You are on page 1of 9

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

ՓՈԽՆԱԿ ՄԱՅՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՄԱՏՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Երկու հազար քսաներեք թվականի նոյեմբերի քսանչորսին


Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ԿԱՐԵՆ ԱՐԹՈՒՐԻ ՍԻՄՈՆՅԱՆԸ


(այսուհետ` Պատվիրատու), մի կողմից, և

«ԱՐՆԻ ԼԵԳԱԼ ԷՅԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ


(այսուհետ՝ Կատարող)՝ ի դեմս տնօրեն ՆԻԿՈԼԱՅ ՅՈՒՐԻԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ, որը
գործում է ընկերության կանոնադրության հիման վրա, մյուս կողմից, իսկ

յուրաքանչյուրը՝ կողմ (այսուհետ՝ Կողմ), միասին՝ կողմեր (այսուհետ՝ Կողմեր), կնքեցին


փոխնակ մայր տրամադրելու և իրավաբանական ծառայություններ մատուցելու մասին
սույն պայմանագիրը (այսուհետ՝ Պայմանագիր) հետևյալի մասին.

I. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

1. Կատարողը պարտավորվում է Պատվիրատուին մատուցել Պայմանագրի 2-րդ կետով


նախատեսված ծառայությունները (այսուհետ՝ Ծառայություններ), իսկ Պատվիրատուն
պարտավորվում է Պայմանագրով սահմանված կարգով և չափով վճարել
Ծառայությունների համար:
2. Պայմանագրով Կատարողը պարտավորվում է Պատվիրատուին մատուցել հետևյալ
Ծառայությունները՝
1) Պայմանագրով սահմանված ժամկետում և թվով Պատվիրատուին ներկայացնել
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ1 նախատեսված չափանիշներին
համապատասխանող փոխնակ մայրերի (այսուհետ՝ Փոխնակ մայր) տվյալներ.
2) տրամադրել իրավաբանական խորհրդատվություն վերարտադրողական առողջության
պահպանման, վերարտադրողական իրավունքի ապահովման,
վերարտադրողականության ոլորտում տեխնոլոգիաների կիրառման կարգի ու
պայմանների, ինչպես նաև դրանց հետ կապված այլ հարաբերությունների վերաբերյալ.
3) կազմել «ՓՈԽՆԱԿ ՄՈՐ» ծրագրի իրականացման համար իրավաբանական բնույթի
անհրաժեշտ փաստաթղթեր.
4) կատարել «ՓՈԽՆԱԿ ՄՈՐ» ծրագրի իրականացման համար անհրաժեշտ հարցումներ.
5) ստանալ «ՓՈԽՆԱԿ ՄՈՐ» ծրագրի իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթեր,
այդ թվում՝ պետական և ոչ պետական մարմիններից, այդ թվում՝ նոտարական
գրասենյակից և քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունից.

1
«Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման կարգը, մեթոդների
տարատեսակներն ու բժշկական գործելակերպը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության
Կառավարություն 2013 թվականի մարտի 7-ի թիվ 214-Ն որոշմաբ է սահմանված փոխնակ մորը
համապատասխանող չափանիշները։

