You are on page 1of 12

«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ

Էլ.փոստ՝ gurgengrigoryan@developers.am info@developers.am


Հեռախոս՝ +374 (98) 513233
Հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Արաբկիր 0019, Պռոշյան փողոց, շենք՝ 2/1, տարածք՝ 18

19/04/2023 թ.
ԵԼ-19042023-1

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
ՊԱՐՈՆ ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
ՊԱՐՈՆ ՄՀԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
ՊԱՐՈՆ ՎԱՀԱՆ ՔԵՐՈԲՅԱՆԻՆ

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝
ՊԱՐՈՆ ԳԱՐԵԳԻՆ ԲԱՂՐԱՄՅԱՆԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ ՓԲԸ


ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ
ՊԱՐՈՆ ԿԱՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ

Հարգելի՛ գործընկերներ,
Մեզ են դիմում Ասոցիացիայի անդամ կառուցապատողներ, ովքեր ներկայացնում են
նույնաբովանդակ մտահոգություններ՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի 01 մարտի 2023 թվականի թիվ 60-Ն որոշմամբ (ուժի մեջ է մտել՝ 01 ապրիլի
2023 թ., այսուհետ՝ Որոշում) հաստատված բազմաբնակարան շենքերի՝ էլեկտրաէներգիայի
բաշխման ցանցին միացման վճարներին էական բարձրացման վերաբերյալ:
Մասնավորապես, մինչև Որոշման ուժի մեջ մտնելը, ըստ կառուցապատողների,
բազմաբնակարան շենքի յուրաքանչյուր առանձնացված գույքային միավորի՝ բաշխման
ցանցին միացման համար վերջիններս վճարում էին.
- Միաֆազ 14 կվա հզորությամբ հոսանքի միացման համար՝ 249,000 ՀՀ դրամ՝
հարկերը ներառյալ, այնինչ՝ Որոշման ուժի մեջ մտնելուց հետո պետք է վճարեն
790,000 ՀՀ դրամ՝ հարկերը ներառյալ,
- Միաֆազ 10 կվա հզորությամբ հոսանքի միացման համար՝ 177,000 ՀՀ դրամ՝
հարկերը ներառյալ, այնինչ՝ Որոշման ուժի մեջ մտնելուց հետո պետք է վճարեն
693,000 ՀՀ դրամ՝ հարկերը ներառյալ,

