You are on page 1of 3

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Ք. Գյումրի « 01» ապրիլ 2022թ.

«Պարատուս» ՍՊԸ այսուհետ՝ «Կատարող», ի դեմս տնօրեն՝ Սյուզաննա


Ավետիսյանի, մի կողմից, և քաղաքացի Արփինե Ստեփանյանի (AH0387983 տրված
24.05.2007թ․, 030-ի կողմից,) բնակվող ք․ Գյումրի Կ․Դեմիրճյան 2 անց․, 15 տուն
հասցեում այսուհետ՝ «Պատվիրատու» կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի
մասին:
1. Պայմանագրի առարկան
1.1 Սույն պայմանագրով Կատարողը պարտավորվում է Պատվիրատուի
հանձնարարությամբ մատուցել սույն պայմանագրի 1.2 կետում նշված
ծառայությունները, իսկ Պատվիրատուն պարտավորվում է վճարել դրա համար:
1.2 Կատարողը պարտավորվում է Պատվիրատուի հանձնարարությամբ Արման
Սուվարյանին (ծնն. վկ.ԱԲ515065, ծնված՝18․04․2016. գ․Ախուրյան ) մատուցել
հետևյալ ծառայությունները՝
Այսուհետ ՝ «Ծառայություն»
«Դեպի դպրոց» ծրագիր։
1.3 Կողմերի համաձայնությամբ Ծառայությունների մատուցման ժամկետը
սահմանվում է մինչև 31.08.2022 թվականը:
1.4 Պայմանագրի նվազագույն ժամկետ սահմանվում է 3 ամիս:
2. Կողմերի իրավունքները և պարտավորությունները

2.1 Կատարողը պարտավոր է՝


2.1.1 Ծառայությունները մատուցել պատշաճ որակով:
2.1.2 Ծառայությունները մատուցել ամբողջ ծավալով , սույն պայմանագրի 1.3 կետում
նշված ժամկետներում՝ Պատվիրատուի համաձայնությամբ:
2.2 Պատվիրատուն պարտավոր է վճարել սույն պայմանագրի 3-րդ կետում նշված
գնին համապատասխան գումար, ծառայության մատուցման ամսվա մինչև 20-ը:
2.3 Ծառայության արժեքը վճարել մասամբ այն դեպքում, երբ բացակայությունների
թիվը հաշվետու ամսում եղել է առնվազն 15 օր:
2.4 Պատվիրատուն իրավունք ունի՝
2.4.1 Հրաժարվել պայմանագիրը կատարելուց, 30 օր շուտ տեղեկացնելով դրա մասին
և կատարողին վճարելով սահմանված գնի այն մասը, որը համապատասխանում է
մինչև պայմանագրի կատարումից հրաժարման մասին տեղեկություն ստանալը
մատուցված Ծառայությունների չափին:
3. Պայմանագրի գինը և հաշվարկների կարգը
3.1 Պայմանագրի արժեքը կողմերի փոխադարձ համաձայնությամբ կազմում է 15000
Հ դրամ՝ ներառյալ հարկերն ու տուրքերը:
3.2 Վճարումը կատարել բանկային հաշվին՝ Ինեկո բանկ ՀՀ՝ 2050122223401001
4. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)
Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն
չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել
է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն պայմանագիրը
կնքելուց հետո , և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել:
Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը,
ռազմական և արտակարգ դրության հայտարարումը, քաղաքական հուզումները,
գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը,
պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն
պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը: Եթե
անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա
կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծարել պայմանագիրը՝ այդ մասին
նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:
5. Վեճերի լուծման կարգը
Սույն պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են
բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերի
լուծումը հանձնվում է դատարանի քննությանը:
6. Եզրափակիչ դրույթներ
6.1 Սույն պայմանագրում ցանկացած փոփոխություն և լրացում վավեր է , եթե դրանք
կատարված են գրավոր և ստորագրված Կողմերի լիազոր ներկայացուցիչների
կողմից:Սույն պայմանագրի հավելվածները նրա անբաժանելի մասն են:
6.2 Սույն պայմանագիրը կազմված է հավասարազոր երկու օրինակից:
Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկ օրինակ:
7. Կողմերի հասցեները, բանկային վավերապայմանները և ստորագրությունները

Կատարող Պատվիրատու

«Պարատուս» ՍՊԸ Քաղաքացի՝ Արփինե Ստեփանյան

Իրավ. Հասցե՝ ք. Գյումրի, Անի թաղ., Անձնագիր`AH0387983 տրված


Ֆորալբերգի փող., շենք 17, բն. 8 24.05.2007թ․, 030-ի կողմից

ՀՎՀՀ 05548939 Հասցե՝ ք․ Գյումրի Կ․Դեմիրճյան 2


անց․, 15 տուն

Տնօրեն՝ Ս. Ավետիսյան Քաղաքացի՝

You might also like