
ներկայացումը դատապաշտպանի միջոցով պարտադիր չէ, բայց խորհուրդ է տրվում:

Դատարանը ֆիզիկական անձանց և ոչ կառավարական կազմակերպության դիմումները


քննարկման կարող է ընդունել միայն այն ժամանակ, երբ սպառվել են ներպետական
պաշտպանության բոլոր միջոցները և 6 ամսվա ընթացքում` հաշվարկված ազգային
համապատասխան մարմնի վերջնական որոշման կայացման ամսաթվից: Անանուն
դիմումները քննարկման ենթակա չեն:

Յուրաքանչյուր անդամ-պետություն կարող է Դատարանին հարցադրում անել ցանկացած այլ


անդամ-պետության կողմից Կոնվենցիայի կամ դրան առընթեր արձանագրությունների
ենթադրյալ խախտման վերաբերյալ (միջպետական գանգատներ):
19
Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 33 և 34 հոդվածների համաձայն
ցանկացած բողոք պետք է ներկայացվի գրավոր ձևով և ստորագրվի դիմողի կամ նրա
ներկայացուցչի կողմից: Ոչ կառավարական կազմակերպությունից և մի խումբ մարդկանց
կողմից ներկայացված բողոքը պետք է ստորագրված լինի կազմակերպության կամ խմբի
լիազորված անձանց կողմից: Համապատասխան Պալատը կամ Կոմիտեն է որոշում, թե
բողոքը ստորագրած անձինք ունեն համապատասխան լիազորություններ:

Գանգատները կարող են ուղղված լինել միմիայն պետությունների կամ


վերջիններիս կառավարման մարմինների գործելակերպի կամ
գործողությունների դեմ: Անհատ անձանց կամ մասնավոր
կազմակերպությունների դեմ ուղղված գանգատները չեն մտնում Մարդու
իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին
եվրոպական կոնվենցիայի իրավասության ոլորտի մեջ:

Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը ստացված դիմումների շուրջ 90