1
- Եռաֆազ յուրաքանչյուր 1 կվա հզորությամբ հոսանքի միացման համար՝ 10,500
ՀՀ դրամ անգամ պահանջվող կվա-ի ծավալը, որը 10 կվա-ից պակաս չի լինում,
այսինքն՝ 105,000 ՀՀ դրամ + 203,000 ՀՀ դրամ, ընդհանուր՝ 308,000 ՀՀ դրամ՝
հարկերը ներառյալ, այնինչ՝ Որոշման ուժի մեջ մտնելուց հետո՝ պետք է վճարեն 1
կվա-ի համար՝ 89,000 ՀՀ դրամ անգամ պահանջվող կվա-ի ծավալը, որը կրկին 10
կվա-ից պակաս չի լինում, այսինքն՝ 890,000 ՀՀ դրամ + 305,000 ՀՀ դրամ,
ընդհանուր՝ 1,195,000 ՀՀ դրամ՝ հարկերը ներառյալ:
Փաստացի, Որոշմամբ սահմանված միացման վճարը գրեթե երեք հարյուր տոկոս բարձր
է՝ մինչև Որոշման ուժի մեջ մտնելը գործող միացման վճարի համեմատ, որն աննախադեպ
երևույթ է, անհասկանալի է, թե հաշվարկներն ինչ տրամաբանությամբ ու բանաձևերով են
կատարվել: Բնականաբար, կան սահմանված հաշվարկի բանաձևեր, սակայն նրանք չեն
արտացոլում կամ միգուցե արտացոլում են միայն մեկ տնտեսվարողի և նրա հետ ուղղակի
կամ անուղղակի փոխկապակցված ընկերությունների շահերը, սակայն ոչ մի կերպ չեն
արտացոլում հանրության, կառուցապատողների և, վերջապես, մեր երկրի տնտեսության
շահերը:
Ստացվում է, որ կառուցապատման ծրագրի նախահաշվային արժեքը ենթարկվելու է
էական փոփոխությունների, ինչը կանխատեսելի և սպասելի չէր կառուցապատողների
համար և առաջացրել է լուրջ անհանգստություններ և խնդիրներ: Հասկանալի է, որ
համաշխարհային շուկայում տեղի են ունենում ինֆլյացիոն գործընթացներ, սակայն, դրանք
20 կամ 30 տոկոս են, բայց ոչ Որոշման կարգավորմամբ սահմանված 300 տոկոս: Նշվածը
հակասում է շուկայական կանոններին, առաջացնում է խնդիրներ՝ գերիշխող դիրքի և
մրցակցային վարքագծի տեսանկյունից, ինչն անընդունելի է: Կարծում ենք՝ Որոշումը
հանգեցնելու է լայնամասշատ դժգոհությունների, քանի որ էականորեն բարձրացվել է նաև
քաղաքացիների համար նոր բնակարանների միացման վճարները:
Կառուցապատման ծրագրերը պահանջում են երկարաժամկետ ներդրումներ և ռիսկերի
կառավարման փորձառություն: Բացի այն, որ նմանատիպ ներդրումային ծրագրերն ունեն
շինարարական մասի տևական բնույթ՝ 30, 36 կամ 40 ամիս տևողությամբ, պահանջում են
նաև ահռելի ջանքեր և ռեսուրսներ՝ մինչ շինարարական փուլին անցնելը՝ համայնքի կողմից
քաղաքաշինական փաստաթղթերի (նախագծման թույլտվություն (ՃՀԱ), շինարարության
թույլտվություն) տրամադրում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված գործընթացների
իրականացում, մատակարար կազմակերպությունների կողմից տեխնիկական պայմանների
տրամադրում, բիզնես պլանավորում և այլն: Նշված գործընթացների տևական բնույթով,
վարչարարության և ժամկետների անհարկի ձգձգումներով պայմանավորված՝ վրա են
հասնում նորանոր ռիսկեր՝ արտարժութային տատանումներով, ֆինանսական շուկաների
անկայունությամբ, շինարարության ինքներժեքի վրա ազդեցություն ունեցող հումքի ու
նյութերի գնագոյացմամբ և այլնով պայմանավորված: Այսինքն, ներդրումային գրավչության
տեսանկյունից կառուցապատումը դառնում է էլ ավելի ռիսկային և էլ ավելի
անկանխատեսելի:
Քանի որ կառուցապատման ծրագրերն ունեն տևական բնույթ, ուստի, անհրաժեշտ է
ապահովել ներդրումների համար կանխատեսելի և առողջ բիզնես միջավայր: Իսկ բիզնես
միջավայրի համար անկանխատեսելի գործընթացների իրականացումը կարող է հանգեցնել
ծանր հետևանքների՝ ընդհուպ մինչև սնանկության վտանգի:
2
Մեզ դիմող կառուցապատողներն ունեն լուրջ մտահոգություններ, թե ինչպես են կրելու
Որոշմամբ սահմանված միացման գծով ծախսային բեռը: Նրանց մեջ բազմաթիվ են
դեպքերը, որ Երևան համայնքի կողմից տրամադրվել են նախագծման թույլտվություններ
(ՃՀԱ)՝ երկու կամ երեք տարի առաջ, իսկ շինարարության թույլտվությունը, պայմանավորված
վարչարարության և ժամկետների էական ուշացումներով, միայն այժմ է տրամադրվել: Ուստի,
կառուցապատման ծրագրի նախահաշվային ծախսը հաշվարկելիս և/կամ նախնական
վաճառքներ իրականացնելիս և/կամ բանկից վարկ ներգրավելիս՝ միացման գծով նման
ահռելի ծախսային բեռ չէր հաշվարկվել: Անհասկանալի է նաև, թե ինչով է պայմանավորված՝
միացման վճարի այսչափ բարձրացումը, ինչ մեթոդաբանությամբ ու ինչ մեխանիզմով է
կատարվել հաշվարկը: Բացի այդ, շահագրգիռ կողմերի հետ որևէ քննարկում չի եղել,
կառուցապատողները նախապես չեն իրազեկվել փոփոխությունների մասին:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք.
Ա/ Հիմնավորել և տրամադրել բացվածք՝ Որոշմամբ սահմանված միացման վճարի
հաշվարկի բարձրացման մեթոդաբանության վերաբերյալ,
Բ/ Վերանայել Որոշմամբ սահմանված միացման վճարը,
Գ/ Սահմանել անցումային դրույթ՝ բիզնես միջավայրի ադապտացման համար,
Դ/ Բիզնես միջավայրի կանխատեսելիության ու հնարավոր ցնցումներից խուսափելու
համար՝ սահմանել կարգավորում, որ մինչև Որոշման ուժի մեջ մտնելը տրամադրված
միացման տեխնիկական պայմանների առկայության դեպքում՝ տվյալ կառուցապատման
ծրագրի համար պետք է գործեն մինչև Որոշման ուժի մեջ մտնելը գործող միացման
վճարի սակագները:

