Professional Documents
Culture Documents
123933
123933
2023
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 10-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ
նախագահող Ռ. Հակոբյան
զեկուցող Լ. Հակոբյան
Հ. Բեդևյան
Ք. Մկոյան
ՊԱՐԶԵՑ
դատավարության օրենսգրքի 3 -րդ հոդվածի 1 -ին մասը, 1 0 -րդ հոդվածը, 6 8 -րդ հոդվածի 1 -ին մասը, ՀՀ քրեական
դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր,
քանի որ ձերբակալված կամ կալանավորված անձանց ընտրելու կամ ընտրվելու իրավունքի կարգավորումը հանդիսանում է
հանրային իրավահարաբերություններից առաջացող վեճ և պետք է դիտարկվի անձի սահմանադրական իրավունքի`
ընտրելու և ընտրվելու իրավունքների իրացման տեսանկյունից, ուստի այն պետք է կարգավորվի վարչական
դատավարության կարգով:
Վերաքննիչ դատարանի որոշմամբ դատական պաշտպանության իրավունքի և գործերի առարկայական ընդդատության
առնչությամբ տրվել են այնպիսի մեկնաբանություններ, որոնք չեն բխում ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նախկինում`
22.04.2016 թվականի թիվ ՎԴ/1621/05/14, 27.11.2015 թվականի թիվ ՎԴ/4901/05/11 վարչական գործերով, 03.12.2010
թվականի թիվ ԵԱՔԴ/1369/02/09 քաղաքացիական գործով որոշումներով տրված մեկնաբանություններից:
Վերաքննիչ դատարանը սույն գործի փաստերը բավարար կերպով չի ուսումնասիրել, որի հետևանքով եկել է այն
եզրահանգման, որ հայցվորի կողմից բողոքարկվել է նախաքննություն իրականացնող մարմնի որոշումը, մինչդեռ սույն
դեպքում հայցապահանջը վերաբերում է ընտրական իրավունքի իրացման հնարավորություն ստեղծելուն: ՀՀ քրեական
դատավարության օրենսգրքով սահմանված չէ նշված հարցի լուծումը վարույթն իրականացնող մարմնին վերապահելու
վերաբերյալ կարգավորում, մինչդեռ Դատարանը և Վերաքննիչ դատարանը գտնում են, որ տվյալ հարցի կարգավորումը
հնարավոր չէ վարչական դատավարության կարգով, ուստի ակնհայտ է, որ տվյալ պարագայում առկա է իրավունքի
զարգացման խնդիր:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 15.02.2022 թվականի
«Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ` վերացնելով Դատարանի 24.12.2021
թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ
վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն
հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-
ին մասի, 63-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի, 10-րդ հոդվածի,
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2 9 0 -րդ հոդվածի խախտման հետևանքով առերևույթ առկա է մարդու
իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված
պատճառաբանություններով:
Սույն դեպքում Վճռաբեկ դատարանի խնդիրն է մարդու իրավունքների ու ազատությունների հիմնարար խախտումները
վերացնելու իր սահմանադրական գործառույթի շրջանակներում պարզել. արդյո՞ք խնդրո առարկա վեճն ընդդատյա է ՀՀ
վարչական դատարանին:
Սույն գործով Մամիկոն Ասլանյանը, 23.12.2021 թվականին դիմելով Դատարան, պահանջել է պարտավորեցնել
Համապատասխանողներին ապահովելու 05.12.2021 թվականի ընտրությունների արդյունքների հիման վրա ընտրված և
ձևավորված Վանաձոր համայնքի ավագանու առաջին նիստին Մամիկոն Ասլանյանի մասնակցությունը և Վանաձոր
համայնքի ղեկավարի ընտրություններին մասնակցելու և քվեարկելու իրավունքը:
Դատարանը 2 4 . 1 2 . 2 0 2 1 թվականի որոշմամբ Մամիկոն Ասլանյանի հայցադիմումի ընդունումը մերժել է այն
հիմնավորմամբ, որ հայցապահանջը փաստացի ուղղված է նախաքննության մարմնի որոշման և (կամ) գործողությունների
բողոքարկմանը, որը դուրս է ՀՀ վարչական դատարանի ընդդատության սահմաններից, և ներկայացված պահանջի (բողոքի)
նկատմամբ կիրառելի են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված քրեադատավարական բողոքարկման
ընթացակարգերը, մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածը:
Վերաքննիչ դատարանը 15.02.2022 թվականի որոշմամբ Մամիկոն Ասլանյանի վերաքննիչ բողոքը մերժել է` հիմնավոր
համարելով Դատարանի եզրահանգումն առ այն, որ ներկայացված պահանջը վարչական դատավարության կարգով
դատարանում քննության ենթակա չէ, քանի որ հայցապահանջը փաստացի ուղղված է նախաքննության մարմնի որոշման և
(կամ) գործողությունների բողոքարկմանը, որը դուրս է ՀՀ վարչական դատարանի ընդդատության սահմաններից:
Ըստ այդմ` Դատարանը և Վերաքննիչ դատարանը գտել են, որ հայցադիմումի ընդունումը ենթակա է մերժման ՀՀ
վարչական դատավարության օրենսգրքի 8 0 -րդ հոդվածի 1 -ին մասի 1 -ին կետի հիմքով, այն է` հայցը ենթակա չէ
դատարանում քննության:
Վճռաբեկ դատարանը, Դատարանի և Վերաքննիչ դատարանի դիրքորոշումների ու եզրահանգումների
հիմնավորվածությունը գնահատելու համար անհրաժեշտ է համարում պարզել.