%-ը անընդունելի է համարում: Այս վիճակագրությունը, ինչպես նաև՝ փորձը
հստակորեն հավաստում են, որ անհատական դիմողների մեծամասնությունը և
շատ իրավախորհրդատուներ դիմումների ընդունելիության չափանիշների ավելի
խորացված իմացության կարիք ունեն: Որպեսզի ձեր դիմումը Դատարանն
ընդունելի համարի նախևառաջ անհրաժեշտ է տրամադրել դիմումի ձևաթղթում
պահանջվող բոլոր տեղեկությունները: Դուք պետք է ներառեք դրանում, օրինակ՝
ձեր գործի փաստերի շարադրանքի ամփոփագիրը, լրացնեք իրավունքների
խախտման հայտարարագրի մասը և ապահովեք դիմումի ձևաթղթի վերջին էջի
ձեր ստորագրությամբ բնօրինակը: Դուք պետք է նաև ներառեք բոլոր հավելյալ
փաստաթղթերը, ինչպես օրինակ՝ ներպետական դատարանների որոշումները:
Ձեր դիմումը չպետք է լինի անանուն: Դուք պարտավոր եք նշել ձեր անունը,
որպեսզի ճանաչելի լինեք: Եթե չեք ցանկանում հրապարակել ձեր ինքնությունը,
ապա պետք է նշեք այդ խնդրանքը դիմումի ձևաթղթում կամ ներկայացնեք այն
հետագայում՝ առաջին իսկ հնարավորության դեպքում: Դուք պետք է շարադրեք
դրա հիմնավորումը և բացատրեք, թե ձեր ինքնության հրապարակումն ինչ
ազդեցություն կունենա ձեր համար: Միայն Դատարանն է իրավասու կայացնել
այդպիսի որոշում: Եթե ձեզ շնորհվել է անանուն հանդես գալու իրավունք, ապա
ձեզ կդիմեն ձեր անվան սկզբնատառերով կամ այլ տառանիշով: Եթե ոչ՝ ձեր
անունը կնշվի այն բոլոր փաստաթղթերում, որոնք առցանց հրապարակվում են
20
Դատարանի HUDOC տվյալների բազայում: Հիշեցնում ենք, որ Դատարանի
կանոնակարգի 47 կանոնին առնչվող բոլոր փաստաթղթերը զետեղված են
Դատարանի կայքի «Դիմող » խորագրի ներքո:Անհրաժեշտ է դիմումի լրացված
ձևաթուղթն ուղարկել մինչև 6-ամսյա ժամկետի ավարտը: 6-ամսյա ժամկետը
դադարում է ընթանալ միայն դիմումի լրացված ձևաթղթի ներկայացման պահից:
Դուք պետք է դիմումի ձևաթուղթը փոստով ուղարկեք 6-ամսյա ժամկետի
ընթացքում հնարավորինս շուտ: 6-ամսյա ժամկետը սկսվում է հաշվարկվել
ներպետական միջոցների սպառման ընթացքում ներպետական վերջնական
որոշման ամսաթվից սկսած: Եթե ներպետական վերջնական որոշման
ամսաթիվը հունվարի 20-ն է, դուք դիմումի ձևաթուղթը պետք է ուղարկեք մինչև
հուլիսի 20-ի կեսգիշերը: 6-ամսյա ժամկետի վերջին օրը, նույնիսկ եթե այն ոչ
աշխատանքային՝ հանգստի կամ տոն օր է, չի տեղափոխվում այլ օր: Հաշվի
առեք, որ թիվ 15 արձանագրության ուժի մեջ մտնելով 6-ամսյա ժամկետը
կկրճատվի դառնալով 4-ամսյա ժամկետ: Ինչ վերաբերում է ներպետական
միջոցների սպառման հանգամանքին, ապա դուք պետք է օգտագործեք
ներպետական այն բոլոր միջոցները, որոնք կարող են ապահովել ձեր խախտված
իրավունքների պաշտպանությունը: Որպես կանոն, դա կարող է լինել այն բողոքը,
որը ներկայացվում է քաղաքացիական, քրեական կամ ադմինիստրատիվ
դատարան, շարունակելով բողոքարկումը ավելի բարձր դատական ատյան:
Օրինակ՝ վճռաբեկ կամ սահմանադրական դատարան, եթե այն առկա է: Դուք
պետք է հաշվի առնեք նաև ներպետական օրենսդրության պահանջները: Եթե ձեր
բողոքը լուծում չի ստացել ներպետական դատարանի կողմից այն պատճառով, որ դուք բաց
եք թողել ներպետական օրենսդրությամբ նախատեսված ժամկետը, ապա ձեր գանգատը
Դատարանը կարող է անընդունելի համարել: Եվ վերջապես՝ Կոնվենցիայի խախտման
մասին մեզ ներկայացված ձեր գանգատը պետք է նախապես, ըստ էության, ներկայացված
լինի ազգային դատարաններ ներկայացրած ձեր բողոքներում: Ձեր դիմումը կարող է
անընդունելի համարվել Դատարան դիմելու իրավունքի չարաշահման պատճառով։ Սա այն
դեպքն է, երբ դուք ապատեղեկացնում եք Դատարանին դիմումն ուղարկելով կեղծ անվամբ
կամ կեղծելով որոշ փաստաթղթեր կամ երբ դուք չեք տեղեկացրել Դատարանին ձեր գործին
առընչվող այնպիսի կարևոր փաստի մասին, որն էական նշանակություն ունի ձեր գործի
քննության համար կամ Դատարանում գործի քննության ընթացքում տեղի ունեցած այնպիսի
նոր զարգացման մասին, ինչպիսին է, օրինակ՝ ձեր օգտին ներպետական դատարանի
կայացրած վճիռը: Ձեր դիմումը կարող է անընդունելի համարվել ձեր կողմից վիրավորական
21
արտահայտություն օգտագործելու կամ հաշտության բանակցության գաղտնիությունը
խախտելու դեպքում: Ձեր դիմումը կարող է անընդունելի համարվել, եթե Դատարանը
նախկինում քննել է ձեր ներկայացրած՝ նույն փաստերին և նույն բողոքներին վերաբերող
դիմում: Նույնը վերաբերում է այնպիսի դիմումին, որն էականորեն նույնն է, ինչ այն գործը,
որը ներկայացրել եք այլ միջազգային ատյան, օրինակ՝ ՄԱԿ-ի Մարդու Իրավունքների
Կոմիտե Դուք կարող եք բողոքարկել միայն այն խախտումը, որից տուժել եք: Դուք կարող եք
լինել անմիջական տուժող այն դեպքերում, երբ, օրինակ՝ դուք բանտում տուժել եք արգելված
վերաբերմունքից, ինչը չի ճանաչվել կամ դատապարտվել ներպետական դատարանի կողմից:
Կամ եթե դուք չեք ստացել բավարար փոխհատուցում այդ խախտման դիմաց: Դուք կարող եք
լինել նաև անուղղակի տուժող այն դեպքում, երբ, օրինակ՝ անմիջական տուժողը մահանում է
նախքան դիմումը Դատարանին ներկայացնելը, և դուք, որպես մերձավոր ազգական,
շահագրգռված եք ձեր ազգականի մահվան կամ անհետացման դեպքով իրավական
գործընթաց նախաձեռնելու հարցում: Սակայն, եթե ձեր գանգատը բավարար առնչություն
չունի մահվան կամ անհետացման հետ, ձեզ տուժողի կարգավիճակ շնորհելը կարող է
մերժվել: Դուք կարող եք լինել պոտենցիալ տուժող այն դեպքերում, երբ, օրինակ՝ դուք
օտարերկրացի եք, ում վտարման որոշումն արդեն կայացվել է, սակայն դեռ ի կատար չի
ածվել, իսկ այդ կատարումը կարող է հանգեցնել ընդունող պետությունում անմարդկային
կամ նսեմացնող վերաբերմունքի կամ խոշտանգումների: Եվ վերջապես, երբ տուժողը
մահանում է Դատարանում գործի վարույթի ընթացքում, և դուք նրա ժառանգը կամ
մերձավոր ազգականն եք, ապա կարող եք հանդես գալ նրա փոխարեն դիմողի
կարգավիճակում, շարունակելով դատավարությունը՝ Դատարանին հայտնելով ձեր
շահագրգռվածության մասին:

Ձեր կողմից բողոքարկվող խախտումը պետք է կատարված լինի պատասխանող պետության


կողմից կամ որևէ կերպ դրան վերագրելի լինի: Ձեր դիմումը կարող է անընդունելի համարվել
պատասխանող կողմի կապակցությամբ.

- եթե այն ներկայացվել է անհատի դեմ,

- եթե այն ներկայացվել է Կոնվենցիան կամ իր կից Արձանագրությունները չվավերացրած


պետության դեմ,

22
- եթե այն ներկայացվել է Կոնվենցիային չմիացած միջազգային կազմակերպության դեմ,
ինչպես օրինակ՝ Եվրոպական Միության հաստատությունները:

Այն դեպքում, եթե Ձեր բողոքը ԵՄ անդամ պետության դեմ է, ապա դիմումը կարող է
անընդունելի համարվել, եթե այն վերաբերում է դրա կողմից ԵՄ իրավունքի կիրառմանը:
Դուք կարող եք դիմում ներկայացնել, եթե դուք անհատ եք կամ ոչկառավարական
կազմակերպություն, օրինակ՝ հասարակական կազմակերպություն կամ մասնավոր
ընկերություն: Դուք կարող եք դիմում ներկայացնել անկախ ձեր ազգությունից, ձեր
ներգաղթյալի կարգավիճակից կամ ձեր գործունակությունից:

Ձեր կողմից բողոքարկվող իրավախախտումը պետք է տեղի ունեցած լինի Կոնվենցիայի


անդամ պատասխանող պետության կամ այդ պետության կողմից վերահսկվող տարածքում:
Օրինակ՝ պատասխանող պետությունը կարող է պատասխանատու լինել արտերկրում իր
դիվանագիտական և հյուպատոսական անձնակազմի գործողությունների համար՝
դիվանագիտական առաքելության սահմաններում, որտեղ նրանք իշխանություն և
վերահսկողություն են իրականացնում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ իրենց պետության
վարչական տարածքից դուրս: Դուք պետք է վկայակոչեք այն իրավունքը, որը պաշտպանված
է Կոնվենցիայով կամ իր կից Արձանագրություններով, ինչպես օրինակ՝ կյանքի իրավունքը
կամ վնասի փոխհատուցման իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի
իրավունքը: Ձեր դիմումը կարող է մերժվել գործի բուն առարկայի՝ Կոնվենցիայի հետ
անհամատեղելիության հիման վրա: Եթե, օրինակ՝ դուք պահանջում եք վարորդական
իրավունք ստանալու իրավունք կամ պայմանավորվող պետություններ մուտք գործելու և
բնակվելու իրավունք, չլինելով տվյալ պետությունների քաղաքացի : Ձեր բողոքը պետք է
համընկնի ձեր կողմից վկայակոչվող իրավունքի, ինչպես օրինակ՝ արդար դատաքննության
իրավունքի, անձնական և ընտանեկան կյանքի իրավունքի, սեփականության պահպանման
իրավունքի կիրառման ոլորտին: Այդպես օրինակ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի շրջանակում
արդար դատաքննության երաշխիքները չեն վերաբերում ապաստանի կամ արտաքսման
ընթացակարգերին կամ հարկային պարտականությունների ընթացակարգերի
մեծամասնությանը:

Ձեր դիմումը կարող է հայտարարվել անընդունելի, եթե դուք էական վնաս չեք կրել: Դա
կարող է լինել երբ ձեր պահանջի ֆինանսական տարրը էական չէ: Օրինակ, եթե դուք

23
բողոքում եք 34 եվրոյի չափով վճռի չկատարման դեմ կամ աշխատավարձի պարտքի դիմաց
պահանջում եք 200 եվրո: Իրավունքի խախտումը պետք է հասնի փոխհատուցման պահանջի
նվազագույն մակարդակի՝ միջազգային դատարանի կողմից քննարկումը երաշխավորելու
համար: Այսուհանդերձ, այդ չափանիշների շրջանակում կան երկու երաշխիքային դրույթներ.
նախ, երբ մարդու իրավունքների պաշտպանությունը պահանջում է ըստ էության քննություն:
Այսպես՝ մի գործում, որում վիճարկվող գումարը միայն 17 եվրո էր, Դատարանը որոշեց, որ
անհրաժեշտ է սկզբունքային վճիռ, քանի որ սա առաջին դեպքն էր ազգային օրենքի
փոփոխությունից հետո: Երկրորդ երաշխիքային դրույթը պահանջում է, որ ձեր գործը
պատշաճ կերպով ուսումնասիրված լինի ներպետական դատարանի կողմից: Այսպես՝ մի
դեպքում Դատարանը հայտարարել է 70 եվրոի առնչությամբ դիմումը ընդունելի, քանի որ
ներքին օրենսդրությունը չի ապահովում արդյունավետ պաշտպանություն: Պետք է նկատի
ունենալ, որ թիվ 15 Արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո երկրորդ երաշխիքային
դրույթը կվերացվի: Ձեր դիմումը կարող է ակնհայտորեն անհիմն հայտարարվել նույնիսկ այն
դեպքում, երբ պաշտոնական թույլատրելիության մինչ այժմ նշված բոլոր չափանիշները
բավարարված են: Օրինակ՝ երբ ձեր հայտը չի բացահայտում իրավախախտումը, կամ, եթե
կարգավորված կամ տարածված նախադեպային իրավունքը նմանատիպ կամ նույնանման
իրավիճակներում ևս չի հայտնաբերել որևէ իրավախախտում: Ձեր դիմումը կարող է
ակնհայտորեն անհիմն լինել, եթե դուք չեք տրամադրել ձեր կողմից բարձրացված փաստերին
և իրավական փաստարկներին աջակցող բավարար ապացույցներ: Օրինակ՝ եթե դուք չեք
կարող բացատրել, թե ինչու է խախտվել ձեր կողմից վկայակոչված Կոնվենցիաի հոդվածը:
Ձեր դիմումը կարող է հայտարարվել անընդունելի, երբ այն այնքան խառն է շարադրված, որ
դատարանի կողմից օբյեկտիվորեն անհնար է իմաստային պատճառաբանություն տալ ձեր
բողոքներին: Նույնը վերաբերում է նաև բոլոր արհեստական բողոքներին, որոնք հստակ
հորինված են կամ որոնք ակնհայտորեն հակասում են ողջախոհությանը: Ի եզրափակումն,
գործերի վարույթը Ստրասբուրգի Դատարանում անվճար է: Դուք, գոնե նախնական
փուլերում, փաստաբանի կողմից ներկայացվելու կարիք չունեք, և ձեր դիմումը կարող եք
ներկայացնել անդամ պետություններից որևէ մեկի լեզվով: Նկատի ունեցեք, որ ձեր դիմումը
անընդունելի ճանաչելու դեմ բողոքարկման կարգ գոյություն չունի: Եթե ձեր գործը
հստակորեն անընդունելի է, Դատարանը ձեզ այդ մասին գրավոր կտեղեկացնի սահմանված
ժամկետում: Եթե ձեր դիմումը ընդունելի է, Դատարանը այնուհետև կորոշի թե