Կանխավ շնորհակալություն:

Համագործակցության ակնկալիքով՝
Հարգանքով՝
ՀԿ նախագահ՝ Գուրգեն Գրիգորյան

3
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄ
ՀՀ, ԵՐԵՎԱՆ, ՍԱՐՅԱՆ 22, ՀԵՌ.(374-10) 566471, ՖԱՔՍ (374-10) 525563

« 15 » մայիսի 2023 թ.

№ ՍԱ/34.3-Ղ4-2/1571-2023

«Կառուցապատողների հայկական ասոցիացիա»


ՀԿ-ի նախագահ Գ. Գրիգորյանին
gurgengrigoryan@developers.am

Ի պատասխան Ձեր 19․04․2023թ․


№ԵԼ-19042023-1 գրության

Հարգելի պարոն Գրիգորյան,

Սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացման գների վերանայման

առնչությամբ հայտնում ենք հետևյալը.

Միացման վճարների` նախկինում գործող մեծությունները, որոշակի

փոփոխություններով, գործել են 2008 թվականից, և դրանց հաշվարկների հիմքում

դրված բաղադրիչների գները (նյութեր, սարքավորումներ, աշխատանք) զգալիորեն աճել

են վերջին տարիների ընթացքում։ Ստեղծված իրավիճակում խիստ

անհամապատասխանություն էր առաջանում դիմող անձանցից գանձված միացման

վճարների և ընկերության կատարած փաստացի ծախսումների միջև: Ընդ որում,

համաձայն գործող մեթոդաբանության՝ սպառման համակարգերի՝ բաշխման ցանցին

միացման համար գանձված միացման վճարների և փաստացի կատարված ծախսերի

տարբերությունը ներառվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սակագնային

մարժայով փոխհատուցվող ներդրումների ծավալում և իր ազդեցությունն է ունենում

վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վրա։


Հանձնաժողովի կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել

է, որ սպառման համակարգերի՝ էլեկտրական ցանցին միացմանն ուղղված՝ սակագնով

փոխհատուցման ենթակա ներդրումների միայն շուրջ 16 տոկոսն է փոխհատուցվել

միացման վճարներով։ Ինչպես, օրինակ, 2021 թվականի ընթացքում նոր սպառման

համակարգերի՝ ցանցին միացմանն ուղղված ներդրումների ծավալը կազմել է շուրջ 10

մլրդ դրամ, որի դիմաց գանձվել է 1.8 մլրդ դրամ միացման վճար (ծախսերի ընդամենը

18 տոկոսը)։

Ընդ որում, արժեքային անհամապատասխանությունը հանգեցրել է նաև բաշխման

ցանցին միացման դիմումների ոչ արդարացված աճի: Մասնավորապես, վերջին հինգ

տարիների ընթացքում բաշխման ցանցին միացված սպառման համակարգերի շուրջ

40%-ը հետագայում էլեկտրաէներգիայի սպառում չի ունեցել: Որպես հետևանք՝

էլեկտրաէնրգիայի սակագնում ներառված ծախսերը չեն փոխհատուցվել

էլեկտրաէենրգիայի սպառման համապատասխան աճով, ինչը ևս իր բացասական

ազդեցությունն է ունեցել վերջնական սպառողների սակագների վրա։

Վերոգրյալը հաշվի առնելով՝ հանձնաժողովը վերանայել է բաշխման ցանցին նոր

սպառման համակարգերի միացման վճարների մեծությունները՝ դրանք

համապատասխանեցնելով գործող գներին, ինչի արդյունքում նոր բաժանորդների

միացմանն ուղղված ներդրումների բեռը չի ընկնի գործող բաժանորդների վրա, ինչպես

նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն հնարավորություն կստանա այդ

միջոցներն ուղղելու իր ներդրումային ծրագրով ստանձնած պարտավորությունների

կատարմանը, մասնավորապես՝ բաշխման ցանցերում կորուստների, բաժանորդների

հոսանքազրկումների միջին տևողության և հաճախականության ու թույլատրելի

սահմաններից էլեկտրաէներգիայի լարման շեղման միջին հաճախության և տևողության

ցուցանիշների կրճատմանը:

Ինչ վերաբերում է անցումային ժամկետ սահմանելուն, ապա հայտնում ենք, որ

որոշման նախագիծը նախքան ընդունվելը հանրային քննարկման նպատակով 2022

թվականի դեկտեմբերի 26-ից տեղակայվել է իրավական ակտերի նախագծերի

հրապարակման միասնական կայքում, ընդունվել է 2023 թվականի մարտի 1-ին և

ուժի մեջ է մտել ապրիլի 1-ից, հետևաբար բավականաչափ ժամանակ էր

տրամադրված նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ տեղյակ լինելուն,

հետևաբար այլ անցումային կարգավորումների սահմանելը նպատակահարմար չենք

գտնում։
Կից տեղեկանքում ներկայացված է նաև բազմաբնակարան շենքերում գտնվող

բնակարանների դիմաց կառուցապատողների համար սահմանված ստանդարտ

միացման վճարի հաշվարկները։

Ս. Աղինյան

Կատարող՝ Դ. Մուրադյան 528 533 (334)


ՏԵՂԵԿԱՆՔ
Բազմաբնակարան շենքերում գտնվող բնակարանների ստանդարտ միացման
վճարների հաշվարկման վերաբերյալ

Բոլոր դեպքերում ստանդարտ միացման վճարը հաշվարկվում է որպես

ստանդարտ միացման ծախսերի (այսուհետև` ՍՄԾստ) և սպառողի կողմից հետագա

շահագործման հաշվարկային ժամկետում էլեկտրաէներգիայի դիմաց վճարումներով

ընկերության կողմից ներգրավված կապիտալի վերադարձի (շահույթի և

մաշվածության միջոցով) բերված արժեքի (ՀԲԱ) տարբերություն`

Վստ= ՍՄԾստ –ՀԲԱ

Իսկ բազմաբնակարան շենքերի բնակարանների դեպքում մեկ սպառողի

ստանդարտ միացման ծախսերը (այսուհետև` ՍՄԾբբշ) հաշվարկվում են հետևյալ

բանաձևով`

𝟔𝟔(𝟏𝟏𝟏𝟏) 𝟔𝟔(𝟏𝟏𝟏𝟏) 𝑪𝑪𝑪𝑪


ՍՄԾբբշ = 𝑺𝑺 ∙ 𝑼𝑼𝟎𝟎.𝟒𝟒
օմգ ∙ 𝒂𝒂𝟓𝟓 + 𝑫𝑫բբշ ∙ 𝒂𝒂𝟔𝟔 + 𝑺𝑺 ∙ 𝑼𝑼տր ∙ 𝒂𝒂𝟓𝟓 + 𝑼𝑼բօմգ ∙ 𝒂𝒂𝟕𝟕 + 𝟐𝟐 ∙ ∙ 𝒂𝒂 + 𝑾𝑾
𝟏𝟏𝟏𝟏𝟏𝟏 𝟕𝟕

Որտեղ՝

S - միացման հզորությունն է (կՎԱ): Բազմաբնակարան շենքերում բնակարանների

համար համար օգտագործվում է ստանդարտ միացման երկու հզորություն`

սովորական 10 կՎԱ և ուժեղացված 14 կՎԱ։


0.4
𝑈𝑈օմգ - 0.4 կՎ լարման միջին երկարության ընդհանուր օգտագործման օդային կամ

մալուխային գծի տեսակարար արժեքն է` 1 կՎԱ հզորության համար։

Բազմաբնակարան շենքերի համար հաշվարկվում է միայն մալուխի անցկացման

տարբերակը,
𝐷𝐷բբշ – Բազմաբնակարան շենքի մուտքում տեղակայվող սարքավորումների արժեքն է`