- արդյո՞ք սույն գործով վեճը ծագել է հանրային իրավահարաբերությունից,
- ըստ այդմ` արդյո՞ք առկա են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 2 -րդ մասով սահմանված
բացառությունները, մասնավորապես` արդյո՞ք խնդրո առարկա գործը սահմանադրաիրավական կամ քրեաիրավական
հարաբերություններից բխող գործ է:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ սույն գործով Համապատասխանողների և հայցվոր Մամիկոն Ասլանյանի միջև
ծագած իրավահարաբերությունը հանրային բնույթի է` հաշվի առնելով, որ.
- Համապատասխանողները հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտներ են, որոնք իրացնում են
օրենքով սահմանված իրենց հանրային իշխանական լիազորությունները,
- Համապատասխանողներն իրենց հանրային իշխանական լիազորություններն իրականացնում են հայցվորի ընտրական
իրավունքի կապակցությամբ, և իրենց վարքագծով առաջացնում ուղղակի փաստական հետևանքներ հայցվորի համար:
Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 1 0 -րդ հոդվածի 2 -րդ մասով
սահմանված բացառություններին, նախ արձանագրում է, որ հայցվորի ընտրական իրավունքի պաշտպանությունը ՀՀ
Սահմանադրության 168-րդ հոդվածով սահմանված` ՀՀ սահմանադրական դատարանի լիազորությունների տիրույթում չէ:
Ինչ վերաբերում է Դատարանի և Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշմանը, որ սույն դեպքում կիրառելի են
քրեադատավարական բողոքարկման ընթացակարգերը, Վճռաբեկ դատարանը նշված դիրքորոշումը հիմնավոր չի համարում
հետևյալ պատճառաբանությամբ.
Նախկին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 1 0 3 -րդ հոդվածի 1 -ին մասի համաձայն` քրեական վարույթն
իրականացնող մարմնի գործողությունները և որոշումները կարող են սույն օրենսգրքով սահմանված կարգով բողոքարկվել
դատավարության մասնակիցների կողմից: Քննիչի և հետաքննության մարմնի աշխատակցի գործողությունները և
որոշումները կարող են բողոքարկվել համապատասխան դատախազին, դատախազի որոշումները և գործողությունները`
վերադաս դատախազին, դատարանինը` վերադաս դատարան: Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում քրեական
հետապնդման մարմնի գործողությունները և որոշումները կարող են բողոքարկվել դատարան:
Նախկին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2 7 8 -րդ հոդվածի 2 -րդ մասը (որը վերաբերում է դատական
վերահսկողության ոլորտին) սահմանում էր. «Դատարանը, սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով, քննում է
հետաքննության մարմինների, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող
մարմինների որոշումների և գործողությունների օրինականության վերաբերյալ բողոքները»:
Նախկին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հետաքննության մարմնի
աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` սույն
օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան
կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ
անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե
նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից:
ՀՀ սահմանադրական դատարանը, քննելով Նախկին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին և
5-րդ մասերի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը, Նախկին ՀՀ քրեական
դատավարության օրենսգրքի, վերջինիս` «Դատական վերահսկողությունը մինչդատական վարույթի նկատմամբ»
վերտառությունը կրող 3 9 -րդ գլխի նորմերի համալիր վերլուծության արդյունքում 07.12.2009 թվականի թիվ ՍԴՈ-844
(այսուհետ` Սահմանադրություն), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված
իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե`
ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,
բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է
ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով.(...):
Հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի բովանդակությունը` Վճռաբեկ դատարանն
արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության կարգով վարչական դատարան դիմելու իրավունք ունի յուրաքանչյուր