24
Կոնվենցիայով սահմանված ձեր իրավունքները արդյոք խախտվե՞լ են: Դատարանի
որոշումները եւ վճիռները մեծամասամբ հրապարակված են իր HUDOC տվյալների
բազայում:3 Ձեր դիմումը Դատարանի կողմից ընդունելի համարվելու լավագույն
հնարավորություններ ունենալու համար խնդրում ենք հաշվի առնել ընդունելիության բոլոր
նշված չափանիշները: Ինչպես նաև՝ մի հապաղեք ստուգել դատարանի HUDOC տվյալների
բազան, դատարանի կայքը, ինչպես նաև՝ դատարանի կողմից հրատարակվաղ այլ
հրապարակումները, օրինակ՝ ընդունելիության չափանիշների ուղեցույցը,4 որը դուք կարող
եք գտնել Դատարանի կայքում:

25
Պրակտիկայի ընթացքում ձեռք բերված գիտելիքները և փորձի վերաբերյալ
առաջարկություններ և եզրահանգումներ

Համալսարանի կողմից կազմակերպված այս պրակտիկան օգնեց ինձ ավելի և ավելի


ամրապնդել իմ համալսարանում ստացած գիտելիքները, անգամ օգնեց ընտրել հստակ
ուղղվածություն հետագա մասնագիտացման հետ կապված, քանր ուր երբ
համալսարանում լուծում էինք քրեական իրավունքից խնդիրներ, մեզ համար հետաքրքիր
էր, սակայն պրակտիկայի շրջանակնեում տեսնում ենք մեկ այլ պատկեր քրեական
իրավունքի բնագավառի ետ կապված: Բատիկյան իրավաբանական ընկերությունը
հագեցած էր պրոֆեսիոնալ թիմով, որտեղ բանիմաց փաստաբանները մեզ հստակ
ուղղություններ էին ցույց տալիս, որը հետագայում մենք կարող ենք օգտագործել մեր
իսկ կարիեռան կերտելու հարցում:

Պրակտիկայի վերաբերյալ առաջարկությունս կապված է ընդհանուր պրակտիկայի


նշանակման հետ, առաջարկս կայանում է նրանում, որ կցանկանայի որ 1-ին կուսրց սկսած
ուսանողը մասնակցություն ունենա ոլորտում ընթացող զարգացումներին, քանի որ
տեսական գիտելիքները աշխատաշուկայում ավելի քիչ գնահատելի են քան գործնականը,
իսկ երբ առաջին կուսրսից ուսանողը ինտեգրվի իրավաբանական հասարակության մեջ,
որը պրակտիկայով է հիմնավորվում այդ դեպքում կունենանք ավելի կայուն
իրավաբանական հասարակություն:

26

You might also like