Պատվիրատու _____________________ Կատարող _____________________


ստորագրություն ստորագրություն
էջ 1/8
6) կազմել Փոխնակ մոր հետ կնքվող վերարտադրողականության օժանդակ
տեխնոլոգիաների կիրառման մասին պայմանագրի (այսուհետ՝ Փոխնակ մոր
պայմանագիր) նախագիծ.
7) ներկայացնել Պատվիրատուի շահերը նոտարական գրասենյակում.
8) ներկայացնել Պատվիրատուի շահերը քաղաքացիական կացության ակտերի գրանցման
մարմնում.
9) կազմակերպել Փոխնակ մոր պայմանագրով նախատեսված փոխհատուցումների
վճարումները.
10) Փոխնակ մոր պայմանագրով նախատեսված կարգով ստուգել Փոխնակ մոր կողմից
Փոխնակ մոր պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը, իսկ
խախտում արձանագրելու դեպքում կազմակերպել Փոխնակ մոր պայմանագրի լուծումը,
Փոխնակ մոր կողմից ստացված դրամական միջոցների և պատճառված վնասի
հատուցումը, այդ թվում՝ դատական կարգով.
11) մասնակցել բժշկական փորձաքննություններին։
3. Պատվիրատուի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված
չափանիշներից դուրս Փոխնակ մոր վերաբերյալ լրացուցիչ չափանիշներ պահանջելու
դեպքում Կողմերի միջև կնքվում է լրացուցիչ համաձայնագիր՝ սահմանելով
Ծառայությունների լրացուցիչ արժեք։
4. Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն Փոխնակ մոր վերաբերյալ
սահմանված են հետևրյալ չափանիշները՝ փոխնակ մոր տարիքը չպետք է գերազանցի
36 (երեսունվեց) տարեկանը, նախկինում առնվազն մեկ անգամ ծննդաբերել է և
սահմանված կարգով ենթարկվել է բժշկագենետիկական հետազոտության, որի
արդյունքում չեն հայտնաբերվել փոխնակ մայր լինելու հակացուցումներ:
5. Կատարողը Ծառայությունները մատուցում է աշխատանքային օրերին՝ երկուշաբթի
օրվանից մինչև ուրբաթ օրը՝ ժամը 10:00 մինչև ժամը 19:00, բացառությամբ
Պայմանագրով նախատեսված դեպքերի: Պատվիրատուի կողմից սույն գլխում նշված
Ծառայություններից որևէ մեկից կամ մի քանիսից չօգտվելը չի հանգեցնում
Պայմանագրի չկատարմանը և չի նախատեսում ծառայության արժեքի (այսուհետ՝
Ծառայության արժեք) վերադարձ։

II. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

6. Պատվիրատուն իրավունք ունի՝


1) ստանալու Կատարողից Պայմանագրով սահմանված Ծառայությունները.
2) հետ ստանալու Ծառայության արժեքը, եթե Պայմանագրով նախատեսված ժամկետում
չի ընտրել Կատարողի ներկայացրած 3 (երեք) Փոխնակ մոր թեկնածուներից որևէ մեկին
կամ մինչև Կատարողի կողմից Փոխնակ մայրերին ներկայացնելը վաղաժամկետ լուծել է
Կատարողի հետ Պայմանագիրը, բացառությամբ Պայմանագրով նախատեսված
դեպքերի։ Սույն կետով նախատեսված Ծառայության արժեքը հետ ստանալու
իրավունքը ծագում է Կատարողի ներկայացրած երրորդ Փոխնակ մոր թեկնածությունը
մերժելու օրը կամ Պայմանագիրը վաղաժամկետ լուծելու օրը.
3) ստանալու Փոխնակ մոր պայմանագրի նախագիծը և ներկայացնելու Փոխնակ մոր
պայմանագրի բովանդակության վերաբերյալ առաջարկություններ և դիտողություններ.