ոք, ով համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական
ակտով, գործողությամբ կամ անգործությամբ խախտվել է կամ անմիջականորեն կարող է խախտել իր ընտրելու և (կամ)
ընտրվելու իրավունքը, ներառյալ, եթե` խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքի իրականացման համար, չեն ապահովվել
անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքի իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության,
միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով:
Ըստ այդմ` արձանագրելով, որ հայցվորը դատական պաշտպանության է դիմել ընդդեմ պաշտոնատար անձի այն
անգործության, որով, հայցվորի գնահատմամբ, խոչընդոտներ են հարուցվել իր ընտրական իրավունքի իրականացման
համար` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցվորի ընտրական իրավունքի պաշտպանությունը ենթակա է իրացման
վարչադատավարական կարգով:
Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործն ընդդատյա է ՀՀ վարչական դատարանին, և
առկա չէ հայցադիմումի ընդունումը մերժելու` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին
կետով նախատեսված հիմք:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, կայացնելով «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշում ՀՀ
վարչական դատավարության օրենսգրքի 8 0 -րդ հոդվածի 1 -ին մասի 1 -ին կետի հիմքով, սահմանափակել է Մամիկոն
Ասլանյանի դատարանի մատչելիության իրավունքը, ինչի արդյունքում խաթարվել է դատական պաշտպանության և արդար
դատաքննության իրավունքների բուն էությունը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նկատել, որ սույն դեպքում, գործողության կատարման
հայց ներկայացնելու նախապայմանները բավարարված են ոչ բոլոր Համապատասխանողների դեմ ներկայացված պահանջի
առնչությամբ:
Այսպես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործողության կատարման
հայցով հայցվորը կարող է պահանջել կատարելու որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալու այնպիսի
գործողություններից, որոնք ուղղված չեն վարչական ակտի ընդունմանը:
Նույն օրենսգրքի 72-րդ հոդվածի 1 -ին մասի 3 -րդ կետի համաձայն` գործողության կատարման հայցի դեպքում հայց
կարող է ներկայացվել (...) ա. մեկամսյա ժամկետում` վարչական մարմնի կողմից գործողության կատարումը մերժելու մասին
իրազեկվելու պահից, բ. երկամսյա ժամկետում այն պահից, երբ լրացել է հայցվող գործողության կատարման համար
սահմանված ժամկետը (...):
Վերը նշված նորմերի համադրված վերլուծությունից բխում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ
հոդվածի 1 -ին մասի հիմքով գործողության կատարման հայց ներկայացնելու անհրաժեշտ նախապայմանը տվյալ
գործողության հայցումն է իրավասու վարչական մարմնից: Անձի մոտ գործողության կատարման հայց ներկայացնելու
իրավունքը ծագում է, եթե նա սկզբնապես տվյալ գործողության կատարման պահանջով դիմել է վարչական մարմնին, որի
կողմից, սակայն, տվյալ գործողությունը չի կատարվել: Ըստ այդմ` գործողության կատարման հայց ներկայացնելիս
հայցվորից պահանջվում է ներկայացնել բավարար ապացույցներ գործողության կատարման հայց ներկայացնելու նշյալ
նախապայմանի առկայությունը, այն է` տվյալ գործողությունը կատարելու պահանջով պատասխանող վարչական մարմնին
դիմելու փաստը հիմնավորող պատշաճ ապացույցներ:
Սույն դեպքում Մ. Ասլանյանի հայցը ներկայացված է ընդդեմ Համապատասխանողներ ՀՀ գլխավոր դատախազության,
ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության և ՀՀ արդարադատության նախարարության:
Գործում առկա է հայցադիմումին կից Դատարան ներկայացված` փաստաբաններ Լ. Սահակյանի և Ե. Վարոսյանի` ՀՀ
գլխավոր դատախազին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահին, ՀՀ արդարադատության նախարարին և ՀՀ կենտրոնական
ընտրական հանձնաժողովին հասցեագրված 22.12.2021 թվականի թվագրմամբ դիմումը, որով միջնորդել են ձեռնարկել
համապատասխան միջոցներ` Մ. Ասլանյանի մասնակցությունն ավագանու նիստին ապահովելու ուղղությամբ (հատոր 1,
գ.թ. 36-37):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախ` հայցադիմումին կից չի ներկայացվել որևէ ապացույց փաստաբաններ Լ.