1 բաժանորդի համար,

𝑎𝑎6 - գործակից, որը բնակիչ բաժանորդի դեպքում ընդունվում է հավասար 1-ի, իսկ

առևտրային սպառողի դեպքում՝ 0-ի,


6(10)
𝑈𝑈տր - 6(10)/0.4 տրանսֆորմատորային ենթակայանի 1 կՎԱ հզորության

տեսակարար արժեքն է։ Ընդ որում, բազմաբնակարան շենքերի դեպքում

նախատեսվում է տեղակայել երկտրանսֆորմատորային ենթակայաններ,

𝑎𝑎5 - բազմաբնակարան շենքերում հզորության միաժամանակյա օգտագործման

գործակիցն է, որը ընդունվում է հավասար 0.18-ի


6(10)
𝑈𝑈բօմգ - Բազմաբնակարան շենքում ստանդարտ միացման հարաչափերի

համապատասխան հաշվարկային երկարության 6 (10) կՎ լարման օդային կամ

մալուխային գծի կառուցման արժեքն է,

𝐶𝐶𝐶𝐶 – վակուումային անջատիչով 6 (10) կՎ լարման բջիջի արժեքն է,

𝑎𝑎7 - գործակից, որը բնակիչ բաժանորդի դեպքում ընդունվում է հավասար 0.8-ի, իսկ

առևտրային սպառողի դեպքում՝ 0.2-ի,

W - հաշվառման համալիրի արժեքն է, ներառյալ հաշվառքի սարքը, արկղը և ԷՀԱՀ

համակարգի գործունեության համար անհրաժեշտ բոլոր սարքավորումները։

Բազմաբնակարան շենքերի սպառման համակարգերի միացման համար

հաշվարկվում են հետևյալ նյութերը և սարքավորումները (առանց ԱԱՀ, ներառյալ

տեղակայման արժեքները)․

1000 կՎԱ հզորության երկտրանսֆորմատորային ենթակայան՝ 83,696.9 հազար

դրամ,

Բազմաբնակարան շենքում տեղակայվող բաժանիչ՝ 311.4 հազար դրամ,

Բազմաբնակարան շենքում տեղակայվող 0,4 կվ լարման 2 բաշխիչ կետ՝ 424.5 հազար

դրամ,
Բազմաբնակարան շենքում տեղակայվող վերելակի ավտոմատ ռեզերվային

սնուցման միացման սարք՝ 173.0 հազար դրամ,

АВВГ 4х185 տիպի 0.4 կՎ մալուխային գծի կառուցման արժեքը, անցկացված

խրամուղով երկու մալուխով՝ 1 կՎԱ-ի արժեքը 1 մետր գծի համար՝ 0.2678 հազար

դրամ,

AПВП 3x120 տիպի 6 (10) կՎ մալուխային գծի կառուցման արժեքը՝ 1 կՎԱ-ի արժեքը 1

մետր գծի համար՝ 0.0121 հազար դրամ,

Հաշվառման համալիրի արժեք՝ հաշվարկված 20 տեղանոց արկղով՝ մեկ բնակարանի

համար 53.71 հազար դրամ։

Ինչ վերաբերում է միացման վճարի երկրորդ բաղադրիչին՝ սպառողի կողմից

հետագա շահագործման հաշվարկային ժամկետում էլեկտրաէներգիայի դիմաց

վճարումներով ընկերության կողմից ներգրավված կապիտալի վերադարձի (շահույթի

և մաշվածության միջոցով) բերված արժեքին, ապա այն որոշվում է հետևյալ

բանաձևով`

(1 + 𝑟𝑟)𝑛𝑛 − 1
ՀԲԱ = ՀՏԱ ∙
(1 + 𝑟𝑟)𝑛𝑛 ∙ 𝑟𝑟

որտեղ`

ՀԲԱ - սպառողի գործունեության ընթացքում սպառված էլեկտրաէներգիայի

դիմաց վճարումներով միացման ծախսերի հատուցման մեծությունն է` բերված

արժեքով,

ՀՏԱ - սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարումներով միացման ծախսերի

հատուցման տարեկան արժեքն է,

r - Ընկերության սակագների հաշվարկում ընդունված ակտիվների

շահութաբերություն միջին կշռութային մեծությունն է,


n - տվյալ սպառողական խմբի սպառողների գործունեության հաշվարկային

ծառայության ժամկետն է (տարիներով): Բնակչության համար այն հավասար է 25

տարվա։

Սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարումներով միացման ծախսերի

հատուցման տարեկան արժեքը որոշվում է հետևյալ բանաձևով.