Պատվիրատու _____________________ Կատարող _____________________


ստորագրություն ստորագրություն
էջ 2/8
4) ցանկացած ժամանակ ծանոթանալու Կատարողի կողմից իրականացվող
Ծառայությունների ընթացքին, ստանալու դրանց հետ կապված բացատրություններ
կամ հիմնավորումներ` առանց միջամտելու նրա գործունեությանը.
5) Ծառայության մատուցումն ավարտելուց հետո Կատարողից պահանջելու վերադարձնել
ներկայացված փաստաթղթերը և այլ նյութեր, եթե դրանք բնօրինակ են.
7. Պատվիրատուն ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Պայմանագրով
նախատեսված այլ իրավունքներ։
8. Կատարողն իրավունք ունի՝
1) Պատվիրատուն բանավոր կամ գրավոր պահանջելու ցանկացած տեղեկատվություն և
(կամ) բնօրինակ փաստաթուղթ և (կամ) դրա վավերացված պատճեն, որոնք
անհրաժեշտ են Ծառայությունների մատուցման համար։ Պատվիրատուից պահանջվող
տեղեկատվությունը և (կամ) բնօրինակ փաստաթուղթը և (կամ) դրա վավերացված
պատճենը չներկայացվելու կամ պահանջվող տեղեկատվությունը թերի կամ սխալ
ներկայացվելու դեպքում կասեցնելու Ծառայության մատուցումը, մինչև պահանջվող
տեղեկատվություն ներկայացնելը.
2) իր հայեցողությամբ ներգրավելու հոգեբան, այդ թվում՝ այլ ընկերությունից, որի
վերաբերյալ Կատարողին իրավունք է վերապահվում վերջինիս հետ կնքելու
պայմանագիր՝ Ծառայությունների ամբողջությամբ կամ մասնակի մատուցման
վերաբերյալ։ Սույն կետը չի կարող Պատվիրատուի համար առաջացնել որևէ լրացուցիչ
վճարներ։
3) ստանալ Ծառայության արժեքը։
9. Կատարողն ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Պայմանագրով
նախատեսված այլ իրավունքներ։
10. Պատվիրատուն պարտավոր է՝
1) Փոխնակ մոր հետ կնքել Փոխնակ մոր պայմանագիր, պահպանելով հավանության
արժանացած Փոխնակ մոր վերաբերյալ ներկայացված տվյալների պահանջները, այդ
թվում՝ նաև Փոխնակ մոր փոխհատուցման գումարի չափերն և վճարման կարգն։ Սույն
կետը որևէ կերպ չի սահմանափակում Պատվիրատուի իրավունքը՝ Փոխնակ մոր
պայմանագրի բովանդակության վերաբերյալ ներկայացնելու առաջարկություններ և
դիտողություններ.
2) վճարել Փոխնակ մոր պայմանագրով նախատեսված ժամկետներում և կարգով
փոխհատուցման գումարները.
3) փոխհատուցել թարգմանության և բժշկական ծառայության, ինչպես նաև դեղորայքի և
վիտամինների ձեռք բերման հետ կապված ծախսերը, որոնց վերաբերյալ Կատարողը
նախապես համաձայնություն է ձեռք բերում Պատվիրատուի հետ.
4) ողջամիտ ժամկետում Կատարողին տրամադրել վերջինիս կողմից բանավոր կամ
գրավոր պահանջված տեղեկությունը և (կամ) բնօրինակ փաստաթուղթը և (կամ) դրա
վավերացված պատճենը.
5) տրամադրել լիազորագիր այն անձի կամ անձանց անունով, որը կամ որոնք պետք է
կատարեն Պատվիրատուի հանձնարարությունը.
6) ողջամիտ ժամկետում քննարկել Կատարողի խորհուրդները և (կամ) առաջարկները և,
ելնելով քննարկումների արդյունքներից, անհրաժեշտության դեպքում կատարել
որոշակի գործողություններ.