Սահակյանի և Ե. Վարոսյանի` հայցվոր Ա. Ասլանյանի ներկայացուցիչը լինելու փաստի վերաբերյալ, բացի այդ` գործում
առկա չէ որևէ ապացույց` Լ. Սահակյանի և Ե. Վարոսյանի դիմումը դրա հասցեատեր պետական մարմիններում
մուտքագրված լինելու փաստի վերաբերյալ: Ըստ այդմ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ փաստաբաններ Լ.
Սահակյանի և Ե. Վարոսյանի դիմումը չի կարող դիտարկվել որպես պատշաճ ապացույց այդ դիմումի հասցեատեր
պետական մարմիններից խնդրո առարկա գործողությունը հայցելու փաստի վերաբերյալ:
Գործում առկա է հայցադիմումին կից ներկայացված` ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության
ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ Վ. Մխիթարյանի` Մամիկոն
Ասլանյանի ներկայացուցիչ Ռ. Հակոբյանի միջնորդության հիման վրա ընդունված 22.12.2021 թվականի «Միջնորդությունը
քննության առնելու մասին» որոշումը (հատոր 1 , գ.թ. 38-39): Ըստ նշված որոշման` 22.12.2021 թվականին Մ. Ասլանյանի
պաշտպան Հակոբյանից ստացվել է միջնորդություն, որով խնդրել է ապահովել Մ. Ասլանյանի ընտրելու և ընտրվելու
իրավունքի իրացումը, այն է` 24.12.2021 թվականի Մ. Ասլանյանին քրեակատորողական հիմնարկից տեղափոխել Վանաձորի
համայնքապետարանի վարչական մասնաշենքի դահլիճ, որտեղ կայանալու է ավագանու առաջին նիստը: 22.12.2021
թվականի «Միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմամբ միջնորդությունը մերժվել է: Նշված որոշումը Մ.
Ասլանյանի ներկայացուցիչ Ռ. Հակոբյանի կողմից բողոքարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն, և ՀՀ գլխավոր
դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ,
առաջին դասի խորհրդական Ն. Մովսիսյանը 27.12.2021 թվականին բողոքը մերժելու մասին որոշում է կայացրել (հատոր 1,
գ.թ. 74-80): Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 24.12.2021 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին»
որոշումը կայացնելու պահի դրությամբ 27.12.2021 թվականի որոշումը դեռևս ընդունված չէր:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ ԱՆ քրեակատարողական
ծառայության և ՀՀ արդարադատության նախարարության դեմ ներկայացված հայցապահանջների մասով գործում առկա չեն
ապացույցներ 24.12.2021 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը կայացնելու պահի դրությամբ
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6 8 -րդ հոդվածի 1 -ին մասի հիմքով գործողության կատարման հայց
ներկայացնելու անհրաժեշտ նախապայմանի առկայության, այն է` խնդրո առարկա գործողության կատարումը ՀՀ գլխավոր
դատախազությունից, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից և ՀՀ արդարադատության նախարարությունից
հայցելու փաստի վերաբերյալ: Ըստ այդմ` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Դատարանի կողմից քննարկման
առարկա պետք է դարձվի ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության և ՀՀ
արդարադատության նախարարության դեմ ներկայացված հայցապահանջների մասով հայցադիմումը վարույթ ընդունելու
հնարավորության հարցը` պայմանավորված գործողության կատարման հայց ներկայացնելու նախապայմանների
առկայությամբ կամ բացակայությամբ:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական
դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու և
նոր դատական ակտ կայացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ, 171-րդ հոդվածներով և 172-
րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 15.02.2022 թվականի «Վերաքննիչ
բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ. վերացնել ՀՀ վարչական դատարանի 24.12.2021
թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
նախագահող Ռ. Հակոբյան
զեկուցող Լ. Հակոբյան
Հ. Բեդևյան
Ք. Մկոյան
http://datalex.am/?app=AppCaseSearch&case_id=38562071809968919