ՀՏԱ = 𝐶𝐶𝑡𝑡 ∙ (Մ + Շ)

որտեղ`

𝐶𝐶𝑡𝑡 - միացվող սպառողի տարեկան միջին սպառումն է (կՎտժ),

Մ - տվյալ սպառողական խմբի էլեկտրաէներգիայի սակագնում ներառված

բաշխման ցանցի հիմնական միջոցների մաշվածության մեծությունն է,

Շ - տվյալ սպառողական խմբի էլեկտրաէներգիայի սակագնում ներառված

շահույթի մեծությունն է:

𝐶𝐶𝑡𝑡 մեծությունը հաշվարկելիս հիմք է ընդունվել վերջին 5 տարվա ընթացքում

էլեկտրական ցանցին միացված սպառողների 2021 թվականի սպառման մեծության

միջին արժեքը։

Մ և Շ մեծությունների արժեքները որոշվում են հանձնաժողովի կողմից

հաստատված՝ էլեկտրաէներգիայի բաշխման ծառայության սակագնի հաշվարկման

մեթոդիկայի համաձայն։
«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ
Էլ.փոստ՝ gurgengrigoryan@developers.am info@developers.am
Հեռախոս՝ +374 (98) 513233
Հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Արաբկիր 0019, Պռոշյան փողոց, շենք՝ 2/1, տարածք՝ 18

No Ել 06062023-2
«06» 06 2023 թ.
ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄ՝
ՊԱՐՈՆ ՍԵՐԳԵՅ ԱՂԻՆՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Աղինյան,


Տեղեկացնում ենք, որ ստացել ենք Ձեր՝ սույն թվականի մայիսի 15-ի N ՍԱ/34.3-Ղ4-2/1571-
2023 գրությունը:
Ներկայումս, դեռ առկա է ոչ բավարար հստակություն՝ ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորվող հանձնաժողովի՝ սույն թվականի մարտի 1-ի N 60-Ն որոշման այն
իրավակարգավորման մասով, թե ժամանակի մեջ ո՞ր իրավահարաբերությունների վրա է այն
տարածվում: Մասնավորապես, շուկայի տարբեր մասնակիցների կողմից տարաբնույթ է
ընկալվում այն հարցը, թե արդո՞ք տվյալ որոշման դրույթները հետադարձ ուժ ունեն, թե ոչ, և
արդո՞ք դրանք տարածվում են նաև մինչև դրա ուժի մեջ մտնելը բաշխման ցանցին
ներկայացված միացման հայտերի վրա:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ
օրենքի 42-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ կետերով՝ խնդրում ենք տալ պաշտոնական
պարզաբանում, արդո՞ք ՀԾԿՀ-ի սույն թվականի մարտի 1-ի N 60-Ն որոշման դրույթները
տարածվում են միայն դրա ուժի մեջ մտնելուց հետո ծագած իրավահարաբերությունների, այդ
թվում՝ բաշխման ցանցին ներկայացված միացման հայտերի վրա:

Կանխավ շնորհակալություն:

Համագործակցության ակնկալիքով՝
Հարգանքով՝
ՀԿ նախագահ՝ Գուրգեն Գրիգորյան

1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄ
ՀՀ, ԵՐԵՎԱՆ, ՍԱՐՅԱՆ 22, ՀԵՌ.(374-10) 566-471, ՖԱՔՍ (374-10) 525563

« 13 » հունիսի 2023 թ.

№ ՍԱ/34.3-Մ2-13/1947-2023

«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի


նախագահ Գուրգեն Գրիգորյանին
(gurgengrigoryan@developers.am)
Հարգելի պարոն Գրիգորյան,

Ի պատասխան Ձեր 2023 թվականի հունիսի 6-ի №06062023-2 գրությամբ բարձրացված

հարցի՝ հայտնում եմ, որ Սահմանադրության 73-րդ հոդվածի և «Նորմատիվ իրավական

ակտերի մասին» օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով, Հայաստանի Հանրապետության

հանրային ծառայությունները կարգավորող հանձաժողովի սույն թվականի մարտի 1-ի №60-Ն

որոշմամբ հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության

էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնները հաստատելու և

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի

մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» №523-Ն որոշման մեջ լրացված և

փոփոխված իրավակարգավորումները տարածվում են հիշյալ որոշման ուժի մեջ մտնելու

պահից՝ սույն թվականի ապրիլի 1-ից ներկայացված՝ սպառման համակարգը բաշխման

ցանցին միացման համար համապատասխան դիմումի հիման վրա ծագած պայմանագրային

իրավահարաբերությունների նկատմամբ։
6/14/2023

X
ՍԵՐԳԵՅ ԱՂԻՆՅԱՆ

Ս. Աղինյան

Կատարող՝ Ա. Հարությունյան  528533 (337)

You might also like