Պատվիրատու _____________________ Կատարող _____________________


ստորագրություն ստորագրություն
էջ 3/8
7) չխոչընդոտել Կատարողի կողմից Պայմանագրին համապատասխան
հանձնարարության կատարման համար գործողությունների իրականացումը, սակայն
նշված կետի պահանջը չի բացառում Պատվիրատուի իրավունքը՝ քննարկելու
Կատարողի հետ հանձնարարության կատարման նպատակով իրականացվող
ցանկացած գործողություն և քննարկման արդյունքներով ձեռք բերելու
համաձայնություն գործողության փոփոխման կամ չկատարելու վերաբերյալ.
8) սահմանված ժամկետում ընդունել Կատարողի մատուցած Ծառայությունները և դրանց
դիմաց վճարել Ծառայության արժեքը։
11. Պատվիրատուն ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Պայմանագրով
նախատեսված այլ պարտավորություններ։
12. Կատարողը պարտավոր է՝
1) Պայմանագրով սահմանված ժամկետում առաջարկել Պատվիրատուին մինչև 3 (երեք)
Փոխնակ մոր թեկնածուներ.
2) Պայմանագրով սահմանված աշխատանքային ժամանակահատվածից դուրս
պատասխանել Պատվիրատուի զանգին կամ նամակին, եթե հարցը վերաբերվում է
անհետաձգելի դեպքերի, այդ թվում փոխնակ մոր առողջությանը.
3) ընդունել Փոխնակ մոր պայմանագրի բովանդակության վերաբերյալ Պատվիրատուի
ներկայացրած առաջարկությունները և դիտողությունները, եթե դրանք չեն հակասում
Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, ինչպես նաև Փոխնակ մոր
վերաբերյալ ներկայացված տվյալներին, այդ թվում՝ նաև Փոխնակ մոր փոխհատուցման
գումարի չափերին և վճարման կարգին.
4) պահպանել փաստաբանական գաղտնիքը: Փաստաբանական գաղտնիքի պահպանման
պարտականությունը չի սահմանափակվում ժամանակի մեջ: Փաստաբանական
գաղտնիք է համարվում Պատվիրատուի մտավոր սեփականությունը, ինչպես նաև այն
տեղեկությունները և ապացույցները, որոնք Պատվիրատուն փոխանցել է Կատարողին,
Կատարողի կողմից տրված խորհրդատվության բովանդակությունը և բնույթը, ինչպես
նաև այն տեղեկությունները և ապացույցները (նյութերը, կրիչները), որոնք Կատարողն
ինքնուրույն ձեռք է բերել փաստաբանական գործունեության իրականացման
ընթացքում.
5) Ապահովել Փոխնակ մոր պայմանագրի պահանջների կատարումը.
6) Պատվիրատուի պահանջով նրան գրավոր և (կամ) բանավոր տեղեկացնել
հանձնարարության կատարման ընթացքի մասին.
7) բարեխղճորեն և արհեստավարժորեն իրականացնել Պայմանագրով ստանձնած
պարտականությունները։
13. Կատարողն ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Պայմանագրով
սահմանված այլ պարտավորություններ։

III. ԿԱՏԱՐՈՂԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ

Պատվիրատու _____________________ Կատարող _____________________


ստորագրություն ստորագրություն
էջ 4/8
14. Պայմանագիրը կնքելու օրվանից սկսած՝ 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում,
Պատվիրատուինյ Ծառայությունների մատուցման դիմաց Կատարողին վճարում է
800.000 (ութ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ վերջինիս՝
Պայմանագրում նշված բանկային հաշվեհամարին փոխանցելու միջոցով։
15. Ծառայության արժեքը ներառում է բոլոր հարկերը:
16. Ծառայությունը մատուցելուց հետո Պատվիրատուի անվամբ նույն օրը դուրս է գրվում
հաշիվ (այսուհետ՝ Հաշիվ)։ Հաշիվը դուրս գրելուց հետո՝ 5 (հինգ) աշխատանքային օրվա
ընթացքում, եթե Պատվիրատուն չի ներկայացնում գրավոր առարկություն, ապա
մատուցված Ծառայությունը համարվում է ընդունված։
17. Պայմանագրով նախատեսված դեպքերում Ծառայության արժեքն ենթակա է
վերադարձման Պատվիրատուին, այն փոխանցելով Պայմանագրում նշված
Պատվիրատուի հաշվեհամարին՝ Պատվիրատուի՝ Ծառայության արժեքը հետ
ստանալու իրավունքը ծագելու օրվանից սկսած՝ 5 (հինգ) աշխատանքային օրվա
ընթացքում։

IV. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

18. Կատարողը Պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ


սահմանված կարգով լրիվ նյութական պատասխանատվություն է կրում Պայմանագրի
շրջանակներում ստանձնած պարտավորությունների չկատարման և (կամ) ոչ պատշաճ
կատարման համար:
19. Պատվիրատուն պատասխանատվություն է կրում Կատարողին տրամադրած
փաստաթղթերի իսկության և հավաստիության համար:
20. Պայմանագրով սահմանված վճարման ժամկետների խախտման դեպքում կետանցի
յուրաքանչյուր օրվա համար Պատվիրատուն Կատարողին վճարում է տույժ` չվճարված
կամ պակաս վճարված գումարից 0.1% (զրո ամբողջական մեկ տասնորդական տոկոսի)
չափով։

V. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

21. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրելու պահից և գործում է Պայմանագիրը
կնքելու օրվանից 1 (մեկ) տարի ժամկետով (այսուհետ՝ Պայմանագրի ժամկետ), եթե
Պատվիրատուն Պայմանագրի ժամկետում չի ընտրում Կատարողի ներկայացրած
Փոխնակ մայրերից որևէ մեկին։
22. Պատվիրատուի կողմից Պայմանագրի ժամկետում Կատարողի ներկայացրած Փոխնակ
մայրերից որևէ մեկին ընտրելու դեպքում Պայմանագրի ժամկետը երկարաձգվում է
մինչև երեխային (երեխաներին) Պատվիրատուին հանձնելու օրը, բացառությամբ սույն
գլխով նախատեսված դեպքի։
23. Պատվիրատուի կողմից Պայմանագրի ժամկետում Կատարողի ներկայացրած Փոխնակ
մայրերից որևէ մեկին ընտրելու դեպքում, եթե վերջինս այնուամենայնիվ Պատվիրատուի
կամքից անկախ չի հղիանում կամ չի ծննդաբերում, ապա Պայմանագրի ժամկետն այդ
պահից երկարաձգվում է 1 (մեկ) տարով, և Կատարողը պարտավոր է, այդ պահից
սկսած, Պատվիրատուի ներկայացնել 2 (երկու) Փոխնակ մոր թեկնածուների տվյալներ։

Պատվիրատու _____________________ Կատարող _____________________


ստորագրություն ստորագրություն
էջ 5/8
VI. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ

24. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման՝ արհեստական


բեղմնավորման և փոխնակ մայրության հետ կապված տեղեկությունները համարվում են
բժշկական գաղտնիք:
25. Պայմանագրի բովանդակությունը համարվում է փաստաբանական գաղտնիք։
26. Գաղտնիքի պահպանման պարտականությունը չի սահմանափակվում ժամանակի մեջ:
27. Պայմանագրում առկա տեղեկությունները տրամադրվում են քաղաքացիական,
վարչական կամ քրեական գործերով՝ միայն դատարանի (դատավորի),
դատախազության, նախաքննական մարմնի որոշումների հիման վրա՝ Հայաստանի
Հանրապետության օրենքներով սահմանված դեպքում և կարգով:
28. Պայմանագրի համաձայն՝ Փոխնակ մոր և պտղի հետ կապված որևէ տեղեկություն չի
կարող գաղտնի պահվել Կատարողից:
29. Պատվիրատուն տալիս է իր համաձայնությունը, որպեսզի Փոխնակ մոր հղիության
ընթացքի վերաբերյալ տվյալները Կատարողը տրամադրի Փոխնակ մորը, բժիշկներին և
(կամ) բժշկական հաստատության ղեկավարին:

VII. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

30. Պայմանագրով ստանձնած պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն


չկատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է
անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է Պայմանագիրը կնքելուց
հետո, և որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի
իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և
արտակարգ դրություն հայտարարելը, հաղորդակցության միջոցների աշխատանքի
դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում
Պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի
ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա Կողմերից յուրաքանչյուրն
իրավունք ունի լուծելու Պայմանագիրը` այդ մասին 30 (երեսուն) օր առաջ նախապես
գրավոր տեղյակ պահելով մյուս Կողմին:

VIII. ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ

31. Պայմանագիրը կարող է վաղաժամկետ լուծվել`


1) Կողմերի փոխադարձ համաձայնությամբ.
2) Պայմանագրով նախատեսված պայմանների առկայության դեպքում Կողմերից
յուրաքանչյուրի նախաձեռնությամբ՝ այդ մասին առնվազն 10 (տասը) աշխատանքային
օր առաջ մյուս Կողմին ծանուցելու միջոցով.
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Պայմանագրով նախատեսված այլ
դեպքերում։
32. Կատարողի նախաձեռնությամբ Պայմանագիրը լուծվում է Ծառայության արժեքը
վերադարձնելուց հետո։

Պատվիրատու _____________________ Կատարող _____________________


ստորագրություն ստորագրություն
էջ 6/8
33. Կատարողի նախաձեռնությամբ Պայմանագիրը վաղաժամկետ լուծելու դեպքում
Կատարողը չի վերադարձնում Պատվիրատուին Ծառայության արժեքը, եթե
Պատվիրատուն ընտրել է Կատարողի առաջարկած Փոխնակ մայրերից որևէ մեկի
թեկնածությունը, անկախ նրանից, թե ընտրված փոխնակ մոր հղիությունը հաստատվել
է, թե ոչ։
34. Պայմանագիրը վաղաժամկետ լուծվում է, և Կատարողը չի վերադարձնում
Ծառայության արժեքը Պատվիրատուին, եթե պարզվում է, որ Պատվիրատուն
Կատարողից գաղտնի ընտրել է իրեն ներկայացված Փոխնակ մայրերից որևէ մեկին և
վերջինիս հետ Փոխնակ մոր պայմանագիր է կնքել առանց Կատարողին այդ մասին
տեղյակ պահելու։
35. Պատվիրատուն վճարում է Կատարողին 800.000 (ութ հարյուր հազար) Հայաստանի
Հանրապետության դրամ Պայմանագիրը վաղաժամկետ լուծելուց հետո, եթե պարզվում
է, որ Պատվիրատուն Կատարողից գաղտնի ընտրել է իրեն ներկայացված Փոխնակ
մայրերից որևէ մեկին և վերջինիս հետ կնքել է Փոխնակ մոր պայմանագիր՝ առանց
Կատարողին այդ մասին տեղյակ պահելու։
36. Սույն գլխով սահմանված գումարը Պատվիրատուն Կատարողին վճարում է
Պայմանագրում նշված հաշվեհամարով` փաստը հաստատվելու օրվանից 5 (հինգ)
աշխատանքային օրվա ընթացքում փոխանցելու միջոցով:
37. Պատվիրատուի կողմից սույն գլխով նախատեսված 800.000 (ութ հարյուր հազար)
Հայաստանի Հանրապետության դրամը Կատարողին չվճարվելու դեպքում, վերջինս
իրավունք ունի Պատվիրատուից պահանջելու վճարել տույժ` յուրաքանչյուր ուշացած
օրվա համար 800.000 (ութ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամի 0.1%
(զրո ամբողջ մեկ տասնորդական տոկոսի) չափով:

IX. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

38. Պայմանագրի հետ կապված վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, այդ


մասին Կողմերից մեկին փոստային եղանակով ծանուցումից հետո՝ 30 (երեսուն) օրվա
ընթացքում:
39. Վերը նշված ժամկետում Կողմերը համաձայնության չգալու դեպքում վեճը ենթակա է
լուծման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝
դատարանի միջոցով:

X. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

40. Կատարողը մատուցվող Ծառայության համար պատասխանատու է միայն իր


կատարած աշխատանքի նկատմամբ ցուցաբերած մասնագիտական մոտեցումների և
բարեխղճության համար: Կատարողը, իր մասնագիտական պարտականությունների
բարեխիղճ և որակյալ կատարումից բացի, այլ երաշխիքներ չի կարող տալ,
մասնավորապես չի կարող երաշխավորել հանձնարարության կատարման արդյունքը`
անկախ արդյունքի կանխատեսելիությունից:
41. Պայմանագիրն ստորագրելով՝ Կողմերը հայտարարում և հաստատում են, որ
Պայմանագրի բոլոր պայմաններն իրենց հասկանալի են, սահմանվել են փոխադարձ

Պատվիրատու _____________________ Կատարող _____________________


ստորագրություն ստորագրություն
էջ 7/8
համաձայնությամբ, համապատասխանում են իրենց կամքի արտահայտությանը և չեն
ոտնահարում իրենց իրավունքները և արժանապատվությունը:
42. Կողմերը հավաստիացնում են նաև, որ Պայմանագիրը մոլորության, խաբեության կամ
սպառնալիքի ազդեցության տակ չեն կնքում:
43. Կողմերը համաձայնվում են, որ Պայմանագրով նախատեսված ծանուցումները, ինչպես
նաև ցանկացած հաղորդակցում կամ փաստաթղթի փոխանցում կատարվում է
Պայմանագրում նշված փոստային հասցեին առաքման եղանակով և (կամ) WhatsApp
խմբում տեղադրելու եղանակով:
44. Կողմը համարվում է պատշաճ ծանուցված Պայմանագրում նշված փոստային հասցեով
առաքման ծրարը (պատվիրված նամակը) կամ WhatsApp խմբում հաղորդագրությունն
ստանալու օրը:
45. Պայմանագրով չկարգավորված հարցերը լուծվում են Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ սահմանված կարգով:
46. Պայմանագրում ցանկացած փոփոխություն և (կամ) լրացում վավեր է, եթե դրանք
կատարվում են գրավոր, ստորագրվում են Կողմերի կամ նրանց կողմից լիազորված
ներկայացուցիչների կողմից:
47. Պայմանագրի գլուխների վերնագրերը չեն կարող օգտագործվել Պայմանագրի
մեկնաբանության համար։
48. Կողմերը պարտավոր են ծանուցել միմյանց, եթե փոփոխվում են իրենց տվյալները, այդ
թվում՝ Պայմանագրում նշված փոստային հասցեն կամ բանկային վավերապայմանները։
Կողմը, որը չի ծանուցել մյուս Կողմին իր տվյալների փոփոխման մասին, կրում է
համապատասխան ծանուցումը չստանալու բոլոր բացասական հետևանքները։
49. Պայմանագիրը կազմված է հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երկու
օրինակից` հայերեն։ Յուրաքանչյուր Կողմին հանձնվում է Պայմանագրի մեկական
օրինակ:

XI. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ


ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Պատվիրատու ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱԶԱՔԱՑԻ


...

անձնագիր AS0292135, տրված՝ 19.07.2018թ. 011-ի կողմից,


հաշվառման և ծանուցման հասցե՝ Հայաստանի Հանրապետություն
Երևան Կորյունի 1 նրբանցք 10 շենք 55 բնակարան
բանկային հաշվեհամար՝ «ԱՅԴԻ ԲԱՆԿ»
ՓԲԸ 11815036115200 AMD
WhatsApp-ի հեռախոսահամար՝ (+ 374 98) 32 32 10

______________ Կարեն Արթուրի Սիմոնյան


ստորագրություն

Կատարող «ԱՐՆԻ ԼԵԳԱԼ ԷՅԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ


ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Պատվիրատու _____________________ Կատարող _____________________


ստորագրություն ստորագրություն
էջ 8/8
գրանցման համար՝ 264․110.06505
գրանցման ամսաթիվ՝ 24.10.2003թ․
իրավաբանական անձի ծածկագիր (ՁԿԴ)՝ 39099339
հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ)՝ 00081477
իրավաբանական հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Երևան
քաղաք, Եկմալյան փողոց, թիվ 6 շենք
բանկային հաշվեհամար՝ «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» ՓԲԸ 1930012222670100
AMD
հեռ․ (+374 10) 50 11 44
էլեկտրոնային փոստ՝ info@arni.am
WhatsApp-ի հեռախոսահամար՝ (+374 91) 41 53 84

տնօրեն ______________ Նիկոլայ Յու.Բաղդասարյան


ստորագրություն

Պատվիրատու _____________________ Կատարող _____________________


ստորագրություն ստորագրություն
էջ 9/8

You might also like